[ARM]     [RUS]     [ENG]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում

հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան

Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ

Կասպրչիկի հետ:

Քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող

հարցեր: Անդրադարձ կատարվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների

վերաբերյալ եռանախագահների կողմից նախորդ հանդիպման ընթացքում արված

առաջարկին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների` առաջիկայում

տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ

Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրություններըադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ էդարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային

գործընթացի վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն հայտնեց համանախագահներին` կարևոր և հետևողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաև եռանախագահ երկրներիղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում արված համատեղ

հայտարարությունները:

ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը համանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: