comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 11 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Sat, 14 Dec 2019 16:11:44 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27117-2019-07-12-20-06-28 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27117-2019-07-12-20-06-28 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Նախագահը կարեւորել է տարիներ շարունակ այս ծրագրի իրականացումն Ամերիկայի հայկական համագումարի կողմից՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 12 Jul 2019 20:04:39 +0000
Արտակ Բեգլարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27116-2019-07-12-17-07-20 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27116-2019-07-12-17-07-20 Արտակ Բեգլարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների
Արցախի Հանրապետության Մարդու…

 Պաշտպանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների համար հայրենիքում աշխատելու հնարավորության ստեղծումը՝ ուրախություն հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ավանդույթ է դարձել Արցախ այցելությունը:

Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտում առկա հիմնախնդիրները: Պաշտպանն այնուհետև պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին թե՛ ներքին մարտահրավերներին ու գործընթացներին, թե՛ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող իրավախախտումներին:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 12 Jul 2019 17:06:43 +0000
Համազգային. մշակութային-գրական տարեգրքի արցախյան շնորհանդես Տիգրանակերտում http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27114-2019-07-12-16-44-02 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27114-2019-07-12-16-44-02 Համազգային. մշակութային-գրական տարեգրքի արցախյան շնորհանդես Տիգրանակերտում
Սրբուհի Վանյան

 Հուլիսի 11-ին ՙՏիգրանակերտ պետական պատմամշակութային արգելոցում՚ տեղի ունեցավ Արցախի ՙՀամազգային՚ մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Համազգային հայ կրթական մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից՝ նույն կառույցի երևանյան գրասենյակի աջակցությամբ: 

Տարեգրքի շնորհանդեսն արդեն կայացել է Սփյուռքում, ինչպես ՙՀամազգայինի՚ արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանն արտահայտվեց՝ պատմական Լիբանանի հայաշունչ Այնճարում: Նախաձեռնող խումբն առիթ է ունեցել այն ներկայացնել նաև Բեյրութում և նմուշներ նվիրել Լիբանանում գործող հայկական կրթօջախներին: Հ. Ավագյանը ելույթի իր խոսքում նշեց, որ նպատակ ունեն տարեգիրքը տարածել և Համազգայինի այլ գրասենյակների միջոցով հասցնել սփյուռքի տարբեր հայկական կրթօջախներ ու արցախյան արվեստն ու խոսքը հասանելի դարձնել հայ երիտասարդին: Այն պետք է հանդիսանա մշակութային կամուրջ Արցախի ու Սփյուռքի միջև և հայրենիքի կանչ այնտեղի մեր հայրենակիցների համար: ՙՀամազգային՚ խորագիրը տարեգրքի համար պատահական չի ընտրվել. այն խորհրդանշում է ոչ միայն համանուն կրթարանը, այլև այն, որ Արցախը համազգային բնօրրան է, որտեղ անելիք ունի յուրաքանչյուր հայ:
Պատահական չի ընտրվել նաև շնորհանդեսի վայրը՝ Տիգրանակերտը: Տարեգրքի վրա պատկերված է Տիգրանակերտի պեղումների ժամանակ գտնված` մ.թ. 5-6 դարերի խաչաձև հորինվածքով խոյակը, իսկ նրանում տեղ գտած առաջին հոդվածը, որի հեղինակն այդ պատմական վայրի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն է, նույնպես Արցախի Տիգրանակերտին է առնչվում:
Շնորհանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, տարեգրքի խմբագրական խորհրդի անդամներ Սպարտակ Ղարաբաղցյանը, Միքայել Հաջյանը:
Լ. Հովհաննիսյանը կարևորել է Համազգային կրթական մշակութային միության պաշտոնական ներկայացվածությունն Արցախում, այս տարեգրքի լույս ընծայումը՝ Սփյուռքի հետ կրթամշակութային կապերի ամրապնդման և այնտեղի մեր երիտասարդների հայեցի դաստիարակության տեսանկյունից:
Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել արցախցի երիտասարդ երգիչ Արթուր Խաչենցը: Շնորհանդեսին ներկա հյուրերի մեջ եղել են մեծ թվով սփյուռքահայեր. նրանց թվում նաև երգիչ Գևորգ Հաճյանը, ով նույնպես երգել է միջոցառման ժամանակ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 12 Jul 2019 16:39:39 +0000
ԵՄ - ԱԴՐԲԵՋԱՆ. ՎԵՐՋԱԿԵՏԸ ԴՐՎԵ՞Ց http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27111-2019-07-12-15-17-09 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27111-2019-07-12-15-17-09 ԵՄ - ԱԴՐԲԵՋԱՆ. ՎԵՐՋԱԿԵՏԸ ԴՐՎԵ՞Ց
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Հու­լի­սի 9-ին Եվ­րա­խոր­հր­դի նա­խա­գահ Տուս­կը Բաք­վում էր։ Նախ տե­ղի է ու­նե­ցել նրա ա­ռան­ձին հան­դի­պումն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ, ա­պա բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վել են պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ձե­ւա­չա­փով։ Քն­նար­կում­նե­րի ա­վար­տին կող­մե­րը հան­դես են ե­կել մա­մու­լի հա­մար հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։ Հղե­լով Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան կայ­քին՝ Բաք­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րը ո­րոշ ման­րա­մաս­նու­թյուն­ներ են ներ­կա­յաց­նում Տուս­կի եւ Ա­լիե­ւի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից։

Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն իր խոս­քում ա­ռանձ­նաց­րել է եր­կու թե­մա՝ ԵՎ­րա­միու­թյուն-Ադր­բե­ջան տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վո­րու­մը։ Ըստ Ա­լիե­ւի, ին­քը Եվ­րա­խոր­հր­դի նա­խա­գա­հին ներ­կա­յաց­րել է ԼՂ հար­ցում Ադր­բե­ջա­նի սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շու­մը՝ ՙհար­ցը պետք է լուծ­վի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հայտ­նի բա­նա­ձե­ւե­րի հի­ման վրա՚։
Պա­տաս­խան խոս­քում Տուսկն ա­սել է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դի­րը չու­նի ռազ­մա­կան լու­ծում, Եվ­րա­միու­թյունն ամ­բող­ջո­վին սա­տա­րում է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ջան­քե­րին՝ հա­կա­մար­տու­թյու­նը Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի սկզ­բունք­նե­րի հի­ման վրա կար­գա­վո­րե­լու ջան­քե­րում։ Ե­թե Եվ­րա­խոր­հր­դի նա­խա­գա­հի եւ Իլ­համ Ա­լիե­ւի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը դնենք կողք-կող­քի, ա­պա պարզ կդառ­նա, որ Ա­լիեւ-Տուսկ դեմ առ դեմ բա­նակ­ցու­թյուն­նե­րում ա­ռանց­քա­յին է ե­ղել ԼՂ կար­գա­վոր­ման թե­ման, եւ կող­մերն այդ­պես էլ ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի չեն ե­կել։
Ա­լիե­ւը փոր­ձել է Տուս­կին հա­մո­զել, որ Եվ­րա­միու­թյուն-Ադր­բե­ջան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հա­մա­ձայ­նագ­րում պետք է հա­տուկ շեշ­տադ­րում ար­վի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը հար­գե­լու մա­սին, իսկ Եվ­րա­խոր­հր­դի նա­խա­գա­հը հա­կա­դար­ձել է, որ Եվ­րա­միու­թյու­նը չի կա­րող Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը կան­խո­րո­շող դրույթ նե­րա­ռել Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հա­մա­ձայ­նագ­րում, ԵՄ-ն այդ հար­ցում լիո­վին սա­տա­րում է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ջան­քե­րին։
Կա­րե­լի է, այս­պի­սով, ար­ձա­նագ­րել, որ Եվ­րա­միու­թյուն-Ադր­բե­ջան բա­նակ­ցու­թյուն­նե­րում դր­վել է սկզ­բուն­քա­յին վեր­ջա­կետ։ Եվ­րա­խոր­հր­դի նա­խա­գա­հը դի­վա­նա­գի­տո­րեն հաս­կաց­րել է, որ Բրյու­սե­լը չի պատ­րաստ­վում Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին դրույթ նե­րա­ռել ա­պա­գա հա­մա­ձայ­նագ­րում։ Սա նշա­նա­կում է, որ Ադր­բե­ջա­նը լիո­վին կորց­նում է այդ փաս­տաթղ­թի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյու­նը։

Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյունն, ինչ խոսք, շա­հար­կում է Եվ­րա­խոր­հր­դի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյունն առ Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյուն եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն, բայց դա միայն դի­վա­նա­գի­տա­կան տուրք է հա­վուր­պատ­շա­ճու­թյա­նը։ Տուս­կի հիմ­նա­կան ա­սե­լիքն այն էր, որ Եվ­րա­միու­թյու­նը չի կան­խո­րո­շում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը, քա­նի դեռ խնդ­րով զբաղ­վում են ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը, ո­րոնք խնդ­րի կար­գա­վո­րու­մը փոր­ձում են ա­ռաջ մղել Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի սկզ­բունք­նե­րի հի­ման վրա։
Պա­տա­հա­կան չէ, որ Իլ­համ Ա­լիեւն իր խոս­քում ոչ թե այդ փաս­տաթղ­թին է հղում ա­րել, այլ՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի բա­նա­ձե­ւե­րին, ո­րոնք ԼՂ կար­գա­վոր­ման՝ կող­մե­րին ներ­կա­յաց­ված հա­յե­ցա­կար­գում ո­րե­ւէ ար­տա­ցո­լում չեն գտել, իսկ Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյունն էլ ԼՂ կար­գա­վոր­ման ման­դա­տը վե­րա­պա­հել է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին։
Եվ­րա­խոր­հր­դի նա­խա­գա­հի խոս­քում առ­կա էր նաեւ մեկ այլ կա­րե­ւոր շեշ­տադ­րում։ Նա հայ­տա­րա­րել է, որ ԵՄ-Ադր­բե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­րող են ար­դյու­նա­վետ լի­նել, ե­թե ա­պա­հով­վի հա­սա­րա­կու­թյուն­նե­րի ա­զա­տու­թյու­նը։ Նա ակն­հայ­տո­րեն նկա­տի ու­ներ, որ Եվ­րա­միու­թյունն Ադր­բե­ջա­նից ակն­կա­լում է ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­ներ եւ պե­տա­կան ու հան­րա­յին կյան­քի ա­զա­տա­կա­նա­ցում։ Սա Ադր­բե­ջա­նի հա­մար ծան­րա­գույն նա­խա­պայ­ման է, ո­րով­հե­տեւ պաշ­տո­նա­կան Բա­քուն մշ­տա­պես պատ­ճա­ռա­բա­նում է, որ չի կա­րող գնալ բա­րե­փո­խում­նե­րի, քա­նի դեռ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դի­րը կար­գա­վոր­ված չէ, երկ­րում ՙկան մեկ մի­լիո­նից ա­վե­լի փախս­տա­կան­ներ, ո­րոնց ի­րա­վունք­նե­րը խախտ­ված են, եւ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պետք է աշ­խա­տի դրանք վե­րա­կանգ­նե­լու, այն է՝ օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րից հայ­կա­կան զի­նու­ժը դուրս բե­րե­լու եւ փախս­տա­կան­նե­րին նախ­կին բնա­կու­թյան վայ­րեր վե­րա­դար­ձի հնա­րա­վո­րու­թյուն տա­լու ուղ­ղու­թյամբ՚։
Եվ­րա­խոր­հր­դի նա­խա­գա­հը հաս­կաց­րել է, որ ԼՂ խնդ­րի չկար­գա­վոր­վա­ծու­թյու­նը հիմք չէ, որ Ադր­բե­ջա­նում ոտ­նա­հար­վեն խոս­քի, հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյու­նը, քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան ի­րա­վուն­քը։ Այս­պի­սով, կա­րե­լի է փաս­տել, որ Ա­լիեւ-Տուսկ բա­նակ­ցու­թյուն­նե­րը չա­փա­զանց ծանր մթ­նո­լոր­տում են ան­ցել, սկզ­բուն­քա­յին հա­մա­ձայ­նու­թյուն չի կա­յա­ցել։ Դա է, թե­րեւս, պատ­ճա­ռը, որ Ադր­բե­ջա­նի փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը ո­գե­ւո­րու­թյան ո­րե­ւէ նշան ցույց չի տա­լիս։
Ըստ ե­րե­ւույ­թին, ԵՄ-Ադր­բե­ջան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հա­մա­ձայ­նագ­րի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րը տե­ւա­կան ժա­մա­նա­կով կառ­կախ­վեն։ Այս­տեղ Ադր­բե­ջա­նին չեն օգ­նի ոչ միայն բնա­կան գա­զի պա­շար­նե­րը, այ­լեւ կո­մու­նի­կա­ցիոն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Եվ­րա­միու­թյու­նը քաջ գի­տի, որ Ադր­բե­ջանն ստիպ­ված է վա­ճա­ռա­հա­նել իր է­ներ­գա­կիր­նե­րը եւ տրա­մադ­րել տրանս­պոր­տա­յին ու լո­գիս­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րը եւ շատ սառ­նասր­տո­րեն չի տր­վում ո­րե­ւէ քա­ղա­քա­կան գայ­թակ­ղու­թյան։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 12 Jul 2019 15:13:22 +0000
ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎՆԱՍԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ՝ ՊԱՐԶԱՊԵՍ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԳՈՀԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27110-2019-07-12-15-09-12 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27110-2019-07-12-15-09-12 ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎՆԱՍԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ՝  ՊԱՐԶԱՊԵՍ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԳՈՀԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը լուրջ սխալ թույլ տա­լու եզ­րին է, վտան­գի են­թար­կե­լով Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և ՆԱ­ՏՕ-ի այլ ան­դամ­նե­րի ա­պա­հո­վու­թյու­նը, ե­թե ո­րո­շի պատ­ժա­մի­ջոց­ներ չկի­րա­ռել Թուր­քիա­յի նկատ­մամբ ռու­սա­կան S-400 հր­թիռ­նե­րը ձեռք բե­րե­լու հա­մար, ո­րոնք ան­հա­մա­տե­ղե­լի են ՆԱ­ՏՕ-ի զի­նա­հա­մա­կար­գին և բա­ցա­հայ­տում են ա­մե­րի­կյան օ­դու­ժի նո­րա­գույն F-35 կոր­ծա­նիչ­նե­րի գոր­ծո­ղու­թյան գաղտ­նիք­նե­րը։

ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը ե­րեք բա­նաձև է ըն­դու­նել, նա­խազ­գու­շաց­նե­լով Թուր­քիա­յին չգ­նել ռու­սա­կան հր­թիռ­նե­րը, և սպառ­նա­ցել է ար­գե­լել F-35 կոր­ծա­նիչ­նե­րի վա­ճառ­քը Թուր­քիա­յին։ Բա­ցի այդ, պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեոն և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան պաշ­տո­նյա­նե­րը հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րել են, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը խիստ պատ­ժա­մի­ջոց­ներ կկի­րա­ռի Թուր­քիա­յի նկատ­մամբ ռու­սա­կան հր­թիռ­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար։ Թրամ­փը, լի­նե­լով ան­վճ­ռա­կան մարդ և սեր տա­ծե­լով բռ­նա­պե­տե­րի և, հատ­կա­պես, Թուր­քիա­յի բռ­նա­կալ նա­խա­գահ Էր­դո­ղա­նի նկատ­մամբ, իր ա­մե­նագլ­խա­վոր խոր­հր­դա­կան­նե­րին և Կոնգ­րե­սի մե­ծա­մաս­նու­թյանն ան­տե­սե­լու եզ­րին է՝ թույլ տա­լով Թուր­քիա­յին խախ­տել ԱՄՆ պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին օ­րեն­քը։
2019թ. հու­նի­սի 29-ին, երբ G-20-ի եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը հան­դի­պե­ցին Ճա­պո­նիա­յի Օ­սա­կա քա­ղա­քում, Էր­դո­ղա­նը վեր­ջին հնա­րա­վո­րու­թյունն ու­ներ հա­մո­զե­լու Թրամ­փին չպատ­ժել Թուր­քիա­յին հր­թիռ­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար։ Ա­հա հատ­ված­ներ Թրամ­փի` լրագ­րող­նե­րի հետ հար­ցու­պա­տաս­խա­նից.
Լրագ­րող. ՙՊա­րոն Նա­խա­գահ, ի՞նչ եք ա­նե­լու S-400-նե­րի հետ։ Ար­դյոք ԱՄՆ-ը պատ­րաստ­վում է պատ­ժա­մի­ջոց­նե՞ր կի­րա­ռել, ե­թե նա ձեռք բե­րի դրանք՚։
Թրամփ. ՙԴե, մենք քն­նար­կում ենք դա։ Մենք բարդ ի­րա­վի­ճա­կում ենք, քա­նի որ նա­խա­գա­հին թույլ չի տր­վել գնել ՙՓեթ­րիոթ՚ հր­թիռ­ներ։ Ուս­տի, երբ նա գնել է մյուս­նե­րը՝ S-200-ներ կամ 400-ներ, երբ նա գնել է դրանք, նա ցան­կա­ցել է դա ա­նել, սա­կայն Օ­բա­մա­յի վար­չա­կազ­մը նրան դա թույլ չի տվել, մինչև որ նա գոր­ծարք է կն­քել այլ հր­թիռ­ներ ձեռք բե­րե­լու հա­մար։ Այս­պի­սով, նա գնում է այլ հր­թիռ, իսկ հե­տո հան­կարծ նրանք ա­սում են ՙԱյժմ դուք կա­րող եք գնել մեր հր­թի­ռը՚։ Դու չես կա­րող նման բան ա­նել։ Դա լավ չէ, լավ չէ՚։
Լրագ­րող. ՙԱր­դյոք դա նշա­նա­կում է, որ հնա­րա­վո՞ր է, այն­պես որ` կա­րո՞ղ եք...՚։
Թրամփ. ՙՄենք փնտ­րում ենք տար­բեր լու­ծում­ներ։ Դա խն­դիր է, դրա մա­սին հարց չկա։ Մենք փնտ­րում ենք տար­բեր լու­ծում­ներ։ Բայց նրան ար­գել­ված էր գնել, մինչև որ նա ա­սաց, թե ու­րիշ բան է գնում։ Իսկ հե­տո, երբ նա ու­րիշ բան է գնում, բո­լորն ա­սում են՝ ՙԼավ, Դուք կա­րող եք դա գնել։ Դուք չեք կա­րող այդ­պես գործ ա­նել։ Թուր­քիան ե­ղել է մեր ըն­կե­րը և նրանք ա­րել են, մենք միա­սին մեծ բա­ներ ենք ա­րել։ Մենք խո­շոր առևտրա­յին գոր­ծըն­կեր­ներ ենք։ Մենք պատ­րաստ­վում ենք ա­վե­լի խո­շոր դառ­նալ։ Ես կար­ծում եմ, որ 75 մի­լիար­դը քիչ է։ Կար­ծում եմ, որ շու­տով այն կլի­նի ա­վե­լի քան 100 մի­լիարդ դո­լար։ Դուք չեք կա­րող վար­վել մարդ­կանց հետ այն­պես, ինչ­պես Օ­բա­մա­յի վար­չա­կազմն էր ա­նում...՚։

Լրագ­րող. ՙԱր­դյոք ԱՄՆ-ը պատ­ժա­մի­ջոց­նե՞ր կկի­րա­ռի Թուր­քիա­յի նկատ­մամբ S-400-ի ձեռք­բեր­ման հա­մար՚։
Թրամփ. ՙՄենք հետևում ենք դրան։ Բայց դա եր­կի­մաստ է՝ դա երկ­կող­մա­նի փո­ղոց է։ Նրանք չեն վա­ճա­ռել նա­խա­գա­հին, նրանք թույլ չեն տվել նրան գնել հր­թի­ռը, ո­րը նա ցան­կա­ցել է գնել, ո­րը ՙՓեթ­րիոթն՚ էր։ Իսկ հե­տո, երբ նա գնեց ու­րի­շից, նա ա­սաց ՙԱյժմ մենք ձեզ կվա­ճա­ռենք ՙՓեթ­րիո­թը՚։ Այն­պես որ, ես պետք է ձեզ ա­սեմ՝ նա ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է, նրա հետ ես ըն­կե­րա­ցել եմ։ Պետք է ար­դա­րա­ցի վե­րա­բեր­վեք մարդ­կանց հետ։ Դուք հաս­կա­նում եք դա։ Դուք պետք է ար­դա­րա­ցի վե­րա­բեր­վեք մարդ­կանց հետ։ Եվ ես չեմ կար­ծում, որ նրա հետ ար­դա­րա­ցի վար­վե­ցին։ Չեմ կար­ծում, որ նրա հետ ար­դա­րա­ցի վար­վե­ցին՚։
Լրագ­րող. ՙԳն­դա­կը Ձեր դաշ­տում է, պա­րոն Նա­խա­գահ։ Դուք կա­նե՞ք։ Դուք եք ո­րո­շում կա­յաց­նո­ղը։ Պատ­ժա­մի­ջոց­նե՞ր կկի­րա­ռեք՚։
Թրամփ. ՙԼավ, կտեսն­վենք հյու­րա­նո­ցում, ժա­մը 3։30-ին...՚։
Լրագ­րող. ՙՊա­րոն Նա­խա­գահ, Դուք պատ­րաստ­վո՞ւմ եք հու­լի­սին մեկ­նել Թուր­քիա։ Դուք հու­լի­սին կմեկ­նե՞ք Թուր­քիա՚։
Թրամփ. ՙԻնչ-որ պա­հի ես կմեկ­նեմ Թուր­քիա։ Ինձ հրա­վի­րել են, և ես կմեկ­նեմ Թուր­քիա, ա­յո՚։
Լրագ­րող. ՙԱ՞յս տա­րի, պա­րոն Նա­խա­գահ։ Ա՞յս տա­րի կմեկ­նեք Թուր­քիա։ Հու­լի­սի՞ն կմեկ­նեք՚։
Թրամփ. ՙՄենք ամ­սա­թիվ չենք նշա­նա­կել՚։
Ապ­շե­ցու­ցիչ է, որ Թրամ­փը կողմ­նակ­ցում է թուրք ղե­կա­վա­րին ընդ­դեմ նախ­կին նա­խա­գահ Օ­բա­մա­յի, ԱՄՆ Կոնգ­րե­սի և սե­փա­կան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան պաշ­տո­նյա­նե­րի։ Երկ­րորդ, սուտ է, որ նա­խա­գահ Օ­բա­ման մեր­ժել է Թուր­քիա­յին վա­ճա­ռել ա­մե­րի­կյան ՙՓեթ­րիոթ՚ հր­թիռ­նե­րը։ Թուր­քիան չի ըն­դու­նել վա­ճառ­քի պայ­ման­նե­րը։
