comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 25 Հունիսի 2019 http://artsakhtert.com Thu, 12 Dec 2019 11:35:01 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԵՎՍ ՄԵԿ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՔԱՅԼ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26992-2019-06-26-17-58-32 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26992-2019-06-26-17-58-32 ԵՎՍ ՄԵԿ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՔԱՅԼ
Ներ­կա­յաց­վել է Գե­րա­գույն…

Հու­նի­սի 24-ին ՙՎա­լեքս Գար­դեն՚ հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի սրա­հում Ար­ցա­խի դա­տա­կան հա­մա­կար­գը հան­րու­թյանն է ներ­կա­յաց­րել ԱՀ գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ո­րո­շում­նե­րի անդ­րա­նիկ ընտ­րա­նին: Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, ԱԺ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, ի­րա­վա­կան հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հյու­րեր:

Շնոր­հան­դե­սին մուտ­քի խոս­քով հան­դես է ե­կել ԱՀ գե­րա­գույն դա­տա­րա­նի դա­տա­վոր Հաս­միկ Խա­չատ­րյա­նը, ով նման ընտ­րա­նու լույ­սըն­ծա­յու­մը դա­տա­կան հա­մա­կար­գի հեր­թա­կան ձեռք­բե­րումն է հա­մա­րել: Նա նաև ըն­դգ­ծել է, որ Գե­րա­գույն դա­տա­րա­նի կող­մից քրեա­կան, քա­ղա­քա­ցիա­կան ու վար­չա­կան գոր­ծե­րով վերջ­նա­կան և մի­ջան­կյալ ո­րո­շում­նե­րի ընտ­րա­նու առ­կա­յու­թյու­նը մեծ նշա­նա­կու­թյուն կու­նե­նա նաև ար­դա­րա­դա­տու­թյան մատ­չե­լիու­թյան ու թա­փան­ցի­կու­թյան տե­սան­կյու­նից:
Ընտ­րա­նին ա­ռա­վել հան­գա­մա­նա­լից ներ­կա­յաց­րել է ԱՀ գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­գահ Նա­րի­նե Նա­րի­մա­նյա­նը: Նա նշել է, որ Ժո­ղո­վա­ծուն ընդ­գր­կում է 2009-18թթ. Գե­րա­գույն դա­տա­րա­նի կող­մից կա­յաց­ված ո­րո­շում­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են ի­րա­վուն­քի տար­բեր բնա­գա­վառ­նե­րում առ­կա կարևոր խն­դիր­նե­րի կար­գա­վոր­մա­նը: Այն պայ­մա­նա­կա­նո­րեն ե­րեք մա­սից է բաղ­կա­ցած` քա­ղա­քա­ցիա­կան, քրեա­կան ու վար­չա­կան և ման­րա­մաս­նում է այն նոր­մե­րը, ո­րոնք մեկ­նա­բան­վում են կոնկ­րետ ո­րո­շում­նե­րով: Բա­նա­խո­սը հատ­կան­շել է, որ օ­րեն­քի միա­տե­սակ կի­րա­ռումն ա­պա­հո­վե­լու սահ­մա­նադ­րա­կան գոր­ծա­ռույթ ի­րա­կա­նաց­նող Գե­րա­գույն դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րը նա­խա­դե­պա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն` պար­տա­դիր են ստո­րա­դաս դա­տա­րան­նե­րի կող­մից նույ­նա­կան փաս­տա­կան հան­գա­մանք­նե­րով գոր­ծե­րի քն­նու­թյան ժա­մա­նակ: Նա նաև ըն­դգ­ծել է, որ Գե­րա­գույն դա­տա­րա­նի ի­րա­վա­կան դիր­քո­րո­շում­նե­րը շատ հա­ճախ օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ու բա­ցե­րի լրաց­ման հիմք են դառ­նում: Բա­նա­խո­սը վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ վեր­ջին 10 տա­րի­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը վկա­յում է, որ այդ ըն­թաց­քում Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ո­րո­շում­նե­րը լուրջ դե­րա­կա­տա­րու­թյուն են ու­նե­ցել հան­րա­պե­տու­թյու­նում կան­խա­տե­սե­լի ար­դա­րա­դա­տու­թյան կա­յաց­ման և մար­դու ի­րա­վունք­նե­րի ար­դյու­նա­վետ պաշտ­պա­նու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ ի­րա­վա­կան կա­ռու­ցա­կար­գե­րի ստեղծ­ման հա­մար: Ն. Նա­րի­մա­նյա­նը ժո­ղո­վա­ծուն հա­մա­րեց ի­րենց եր­կա­ր տա­րիների ­ար­գա­սի­քը:
Անդ­րա­դառ­նա­լով գր­քում նե­րառ­ված կարևոր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին` նա նշել է, որ քրեա­կան գոր­ծե­րով հա­սա­րա­կա­կան կար­գի և բա­րո­յա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի` խու­լի­գա­նու­թյան հան­ցա­կազ­մի վե­րա­բե­րյալ Գե­րա­գույն դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ ար­ձա­նագ­րվել է, որ ա­րար­քը որ­պես խու­լի­գա­նու­թյուն ո­րա­կե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է բա­ցա­հայ­տել ՙհա­սա­րա­կա­կան կար­գի կո­պիտ խախ­տում՚ հաս­կա­ցու­թյան էու­թյու­նը, որն է` ան­ձի կող­մից այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­լը, ո­րոնք չա­րամ­տո­րեն խախ­տում են հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­կան նոր­մե­րը, էա­կան վնաս հասց­նում քա­ղա­քա­ցի­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի` օ­րեն­քով պաշտ­պան­վող ի­րա­վունք­նե­րին ու շա­հե­րին: Անդ­րա­դարձ ե­ղավ նաև վար­կա­յին պայ­մա­նագ­րով ե­րաշ­խա­վո­րի պա­տաս­խա­նատ­վու­թյա­նը, ՙշա­հագր­գիռ անձ՚ եզ­րույ­թի մեկ­նա­բան­մա­նը, դա­տա­կան ծա­նու­ցում­նե­րին և այլն:
ՙԸնտ­րա­նին միտ­ված է ծա­ռա­յե­լու որ­պես օգ­տա­կար աղ­բյուր ի­րա­վա­բան­նե­րի և դա­տա­վոր­նե­րի հա­մար: Հա­մոզ­ված եմ, որ Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ո­րո­շում­նե­րը մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նեն ոչ միայն դա­տա­կան պրակ­տի­կա­յի, այլև ար­դա­րա­դա­տու­թյան ողջ գոր­ծըն­թա­ցի հա­մար: Յու­րա­քան­չյուր տա­րին ա­ռանձ­նա­նում է աշ­խա­տան­քա­յին նոր մար­տահ­րա­վեր­նե­րով, ուս­տի այդ ո­րո­շում­նե­րը պետք է ու­ղե­ցույ­ցի դեր կա­տա­րեն դա­տա­վոր­նե­րի հա­մար, և ցան­կա­ցած շե­ղում պետք է ար­դա­րաց­ված և հիմ­նա­վոր­ված լի­նի ի­րա­վա­կան ծան­րակ­շիռ փաս­տարկ­նե­րով, ո­րոնք գե­րա­կա­յու­թյուն ու­նեն՚,-ա­սել է Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­գա­հը` շեշ­տե­լով, որ ի­րա­վա­կան պե­տու­թյան կա­յաց­ման ճա­նա­պար­հին ևս մեկ կարևոր քայլ է նմա­նա­տիպ ընտ­րա­նի ու­նե­նա­լը, և այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու:
Ընտ­րա­նու լույ­սըն­ծա­յու­մը ող­ջու­նել է նաև Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Գա­յա­նե Գրի­գո­րյա­նը: Ըստ նրա` ընտ­րա­նին կարևոր է նրա­նով, որ ոչ միայն Գե­րա­գույն դա­տա­րա­նի գոր­ծող դա­տա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ո­րո­շում­ներն են ընդգրկվել, այլև նախ­կին դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տանքն է ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­ցել: Այդ գոր­ծում բա­նա­խո­սը կարևո­րել է նաև դա­տա­խա­զու­թյան և փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տան­քը, ո­րոնց հար­ցադ­րում­նե­րի շնոր­հիվ են միայն հնա­րա­վոր պատ­շաճ ի­րա­վա­կան պա­տաս­խան­նե­րը: ԱՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կալ Սևակ Հա­կո­բյա­նը խո­սել է ժո­ղո­վա­ծուի հրա­տա­րա­կու­թյան կարևո­րու­թյան մա­սին` ըն­դգ­ծե­լով, որ դա­տա­կան նա­խա­դե­պը ի­րա­վուն­քի հնա­գույն ճյու­ղե­րից մեկն է, ո­րը զար­գա­նա­լու բազ­մա­թիվ ուղ­ղու­թյուն­ներ ու­նի և վեր­ջին տա­րի­նե­րին դրա մեջ հա­մոզ­վե­լու շատ ա­ռիթ­ներ ե­ղան: Բա­նա­խոսն ընտ­րա­նու հրա­տա­րա­կու­թյու­նը հա­մա­րեց ող­ջու­նե­լի` նշե­լով, որ այն նաև մեր երկ­րում նա­խա­դե­պա­յին ի­րա­վուն­քի կա­յաց­մանն ու զար­գաց­մանն ա­ջակ­ցե­լու, ինչ­պես նաև հան­րու­թյան ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան, ար­դա­րա­դա­տու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման ու դա­տա­կան իշ­խա­նու­թյան նկատ­մամբ հա­սա­րա­կա­կան վս­տա­հու­թյան ամ­րապ­նդ­ման նպա­տակ ու­նի: Ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի նա­խա­գահ Ա­նա­տո­լի Թադևո­սյանն իր ե­լույ­թում անդ­րա­դար­ձել է դա­տա­կան նա­խա­դե­պի` որ­պես ի­րա­վա­կան աղ­բյու­րի, ծագ­ման պատ­մու­թյանն ու զար­գաց­ման ըն­թաց­քին տար­բեր եր­կր­նե­րում:
ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, շնոր­հա­վո­րե­լով ժո­ղո­վա­ծուի հրա­տա­րա­կու­մը, ըն­դգ­ծել է, որ այն շատ օգ­տա­կար կլի­նի ոչ միայն դա­տա­վոր­նե­րի, այլև բո­լոր այն քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ով­քեր պատ­րաստ­վում են ի­րենց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նել դա­տա­րան­նե­րում: ԱՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ Վլա­դի­միր Հայ­րա­պե­տյա­նը ևս հան­դես է ե­կել շնոր­հա­վո­րան­քի խոս­քով:
Ընտ­րա­նին նե­րա­ռում է նաև նույ­նա­բո­վան­դակ լա­զե­րա­յին սկա­վա­ռակ, ինչն ա­վե­լի դյու­րին է դարձ­նում դա­տա­կան ակ­տե­րից օգտ­վե­լը:
  Նունե Հայրապետյան

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 26 Jun 2019 17:57:49 +0000
ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26991-2019-06-26-17-53-53 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26991-2019-06-26-17-53-53 ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ
Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հու­նի­սի 26-ին տե­ղի է ու­նե­ցել ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հե­թա­կան նիս­տը, ո­րը վա­րում էր Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մի­քա­յել Վի­րա­բյա­նը:

Օ­րա­կար­գի ա­ռա­ջին հար­ցով Հանձ­նա­ժո­ղո­վը, հիմք ըն­դու­նե­լով ՙԻ­րա­վա­կան ակ­տե­րի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի 73-րդ հոդ­վա­ծը, ու­ժը կորց­րած է ճա­նա­չել 2011թ. հոկ­տեմ­բե­րի 26-ի ՙԼՂՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից վար­չա­կան վա­րույ­թի ի­րա­կա­նաց­ման ու­ղե­ցույ­ցը հաս­տա­տե­լու մա­սին՚ ո­րո­շու­մը: Ո­րոշ­վել է նաև փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել Հանձ­նա­ժո­ղո­վի 2018թ. հոկ­տեմ­բե­րի 26-ի N 55-Ա ո­րոշ­մամբ ՙՌի­վեր Էներ­ջի՚ ՍՊԸ-ին է­լեկտ­րաէ­ներ­գիա ար­տադ­րե­լու լի­ցեն­զիա­յում:
Ըն­կե­րու­թյունն ա­զատ­վել է նաև ՙՀայ­բիզ­նես­բանկ՚ ՓԲԸ կող­մից ե­րաշ­խի­քա­յին պար­տա­վո­րու­թյու­նից: Սահ­ման­վել է ՙՌի­վեր Է­ներ­ջի՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նից ա­ռաք­վող է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սա­կա­գի­նը, ո­րը կկազ­մի 28,243 ՀՀ դրամ\կՎտ ժամ` նե­րա­ռյալ ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կը: Հանձ­նա­ժո­ղո­վի մեկ այլ ո­րոշ­մամբ փո­փո­խու­թյուն է կա­տար­վել նաև 2011թ. հու­նի­սի 28-ի թիվ 62Ն ո­րոշ­ման մեջ` հա­մա­ձայն ո­րի` ՙՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ՓԲԸ-ի կող­մից հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում մա­տուց­վող տվյալ­նե­րի հա­ղորդ­ման և ին­տեր­նետ հա­սա­նե­լիու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի ա­ռա­վե­լա­գույն սա­կագ­նե­րը սահ­մա­նե­լու մա­սին՚ թիվ 62Ն ո­րոշ­ման ա­ռա­վե­լա­գույն սա­կագ­նե­րի մա­սին ա­ղյու­սա­կը շա­րադր­վել է նոր խմ­բագ­րու­թյամբ:
Հա­ջորդ հար­ցով տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բաժ­նի պետ Ս. Գրի­գո­րյա­նը տե­ղե­կատ­վու­թյուն է ներ­կա­յաց­րել բան­ջա­րե­ղե­նի շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տի ՙԼո­լիկ՚, ՙՎա­րունգ՚, ՙՍոխ՚ և ՙԿար­տո­ֆիլ՚ ապ­րան­քա­յին շու­կա­նե­րի կա­ռուց­ված­քի ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րի մա­սին: Ըստ բաժ­նի պա­տաս­խա­նա­տուի` ի­րաց­ման ո­լոր­տի վեր­լու­ծու­թյան նպա­տա­կով տե­ղե­կատ­վու­թյու­նը հա­վա­քագր­վել է հա­մա­պա­տաս­խան պե­տա­կան մար­մին­նե­րից, նշ­ված ո­լորտ­նե­րում գոր­ծող տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րից ու գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րից, ո­րում ընդգրկվել են հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րը: Անդ­րա­դարձ է կա­տար­վել այդ շու­կա­նե­րի կա­ռուց­ված­քին, տե­ղա­կան ար­տադ­րու­թյան և ներ­մուծ­ման չա­փա­բա­ժին­նե­րին, գե­րիշ­խող դիր­քի առ­կա­յու­թյա­նը և այլն: Ի­րա­կա­նաց­վել են հար­ցում­ներ` նպա­տակ ու­նե­նա­լով պար­զել տի­րող մր­ցակ­ցա­յին ի­րա­վի­ճա­կը, առ­կա խն­դիր­ներն ու խո­չըն­դո­տող երևույթ­նե­րը: Ըստ ա­ռան­ձին շու­կա­նե­րի ներ­կա­յաց­նե­լով կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը` Ս. Գրի­գո­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ լո­լիկ ներ­մուծ­վել է հան­րա­պե­տու­թյան 239 տն­տես­վա­րող սու­բյեկ­տի կող­մից, ո­րը կազ­մել է շու­կա­յի ա­վե­լի քան 54 տո­կո­սը: Ինչ վե­րա­բե­րում է վա­րուն­գի շու­կա­յին, ա­պա այդ բան­ջա­րե­ղե­նի միայն 26 տո­կոսն է ար­տադր­վել մեր հան­րա­պե­տու­թյու­նում: Վա­րուն­գի ի­րաց­ման կա­ռուց­ված­քի վեր­լու­ծու­թյամբ պարզ­վել է, որ այս­տեղ ևս էա­կան դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն ներ­մու­ծող տն­տես­վա­րող­նե­րը: Պատ­կերն ա­վե­լի լա­վա­տե­սա­կան է սո­խի և կար­տո­ֆի­լի շու­կա­նե­րում: Ներ­մուծ­ված սո­խի ծա­վա­լը կազ­մել է 3,5, իսկ կար­տո­ֆի­լի­նը` շուրջ 5 տո­կո­սը: Բան­ջա­րե­ղե­նի ար­տադ­րու­թյամբ և ի­րաց­մամբ զբաղ­վող ըն­կե­րու­թյուն­նե­րի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­ված հար­ցում­նե­րը փաս­տում են, որ ար­տադ­րու­թյան ընդ­լայն­մանն ա­մե­նից շատ խո­չըն­դո­տում է ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն ու­նեն նաև ներ­մուծ­ման մեծ ծա­վալ­նե­րը, ինչ­պես նաև աշ­խա­տու­ժի բա­ցա­կա­յու­թյու­նը: Տն­տես­վա­րող­նե­րը պատ­րաստ են ներգ­րա­վել մատ­չե­լի պայ­ման­նե­րով անհ­րա­ժեշտ վար­կա­յին մի­ջոց­ներ` գոր­ծու­նեու­թյունն ընդ­լայ­նե­լու հա­մար, ին­չը վկա­յում է, որ գյուղմ­թեր­քի ար­տադ­րու­թյու­նը ե­կամ­տա­բեր ու հե­ռան­կա­րա­յին ճյուղ է դի­տարկ­վում:
Նիս­տին հրա­վիր­ված հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նը Հանձ­նա­ժո­ղո­վի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րեց բան­ջա­րե­ղե­նի և մր­գի շու­կա­յում գո­յու­թյուն ու­նե­ցող մի շարք երևույթ­նե­րի վրա` խնդ­րե­լով հա­մա­գոր­ծակ­ցել շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րի հետ և ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նել սպա­ռող­նե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյա­նը:
Նիս­տի ըն­թաց­քում չկա­յա­ցած է հայ­տա­րար­վել 106,9 մե­գա­հերց հա­ճա­խա­կա­նու­թյամբ` Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քը չնե­րա­ռող` մե­կից ա­վե­լի շր­ջան­նե­րի տա­րած­քում, ընդ­հա­նուր ուղղ­վա­ծու­թյան ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի ե­թե­րա­յին հե­ռար­ձակ­ման (վե­րա­հե­ռար­ձակ­ման) լի­ցեն­զա­վոր­ման մր­ցույ­թը:
Նիս­տի վեր­ջում հայ­տա­րար­վել է 106,3 մե­գա­հերց հա­ճա­խա­կա­նու­թյամբ` Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի և մեկ կամ մի քա­նի շր­ջան­նե­րի տա­րած­քում, ընդ­հա­նուր ուղղ­վա­ծու­թյան ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի ե­թե­րա­յին հե­ռար­ձակ­ման (վե­րա­հե­ռար­ձակ­ման) լի­ցեն­զա­վոր­ման մր­ցույթ, ո­րին մաս­նակ­ցել է ՙԱզ­գա­յին ռա­դիո և հե­ռուս­տա­տե­սու­թյուն՚ ըն­կե­րու­թյու­նը: Ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Վա­րու­ժան Գաբ­րիե­լյա­նը հան­դես է ե­կել մր­ցու­թա­յին ա­ռա­ջար­կու­թյամբ, պա­տաս­խա­նել ներ­կա­նե­րի հար­ցե­րին: Նիստն ընդ­միջ­վել է ու­սում­նա­սի­րու­թյան նպա­տա­կով, ո­րից հե­տո Հանձ­նա­ժո­ղո­վը բա­վա­րա­րել է ներ­կա­յաց­ված հայ­տը և մր­ցույ­թը հայ­տա­րա­րել կա­յա­ցած:



 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 26 Jun 2019 17:51:48 +0000
ԲԱ­ՔՈՒՆ ԻՆՔՆ Ի­ՐԵՆ ՔՇԵԼ Է ԱՆ­ԿՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26990-2019-06-26-17-43-27 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26990-2019-06-26-17-43-27 ԲԱ­ՔՈՒՆ ԻՆՔՆ Ի­ՐԵՆ ՔՇԵԼ Է ԱՆ­ԿՅՈՒՆ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի վա­շինգ­տո­նյան հան­դի­պու­մը քա­ղա­քա­կան-վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում ա­մե­նաքն­նարկ­վող թե­ման է։ Ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում է հատ­կա­պես եր­կու կող­մե­րի միջև գոր­ծող ու­ղիղ հա­ղոր­դակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ամ­բողջ ծա­վա­լով օգ­տա­գոր­ծու­մը՝ լար­վա­ծու­թյան ռիս­կի դեպ­քում ա­րագ ար­ձա­գան­քե­լու հա­մար։ Քա­նի որ միջ­նորդ­ներն ա­ռա­ջին հեր­թին կարևո­րում են տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան պահ­պա­նու­մը, ուս­տիև, կող­մե­րին կոչ են ա­նում վե­րա­հաս­տա­տել ի­րենց հանձ­նա­ռու­թյու­նը՝ խս­տո­րեն պահ­պա­նել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, զերծ մնալ ցան­կա­ցած սադ­րիչ գոր­ծո­ղու­թյու­նից, շփ­ման գծում և մի­ջազ­գա­յին սահ­մա­նին տար­վող ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տան­քից։

Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րովն իր հայ գոր­ծըն­կե­րոջ հետ հան­դի­պու­մից հե­տո հայ­տա­րա­րեց, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րը կար­գա­վոր­մա­նը վե­րա­բե­րող նոր փաս­տաթղ­թեր են ներ­կա­յաց­րել, և Երևանն ու Բա­քուն դրանց վրա դեռ 2-3 ա­միս աշ­խա­տե­լու են։ Միայն դրա­նից հե­տո կո­րոշ­վի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հեր­թա­կան հան­դիպ­ման ժամ­կե­տը։ Սա­կայն կող­մե­րի միջև բա­վա­կա­նին լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ կան, հա­վե­լել է Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը։
Փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում կար­ծիք կա, որ հնա­րա­վոր է՝ միջ­նորդ­ներն ա­ռա­ջար­կում են ՙկա­զա­նյան փաս­տաթղ­թե­րի՚ մո­դի­ֆի­կաց­ված տար­բե­րա­կը և, ըստ այդմ էլ, կող­մե­րին ժա­մա­նակ են տրա­մադ­րել՝ աշ­խա­տե­լու նոր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի վրա։
Մա­մե­դյա­րո­վը նաև ակն­հայտ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծեց՝ հայ­տա­րա­րե­լով հա­կա­մար­տու­թյան գո­տում խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին։ ՀՀ ԱԳՆ մա­մու­լի խոս­նա­կը նման մո­տե­ցումն ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան ո­րա­կեց, քա­նի որ այն ար­ժեզր­կում է խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի լր­ջու­թյու­նը։
Միջ­նորդ­նե­րի կող­մից կազ­մա­կերպ­ված նման հան­դի­պում­նե­րից ա­ռաջ և հե­տո պաշ­տո­նա­կան Բա­քուն, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, գոր­ծի է դնում իր քա­ղա­քա­կան կամ ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը։ Ար­ձա­նագ­րենք, որ Ադր­բե­ջա­նի ի­րա­կան դիր­քո­րո­շումն ար­տա­հայտ­վել է ոչ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով: Քա­ղա­քա­կան նո­րա­րա­րու­թյուն­նե­րի և տեխ­նո­լո­գիա­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վար Մու­բա­րիզ Ահ­մե­դօղ­լուն արտ­գործ­նա­խա­րա­րի տե­սա­կետն այս­պես է սր­բագ­րել՝ ՙՄինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ինք­նա­լու­ծա­րու­մը լա­վա­գույն օգ­նու­թյու­նը կլի­նի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին՚։
Ահ­մե­դօղ­լուի կար­ծի­քով՝ վա­շինգ­տո­նյան հան­դիպ­ման նա­խօ­րեին Բրյու­սե­լում Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Եվ­րա­միու­թյան անվ­տան­գու­թյան և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆե­դե­րի­կա Մո­գե­րի­նիի երկ­խո­սու­թյու­նը հայ­կա­կան կող­մի հա­մար բա­րեն­պաստ մի­ջա­վայր ստեղ­ծեց։ Կենտ­րո­նի ղե­կա­վա­րը միա­ժա­մա­նակ այդ հան­դի­պու­մը դի­տար­կում է ԱՄՆ-Ի­րան հա­կա­սու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում՝ են­թադ­րե­լով, որ Հա­յաս­տա­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի վրա ազ­դե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ձեռք բե­րում։ Նա հա­մա­նա­խա­գահ­նե­րին մե­ղադ­րում է ան­կա­րո­ղու­թյան մեջ՝ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու լա­վա­գույն ել­քը հա­մա­րե­լով հա­մա­նա­խա­գա­հու­թյան ինս­տի­տու­տի ինք­նա­լու­ծա­րու­մը։ Դրա­նից հե­տո, ըստ Ահ­մե­դօղ­լուի, հնա­րա­վոր կլի­նի քն­նար­կել ե­րեք տար­բե­րակ. Ադր­բե­ջանն ու Հա­յաս­տա­նը կա՜մ բա­նակ­ցում են, կա՜մ էլ հրա­տապ է դառ­նում ռազ­մա­կան ճա­նա­պար­հով խնդ­րի լու­ծու­մը, երկ­րորդ տար­բե­րակ՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը նոր միջ­նոր­դի մա­սին ո­րո­շում է կա­յաց­նում, եր­րորդ՝ Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը Մինս­կի խմ­բի կար­գա­վի­ճա­կը բարձ­րաց­նում է՝ միջ­նոր­դից դարձ­նե­լով ար­բիտր, և այդ դեպ­քում հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից պատ­րաստ­ված փաս­տա­թուղ­թը կող­մե­րին կներ­կա­յաց­վի որ­պես վերջ­նա­կան տար­բե­րակ։

