Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է արտաքին գործերի նախարարություն

 altԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2012թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2013թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը:

 

Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունն ընդհանուր առմամբ լուծել է իր առջեւ դրված խնդիրները:

Անդրադառնալով հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգին` Նախագահը նշել է, որ այն մնացել է անփոփոխ, եւ որպես գերնպատակներ հանդես են գալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումը: Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել այս հարթություններում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում եղած գերխնդիրների լուծման գործում առանձնակի կարեւորություն է ստանում տեղեկատվական-քարոզչական ոլորտը, որտեղ հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հանրապետության եւ նրա կենսագործունեության տարբեր ոլորտների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկատվության տարածման եւ հակառակորդի կողմից տարվող կեղծ քարոզչության դեմ պայքարի ուժեղացման վրա: Նախագահը շեշտել է, որ այստեղ պետք է դուրս գալ պատասխանողի դիրքերից եւ լինել ավելի նախաձեռնողական, ինչի համար մենք ունենք եւ բարոյական, եւ իրավաքաղաքական բոլոր հիմքերը:

Բակո Սահակյանը կարեւոր է համարել նաեւ արտաքին տնտեսական կապերի ոլորտում մեր դիվանագիտության ակտիվացումը, ինչը միաժամանակ մեծապես կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները, անձնակազմի աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում