comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Fri, 20 Sep 2019 11:30:46 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26490-2019-04-19-11-39-57 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26490-2019-04-19-11-39-57 ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 (Սկիզբը՝ նախորդ համարում)

Պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանն իր հարցերը նախկինում էլ էր բարձրացրել՝ թե՜ բանավոր և թե՜ գրավոր։ Պատասխանատուներն էլ հավաստիացրել էին, որ դրանք կլուծվեն։ Առաջին հարցը Տիգրան Մեծի փողոցի մի հատվածի՝ դեպի ՙսպայական տուն՚ տանող ճանապարհին էր վերաբերում, որը տարիներ ի վեր գտնվում է անմխիթար վիճակում։ Բնակիչները բազմիցս դիմել էին համապատասխան մարմիններին, բայց առ այսօր իրավիճակը չի փոխվել։ Երկրորդ հարցը. Ալեք Մանուկյան փողոցով անցնում են թ.13 և թ.15 երթուղային ավտոբուսները, որոնցից մեկն է (թիվ 15) միայն հասնում հանրապետական հիվանդանոց և պոլիկլինիկա։ Քաղաքապետարանը խոստացել էր միջոցներ ձեռնարկել, բայց տրանսպորտի խնդիրն այդպես էլ մնացել է չլուծված։ Պատասխանելով առաջին հարցին՝ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշեց, որ մայրաքաղաքի փողոցների բարեկարգման ուղղությամբ կառավարությունը շարունակում է աշխատանքը։ Ամեն տարի այդ նպատակով կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրում զգալի գումարներ են նախատեսվում, և դրանց չափը տարեցտարի ավելացվում է. 2018-ին հատկացվել էր 1 միլիարդ դրամ, 2019-ին՝ 2 միլիարդ 400 մլն։ Նախարարի խոսքով՝ մայրաքաղաքի փողոցների բարեկարգման ուղղությամբ գումարներ նախատեսելիս հաշվի է առնվում նաև որոշ փողոցների բարդ ռելիեֆը. հորդառատ անձրևներից հետո դրանք դառնում են անանցանելի։ Ինչ վերաբերում է Տիգրան Մեծի փողոցի բարեկարգմանը, Շահրամանյանն ասաց, որ անցյալ տարի նախարարությունը մշակել էր նախագիծ, որի իրականացման համար պահանջվել է մոտ 72 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, փողոցների բարեկարգման աշխատանքները ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում. 1կմ-անոց հատվածը բարեկարգելու համար անհրաժեշտ է մոտ 300-450 մլն դրամ։ Խոսքը քաղաքային փողոցի մասին է, իսկ ընդհանուր օգտագործման ճանապարհների դեպքում նույն հատվածի բարեկարգումը պահանջում է 150 մլն դրամ։ Փողոցները բարեկարգելիս զգալի աշխատանքներ են կատարվում նաև ենթակառուցվածքները փոխելու ուղղությամբ` և՜ ստորգետնյա, և՜ վերգետնյա։
Քաղաքաշինության նախարարը խոստացավ անուշադրության չմատնել պատգամավորի կողմից բարձրացված հարցը, պահանջվող 72 մլն դրամն ինչ-որ կերպ հայթայթել։
Երկրորդ հարցին պատասխանեց էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։ Քաղաքային տրանսպորտի խնդիրը թեև համայնքային խնդիր է, այդուհանդերձ, դրանց լուծման գործընթացում նախարարության մասնագետները մշտապես ներգրավված են լինում։ Երթուղիները ձևավորելիս հաշվի են առնվում մի քանի հանգամանքներ, որոնցից կարևորն ուղևորահոսքն է։ Գրիգորյանը նշեց, որ նախարարությունն իր դիտարկումներն ունի նշված հարցի վերաբերյալ. իր համար զարմանալի է, որ Ալեք Մանուկյան փողոցում ուղևորահոսքի աճ է արձանագրվել, և մեքենաները չեն հերիքում։ Համապատասխան տեխնիկական միջոցներով ուղևորահոսքի հաշվարկում կիրականացվի, անհրաժեշտության դեպքում կներգրավվեն լրացուցիչ մեքենաներ, հավաստիացրեց նախարարը։ Հարցին լուծում կտրվի, մանավանդ որ համայնքն ունի այդ հնարավորությունը։
2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հադրութի շրջան էր տեղափոխվել մեծ քանակությամբ ծանր տեխնիկա՝ կառուցապատելու ռազմավարական նշանակություն ունեցող՝ Այգեստանից Ակնաղբյուր ձգվող ճանապարհը։ Պատգամավոր Արմեն Օհանյանին մտահոգում էր այն, որ աշխատանքներն ավարտին չեն հասցվել։ Դրանք իրականացվել են 80%-ով։ Այդ հատվածում ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի կողմից այժմ աշխատանքներ են տարվում։ Գործադիրը մտադի՞ր է ավարտել նշված ճանապարհի կառուցապատումը։
Երկրորդ հարցն արտադրված կաթի իրացմանն էր առնչվում։ Հադրութի տարածքում կաթի ընդունման կետ չկա, և դա դժվարացնում է անասնապահությամբ զբաղվող ֆերմերների աշխատանքը։ Այդ մարդիկ իրենց տնտեսական գործունեությունը կազմակերպում են գլխավորապես վարկերի միջոցով։
Ի պատասխան առաջին հարցի՝ քաղաքաշինության նախարարը տեղեկացրեց, որ նշված ճանապարհը կառուցվել է խճային հիմքով։ Ընթացքում միջին ճնշման գազատարի տեղափոխման խնդիր էր առաջացել։ Քաղաքաշինության նախարարությունն այդ խնդրին կանդրադառնա ՙԱրցախգազի՚ կողմից աշխատանքներն ավարտելուց հետո։ Շահրամանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այդ մասով պետբյուջեից ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել։
Արձագանքելով նախարարին՝ Օհանյանն ասաց, որ խնդիրը պետք է պահել ուշադրության կենտրոնում։ Ճանապարհի ամբողջական կառուցապատման արդյունքում կարելի է նախատեսել միջշրջանային երթուղային գիծ, որը կարող է իրար հետ կապել 16 համայնքներ։
Երկրորդ հարցը պարզաբանեց գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Կաթի մթերման խնդիրը Գյուղնախարարության համար օրակարգային է։ Ոչ միայն Հադրութում, այլև մյուս շրջաններում ևս չկա կաթի ընդունման կետ, որը համարվում է միջանկյալ օղակ հետագա վերամշակման համար։ Առաջիկայում գործադիրի կողմից կլինեն համապատասխան քայլեր։ Կաթի ընդունման կետեր ունենալը հարցի լուծում չէ, որովհետև մեր հանրապետությունում առկա վերամշակման միջոցներն իրենց արտադրական ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ Խոսքը վերաբերում է Ստեփանակերտում տեղակայված ՙԱրցախկաթ՚ և ՙԱռաջնեկ՚ ընկերություններին, որոնք գործում են իրենց արտադրական հզորությունների 75-80%-ով։ Միրզոյանի իրազեկմամբ՝ օրեր առաջ պետական նախարարի մոտ խնդրի շուրջ քննարկում է եղել։ Դրան պետք է համալիր լուծում տրվի։
Պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը Դաշուշենի մոտակայքում տեղադրված, մեր ժողովրդի համար խորհրդանիշ դարձած խաչի մասին խոսեց։ Այն կամա՛ց-կամաց ՙմարում՚ է։ Գուցե կարիք կա մասնավորից փոխանցել պետության հովանավորությա՞նը, հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ խաչը մեզնից պետք է անպակաս լինի։
Երկրորդ հարցը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր տաճարի մերձակայքի շինություններին էր վերաբերում։ Դրանք ուղղակի չպիտի գտնվեն նորակառույցի հարևանությամբ։ Ինչ-որ բան արվելո՞ւ է այդ ուղղությամբ։
Առաջին հարցին պատասխանեց պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Խաչը կառուցվել է մասնավոր հատվածի ներկայացուցչի կողմից, այսինքն՝ չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն։ Հարցը ենթակա է քննարկման։
Քաղաքաշինության նախարարը, նախքան Ուլուբաբյանի երկրորդ հարցին պատասխանելը, ներկաներին իրազեկեց, որ խաչը կառուցող հովանավորն արդեն մտածում է ձեռքբերել այնպիսի լուսատուներ, որոնք կաշխատեն ավելի երկար և ցանկացած եղանակային պայմաններում։
Ինչ վերաբերում է տաճարի մերձակայքում գտնվող շինություններին, դրանք ենթակա են կազմաքանդման։ Տարածքն ամբողջությամբ բարեկարգելուց հետո կտեղադրվի Վաչագան Բարեպաշտի արձանը։ Կառավարությունն արդեն նշված շինությունների սեփականատերերին փոխհատուցումներ հատկացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։
Պատգամավոր Սերգեյ Հարությունյանի հարցը բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրին էր առնչվում։ Նրա խոսքով՝ եթե ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով է տունը կառուցվել, շահագործման է հանձնվում կահավորված վիճակում, իսկ պետական միջոցներով կառուցվելու դեպքում՝ ոչ։ Քաղաքացիների շրջանում դա երբեմն դժգոհության տեղիք է տալիս։ Հնարավո՞ր է, արդյոք, պետական միջոցներով կառուցված բնակելի տան մասնակի կահավորում իրականացնել։
Կարեն Շահրամանյանի պարզաբանմամբ՝ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը չունի այնպիսի ծրագիր, ինչպիսին ԱՀ կառավարությունն ունի։ Վերջին երկու տարիներին հովանավորների կողմից գումարներ են հանգանակվել բազմազավակ ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու նպատակով։ Կառուցվել են մի քանի տներ, բայց ներկա դրությամբ այդ ծրագիրը չի գործում։ Դրանք, իրոք, կահավորված էին։
Գոյություն ունի բազմազավակության խթանման պետական ծրագիր, որով նախատեսվում է բնակելի տների կառուցում։ Դրանք շահագործման են հանձնվում առանց կահավորման ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Նախարարը նշված խմբի քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանքի անհրաժեշտություն էր տեսնում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 19 Apr 2019 11:37:13 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26489-2019-04-19-11-34-59 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26489-2019-04-19-11-34-59 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում աննախադեպ հակաիրանական քարոզչություն է ծավալվել։ Հղում անելով սոցիալական ցանցերին, տեղեկություն է տարածվել, որ Թավրիզում եւ Արդեբիլում հակահայկական ակցիաների կազմակերպիչներ են ձերբակալվել, որոնք ՙմոլլապետական ռեժիմի կողմից ենթարկվում են կտտանքների՚։ Տարածվել է ոմն էթնիկ ադրբեջանցու լուսանկար՝ մեջքին մտրակի հարվածներից վերքեր։ 

Դժվար է ասել, թե որքանով է իրական այդ լուսանկարը։ Կասկածելի է, մանավանդ, դժվար թե որեւէ մեկին հաջողված լինի իրանական բանտում լուսանկար անել եւ այն անարգել տեղադրել սոցիալական ցանցերում։ Տպավորություն է, որ ադրբեջանական քարոզչությունը հերթական կեղծիքն է թույլ տվել՝ նպատակ ունենալով այսպես կոչված՝ Իրանական Ադրբեջանում սադրել հակակառավարական բողոքի ցույցեր։ Այս իմաստով Բաքվի քաղտեխնոլոգները հմտորեն օգտագործում են հակահայկականության գործոնը։
Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանի Իրան այցից հետո Թավրիզում, Արդեբիլում եւ Իրանական Ադրբեջանի այլ քաղաքներում իրոք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Բայց այդ ընթացքում օգտագործված լատինատառ ադրբեջաներենով հակահայկական եւ հակաիրանական գրառումներով պաստառների առկայությունը ենթադրել է տալիս, որ կազմակերպիչները Բաքվից հատուկ այդ նպատակով Իրան գործուղվածներն էին։ Իրանում, ինչպես հայտնի է, լատինատառ այբուբենը գործածական չէ։ Ադրբեջանն, այսպիսով, ՙփափուկ ուժի՚ առաջին ցուցադրումն է արել Թավրիզում եւ Արդեբիլում՝ իրանական իշխանություններին ակնարկելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է բարձրացնել էթնիկ ադրբեջանցիների ազգային խնդիրների հարցը՝ ի վնաս Իրանի պետական եւ քաղաքական ամբողջության։ Բաքվի այդ դիրքավորումը լիովին ներգրվում է Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից կանխածրագրվող գործողությունների համատեքստում։
Այդ երկրներն, ինչպես հայտնի է, նպատակ ունեն հասնել իրանական ոչ միայն իշխող ռեժիմի, այլեւ պետական համակարգի արմատական փոփոխությանը եւ նպատակին հասնելու ճանապարհին օգտագործում են էթնիկ փոքրամասնություններին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիները թվաքանակով երկրորդն են, եւ հակաիրանական կոալիցիան չի թաքցնում, որ նպատակ ունի հասնելու Իրանի ամբողջականության խախտմանը։ Այդ ծրագրերում իր շահաբաժինն ունի նաեւ Ադրբեջանը, որը չի թաքցնում հարեւան երկրի նկատմամբ սեփական տարածքային հավակնությունները։ Ըստ երեւույթին, Ադրբեջանի վրա լուրջ խաղադրույք են դրել Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Ադրբեջանական իշխանությունների խոսափող հանդիսացող haqqin.az-ը Թեհրան է գործուղել հատուկ թղթակցի, որը ծավալուն հրապարակում է արել՝ հիմնական շեշտը դնելով հասարակության երիտասարդ խավի մոտ հակաիշխանական տրամադրությունների ներկայացման վրա։
Ընդհանուր տպավորությունն այդ հոդվածից այն է, որ իրանական երիտասարդությունը հոգնել է կրոնապետության կողմից գործադրվող սահմանափակումներից, ձգտում է աշխարհիկ կյանքի եւ միջազգային ինտեգրման։ Ադրբեջանցի հեղինակը հատկապես սուր քննադատության է ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Բահրամ Ղասեմիին՝ նրան մեղադրելով կրոնապետությունը ռազմական դիկտատուրայով փոխարինելու մտադրության մեջ։ Տվյալ կառույցն, ինչպես հայտնի է, Իրանի զինված ուժերի էլիտար կազմավորում է, որը հարկ եղած դեպքում գործողություններ է իրականացնում նաեւ երկրի սահմաններից դուրս։ Վերջերս ԱՄՆ-ն այդ կառույցը ճանաչել է ահաբեկչական խմբավորում։ Հարկ չկա մեկնաբանելու, թե գործնականում դա ինչ է նշանակում։ Տասնամյակներ ի վեր իսրայելական հատուկ ծառայությունները թիրախ են ընտրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային հրամանատարներին։ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչվելուց հետո կառույցը Մերձավոր Արեւելքում հանդիպելու է նոր դժվարությունների։
Այս համապատկերին ադրբեջանական մամուլում թեմայի շահարկումը միայն մի բան է նշանակում՝ Ադրբեջանը միացել է հակաիրանական ճամբարին եւ բոլոր հնարավորություներն ի սպաս է դնում, որպեսզի հարեւան երկրում անկայունություն ստեղծվի։ Թե դրա դիմաց ինչ են խոստացել Բաքվին ԱՄՆ-ն եւ Իսրայելը՝ ենթադրությունների ոլորտի հարցադրում է։ Ավելի մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը խաղի մեջ է ներքաշվել նախկին պարտավորվածությունների բերումով։ Փոխարենը Բաքուն ավելի է բարդացնում հարաբերությունները Թեհրանի հետ։ Մեծ է հավանականությունը, որ Իրանն Ադրբեջանի նկատմամբ նույնպես կանցնի ՙփափուկ ուժի՚ կիրառման քաղաքականության։ Այդ պարագայում Ադրբեջանը կբախվի լրջագույն մարտահրավերի, եւ կարող են տեղի ունենալ արտակարգ զարգացումներ։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 19 Apr 2019 11:24:52 +0000
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՙՀԱՆԳԱՆԱԿ՚-ՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26488-2019-04-19-11-22-54 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26488-2019-04-19-11-22-54 ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՙՀԱՆԳԱՆԱԿ՚-ՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Օրերս, շուրջ 13 տարվա ընդմիջումից հետո, Արցախում էին ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանները։ Ապրիլի 15-ին նրանք այցելեցին ՙՀանգանակ՚ հասարակական կազմակերպության գրասենյակ, որտեղ տնօրեն Գոհար Հովհաննիսյանի և մյուս պատասխանատուների հետ քննարկեցին համատեղ իրականացվելիք ծրագրերը։

Ք. Նաջարյանը մասնագիտությամբ թերապևտ է, աշխատել է ԱՄՆ Բոստոնի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1989թ. Բոստոնում հիմնադրել է ՙՀայկական առողջապահական ընկերակցություն՚ բարեգործական կազմակերպությունը, որի մասնաճյուղերը հետագայում հիմնվեցին Երևանում և Ստեփանակերտում։ Հենց 1989թ. Ք. Նաջարյանի անմիջական նախաձեռնությամբ և միջոցներով մարդասիրական օգնություն, դեղորայք, բժշկական սարքավորումներ և շտապօգնության մեքենաներ են առաքվել Գյումրի և Արցախ։ Նրա շնորհիվ ԱՀ-ում վերակառուցվել է Մաճկալաշեն գյուղի մանկապարտեզը, նորոգվել Ծիծեռնավանքը և նյութական աջակցություն տրամադրվել Սոս, Քարին տակ, Մարաղա և այլ գյուղերի զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ 1995թ. ամուսինները Ստեփանակերտում հիմնել են Մոր և մանկան ՙԱրփեն՚ կենտրոնը։
Գ. Հովհաննիսյանը տիկին Նաջարյանին համարում է ՙՀանգանակ՚-ի կնքամայրը, որովհետև կազմակերպության ստեղծման գաղափարը կյանքի կոչվեց հենց հայրենանվեր այդ կնոջ աջակցությամբ։ Երբ 2003-2004թթ. մշակվեց նման կառույց ստեղծելու ծրագիրը, առաջինը մտահղացմանը ծանոթացավ հենց Ք. Նաջարյանը, ում հետ շուրջ 6 ամիս Գ. Հովհաննիսյանն ինտերակտիվ եղանակով կատարեց ուսումնասիրություններ ու հետազոտություններ։ Սկզբում բարերարն առաջարկեց իրականացնել պիլոտային ծրագիր, որպեսզի վերլուծություններից հետո գնահատեն դրա արդյունավետությունը։ Այնուհետև արդեն վստահ նա անձամբ այն ներկայացրեց հիմնական հովանավորներին՝ Հայ կանանց բարեկեցության միությանը։ Ք. Նաջարյանի և Գ. Հովհաննիսյանի հեռակա բարեկամությունն ավելի վաղ էր սկսվել, երբ վերջինս պատրաստվում էր ընդունվել Հայ-ամերիկյան համալսարան, և այնպես ստացվեց, որ ամերիկահայ բարերարն այս կամ այլ ծրագրերի շնորհիվ կարծես նախախնամությամբ հանդիպում և աջակցում էր Գ. Հովհաննիսյանին և հետագայում նաև Արցախում բնակվող միայնակ տարեցների բժշկական և սոցիալական օգնություն տրամադրող կառույց հիմնելու գաղափարին։ Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործում էր Հովհաննիսյանների տան նկուղային հարկում, և Ք. Նաջարյանն էլ առաջին անգամ հենց այդտեղ այցելեց ու ականատես եղավ ՙՀանգանակ՚-ի ծառայությանը, այնուհետև փորձեց ամեն կերպ իր աջակցությունը ցուցաբերել միայնակ տարեցներին։ Ներկայումս ՙՀանգանակ՚-ն ունի 231 շահառու, որոնցից 200-ը` Ստեփանակերտից, իսկ մյուսները Շուշիից և շրջաններից են։ Կազմակերպությունն ամեն ամիս շահառուներին տրամադրում է պարենամթերք, դեղորայք, կազմակերպում էքսկուրսիաներ, բացօթյա ճաշկերույթներ, կինոդիտումներ և տարաբնույթ միջոցառումներ՝ միայնակ տարեցներին սոցիալապես ակտիվացնելու համար։ Գրասենյակում նրանք պարբերաբար հավաքվում են, զրուցում և իրենց անհանգստացնող հարցերն ու խնդիրները բարձրացնում, որովհետև կառույցն իրենց համար դարձել է մի ընդհանուր տուն։ Այժմ այն տեղակայված է հարմարավետ շինությունում. Նաջարյան ամուսիններն Արցախում եղած եռօրյա այցի ժամանակահատվածում իրենց պարտքը համարեցին լինել գրասենյակում, ծանոթանալ հարմարավետ պայմաններին և նախանշել հետագա անելիքները, մասնավորապես, ԱՀ բոլոր շրջաններում ծառայությունն ընդլայնելու համար։ Ք. Նաջարյանն անդրադարձավ կազմակերպության ստեղծման ազնիվ գաղափարին, և թե ինչպես էր 90-ականներին Բոստոնի ծերանոցների տնօրենություններին փորձում համոզել համագործակցության եզրեր գտնել Արցախում ստեղծվող կառույցի հետ։ Այժմ, կարևորելով նաև Արցախի շրջաններում նմանատիպ ծառայության անհրաժեշտությունը, անչափ ոգևորված էր, որ արդեն երկու տարի է` միայնակ տարեցների օգնության ծրագիր է գործում նաև Շուշիում, և կազմակերպության պատասխանատուները, ի հեճուկս բոլոր արգելքների, փորձում են լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։ Բարերարը հավաստիացրեց, որ իրենք ջանքեր չեն խնայի Արցախի բոլոր շրջանների միայնակ տարեցներին ևս ծրագրում ընդգրկելու համար։
1995թ.-ից Ստեփանակերտում գործող Մոր և մանկան ՙԱրփեն՚ կենտրոնն անվանվել է հենց Ք. Նաջարյանի մոր հիշատակին։ Երբ 1992թ. նա այցելել էր Ստեփանակերտ և ականատես եղել այն բոլոր դժվարություններին, որ տիրում էր երկրում, ակամայից հիշել է իր մորը, որ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից մյուս գաղթականների հետ, բազում դժվարություններ կրելով, մազապուրծ հասել էր Նյու Յորք։ Այդ նույն տարում իր մահկանացուն է կնքում Արփեն մայրիկը, և Ք. Նաջարյանը որոշում է Ստեփանակերտում նրա հիշատակին հիմնել հղի կանանց աջակցության կենտրոն։ 1995-ից առ այսօր նա շարունակում է ֆինանսավորել ՙԱրփեն՚-ը, որն ի սկզբանե նպատակ ուներ օգնել հղիներին, որ նրանք առողջ ծննդաբերեն, և ինչ-որ տեղ բարելավվի Արցախի ժողովրդագրական վիճակը։ Ներկայումս այս կենտրոնում գրանցված է 50 հղի կին, իսկ ստեղծման օրվանից առ այսօր ծնվել է 32 հազար երեխա։ Ք. Նաջարյանն ունի հստակ ծրագրեր հղի կանանց աջակցության առումով, սակայն, դրան զուգահեռ, նա իր հնարավոր օգնությունն է ցուցաբերում ՙՀանգանակ՚ կազմակերպությանը։ Դեռևս 90-ականներին Ք. Նաջարյանն ԱՄՆ-ում փորձում էր կազմակերպել ճաշկերույթներ, որպեսզի հրավիրված գործարարներին համոզի նվիրատվություններ անել Հայաստանին ու Արցախին։ Իսկ հետո, ինչպես ինքը պատմեց, հասկացավ, որ ավելի դյուրին է այդքան գումար չծախսել ճաշկերությունների համար, այլ այդ միջոցներով օգնել հայրենակիցներին։ Այդ օրվանից ի վեր ամուսնու հետ միասին իրենց միջոցներն են ներդնում Հայաստանի և Արցախի սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի իրագործման համար։
Այս օրերին Նաջարյան ամուսինները, չնայած իրենց պատկառելի տարիքին, այցելեցին Արցախ` ականատես լինելու իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին։ Նրանց ուրախությունն ու հուզմունքն անչափ մեծ էր, երբ Ստեփանակերտը տեսան բավականին բարեփոխված ու լուսավոր։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկահայ բժիշկ և բարերար Ք. Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատել ԱՀ Նախագահ Բ. Սահակյանը և Արցախին ցուցաբերած մշտական աջակցության համար շնորհել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալ։


 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 19 Apr 2019 11:19:45 +0000
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26487-2019-04-19-11-18-14 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26487-2019-04-19-11-18-14 ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆք. Բերձոր

 Արցախում են ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլան Նաջարյաններ ամուսինները։ Ապրիլի 16-ին մեր հայրենակիցները, ովքեր մեծ ներդրում ունեն նաև Քաշաթաղի շրջանի առողջապահության, սոցիալական, մշակութային և այլ բնագավառներում, Բերձորում էին և հանդիպում ունեցան շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հետ։

ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մեդինա Հովհաննիսյանի ուղեկցությամբ Նաջարյաններն սկզբում այցելեցին Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում, հանդիպեցին բուժանձնակազմի, գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ, ծանոթացան պայմաններին։ Այնուհետև բարերարները շրջվարչակազմի ղեկավարի հետ Բերձորի ՙԼեդի Քոքսի և ուխտագնացների պուրակ՚-ում, որը հիմնվել է ՙԳուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ հիմնադրամի կողմից, ծառ տնկեցին։ Գուրգեն Մելիքյանը, ով Բերձորում և մոտակայքում երկու տասնյակ պուրակ է հիմնել, հեռախոսով կապ հաստատեց բարերարների հետ, ողջունեց նրանց ձեռնարկը, մաղթեց, որ նորատունկ ծառերը հավերժանան հայրենի հողում ու բարիք տան բնակչությանը։
Ծառը տնկելուց հետո բարերարները շրջվարչակազմի ղեկավարի հետ զրույցի ընթացքում հետաքրքրվեցին այն ծրագրերով, որոնք պետք է իրականություն դառնան շրջանում մոտ ապագայում։ Ստ. Սարգսյանը տեղեկացրեց՝ այս տարի պետք է ավարտվի բուժմիավորման նոր շենքի կառուցումը։ Նախատեսված է Բերձորում մասնագիտական ուսումնարան բացել:
Շրջվարչակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բարերարներին` այցի և Ծիծեռնավանքի վերակառուցման մեջ հիմնական ներդրումն ունենալու համար։ Վանական համալիրում՝ Սուրբ Գևորգ եռանավ տաճարի արևմտյան կողմում Գուրգեն Մելիքյանի հովանավորությամբ Նաջարյանների պատվին խաչքար է կանգնեցվել՝ հետևյալ մակագրությամբ. ՙԽՈՆԱՐՀՈՒԱԾ ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔԸ ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ՍԻՐՈՎ ՎԵՐԱՇԻՆԵՑԻՆ ՔԵՐՈԼԱՆ ԵՎ ՋՕՐՋ ՆԱՋԱՐԵԱՆՆԵՐԸ(ԲՈՍՏՈՆ ԱՄՆ)…՚:
Ծառատունկից հետո Նաջարյանները մեկնեցին Ստեփանակերտ։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 19 Apr 2019 11:14:31 +0000
ՙԻՄ ԿՅԱՆՔԸ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26486-2019-04-19-11-10-29 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26486-2019-04-19-11-10-29 ՙԻՄ ԿՅԱՆՔԸ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ՚
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 - Որպես լրագրող` Դուք բավականին երկար ճանապարհ եք անցել։ Ձեր հանգրվանը լրագրության մեջ և գեղարվեստում։

