Մասնակցություն Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը
Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգի եւ ծաղիկներ դրել նրա հուշարձանին:
Այնուհետեւ երկրի ղեկավարը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Նելսոն Ստեփանյանի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: