Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԳ նախարարը հանդիպեց Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

615._Minister_Nalbandian_meets_Speaker_of_Uruguay_Parliament_15.11.2012.jpgՆոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի հետ:

            Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հազարավոր կիլոմետրեր են ընկած, սակայն Հայաստանը և Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը և նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

«Հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներ է տածում Ուրուգվայի հանդեպ, որն 1965թ-ին առաջինը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այսօր էլ Դուք օտարերկրյա առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից եք, որն այցելում է Արցախ։ Մենք հատկապես ողջունում ենք Ձեր այդ քայլը, որն առանձնահատուկ գնահատականի է արժանի», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

         Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շեշտեց, որ Ուրուգվայը մեծապես գնահատում և կարևորում է բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Նա նշեց, որ հայերը իրենց մշակույթով, աշխատանքով և ձեռքբերումներով կարևոր ներդրում են ունեցել Ուրուգվայի զարգացման գործում:

            «Մենք փոքր երկիր ենք  և պաշտպանում ենք միջազգային իրավունքի սկզբունքները։ Ուրուգվայը կանի ամեն ինչ, որ պահպանի միջազգային խաղաղությունը և առաջ մղի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», – ընդգծեց Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը։

Զրուցակիցներն անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Այս համատեքստում հատկապես կարևորվեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խորացումը:

             Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

 

 

***

 

Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ ինտերնետային կայքից