[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ

              bako_sahakyan46001322205458.jpgԹանկագին կանայք

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ, տոն, որը եւս մեկ առիթ է արտահայտելու մեր անհուն սերը եւ երախտագիտության ջերմ խոսքեր հղելու ձեզ` մեր մայրերին ու տատիկներին, կանանց ու քույրերին, դուստրերին եւ բոլոր հայուհիներին` Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: 

Մենք խորապես շնորհակալ ենք ձեզ եւ երախտապարտ` այն անմնացորդ նվիրվածության ու հոգատարության, բարության ու ջերմության համար, որ դուք սփռում եք ձեր շուրջը ամեն օր ու ամեն ժամ:

Այս տոնական օրը մաղթում եմ քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն ու բարեկեցություն ձեզ, ձեր հարազատներին ու մերձավորներին: Թող ուրախություն տիրի միշտ ձեր օջախներում, իսկ դուք շրջապատված լինեք անսահման ջերմությամբ, ուշադրությամբ ու հոգատարությամբ:

Վստահ եղեք` ձեր խնդիրները միշտ գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ անպայման կարվի ամեն բան դրանք հնարավորինս լուծելու ուղղությամբ:  

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք: