comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

Artur.jpgԼՂՀ փոխվարչապետ
ԱՐԹՈՒՐ  ԱԼԵՔՍԱՆԴՐԻ  ԱՂԱԲԵԿՅԱՆ
Ծնվել է 1963թ. նոյեմբերի 24-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում:
1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը`  ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ...

1986-1988թթ. աշխատել է ՙՀայգյուղմեքենայացում՚ ԳԱՄ-ում` որպես գիտական աշխատող:
1988-1994թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, եղել է ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի  առաջին  հրամանատարը, ապա` ԼՂՀ պաշպանության բանակի շտաբի 4-րդ բաժնի պետը:
1992թ. եղել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի խորհրդական:
1992-1996թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար:
1997-1999թթ. եղել է 1-ին ՊՇ հարավ-արևելյան բրիգադի հրամանատարը:
1999թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար:
1999թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ:
2000թ. նշանակվել է ՀՀ  պաշտպանության փոխնախարար:
2000թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր  է ընտրվել համամասնական  ընտրակարգով՝ ՀՅԴ կուսակցությունից:
2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական  հանձնաժողովի նախագահ, իսկ 2009թ. մայիսի 21-ին տվել է հրաժարական:
Պարգևատրվել է ՀՀ երկրորդ աստիճանի ՙՄարտական խաչ՚, ԼՂՀ առաջին աստիճանի ՙՄարտական խաչ՚ շքանշաններով, ՙԽիզախության համար՚, ՙԴրաստամատ Կանայան՚ մեդալներով, ՙՄարշալ Բաղրամյան-100՚ հուշամեդալով:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ փոխվարչապետ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 

 

Zoya.jpgԼՂՀ առողջապահության նախարար
ԶՈՅԱ  ՄԱՆՎԵԼԻ  ԼԱԶԱՐՅԱՆ
Ծնվել է 1956թ.  օգոստոսի 23-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում:
1973թ. ոսկե մեդալով ավարտել է Չլդրանի միջնակարգ դպրոցը:
1981թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, աշխատանքի անցել Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում` տեղամասային թերապևտ, 1985թ.` գլխավոր բժշկի տեղակալ, գլխավոր բժիշկ:
1995-1997թթ. աշխատել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ:
1997թ. նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:
1998-1999թթ. աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում` բժիշկ:
1999-2007թթ. նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:
Ազգային ժողովի 2008թ. հունվարի 13-ի լրացուցիչ ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման  Ազգային ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 15 ընտրատարածքից:
Եղել է Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային  ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 10 ընտրատարածքից: Ազգային ժողովի առաջին  նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից` սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի նախագահ:
Ազգային ժողովի  ՙԺողովրդավարություն՚ խմբակցության անդամ է:
Անկուսակցական է:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
 

Ararat.jpgԼՂՀ արդարադատության նախարար
ԱՐԱՐԱՏ   ԱՇՈՏԻ  ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ծնվել է 1958թ.  հունվարի 16-ին, Ստեփանակերտում:
1964թ. ընդունվել  և 1974թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1977-1981թթ. ընդունվել  և ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության  ֆակուլտետը:
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:
1983-1988թթ. աշխատել է կոմերիտական կազմակերպություններում:
1989-1990թթ. զբաղեցրել է ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի նախագահի  ընդունարանի քարտուղարի պաշտոնը:
1990թ. ընդունվել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտը Մոսկվա քաղաքում, այնուհետև տեղափոխվել Երևանի պետական համալսարան և 1999թ. ավարտել  է  այն իրավագիտություն մասնագիտությամբ:
1990-1991թթ. աշխատել է Մարզսպառընկերության իրավախորհրդատու:
1991թ. օգոստոսից մինչև 1992թ. փետրվարը աշխատել է ԼՂԻՄ պլանային տնտեսական գլխավոր վարչությունում` որպես վարչության պետի օգնական:
1992թ. փետրվարից մինչև 1994թ. դեկտեմբերը աշխատել է ԼՂՀ նախարարների  խորհրդի նախագահի, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահի օգնականի պաշտոններում:
1994թ. դեկտեմբերից մինչև 2004թ. դեկտեմբերի 24-ը զբաղեցրել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
1994-1997թթ. համատեղել է  ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:1994-1997թթ. գլխավորել է ԼՂՀ Նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովը:
2004թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2007թ. հոկտեմբերի 17-ը զբաղեցրել է ԼՂՀ  փոխվարչապետի պաշտոնը:
2007-2010թթ. զբաղեցրել է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը:
2010-2011թթ. նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական:
2011թ. ապրիլի 21-ից  նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական¬ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնում:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարար:
Ամուսնացած է, ունի  երկու զավակ:
 

Levon.jpgԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար
ԼԵՎՈՆ   ՍՏԵՓԱՆԻ  ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ծնվել է 1981 թ. օգոստոսի 7¬ին, Երևան քաղաքում: 1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետը: 2006 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում: Աշխատանքային  գործունեությունն սկսել է 1998 թվականին ՙՀայռեսուրսիմպեքս՚ ԲԲԸ-ում՝ որպես շինարար:
2004-2006 թվականներին աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնում՝ որպես դասախոս:
2006 թվականին աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ամբիոնին կից գիտահետազոտական խմբում՝ որպես ավագ գիտաշխատող:
2006-2008 թվականներին աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնում՝ որպես ասիստենտ:
2006-2009 թվականներին աշխատել է ՙՀայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամում՝ որպես Ֆինանսական աջակցության ծրագրերի պատասխանատու:
2009-2010 թվականներին աշխատել է ՙՀայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամում՝ որպես Ֆինանսական աջակցության ծրագրերի ղեկավար:
2009-2010 թվականներին եղել է ՙՄարքետինգ ընդ Մենեջմենտ 360՚ ՓԲԸ, ՙԳոլդեն ոութ՚ ՓԲԸ և ՙՍորսիո՚ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ:
2010 թվականից նշանակվել է ՙԷՅ-Ի-ՋԻ՚ ՍՊԸ (ԱրցախԷներգոգազ) գլխավոր տնօրեն:
2010-2011 թվականներին ընտրվել է ՙԱրցախգազ՚ և ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ների տնօրենների խորհրդի նախագահ:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների  նախարար:
 

Karen_Mirzojan.jpgԼՂՀ արտաքին գործերի նախարար

ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՄԻՐԶՈՅԱՆ                                         
Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 7-ին, ք. Երևանում:
1989թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը:
1990-1993թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում:
1993 թ. աշխատանքի է ընդունվել ՀՀ ԱԳՆ¬ում, պաշտոնավարել է քաղաքական ծրագրավորման ու Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչություններում:
1996-1997թթ. եղել է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ:
1997թ. աշխատանքի է ընդունվել ԼՂՀ արտաքին գործերի նախարարության համակարգում. մինչև 2001թ. եղել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:
2002թ. վերադարձել է ՀՀ ԱԳՆ համակարգ, ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչությունը:
2005թ. նշանակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում:
2010թ. նշանակվել է ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ:
Ունի արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներին:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի  նախարար:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Andranik.jpgԼՂՀ գյուղատնտեսության նախարար
ԱՆԴՐԱՆԻԿ  ՌՈԲԵՐՏԻ  ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծնվել է 1979թ. ապրիլի 29-ին, ք.Ստեփանակերտում:
1986-1996թթ. սովորել եւ ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1996-2000թթ. ընդունվել եւ ավարտել է ԱրՊՀ-ի ճարտարատնտեսագիտական ֆակուլտետը՝ ՙԸնդհանուր տնտեսագիտություն՚ մասնագիտությամբ եւ ստացել բակալավրի աստիճան, տնտեսագետի որակավորում:
2000-2001թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում:
2001-2003թթ. ընդունվել եւ ավարտել է ԱրՊՀ-ի ճարտարատնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության ամբիոնի մագիստրատուրայի բաժինը:
2003 թվականին ընդունվել է ԱրՊՀ-ի ասպիրանտուրայի բաժինը:
2003թ. մարտի 19-ին ընդունվել Է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման եւ քաղաքաշինության նախարարության տնտեսական զարգացման ծրագրերի բաժին՝ որպես առաջին կարգի մասնագետ:
2004թ. սեպտեմբերի 30-ին նշանակվել է նույն բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2005թ. հունվարի 1-ին նշանակվել է ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման եւ օրենսդրության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:
2006թ. մայիսի 23-ից անցել է աշխատանքի ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես ազգային անվտանգության ծառայության ֆինանսական բաժնի պետ:
2007թ. հոկտեմբերի 22-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՙՊետական գնումների գործակալության՚ պետական ոչ առեւտրային կազմակերպության պետ:
ԼՂՀ Նախագահի 2009թ. հունվարի 17-ի հրամանագրով նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
ԼՂՀ Նախագահի 2011թ. հոկտեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է գյուղատնտեսության նախարար:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով վերանշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար:
Ամուսնացած է, ունի երեք դուստր:

 

Slava.jpgԼՂՀ կրթության և գիտության նախարար
ՍԼԱՎԻԿ ԱՐՄԻԿԻ ԱՍՐՅԱՆ
Ծնվել է  1949թ. դեկտեմբերի 25-ին, ԼՂԻՄ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում, ուսուցչի ընտանիքում։
1950 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել  է նույն շրջանի Թաղուտ գյուղ, որտեղ ավարտել է ութամյա դպրոցը։ Նույն տարում ուսումը շարունակել է Տողի միջնակարգ դպրոցում  և ավարտել այն 1966 թվականին։
1966 թվականին ընդունվել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը և 1970թ. ավարտել՝ ՙՄաթեմատիկա՚ մասնագիտությամբ։
1970թ. աշխատանքի է անցել Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի միջնակարգ  դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
1971թ. մայիսի 14-ից ծառայել է ԽՍՀՄ  զինված ուժերի շարքերում։
Ծառայությունից հետո  աշխատանքի է  անցել Ստեփանակերտի հ.5 երկարօրյա դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
1977թ. սեպտեմբերի 1-ից  տեղափոխվել  է Ստեփանակերտի հ.1 միջնակարգ դպրոց՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ այնուհետև՝ որպես դպրոցի տնօրենի տեղակալ՝ ուսումնադաստիարակչական  աշխատանքների  գծով։
1990-1993թթ. օգոստոսի 24-ից  աշխատել է քաղգործկոմի կրթության բաժնի վարիչի  տեղակալի պաշտոնում, այնուհետև տեղափոխվել և նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կրթության վարչության պետի պաշտոնում։
1997թվականից  առ այսօր աշխատել է ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնում։
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կրթության և գիտության  նախարար:
Ամուսնացած է,  ունի  երեք  զավակ։
 

Agabalyan.jpgԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարար
ՆԱՐԻՆԵ  էԴՈՒԱՐԴԻ  ԱՂԱԲԱԼՅԱՆ
Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին, Ստեփանակերտ քաղաքում:
Ավարտել է թիվ 2 միջնակարգ  դպրոցը:
1990թ. ավարտել է Արցախի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
1988 թվականին հրավիրվել է աշխատելու որպես հաղորդավար Արցախի պետական հեռուստատեսությունում,  1995թ.-ից  անցել  է  խմբագրական աշխատանքի: Արցախի հանրային հեռուստատեսությունում աշխատել է մինչեւ 2005թ.:
2004թ.-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակիցն էր Արցախում:
2005թ. հիմնադրել է ՙԾիր Կաթին՚ մասնավոր ստուդիան: Վերջինիս տնօրենն է եղել մինչեւ 2009-ի հունիսի 15-ը:
2001թ. ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ճանաչվել է ՙՏարվա լավագույն լրագրող՚:
2008թ. ԼՂՀ Նախագահի  հրամանագրով պարգեւատրվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով:
2009թ. հունիսի 15-ին նշանակվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով վերանշանակվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար:
Ամուսինը՝ Էդմոն Բարսեղյանը, զոհվել է Արցախյան պատերազմում:
Ունի մեկ երեխա:
 

Mosi.jpgԼՂՀ պաշտպանության նախարար
ՄՈՎՍԵՍ  ՀՐԱՆՏԻ  ՀԱԿՈԲՅԱՆ
Ծնվել է 1965թ. փետրվարի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1982թ. ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը եւ նույն տարում ընդունվել Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը` ՙՀրամանատարական, մարտավարական, թրթուրավոր եւ անվավոր մեքենաներ՚ մասնագիտությամբ:
1986թ. մինչեւ 1987թ. օգոստոս ամիսը ծառայել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի թիվ 553 մոտոհրաձգային գնդում՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, իսկ 1987թ.-ից մինչեւ 1988թ. հունիս ամիսը ծառայել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային զորքերում՝ որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ:
1988թ. հունիսին գործուղվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի՝ Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գունդ, որտեղ եւ ծառայել է մինչեւ 1992թ. մարտ ամիսը՝ զբաղեցնելով մոտոհրաձգային դասակի, իսկ այնուհետեւ՝ վաշտի հրամանատարի պաշտոնները:
Երբ 1992թ. մարտ ամսում գունդը տեղափոխվել է Ստեփանակերտից՝ մնացել է ԼՂՀ-ում, շարունակել ծառայությունը բանակի շարքերում:
01.07.1992թ. մինչեւ 01.09.1992թ. հանդիսացել է Ճարտար գյուղի գումարտակի հրամանատարը: 01.09.1992թ. մինչեւ 01.09.1993թ. զբաղեցրել է Շուշիի ՊՇ հրամանատարի տեղակալի, շրջանի հրամանատարի, 01.09.1993թ. մինչեւ 01.12.1993թ.՝ Մոնթեաբերդի պաշտպանական, 01.12.1993թ. մինչեւ 12.01.1998թ. Մարտունու 2-րդ ՊՇ հրամանատարի, 12.01.1998թ.՝ մինչեւ 04.09.1999թ.՝ Ասկերանի ՊՇ հրամանատարի պաշտոնը:
04.09.1999թ. մինչեւ 25.02.2000թ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի  ՄՊ գծով տեղակալի, 25.02.2000թ. մինչեւ 22.08.2001 թվականը` ՊԲ հրամանատարի  առաջին տեղակալի պաշտոնը:
24.07.2002թ., ավարտելով ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան, նշանակվել է ՀՀ ՊՆ խորհրդականի, իսկ 2003թ. հուլիսի 31-ից՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ - շտաբի պետի պաշտոններում:
11.05.2007թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով վերանշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների` Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Հորադիզի եւ Ֆիզուլու ուղղություններով: Ծանր մարտերում երեք անգամ վիրավորվել է:
Գեներալ-մայորի կոչման է արժանացել 2000թ. մարտին, գեներալ-լեյտենանտի՝ 2007թ. մայիսին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
 

Narine.jpgԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՆԱՐԻՆԵ   ԿԱՌԼԵՆԻ   ՆԱՐԻՄԱՆՅԱՆ
Ծնվել է 1974թ. հունիսի 19-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1990թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1990-1995թթ. աշխատել է Ստեփանակերտի 2718 ավտոշարասյունում՝ որպես օպերատոր։
1995-1997թթ. միաժամանակ կատարել է իրավախորհրդատուի պարտականությունները:
1997-1998թթ. աշխատել է ՙԱսպար՚ ՍՊԸ-ում՝ որպես կառավարիչ:
1998-2001թթ. աշխատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2001-2004թթ. զբաղեցրել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչի պաշտոնը:

2004թ. հունվարից աշխատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում:
2006թ. ապրիլից մինչ արդարադատության  նախարար նշանակումը զբաղեցրել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնը: Ունի քաղծառայության I-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ԼՂՀ Նախագահի 2007թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարար:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Karen.jpgԼՂՀ քաղաքաշինության նախարար
ԿԱՐԵՆ  ԱԼԵՔՍԱՆԴՐԻ  ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Ծնվել է 1973թ. հուլիսի 16-ին, ԼՂՀ Ասկերան քաղաքում:
1980թ. հաճախել է Ասկերանի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1990թ.:
1990թ. ընդունվել է ՀՀ Երեւանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտի ՙԱվտոճանապարհների շինարարություն՚ ֆակուլտետը:
1991թ. դեկտեմբեր ամսին, թողնելով ուսումը, տեղափոխվել է Արցախ,  մասնակցել  պատերազմական  գործողություններին`  Ասկերանի   ինքնապաշտպանական   շրջանի կազմում:
1993թ. շարունակել է ուսումը ԱրՊՀ-ում, որն ավարտել է 1996թ.` ստանալով ինժեներ-շինարարի որակավորում:
1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում, ունի պահեստազորի սպայի` ավագ լեյտենանտի կոչում: Զորացրվել է քաղաքացիական աշխատանքի անցնելու կապակցությամբ:
1998թ. ապրիլ ամսից աշխատանքի է ընդունվել ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ 1999-2002թթ. աշխատել է որպես ՙԱվտոճանապարհների, ինժեներական կառուցվածքների, բնակարանային, կոմունալ տնտեսության քաղաքականության՚ բաժնի պետ:
2002 թ.¬ից աշխատել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման եւ քաղաքաշինության նախարարությունում` որպես լիցենզավորման բաժնի պետ:
2005թ.-ից աշխատել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում` որպես աշխատակազմի ղեկավար, իսկ 2006թ-ից` նախարարի տեղակալ:
2008թ. մարտ-հունիս ամիսներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ՙԿառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:
2008թ. հունիս-օգոստոս ամիսներին աշխատել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ՙԿապիտալ շինարարություն՚ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:
2008թ. օգոստոս ամսից աշխատում է ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետի պաշտոնում:
ԼՂՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` ՙՄարշալ Բաղրամյան՚ մեդալով:
ԼՂՀ Նախագահի 2010թ. հուլիսի 16-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով վերանշանակվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
 

Spartak.jpgԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
ՍՊԱՐՏԱԿ   ԱՊԵՏՆԱԿԻ  ԹԵՎՈՍՅԱՆ
Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 18¬ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում:
1964թ. ավարտել է Խնուշինակի ութամյա դպրոցը։
1967թ.՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, իսկ 1976թ.՝ Երեւանի պետական համալսարանի ՙՖինանսներ եւ վարկեր՚ ֆակուլտետը:
1970-1979թթ. աշխատել է մարզային ֆինանսական բաժնում:
1979-1986թթ. զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի ագրոարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենի տեղակալի, իսկ 1986-1987թթ.՝ ԼՂԻՄ ագրոարդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնները:
1987-1989թթ. վարել է ագրոբանկի կառավարչի, իսկ 1989-1991թթ.՝ ԼՂ մարզային գործկոմի ֆինանսական բաժնի վարիչի պաշտոնները:
1992-1995թթ. աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոնում:
1995-1998թթ. պաշտոնավարել է որպես ԼՂՀ առաջին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար:
1998-1999թթ. զբաղեցրել է Ագրոբանկի կառավարչի պաշտոնը:
1999թ. հուլիսին կրկին նշանակվել է ֆինանսների նախարար:
2002թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար:
ԼՂՀ Նախագահի 2007թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար:
ԼՂՀ Նախագահի 2009թ. հունվարի 19-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ փոխվարչապետ:
ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի  նախարար:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: