[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:

            081113_PastabaneriPalatNaxagah_Info.jpgԱրծարծվել են Արցախում փաստաբանության ինստիտուտի գործունեությանը եւ այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

            Նախագահ Սահակյանը նշել է, որ փաստաբանության ինստիտուտը համարվում է իրավական պետության առանցքային բաղադրամասերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով Արցախի եւ Հայաստանի համապատասխան մարմինների միջեւ կապերի շարունակական ամրապնդումը:

            Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Ալեքսանդր Գալստյանը եւ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը: