Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Արցախում մեկնարկած "Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լիդերների հանդիպում" ֆորումի մի խումբ մասնակիցների:

011212TeghekatvTexnologForumMasnakits_Info.jpgԻր խոսքում Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը եւ նման մոտեցումը հիմնված է տնտեսական, գիտական ու քաղաքական բազմաթիվ գործոնների վրա:

Ըստ Բակո Սահակյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության համաշխարհայնացման եւ ինտեգրացիոն գործընթացների առանցքային բաղադրամասը, որի կարեւորությունը մեր երկրի համար դժվար է գերագնահատել: Նախագահը շեշտել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կտա երիտասարդներին զբաղվել բարձր ինտելեկտուալ ու լավ վարձատրվող աշխատանքով եւ, չհեռանալով հայրենիքից, շարունակաբար կատարելագործել մասնագիտական հմտությունները, ինչը լուրջ խթան կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացի համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս ուղղությամբ Արցախում իրականացվել է զգալի աշխատանք եւ մեր հանրապետություն արդեն իսկ մուտք են գործել մի շարք հայտնի կազմակերպություններ:

Նախագահ Սահակյանը դրական է գնահատել նաեւ այն փաստը, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվորեն համագործակցում են առաջատար ընկերությունները, մասնավոր հատվածը եւ գիտակրթական հաստատությունները՝ հավելելով, որ մոտ ապագայում ոլորտի զարգացումը կսկսի ամենասկզբնական օղակից՝ դպրոցական երեխաներից:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: