Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է օրենքներ

 Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Գովազդի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Թանկարժեք մետաղների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Տոհմային անասնաբուծության մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։

Նույն օրը Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը սատարելու համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են՝

 

       Ջիմ Կալուստյանը         Բոստոնի առողջապահության հարցերով զբաղվող    Rx.Ante.Inc ընկերության մենեջեր(ԱՄՆ)

       Ջոնաթան Հեքթը           ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ

       Անի Հարոյանը              ԱՄՆ Արեւելյան ափի Հայ հեղափոխական դաշնակցության     կենտրոնական կոմիտեի անդամ

       Աննա Աստվածատրյան-Տուրկոտը         իրավաբան, գրող (ԱՄՆ)

       Վազգեն Քալտաքջյանը     Սոցիալ - դեմոկրատ Հնչակյան կուսակցության  

կենտրոնական վարչության անդամ, ԱՄՆ Լուիզիանա նահանգի հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ

       Պիտեր Քութուջյանը         ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ։

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