comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Շաբաթ, 20 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Thu, 27 Jun 2019 02:16:16 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Սուրբ Հարության տոնի Սուրբ Պատարագ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26494-2019-04-21-19-20-03 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26494-2019-04-21-19-20-03 Սուրբ Հարության տոնի Սուրբ Պատարագ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում
Արցախի Հանրապետության Նախագահ…

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sun, 21 Apr 2019 19:18:43 +0000
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26501-2019-04-22-17-55-47 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26501-2019-04-22-17-55-47 ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ
Մարինա և Համլետ…

 1859թ. հոկտեմբերի 12-ին Բրիտանական Հնդկաստանի կազմում գտնվող Բիրմայի (այժմ` Մյանմա) մայրաքաղաք Ռանգուն (ներկայումս` Յանգոն) քաղաքում հարուստ վաճառական Հովհաննես Աղաբեկի (Աղաբեկյանի) ընտանիքում ծնվեց յոթերորդ երեխան։ Փոքրիկին կոչեցին Անահիտ։ Նրա հայրական կողմի նախնիները 18-րդ դարի վերջին հայկական Ջուղա քաղաքից տեղափոխվեցին պարսկական Սպահանի մի քաղաքամերձ բնակավայր՝ Նոր Ջուղա։

Նոր Ջուղայում շատ քիչ ապրելուց հետո Հովհաննեսի ծնողները միակ ժառանգի հետ միասին հայտնվում են Կալկաթայում՝ Բրիտանական Հնդկաստանի մայրաքաղաքում։ Հովհաննեսը կնության է առնում պոետների, աստվածային վարդերի ու բացառիկ գինիների պարսկական Շիրազ քաղաքում ծնված՝ անվանի Թադևոս Ավետումի տոհմից Ավետ անունով մի գեղեցկուհու։
Նորապսակները գնում են Ռանգուն և միայն Անահիտի ծնվելուց հետո են վերադառնում Կալկաթա՝ հայրական օջախ։ Ծնողներն Անահիտին կրթության են տալիս ՙԱրևելյան սեմինարիայում՚, որտեղ նա սովորում է անգլերեն և Հնդկաստանի հին գրական լեզու համարվող սանսկրիտ։
1889թ. հունիսի 18-ին, կյանքի 29-րդ տարում, Անահիտն ամուսնանում է Հնդկաստանի և Ճապոնիայի միջև մետաքսի առևտրով զբաղվող հաջողակ վաճառական Միքայել Աբգարի (Աբգարյանի) հետ: Կնոջով հիացած երիտասարդ ամուսինը նրան քնքշորեն Դիանա էր անվանում՝ մշտապես նրան համեմատելով որսորդության ու բնության հռոմեական աստվածուհու հետ։ Այդպես էլ նա ողջ կյանքը Դիանա Աբգար է մնում։
Նորապսակներն ամուսնական ճանապարհորդության են մեկնում Հոնկոնգ, Չինաստան ու այնուհետև Ճապոնիա, որտեղ էլ հաստատվում են Խաղաղ օվկիանոսի ափերին՝ Կոբե քաղաքում։ Դիանան և Միքայելը հինգ երեխա են ունենում, որոնցից երկուսը մահանում են մանուկ հասակում, մյուս երեխաները՝ Ռոզը, Միքայել կրտսերը և Ռութը, մեծանում են սիրո ու բարեկեցության մեջ։
1906թ. կյանքից վաղաժամ հեռանում է նրա պաշտելի ամուսին Միքայելը։ Շարունակելով ընտանեկան գործը՝ Դիանան ամբողջ ազատ ժամանակը տրամադրում է մեծացող երեխաներին։ Շատ չանցած` նրանք տեղափոխվում են ճապոնական ամենաաշխույժ նավահանգստային քաղաք Յոկոհամա, որը Տոկիոյից 30 կիլոմետր հեռավորության վրա է։ Օգտագործելով նախկին կապերը՝ Դիանան Յոկոհամայում առևտրի մեծ տուն է բացում։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունների բաժնում աշխատելու առաջարկ ստանալով` Դիանան հաճույքով համաձայնում է և կարճ ժամանակ անց նշանավոր դեմք է դառնում դիվանագիտական շրջանակներում։ ՙՀայ լեդիի՚ վառ արտաքինը՝ խորաթափանց մտքի ու անթերի շարժուձևերի հետ զուգակցությամբ, նրան թույլ էր տալիս փայլել դեսպանական ընդունելություններին և կառավարության կողմից բարձրաստիճան անձանց ու դիվանագետների համար անցկացվող հանդիպումներին։
Շատ չանցած` Յոկոհամայում գործող ՙՋափան գազետի՚ հրատարակչությունն իրար ետևից լույս է ընծայում նրա վեպերը. ՙՀայերի կոտորածների մասին ճշմարտությունը՚, ՙՀայկական հարցը՚, ՙՀայաստանը, որին դավաճանեցին՚ (1910թ.), ՙԻր անունով՚ (1911թ.) ՙԽաղաղությունը Եվրոպայում՚, ՙԱշխարհի խնդիրը՚, ՙԽաղաղություն և ոչ խաղաղություն՚ (1912թ.)։ Նրա գրքերն ընթերցում են Եվրոպայում և Ամերիկայում։
Երբ 1918թ. մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց պետական անկախությունը, ոչ ոք չէր շտապում այն ճանաչել։ Եվ միայն 1920թ. Դիանա Աբգարի ջանքերի շնորհիվ Ճապոնիան դարձավ Հայկական Առաջին Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրը։
1920թ. հուլիսի 21-ին երկրի վարչապետ ու արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանը Դիանա Աբգարին նշանակում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը և գլխավոր հյուպատոսը Հեռավոր Արևելքում։ Այս նշանակումն ուղեկցվում էր պարզաբանմամբ. ՙնորաստեղծ հայրենիքի շահերը պաշտպանելու և մեր հայրենակիցների պայմանները մեղմելու համար...՚։ Այդկերպ նա դարձավ աշխարհի առաջին կին դեսպանը։ Դիանա Աբգարի նոր կարգավիճակը նրան ավելի մեծ հնարավորություններ տվեց Ճապոնիայի կառավարական բարձր օղակներում գործելու համար, ինչն էականորեն թեթևացրեց Վլադիվոստոկում ապրող հայ փախստականների անունից տարվող աշխատանքը, ովքեր ձգտում էին Սիբիրի և Ճապոնիայի տարածքով ԱՄՆ տեղափոխվել։ Հայազգի մեկենասի օգնությամբ շուրջ 500 փախստական օվկիանոսով տեղափոխվեց Ամերիկա։
Բարեպաշտ Դիանա Աբգարն Աստվածաշունչը ձեռքից ցած չէր դնում ու սաղմոսներ էր մրմնջում։ Արդեն դեսպանի կարգավիճակով նա 1920թ. նամակ ուղարկեց ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին` պատմելով նրան, ասես խոստովանություն անելիս լիներ, որ բոլոր այդ տարիներին, ապրելով պատմական հայրենիքից հեռու, նա երազում է ոտք դնել հայկական եկեղեցի: Խոստովանում էր, որ ուրիշ եկեղեցի չգտավ, որը ՙնույնքան դինամիկ կլիներ, ինչպիսին Հայկական եկեղեցին է` նույքան բարեհնչյուն աղոթքներով, որոնք վեհություն կպարգևին հոգուն ու կամրացնեին ոգին՚:
Ամենայն Հայոց Գևորգ 5-րդ կաթողիկոսը 1926թ. հատուկ կոնդակի արժանացրեց ազգի և Հայ Առաքելական եկեղեցու առաջ ունեցած նրա վաստակը: Նա Սուրբ Էջմիածնի հետ կապ է պահպանել մինչև իր կյանքի վերջը:
Դիանա Աբգարը վախճանվել է 1937թ. հուլիսի 8-ին Յոկոհամայում: Նրան հողին հանձնեցին օտարեկրացիների համար նախատեսված` ՙԳայդզին-Բոտի՚ կոչվող գերեզմանատանը` ամուսնու շիրիմի կողքին (գերեզմանը գտնվում է հայ-ճապոնական բարեկամության միության հոգածության տակ):
Մեկ տարի անց Դիանա Աբգարի երեխաներն ընդմիշտ հեռացան Ճապոնիայից` իրենց հետ Միացյալ Նահանգներ տանելով մոր արխիվը` ձեռագրերը և նրա ամբողջ նամակագրությունը:
;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Sun, 21 Apr 2019 17:54:43 +0000
«Ողբերգական Զատիկ». մի շարք երկրների առաջնորդներ և բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են Շրի Լանկայում որոտացած պայթյուններին http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26497-2019-04-22-09-45-45 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26497-2019-04-22-09-45-45 «Ողբերգական Զատիկ». մի շարք երկրների առաջնորդներ և բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են Շրի Լանկայում որոտացած պայթյուններին
Այսօր Շրի Լանկայում…

Պայթյունների առնչությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հայտնել է, որ ներկա պահին ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են պայթյուններին մասնակցության համար:

Ավելի վաղ տարբեր աղբյուրներից հաղորդումներ էին ստացվել մինչև 187 զոհի և մի քանի հարյուր տուժածի մասին:

 Շրի Լանկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ֆոնին մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցել են Շրի Լանկայի ժողովրդին և դատապարտել տեղի ունեցածը, որը շատերի կողմից ահաբեկչական հարձակում է որակվել:

«Միացյան Նահանգների ժողովրդի անունից ակնեղծորեն ցավակցում եմ Շրի Լանկայի ժողովրդին: Մենք պատրաստ ենք մեր օգնությունն առաջարկելու»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Խորապես վշտացած եմ Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում իրականացված ահաբեկչական գործողությունների առնչությամբ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի գործողությունները: Զատիկի օրը Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին»,- գրել է Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նույնպես դատապարտել է տեղի ունեցածը՝ այն դաժան բռնություն անվանելով: Կաթոլիկների առաջնորդը ելույթ է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ հայտնելով, որ կաղոթի ողբերգությունից  տուժածների համար:

«Մենք պետք է համախմբվենք, որպեսզի թույլ չտանք, որ որևէ մեկը երկյուղի մթնոլորտում հետևի իր հավատի սովորություններին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ իր հերթին ցավակցելով ողբերգությունից տուժածներին:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ՄԱԿ-ի ներկայացուցիչները Շրի Լանկայում, ինչպես նաև Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի, Պակիստանի Բահրեյնի, Քաթարի, Միացյալ Արաբական Էմիրությունների և այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչները նույնպես դատապարտել են կատարվածը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զատիկի տոնակատարությունների ժամանակ երկրի տարբեր մասերում 8 պայթյուն էր որոտացել:  

Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել` պարետային ժամ հայտարարելով, փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները, իսկ ապրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Sun, 21 Apr 2019 09:43:29 +0000
Փլուզվել է Խդրանցի եկեղեցու կողային պատը. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26496-2019-04-22-09-39-57 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26496-2019-04-22-09-39-57 Փլուզվել է Խդրանցի եկեղեցու կողային պատը. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել
Ապրիլի 21-ին, ժամը…

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:

Նշենք, որ ավելի վաղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցու փլուզման մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր օգտատեր Սասուն Մանուկյանը: 

«Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել… Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա… 21.04.2019թ.»,- գրել է նա։ 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Sun, 21 Apr 2019 09:38:41 +0000
Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26495-2019-04-22-09-32-23 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26495-2019-04-22-09-32-23 Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում
Ուկրաինայի «Ժողովրդի ծառա»…

 Տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3: Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող:

Հարցումն իրականացվել է Տնտեսական և քաղաքացիական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի, «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի և Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից:  

Բացի այդ, ТСН հեռուստաալիքի պատվերով անցկացված «Համաուկրաինական էքզիթ փոլի» տվյալներով՝ առաջատար Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 72.7 տոկոսը, Պորոշենկոն՝ 27.3:

112 Украина և NewsOne հեռուստաալիքների տվյալներով՝ Զելենսկին ստանում է 72.5 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 27.5:

Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներից աջակցության համար:  

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Sun, 21 Apr 2019 09:30:20 +0000