comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 20 Հունիսի 2019 http://artsakhtert.com Mon, 14 Oct 2019 07:11:28 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՐՑԱԽԸ ՀԱՂԹՈՂ ՈՒՆԻ ՙՄԵՂՈՒ՚ ՄՐՑՈՒՅԹԻՑ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26961-2019-06-21-21-38-26 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26961-2019-06-21-21-38-26 ԱՐՑԱԽԸ ՀԱՂԹՈՂ ՈՒՆԻ ՙՄԵՂՈՒ՚ ՄՐՑՈՒՅԹԻՑ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

  Հունիսի 17-26-ը ՀՀ բոլոր մարզերում և Արցախում տեղի է ունենում ՙԿենգուրու՚ մաթեմատիկական, ՙՄեղու՚ հայերենի և ՙՌուսական արջուկ՚ ռուսաց լեզվի մրցույթների մրցանակակիր աշակերտների մրցանակաբաշխություն: Դպրոցական զանգվածային այս մրցույթների պաշտոնական կազմակերպիչը ՙԱյբ՚ կրթական հիմնադրամն է: Դրանք անցկացվում են Հայաստանում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արցախում` ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Հունիսի 21-ին Բերձորում և Ստեփանակերտի հ. 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ՙԱյբ՚-ի մրցութային ծրագրերի ղեկավար Շուշան Կարապետյանի հանդիպումը մրցանակակիր աշակերտների, դպրոցների ներկայացուցիչների և ծնողների հետ:

Մրցանակակիրներին ողջունեց և շնորհավորեց ԱՀ ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը` նշելով, որ հաղթողի մեկնարկը տրված է.  Արցախն արդեն հաղթող ունի ՙՄեղու՚ մրցույթից` Ստեփանակերտի հ. 9 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Բալայանը:

Շ. Կարապետյանը տեղեկացրեց, որ այդ երեք մրցույթներն ընդհանուր առմամբ ունեն 3100 մրցանակակիր: Նրանցից 240-ը Արցախից է: Նա հավաստագրեր հանձնեց մասնակից դպրոցներին, պատվոգրեր և նվերներ` մրցանակակիրներին: Անակնկալ մրցանակ էլ կար. ՙԿենգուրու՚ մրցույթին 10 տարի անընդմեջ  մասնակցելու և առանց կարգը խախտելու, անկողմնակալ մրցույթ անցկացնելու համար 26 դպրոց արժանացել է հատուկ մրցանակի, որից երկուսն Արցախից են` Ստեփանակերտի ֆիզմաթ և հ. 12 հիմնական դպրոցները:     

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 21 Jun 2019 21:37:01 +0000
ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՉԱՓԱՐՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26960-2019-06-21-16-55-53 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26960-2019-06-21-16-55-53 ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՉԱՓԱՐՈՒՄ
Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Չա­փար գյուղն ա­ջա­կող­մյան հատ­վա­ծից ընդ­լայն­վում է։ Նոր թա­ղա­մա­սի ա­ռա­ջին բնա­կե­լի­նե­րը կա­ռուց­վել են ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյամբ։

Շուրջ 10 ա­միս տևած շի­նա­րա­րու­թյու­նից հե­տո պատ­րաստ է Գևորգ և Լիա­նա Մով­սի­սյան­նե­րի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար նա­խա­տես­ված բնա­կե­լին։ Ե­րե­խա­նե­րից ա­վագն Ա­նա­հիտն է, ով ոչ միայն բնա­կա­րա­նա­յին լավ պայ­ման­նե­րի հա­մար է ու­րախ, այլ նաև տան դիր­քի: ՙՊայ­ման­նե­րը մեծ ըն­տա­նի­քի հա­մար շատ լավ են, բայց պետք է ա­սեմ, որ ինձ կրկ­նա­կի ու­րա­խաց­րեց տան դիր­քը։ Այս­տե­ղից հե­տաքր­քիր տե­սա­րան է բաց­վում դե­պի գյու­ղը։ Ի դեպ, տան բա­կը շատ հար­մար է ե­րե­խա­նե­րի հա­մար։ Նրանք այս­տեղ կա­րող են անվ­տանգ խա­ղալ, ին­չը չեմ կա­րող ա­սել այն բնա­կա­րա­նի մա­սին, որ­տեղ ժա­մա­նա­կա­վոր ապ­րում էինք։ Այն­տեղ ավ­տո­մե­քե­նա­նե­րի եթևե­կու­թյունն ակ­տիվ է՚,- ա­սում է նա։
Բնա­կա­րա­նա­մու­տի առ­թիվ Մով­սի­սյան­նե­րի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քին հյու­րըն­կալ­վել են ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի և տե­ղա­կան մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն Հայ­կակ Ար­շա­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ 5 ե­րե­խա­նե­րի ծնող­նե­րի ու­րա­խու­թյա­նը չափ ու սահ­ման չկար, իսկ հայ­րը՝ Գևոր­գը, կրկ­նա­կի ու­րախ էր, ո­րով­հետև Չա­փարն ի­րենց հա­մար հյուրն­կալ օ­ջախ էր։ Շի­նա­րա­րու­թյան ո­րա­կի հար­ցում էլ կաս­կած­ներ չկան, ո­րով­հետև նաև ինքն է ընդգրկվել կա­ռու­ցա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րին: ՙՍտաց­վել է այն­պես, որ ես իմ ձեռ­քով կա­ռու­ցել եմ մեր տու­նը։ Ճիշտ է, ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը հատ­կաց­րել է ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մը, իսկ աշ­խա­տան­քը կա­տա­րել ՙԽա­չեն՚ ըն­կե­րու­թյու­նը։ Մի բան կա­րող եմ ա­սել՝ շի­նա­րար­ներն աշ­խա­տել են ի սր­տե, չեն խնա­յել ո­չինչ, ո­րի հա­մար ես մեր ըն­տա­նի­քի ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում բո­լո­րին՚,-ան­կեղ­ծա­նում է Գևորգ Մով­սի­սյա­նը։
Մով­սի­սյան­նե­րի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար բնա­կա­րա­նը կա­ռուց­վել է նյու­յոր­քաբ­նակ բա­րե­րար­ներ Ժան Մա­րի և Լո­րի Ա­թա­մյան­նե­րի ֆի­նան­սա­վոր­մամբ։ Հո­վա­նա­վոր­նե­րի ջեր­մա­գին շնոր­հա­վո­րանք­ներն ու ող­ջույն­նե­րը փո­խան­ցել է ԱՄՆ ՙՀա­յաս­տան հիմ­նադ­րամ՚ կազ­մա­կեր­պու­թյան ա­տե­նա­պետ Մա­րիա Մեհ­րա­նյա­նը։ Վեր­ջի­նիս խոս­քով՝ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրա­գի­րը հո­վա­նա­վոր­նե­րի ցան­կու­թյամբ կշա­րու­նակ­վի: ՙՄենք ու­նենք նոր ծրագ­րեր և ա­վան­դա­կան նա­խագ­ծեր, որ պետք է շա­րու­նա­կել։ Ա­սեմ, որ լի­նում են դեպ­քեր, երբ նվի­րա­տուն ան­ձամբ է ու­զում, որ նա­խա­տես­ված գու­մա­րը ծա­ռա­յի այս կամ այն ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ Այս նվի­րա­տուն խոս­տա­ցել է ևս 500 հա­զար ա­մե­րի­կյան դո­լար, ո­րով կա­րող ենք նմա­նա­տիպ մի քա­նի բնա­կա­րան կա­ռու­ցել՚,-նշել է Մ. Մեհ­րա­նյա­նը։
Նո­րա­կա­ռույց բնա­կա­րա­նի բաց­ման պա­տի­վը տր­վել է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն Հայ­կակ Ար­շա­մյա­նին, ԱՄՆ ՙՀա­յաս­տան հիմ­նադ­րամ՚ կազ­մա­կեր­պու­թյան ա­տե­նա­պետ Մա­րիա Մեհ­րա­նյա­նին և ըն­տա­նի­քի հո­րը։ Բնա­կե­լին ամ­բող­ջու­թյամբ կա­հա­վոր­վել է Հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյամբ։ Գևորգ Մով­սի­սյանն ա­սում է, որ մոտ ա­պա­գա­յում տնա­մեր­ձում կհիմ­նի այ­գի, կկա­ռու­ցի ա­նաս­նա­գոմ և ջեր­մոց: ՙԳյու­ղի բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը նպաս­տա­վոր են։ Ու­զում եմ ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն հիմ­նել և տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին սե­փա­կան բիզ­նե­սով ե­կա­մուտ ստա­նալ։ Տնից ոչ հե­ռու տա­րած­քում ու­զում եմ ա­նաս­նա­գոմ կա­ռու­ցել ու նաև ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վել։ Լիա­հույս եմ, որ կկա­րո­ղա­նամ ծրագ­րերս ի­րա­գոր­ծել՚,-մեզ հետ զրույ­ցում նշել է Գ. Մով­սի­սյա­նը։

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 21 Jun 2019 16:55:03 +0000
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26959-2019-06-21-14-22-13 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26959-2019-06-21-14-22-13

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրաքվեի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  ««Պետական կառավարչական  հիմնարկների  մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Առեւտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 21 Jun 2019 14:21:26 +0000
Նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշում http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26958-2019-06-21-14-17-59 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26958-2019-06-21-14-17-59 Նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշում
Նախագահ Բակո Սահակյանը…

 Համաձայն որոշման՝ ընտրությունների օր է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ը:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 21 Jun 2019 14:16:12 +0000
ՈԱԱԿ-Ը ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՆ է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26957-2019-06-21-12-48-25 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26957-2019-06-21-12-48-25 ՈԱԱԿ-Ը ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՆ է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ՀՀ ՙՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն՚-ը (ՈԱԱԿ) հիմնադրման 10-ամյակի առթիվ 2019-ը հայտարարել է Որակի տարի և այդ կապակցությամբ անցկացնում է մի շարք միջոցառումներ: Հունիսի 20-ից Արցախում մեկնարկած ՙՈրակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում՚ թեմայով եռօրյա համաժողովն այդ շարքից է: Այն անցկացվում է Արցախի պետական համալսարանում, որին մասնակցում են հանրապետությունում գործող մյուս` Շուշիի տեխնոլոգիական, ՙԳրիգոր Նարեկացի՚, ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանների և ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ներկայացուցիչները ռեկտորների գլխավորությամբ: Համաժողովի բացմանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: 

Նշենք, որ Արցախում բուհերի հավատարմագրման գործընթաց է սկսված, որն իրականացնում է ՈԱԱԿ-ը: Կառավարության որոշմամբ` բուհերի հավատարմագրման համար հայտագրման վերջնաժամկետը 2019-ի դեկտեմբերի 31-ն է: Դրանից հետո մեկ տարվա ընթացքում բուհերը պետք է ստանան հավատարմագրում: ՈԱԱԿ-ը մի քանի հանդիպում է անցկացրել Արցախում, ինչպես նաև` բուհերի ներկայացուցիչներն են վերապատրաստվել ՈԱԱԿ-ում: Հավատարմագրման գործընթացի հերթական փուլը, ինչպես արդեն նշեցինք, համընկավ ՈԱԱԿ-ի 10-ամյակի առթիվ անցկացվող համաժողովի հետ, ինչի կապակցությամբ Արցախում է ՈԱԱԿ-ի պատվիրակությունը` տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ:
Ներկաներին բացման խոսքով ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, նշելով, որ ՈԱԱԿ-ի հետ համագործակցությունը բուհերին կարճ ժամանակահատվածում դրական արդյունք է տվել: Կոնկրետ ԱրՊՀ-ն նոր ռազմավարական ծրագիր է ընդունել, դրանից բխող` ժամանակացույց:
ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը հաճելի արարողությամբ սկսեց հանդիպումը, որը նրա խոսքով, նշանավորում է Արցախում մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների ամենակարևոր` ինքնագնահատման և ինքնավերլուծության փուլի մեկնարկը: ՙԱյս փուլը պետք է մատնանշի մեր ուժեղ և թույլ կողմերը, նաև հստակեցնի մեր հետագա անելիքները: Խորհրդանշական է, որ ՈԱԱԿ-ն իր հոբելյանը նշանավորում է Արցախում մասնագիտական կրթության որակի ապահովման գործուն մասնակցությամբ՚,-ասաց նախարարն ու ՈԱԱԿ-ի տնօրենին հանձեց գերատեսչության պատվոգիր և հուշանվեր:
Ռուբեն Թոփչյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Արցախի կրթական համակարգի ղեկավարությանը` բուհերի հավատարմագրման գործընթացն իր ղեկավարած կառույցին վստահելու համար: ՙՄենք միասին պետք է անցնենք բարեփոխումների ճանապարհը, և դա շատ մեծ պատասխանատվություն է ենթադրում՚,-ասաց նա:
Համաժողովում բուհերի հավատարմագրման հանձնաժողովների անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն իրականացվող բարեփոխումների ընթացքում հանդիպող մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ: ՈԱԱԿ-ի տնօրենը հմտորեն, հուշող հարցերով ուղղորդում էր նրանց, և համաժողովը յուրօրինակ վերապատրաստում էր:
Ռ. Թոփչյանը տեղեկացրեց, որ 10-ամյակի միջոցառումները լինելու են շարունակական և կամփոփվեն հոկտեմբերին` ՈԱԱԿ-ի եվրոպական ցանցի ընդհանուր համաժողովում, որը տեղի կունենա Երևանում:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 21 Jun 2019 12:46:47 +0000
ԴՈՒ­ՇԱՆ­ԲԵԻՑ ՎԻԵՆ­ՆԱ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26954-2019-06-21-12-31-15 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26954-2019-06-21-12-31-15 ԴՈՒ­ՇԱՆ­ԲԵԻՑ ՎԻԵՆ­ՆԱ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ան­ցյալ տար­վա սեպ­տեմ­բե­րի 28-ին Տա­ջի­կիս­տա­նի մայ­րա­քա­ղաք Դու­շան­բեում Փա­շի­նյան-Ա­լիև կար­ճատև հան­դիպ­մա­նը ձեռք­բեր­ված՝ հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­նե­րը կան­խե­լու և այդ նպա­տա­կով օ­պե­րա­տիվ կա­պի ո­րո­շա­կի կո­մու­նի­կա­ցիա ստեղ­ծե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը դրա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ, քա­նի որ մի ո­րոշ ժա­մա­նակ հնա­րա­վոր ե­ղավ շփ­ման գծում խու­սա­փել զո­հե­րից։ Դժ­բախ­տա­բար, այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր բնույթ կրեց. Ադր­բե­ջա­նի նման հա­կա­ռա­կորդ ու­նե­նա­լու պա­րա­գա­յում ա­վե­լին ակն­կա­լելն ի­րա­կան չէր լի­նի։

Ըն­թա­ցիկ տար­վա մար­տի 29-ին Վիեն­նա­յի ՙԲրիս­տոլ՚ հյու­րա­նո­ցում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի, եր­կու եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի և Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցած խո­սակ­ցու­թյու­նը ֆրան­սիա­ցի հա­մա­նա­խա­գահ Ստե­ֆան Վիս­կոն­տիի կող­մից հա­գեց­ված և հե­տաքր­քիր ո­րակ­վեց։ Պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ շեշտ­ված էր, որ կող­մե­րը կարևո­րել են Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը և հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ամ­րապ­նդ­ման ուղ­ղու­թյամբ շո­շա­փե­լի քայ­լե­րի ի­րա­կա­նա­ցու­մը։
Նշ­ված եր­կու հան­դի­պում­նե­րին, սա­կայն, ոչ մի կերպ չի հա­մադր­վում մա­յի­սի երկ­րորդ տաս­նօ­րյա­կում՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցի օ­րե­րին, Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի զա­վեշ­տա­լի հայ­տա­րա­րու­թյու­նը. ՙՀա­յաս­տա­նին ժա­մա­նակ էին տվել՝ ու­սում­նա­սի­րե­լու կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի պատ­մու­թյու­նը, բայց այդ ժա­մա­նակն ար­դեն սպառ­վել է՚։ Դրան զու­գա­հեռ՝ Բաք­վից, տար­բեր մա­կար­դակ­նե­րով, հն­չե­ցին ռազ­մա­շունչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք ա­նար­ձա­գանք չմ­նա­ցին։ Պաշ­տո­նա­կան Երևա­նը հաս­կա­նալ տվեց, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը շա­րու­նա­կում է աշ­խա­տեց­նել սպառ­նա­լիք­նե­րի լե­զուն, բայց դա չի աշ­խա­տի, քա­նի որ ո՜չ բա­նակ­ցա­յին լե­զու է։
Ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյան ա­պա­հով­ման հա­մա­տեքս­տում պետք է դի­տար­կել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­ներ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի հու­նի­սի 20-ին Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած հան­դի­պու­մը, ո­րին ներ­կա էին հա­մա­նա­խա­գահ­նե­րը և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը։ Դրան նա­խոր­դել է Բոլ­թոն-Մնա­ցա­կա­նյան հան­դի­պու­մը, ո­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել են ար­ցա­խյան կար­գա­վոր­ման, տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյանն առ­նչ­վող հար­ցեր, ինչ­պես նաև հայ-ա­մե­րի­կյան երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Նշենք, որ վա­շինգ­տո­նյան հան­դիպ­ման նա­խօ­րեին ե­ղան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ինչ­պես հա­կա­մար­տող եր­կր­նե­րից, այն­պես էլ հյու­րըն­կա­լող կող­մից։ Նախ՝ ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյունն իր հայ­տա­րա­րու­թյան մեջ մատ­նա­ցույց ա­րեց Ադր­բե­ջա­նի կող­մից հրա­դա­դա­րի շա­րու­նա­կա­կան դա­տա­պար­տե­լի խախ­տում­ներն ու սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին պատ­ճառ են դար­ձել մարդ­կա­յին ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րի և հան­գեց­րել շփ­ման գծում ի­րա­վի­ճա­կի լուրջ լար­մա­նը։ Նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը խա­ղա­ղու­թյան հա­մար բա­րեն­պաստ մի­ջա­վայ­րի ստեղծ­մա­նը միայն խո­չըն­դո­տում են։
Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մից մեկ օր ա­ռաջ պաշ­տո­նա­կան Երևա­նը վե­րա­հաս­տա­տեց իր դիր­քո­րո­շու­մը. հու­նի­սի 19-ին ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի հետ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սաց, որ չկա մի հան­դի­պում, ո­րի ըն­թաց­քում չքն­նարկ­վի Ար­ցա­խը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ վե­րա­դարձ­նե­լու թե­ման։ Վար­չա­պե­տը հա­վաս­տիաց­րեց, որ հայ­կա­կան կող­մը բա­նակ­ցու­թյուն­նե­րը վա­րում է Ստե­փա­նա­կեր­տում մար­տի 12-ին Անվ­տան­գու­թյան խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նիս­տում հռ­չա­կած սկզ­բունք­նե­րի շր­ջա­նա­կում։ Այ­սինքն՝ չի կա­րող լի­նել բա­նակ­ցա­յին որևէ խո­սակ­ցու­թյուն, որն այդ շր­ջա­նա­կից դուրս լի­նի։

Հարկ է ար­ձա­նագ­րել նաև հան­դիպ­ման նա­խա­շե­մին Ար­ցա­խի շա­հե­րի ա­ռաջ­մղ­ման հա­մար բա­րեն­պաստ ֆո­նի ստեղ­ծու­մը հենց Վա­շինգ­տո­նից։ ԱՄՆ կոնգ­րե­սա­կան Ֆրենկ Փա­լոու­նը հու­նի­սի 13-ին Կոնգ­րե­սում հայ­տա­րա­րեց, որ անհ­րա­ժեշտ է վե­րաց­նել ԱՄՆ պաշ­տո­նա­տար ան­ձանց հա­մար Ար­ցախ այ­ցե­լե­լու ար­գել­քը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թու­նը բարձր գնա­հա­տեց կոնգ­րե­սա­կա­նի հետևո­ղա­կան գոր­ծու­նեու­թյու­նը՝ ուղղ­ված Ար­ցա­խի և ԱՄՆ-ի միջև ու­ղիղ կա­պե­րի հաս­տատ­մա­նը։
Նման զար­գա­ցումն ադր­բե­ջա­նա­կան հիս­տե­րիա­յի պատ­ճառ պի­տի դառ­նար, քա­նի որ կոնգ­րե­սա­կա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը զրո­յաց­նում է Ադր­բե­ջա­նի կող­մից շա­րու­նակ­վող ու­ժի և ու­ժի սպառ­նա­լի­քի կի­րառ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րո­նից ազ­դակ են ու­ղար­կում, որ չճա­նաչ­ված պե­տու­թյան մե­կու­սաց­մանն ուղղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյունն ան­հե­ռան­կա­րա­յին է։ Փաստ է, որ ԱՄՆ-ի 9 նա­հանգ­ներ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյունն ար­դեն ճա­նա­չել են՝ նույն­պի­սի դիր­քո­րո­շում ցու­ցա­բե­րե­լու կոչ ա­նե­լով դաշ­նա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րին, այդ­կերպ նաև նպաս­տե­լով մի­ջազ­գա­յին ին­տեգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց­նե­րում Ար­ցա­խի ներգ­րավ­մա­նը։
ԱՄՆ Կոնգ­րե­սի հայ­կա­կան հար­ցե­րով կո­մի­տեի հա­մա­նա­խա­գահ Փա­լոու­նը դեռևս ըն­թա­ցիկ տար­վա մարտ ամ­սին է իր հե­ղի­նա­կած բա­նաձևի մա­սին բարձ­րա­ձայ­նել՝ ա­սե­լով, որ նպա­տա­կը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և Ար­ցա­խի միջև ան­սահ­մա­նա­փակ ուղևո­րու­թյուն­նե­րի և բաց հա­ղոր­դակ­ցու­թյան ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­նե­րի վե­րա­ցումն է։ Այն ժա­մա­նակ Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խումբն էր (ANCA) տե­ղե­կաց­րել այս մա­սին՝ հայ­տա­րա­րե­լով, որ բա­նաձևն ստա­ցել է 12 կոնգ­րե­սա­կան­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը։ Հանձ­նախմ­բի գոր­ծա­դիր տնօ­րեն Ա­րամ Համ­բա­րյա­նը կոնգ­րե­սա­կան­նե­րին շնոր­հա­կա­լու­թյուն էր հայտ­նել։
Բա­նաձևում մատ­նա­ցույց էին ար­ված Պետ­քար­տու­ղա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից բխող սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ո­րոնք խո­չըն­դո­տում են հրա­պա­րա­կա­յին երկ­խո­սու­թյանն ու բա­նա­վե­ճին։ Վեր­ջին­ներս, մինչ­դեռ, կա­րող են նպաս­տել խն­դիր­նե­րի, Ար­ցա­խի հետ կապ­ված կար­գա­վի­ճա­կի և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը։
Բա­նաձևը, փաս­տո­րեն, կոչ է ԱՄՆ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող պաշ­տո­նյա­նե­րին՝ թույլ տալ ա­զա­տո­րեն Ար­ցախ մեկ­նել և շփ­վել ար­ցախ­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Փա­լոու­նը և նրա հա­մա­խոհ­նե­րը փաս­տաթղ­թում ըն­դգ­ծել են ԱՀ ժո­ղովր­դա­վա­րա­կան ճա­նա­պար­հով ըն­տր­ված կա­ռա­վա­րու­թյան լիա­կա­տար և ու­ղիղ մաս­նակ­ցու­թյունն իր ա­պա­գա­յին վե­րա­բե­րող բո­լոր, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի շր­ջա­նակ­նե­րում ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րին։
Դի­տար­կե­լով ըն­թա­ցիկ շա­բաթ­վա նե­րադր­բե­ջա­նա­կան զար­գա­ցում­նե­րը, հարկ է ա­ռա­ջին հեր­թին ար­ձա­նագ­րել վա­շինգ­տո­նյան հան­դիպ­ման նա­խա­շե­մին իշ­խող քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի ան­հան­գս­տու­թյու­նը։ Հա­կա­ռակ ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի ջան­քե­րին, ի­րեն զգաց­նել է տա­լիս իշ­խող վար­չա­կազ­մի՝ ա­մե­րի­կյան ազ­դակ­նե­րին հա­կազ­դե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը։ 1news.az-ի մեկ­նա­բա­նու­թյունն այդ հիս­տե­րիա­յի վկա­յու­թյունն է. ՙԵր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղու­թյան բա­րի ցան­կու­թյուն­նե­րով շղարշ­ված այդ հայ­տա­րա­րու­թյուն­ներն ի­րա­կա­նում կա­յուն ստա­տուս քվո­յի պահ­պան­ման նկր­տում­ներ են։ Դա հե­տապն­դում է ադր­բե­ջա­նա­կան օ­կու­պաց­ված տա­րածք­ներ ոչ մա­քուր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի այ­ցե­րին օ­րի­նա­կան բնույթ հա­ղոր­դե­լու և ան­ջա­տո­ղա­կան ռե­ժի­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը լե­գա­լաց­նե­լու նպա­տակ՚։ Սա Բաք­վի խն­դիրն է։
Վա­շինգ­տո­նի այս նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյու­նը մեզ ստի­պում է հե­տա­դարձ հա­յացք ձգել 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո՝ մա­յի­սի 16-ին Ավ­ստ­րիա­յի մայ­րա­քա­ղաք Վիեն­նա­յում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­մա­նը, ո­րը նույն­պես ԱՄՆ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ էր։ Եվ հան­դիպ­ման նպա­տա­կը ոչ թե կար­գա­վոր­ման բուն բա­նակ­ցու­թյուն­ներն էին, այլ շփում­նե­րը վեր­սկ­սե­լու փոր­ձը, վե­րա­հաս­տա­տե­լու, որ հա­կա­մար­տու­թյու­նը ռազ­մա­կան լու­ծում չու­նի։ Վիեն­նան ա­ռանձ­նա­ցավ նրա­նով, որ հա­կա­մար­տող կող­մե­րի միջև վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վոր­ման նպա­տա­կով ա­ռաջ քաշ­վե­ցին շփ­ման գծում մի­ջա­դե­պե­րի հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզ­մի ստեղծ­ման, ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­ման խն­դիր­նե­րը, ո­րոնք Ադր­բե­ջա­նի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով առ այ­սօր մնա­ցել են թղ­թի վրա։
Վա­շինգ­տո­նի հան­դի­պու­մը հա­ջո­ղու­թյուն կու­նե­նա, ե­թե միջ­նորդ­ներն ադր­բե­ջա­նա­կան կող­մին ստի­պեն հար­գել Վիեն­նա­յի, Սանկտ Պե­տեր­բուր­գի և Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը՝ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյուն և կա­յու­նու­թյուն պահ­պա­նե­լու հա­մար։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 21 Jun 2019 12:24:09 +0000
ԾԱ­ՎԱ­ԼՈՒՆ ՇԻ­ՆԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ՝ ԲՈ­ԼՈՐ ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26953-2019-06-21-12-20-46 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26953-2019-06-21-12-20-46 ԾԱ­ՎԱ­ԼՈՒՆ ՇԻ­ՆԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ՝  ԲՈ­ԼՈՐ ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՎ
Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում վեր­ջին տա­րի­նե­րին քիչ չեն պե­տա­կան, բա­րե­գոր­ծա­կան և այլ ծրագ­րե­րով ի­րա­կա­նաց­ված քա­ղա­քա­շի­նա­կան ծրագ­րե­րը: Չնա­յած դրան, հա­ճախ կա­րե­լի է լսել դժ­գո­հու­թյունն­ներ` կապ­ված հատ­կա­պես շր­ջան­նե­րում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ծա­վալ­նե­րի հետ: Օ­րերս ե­ղանք Հադ­րու­թում և զրու­ցե­ցինք շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­շի­նու­թյան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման բաժ­նի վա­րիչ, գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ Արծ­վիկ ՄԱ­ՅԻ­ԼՅԱ­ՆԻ հետ:

Անդ­րա­դառ­նա­լով վեր­ջին շր­ջա­նում Հադ­րու­թում շի­նա­րա­րա­կան ու, ընդ­հան­րա­պես, սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման հա­մա­լիր ծրագ­րե­րի ու աշ­խա­տանք­նե­րի թույլ տեմ­պե­րի մա­սին մեր դի­տարկ­մա­նը՝ Ա. Մա­յի­լյանն այն սխալ հա­մա­րեց՝ նախ ներ­կա­յաց­նե­լով նա­խորդ տա­րում Հադ­րու­թում ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րի հան­րա­գու­մա­րը: Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուի տե­ղե­կաց­մամբ՝ 2018թ. շր­ջա­նում կա­տար­վել են ա­վե­լի քան 2 մլրդ դրա­մի աշ­խա­տանք­ներ` ուղղ­ված բնա­կա­րա­նա­շի­նու­թյան, կր­թա­կան և հա­սա­րա­կա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րի կա­ռուց­ման, ջրա­մա­տա­կա­րար­ման և ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի շա­հա­գործ­ման, ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­կա­ռուց­ման, վե­րա­նո­րոգ­ման ու բնա­կա­վայ­րե­րում ջե­ռուց­ման հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ: Ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյուն է դարձ­վել ծնե­լիու­թյան և բազ­մա­զա­վա­կու­թյան խթան­ման ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը, այդ հա­մա­տեքս­տում ե­րի­տա­սարդ, տար­բեր սո­ցիա­լա­կան խմ­բե­րի պատ­կա­նող ըն­տա­նիք­նե­րի հա­մար բնա­կե­լի տնե­րի կա­ռուց­մանն ու վե­րա­նո­րոգ­մա­նը: Այդ ըն­թաց­քում կա­ռուց­վել է 6, վե­րա­կա­ռուց­վել և վե­րա­նո­րոգ­վել 2 բնա­կե­լի տուն: Ա­րաք­սի հով­տի Լու­սա­վան տե­ղա­մա­սում մոն­տաժ­վել և տե­ղադր­վել է 32 մեկ­սե­նյա­կա­նոց վա­գոն-տնակ, 7 բնա­կե­լի տան կա­ռուց­ման և 2 տնե­րի վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն են շա­րու­նակ­վել: Փոխ­հա­տու­ցում է տրա­մադր­վել 5 բնա­կե­լի տան վե­րա­նո­րոգ­ման, վե­րա­կա­ռուց­ման և 1 բնա­կե­լի տան գն­ման նպա­տա­կով: Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մի­ջո­ցով բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման հա­մար շր­ջա­նի բնա­կիչ­նե­րին հատ­կաց­վել է շուրջ 52 մլն դրա­մի շի­նա­նյութ: Շի­նա­նյու­թե­րի տրա­մադր­ման ծրա­գիրն ըն­թա­ցիկ տար­վա սկզ­բից ի­րա­կա­նաց­նում են ա­ռանձ­նա­կի պա­տաս­խա­նատ­վու­թյամբ: Արծ­վիկ Մա­յի­լյա­նը նաև շեշ­տեց, որ ներ­կա­յում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում 145 օ­բյեկտ­նե­րում, ին­չը Հադ­րու­թի նման փոքր շր­ջա­նի հա­մար տպա­վո­րիչ թիվ կա­րե­լի է հա­մա­րել: 2019թ. պե­տա­կան ծրագ­րով ո­լոր­տին շուրջ 621 մլն դրամ է հատ­կաց­վել:
Նոր ա­վարտ­ված ծրագ­րե­րի թվում են Հադ­րու­թի ա­նաս­նա­բու­ժա­կան ՊՈԱԿ-ի շեն­քի կա­ռու­ցումն ու Հադ­րութ քա­ղա­քի մար­զադպ­րո­ցի վե­րա­կա­ռու­ցու­մը: Պե­տա­կան մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել է Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյա­նը պատ­կա­նող շեն­քը: Հադ­րու­թում կա­ռուց­վել է ա­նաս­նա­բու­ժա­կան սպա­սարկ­ման կա­յան: Ըն­թաց­քում են ար­վես­տի դպ­րո­ցի և մար­զաս­րա­հի վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը:
Շրջ­վար­չա­կազ­մի են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող ՙԴի­զակ­շին՚ ՓԲԸ-ի կող­մից ի­րա­կա­նաց­վել են ճա­նա­պար­հա­շի­նա­կան ծա­վա­լուն աշ­խա­տանք­ներ: Ըն­կե­րու­թյունն սպա­սար­կում է շր­ջա­նի ողջ ճա­նա­պար­հա­յին ծած­կույ­թը: Մեծ Թա­ղե­րում ի­րա­կա­նաց­վում է գյու­ղա­մի­ջյան փո­ղոց­նե­րի սա­լա­հա­տա­կում, մաս­նա­կի սա­լա­հա­տա­կում է կա­տար­վել նաև Ուխ­տա­ձոր գյու­ղում: Դրախ­տիկ-Հադ­րութ-Ա­ռա­ջա­մուղ-Մե­խա­կա­վան հատ­վա­ծում տե­ղադր­վել են 36 ճա­նա­պար­հա­յին նշան­ներ: Վե­րա­կա­ռուց­վել և վե­րա­նո­րոգ­վել են Դրախ­տիկ-Հադ­րութ, Ա­ռա­ջա­մուղ-Լու­սա­վան, Հադ­րութ-Մե­լի­քա­շեն-Ակ­նաղ­բյուր ճա­նա­պարհ­նե­րի հատ­ված­նե­րը, Տու­միի նոր բնա­կե­լի թա­ղա­մա­սի և Լու­սա­վան տե­ղա­մա­սի ճա­նա­պարհ­նե­րը: Տու­մի հա­մայն­քում բաց­վել են ան­տա­ռա­մի­ջյան նոր ճա­նա­պարհ­ներ: Հար­թա­շեն-Ուխ­տա­ձոր հա­մայ­նք­նե­րի սահ­ման­նե­րում կա­ռուց­վել է եր­կաթ­բե­տո­նե կա­մուրջ:
Զգա­լի աշ­խա­տանք­ներ են տար­վել շրջ­կենտ­րո­նի փո­ղոց­նե­րի, բա­կե­րի և բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի վե­րա­նո­րոգ­ման, քա­ղա­քի և հա­մայ­նք­նե­րի ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գե­րի կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման ուղ­ղու­թյամբ: Շրջ­վար­չա­կազ­մի մի­ջոց­նե­րով Հադ­րու­թի բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի նկու­ղա­յին հարկն է վե­րա­նո­րոգ­վել և կա­րող է ծա­ռա­յել որ­պես ա­պաս­տա­րան, բնա­կե­լի տնե­րի տա­նիք­ներ են նո­րոգ­վել Նո­րա­շեն և Թա­ղա­սեռ գյու­ղե­րում, իսկ Հադ­րութ քա­ղա­քում վե­րա­նո­րոգ­վել են քա­ղա­քա­պե­տա­րա­նը, երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի շեն­քի տա­նի­քը:


Ողջ շր­ջա­նում զգա­լի աշ­խա­տանք­ներ են տար­վել նա­խադպ­րո­ցա­կան և դպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ: Նման աշ­խա­տանք­ներ են տար­վել շր­ջա­նի 29 դպ­րոց­նե­րում: Բա­նա­ձո­րի դպ­րո­ցի կաթ­սա­յա­տունն է հիմ­նա­նո­րոգ­վել, իսկ Խծա­բեր­դի դպ­րո­ցը նոր սպորտ­դահ­լի­ճով է հա­մալր­վել: Մեծ Թա­ղեր գյու­ղում վե­րա­կա­ռուց­վել է մշա­կույ­թի տան տա­նի­քը, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ Տու­մի և Թա­ղա­սեռ հա­մայ­նք­նե­րում կա­ռուց­վել են հա­մայն­քա­յին կենտ­րոն­ներ:
2018 թվա­կա­նին շր­ջա­նում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել նաև բա­րե­գործ­նե­րի և բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­նե­րի ֆի­նան­սա­վոր­մամբ: ՙԿար­միր խաչ՚-ի հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ վե­րա­նո­րոգ­վել և ռմ­բա­պաս­տա­րա­նի է վե­րած­վել շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման նկու­ղա­յին հար­կը: ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով Ուխ­տա­ձոր և Մա­րիա­մա­ձոր հա­մայ­նք­նե­րում կա­ռուց­վել են բնա­կե­լի տներ, ՙԱր­ցախ­ֆոնդ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով Ա­ռա­ջա­մուղ հա­մայն­քում կա­ռուց­վել է բուժ­կետ: ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մի­ջոց­նե­րի հաշ­վին Հադ­րութ քա­ղա­քում կա­ռուց­վել է 5 հար­կա­նի բնա­կե­լի շենք:
Չնա­յած լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք­նե­րին` շր­ջա­նում շատ են ա­ռաջ­նա­հերթ լու­ծում պա­հան­ջող խն­դիր­նե­րը: Մի շարք շենք-շի­նու­թյուն­ներ տար­բեր պատ­ճառ­նե­րով հայ­տն­վել են վթա­րա­յին վի­ճա­կում և պա­հան­ջում են կա­պի­տալ վե­րա­նո­րո­գում կամ քան­դում, մի շարք բազ­մաբ­նա­կա­րան շեն­քեր ու ա­ռանձ­նատ­ներ են­թա­կա են հիմ­նա­նո­րոգ­ման: Շր­ջա­նի մի շարք հա­մայ­նք­նե­րում պետք է կա­ռուց­վեն խմե­լու ջրի մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գեր: Հադ­րութ քա­ղա­քի ճա­նա­պարհ­նե­րը են­թա­կա են աս­ֆալ­տա­պատ­ման ու բա­րե­կարգ­ման: Քա­ղա­քի կա­մուրջ­նե­րը ևս են­թա­կա են վե­րա­նո­րոգ­ման և ու­ժե­ղաց­ման: Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն նաև հու­սով է, որ ա­պա­գա­յում կհա­ջող­վի շրջ­կենտ­րո­նի ջրա­հե­ռաց­ման հա­մա­կար­գե­րը վե­րա­նո­րո­գել, կա­ռու­ցել մաքր­ման կա­յան, ինչ­պես նաև հա­մայ­նք­նե­րում կա­ռու­ցել ժա­ման­ցի վայ­րեր, խա­ղահ­րա­պա­րակ­ներ, փոքր մար­զա­դաշ­տեր:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 21 Jun 2019 12:09:33 +0000
ՀՆ­ՉՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀՐԱՇՔ­ՆԵՐ ԵՆ ԳՈՐ­ԾՈՒՄ... http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26952-2019-06-21-12-06-53 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26952-2019-06-21-12-06-53 ՀՆ­ՉՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀՐԱՇՔ­ՆԵՐ ԵՆ ԳՈՐ­ԾՈՒՄ...
Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Հու­նի­սի 21-ը (1982 թվա­կա­նից) նշ­վում է որ­պես Ե­րաժշ­տու­թյան տոն, ո­րի նպա­տակն է հան­րա­մատ­չե­լի դարձ­նել ե­րաժշ­տա­կան փորձն ու այն փո­խան­ցել սե­րունդ­նե­րին: Իմ զրու­ցակ­ցի՝ Նա­դեժ­դա Հա­կո­բյա­նի (դաշ­նա­կա­հա­րու­հի, Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի դա­սա­տու) հա­մար ե­րաժշ­տու­թյու­նը եր­ջան­կու­թյուն է, ա­ռանց ո­րի իր կյան­քը տխուր ու միայ­նակ կհա­մա­րեր։ Ըն­տա­նի­քում ե­րա­ժիշտ­ներ չկա­յին, սա­կայն ծնող­նե­րը ե­րաժշ­տա­սեր մար­դիկ էին։ Եղ­բայ­րը և քույ­րը ե­րաժշ­տա­կան դպ­րոց էին հա­ճա­խում։ Հենց նրանց շնոր­հիվ էլ ման­կուց հո­գե­հա­րա­զատ դար­ձան դաշ­նա­մուրն ու ա­կոր­դեո­նը։

-Ար­դեն ման­կա­պար­տե­զում մայրս, նկա­տե­լով ե­րաժշ­տու­թյան հան­դեպ իմ սե­րը, ո­րո­շեց ինձ ե­րաժշ­տա­կան դպ­րոց տա­նել։ Ու­սում­նա­ռու­թյան տա­րի­նե­րին ես մաս­նակ­ցում էի բո­լոր հա­մերգ­նե­րին ու մր­ցույթ­նե­րին։ Իմ ա­ռա­ջին ե­րաժշ­տա­կան ե­լույթն էլ 7 տա­րե­կա­նում, հենց հա­րա­զատ ման­կա­պար­տե­զում էր։ Այդ ժա­մա­նակ ես վալս էի նվա­գում իմ հա­սա­կա­կից հան­դի­սա­տե­սի հա­մար,-ժպի­տով հի­շում է Նա­դեժ­դան և շա­րու­նա­կում,-1990 թվա­կա­նին ինձ բախտ վի­ճակ­վեց լի­նել ա­ռա­ջին­նե­րից մեկն այն դաշ­նա­կա­հար­նե­րից, ով­քեր մեկ­նե­ցին Երևան՝ մաս­նակ­ցե­լու Ա. Բա­բա­ջա­նյա­նի ան­վան մր­ցույ­թին ու ար­ժա­նա­նալ պատ­վոգ­րի։ Քա­նի որ այդ տա­րի­նե­րին Ար­ցա­խում պա­տե­րազմ էր, ուսումս  շարունակեցի Երևա­նի Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նում, որ­տեղ սո­վո­րե­ցի մեկ տա­րի։ Ար­ցախ վե­րա­դառ­նա­լուց հե­տո գե­րա­զան­ցու­թյամբ ա­վար­տե­ցի դաշ­նա­մու­րի և ե­րաժշ­տու­թյան տե­սու­թյան ֆա­կուլ­տետ­նե­րը։ Քն­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ սո­վո­րա­բար չեն ծա­փա­հա­րում, ինչ­պես` հա­մերգ­նե­րի։ Մեր կուր­սում 12 դաշ­նա­կա­հար կար, իսկ քն­նու­թյա­նը ես ե­լույթ ու­նե­ցա 11-րդ հա­մա­րի տակ։ Դա բա­վա­կա­նին բարդ ու պատ­վա­վոր ծրա­գիր էր։ Իմ կա­տար­ման վեր­ջում դահ­լի­ճը ծա­փա­հա­րեց։ Ան­կեղծ ա­սած, շատ զար­մա­ցա։ Կար­ծե­ցի ու­սա­նող­ներն են։ Շրջ­վում եմ և տես­նում, որ ամ­բողջ դահ­լի­ճը՝ նե­րա­ռյալ և քն­նու­թյունն ըն­դու­նող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, ծա­փա­հա­րում է։ Դա շատ հա­ճե­լի էր։ Նրանք էին, որ միա­ձայն պն­դե­ցին, որ­պես­զի ես ու­սումս շա­րու­նա­կեմ Երևա­նի կոն­սեր­վա­տո­րիա­յում։
Մեր զրույցն ընդ­միջ­վում էր դաշ­նա­մու­րի հո­գե­պա­րար նվա­գով։ Այ­նու­հետև Նա­դեժ­դան ցույց տա­լիս պատ­վոգ­րեր, հու­շան­վեր­ներ, լու­սան­կար­ներ իր շր­ջա­գա­յու­թյուն­նե­րից՝ իր հա­ջո­ղու­թյուն­նե­րը նախևա­ռաջ կա­պե­լով իր ու­սու­ցիչ­նե­րի հետ.
- Իմ բախ­տը շատ է բե­րել կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սու­ցիչ­նե­րի հար­ցում։ Ինձ դա­սա­վան­դում էին լա­վա­գույն­նե­րից՝ պրո­ֆե­սոր Ա­լեք­սանդր Գուր­գե­նո­վը և Գա­լի­նա Մել­կու­մո­վան։ Նրանք մեծ հետք թո­ղե­ցին իմ հե­տա­գա ողջ գոր­ծու­նեու­թյան վրա։ Կոն­սեր­վա­տո­րիա­յում 5-ա­մյա ու­սու­մը ես ա­վար­տե­ցի 4 տար­վա ըն­թաց­քում, քա­նի որ ժա­մա­նա­կից շուտ հանձ­նե­ցի բո­լոր քն­նու­թյուն­նե­րը։
Նա­դեժ­դա Հա­կո­բյա­նը 2000 թվա­կա­նից աշ­խա­տում է Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նում՝ որ­պես կոն­ցերտ­մեյս­տեր և դա­սա­տու։ Այս ըն­թաց­քում աշ­խա­տել է նաև Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նում, պա­րար­վես­տի ու­սում­նա­րա­նում, ՙՄռա­կած՚ երգ­չախմ­բում, ինչ­պես նաև հա­մա­գոր­ծակ­ցում էր Շու­շիի ՙՎա­րան­դա՚ երգ­չախմ­բի ու Ար­ցա­խի կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հետ։ Զու­գա­հե­ռա­բար ե­լույթ­ներ էր ու­նե­նում ջազ բեն­դի հետ, ինչ­պես նաև ար­ցախ­ցի և ար­տա­սահ­ման­ցի բա­զում կա­տա­րող­նե­րի ՝ ջու­թա­կա­հար­նե­րի, վո­կա­լիստ­նե­րի, կլառ­նե­տա­հար­նե­րի հետ։
Խո­սե­լով վար­պե­տու­թյան դա­սե­րի ու ար­տագ­նա հան­դի­պում­նե­րի մա­սին, թե ինչ են տա­լիս այս շփում­նե­րը, Նա­դեժ­դան պա­տաս­խա­նեց.
-Վեր­ջին տա­րի­նե­րին Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ տար­բեր վար­պե­տու­թյան դա­սեր, գա­լա հա­մերգ­ներ են անց­կաց­վում, ո­րոնց շր­ջա­նակ­նե­րում շատ հե­տաքր­քիր ե­րա­ժիշտ­ներ են հրա­վիր­վում, ո­րոնց հետ շատ հա­ճե­լի է հա­մա­գոր­ծակ­ցե­լը։ Մեզ հա­մար շատ կարևոր է այլ մշա­կույ­թի հետ ծա­նո­թու­թյունն ու հա­ղոր­դակց­վե­լը։ Եր­բեմն ցան­կու­թյուն է ա­ռա­ջա­նում, որ­պես­զի մենք էլ հա­ճախ ար­տագ­նա հան­դի­պում­ներ ու­նե­նանք և ցույց տանք մեր վար­պե­տու­թյու­նը։ Ին­չու ոչ։ Օ­րի­նակ, որ­պես կոն­ցերտ­մեյս­տեր, ես հա­ջո­ղու­թյամբ մաս­նակ­ցել եմ մի քա­նի մր­ցույթ­նե­րի տար­բեր եր­կր­նե­րում՝ մաս­նա­վո­րա­պես Ռու­սաս­տա­նում, Լիտ­վա­յում, Դա­նիա­յում, Իս­պա­նիա­յում։
Դաշ­նա­կա­հա­րի հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն ու­նեն Բա­խի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Սի­րում է կա­տա­րել նաև Բեթ­հո­վեն, Շու­ման։ Այս ըն­թաց­քում Նա­դեժ­դան հան­դես է ե­կել մե­նա­հա­մերգ­նե­րով.
-Իմ ա­ռա­ջին մե­նա­հա­մեր­գը Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցավ 2015 թվա­կա­նին՝ Մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի տնօ­րեն Նաի­րա Նա­ջա­րյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Դա ինձ հա­մար շատ նշա­նա­կա­լի և ու­րա­խա­լի ի­րա­դար­ձու­թյուն էր, քա­նի որ շա­տերն ինձ գի­տեն որ­պես կոն­ցերտ­մեյս­տեր, իսկ ա­հա որ­պես մե­նա­կա­տար՝ ոչ։ Բա­վա­կա­նին ընդ­գր­կուն ծրագ­րով այդ մե­նա­հա­մեր­գը հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց ցու­ցադ­րել նաև իմ կա­տա­րո­ղա­կան ար­վես­տը։ Այ­դու­հան­դերձ, մե­նա­հա­մեր­գի ըն­թաց­քում իմ գլ­խա­վոր նպա­տա­կը դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան նկատ­մամբ սեր արթ­նաց­նելն էր։ Հու­սամ, ա­ռա­ջի­կա­յում կկա­յա­նա իմ հին­գե­րորդ մե­նա­հա­մեր­գը։
Ցա­վոք, ներ­կա­յումս ամ­բողջ աշ­խար­հում դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան նկատ­մամբ սերն ու հե­տաք­րք­րու­թյու­նը նվազ­ման մի­տում ու­նեն։ Գե­րիշ­խո­ղը ժա­ման­ցա­յին շոու­ներն են։ Իսկ իմ զրու­ցա­կի­ցը հա­մոզ­ված է, որ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը կա­րող է աշ­խար­հը դարձ­նել ա­վե­լի լա­վը, ա­ռա­վել մա­քուր, լու­սա­վոր…

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 21 Jun 2019 12:00:05 +0000
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26951-2019-06-21-11-53-20 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26951-2019-06-21-11-53-20 Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ք. Քար­վա­ճառ

Ինչ­պես վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին, այն­պես էլ այս տա­րի, հան­րա­պե­տու­թյան Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նից հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում Շա­հու­մյա­նի շր­ջա­նի դպ­րո­ցա­կան­նե­րին ու­ղար­կել Ծաղ­կա­ձո­րի ՙԱղ­բյուր՚ ճամ­բար՝ 20-օ­րյա հան­գս­տի։ Այս մա­սին մեզ տե­ղե­կաց­րեց շր­ջա­նի վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Խո­րեն Վար­դա­նյա­նը։ Այս տա­րի նա­խա­տես­ված է 20 դպ­րո­ցա­կան ու­ղար­կել Ծաղ­կա­ձոր:

Ընդգրկված ե­րե­խա­նե­րը 10-13 տա­րե­կան են` շր­ջա­նի տար­բեր հա­մայ­նք­նե­րից։ Մյուս ճամ­բա­րը, որն ա­վե­լի շատ դիտ­վում է որ­պես ու­սում­նա­կան ծրագ­րի բաղ­կա­ցու­ցիչ մաս, Աս­կե­րա­նում կազ­մա­կերպ­վող ՙԱս­պետ՚ ռազ­մա­կան ճամ­բարն է։ Այն այս տա­րի կմեկ­նար­կի հու­լի­սի 12-ին և կտևի 8 օր։ Դրան մաս­նակ­ցում են միայն 10-րդ դա­սա­րանն ա­վար­տած տղա­նե­րը, այ­սինքն` նա­խա­զո­րա­կո­չա­յին տա­րի­քի պա­տա­նի­նե­րը։ ՙԱյս ճամ­բա­րը կոչ­ված է օգ­նել նրանց հե­տա­գա ծա­ռա­յու­թյան հա­մար։ Ճամ­բա­րին շր­ջա­նից այս տա­րի կմաս­նակ­ցի 18 պա­տա­նի՚,- տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։
Շրջ­կենտ­րո­նի դպ­րո­ցա­կան­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն մաս­նակ­ցե­լու նաև ո­րո­շա­կի ուղղ­վա­ծու­թյան ու­սում­նա­կան ճամ­բար­նե­րի։ Այս­պես, Քար­վա­ճա­ռի ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­յի հինգ սա­ներ հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան հու­լի­սի 1-19-ը անվ­ճար մաս­նակ­ցել Դի­լի­ջա­նի տեխ­նո­լո­գիա­կան ճամ­բա­րին։ Իսկ Քար­վա­ճա­ռի վի­քիա­կում­բի ակ­տիվ խմ­բա­գիր­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան հու­լի­սի 4-13-ը մաս­նակ­ցել Ծաղ­կա­ձո­րում կազ­մա­կերպ­վող վի­քի ճամ­բա­րին։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 21 Jun 2019 11:50:17 +0000
ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲՐՈՒՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ, ՓՈԽԵԼ ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26956-2019-06-21-12-44-25 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26956-2019-06-21-12-44-25 ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲՐՈՒՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ, ՓՈԽԵԼ ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Հունիսի 20-ին Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միությունում տեղի ունեցավ ՙԲրուտԱրտ՚ կավագործության միջազգային սիմպոզիումի բացման արարողությունը: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ: Նախագիծն իրականացվում է ՙՆարեկացի՚ արվեստի միության, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Ստեփանակերտի ՙԵվրոպա-Արցախ՚ հյուրանոցի աջակցությամբ: Սիմպոզիումը կտևի մինչև հուլիսի 5-ը, իսկ փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 6-ին, կցուցադրվեն ստեղծված գործերը:
Սիմպոզիումի բացմանը փոքրիկ համերգով հանդես եկավ կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը։ Սիրո և հարգանքի տուրք տրվեց ՙՆարեկացի՚ արվեստի միության սանիկ Արևիկ Պողոսյանի լուսավոր հիշատակին, ով վերջերս ողբերգական մահով կյանքից անժամանակ հեռացավ: ՙԲրուտԱրտ՚ սիմպոզիումի մասնակիցներին շնորհավորեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ՙՆարեկացի՚ արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: Մասնակիցներն էին Վերոնիկա Բարսեղյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հրաչյա Համբարձումյանն ու Ջիվան Հունանյանը (Հայաստանի Հանրապետություն), Ելենա Չեպելևան ու Արտյոմ Մաքսմաուն (Բելառուս), Իրինա Ռակովան (Ֆրանսիա), Եկատերինա Ալիմովան (Ռուսաստանի Դաշնություն), Սերոբ Մամունցը (Արցախի Հանրապետություն):
Հիշեցնենք` անցած տարի ՙՆարեկացի՚ արվեստի միության բակում կառուցվեց թրծման վառարան, հիմնանորոգվեց միության երկրորդ շենքի երկրորդ հարկը, որտեղ և կազմակերպվեց ցուցադրությունը: Այս տարի Միությունն առավել հանգամանալից պատրաստվեց միջոցառմանը` հիմնանորոգվեցին նույն շենքի առաջին հարկի սենյակները` օգտագործելով դրանք որպես մասնակիցների համար արվեստանոցներ և փոքրիկ սրճարան:
Որո՞նք են սիմպոզիումի նպատակները: Դրանք մի քանիսն են, ասում է Միության տնօրեն Հայկ Պապյանը և մեկնաբանում. ՙՄասնակից դարձնել երիտասարդ, սկսնակ բրուտագործներին: Ճիշտ է, նրանց դեռ թույլ չենք տալիս լիարժեք մասնակցել սիմպոզիումին, որպեսզի նախագծի որակը բարձր պահենք: Իսկ սիմպոզիումի գերնպատակն է, զարգացնել բրուտագործությունն Արցախում: Ավելի մոտակա նպատակն էլ Շուշիի մշակութային մթնոլորտը փոխելն է, անշուշտ, մեր իսկ ուժերի չափով՚:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 21 Jun 2019 11:43:04 +0000