Ինչ­պես տես­նում ենք, բա­նակ­ցա­յին ձևա­չա­փի փո­փո­խու­թյան հար­ցը նո­րից շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վում։ Բա­ցի այդ, Բաք­վից հն­չում են նաև ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ, որ այդ բա­նա­կը պատ­րաստ է ՙօ­կու­պաց­ված հո­ղե­րի վե­րա­դար­ձի՚ խն­դի­րը վերջ­նա­կա­նա­պես լու­ծել։
Քիչ է ա­սել, թե շա­րու­նակ­վում է ադր­բե­ջա­նա­կան կող­մի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Փոր­ձում են խա­ղալ եր­կու հա­կա­դիր ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի՝ Ռու­սաս­տա­նի և ԱՄՆ-ի հա­կա­սու­թյուն­նե­րի վրա։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված Վա­շինգ­տո­նի ակ­տի­վու­թյու­նը, և ար­դյո՞ք ՙԼավ­րո­վի պլա­նը՚ փո­խա­րին­վե­լու է ՙԲոլ­թո­նի պլա­նով՚, հարց­նում է ադր­բե­ջա­նա­կան պաշ­տո­նա­կան կայ­քը և մեջ­բե­րում Մինս­կի խմ­բի ա­մե­րի­կա­ցի նախ­կին հա­մա­նա­խա­գահ Ռի­չարդ Հոգ­լան­դի խոս­քե­րը՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը նոր իմ­պուլս են հա­ղոր­դում բա­նակ­ցու­թյուն­նե­րին և շտա­պում են խն­դիրն ա­վե­լի ա­րագ լու­ծել։ Հոգ­լան­դը հի­շյալ եր­կու ծրագ­րե­րի միջև միակ տար­բե­րու­թյու­նը տես­նում է ժա­մա­նա­կի մեջ. ՙԼավ­րո­վի պլա­նով՚ հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վո­րումն ա­վե­լի եր­կար ժա­մա­նակ կպա­հան­ջի։
Ադր­բե­ջա­նում ըն­թա­ցող քն­նար­կում­ներն այն տպա­վո­րու­թյունն են ստեղ­ծում, որ Բա­քուն ինքն ի­րեն ան­կյուն է քշել և չի կողմ­նո­րոշ­վում, թե ինչ ազ­դակ­ներ տվեց Վա­շինգ­տո­նը և ինչ ուղ­ղու­թյամբ պետք է աշ­խա­տել։ Եվ այս ան­ճա­րա­կու­թյու­նից էլ Երևա­նին մատ­նա­ցույց է ա­նում՝ որ­պես շփ­ման գծում ի­րա­վի­ճա­կը սրող կող­մի՝ սպառ­նա­լով, որ այլևս ՙապ­րիլ՚ չի լի­նե­լու, լի­նե­լու է վերջ­նա­կան ջախ­ջա­խում։
Մեր հարևա­նի ագ­րե­սի­վու­թյան պատ­ճառ­նե­րից մեկն էլ այն է, որ միջ­նորդ­ներն ըն­դու­նում են հայ­կա­կան կող­մի գլ­խա­վոր փաս­տար­կը՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան ա­ռաջ­նայ­նու­թյու­նը։ Իսկ թե ին­չու են դրա հետ հաշ­վի նս­տում, Բաք­վում պար­տա­վոր են հաս­կա­նալ։ 2016-ի Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո ի­րա­վի­ճակ է փոխ­վել. ադր­բե­ջա­նա­կան վայ­րա­գու­թյուն­նե­րի բո­լոր ման­րա­մաս­նե­րին քա­ջա­տե­ղյակ հա­մա­նա­խա­գահ­նե­րը չեն կա­րող ան­տե­սել մար­դու տար­րա­կան ի­րա­վունք­նե­րից մե­կը՝ կյան­քի ի­րա­վուն­քը։
Այդ մա­սին խո­սեց ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը՝ հու­նի­սի 24-ին աշ­խա­տան­քա­յին այ­ցով գտն­վե­լով Ժնևում։ Նա ե­լույթ ու­նե­ցավ Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի 41-րդ նս­տաշր­ջա­նում և մի քա­նի կարևոր շեշ­տադ­րում­ներ ա­րեց։ Նա­խա­րա­րը նախևա­ռաջ հա­կա­դար­ձեց ՙլեռ­նա­յին­ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյուն՚ ար­տա­հայ­տու­թյան սի­րա­հար­նե­րին՝ շեշ­տե­լով, որ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մար­դիկ են, 150 հա­զար ան­հատ մար­դիկ՝ ար­ժա­նա­պատ­վու­թյամբ, պա­տաս­խա­նատ­վու­թյամբ և ի­րա­վունք­նե­րով։ Ինչ­պես ցան­կա­ցած այլ ժո­ղո­վուրդ, նրանք ի­րա­վունք ու­նեն ա­զատ օգտ­վել ի­րենց ան­քակ­տե­լի ի­րա­վունք­նե­րից, նե­րա­ռյալ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը՝ ա­զա­տո­րեն ո­րո­շե­լու ի­րենց քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կը և ա­զա­տո­րեն ի­րա­կա­նաց­նե­լու ի­րենց տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան և մշա­կու­թա­յին զար­գա­ցու­մը՚։ Մնա­ցա­կա­նյա­նի խոս­քով՝ հատ­կա­պես վտանգ­ված է ար­ցախ­ցի­նե­րի կյան­քի ի­րա­վուն­քը, ո­րը, թերևս, ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն է։
ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի ե­լույ­թը, կար­ծում ենք, ու­շագ­րավ է մեկ այլ տե­սան­կյու­նից։ Նրա­նում մատ­նա­ցույց են ար­վել 1990-ա­կան­նե­րի սկզ­բին ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան հան­դեպ ի­րա­կա­նաց­ված ա­րա­տա­վոր հար­ձա­կում­նե­րը, և ա­պա 2016-ի ապ­րի­լի ոճ­րա­գոր­ծու­թյուն­ներն ու մար­դաս­պան­նե­րի փա­ռա­բա­նու­մը՝ հա­մակց­ված հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թյամբ և հա­յա­տյա­ցու­թյամբ։
Վկա­յա­կո­չե­լով 90-ա­կան թվա­կան­նե­րը՝ Մնա­ցա­կա­նյանն ի ցույց է դրել ար­ցախ­ցի­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված ադր­բե­ջա­նա­կան բռ­նու­թյուն­նե­րի այն ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ո­րին հետևել է ան­կա­խու­թյան հռ­չա­կու­մը։ Այ­սինքն՝ ե­թե չհռ­չակ­վեր Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րը նաև առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մագ­րա­վե­լու ժո­ղովր­դի պատ­րաս­տա­կա­մու­թյան ար­տա­հայ­տու­թյունն էր, ա­պա ար­ցա­խա­հա­յու­թյու­նը ֆի­զի­կա­կան բնաջ­նջ­ման ա­ռաջ կկանգ­ներ։ Այդ նույն քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն են 2016-ի ապ­րի­լյան ագ­րե­սիան, մար­դա­տյա­ցու­թյան չընդ­հատ­վող քա­րոզ­չու­թյունն ու ա­մե­նօ­րյա ադր­բե­ջա­նա­կան սպառ­նա­լիք­նե­րը։
Բաք­վին դո՞ւր չի գա­լիս մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան ա­ռաջ­նայ­նու­թյան ըն­կա­լու­մը։ Բա­քուն ի­րա­տե­սա­կան կլի­նի, ե­թե Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ներ­կա­յա­ցուց­չի հետ նս­տի բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ։ Վաղ թե ուշ ստիպ­ված կլի­նի դա ա­նել։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 26 Jun 2019 17:39:28 +0000
ԲԱՔՎՈՒՄ ՏԱԳՆԱՊԱԾ ԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26989-2019-06-26-17-37-39 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26989-2019-06-26-17-37-39 ԲԱՔՎՈՒՄ ՏԱԳՆԱՊԱԾ ԵՆ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ի՞նչ է տե­ղի ու­նե­նում հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում. վեր­ջին օ­րե­րին այս հար­ցադ­րումն են ա­նում ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը։ Նրանք փաս­տում են, որ Թուր­քիան ար­տո­նել է հայ­կա­կան ՙԼույս՚ հե­ռուս­տաըն­կե­րու­թյան հե­ռար­ձա­կու­մը երկ­րի ամ­բողջ տա­րած­քում, մի ի­րո­ղու­թյուն, ո­րը նախ­կի­նում ան­պատ­կե­րաց­նե­լի էր։ Ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը լայ­նո­րեն անդ­րա­դառ­նում են Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան Թուր­քիա կա­տա­րած այ­ցին։ Ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյան է առն­վում փաս­տը, որ պատ­վի­րա­կու­թյու­նը Թուր­քիա է մեկ­նել պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ ի­րա­կա­նաց­ված՝ Ե­րե­ւան-Վան ու­ղիղ չվեր­թով։

Մի քա­նի տա­րի ա­ռաջ Ե­րե­ւա­նի եւ Վա­նի մի­ջեւ օ­դա­յին կա­մուրջ հաս­տա­տե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը վեր­ջին պա­հին Ադր­բե­ջա­նի պա­հան­ջով թուր­քա­կան կող­մից մերժ­վել էր։ Ներ­կա­յումս դա ար­դեն կա­տար­ված փաստ է, եւ հա­վա­նա­կա­նու­թյու­նը մեծ է, որ չվերթ­նե­րը կա­րող են դառ­նալ կա­նո­նա­վոր։ Բաք­վում ա­ռանձ­նա­կի սուր հե­տաք­րք­րու­թյամբ են ար­ձա­նագ­րում Մու­շում, Իգ­դի­րում եւ Կար­սում Իշ­խան Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյա­նը ցու­ցա­բե­րած ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նը։ Ճիշտ է, այդ քա­ղաք­նե­րում տե­ղա­կան իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նում են էթ­նիկ քր­դե­րը, բայց Ադր­բե­ջա­նում կար­ծում են, որ ե­թե Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը դեմ լի­ներ, ա­պա հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան քայ­լե­րին խո­չըն­դոտ­ներ կգտն­վեին։ Մաս­նա­վո­րա­պես, թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը չէին ար­տո­նի, որ Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ջա­հը վառ­վեր Մու­սա լե­ռան վրա։ Կամ՝ կար­գե­լեին բարձ­րաց­նել Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի պե­տա­կան դրոշ­նե­րը, այ­ցե­լել հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի նվի­րյալ Գե­ւորգ Չաու­շի գե­րեզ­մա­նին կամ հի­շա­տակ­ման խոր­հր­դան­շա­կան ակ­ցիա կազ­մա­կեր­պել Սու­լու­խի կամր­ջի վրա։
Պարզ­վում է, Իշ­խան Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան Թուր­քիա կա­տա­րած այ­ցը գտն­վել է Ադր­բե­ջա­նի հա­մակ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Այս առ­թիվ Բա­քու-Ան­կա­րա տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ա­ռա­ջա­ցե՞լ են։ Ըստ ե­րե­ւույ­թին՝ ա­յո, բայց կող­մե­րը գե­րա­դա­սում են այդ մա­սին լռել, չհ­րա­պա­րա­կայ­նաց­նել ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րը։ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյունն ա­վե­լի շատ շեշ­տադ­րում է Նա­խի­ջե­ւա­նում հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի անց­կաց­ման, ա­պա եւ Թուր­քիա-Ադր­բե­ջան-Վրաս­տան՝ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հան­դիպ­ման փաս­տե­րը։ Ձե­ւա­վոր­վում է հան­րա­յին տե­սա­կետ, որ ցան­կա­ցած պա­րա­գա­յում Թուր­քիան Ադր­բե­ջա­նի կող­քին է։
Այս ի­մաս­տով ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը մեծ տեղ է հատ­կաց­նում Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րով նա Հա­յաս­տա­նին հեր­թա­կան ան­գամ կոչ է ա­րել բա­ցել ար­խիվ­նե­րը եւ ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը հանձ­նել աշ­խա­տան­քա­յին խմ­բի քն­նարկ­մա­նը։ Բայց թուրք դի­վա­նա­գե­տի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյան մեջ առ­կա էր մի կա­րե­ւոր նր­բե­րանգ։ Ե­թե ա­վե­լի վաղ Թուր­քիան խո­սում էր հայ-թուր­քա­կան պատ­մա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լու մա­սին, ա­պա ներ­կա­յում Չա­վու­շօղ­լուն հա­մա­ձայն է, որ­պես­զի աշ­խա­տան­քա­յին խմ­բում ներգ­րավ­վեն ֆրան­սիա­կան, ռու­սա­կան կող­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Այս հան­գա­ման­քը դուրս չի մնա­ցել ադր­բե­ջա­նա­կան կող­մի ու­շադ­րու­թյու­նից։ Բաք­վի մա­մու­լը գրում է, որ Ֆրան­սիան եւ Ռու­սաս­տա­նը ճա­նա­չել են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, եւ աշ­խա­տան­քա­յին խումբ ստեղծ­վե­լու դեպ­քում այդ եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, բնա­կա­նա­բար, պետք է պաշտ­պա­նեն այդ մո­տե­ցու­մը։ ՙԹեեւ պաշ­տո­նա­պես հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չկան, բայց վեր­ջին շր­ջա­նում Ան­կա­րան դրանք կար­գա­վո­րե­լու մտադ­րու­թյան հս­տակ ազ­դակ­ներ է հղում Ե­րե­ւա­նին՚- տագ­նա­պով ար­ձա­նագ­րում է ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը։
Հարկ է ըն­դգ­ծել, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման հար­ցում Ադր­բե­ջա­նի միակ սպա­սում­նե­րը կապ­վում են Թուր­քիա­յի հետ։ Վեր­լու­ծա­բա­նա­կան հան­րու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ բաց տեքս­տով դժ­գո­հում են, որ Թուր­քիան կա­րող է բաց ռազ­մա­կան օ­ժան­դա­կու­թյուն ցու­ցա­բե­րել, սա­կայն ձեռն­պահ է մնում Հա­յաս­տա­նի դեմ կտ­րուկ քայ­լե­րից։ Իշ­խան Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան Թուր­քիա այ­ցի շուրջ ստեղծ­ված մթ­նո­լորտն ա­վե­լի է ան­հան­գս­տաց­նում Ադր­բե­ջա­նին։ Բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­նե­րում շեշտ­վում է, որ Վան, Իգ­դիր, Մուշ եւ Կարս քա­ղաք­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րին ներ­կա գտն­վե­լու հրա­վեր են ստա­ցել։
Գտն­վե­լով Թուր­քիա­յում, Իշ­խան Զա­քա­րյա­նը հայ­տա­րա­րել է, թե նպա­տա­կա­հար­մար կլի­ներ Հա­մա­հայ­կա­կան հա­ջորդ խա­ղե­րի մեկ­նար­կը տալ Վա­նում։ Ադր­բե­ջա­նում գտ­նում են, որ դա պա­տա­հա­կան հայ­տա­րա­րու­թյուն չէ, եւ թուր­քա­կան կող­մը կա­րող է ըն­դա­ռա­ջել այդ մտադ­րու­թյա­նը։ Թուր­քիա­յի հա­մար, ինչ խոսք, նման ա­րա­րո­ղու­թյուն­նե­րը կու­նե­նան խոր­հր­դան­շա­կան ի­մաստ այն ա­ռու­մով, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գան­քը միան­շա­նակ դրա­կան կլի­նի։ Դա կբե­րի հայ­կա­կան հար­ցում Թուր­քիա­յի նկատ­մամբ տե­ղե­կատ­վա­կան ճն­շում­նե­րի ո­րո­շա­կի թու­լաց­ման։ Ըստ ե­րե­ւույ­թին, Ադր­բե­ջա­նում լավ տե­ղե­կաց­ված են Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցում թուր­քա­կան կող­մի պատ­կե­րա­ցում­նե­րին եւ տագ­նապ են հն­չեց­նում։
Միան­շա­նա­կո­րեն կա­րե­լի է եզ­րա­կանց­նել, որ Բա­քուն ար­դեն իսկ սկ­սել է տար­բեր խո­ղո­վակ­նե­րով ազ­դել թուր­քա­կան հան­րա­յին կար­ծի­քի վրա՝ տե­ղե­րում սադ­րե­լու հա­կա­հայ­կա­կան ակ­ցիա­ներ, որ­պես նա­խազ­գու­շա­ցում Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը։ Նման փորձ Ադր­բե­ջա­նում կա։ Խն­դիրն այն է, թե դրան ինչ­պե՞ս կար­ձա­գան­քի Թուր­քիան։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 26 Jun 2019 17:34:50 +0000
ՎՍ­ՏԱ­ՀՈՒ­ԹՅԱՆ ՎԵ­ՐԱ­ՀԱՍ­ՏԱ­ՏՈՒ­ՄԸ՝ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐԹ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻՑ ՄԵ­ԿԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26988-2019-06-26-17-21-59 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26988-2019-06-26-17-21-59 ՎՍ­ՏԱ­ՀՈՒ­ԹՅԱՆ ՎԵ­ՐԱ­ՀԱՍ­ՏԱ­ՏՈՒ­ՄԸ՝  Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐԹ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻՑ ՄԵ­ԿԸ
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, ե­ռօ­րյա այ­ցով Ար­ցա­խում էր ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի պատ­վի­րա­կու­թյու­նը՝ գոր­ծա­դիր տնօ­րեն Հայ­կակ ԱՐ­ՇԱ­ՄՅԱ­ՆԻ գլ­խա­վո­րու­թյամբ։ Նրա հետ մեր հար­ցազ­րույ­ցը կա­ռույ­ցի կող­մից ի­րա­կա­նաց­ված ծրագ­րե­րի, ա­նե­լիք­նե­րի և դրանց առ­նչ­վող խն­դիր­նե­րի շուրջ է։