- Մինչև միջնակարգն ավարտելը բարեկամներս ենթադրում էին, որ անպայման նկարիչ եմ դառնալու, քանի որ աջ ու ձախ նկարում էի՝ հիմնականում բնություն ու դիմանկարներ։ Բայց, դրան զուգահեռ, հատկապես բարձր դասարաններում, շարունակ գրականություն էի կարդում՝ թե՜ հայ, թե՜ արտասահմանյան։ Եվ արդեն սկսել էի այնքան շատ սիրել գրականությունը, որ միջնակարգն ավարտելուց հետո դարձա Ստեփանակերտի մանկավարժականի լեզվագրական բաժնի ուսանող։ Հետո՝ կարճատև մանկավարժական գործունեություն, լրագրություն, Արցախյան շարժում, որին մեզնից ոմանք իրենց կյանքի մի մասը նվիրեցին, մի մասն էլ` իրենց ողջ կյանքը...
Այնպես է ստացվել, որ իմ կյանքի մի ստվար ժամանակահատվածն անցկացրել եմ լրագրության ոլորտում, չնայած իմ նախասիրությունը եղել ու մնում է գրականությունը՝ հատկապես կարճ պատմվածքն ու նովելը։ Պատճառը շատ հասարակ է՝ լրագրությունը մասնագիտություն է համարվում, վճարում են քո աշխատանքի դիմաց, իսկ գրողը մեր օրերում ինքը պիտի իր ստեղծագործությունները տպագրի ու հետո էլ մտածի դրանք իրացնելու մասին։ Չորս գիրք տպագրելուց հետո, որոնց գերակշիռ մասը նվիրել եմ ընկեր-բարեկամներիս, ծանոթ ու անծանոթ ընթերցողներիս, որոշեցի իմ հետագա գրվածքները համացանցի, կայքերի միջոցով տարածել՝ հրաժարվելով դրանք հոնորարի վերածելու գաղափարից։ Եվ դա ինձ ձեռք է տալիս՝ Արցախում և Արցախից դուրս բոլոր այն երկրներում, որտեղ հայեր կան, ես ոչ քիչ ընթերցողներ ունեմ։
- Շատ չխորանանք, երգիծանքի (երգիծաբանի) ճանապարհը հեշտուհանգիստներից չէ...
- Հումորը, երգիծանքն իմ մեջ երևի թե ժառանգական է, գալիս է իմ հայրիկից՝ ճանաչված ու սիրված գրող Վազգեն Օվյանից։ Սովորաբար երգիծաբանի կյանքն ընդհանրապես հեշտ չի լինում, քանի որ այնքան էլ դյուրին չէ քննադատել մարդկանց, նրանց դարձնել երգիծանքիդ թիրախը կամ գրական հերոսդ, և հեշտ ու հանգիստ ապրել։ Մեր գրողներից մեկը կատակով գրել է. ՙԵրգիծանքը ոչ մի տեղ քննություն չի բռնում, որովհետև նախագահությունում նստած են նրա հերոսները՚։ Քանի որ յուրաքանչյուրն ինքն է որոշում ազատության, այդ թվում՝ խոսքի ազատության իր ՙնշաձողի՚ բարձրությունը, արդեն ուսանողական տարիներից աստիճանաբար սկսել են հաշտվել սևին սև ասելու իմ, դարձյալ ժառանգական, սովորությանը։ Ասում եմ այն, ինչ ցանկանում եմ ասել, նաև՝ գրում եմ այն, ինչ ցանկանում եմ գրել։
Ի դեպ, չնայած իմ ստեղծագործություններում լուրջ տեղ են գրավում հումորը, երգիծանքը, խոստովանեմ, որ ես ինձ չեմ համարում երգիծաբան։ Նույնիսկ եթե միայն երգիծական պատմվածքներ գրելիս լինեի, դարձյալ չէի համարձակվի ինձ երգիծաբան համարել։ Երգիծաբանը Հակոբ Պարոնյանն է, Երվանդ Օտյանն է, Յարոսլավ Հաշեկն է, Բեռնարդ Շոուն է...
Իմ բազմաթիվ նովելներն ու պատմվածքները ոչ միայն երգիծանքի ժանրին չեն պատկանում, այլև դրանցում իշխողը դրամատիզմն է։ Դեռևս շատ տարիներ առաջ ես մի պատմվածք էի գրել ՙԿիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ՚ վերնագրով, որտեղ կեսլուրջ-կեսկատակ ակնարկում էի, որ տխուր պատմվածքներս հաճախ շփոթում են երգիծական գրվածքներիս հետ ու ծիծաղում, կամ էլ հաճախ պատմվածքներիս հերոսին նույնացնում են ինձ հետ, որովհետև մեկ-մեկ սիրում եմ պատմել առաջին դեմքով:
- Ձեր դավանանքը։
- Ես Արվեստի երկրպագու եմ։ Ինձ համար ստեղծագործությունը եթե որպես արվեստի գործ, մեղմ ասած, այն չէ, ուրեմն այն անարժեք մի բան է, արհեստ է, կամ չգիտեմ ինչ է, բայց ոչ երբեք Արվեստ։ Սա ոչ միայն գրականությանն է վերաբերում, այլև գեղանկարչությանը, երաժշտությանը, քանդակագործությանը, արվեստի մյուս բոլոր տեսակներին։ Արվեստում ինքնագործունեություն (նկատի ունեմ մակարդակը) չեմ սիրում, ատում եմ ռաբիսը։ Արվեստը մարդուն դեպի վեր բարձրացնող, մարդուն դեպի Գեղեցիկը, Վեհը տանող մի միջոց է։ Չգիտեմ, սա որքանով է դավանանք, բայց` ես ձգտում եմ հավատարիմ լինել ՙԱրվեստագետը, գրողը միջավայրից պետք է բարձր լինի՚ սկզբունքին։ Նա ոչ թե պետք է քայլի ժողովրդի, ժամանակի հետ, այլև ժողովրդին իր հետևից տանի, ավելի առաջ նայելու, վաղվա օրը, գալիքը տեսնելու ընդունակություն ունենա։
- Երազանքը՝ անձնական և անանձնական։
- Ես ցանկանում եմ, ավելի ճիշտ՝ երազում եմ, որ ամեն մարդ զբաղվի իր գործով։ Մարդու, հիմնարկի, հաստատության, վերջապես ժողովրդի ճակատագիրը որոշողը ոչ թե դիլետանտը, այլ մասնագետը, պրոֆեսիոնալը լինի։ Արհեստավարժ չեմ ասում, այլ՝ պրոֆեսիոնալ։ Օրինակ, մի տեսակ զավեշտ է, ասենք, արվեստագետին արհեստավարժ անվանելը։ Արվեստն արհեստ չէ, օրինակ, գեղանկարիչը ներկարար չէ։ Կարծում եմ` մեր բոլոր դժբախտությունների պատճառն է դա, երբ մարդ իր տեղում չէ, երբ յուրաքանչյուրն իր գործով չի զբաղվում։ Երբ երբեմն ռեպլիկանման քաղաքական գրառումներ եմ անում սոցցանցում, հետո ցավով մտածում եմ՝ գրողը տանի, ախր ե՞րբ ենք վերջապես դուրս գալու այս ոլորապտույտներից, ՙլինել-չլինելու՚ դամոկլյան թրի տակից, որպեսզի ես էլ հանգիստ զբաղվեմ միայն իմ սիրած գործով, առանց մտավախության մեր զավակների վաղվա օրվա հանդեպ։
- Ներշնչանքի աղբյուրը։
- Այնքա՛ն շատ են այդ աղբյուրները, որ եթե թվարկեմ, կստացվի ոչ թե աղբյուր, այլ ներշնչանքի գետ՝ սկսած նորածնի առաջին ճիչից մինչև Բնություն՝ իր անկրկնելիությամբ...
- Ինչպիսին է այսօր Վարդգես Օվյանի ստեղծագործական կյանքը։
- Այսօր էլ, անկախ նրանից, թե որտեղ եմ աշխատում, իմ կյանքը չեմ պատկերացնում առանց գրականության, չնայած ոչ պակաս սիրում ու պաշտում եմ գեղանկարչությունը, երաժշտությունը, թատրոնը, կինոն, մի խոսքով՝ Արվեստն ու Մշակույթը։

 

Վարդգես ՕՎՅԱՆ
ԱՊՈՒՇԸ

(ԿԱՄ՝ ԶՐՈՒՅՑ ԱՊՈՒՇԻ ՀԵՏ)