-Պա­րոն Ար­շա­մյան, այ­ցի ըն­թաց­քում Հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ­նե­րի հետ ներ­կա եք ե­ղել հա­մայն­քա­յին կենտ­րոն­նե­րի և այլ օ­բյեկտ­նե­րի շա­հա­գործ­մա­նը, նաև ծա­նո­թա­ցել եք ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­նե­րին: Ընդ­հա­նուր առ­մամբ ինչ­պի­սի՞ն է Ձեր գնա­հա­տա­կա­նը։
- Ընդ­հան­րա­պես ե­ռօ­րյա այ­ցը տար­բեր եր­կր­նե­րում տա­րած­քա­յին հանձ­նախմ­բե­րի ղե­կա­վար­նե­րի և բա­րե­րար­նե­րի հա­մար է կազ­մա­կերպ­վում: Տա­րե­կան ա­վան­դա­կան այ­ցե­լու­թյան նպա­տակն այդ ծրագ­րե­րի ըն­թաց­քին և առ­կա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին ծա­նո­թա­նալն է: Կան բա­րե­րար­ներ, ով­քեր հան­դես են գա­լիս ի­րենց ծրագ­րե­րով, ինչ­պի­սին, օ­րի­նակ, Խնձ­րիս­տա­նի հա­մայն­քա­յին կենտ­րո­նի կա­ռու­ցումն էր։ Հենց այդ նպա­տա­կով էլ կազ­մա­կերպ­վող նման այ­ցե­րը նրանց հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում տե­ղում՝ սե­փա­կան աչ­քով տես­նել կա­տար­վա­ծը: Իսկ ար­դյունք­նե­րը, կար­ծում եմ, այ­սօր տե­սա­նե­լի են, և մենք բո­լորս գոհ ենք թե՜ բա­րե­րար­նե­րից, և թե՜ շի­նա­րար­նե­րից։
Այ­սօր­վա դրու­թյամբ բազ­մա­թիվ ծրագ­րեր ու­նենք, ո­րոնք կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն ար­ցա­խյան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման հա­մար: Դա խոր­քա­յին հո­րե­րի, նոր ման­կա­պար­տեզ­նե­րի և դպ­րոց­նե­րի շի­նա­րա­րու­թյունն է, վեր­ջերս ի­րա­կա­նաց­ված մար­զա­դաշ­տե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, Մա­տա­ղի­սի ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի կա­ռու­ցու­մը: Միևնույն ժա­մա­նակ փոր­ձում ենք նոր պի­լո­տա­յին ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նել, ո­րոնք կն­պաս­տեն ոչ միայն հա­մայ­նք­նե­րի, այլև տա­րա­ծաշր­ջա­նի կա­յուն և հա­րատև զար­գաց­մա­նը: Եվ ինչ­քան էլ մենք նա­յում ենք մեր խն­դիր­նե­րին՝ ա­ռա­վել ընդ­գր­կու­նը կր­թա­կան հարցն է. ե­թե մենք ե­րե­խա­նե­րին դպ­րո­ցում տա­լիս ենք նոր տեխ­նո­լո­գիա­նե­րով հա­գե­ցած սե­նյակ, պետք է միևնույն ժա­մա­նակ փոր­ձենք նաև տա­ղան­դա­վոր ե­րե­խա­ներ գտ­նել։ Հա­մոզ­ված ենք, որ նոր սե­րունդն ա­վե­լի ճկուն է, ա­վե­լի ե­րա­զող, ուս­տի ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րում նաև այդ խնդ­րին ուղղ­ված նո­րույթ կլի­նի։
- Ըստ Ձեզ՝ որ­քա­նո՞վ է հա­ջող­ված Ար­ցա­խի գյու­ղե­րում հա­մայն­քա­յին կենտ­րոն­նե­րի կա­ռուց­ման ծրա­գի­րը։
- Միան­շա­նակ, ծրա­գի­րը հա­ջող­ված է, և ինչ­պես Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րը շեշ­տեց՝ Հիմ­նադ­րա­մի ա­մենաար­դյու­նա­վետ ծրագ­րե­րից է։ Դրա­նով միա­գա­մից մի քա­նի հարց է լուծ­վում. նման կենտ­րոն­նե­րի կա­ռուց­մամբ աշ­խու­ժա­նում է հա­մայն­քա­յին կյան­քը։ Գյու­ղե­րին միայն տն­տե­սա­պես օգ­նե­լը կամ աշ­խա­տա­տե­ղեր բա­ցե­լը դեռևս ամ­բող­ջա­պես չեն լու­ծում բնակ­չու­թյան խն­դիր­նե­րը։ Ե­թե գյու­ղաբ­նակ­նե­րը զրկ­ված են լի­նում մշա­կու­թա­յին աշ­խույժ կյան­քից, ե­թե տե­ղում չեն գոր­ծում մար­զամ­շա­կու­թա­յին խմ­բակ­ներ, տվյալ հա­մայն­քում ամ­բող­ջա­կան զար­գա­ցում չի կա­րող լի­նել։ Հենց այդ գա­ղա­փա­րից ել­նե­լով` սկիզբ ա­ռավ ՙԿյան­քի կենտ­րոն՚-նե­րի կա­ռուց­ման ծրա­գի­րը, ին­չը, կար­ծում եմ, կտա իր պտուղ­նե­րը։
-Օ­րերս Երևա­նում կա­յա­ցած հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նիս­տին ներ­կա­յաց­վեց Հիմ­նադ­րա­մի նոր ռազ­մա­վա­րու­թյու­նը: Ի՞նչ է այն ի­րե­նից ներ­կա­յաց­նում:
- Նոր ռազ­մա­վա­րու­թյան շնոր­հիվ փոր­ձե­լու ենք ընդ­լայ­նել այն ցան­ցը, ո­րը Հիմ­նադ­րամն ու­նի ողջ աշ­խար­հում: Ցան­կա­նում ենք այն­պես ա­նել, որ այդ ցան­ցը նպաս­տի Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի կա­յուն զար­գաց­ման գոր­ծին:
- Ո­րո՞նք են լի­նե­լու Հիմ­նադ­րա­մի ա­ռա­ջի­կա թի­րա­խա­յին ա­նե­լիք­նե­րը։ Ար­դեն հայտ­նի՞ է, թե ին­չին է ուղղ­վե­լու այս տար­վա հե­ռուս­տա­մա­րա­թո­նը։
- Ա­սեմ, որ կա­յին նա­խա­տես­ված մի քա­նի թե­մա­ներ, բայց հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նիս­տի ժա­մա­նակ ո­րոշ­վեց, որ ամ­բող­ջա­կան մեկ-եր­կու ծրագ­րեր ևս կընդգրկվեն, ո­րոն­ցից մե­կը կապ­ված կլի­նի Ար­ցա­խի հետ: Հենց դրանց շուրջ էլ կկազ­մա­կեր­պենք հե­ռուս­տա­մա­րա­թո­նը:
Ռազ­մա­վա­րու­թյան փո­փո­խու­թյու­նը կա­յա­նում է նաև նրա­նում, որ Հիմ­նադ­րա­մը ցան­կա­նում է ամ­բողջ տար­վա ըն­թաց­քում դրա­մա­հայ­թայթ­ման տար­բեր գոր­ծիք­ներ օգ­տա­գոր­ծել կոնկ­րետ ծրագ­րե­րի հա­մար: Այդ նպա­տա­կով շու­տով կգոր­ծարկ­վի մեր նոր կայ­քը, որ­տեղ կներ­կա­յաց­վեն ծրագ­րեր, և ո­րոնց ուղ­ղու­թյամբ տար­վա ըն­թաց­քում կկազ­մա­կերպ­վի դրա­մա­հա­վաք: Առ­ցանց տար­բե­րա­կը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի, որ­պես­զի մար­դիկ գու­մար­ներ նվի­րա­բե­րեն ցան­կա­ցած պա­հի և ի­րենց ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով։ Այդ­կերպ կփոր­ձենք ընդ­լայ­նել հա­մայն հա­յու­թյան ներգ­րավ­վա­ծու­թյու­նը: Նոր կայ­քը գրե­թե պատ­րաստ է, այն հնա­րա­վո­րու­թյուն կտա ցան­կա­ցած մար­դու տես­նել, ծա­նո­թա­նալ թե՜ ի­րա­գործ­ված, և թե՜ ըն­թաց­քում գտն­վող ծրագ­րե­րին և ծախս­ված գու­մար­նե­րին:
- Ըստ Ձեզ՝ վեր­ջին մեկ տա­րում Հիմ­նադ­րա­մի հան­դեպ վս­տա­հու­թյու­նը նվա­զե՞լ է, թե՞... Նկա­տի ու­նեմ՝ դո­նոր­նե­րի վե­րա­բեր­մուն­քը կա­ռույ­ցի հան­դեպ...
- Գի­տե՞ք, դո­նոր հաս­կա­ցու­թյու­նը մի քիչ հա­րա­բե­րա­կան է։ Այն­պես չէ, որ մար­դը միշտ պի­տի աշ­խա­տի տվյալ կա­ռույ­ցի հա­մար. դո­նոր­նե­րի շարժ միշտ էլ ու­նե­նում ենք. ո­րոշ­նե­րը գնում են, գա­լիս են նո­րե­րը, հնե­րը գնում, է­լի հետ են գա­լիս... Ա­սեմ, որ վս­տա­հու­թյու­նը միայն խոս­քով, խոս­տում­նե­րով և ժո­ղովր­դա­վա­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով չէ. վս­տա­հու­թյու­նը բո­լոր տե­սա­կի հիմ­նադ­րամ­նե­րի նկատ­մամբ գա­լիս է այն ժա­մա­նակ, երբ դու ցույց ես տա­լիս կա­յա­ցած ծրագ­րեր, երբ քո գոր­ծու­նեու­թյու­նը բաց է, թա­փան­ցիկ, և դու հաշ­վե­տու ես...
Այս­պես, օ­րի­նակ, այս տա­րի մենք հրա­վի­րել ենք եր­կու գրող­նե­րի՝ անգ­լա­խոս և հա­յա­խոս, ով­քեր ՙճամ­փոր­դել են մեր ծրագ­րե­րով՚, և փաս­տագ­րել, նկա­րագ­րել են այն ա­մե­նը, ինչ ստաց­վել է ար­դյուն­քում։ Այ­սինքն, որ­պես Հիմ­նադ­րա­մի տնօ­րեն, ես չեմ խառն­վել տր­ված գնա­հա­տա­կա­նին, այլ հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­րել եմ իմ հաշ­վետ­վու­թյու­նը՝ ու­րիշ­նե­րի աչ­քե­րով։ Բա­ցի այդ, տար­բեր ծրագ­րե­րի մա­սին չորս ֆիլմ ենք նկա­րա­հա­նել հետևյալ ձևով. տեն­դեր ենք հայ­տա­րա­րել, ո­րոնց մաս­նակ­ցել են ան­հատ ստեղ­ծա­գոր­ծող­ներ, կազ­մա­կեր­պու­թյուն­ներ... Այդ չորս ֆիլ­մը չորս տար­բեր ծրագ­րե­րի մա­սին է, ո­րոնց գնա­հա­տա­կա­նը տա­լիս են սո­վո­րա­կան մար­դիկ, ոչ թե մենք։
Հիմ­նադ­րա­մը չպետք է միայն դրա­մա­հա­վաք և ծրա­գիր ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն լի­նի: Այն կա­րող է հան­րա­յին դի­վա­նա­գի­տու­թյան գոր­ծիք դառ­նալ, ո­րով­հե­տեւ հս­կա­յա­կան տվյալ­նե­րի բա­զա և կա­պեր ու­նի, ո­րոնց մի­ջո­ցով կա­րե­լի է մարդ­կանց միա­վո­րել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի զար­գաց­ման գա­ղա­փա­րի շուրջ։
- Այ­նուա­մե­նայ­նիվ՝ Ար­ցա­խում առ այ­սօր ի­րա­կա­նաց­ված ծրագ­րե­րից ո՞րն եք հա­մա­րում ա­մե­նա­կարևո­րը:
- Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը կա­պող եր­կու ճա­նա­պարհ­նե­րը։ Դրանք հենց այն զար­կե­րակ­ներն են, ո­րոնց մի­ջո­ցով ամ­րապ­նդ­վել է Հա­յաս­տան-Ար­ցախ կա­պը։ Ար­ցա­խի յու­րա­քան­չյուր հա­մայն­քում, բնա­կա­վայ­րում Հիմ­նադ­րամն առն­վազն մեկ ծրա­գիր ու­նե­ցել է։ Բայց այդ ճա­նա­պարհ­նե­րը հա­ղոր­դակ­ցու­թյան այն խո­ղո­վակ­ներն են, ո­րոնց մի­ջո­ցով Ար­ցախն ամ­րա­ցել, ինք­նու­րույն եր­կիր է դար­ձել։
Վեր­ջում ու­զում եմ իմ ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նել բո­լոր նրանց, ով­քեր այս տա­րի­նե­րին հա­մա­գոր­ծակ­ցել են ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հետ, հա­վա­սար մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել այն ծրագ­րե­րին, ո­րոնք Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­րել է Հիմ­նադ­րա­մը։ Ար­ցա­խում գոր­ծում է հա­մա­ֆի­նան­սա­վոր­ման գա­ղա­փա­րը։ պե­տու­թյու­նը Հիմ­նադ­րա­մին հա­վա­սար գու­մար է ներդ­նում ի­րա­կա­նաց­վող ծրագ­րի մեջ։ Իսկ դա նախևա­ռաջ կարևոր է դո­նոր­նե­րի հա­մար։ Այդ­պես նրանք հա­մոզ­վում են, որ ծրա­գի­րը հա­ջող­ված ըն­թացք կու­նե­նա։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 26 Jun 2019 17:14:41 +0000
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26987-2019-06-26-17-12-23 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26987-2019-06-26-17-12-23 ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ  ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԸ
Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

Հու­նի­սի 21-ին ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի և տե­ղա­կան մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ե­ղան Մար­տու­նի քա­ղա­քում։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Մհեր Օ­հա­նյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ նրանք այ­ցե­լե­ցին շրջ­կենտ­րո­նի մար­զա­դաշտ, ծա­նո­թա­ցան և գնա­հա­տե­ցին կա­տար­վա­ծը։

Հա­ջորդ կան­գա­ռը շր­ջա­նի Գի­շի հա­մայնքն էր, որ­տեղ շա­հա­գործ­ման հան­ձն­վեց հեր­թա­կան՝ 12-րդ խոր­քա­յին հո­րը։ Վեր­ջինս կա­ռուց­վել է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ԱՄՆ-ի տե­ղա­կան մարմ­նի ֆի­նան­սա­վոր­մամբ։
Խոր­հր­դան­շա­կան ժա­պա­վե­նը կտ­րե­լու պա­տի­վը տր­վեց Հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն Հայ­կակ Ար­շա­մյա­նին և կա­ռույ­ցի Ա­մե­րի­կա­յի Արևմտյան շր­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Մեհ­րա­նյա­նին։
Գի­շու հա­մայն­քի հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րից շա­տե­րի հա­մար խոր­քա­յին այս հո­րը նոր հե­ռան­կար է բա­ցում։ Ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյան հա­մար ան­չափ կարևոր ո­ռոգ­ման հնա­րա­վո­րու­թյունն ա­վե­լի քան 25 հա-ի վրա է։ Տա­րածքն, ըստ մաս­նա­գետ­նե­րի, նպաս­տա­վոր է այ­գի հիմ­նե­լու և այն կա­թի­լա­յին ե­ղա­նա­կով ո­ռո­գե­լու հա­մար։
Հա­մայն­քի ղե­կա­վար Ա­շոտ Հայ­րա­պե­տյա­նը և դպ­րո­ցի տնօ­րեն Ար­կա­դյա Ա­վա­նե­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին բո­լոր նվի­րա­տու­նե­րին և նշե­ցին, որ նրանց շնոր­հիվ ար­ցա­խյան գյու­ղե­րի զար­գաց­ման քայ­լե­րը դառ­նում են ա­ռա­վել հաս­տա­տուն։
Խոր­քա­յին հո­րի բաց­ման հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էր ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 26 Jun 2019 17:10:36 +0000
ՄԱ­ԼԱ­ՔԱ­ՅԻ ՀԱ­ՅԵ­ՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՈ­ՌԱՑ­ՎԱԾ ԺԱ­ՌԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26986-2019-06-26-17-07-07 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26986-2019-06-26-17-07-07 ՄԱ­ԼԱ­ՔԱ­ՅԻ ՀԱ­ՅԵ­ՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՈ­ՌԱՑ­ՎԱԾ  ԺԱ­ՌԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Ե­թե վեր­հի­շե­լու լի­նեք…

Այ­սօր այն զբո­սաշր­ջա­յին հան­րա­ճա­նաչ ուղ­ղու­թյուն է, քա­ղա­քի պատ­մա­կան կենտ­րո­նը ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի ցու­ցա­կում է ընդգրկված, բայց քչե­րը գի­տեն, որ մի ժա­մա­նակ այն­տեղ հա­յեր են ապ­րել:

1511թ. պոր­տու­գա­լա­ցի­նե­րի կող­մից նվաճ­վե­լով` Մա­լա­քան ծաղկ­ման շր­ջան թևա­կո­խեց, երբ այն­տեղ սկ­սեց ձգ­վել Եվ­րո­պա­յի, Ա­սիա­յի և Աֆ­րի­կա­յի վա­ճա­ռա­կան­նե­րի հոս­քը։ Պե՞տք է, ար­դյոք, ա­սել, որ նրանց թվում հա­յեր կա­յին։ Ո­մանք ի­րենց ապ­րանք­նե­րով ու բեռ­նե­րով էին գա­լիս, իսկ ո­րոշ­նե­րը որ­պես միջ­նորդ էին հան­դես գա­լիս։ Եվ­րո­պա­յից հս­կա­յա­կան հե­ռա­վո­րու­թյուն կտ­րել-անց­նե­լով, նրանք հա­ճախ հան­գր­վա­նում էին հնդ­կա­կան Գու­ջա­րա­տի նա­վա­հան­գիստ­նե­րում, մաս­նա­վո­րա­պես` Սու­րա­տում, որ­տեղ ա­փիոն, վար­դա­ջուր, ար­ծաթ, զենք և ա­պա­կյա ի­րեր էին վա­ճա­ռում։
Նա­վե­րը կտո­րե­ղեն, լե­ղա­կե­նի և մար­գա­րիտ բար­ձե­լով` վա­ճա­ռա­կան­նե­րը ճա­նա­պարհ էին ընկ­նում դե­պի Մա­լա­քա: Նրանք Մալ­դիվ­նե­րի տա­րած­քով Հնդ­կաս­տան էին վե­րա­դառ­նում` նա­վամ­բար­նե­րը հա­մե­մունք­ներ, սան­դա­լե­նի, ճե­նա­պա­կի, ոս­կի, մե­տաքս ու նախ­շա­վոր կտո­րե­ղեն լց­նե­լով: Ա­միս­նե­րի ըն­թաց­քում՝ մինչ նրանք ճա­նա­պար­հոր­դում էին, վա­ճա­ռա­կան­նե­րին և նա­վաս­տի­նե­րին հար­կա­վոր էր ապ­րե­լու և ապ­րանք­նե­րը պա­հե­լու անվ­տանգ տեղ գտ­նել։ Եր­կուսն էլ ա­պա­հո­վում էր Մա­լա­քան։
1641թ. հո­լան­դա­ցի­նե­րը գրա­վում են Մա­լա­քան։ Տրանս­պոր­տա­յին հան­գույ­ցի նրա նշա­նա­կու­թյու­նը նվա­զում է, թե­պետ այն նախ­կի­նի պես մե­ծա­թիվ վա­ճա­ռա­կան­նե­րի էր գրա­վում, այդ թվում հա­յե­րի Պարս­կաս­տա­նից և Հնդ­կաս­տա­նից։
Հա­յե­րը Մա­լա­քա­յում ապ­րել են 1600-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին, այն դեպ­քում, երբ ճա­նա­պար­հորդ Չարլզ Լո­քյե­րը 1711թ. նկա­տեց, որ քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի թվում եր­կու կամ ե­րեք հայ կար։ Նրանք ազ­նիվ ու ար­դար վա­ճա­ռա­կան­նե­րի համ­բավ ու­նեն, գրում է Լո­քյե­րը, բայց դրա հետ մեկ­տեղ ափ­սո­սանք է հայտ­նում, որ հո­լան­դա­ցի­նե­րը նրանց ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում։
Հինգ տա­պա­նա­քա­րերն այդ ՙվա­ղան­ցիկ՚ հա­մայն­քի գո­յու­թյան միակ վկա­յու­թյունն են։ Ա­մե­նա­հի­նը պատ­կա­նում է Հով­հան­նես Սարգ­սին, ով թաղ­ված է Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցուն կից տա­րած­քում։ ՙԱյս գե­րեզ­մա­նում հանգ­չում է ծա­գու­մով Երևա­նից` ե­րի­տա­սարդ Հով­հան­նե­սի մար­մի­նը: Նա Սարգ­սի, մի պատ­կա­ռե­լի վա­ճա­ռա­կա­նի որ­դին էր։ Մա­հա­ցել է 30 տա­րե­կան հա­սա­կում` Քրիս­տո­սի ծնն­դից 1736 թվա­կա­նին՚,- հա­յե­րեն գր­ված է տա­պա­նա­քա­րի վրա։ Երևան ան­վան տակ են­թադր­վում է ոչ թե Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս մայ­րա­քա­ղա­քը, այլ Սպա­հա­նի հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րից մե­կը։

Սուրբ Լավ­րեն­տիոս ա­վեր­ված ե­կե­ղե­ցու մոտ գտն­ված երկ­րորդ տա­պա­նա­քա­րը պատ­կա­նել է Թար­խան Չու­գու­րեն­ցին՝ Օ­վան­ջա­նի որ­դուն, ով վախ­ճան­վել է 1746թ. հուն­վա­րի 4-ին։ Հի­մա այն պահ­վում է Ստադ­հոյս թան­գա­րա­նում (Stadhuys Museum)։
Հայտ­նի է Հա­կո­բոս (Հա­կոբ) Շա­մյե­րի տա­պա­նա­քա­րը, ո­րը տե­ղադր­ված է Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցու (Christ Church) գլ­խա­վոր կողմ­նա­սե­ղա­նում։ Վրան պատ­կեր­ված են խաչ­ված ոս­կոր­նե­րով գանգ ու այդ հայ­կա­կան գեր­դաս­տա­նի զի­նան­շա­նը։ Զի­նան­շա­նի վրա պատ­կեր­ված են կշեռք` թան­կար­ժեք քա­րեր կշ­ռե­լու հա­մար, թա­նա­քա­ման՝ փետ­րագր­չով և Հա­կո­բո­սի ար­հես­տա­վո­րա­կան գոր­ծիք­նե­րը՝ մկ­րատ ու դեր­ձա­կի չա­փե­րիզ։
Հա­կո­բո­սը գիտ­նա­կան էր ու վա­ճա­ռա­կան։ 1722թ. նա հիմ­նել է Հնդ­կաս­տա­նում ա­ռա­ջին հայ­կա­կան պար­բե­րա­կա­նը՝ հրա­տա­րա­կե­լով ՙՀոր­դոր՚ խո­րա­գի­րը կրող մի պար­սա­վա­գիր, ո­րի նպա­տա­կը ե­րի­տա­սարդ հա­յե­րի հո­գի­նե­րում հայ­րե­նա­սի­րու­թյուն արթ­նաց­նելն էր։ Նրա տա­պա­նա­քա­րի վրա ար­ված գրու­թյու­նը մի ո­րոշ պատ­կե­րա­ցում է տա­լիս հայ­րե­նի մշա­կույ­թի հան­դեպ տա­ծած նրա բուռն զգաց­մունք­նե­րի մա­սին։
ՙՈղ­ջու՜յն ընդ քեզ, դամ­բա­րա­նիս տառն ըն­թեր­ցող: Ինձ լուր բե­րեք այն մա­սին, որ ազգս ա­զատ է, ես դա էի տեն­չում: Հայտ­նե­ցեք ինձ, որ մե­զա­նում ա­ռաջ­նորդ է ծնունդ ա­ռել, ին­չը ես շատ էի ցան­կա­նում, քա­նի կեն­դա­նի էի։ Ես Հա­կո­բոսն եմ՝ Հա­յաս­տա­նից սե­րող հար­գար­ժան նախ­նի­նե­րի ժա­ռան­գը։ Ես Չամր­չա­մյան ազ­գա­նունն եմ ստա­ցել։ Ես ծն­վել եմ Պարս­կաս­տա­նի Նոր Ջուլ­ֆա օ­տար մի քա­ղա­քում։ Բո­լո­րե­լով 29-րդ տա­րին՝ ըն­դու­նե­ցի իմ ճա­կա­տա­գի­րը, կյանքս ա­վար­տին մո­տե­ցավ Քրիս­տո­սի ծնն­դից 1744թ. հու­լի­սի 7-ին։ Ես հանգ­չում եմ այս գե­րեզ­մա­նում, ո­րը գնել եմ՚,- աս­վում է տա­պա­նագ­րում։
ԱՄՆ-ից մի հայ քա­հա­նա, ով շատ էր լսել նն­ջե­ցյա­լի այդ ցան­կու­թյան մա­սին, Մա­լա­քա է գնա­ցել 1991թ., երբ Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րեց իր ան­կա­խու­թյան մա­սին, որ­պես­զի Հա­կո­բո­սին ՙա­սի՚, որ իր եր­կիրն ան­կա­խա­ցել է։
Հո­լան­դա­ցի­նե­րը Մա­լա­քա­յում իշ­խել դա­դա­րե­ցին 1795թ., երբ քա­ղա­քը ժա­մա­նա­կա­վոր՝ մինչև 1818թ., օ­կու­պաց­րին բրի­տա­նա­ցի­նե­րը։ Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում էր Յո­հան­նես Սե­թը կա­տա­րել իր ան­հա­ջող շր­ջա­գա­յու­թյու­նը, ով Սու­րա­տից Մադ­րաս ան­ցավ, որ­տեղ նա 1796թ. մա­լա­զիա­կան Պի­նանգ ժա­մա­նած ՙԱ­րա­րատ՚ նա­վը բարձ­րա­ցավ։ Գրե­թե իր ողջ բե­ռը վա­ճա­ռե­լուց ու նոր ապ­րանք­ներ գնե­լուց հե­տո, նա շա­րու­նա­կեց իր ճա­նա­պար­հը դե­պի Մա­լա­քա։ Սա­կայն ՙԱ­րա­րա­տի՚ վրա հար­ձակ­վում են ֆրան­սիա­ցի­նե­րը, ով­քեր պա­տե­րազ­մի մեջ էին բրի­տա­նա­ցի­նե­րի հետ։ Հա­յե­րին ափ են ի­ջեց­նում Պի­նան­գում, իսկ ամ­բողջ բեռն առգ­րավ­վում են:
Բրի­տա­նա­կան կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին, այ­նուա­մե­նայ­նիվ, ո­րոշ հայ վա­ճա­ռա­կան­ներ բար­գա­վա­ճել են: Նրանց թվում էր Հա­կո­բոս (Հա­կոբ) Մի­նա­սը, ով ըն­տա­նի­քի հետ միա­սին ապ­րում էր Մա­լա­քա­յի Հի­րին փո­ղո­ցում գտն­վող մի մեծ ա­ռանձ­նա­տան: Հա­կո­բո­սի մահ­վա­նից հե­տո ըն­տա­նի­քը գլ­խա­վո­րեց նրա որ­դի Հով­սե­փը, ով դար­ձավ նաև հայ վա­ճա­ռա­կան­նե­րի միու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը:
1816թ. դեկ­տեմ­բե­րին նրանք հրա­ժեշ­տի նա­մակ են հղել հար­կա­հա­վաք Ջոն Մա­քա­լիս­տե­րին` հայտ­նե­լով ե­րախ­տա­գի­տու­թյուն ու բա­րե­մաղ­թանք­ներ: Նա­մա­կի տակ ի­րենց ստո­րագ­րու­թյու­նը դրե­ցին Հով­սեփ Մի­նա­սը, Մար­գար Կա­րա­պե­տը, Սար­գիս Սար­գի­սը և Հա­րա­պետ Սի­մո­նը:
Նա­մա­կին ի պա­տաս­խան` Մա­քա­լիս­տե­րը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել վա­ճա­ռա­կան­նե­րին ու հույս հայտ­նել, որ նրան­ցից յու­րա­քան­չյու­րը ՙա­ռողջ, եր­ջա­նիկ ու բար­գա­վաճ կյան­քի վա­յել­քը կապ­րի, ո­րը վաս­տա­կել են ի­րենց մաս­նա­գի­տու­թյան, ազն­վու­թյան ու լավ վար­քի շնոր­հիվ՚:
1821թ. Հով­սեփ Մի­նա­սը և պա­րոն Շա­մյե­րը լու­րե­րում որ­պես հե­րոս էին ներ­կա­յաց­վում: Նրանք Խա­չա­տուր Գա­լուս­տյա­նին պատ­կա­նող Covelong երկ­կայմ ա­ռա­գաս­տա­նա­վի ուղևոր­ներն էին: Նա­վը Պի­նան­գից Մա­լա­քա էր վե­րա­դառ­նում, երբ կանգ ա­ռավ խոր­տակ­վող փո­խադ­րա­նա­վին օգ­նու­թյան հաս­նե­լու հա­մար: Եր­կու պա­րոնն էլ ի­րենց նա­վախ­ցիկ­նե­րը զի­ջե­ցին փրկ­ված կա­նանց ու ե­րե­խա­նե­րին:

Ռան­գու­նում (ներ­կա­յիս Յան­գո­նը, Մյան­մա) և Պի­նան­գում ապ­րող հա­յե­րը շա­րու­նա­կում էին առևտուր ա­նել Մա­լա­քա­յի հետ: Նրանց թվում էր Պետ­րոս Ար­րա­թու­նը, Ե­սա­յի Զա­քա­րիան, Հով­հան­նես Կա­րա­պե­տը, Հա­րա­պետ Գաբ­րիե­լը և Ջոր­դան Մա­կեր­տու­մը: Այ­նուա­մե­նայ­նիվ, 1820-ա­կան թվա­կան­նե­րին հո­լան­դա­ցի­նե­րի են­թա­կա­յու­թյան տակ վե­րա­դար­ձած Մա­լա­քան ան­կում էր ապ­րում: 1819թ. անգ­լիա­ցի­նե­րը Սին­գա­պու­րում նոր նա­վա­հան­գիստ են հիմ­նում: Առևտրի հա­մար նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ տես­նե­լով` ո­րոշ հա­յեր սկ­սում են այն­տեղ տե­ղա­փոխ­վել: Նրանց մեջ էր Սար­գիս Ար­րա­թուն Սար­գի­սը և Ա­րիս­տա­կես Սար­գի­սը (նրանք բա­րե­կամ­ներ չէին): Մար­գար Կա­րա­պե­տը Պի­նանգ է տե­ղա­փոխ­վել 1822թ., ինչ­պես և Հով­սեփ Մի­նա­սը` ամ­բողջ ըն­տա­նի­քի հետ մեկ­տեղ: Հով­սե­փի մահ­վա­նից հե­տո նրա հա­րա­զատ­նե­րը վե­րա­դառ­նում են Մա­լա­քա, որ­տե­ղից 1829թ. տե­ղա­փոխ­վում են Սին­գա­պուր:
1886թ. փաս­տա­բան Ջո (Օ­վա­կիմ կամ Հո­վա­կիմ) Պ. Հո­վա­կի­մը (Հո­վա­կի­մյան) Մա­լա­քա­յում իր գրա­սե­նյա­կի մաս­նա­ճյու­ղը բա­ցեց: Ըն­կե­րու­թյու­նը, ո­րը ղե­կա­վա­րում էին անգ­լիա­ցի փաս­տա­բան­ներ, կրում էր ՙՀո­վա­կիմ, Գրում և Է­վե­րարդ՚ ա­նու­նը: Ջո Կա­րա­պե­տի կրտ­սեր եղ­բայրն ըն­կե­րու­թյան ա­վագ քար­տու­ղարն էր: Նա ա­մուս­նա­ցած էր Է­լի­զա Ռո­դի­կի հետ, ով նրա հա­մար ծնեց Կոն­րա­դին, Մա­րիա­յին, Հով­սե­փին և Է­լի­զա­յին: 1900թ. ծնն­դա­բե­րու­թյան ժա­մա­նա­կից Է­լի­զա­յի մահ­վա­նից հե­տո Կա­րա­պե­տը ե­րե­խա­նե­րի հետ միա­սին Սին­գա­պուր է վե­րա­դար­ձել, որ­տեղ սկ­սեց միջ­նոր­դա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել: Նա նո­րից ա­մուս­նա­նում է 1903թ., բայց մեկ տա­րի անց ինք­նաս­պան է լի­նում ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով:
1889թ. Ջոն Հո­վա­կիմն սկ­սում է փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վել Բրի­տա­նիա­յի ա­սիա­կան տա­րածք­նե­րում: 1890թ. Մա­լա­քա է տե­ղա­փոխ­վում` գրա­սե­նյա­կում ստանձ­նե­լով Ռո­բերտ Գրու­մի պաշ­տո­նը նրա մեկ­նե­լուց հե­տո: Ըն­կե­րու­թյունն սկ­սում է ՙՀո­վա­կիմ և Է­վե­րարդ՚ կոչ­վել, բայց երբ 1891թ. մա­հա­նում է Ջեյմս Է­վե­րար­դը, ըն­կե­րու­թյու­նը վե­րան­վան­վում է ՙՀո­վա­կիմ եղ­բայր­ներ՚: Հա­ջորդ տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում այն տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռա­ջա­տար ի­րա­վա­բա­նա­կան գրա­սե­նյակն էր, ո­րի կենտ­րո­նա­կա­յա­նը Սին­գա­պու­րում էր:
Ինչ­պես և եղ­բայր­նե­րը, Ջոնն ա­մուս­նա­ցել է հայ­կա­կան ծա­գում չու­նե­ցող աղջ­կա հետ, Ֆրեն­սիս Փաուն­դել­լի հետ ծա­նո­թա­ցել է Լոն­դո­նում: Նրանց երկ­րորդ որ­դին ծն­վել է 1890թ. Մա­լա­քա­յում, նա նույն­պես հայտ­նի փաս­տա­բան է դառ­նում: 1896թ. Ջո­նը կնոջ ու ե­րեք ե­րե­խա­նե­րի հետ միա­սին հաս­տատ­վում է Կուա­լա-Լում­պու­րում, որ­տեղ բա­ցում է ՙՀո­վա­կիմ եղ­բայր­ներ՚ ըն­կե­րու­թյան ևս մեկ մաս­նա­ճյու­ղը:
Ջո­յի և Ջո­նի կրտ­սեր եղ­բայր Սե­թը 1893թ. ղե­կա­վա­րում էր Մա­լա­քա­յի գրա­սե­նյա­կը: Նա նույն­պես անգ­լու­հու հետ է ա­մուս­նա­ցել, Էլ­լեն Յանգ ա­նու­նով մի աղջ­կա հետ, բայց նրանք ե­րե­խա­ներ չեն ու­նե­ցել: 1904թ. ըն­կե­րու­թյունն ան­կում է ապ­րում. մե­կը մյու­սի հետևից կյան­քից հե­ռա­նում են եղ­բայր­նե­րը` 45-ա­մյա Ջոն (1902), 46-ա­մյա Ջո­նը և 38-ա­մյա Սե­թը (1904): Այդ տա­րի­նե­րին Մա­լա­քա­յում ապ­րում էր մի ու­րիշ հայ­կա­կան ըն­տա­նիք` Ֆի­լիպ Ա­վե­տի գեր­դաս­տա­նը:
1891թ. մար­դա­հա­մարն ար­ձա­նագ­րել էր, որ Մա­լա­քա­յում ապ­րում էր 4 հայ, 1901թ. մար­դա­հա­մա­րի հա­մա­ձայն` 6: Հաշ­վի առ­նե­լով, որ քա­ղա­քի բնակ­չու­թյունն այդ տա­րի­նե­րին ար­դեն կազ­մում էր հա­մա­պա­տաս­խա­նա­բար 91.000 և 95.000 մարդ, փոքր-ինչ զար­մա­նա­լի է, որ նրանց ընդ­հան­րա­պես որ­պես ա­ռան­ձին կա­տե­գո­րիա են նե­րա­ռել: Հա­վա­նա­բար, այդ տա­րի­նե­րին Մա­լա­քա­յում 50-ից քիչ հայ էր ապ­րում, իսկ այ­սօր նրանց ներ­կա­յու­թյան մա­սին հի­շեց­նում են միայն հինգ տա­պա­նա­քա­րե­րը:

www.armmuseum.ru

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 26 Jun 2019 17:03:09 +0000
ՙԴԻ­ԶԱ­ԿԻ ԳՈՒՅ­ՆԵ­ՐԸ՚` ՍՏԵՂ­ԾԱ­ԳՈՐ­ԾԵ­ԼՈՒ ԵՎ ԲԱ­ՐԵ­ԿԱ­ՄԱ­ՆԱ­ԼՈՒ ՀԱՐ­ԹԱԿ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26985-2019-06-26-16-35-32 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26985-2019-06-26-16-35-32 Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ինչ­պես տե­ղե­կաց­րել ենք, հու­նի­սի 10-17-ը Հադ­րու­թում անց է կաց­վել ՙԴի­զա­կի գույ­նե­րը՚ նկար­չա­կան մի­ջազ­գա­յին եր­րորդ սիմ­պո­զիու­մը, ո­րին մաս­նակ­ցել է 15 ար­վես­տա­գետ Ար­ցա­խից և Հա­յաս­տա­նից, այլ եր­կր­նե­րից` Բե­լա­ռու­սից, Լիտ­վա­յից, Վրաս­տա­նից, Ռու­սաս­տա­նից, Ուկ­րաի­նա­յից, Հնդ­կաս­տա­նից: Նրան­ցից յու­րա­քան­չու­րը 3-4 նկար է նվի­րել Հադ­րու­թի ա­պա­գա պատ­կե­րաս­րա­հին: Սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րից շա­տերն ա­ռա­ջին ան­գամ են Ար­ցա­խում և, ինչ­պես ի­րենք են խոս­տո­վա­նում, ու­նեին մեր երկ­րի վե­րա­բե­րյալ թյուր տե­ղե­կու­թյուն­ներ: Սիմ­պո­զիու­մի բո­լոր յոթ օ­րե­րին նրանք հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցան ոչ միայն նկա­րել, պատ­կե­րել մեր երկ­րի բնու­թյու­նը, պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րը, այլև շփ­վել մարդ­կանց հետ, հաս­կա­նալ նրանց նե­րաշ­խար­հը, աշ­խար­հըն­կա­լու­մը, մի խոս­քով` ճիշտ կար­ծիք կազ­մել մեր երկ­րի մա­սին: Նրանք վառ տպա­վո­րու­թյուն­ներ ստա­ցան և սի­րով կիս­վե­ցին մեզ հետ:

Գևորգ Բա­բա­խա­նյան-Ըն­ծա, նկա­րիչ, ռե­ժի­սոր (Հա­յաս­տան), ՙԴի­զա­կի գույ­ներ՚ սիմ­պո­զիու­մի գա­ղա­փա­րի հե­ղի­նակ.
-Երբ 3 տա­րի ա­ռաջ ե­կա Հադ­րու­թի շր­ջան` թա­տե­րա­կան բե­մադ­րու­թյուն­ներ դնե­լու նպա­տա­կով, այն­պի­սի ջերմ ըն­դու­նե­լու­թյան հան­դի­պե­ցի շր­ջա­նի մշա­կույ­թի բաժ­նի կող­մից, որ միան­գա­մից ո­րո­շում ծն­վեց` փոր­ձել այս­տեղ նկար­չա­կան սիմ­պո­զիում կազ­մա­կեր­պել: Ա­յո, փորձ ար­դեն ու­նեի, Էջ­միած­նում մի քա­նի ան­գամ հա­ջո­ղու­թյամբ նկար­չա­կան սիմ­պո­զիում­ներ ենք անց­կաց­րել: Եվ ո­րո­շե­ցինք այդ փոր­ձը կի­րա­ռել նաև Հադ­րու­թում: Դժ­վար էր, բայց կար ցան­կու­թյուն, կամք` հաղ­թա­հա­րե­լու բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րը: Մեծ կազ­մա­կերպ­չա­կան ջիղ ու խեն­թու­թյուն էր պա­հանջ­վում: Եվ մեր օ­տա­րերկ­րյա ար­վես­տա­գետ­նե­րը հենց դրա­նից են զար­մա­ցած. ՙԻնչ­պես է կա­րե­լի, որ պա­տե­րազ­մի մեջ գտն­վող եր­կի­րը նկար­չա­կան սիմ­պո­զիում կազ­մա­կեր­պի՚: Հենց նոր լս­վում էին կրա­կոց­ներ: Եվ դա է ա­մե­նա­մեծ խեն­թու­թյու­նը, դա է ա­մե­նա­մեծ հրաշ­քը, որ կա­տար­վում է այս­տեղ: Օ­տա­րեկ­րա­ցի­նե­րը հենց դրա­նից են զար­մա­նում: Ան­շուշտ, ՙԴի­զա­կի գույ­նե­րը՚ ստեղ­ծա­գոր­ծե­լու, շփ­վե­լու, բա­րե­կա­մա­նա­լու հրա­շա­լի հար­թակ է: Տար­բեր եր­կր­նե­րից, տար­բեր բնա­վո­րու­թյուն­նե­րի տեր մար­դիկ են հա­վաք­վել: Բայց ար­վես­տը զար­մա­նա­լի մո­գա­կան ուժ ու­նի: Այդ շփում­նե­րը և՜ մեզ, և՜ ի­րենց են ուժ ու ե­ռանդ տա­լիս: Ես վս­տահ եմ, սիմ­պո­զիու­մի օ­տա­րերկ­րյա մաս­նա­կից­ներն այս­տե­ղից գնում են որ­պես դես­պան­ներ, ով­քեր խո­սե­լու են Ար­ցա­խի մա­սին, կոտ­րե­լու են կարծ­րա­տի­պե­րը: Նրանք (երբ նոր էին ե­կել) պատ­մում էին, որ ի­րենց հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ա­սում էին, որ այս­տեղ պա­տե­րազմ է, մար­դիկ հե­տամ­նաց ու կո­պիտ են: Բայց ի­րենց աչ­քե­րով տե­սան, որ այս­տեղ ապ­րում է մի այլ տե­սա­կի ժո­ղո­վուրդ: Լի­նե­լով պա­տե­րազ­մի մեջ, ժո­ղո­վուրդն այս պա­հել է իր ո­րակ­նե­րը` խա­ղա­ղա­սեր, մար­դա­սեր ո­գին, ար­վես­տը արժևո­րե­լու ձգ­տու­մը:

Յուր­գա Ավ­գուս­տայ­տի­տե, նկար­չու­հի Լիտ­վա­յի Վիլ­նյուս քա­ղա­քից.
-Ես վա­ղուց էի ե­րա­զում գալ Հա­յաս­տան: Ի­մա­ցել եմ, որ այս­տեղ կազ­մա­կերպ­վում է պլե­նե­րա­յին սիմ­պո­զիում, գրե­ցի Գևոր­գին, և նա ինձ հրա­վի­րեց: Ես ա­վե­լի շուտ պլե­նե­րա­յին նկա­րիչ եմ, այն­պես որ` ինձ հա­մար հրա­շա­լի հնա­րա­վո­րու­թյուն­ներ կա­յին այս­տեղ: Ա­մեն օր մի նոր տեղ էինք գնում նկա­րե­լու: Դա իմ տա­րերքն է: Բա­ցի նկար­նե­րից, շատ ճե­պան­կար­ներ եմ ա­րել, որ­տեղ ար­տա­ցոլ­ված են հայ մարդ­կանց դեմ­քե­րը, հայ­կա­կան բնաշ­խար­հի հե­քիա­թա­յին պատ­կեր­նե­րը: Ան­շուշտ, մեզ մոտ` Լիտ­վա­յում, ա­մեն ինչ այլ է: Ին­չու՞ էի ե­րա­զում Հա­յաս­տան գա­լու մա­սին: Ո­րով­հետև երբ գր­քե­րում նա­յում էի Հա­յաս­տա­նի հին մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյուն հան­դի­սա­ցող նկար­նե­րը, մտա­ծում էի` ինչ­պե՞ս են նրանք այս­պես նկա­րում: Իսկ երբ ե­կա այս­տեղ, հաս­կա­ցա, թե ինչ­պես: Այս ա­մե­նը տես­նե­լով, զգա­ցի հա­զա­րա­մյակ­նե­րի շուն­չը: Ուղ­ղա­կի հրա­շա­լի է, որ դեռ պահ­պան­վել են հին ե­կե­ղե­ցի­նե­րը: Այն­քան յու­րա­հա­տուկ են շի­նու­թյան չա­փե­րը, այն­քան հա­սա­րակ, բայց և խո­րի­մաստ: Հնա­րա­վո­րու­թյուն եմ ու­նե­ցել մաս­նակ­ցել պա­տա­րա­գի: Շատ դուր ե­կավ ինձ, ուղ­ղա­կի ցնց­ված եմ: Ա­յո, շատ բան գի­տեմ Հա­յաս­տա­նի մա­սին` որ­պես հնա­գույն երկ­նե­րից մե­կի, բայց հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցա ինքս տես­նել, լսել, շփ­վել, հա­րա­զա­տա­նալ: Մեծ հա­ճույ­քով նո­րից կգամ Ար­ցախ:

 Պու­նամ Չնդ­րի­կա Տա­գի, նկար­չու­հի Հնդ­կաս­տա­նի մայ­րա­քա­ղաք Դե­լիից.

Շատ ընդ­հան­րու­թյուն­ներ տե­սա մեր և ձեր ժո­ղո­վուրդ­նե­րի միջև` հյու­րա­սի­րու­թյու­նը, սր­տա­ցավ, մար­դա­սեր լի­նե­լը, ըն­կե­րա­սի­րու­թյու­նը, ար­վես­տին ձգ­տե­լը: Շատ լավ էր ա­մեն ինչ, ու ե­թե հրա­վի­րեն, նո­րից մեծ հա­ճույ­քով կգամ:

Նի­նա Բոն­դա­րեն­կո, նկար­չու­հի Կիևից.
-Ես եր­ջա­նիկ եմ, որ ե­կա Հադ­րութ և ծա­նո­թա­ցա ինձ հա­մար նոր ար­վես­տա­գետ­նե­րի հետ: Գևոր­գին, ի­հար­կե, գի­տեմ վա­ղուց, մաս­նակ­ցել եմ Մա­չա­նենց տան կազ­մա­կեր­պած սիմ­պո­զիում­նե­րին: Ու­րախ եմ, որ հայ ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րի հետ եմ ծա­նո­թա­ցել, որ նրանք կա­րո­ղա­նում են պահ­պա­նել ազ­գա­յի­նը ու նաև մնում են ար­դիա­կան: Շատ հիա­ցած եմ Հո­վիկ Գաս­պա­րյա­նի բնան­կար­նե­րով, ո­րոնց մեջ կա սեր դե­պի հայ­րե­նի բնաշ­խար­հը, հե­քիա­թա­յին մթ­նո­լորտ, ինչ-որ թա­խիծ ու նաև լույս: Մեծ տպա­վո­րու­թյուն է թո­ղել Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցը: Մենք գյու­ղի Մե­լի­քա­կան ա­պա­րան­քում է­տյուդ­ներ ա­րե­ցինք, հե­տո դպ­րո­ցում Կո­մի­տա­սին նվիր­ված հրա­շա­լի մի հա­մերգ դի­տե­ցինք, ա­պա շր­ջե­ցինք դպ­րո­ցի դա­սա­րան­նե­րով, տե­սանք գե­ղար­վես­տա­կան և կի­րա­ռա­կան բա­ժին­նե­րի աշ­խա­տանք­նե­րը: Ուղ­ղա­կի հիա­ցած ենք ե­ղել, թե ինչ մեծ աշ­խա­տանք է տար­վում գյու­ղում ապ­րող ե­րե­խա­նե­րի հետ: Ինչ­քան գե­ղե­ցիկ և բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած են նրանք: Ես ցան­կա­նում եմ, որ խա­ղա­ղու­թյու­նը եր­կար տի­րի այս երկ­րում: Ես գի­տեմ, թե ինչ է նշա­նա­կում ապ­րել ոչ պա­տե­րազմ, ոչ խա­ղա­ղու­թյուն պայ­ման­նե­րում: Դահ­լի­ճում նս­տած ար­տաս­վում էի, ցա­վում էի այդ տա­ղան­դա­վոր ե­րե­խա­նե­րի հա­մար: Ցան­կա­նում եմ, որ նրանք ա­վար­տեն այդ դպ­րո­ցը, շա­րու­նա­կեն գե­ղա­գի­տա­կան կր­թու­թյու­նը և, ի վեր­ջո, դառ­նան Հա­յաս­տա­նի զարդն ու փառ­քը:

Յա­րոս­լավ Բոն­դա­րեն­կո, նկար­իչ Ուկ­րաի­նա­յի մայ­րա­քա­ղա­քից.
-Նախ` ապ­շած եմ այս­տեղ ապ­րող ժո­ղովր­դից, նրանց աշ­խա­տա­սի­րու­թյու­նից: Ես ինքս դա­սա­վան­դում եմ և գի­տեմ, թե դա ինչ դժ­վար և պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տանք է: Ե­րախ­տա­պարտ եմ կազ­մա­կեր­պիչ­նե­րին, Գևոր­գին` այս հրա­շա­լի օ­րե­րի հա­մար: Շատ սի­րե­ցի թե՜ երկ­րա­մա­սը, թե՜ մարդ­կանց: Եր­կա­րատև խա­ղա­ղու­թյուն եմ ցան­կա­նում այս երկ­րին, որ­պես­զի մար­դիկ ապ­րեն ի­րենց կյան­քով:

Յու­րիա Ան­տո­նյուկ, նկար­չու­հի Բե­լա­ռու­սի մայ­րա­քա­ղաք Մինս­կից.
-Տպա­վո­րու­թյուն­ներս ա­մե­նա­հո­յա­կապն են, ո­րով­հետև դրանք քան­դե­ցին իմ կարծ­րա­տի­պե­րը ձեր երկ­րի մա­սին: Ես սպա­սում էի բո­լո­րո­վին այլ բան, տե­սա հա­կա­ռա­կը: Մար­դիկ այս­տեղ զար­մա­նա­լի են: Եվ դա իմ ա­մե­նա­վառ տպա­վո­րու­թյուն­ներն են: Նման հյու­րա­սի­րու­թյուն, բաց սր­տերի չեմ հան­դի­պել ոչ մի այլ երկ­րում: Իսկ ես շատ եր­կր­նե­րում եմ ե­ղել (սի­րում եմ ճա­նա­պար­հոր­դել): Բնու­թյունն էլ հրաշք է, անն­կա­րագ­րե­լի մի հե­քիաթ: Միայն մարդ­կանց ու բնու­թյան հա­մար ար­ժե նո­րից ու նո­րից այս­տեղ գալ: Ի­հար­կե, մենք` ի­րար ան­ծա­նոթ ար­վես­տա­գետ­ներս, շփ­վե­ցինք, ըն­կե­րա­ցանք, հարս­տա­ցանք նոր բա­րե­կամ­նե­րով, բայց այն, թե ինչ­պես են դի­մա­վո­րում մեզ տե­ղա­ցի բնա­կիչ­նե­րը, դա այս սիմ­պո­զիու­մի ա­մե­նա­մեծ ի­մաստն էր: Ա­յո, դա ար­տա­ցոլ­վեց իմ նկար­նե­րի մեջ. նրանք ա­վե­լի վառ ու խիտ գույ­նե­րով եմ ա­րել:

Պա­վել Մուն­տիև, նկա­րիչ Սանկտ Պե­տեր­բուր­գից.
- Ար­ցա­խում երկ­րորդ ան­գամ եմ, Հա­յաս­տա­նում` հին­գե­րորդ: Ա­ռա­ջին ան­գամ Երևա­նից ե­կա պար­զա­պես Ար­ցախն էլ տես­նե­լու: Իսկ հի­մա Հադ­րու­թի շր­ջա­նում գտն­վե­լով, հայտ­նա­բե­րե­ցի ինձ հա­մար մի նոր աշ­խարհ: Այս­պի­սի բնու­թյուն, մարդ­կանց ոչ մի տեղ չեմ հան­դի­պել: Մթ­նո­լոր­տը շատ ջերմ էր, ա­րագ ու հեշտ ըն­կե­րա­ցանք, չնա­յած տար­բեր եր­կր­նե­րից ու տար­բեր բնա­վո­րու­թյուն­նե­րի մար­դիկ ենք: Մեծ տպա­վո­րու­թյուն թո­ղե­ցին բա­վա­կա­նին լավ պահ­պան­ված ե­կե­ղե­ցի­նե­րը, հին տնե­րը, որ­տեղ դեռ ապ­րում են տոհ­մե­րի շա­ռա­վիղ­նե­րը: Զգա­ցի հնու­թյան շուն­չը: Ինձ հա­մար դա մեծ ար­ժեք է: Եվ ես նո­րից կգամ Ար­ցախ և կշա­րու­նա­կեմ բա­ցա­հայ­տել այս երկ­րի հնա­գույն համն ու հո­տը:

Աբ­գար Խա­չատ­րյան, նկա­րիչ Երևա­նից.
-Հրա­շա­լի ան­ցան այս 7 օ­րե­րը: Դուք գի­տեք, թե մեր թշ­նա­մի­ներն ինչ գու­մար­ներ են ծախ­սում, որ­պես­զի թյուր տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծեն մեր մա­սին: Այդ ամ­բող­ջը փա­րատ­վեց, երբ նրանք տե­սան այս եր­կի­րը, շփ­վե­ցին, բա­րե­կա­մա­ցան մարդ­կանց հետ: Մի խոս­քով` բո­լո­րը հիա­ցած են: Այս ար­վես­տա­գետ­նե­րի միա­ցու­մը, որ տե­ղի ու­նե­ցավ այս 7 օ­րե­րին, խոր­հր­դան­շա­կան է: Այս­տեղ էին նկա­րիչ­ներ Վրաս­տա­նից, Ուկ­րաի­նա­յից, Ռու­սաս­տա­նից: Նրանց եր­կր­նե­րը կոնֆ­լիկտ­նե­րի մեջ են գտն­վում, բայց դա ար­վես­տա­գետ­նե­րին չի խան­գա­րել մի­մյանց հետ շփ­վե­լու, բա­րե­կա­մա­կան մթ­նո­լորտ ստեղ­ծե­լու:

Հո­վիկ Գաս­պա­րյան, նկա­րիչ, Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ.
-Սիմ­պո­զիու­մը, ինչ­պես նա­խորդ­նե­րի ժա­մա­նակ, նոր­մալ ան­ցավ և ա­վարտ­վեց հա­ջո­ղու­թյամբ: Գա­ղա­փա­րա­պես շատ լավ մի­ջո­ցա­ռում է: Կա­րող է ճա­նա­չե­լի դարձ­նել Ար­ցա­խը դր­սում ոչ միայն ար­վես­տի բնա­գա­վա­ռում, այլ նաև քա­ղա­քա­կան ի­մաս­տով: Սա շատ կարևոր է: Ինչ­քան շատ մարդ այ­ցե­լի մեր եր­կիր, այն­քան ա­վե­լի ճա­նա­չե­լի կդառ­նանք դր­սում: Ճիշտ ին­ֆոր­մա­ցիա կտա­րած­վի ի­րենց եր­կր­նե­րում` հա­կա­ռակ այն տե­ղե­կու­թյա­նը, ո­րը մեր թշ­նա­մի­ներն են տա­րա­ծում: Ի­րենք կար­ծես գի­տեն, բայց, միևնույն է, գա­լիս են ու զար­մա­ցած գնում` տես­նե­լով մեր ժո­ղովր­դի հյու­րըն­կա­լու­թյու­նը, ինչ­պի­սի մա­քուր սր­տով են մարդ­կանց ըն­դու­նում, հե­քիա­թա­յին բնու­թյու­նը: Եվ սիմ­պո­զիու­մը դառ­նում է մի կա­պող օ­ղակ: Կցան­կա­նա­յի, որ մեր նկա­րիչ­ներն այ­սօր մեզ հետ լի­նեին, տես­նեին այս նկար­նե­րը, ապ­րեին մեզ հետ այս օ­րը: Կար­ծում եմ` հե­ռա­վո­րու­թյան հարց չէ, այլ վե­րա­բեր­մուն­քի, ցան­կու­թյան: Ան­շուշտ, նման մի­ջո­ցա­ռում­նե­րը մեծ ուժ ու ե­ռանդ են տա­լիս:

Սամ­վել Թա­վա­դյան, նկա­րիչ, Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ.
-Դի­զակ աշ­խար­հը շատ հե­տաքր­քիր է: Ար­դեն եր­րորդ տա­րին է, որ մաս­նակ­ցում եմ այս սիմ­պո­զիու­մին: Եվ ա­մեն ան­գամ մի նոր բան եմ բա­ցա­հայ­տում ինձ հա­մար: Մի տուն ա­ռա­վե­լա­պես գրա­վեց իմ ու­շադ­րու­թյու­նը: Ինձ այն հե­տաք­րք­րեց իր շուր­ջը պատ­ված կա­նաչ ծա­ռե­րով: Ընդ­հան­րա­պես, տուն հաս­կա­ցու­թյունն ինձ հո­գե­հա­րա­զատ է: Ինձ գրա­վել է տան առջևի թթե­նին: Իմ պատ­կե­րաց­մամբ, այդ­պես էլ պետք է լի­նի. յու­րա­քան­չուր տան շե­մին պետք է թթե­նի լի­նի: Գրա­վեց նաև հին դար­պա­սը և, ընդ­հան­րա­պես, կոմ­պո­զի­ցիոն ա­ռու­մով հե­տաքր­քիր տե­սա­րան էր: Ա­յո, տան­տի­րու­հին երբ տե­սավ նկա­րը, ե­րե­խա­յի պես ու­րա­խա­ցավ: Հարևան­նե­րին, փո­ղո­ցով անց­նող մարդ­կանց կան­չում էր և ցույց տա­լիս` տե­սեք, սա մեր տունն է: Ընդ­հան­րա­պես, սիմ­պո­զիու­մի օ­րե­րին, երբ այս կամ այն գյու­ղում նկա­րում էինք, ծա­նո­թա­նում էինք տվյալ գյու­ղի մարդ­կանց, ե­րե­խա­նե­րի հետ, շփ­վում նրանց հետ: Հա­ճե­լի պա­հեր էին ապ­րում թե՜ նրանք, թե՜ մենք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 26 Jun 2019 16:29:47 +0000
ՉԻ­ՆԱ­ԿԱՆ ԳՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ՝ ՙԱ­ՂԻ ՁԱՅ­ՆԸ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26984-2019-06-26-16-24-49 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26984-2019-06-26-16-24-49 ՉԻ­ՆԱ­ԿԱՆ ԳՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ՝ ՙԱ­ՂԻ ՁԱՅ­ՆԸ՚
ՙՈ­գի-Նաի­րի՚ գե­ղար­վես­տի կենտ­րո­նը…

 ՙԱ­ղի ձայ­նը՚ խո­րա­գիրն է կրում 20-րդ դա­րի հե­տութ­սու­նա­կան թվա­կան­նե­րի սերն­դի չին գրող­նե­րի պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն, ո­րի հրա­տա­րա­կու­թյունն ի­րա­կա­նաց­վել է ՙՕ­տար լե­զու­նե­րի ու­սուց­ման և հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հրա­տա­րակ­չու­թյան՚ (Պե­կին, Չի­նաս­տան) ա­ջակ­ցու­թյամբ։ Գր­քի թարգ­մա­նու­թյունն անգ­լե­րե­նից կա­տա­րել է Խո­րեն Գաս­պա­րյա­նը։

ՙԱ­ղի ձայ­նը՚ գր­քում ներ­կա­յաց­ված են ան­ցյալ դա­րի 80-ա­կան թվա­կան­նե­րին ծն­ված չին 16 ար­ձա­կա­գիր­նե­րի պատմ­վածք­նե­րը։ Նե­րա­ծու­թյան մեջ, որ գրել է Յան Ցին­սյա­նը, հան­գա­մա­նա­լից տե­ղե­կու­թյուն­ներ է տա­լիս և բնո­րո­շում է հե­տութ­սու­նա­կան­նե­րի գրող­նե­րի գրա­կան դի­ման­կա­րը։ Հե­տութ­սու­նա­կան­ներ բնո­րո­շու­մը լայ­նո­րեն շր­ջա­նառ­վում էր չի­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում։ Սրանք այն գրող­ներն են, որ աս­պա­րեզ են ե­կել Չի­նաս­տա­նում ՙբա­րե­փո­խում­նե­րի և բա­ցա­խո­սու­թյան՚ դա­րաշր­ջա­նում` հետ­սո­ցիա­լիս­տա­կան ժա­մա­նա­կում: Գր­քում ներ­կա­յաց­ված ե­րի­տա­սարդ գրող­նե­րը Արևմուտ­քում հիմ­նա­կա­նում ան­հայտ են, բա­ցի մի քա­նի­սից։
ՙՀե­տութ­սու­նա­կան­նե­րի գրա­կա­նու­թյուն՚ ա­սե­լով նե­րա­ծա­կա­նի հե­ղի­նա­կը նկա­տի է ու­նե­նում 2000 թվա­կա­նին հան­րա­յին գի­տակ­ցու­թյան մեջ հայ­տն­ված ե­րի­տա­սարդ գրող­նե­րի մի խումբ, ո­րոնց կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու են­թախմ­բի. գե­ղար­վես­տա­կան ար­ձա­կի հե­ղի­նակ­նե­րը մտ­նում էին մի խմ­բա­վոր­ման մեջ, որ Շան­հա­յի ՙՄե­նյա՚ գրա­կան հան­դե­սի կազ­մա­կերպ­ման մր­ցույ­թում հաղ­թող էին ճա­նաչ­վել։ Մեկ այլ խմ­բա­վոր­ման են պատ­կա­նում ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ­նե­րը, ով­քեր ակ­տի­վո­րեն հան­դես էին գա­լիս ամ­սագ­րե­րում և գրա­կան հա­մա­ժո­ղով­նե­րում։ Պոե­զիան, ի տար­բե­րու­թյուն գե­ղար­վես­տա­կան ար­ձա­կի, քիչ ըն­թեր­ցող­ներ ու­ներ։ Նոր սերն­դի գրող­նե­րը ստեղ­ծա­գոր­ծում էին` հիմ­նա­կա­նում հաշ­վի առ­նե­լով շու­կան ու նրա պա­հան­ջարկ­նե­րը, գրելն ըն­կալ­վում էր որ­պես ե­կա­մուտ ստա­նա­լու մի­ջոց։ Ձևա­վոր­վում էին նոր գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­ներ, ո­րոնք իշ­խա­նու­թյուն­նե­րին նետ­ված մար­տահ­րա­վեր­ներ էին։
Հե­տութ­սու­նա­կան­նե­րի գրող­ներն ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում ար­ծար­ծում են տն­տե­սա­կան և մշա­կու­թա­յին կա­պի­տա­լի միջև ե­ղած փոխ­ներ­գոր­ծու­թյու­նը, կարևո­րում են ան­հա­տի հո­գեաշ­խար­հի ու­սում­նա­սի­րու­թյու­նը՝ խիստ լար­ված հան­գա­մանք­նե­րում, պա­րա­դոքս­նե­րով ներ­թա­փանց­ված, ան­կան­խա­տե­սե­լի սո­ցիա­լա­կան հա­մա­տեքս­տում։ Այս ի­մաս­տով ՙհե­տութ­սու­նա­կան­նե­րի գրա­կա­նու­թյունն՚ ի սկզ­բա­նե ե­ղել է խո­րա­պես քա­ղա­քա­կա­նաց­ված, ո­րը չի­նա­կան հա­սա­րա­կու­թյան մեջ տե­ղի ու­նե­ցող կա­պի­տա­լիս­տա­կան վե­րա­փո­խում­նե­րի ար­դյունք է։
Այդ գրող­նե­րը հիմ­նա­կա­նում գրում են քա­ղա­քի և քա­ղա­քա­յին կյան­քի մա­սին։ Նրանք հե­տա­զո­տում են սե­փա­կան ես-ը քա­ղա­քի կեն­սա­տա­րած­քում։ Թեև ո­րոշ գոր­ծե­րում ներ­կա­յաց­վում է գյու­ղա­կան մի­ջա­վայ­րը, բայց այն դր­վում է քա­ղա­քի կյան­քի անդ­րա­դար­ձում­նե­րում։ Այս գրա­կա­նու­թյան հե­րոս­նե­րին բնո­րոշ են սպա­սո­ղա­կան հո­գե­բա­նու­թյու­նը, կոս­մո­պո­լի­տիզ­մի ձգ­տու­մը՝ գլո­բա­լի­զա­ցիա­յի դա­րաշր­ջա­նում։ Այս հո­սան­քի շատ գրող­նե­րի հա­մար գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյունն ան­հա­տի մե­նա­կու­թյունն ար­տա­հայ­տե­լու մի­ջոց է։ Շատ դեպ­քե­րում աշ­խար­հին չհար­մար­վե­լու և իր տե­ղը չգտ­նե­լու զգա­ցո­ղու­թյու­նը միա­խառն­վում է դե­ռա­հաս­նե­րի հու­զա­կան ըն­կճ­վա­ծու­թյան ու հու­սալ­քու­թյան հետ։
Հե­տութ­սու­նա­կան թվա­կան­նե­րի գրա­կա­նու­թյու­նը հա­տուկ է նաև պատ­մա­կան նի­հի­լիզ­մի, պատ­մա­կան բե­ռից ա­զատ լի­նե­լու ու­ժեղ մի­տու­մը։
Ժո­ղո­վա­ծուն բաց­վում է ՙՏու­նը՚ պատմ­ված­քով, ո­րի հե­ղի­նա­կը կին ար­ձա­կա­գիր է` Չժան Յուե­ժա­նը, ո­րի գոր­ծե­րը թարգ­ման­վել են աշ­խար­հի տար­բեր լե­զու­նե­րով։ Հե­ղի­նակ է ՙԱրևա­ծա­ղիկ­ներն ան­հե­տա­ցան 1890-ին՚, ՙՏա­սը սեր՚ պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րի և ե­րեք վե­պե­րի՝ ՙՀե­ռա­վո­րու­թյու­նը բա­լե­նուց՚, ՙՆար­ցի­սը հե­ռա­ցել է ծա­ծա­նի հետ՚, ՙԽոս­տա­ցող թռ­չու­նը՚։
Գր­քում տեղ է գտել Սու Ցի­ցիի ՙՎա­զիր, Լի Լի­նի՛, վա­զիր՚ պատմ­ված­քը։ 2003-ից գրել է բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, ա­պա ան­ցել ար­ձա­կի։
Ֆեյ Դաոն, ո­րից տպագր­վել է ՙՊատ­մու­թյուն աշ­խար­հի վեր­ջի մա­սին՚ պատմ­ված­քը, մա­գիստ­րո­սի կո­չում է ստա­ցել Պե­կի­նի ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նում, իսկ Ցին­հու­սա­յի հա­մալ­սա­րա­նում գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծուի կո­չում։ Ներ­կա­յաց­ված գոր­ծը, որ պատ­կա­նում է գի­տա­ֆան­տաս­տիկ ժան­րին, թարգ­ման­վել է ի­տա­լե­րեն և ընդգրկվել գի­տա­ֆան­տաս­տիկ գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան մի­ջազ­գա­յին հա­տոր­նե­րում։ Այս պատմ­ված­քի հի­ման վրա նկա­րա­հան­ված կի­նոն­կա­րի սցե­նարն ար­ժա­նա­ցել է ՙԵ­րի­տա­սարդ գրող­նե­րի ներ­կա­յաց­րած կի­նոս­ցե­նար­ներ՚ մր­ցույ­թի երկ­րորդ մր­ցա­նա­կին։
Գիր­քը, ո­րի ծա­վա­լը 22 տպագ­րա­կան մա­մուլ է, 345 է­ջով, լույս է տե­սել 1000 տպա­քա­նա­կով, Ստե­փա­նա­կեր­տում, ՙԴի­զակ պլյուս՚ հրա­տա­րակ­չու­թյան տպա­րա­նում։
ՙԱԱ՚

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 26 Jun 2019 16:21:26 +0000
ՀԱՆԳՍՏԻ ՆՈՐ ՎԱՅՐ ՄՈՇԱԹԱՂՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26983-2019-06-26-16-16-37 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26983-2019-06-26-16-16-37 ՀԱՆԳՍՏԻ ՆՈՐ ՎԱՅՐ ՄՈՇԱԹԱՂՈՒՄ
Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

Քա­շա­թա­ղի շր­ջա­նը հա­րուստ է պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րով, կան գե­ղա­տե­սիլ շատ վայ­րեր, բնա­կան հու­շար­ձան­ներ, ո­րոնք կա­րող են ի­րենց ձգել նաև զբո­սաշր­ջիկ­նե­րին։

Մո­շա­թա­ղի կազ­մում են նաև Բեր­դիկ, Հե­րիկ գյու­ղե­րը։ Վեր­ջինս գտն­վում է Ա­ղավ­նո­յի ա­ջա­կող­մյան բարձ­րա­դիր ձո­րակ­նե­րից մե­կում։ Պահ­պան­վել է 17-րդ դա­րի Սուրբ Գևորգ ե­կե­ղե­ցին, ո­րը կա­ռուց­վել է ա­վե­լի վաղ շր­ջա­նի սր­բա­վայ­րի տե­ղում։ Այս­տեղ, վաղ միջ­նա­դա­րում, գո­յու­թյուն է ու­նե­ցել ամ­րոց- բնա­կա­տե­ղի, ո­րը գտն­վում է բլ­րա­կի վրա։
Հե­րի­կից հա­րավ է Մի­րիկ գյու­ղը, ո­րի մոտ են Ք. ա. ա­ռա­ջին հա­զա­րա­մյա­կի հզոր ամ­րոց­նե­րից մե­կի ա­վե­րակ­նե­րը, դամ­բա­րա­նա­դաշ­տեր, ամ­րաց­ված բնա­կա­տե­ղի­ներ և ա­ռա­վել ու­շագ­րավ՝ մի ժայ­ռա­պատ­կեր, ո­րը, ըստ հնա­գետ­նե­րի, տա­րած­քի քար­տեզն է։ Մի­րի­կի մուտ­քի մոտ է 18-րդ դա­րում կա­ռուց­ված ե­ռա­նավ բա­զի­լիկ Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին։ Մի հս­կա քա­րան­ձավ կա ձո­րի վե­րին մա­սում, որ­տե­ղից բա­զում աղ­բյուր­ներ են բխում, և դրանց ջրե­րը գու­մար­վել, դար­ձել են գե­տակ և թռ­չե­լով քա­րե­րի վրա­յով՝ բա­զում ջր­վեժ­ներ դա­ռած, հաս­նում են գետ։ Այս մա­սում մոտ 10 մ բարձ­րու­թյուն ու­նե­ցող ջր­վե­ժի մոտ էլ վեր­ջերս հիմն­վել է հան­գս­տյան վայր։ Մո­շա­թաղ գյու­ղի բնա­կիչ Ար­ման Գաս­պա­րյա­նը վար­ձա­կա­լել է տա­րած­քը, մաք­րել ա­վե­լորդ մա­ցառ­նե­րից, թփե­րից և հիմ­նել ժա­ման­ցի գե­ղե­ցիկ վայր։
Ա­ռայժմ շի­նա­րա­րա­կան ո­րոշ աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում։ Կա­ռու­ցում է փոքր լո­ղա­վա­զան, տե­ղադ­րում են սե­ղան­ներ, ա­թոռ­ներ։ Մոտ մեկ ամ­սից տա­րած­քը պատ­րաստ կլի­նի ըն­դու­նե­լու այ­ցե­լու­նե­րին: Պար­զա­պես պետք է ու­նե­նալ լավ ճա­նա­պարհ, և նման հան­գս­տի այլ գո­տի­ներ կս­տեղծ­վեն:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 26 Jun 2019 16:12:52 +0000