ԶՐՈՒՅՑ ԱՌԱՋԻՆ

- Բարև ձեզ։
- Բարև։
- Կարելի՞ է ձեզ հետ մի քիչ զրուցել։
- Իսկ ինչի՞ մասին։
- Գրականության, գրողների մասին։
- Խնդրեմ։ Բայց մինչ այդ գուցե սրբես քիթդ։
- Իսկ դա պարտադի՞ր է։
- Ցանկալի է։
- Ճիշտն ասած, մոտս թաշկինակ չկա։ Այդպիսի երկրորդական բաներ չեմ պահում։
- Բայց պետք է պահես։
- Ձերը մի րոպեով չե՞ք տա։
- Ի՞նչը, թաշկինա՞կը։
- Հա։
- Բայց օգտագործված է։
- Ինչ կա որ։ Թաշկինակը օգտագործելու համար է։
- Խնդրեմ։
- Շատ մերսի։
(Նա երկար քչփորեց քիթն ու թաշկինակս մեկնեց ինձ)։
- Թող մնա քեզ մոտ։ Քեզ եմ նվիրում։
- Մերսի։
- Գրականության մասին էի ուզում զրուցել։
- Հա, ճիշտ է։ Չարենցի մասին էի ուզում զրուցել։ Էդ Չարենցին լավ էլ թարգմանել են։ Ո՞վ է թարգմանել։
- Չարենցը շատ լեզուներով է թարգմանվել։
- Շատի հետ գործ չունեմ, նրան ո՞վ է հայերեն թարգմանել։ Նայեցի, ոչ մի տեղ թարգմանողի անունը չկար։
- Չարենցը հայերեն էր գրում։
- Հա՞... Հաստա՞տ։ Բա որտե՞ղ է այդպես լավ սովորել հայերեն։
- Հայաստանում։ Նա հայ է։
- Հա՞յ է... Ա՛յ քեզ բան... Մտքովս չէր անցել։ Բա ինչո՞ւ ազգանունը ՙյանե՚-ով չի վերջանում։


ԶՐՈՒՅՑ ԵՐԿՐՈՐԴ

- ՙԳդակը պոպոզ, անունը Կիկոս...՚։ Ո՞վ է գրել դա։
- Հովհաննես Թումանյանը։
- Լավ է գրել, ինձ շատ դուր եկավ։ Բայց այդ բանը չպիտի աներ։
- Ի՞նչը չպիտի աներ։
- Չպիտի թողներ, որ Կիկոսը ծառը բարձրանար։ Կամ կարող էր, չէ՞, այդ գրողը՝ Թումանյանը, վազել դրանց տնեցիների մոտ ու ասել՝ ձեր լակոտը բարձրացել է ծառը, եկեք իջեցրեք, թե չէ` ընկնելու է և վարի գնա... Դրանից բացի մնացածը շատ լավ է գրել, շատ ապրի։

ԶՐՈՒՅՑ ԵՐՐՈՐԴ

- Եթե ես լինեի երկրի պրեզիդենտը, բոլոր այդ գրողներին կամ բանտ կնստեցնեի, կամ կգնդակահարեի։
- Գրողների հանդեպ նոր մոտեցում չէ։ Այդպես վարվողներ արդեն եղել են։ Բայց մի կարևոր բան մոռացար։
- Ի՞նչը։
- Նրանց գրքերն այրելը։
- Հա, լավ հուշեցիք. գրքերն էլ կվառեի։
- Բայց ինչո՞ւ։ Գրողներն ի՞նչ են արել քեզ։
- Նրանք բոլորը գող են։
- Հաստա՞տ։
- Հաստա՜տ։
- Իսկ ի՞նչ են գողացել։
- Նրանց գրածները ինտերնետում կան։ Այնտեղից թռցրել են։
- Հա՞։
- Հաստա՜տ։
- Ահա՛ թե ինչ։ Այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ դու էլ ես ինտերնետ մտնում։
- Շատ մերսի։ Առայժմ անձամբ այնտեղ չեմ եղել, դեռ միայն կոմպյուտերով եմ ինտերնետ մտնում։ Բայց մի բանում սխալվել եմ. եթե ես էլ գրող դառնայի, ամենահարուստը կլինեի։
- Բայց դու դրա կարիքը չունես։
- Ինչո՞ւ։
- Առանց այդ էլ դու շատ հարուստ ես։
- Չէ, շատ փող դեռ չունեմ։ Ինձնից հարուստ մարդիկ շատ կան։
- Ես փողը նկատի չունեմ, այլ խելքը։
- Հա՛, էդ մի հարցում դուք լրիվ ճիշտ եք։

ԶՐՈՒՅՑ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՄ`
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

- Գիտե՞ք` ինչ եմ մտածում։
- Նախագահ դառնա՞լ։
- Դեռ չէ։ Որոշել եմ դեպուտատ դառնալ։ Ի՞նչ եք կարծում, կստացվի՞։
- Անպայման։ Քեզ պես շատերն են պատգամավոր դարձել։
- Գիտեմ։ Դրա համար եմ ասում։ Որ դեպուտատ դառնամ, հետո հեշտ կլինի մինիստր դառնալը։
- Իրավացի ես։
- Լավ մարդ եք։ Ինձ շատ դուր եկաք։ Որ մինիստր դառնամ, ձեզ համար մի լավ պաշտոն կհաջողացնեմ։ Չնայած, մեր մեջ ասած, էնքան քույր, եղբայր, բարեկամներ, ազգականներ ունեմ, որ բոլորին տեղավորելուց հետո կարող է ազատ տեղ չմնա ձեզ համար։
- Շնորհակալություն։ Քեզ պես ինտելեկտուալ մարդու ղեկավարությամբ աշխատելը մեծ պատիվ կլինի։
- Միայն դուք եք հասկանում դա, իսկ շատերն ինձ ապուշ են համարում։
- Երբ նախարար դառնաս, շատ են փոշմանելու։
- Ճիշտ է։ Հերթ են կանգնելու, որ ընդունեմ իրենց, իսկ ես քարտուղարուհուս հանձնարարելու եմ դրանց մի քանի օր շարունակ ասի՝ շեֆը խիստ զբաղված է, խորհրդակցություն է։
- Փայլուն գաղափար է։
- Գիտեմ։
- Կարծես էլի թաշկինակի կարիք է զգացվում։
- Հա, իրոք։ Բայց ինչո՞ւ եք ինձ հետ դու-ով խոսում։
- Որովհետև դեռ մինիստր չես դարձել։
Ճիշտ է։ Մի պահ մոռացա... Ասացի, չէ՞, դուք լավ մարդ եք։ Չէ՛, ինչ էլ պատահի, ձեզ համար անպայման մի լավ պաշտոն եմ պահելու...

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 19 Apr 2019 11:03:40 +0000
ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՀՐԴԵՀԸ՝ ՀԵՏՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԱՂՄԱՆ ԽԱՐՈՒՅԿ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26485-2019-04-19-11-00-01 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26485-2019-04-19-11-00-01 ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՀՐԴԵՀԸ՝ ՀԵՏՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԱՂՄԱՆ ԽԱՐՈՒՅԿ
Ավագ քահանա Անդրեյ…

 Հրդեհներն ամենօրյա երևույթներ են: Նրանցից որոշները զոհերի քանակով և տարածման մասշտաբներով արժանանում են առանց բացառության համաշխարհային բոլոր ԶԼՄ-ների ուշադրությանը: Ճիշտ է, ընդամենը մեկ օրով: Բայց հրդեհներ կան, որոնց վիճակված է երկար ժամանակով իրենց վրա ուշադրություն սևեռել: Արդեն մոխիրը կհովանա, կսկսվի վերականգնման նախագծի շուրջ աշխատանքը, իսկ աշխարհը շարունակ կքննարկի. այնուամենայնիվ, այդ ի՞նչ էր, ինչու՞, ինչի՞ համար:

На данном изображении может находиться: небо, облако и на улицеԵս, ինչպես հավանաբար և դուք, ինչպես նաև ՙմենք՚, ՙնրանք՚ ու մնացյալ անձնական դերանունները, երբեք չեմ մտածել, որ կտեսնեմ Փարիզի Աստվածամոր բոցավառվող տաճարը: Առանձնապես բան էլ չկա համեմատալու այս մեկը հեռուստացույցով տեսած հրդեհներից որևէ ուրիշի հետ, եթե ոչ միայն 2001-ի սեպտեմբերի 11-ին կրակների մեջ գտնվող զույգ աշտարակների հետ: Այդ ժամանակ, ըստ երևույթին, ավարտվում էր սովորական աշխարհակարգը: Համաշխարհային թատրոնի կուլիսների հետևից բեմ սողոսկեց նոր իրականություն: Եվ ոչ ոք չուրախացավ այդ նորույթից: Մոտավորապես նույն զգացողությունը կա նաև այսօր: Նույնը կզգացվեր նաև Հռոմում Ներոնի սարքած հրդեհի ժամանակ, եթե այդ օրերին հեռուստատեսություն գոյություն ունենար:
На данном изображении может находиться: на улицеԲայց ամենասարսափելին հաճախ այն չէ, ինչ երևում է: Սարսափելին դեռ լսվում էլ է: Լսվում է անգամ կործանվող տաճարի համար ափսոսանքի ճիչերում: ՙՓարիզի այցեքա՜րտը՚, ՙՊաշտամունքի՜ ամենաճանաչված կառույցը՚, ՙՏարեկան տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկնե՜ր՚, և այդպես շարունակ: Իսկ այդ ընթացքում այրվում է 12-րդ դարում հիմնադրված աղոթքի ամենահինավուրց տաճարը, և աղոթատան համար ոչ ոք չի սգում:
Ինչ-որ փորձագետ ռուսական կենտրոնական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հեռախոսով ողբերգության առաջին ժամերին ասում էր. ՙՍա աղետ է: Գմբեթն արդեն փլվել է: Մենք կարող ենք ամբողջ տաճարը կորցնել: Պետք է աղաչել (ուշադրությու՜ն) ճակատագրին, բնությանը, որպեսզի տաճարն ամբողջությա՜մբ չկործանվի՚: Ուրեմն, աղաչեք ճակատագրին և բնությանը, ով կարողանում է դա անել: Միայն իմացեք նաև այն, որ հենց հրաժարման համար` աղոթելու Այն Աստծուն, Ում անվան համար կառուցվել է այդ տաճարը, ցանկության համար` աղոթելու ում ասես (ներառյալ բնությանը և ճակատագրին), միայն ոչ Նրան, տաճարները խլվում են մարդկանցից: Իսկ Աստվածամոր տաճարը, պարոնայք, խլվել է փարիզցիներից, ֆրանսիացիներից: Եվրոպացիներից` ընդհանրապես, ինչպես նաև մեզանից ու ձեզանից է խլվել: Խլվել է Աստծո, մոռացված ու անտեսված Աստծո կողմից, Ում սրբավայրերը ՙմշակութային ժառանգության օբյեկտների՚ են վերածվել:
Սրբավայրերը խլվում են նրանցից, ովքեր սրբավայրեր ունենալուն արժանի չեն: Ռուսները պետք է սա լավ իմանան սեփական պատմության փաստերից: Աստվածամոր տաճարի բախտը դեռ բերել է: Նրան դիպչել են Աստծո ձեռքը և կրակի տարերքը: Իսկ մի՞թե ամբողջ Եվրոպայով մեկ քիչ տաճարներ կան, որոնք քաղաքակիրթ ձևով ու կամա՛ց-կամաց սպանվել են եվրոպացիների կողմից վերջին տասնամյակներին: Հավատի թուլացման պատճառով այդ տաճարներում նախ դադարել են աղոթքներ հնչել, ու նրանք դատարկվել են: Եվ այդ ժամանակ քաղաքակիրթ մարդիկ դրանք պանդոկների, հյուրանոցների, ավտովերանորոգման արհեստանոցների, սպորտդահլիճների և այլնի վերածեցին: Ինչ-որ մեկը լացե՞լ է: Եթե այո, ապա այդ լացող ձայնին մինչև հեռուստաստուդիաներ հասնել չթույլատրվեց: Իսկ ինչպես հայտնի է, եթե մարդիկ լռում են, ապա քարերն են աղաղակում:
18-րդ դարում Փարիզի Աստվածամոր տաճարը պետք է քանդվեր: Հարկա՜վ: Ռոբեսպիերը Փարիզի գլխավոր տաճարը ՙխավարամտության պատվար՚ կոչեց և այն քանդելուց հրաժարման դիմաց փարիզցիներից փրկագին պահանջեց աշխարհով մեկ տեղի ունենալիք հեղափոխությունների կարիքների համար: Ոչ մի բան չի՞ հիշեցնում: Այո՜, այո, դրանք համաշխարհային հեղափոխության տեսության և պրակտիկայի նախակարապետներն են: Կոմինտերնի նախակարապետները: Տաճարն այդ ժամանակ կանգուն մնաց, բայց հրապարակայնորեն պղծվեց: Հանրապետությունը քրիստոնեության փոխարեն Գերագույն էության և Բանականության պաշտամունքն էր ներմուծում: 1793թ. Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ նոր պաշտամունքի թատերականացված ներկայացում: Փարիզի դերասանուհիներից մեկը, որով գրեթե կիսամերկ էր, տաճարի խորանում Բանականության աստվածուհուն էր մարմնավորում: Տաճարը հանդուրժեց դա, բայց ամեն բան սահման ունի: Եթե նա մարդ լիներ, նա տարեցտարի կմռայլվեր` լսելով հրապարակում հնչող ձայներն ու տեսնելով` ինչպես են փոխվում իր կամարների ներքո անցնող մարդիկ: Վերջիվերջո, այն միլիոնավոր զբոսաշրջիկներից, ովքեր ամեն տարի այցելել են տաճարը, քանիսն է եկել աղոթելու համար: Ամոթ է ասել: Լավ կլինի պատասխան չտալ:
Իսկ եթե եկեղեցում չեն աղոթում, նա մահանում է: Նախքան այրվելը, նա (Եվրոպայի մնացյալ քրիստոնեական սրբավայրերին հավասար) տանջվել է պարապ անբանների խառնիխուռն ամբոխի պատճառով ու կուրացել ֆոտոխցիկների անվերջանալի լուսարձակումներից: Հիմա լուսանկարվելու սիրահարները ՙֆոնին՚ մի օրով կսգան: Բայց հետո կմխիթարվեն ու անգամ կուրախանան, քանի որ ՙմարմրացող կրակի ֆոնին արված լուսանկարներն ավելի ՙշլացուցիչ՚ են, քան սև քարերի ֆոնին արվածները…՚
Սոսկալի օրինաչափություն ու անգամ անողոքություն կա` կապված այդ հրդեհի վայրի հետ` իր հանկարծակիությամբ հանդերձ: Միայն թե այն Եվրոպայի թաղման խարույկի դեր չունենա, որից հանկարծակիորեն և ընդմիշտ վերցվում է այն, ինչը նա ինքն է դադարել գնահատել ու ներքուստ վաղուց կորցրել:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 19 Apr 2019 10:50:29 +0000
ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26484-2019-04-19-10-49-39 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26484-2019-04-19-10-49-39 ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
Վալերիա Օլյունինա

 Քրիստոնեական աշխարհը սգում է Փարիզի խորհրդանիշներից մեկի` Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի ու դրա հետևանքների կապակցությամբ: Տաճարն անվանում են ֆրանսիական մայրաքաղաքի ՙսիրտը՚: Հայերն իրենց ցավակցությունն են հայտնում ֆրանսիացի ժողովրդին: Novostink կայքը ներկայացրել է հետաքրքիր փաստեր, որոնք խոսում են այդ բազիլիկի հետ հայերի ունեցած հոգևոր ու մշակութային կապի մասին: 

2017թ. Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին երկու տարի առաջ լրագրողներին պատմել էր հայկական ծագմամբ ֆրանսիացի օպերային երգիչ Ադամ Բարրոն: Պատարագին հրավիրված էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և ծագումով հայ, ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեժյանը, ով իր գործունեությամբ նպաստում էր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքական շրջանակների միջև կապերի ամրապնդմանը: Պատարագին հնչեց Կոմիտասի և Չիլինգիրյանի երաժշտությունը: Մեծն Կոմիտասն ապրել էր Փարիզում, որտեղ 1906թ. դասախոսություններ էր կարդացել, քաղաքում տեղադրված է նրա հուշարձանը:
Փարիզի Աստվածամոր տաճարի հանրաճանաչությունն աճեց Վիկտոր Հյուգոյի համանուն պատմավեպի շնորհիվ: Ստեղծագործության հերոսներից մեկին` Վալուաների դինաստիայից Լյուդովիկոս XI-ին բուժում էին ՙհայկական բոլյուսով՚ կամ ՙհայկական քարով՚: Դա կաոլինն է` սպիտակ կավաքարը, որն իր մեջ պարունակող երկաթի օքսիդների պատճառով ունի կարմրաշագանակագույն գունավորում, օգտագործվում է գեղանկարչության մեջ շագանակագույն երանգներ ստանալու համար: Bolus armenica-ի մասին տեղեկություններ է հաղորդում նաև Վլադիմիր Դալի բառարանը, մասնավորապես, նշվում է, որ հնում այն օգտագործվում էր բժշկական նպատակներով:
Հայկական ծագում ունեցող երգիչների մի ամբողջ համաստեղություն է մասնակցել ՙՓարիզի Աստվածամոր տաճարը՚ (կոմպոզիտոր` Ռիկարդո Կաչանտե) մյուզիքլում: Լավագույն երաժշտական Էսմերալդա է ճանաչվել Էլեն Սեգարան, երգչուհու մայրը հայուհի է` Թերեզա Կասպարյան, աշխատում էր հարկային վարչությունում: Թագավորական հետևակի կապիտան Ֆեբա դե Շատոպերի դերում Պատրիկ Ֆյորին էր, ով ծնվել էր հայի և կորսիկուհու ընտանիքում: Հայրը, Պատրիկի խոստովանմամբ, սիրում էր երգել` հակառակ իր ՙսարսափելի՚ ձայնին, իսկ նրա անվանի որդին մանկուց զբաղվում էր երաժշտությամբ և լսում Շառլ Ազնավուրի երգերը:
Չնայած նրան, որ կանադացի երգիչ Գարուի(Պիեռ Գարանյան` մյուզիքլում Կվազիմոդոյի դերում) պաշտոնական կենսագրության մեջ չի հիշատակվում նրա հայկական ծագումը, ԶԼՄ-ներում հաճախ են գրում նրա հայկական արմատների, նրա տատի մասին, ով Պիեռին սովորեցրել է խոսել մայրենի լեզվով: Հատկանշական է, որ Գարուն հրաշալի կատարում է Ազնավուրի լեգենդար ՙԲոհեմ՚ երգը:
Բոլորի կողմից սիրվեց նաև ՙLe temps des cathedrales՚ երգը` դարձյալ հայկական ծագում ունեցող ուկրաինացի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանի կատարմամբ:


Novostink

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 19 Apr 2019 10:43:24 +0000
ԸՆԿԱԼԵԼ ՏՈՆԻ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ, ԳԻՏԱԿՑԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ ՈՂՋ ՀՈԳՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26483-2019-04-19-10-41-57 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26483-2019-04-19-10-41-57 ԸՆԿԱԼԵԼ ՏՈՆԻ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ, ԳԻՏԱԿՑԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ ՈՂՋ ՀՈԳՈՎ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Զատիկը դարավոր արմատներ ունեցող տոն է, որը որոշակի փոփոխություններ է կրել, բայց այն նախկինի պես մեծ հանդիսությամբ նշվում է քրիստոնեական բոլոր երկրներում։ Հայաստանում և Արցախում Սուրբ Զատկի տոնն այս տարի կնշվի ապրիլի 21-ին։ Տոնը ՙզատիկ՚ է կոչվում, ամենայն հավանականությամբ, ՙազատություն, ազատվել, զատվել՚ բառերի հետ կապված և տառապանքներից, չարից ու մահից ազատվելու իմաստ ունի։ ՙՊասխա՚ բառը հունարենից նշանակում է ՙանցում, ձերբազատում՚, ինչն արդեն ենթադրում է ինչ-որ լուսավոր ու հրաշալի բանի սպասում։ Զատկին ռուս քրիստոնյաները, ողջունելով իրար, ասում են` ''Христос воскрес!'' որին հետևում է ''Воистину воскрес!''՚ պատասխանը։ Հայերս ողջունում ենք իրար ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց՚ բառերով, պատասխանում` ՙՕրհնյալ է հարությունը Քրիստոսի՚։

Զատիկն իր մեջ խորհուրդ է պարունակում, դա Քրիստոսի հարությունն է, հաղթանակն ընդդեմ մահվան: Այդ խորհուրդը կարող է վերապրել յուրաքանչյուրը. կարելի է հարություն առնել, հաղթել մահվանը։ Շատերը դեռևս հիշում են մարտնչող աթեիզմի խորհրդային տարիները, երբ քանդվում էին տաճարները, փակվում վանքերը, իսկ հոգևորականներին աքսորում կամ պարզապես սպանում էին։ Իսկ Ղարաբաղում այդ ամենն իրականացվում էր ևս մեկ` հեռուն գնացող նպատակով։ Կրոնի դեմ պայքարի շղարշի տակ Ադրբեջանն ավերում էր հայկական եկեղեցիները, տաճարները, շիրմաքարերը, մի խոսքով՝ այն ամենը, ինչը կարող էր վկայել հայերի անդրեածին ժողովուրդ լինելու մասին։ Բնականաբար, կրոնի, մեր դեպքում` քրիստոնեության դեմ կենաց ու մահու 70-ամյա պայքարն իր բացասական հետևանքներն ունեցավ։ Կրոնը պարզապես արմատախիլ արվեց մարդկանց հոգիներից, ոչնչացվեց, և շատ ղարաբաղցիներ հեռացան իրենց հոգևոր արմատներից, Զատիկը չէին նշում, մոռացել էին տոնի հոգևոր իմաստը, նրա նշանակությունը։ Բայց եկավ բեկումնային 1988 թվականը։ Արցախցիների ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդին ոչ միայն ազատագրեց օտար լծից, այլև վերադարձրեց քրիստոնեության գիրկը։ Եվ, փառք Աստծո, հոգևոր արժեքները մեզանում աստիճանաբար վերականգնվում են։
Այո, Զատիկը սիրված տոն է, քանի որ այն փրկության, հավատի, Քրիստոսի հարության, ուրախության խորհուրդն ունի։ Իսկ ի՞նչն է մեզ ստիպում անհամբեր սպասել այդ տոնին: Այս հարցով դիմեցինք մի քանի քաղաքացիների։
Էդիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, թոշակառու.-ՙԴժվար է դա բացատրել։ Ես ընկեր ունեմ, ով 70-ն անց է արդեն։ Եվ ահա նա վերջերս ասաց, որ տարեցտարի սկսել է կամաց-կամաց հասկանալ` Զատիկն ինչ է։ Բայց դա այնքան էլ հեշտ չի ստացվում՚։ Նրան ընդհատում է մեկ այլ թոշակառու` ՙՊետք է շատ բարի գործեր անել։ Տոներ շատ ունենք, գործերն են քիչ՚։
Հատկապես ուրախալի է, որ այսօր երիտասարդությունն է ակտիվություն ցուցաբերում այս հարցում՝ այցելելով եկեղեցիներ ու սրբավայրեր։ Իսկ հավատավոր երիտասարդություն նշանակում է ամուր ընտանիք, և որպես հետևանք՝ ամուր պետություն։ Բայց որքանո՞վ են նրանք հասկանում տոնի իմաստը։ Մոտենում եմ մի խումբ աղջիկների, ովքեր ակտիվորեն ինչ-որ բան են քննարկում։
-Աղջիկնե՜ր, կներեք, իսկ ի՞նչ է ձեզ համար նշանակում Զատիկը,-հարցնում եմ։ Նրանք քմծիծաղ են տալիս, այս ու այն կողմ նայում, և նրանցից ամենահամարձակը պատասխանում է՝ դա այն տոնն է, երբ ձու են ներկում, տարբեր թխվածքներ պատրաստում և եկեղեցի գնում։
-Իսկ ինչի՞ համար,-փորձում եմ պարզել։
-Դե, -տատանվում են աղջիկները։ -Որպեսզի մեզ մոտ ամեն ինչ լավ լինի։
Փոքր-ինչ հիասթափված պատասխանից, մոտենում եմ մի խումբ երիտասարդների, հարցնում եմ` իսկ ձեզ համար ինչ է Զատիկը։ ՙԴա քրիստոնեական մեծ տոն է, Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տոներից մեկը,- իրար ընդհատելով պատասխանում են նրանք։ - Քրիստոս հարություն առավ մեռելներից և մեզ հավիտենական կյանք շնորհեց։ Այդ օրը պարտադիր պետք է այցելել եկեղեցի, մոմ վառել, աղոթել և Աստծուց մեղքերի թողություն խնդրել։ Իսկ տանը, իհարկե, պետք է լինեն ներկված ձվեր, պարտադիր` կարմիր, քանի որ կարմիր ներկված ձուն այն բանի խորհուրդն է, որ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյան գնով՚։
Նույն հարցով դիմում եմ աշխատանքի շտապող մի կնոջ. ՙՃշգրիտ ասել չեմ կարող, հավանաբար, դա ավելի բարվոք ապագայի հավատն է։ Ինձ համար Քրիստոսի ամենակարևոր պատվիրանը մերձավորին սիրելն է։ Շատ կուզենայի, որ մարդիկ քիչ ավելի բարի լինեին իրար հանդեպ՚,-պատասխանում է նա։
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ.-ՙՔրիստոսի հարությունն ամենալավ ու լուսավոր տոնն է, դա մեր հավատքի հիմքն է։ Իր հարությամբ Տերը պարգևեց մեզ հավիտենական կյանք, Նրա շնորհով ազատագրվում ենք բազմաթիվ մեղքերից և վերջապես մաքրվում։ Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար, բայց հարություն առավ և նոր կյանք պարգևեց մեզ։
Ամեն տարի այդ օրն ընտանիքով այցելում ենք եկեղեցի, ավանդույթի համաձայն` տանը ճաշի սեղանի շուրջ աղոթում ենք և շնորհակալություն հայտնում Աստծուն՝ այդպիսով մեր երեխաներին սովորեցնելով տոնի ճշմարիտ իմաստը՚։
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ.- ՙԵրբ Հիսուսը թաղվեց, երրորդ օրը գերեզման եկան Մարիամ Մագդաղենացին և մյուս յուղաբեր կանայք, բայց գերեզմանը դատարկ գտան, նրանց առջև նստած էր հրեշտակը, որն ասաց` Հիսուսը, որին փնտրում եք, հարություն առավ։ Ուրախացած կանայք շտապեցին վերադառնալ ու բոլորին հաղորդել այդ բարի լուրը։ Նրանք լցված էին ուրախությամբ ու հույսով։ Նման ուրախությամբ ու հույսով եմ լցվում նաև ես։ Չէ՞ որ Քրիստոս մեռավ մեզ համար, իր մահով քավելով մեր մեղքերը, այնուհետև հարություն առավ և նոր կյանք պարգևեց մեզ։ Իր հարությամբ Հիսուս Քրիստոս մաքրեց ինձ մեղքերից և մոտեցրեց իրեն, և ինձ համար դա ամենամեծ ավետիսն է, ամենամեծ ուրախությունը։ Հավատացյալի համար Քրիստոսի հարությունը հարատև ուրախության, անվախճան ցնծության աղբյուր է, որն իր գագաթնակետին է հասնում Սուրբ Զատկի տոնին՚։
Դժբախտաբար, շատերը դեռևս չեն հասկանում այդ մեծ տոնի հոգևոր իմաստը։ Ինչպես ասել էր ծանոթներիցս մեկը` չնայած իմ ունեցած երկու բարձրագույն կրթությանը, կրոնի հարցերում վատիկ եմ։ Եվ դա միանգամայն բացատրելի է. 70 տարիների ընթացքում խորհրդային իշխանությունները համառորեն զբաղվում էին կրոնի վերացմամբ` փորձելով փոխարինել այն համատարած աթեիզմով։ Կոմունիստական ռեժիմը բռնագրավում էր եկեղեցական ունեցվածքը, ծաղրում կրոնը, հալածում հավատացյալներին և դպրոցներում աթեիզմ սերմանում։ Բայց, փա՛ռք Տիրոջը, ժամանակները փոխվեցին, և այժմ մենք, թող որ դանդաղ, բայց հավատարմորեն վերադառնում ենք մեր հոգևոր ակունքներին։
Շուտով Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է՝ Զատիկը, ինչը, ինչպես նշեցի, նշանակում է մեղքերից ազատագրում և դարձ առ Աստված։ Հենց դարձ, և թեկուզ այդ դարձի ճանապարհին դեռ որոշ սխալներ ենք թույլ տալիս, բայց ձգտում ենք հասկանալ այդ տոնի իրական իմաստը, իսկ ամենակարևորը՝ գիտակցել և ընդունել այն ողջ հոգով։

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 19 Apr 2019 10:32:12 +0000
ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26520-2019-04-25-10-11-00 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26520-2019-04-25-10-11-00 ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արարատ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ

-Ցեղասպանության վերաբերյալ իրականության ու փաստերի խեղաթյուրման գործում թուրքական քարոզչամեքենան չի խորշում ամենատարբեր կեղծարար միջոցների դիմելուց, ինչպիսիք, օրինակ, այդ թեմայով հայ և թուրք պատմաբանների համատեղ քննարկումներ կազմակերպելու նրանց մտահղացումն ու հայտարարությունն էր։ Որո՞նք են դրանցից բխող գլխավոր վտանգներն ու ծուղակները։
-Ինչպես գիտենք, Առաջին աշխարհամարտում Թուրքիան պարտվեց։ Միջազգային հասարակական կարծիքի ճնշման տակ սուլթան Մեհմեդ 6-րդը որոշում կայացրեց Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանության ու կոտորածի համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքերի կառավարության և կուսակցության անդամներին, որոնցից շատերն արդեն փախել էին արտասահման։ Դատաքննությունն սկսվեց 1919-ի ապրիլի վերջին։ Դատավճիռը կայացավ հուլիսի 5-ին։ Դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և ուրիշների։ Տասնյակ ցեղասպաններ ստացան տարբեր պատժաչափեր։ Այսպիսով, առաջինը թուրքական իշխանություններն ու դատարանն էին, որ ընդունեցին հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության փաստը և դատապարտեցին այն։ Ցավոք, այժմյան թուրքական իշխանությունները, պատմաբանները տառապում են հիշողության կորստով։ Նրանք հերքում են Հայոց ցեղասպանության բուն փաստը, դիմում են բազմապիսի մեթոդների՝ կատարվածը կեղծելու, խեղաթյուրելու համար։
Թուրք պետական, հասարակական գործիչները, պատմաբանները, ելնելով Թուրքիայի քաղաքական շահերից, նենգափոխելով պատմական իրողությունը, կրկնում են Թալեաթի խոսքը հայերի, այսպես կոչված` ՙապստամբությունների՚ վերաբերյալ։ Նրանք երիտթուրքերի կողմից ձեռնարկված պատժամիջոցները համարում էին հետևանք հայկական նահանգներում ծագած հայերի ապստամբությունների, և որ Թուրքիայի կառավարությունն ստիպված է եղել դիմել պաշտպանական գործողությունների։ Նրանք հայերի զանգվածային տեղահանությունն ու ջարդերը ներկայացնում են սոսկ ռազմական նկատառումներից բխող մի տեղափոխություն, որի ժամանակ ծարավից ու քաղցից հայեր են զոհվել։
Թուրքիայի կառավարող շրջանները, պատմաբանները ճգնում են ՙապացուցել՚, որ, իբր, Օսմանյան Թուրքիայում հայերի ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, ընդհակառակը, հայերն են կազմակերպել թուրքերի կոտորածներ։ Ինչ վերաբերում է թուրքերի կողմից հայերի բնաջնջման վերաբերյալ անգլիական, ամերիկյան և ֆրանսիական արխիվային փաստաթղթերին, ապա դրանք, ըստ թուրքերի, կեղծ են, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հակառակորդ պետությունների փաստաթղթեր են։ Կարելի է մերժել անգլիական, ֆրանսիական կամ ռուսական փաստաթղթերը` որպես Թուրքիայի հակառակորդ պետությունների կողմից ներկայացված վկայություններ, սակայն անհնար է չընդունել Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի պետական արխիվներում պահվող արձանագրությունները։ Այդ երկու երկրների դեսպանները, հյուպատոսները համամիտ են, որ հայերի ապստամբություն չի եղել։ Հայերը զենք վերցրին միայն այն ժամանակ, երբ նրանց սպառնում էր իրական ջարդը։ Ինքնապաշտպանական կռիվներով նրանց մի մասին հաջողվեց ջարդերից փրկվել։
Հայերի ապստամբության վերաբերյալ կեղծ վկայությունները հերքվել են իթթիհատականների ղեկավարներից մեկի՝ Միվլանզադեի կողմից, ով իր գրքում խոստովանում է, որ ամենուրեք հայերի նկատմամբ կազմակերպվող ջարդերն առանձին տեղերում նրանց ստիպում էին ինքնապաշտպանության նպատակով ապստամբության դիմել։
-Ի՞ նչ եք կարծում, ճի՞շտ ուղղությամբ է ընթանում Հայոց ցեղասպանության ճանաչման մեր պայքարը։
-Տասնամյակներ շարունակ Հայաստանը, ամբողջ հայությունը հետևողականորեն պայքարել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այն հույսով, որ ՄԱԿ-ի կողմից այդ փաստը ընդունվելուց հետո ամբողջությամբ բարձրացվի Հայկական հարցը։ Պատմության ներկա փուլում պետք է պայքարել ոչ միայն միջազգային ճանաչման համար, այլ հանդես գալ պահանջատիրությամբ: Հայ-թուրքական հարաբերությունները, թեկուզ փոխզիջումային տարբերակով, կարող են կարգավորվել միայն այն դեպքում, եթե հայ ժողովուրդը հետ ստանա իր կորցրած Հայրենիքը, ապօրինի բռնագրավված գույքը։ Ցեղասպանությունը մեր համազգային մեծ ցավն է, իսկ նրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործընթացն արտաքին քաղաքական օրակարգում պահելը և այդ ուղղությամբ հետևողական պահանջատիրությունը` ներկա և գալիք սերունդների պարտականությունը։
-Ինչպիսի՞ պատասխանատվություն և մեղավորություն ունի ժամանակակից Թուրքիան, որը ցեղասպանի խարանը ժառանգել է նախնիներից։
-Միանշանակ, այստեղ խոսքը պատասխանատվության մեծ չափի մասին է։ Թուրքիայի Հանրապետությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը, հետևաբար, կրում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության պատասխանատվությունը։ Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը, թուրք ժողովուրդը քանի դեռ չեն ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, դառնում են հանցակից 20-րդ դարի առաջին ցեղասպանության։ Ցեղասպանության ժխտումը հանցագործությունն արդարացնելու փորձ է, իսկ դա արդեն ոչ միայն հանցակցություն է, այլ հանցագործություն։
-Եթե, այնուամենայնիվ, Թուրքիան ընդունի իր մեղքն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ի՞ նչ հետևանքներ ու արդյունք են ենթադրում Թուրքիայի և մեզ համար։
-Թուրքիան կարող է իր մեղքն ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չհատուցել։ Մենք չպետք է սպասենք, թե ինչ կորոշեն թուրքերը։ Մենք բարոյական, նյութական, հողային իրավունքներ ունենք ոչ թե այն պատճառով, որ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև մեր իրավունքներն ամրագրող համապատասխան միջազգային փաստաթղթեր կան։ Այդ ամենը պետք է ներկայացնել ՄԱԿ-ի արդարության միջազգային դատարանին, որն իրավասու է քննելու Հայոց ցեղասպանության հարցը։ Այն իրավաքաղաքական դաշտում է։ Ցեղասպանությունը մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն է, որ ի ճանաչումն ու դատապարտումը ապագայում նման դեպքերի կանխման լավագույն միջոցն է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակում է ծավալվել, և հեռու չէ այն օրը, երբ այն վերջնականապես կստանա իր արդարացի գնահատականը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 19 Apr 2019 10:00:25 +0000