Ինչ­պես իր ո­րո­շում­նե­րից շա­տե­րում, Թրամ­փը կար­ծես թե իր անձ­նա­կան շա­հե­րը՝ մի քա­նի մի­լիոն դո­լա­րի ե­կա­մուտ՝ Ստամ­բու­լում Թրամ­փի եր­կու շեն­քե­րի վրա իր ա­նու­նը ու­նե­նա­լու հա­մար, վեր է դա­սում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ազ­գա­յին շա­հե­րից։ Ին­չո՞ւ էր նա բազ­միցս գո­վա­բա­նում բռ­նա­պետ և մար­դու ի­րա­վունք­նե­րի գլ­խա­վոր ոտ­նա­հա­րող Էր­դո­ղա­նին։
Այս հոդ­վա­ծը գրե­լու պա­հին ռու­սա­կան հր­թիռ­ներն ար­դեն ճա­նա­պար­հին էին դե­պի Թուր­քիա։ Ինչ­պի­սի՞ն կլի­նի Թրամ­փի վերջ­նա­կան ո­րո­շու­մը պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ար­դյոք նա վտան­գի՞ կեն­թար­կի ՆԱ­ՏՕ-ի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ազ­գա­յին շա­հե­րը՝ պար­զա­պես Էր­դո­ղա­նին գո­հաց­նե­լու հա­մար։ Ե­թե նա այդ­պես վար­վի, ես հու­սով եմ, որ ոչ մի ա­մե­րի­կա­հայ կամ որևէ ու­րիշ մե­կը չի քվեար­կի Թրամ­փի օգ­տին 2020 թվա­կա­նին...

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 12 Jul 2019 15:03:56 +0000
ՄԵՐ ՆՎԻ­ՐԱՏ­ՎՈՒ­ԹՅԱՄԲ՝ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ՄԵՐ ՏՈՒՆ ԲԵ­ՐԵ­ՑԻՆՔ... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27107-2019-07-12-12-24-59 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27107-2019-07-12-12-24-59 ՄԵՐ ՆՎԻ­ՐԱՏ­ՎՈՒ­ԹՅԱՄԲ՝ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ՄԵՐ ՏՈՒՆ ԲԵ­ՐԵ­ՑԻՆՔ...
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի շր­ջա­նակ­նե­րում Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի մի­ջոց­նե­րով Ար­ցա­խում (հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին) կյան­քի կոչ­վե­ցին բազ­մա­թիվ ազ­գան­պաստ ծրագ­րեր։ Ա­ռա­ջին­նե­րից մե­կը Ստե­փա­նա­կեր­տի ֆիզ­մաթ դպ­րո­ցի հան­րա­կա­ցա­րա­նի կա­ռու­ցումն էր և կր­թօ­ջա­խի բա­կի վե­րա­նո­րո­գու­մը։ Այ­նու­հետև օ­րա­կար­գա­յին դար­ձան ջրա­տար­նե­րի կա­ռու­ցումն ու վե­րա­կանգ­նու­մը. ՙՏրա­կետ -1՚-ը լրի­վու­թյամբ ա­վեր­ված էր, վե­րա­կան­գն­վեց։ Շո­շի, Սզ­նե­քի, Գի­շու և Մար­տու­նու ջրա­տար­նե­րի հար­ցը լուծ­վեց։ Գա­զա­տար­նե­րի անց­կաց­ման գոր­ծում ևս ա­նու­րա­նա­լի է Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի ներդ­րու­մը. Վանք, Ծմա­կա­հող, Ա­ռա­ջա­ձոր և Շահ­մա­սուր գյու­ղե­րի բնա­կիչ­ներն այ­սօր վա­յե­լում են երկ­նա­գույն կրա­կի հա­ճույ­քը։ Այ­նու­հետև բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րի մաս դար­ձավ դպ­րո­ցա­շի­նու­թյու­նը։ Շոշ, Մա­տա­ղիս, Վե­րին Հո­ռա­թաղ գյու­ղե­րը, Շու­շի քա­ղա­քը և այլ բնա­կա­վայ­րեր ու­նե­ցան գե­ղե­ցիկ ու հար­մա­րա­վետ կր­թօ­ջախ­ներ։ 

Օ­րեր ա­ռաջ Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի բա­րե­գործ­նե­րից ո­մանք կր­կին Ար­ցա­խում էին, դար­ձյալ Ար­ցա­խին սա­տա­րե­լու ա­ռա­քե­լու­թյամբ։ Ստորև ներ­կա­յաց­վող հար­ցազ­րույ­ցը նվի­րա­տու, բա­րե­րար Ա­լեք ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ հետ է։

- Պա­րոն Ա­լեք, քա­նի՞ ան­գամ եք ե­ղել Ար­ցա­խում։
- Ար­դեն հին­գե­րորդ ան­գամ է, բայց ա­մեն գա­լով ինձ հա­մար նոր բա­ցա­հայ­տում­ներ եմ ա­նում, նո­րո­վի եմ սի­րում այս հրաշք եր­կի­րը։ Ար­ցա­խը հա­մայն հա­յու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է, հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին բո­լո­րիս ուշքն ու միտ­քը սևեռ­ված են այս մի բուռ հո­ղակ­տո­րին։ Իր ճո­խու­թյամբ, գե­ղեց­կու­թյամբ ու հարս­տու­թյամբ Ար­ցախն այն­քան գրա­վիչ է, որ կռ­վախն­ձոր է դար­ձել ու հարևան պե­տու­թյան կող­մից հա­ճախ է են­թարկ­վում պա­տե­րազ­մա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րի։ Հու­սանք, որ հարցն ի վեր­ջո ար­դա­րա­ցի լու­ծում կս­տա­նա, և դա­րե­րից ե­կող պա­պե­նա­կան այս հո­ղում հա­վեր­ժա­կան խա­ղա­ղու­թյու­նը կտի­րի։
- Դուք Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի նվի­րա­տու­նե­րից եք։ Քա­նի՞ տա­րի է, որ այդ ՙըն­տա­նի­քի՚ ան­դամ եք և Ձեր լու­ման եք ներդ­նում ազ­գան­պաստ գոր­ծին։
- Մոտ հի­սուն տա­րի աշ­խա­տում եմ Տո­րոն­տո­յի հայ հա­մայն­քի տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում՝ ա­մեն տեղ ու­նե­նա­լով իմ բա­ժին օգ­նու­թյու­նը։ Մի կարճ ժա­մա­նա­կա­մի­ջոց դա­դա­րել եմ աշ­խա­տե­լուց՝ տիկ­նոջս հի­վան­դու­թյան և նրան խնա­մե­լու պատ­ճա­ռով։ Եր­կու զա­վակ ու­նեմ՝ Սևանն ու Վա­րու­ժա­նը, ըն­տա­նի­քով՝ բո­լորս միա­սին նվիր­ված ենք հա­յան­պաստ այդ գոր­ծին, ո­րից սր­տի թեթևու­թյուն ենք զգում։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին մենք չկա­րո­ղա­ցանք վե­րա­դառ­նալ Հա­յաս­տան, ստիպ­ված այս ձևով (բա­րե­գոր­ծու­թյամբ) Հա­յաս­տա­նը մեր տուն բե­րե­ցինք...
- Ար­մատ­նե­րով որ­տե­ղի՞ց եք...
- Հայ­րա­կան կողմս Սա­սու­նից է, մայ­րա­կանն էլ՝ Զեյ­թու­նից։ Ինքս Հա­լե­պում եմ ծն­վել, ու­սումս ստա­ցել եմ Վե­նե­տի­կում, 1968-ից էլ Տո­րոն­տո­յում եմ ապ­րում։ Հայ­կա­կա­նու­թյու­նը, ազ­գա­յի­նը իմ էու­թյան մեջ է, իսկ հատ­կա­պես վեր­ջին տա­սը տա­րի­նե­րին Հա­յաս­տանն ամ­բող­ջու­թյամբ իմ և իմ ըն­տա­նի­քի ու­շադ­րու­թյան կի­զա­կե­տում է։
- Ի՞նչ է Ձեզ հա­մար բա­րե­գոր­ծու­թյու­նը, ար­դյոք այն ու­նի միայն նյու­թա­կան նշա­նա­կու­թյու՞ն։
- Բա­րե­գոր­ծու­թյուն բառն ինք­նին ու­նի բա­րի գործ ա­նե­լու ի­մաստ։ Այն ինձ հա­մար հոգևոր ա­ռու­մով պար­տա­վո­րու­թյուն է՝ օգ­նե­լու կա­րի­քա­վո­րին, ձեռք մեկ­նե­լու չքա­վո­րին։ Բառն ա­վե­լի մեծ ի­մաստ է ստա­նում, երբ դա որ­պես նվի­րատ­վու­թյուն ա­նում ես ազ­գիդ բա­րե­կե­ցու­թյան և հզո­րաց­ման հա­մար։ Նա է բա­րե­գոր­ծը, ով իր անձ­նա­կան գու­մարն է նվի­րում, այլ ոչ թե ու­րի­շի գու­մարն է վերց­նում ու փո­խան­ցում կա­րի­քա­վո­րին և ի­րեն բա­րե­րա­րի պի­տակ կպց­նում։ Այն իր մեջ խոր­հուրդ պետք է ու­նե­նա, դեռ ա­վե­լին՝ բա­րե­գոր­ծու­թյու­նը սի­րով պետք է ա­նել, հայ­րե­նի­քի հան­դեպ՝ ա­ռա­վել ևս... Այս հրաշք եր­կի­րը մեկ ան­գամ տես­նողն այդ­քա­նով չի բա­վա­րար­վի։ Դեռ ա­վե­լին. հա­մոզ­ված եմ՝ Ար­ցախ գա­լով և տես­նե­լով այն գոր­ծե­րը՝ կա­ռուց­ված գե­ղե­ցիկ ման­կա­պար­տեզ­ներն ու դպ­րոց­նե­րը, տար­բեր շի­նու­թյուն­նե­րը, իմ հայ­րե­նա­կից­նե­րը հե­տա­գա­յում ա­վե­լի մեծ գու­մար­ներ կհատ­կաց­նեն նման նպա­տակ­նե­րի հա­մար։ Դա մեզ հա­մար հպար­տու­թյուն է: Օգ­նու­թյուն բա­ռը բնավ չեմ սի­րում։ Շատ ու­րախ եմ, որ այս տա­րի­նե­րին կա­րո­ղա­ցել ենք Ար­ցա­խի վեր­քե­րի մի ո­րոշ մա­սը բու­ժել և կշա­րու­նա­կենք այն­քան, որ­քան կնե­րեն մեր ու­ժե­րը։
- Դժ­վար չէ՞ օ­տար ա­փե­րում հայ մնա­լը։ Ձեր ե­րե­խա­նե­րին կա­րո­ղա­նո՞ւմ եք հա­յե­ցի դաս­տիա­րա­կել...
- Իմ եր­կու զա­վակ­նե­րը՝ շնոր­հիվ ի­րենց մոր՝ Ա­լիս Մար­տի­րո­սյա­նի, ա­վար­տել են ա­մե­նօ­րյա ազ­գա­յին վար­ժա­րա­նը, կա­րո­ղա­նում են ոչ միայն խո­սել հա­յե­րեն, այլև Վա­րու­ժան, Սիա­ման­թո, Չա­րենց են կար­դում, ար­տա­սա­նում... Եր­կուսն էլ մի քա­նի ան­գամ ե­ղել են Հայ­րե­նի­քում, և այն ա­մե­նը, ինչ կապ­ված է հա­յու­թյան, Հայ­րե­նի­քի հետ՝ նրանց էու­թյան մեջ է։

Օ­տար ա­փե­րում՝ օվ­կիա­նո­սից այն կողմ, հայ մնալն ա­մե­նա­մեծ մար­տահ­րա­վերն է։ Հս­կա­յա­կան աշ­խա­տանք պետք է կա­տա­րել հայ մնա­լու հա­մար։ Լավ, գի­տա­կից հա­յը սր­տի բո­լոր թե­լե­րով կապ­ված է իր հայ­րե­նի­քին։ Օ­րե­րից մի օր, երբ եր­ջան­կա­հի­շա­տակ Գա­րե­գին 1-ին Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սը Տո­րոն­տո­յում էր, այս­պի­սի մի միտք ա­սաց. ՙՀա­յա­պահ­պա­նում՚ բառն ինք­նին բարդ հաս­կա­ցու­թյուն է։ Մարդս ա­մեն օր կնո­րոգ­վի, վե­րա­նո­րոգ­ման այդ գա­ղա­փա­րին կհա­վա­տա... Մենք պետք է կա­րո­ղա­նանք նո­րոգ­վել՝ շա­րու­նա­կե­լով պահ­պա­նել մեր էու­թյու­նը՝ դա­րե­րից ե­կած ա­վան­դը՝ ազ­գա­յին ժա­ռան­գու­թյու­նը, մշա­կու­թա­յին և գե­ղար­վես­տա­կան, պետք է կա­րո­ղա­նանք փո­խան­ցել գա­լիք սե­րունդ­նե­րին՚։
-Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի նվի­րա­տու­նե­րից կա՞ն այն­պի­սիք, որ վեր­ջին մեկ տա­րում՝ կապ­ված ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ո­րոշ բա­ցա­հայ­տում­նե­րի հետ, հիաս­թափ­վել և ինք­նա­հե­ռաց­վել են կա­ռույ­ցից, ու­րեմն և`օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լուց։
- Ընդ­հան­րա­պես, որևէ բա­նի հան­դեպ որ­քան բարձր են լի­նում ակն­կա­լիք­նե­րը, այն­քան խորն է լի­նում հիաս­թա­փու­թյու­նը... Այն սե­րը, գուր­գու­րան­քը, որն ու­նե­ցել է Սփյուռ­քը Հայ­րե­նի­քի ու Ար­ցա­խի հան­դեպ, ստի­պել է ա­մեն ինչ տալ, ա­մեն ինչ ա­նել սր­տանց և հնա­րա­վո­րինս ա­ռատ։ Չեմ ժխ­տում՝ հիաս­թա­փու­թյուն ապ­րած մար­դիկ կան, բայց հա­վա­տա­վոր­ներն էլ շատ են և շա­րու­նա­կում են ի­րենց ազ­գան­պաստ գոր­ծը։ Կան այն­պի­սիք, որ ի­րենց թո­շա­կից են մաս­հա­նում կա­տա­րում՝ հա­նուն ազ­գի, և, ան­շուշտ, ցա­վա­լի է, երբ նման­նե­րից գո­ղա­նում են... Մար­դիկ, ով­քեր զբաղ­վում են ճղ­ճիմ բա­նե­րով ՝ ժա­մա­նա­կա­վոր են։ Սա­կայն մենք պետք է ի­մա­նանք, որ ամ­բողջ ան­տա­ռը փո­խա­րի­նում է մեկ ծա­ռի, և մենք պետք է կա­րո­ղա­նանք տես­նել ամ­բող­ջա­կա­նը, որ­տե­ղից սկս­վում է մեր ա­պա­գա­յի լու­սա­վո­րու­թյու­նը։ Ես կոչ եմ ա­նում իմ հայ­րե­նա­կից­նե­րին, որ­պես­զի բո­լո­րը դեմ­քով շրջ­վեն դե­պի ի­րենց ար­մատ­նե­րը, դե­պի սե­փա­կան հայ­րե­նիքն ու բնօր­րա­նը, չմո­ռա­նան ի­րենց աշ­խա­տած գու­մա­րից մեկ լու­մա ներդ­նել հայ­րեն­քի հզո­րաց­ման գոր­ծին։ Հաս­կա­նում ենք՝ ա­վե­լորդ փող չկա, բայց ե­թե մարդ ին­քը լավ է ապ­րում, բայց իր գյու­ղը կամ իր շր­ջա­պա­տը՝ ծայ­րա­հեղ վատ կամ աղ­քատ, ա­պա այդ մար­դու ապ­րա­ծը ո­չինչ չար­ժե, հա­վա­տա­ցեք... Նո­րից եմ կրկ­նում՝ այս­պի­սի Հայ­րե­նիքն Աստ­ծուց տր­ված ա­մե­նա­մեծ շնորհն է։ Մենք բախ­տա­վոր ենք դրա­նով... Ինձ հա­մար մեծ ցավ է, որ հա­յու­թյունն ար­տա­գաղ­թել ու սփռ­վել է աշ­խար­հով մեկ։ Մենք հս­կա­յա­կան նե­րուժ ու­նենք, և պետք է այն ծա­ռա­յեց­նենք մեր ազ­գի հզո­րաց­մա­նը։ Այլ ճա­նա­պարհ մենք պար­զա­պես չու­նենք:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 12 Jul 2019 12:16:50 +0000
ԳԻՐՔՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27105-2019-07-12-11-56-23 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27105-2019-07-12-11-56-23 ԳԻՐՔՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Հե­տաքր­քիր է, մինչև հի­մա նույ­նիսկ ինքս ինձ չեմ հարց­րել, չեմ էլ փոր­ձել ի­մա­նալ, ո՞վ է ԳՐՈ­ՂԸ… Չգի­տեմ սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու՞ է նա, թե` ա­ռա­քյալ… Տիե­զե­րա­կան, ան­տե­սա­նե­լի ու­ժե­րի հետ խոր­հր­դա­վոր ու մութ գոր­ծարք­նե­րի մեջ գտն­վող մե­կը… և որ­տե՞ղ է նրա կա­ցա­րա­նը… Ի՞նչ է ա­նում նա մարդ­կանց կող­քին… հա­ճախ` մե­նակ… բո­լո­րից լք­ված… հե­ռու, ան­հաս­կա­նա­լի… ու չսի­րե­լի…Գրո­ղը… մեկ-մեկ ստեղ­ծա­ծը գնա­հա­տե­լի, ին­քը` ձանձ­րա­լի, կող­քի­նի պատ­կե­րա­ցում­նե­րում, սկզ­բունք­նե­րում, տրա­մա­բա­նու­թյան մեջ ու պա­հանջ­նե­րում եր­բեք, ոչ մի կերպ չտե­ղա­վոր­վող։Ես էլ չեմ սի­րում նրան… չեմ ըն­դու­նում մար­դու այդ՝ կար­ծես փն­թի, ան­կա­ռա­վա­րե­լի, ան­կար­գա­պահ, սե­փա­կան օ­րենք­նե­րով ապ­րո­ղի տե­սա­կը… Նրա հետ տա­ռա­պանք է ան­կո­ղին կի­սե­լը, ե­թե կու­զեք` խի­զա­խու­թյան, ա­մեն օր անձ­նա­զո­հու­թյան պա­հանջ կա… Ինչ­քան հե­ռու նրա­նից, այն­քան լավ… Խա­ղաղ գո­յակ­ցու­թյու­նը բա­ցառ­ված է…Գրում է…. ե­թե կա­րո­ղա­նում է` ա­մեն օր, ա­մեն ժամ… լի­նում է, ինքն էլ չի ըն­դու­նում իր գրա­ծը… աշ­խարհն ըն­դու­նում է, ին­քը` չէ: Լի­նում է ինքն է ըն­դու­նում, աշ­խար­հը` չէ: Այդ­պես խառն էլ ապ­րում է: Պա­տա­հում է` մի տեղ մո­լոր­վում, մնում է, փախ­չում է հա­սա­րա­կու­թյու­նից, մարդ­կու­թյու­նից, ինքն ի­րե­նից… քար­կոծ­վում է հա­ճախ… ա­մեն օր կա­խա­ղան է հան­վում, ա­նիծ­վում է… Գրող մարդ է, և դա ուղ­ղա­կի պար­տա­դիր է… կա­խա­ղան չհան­վեց, բո­լո­րի աչ­քի ա­ռաջ չգն­դա­կա­հար­վեց, էլ ի՞նչ գրող… Դա նրան մղում է ա­ռաջ, դա նրան օգ­նում է ապ­րել…Հա­զա­րի մեջ նրան կա­րե­լի է ճա­նա­չել նույ­նիսկ ա­ռանց հա­տուկ ու­սում­նա­սի­րու­թյան: Տաս հա­զա­րի մեջ էլ: Հա­գու­կա­պից, շար­ժուձևից, ձայ­նից, ա­սած խոս­քից: Եվ նրանք բո­լորն էլ ի­րար նման են, թվում է՝ բո­լորն էլ ի­րար կրկ­նում են… թե­պետ հա­ճախ ոչ մի գրող ոչ մի գրո­ղի չի ճա­նա­չում, ե­թե ճա­նա­չում էլ է, ա­նընդ­հատ ցույց է տա­լիս, որ չի ճա­նա­չում, չի ըն­դու­նում, չի տես­նում… Կա­րե­լի է հան­գիստ խղ­ճով ա­սել, բո­լո­րը բո­լո­րին ժխ­տում են… Ե­թե այդ­պես չա­րե­ցին, ու­րեմն կապ չու­նեն գրո­ղա­կան կեն­ցա­ղի հետ…Բայց ա­մենևին էլ խոր­հուրդ չեմ տա­լիս քն­նար­կում­նե­րի տա­րածք տե­ղա­փո­խել կամ կաս­կա­ծի տակ դնել նրա ազն­վու­թյու­նը: Դա ոչ մե­կին չի թույ­լատր­վում: Խա­րույկ նետ­վե­լը գե­րա­դա­սե­լի է… այդ ա­րա­րո­ղու­թյան մեջ գո­նե ինչ որ ռո­ման­տիկ, պոե­տա­կան, ֆան­տաս­տիկ ու հե­րո­սա­կան բան կա…Վեր­ջին հաշ­վով, ե­թե կու­զեք ի­մա­նալ, դա նաև գնա­հա­տա­կան է… ստեղ­ծա­ծի արժևո­րում… մե­ծա­րում… Ժա­մա­նակ­նե­րի ու մտա­ծու­մի բա­խում… ան­կա­սե­լի ըն­թացք…Նրան հետևելն էլ է անմ­տու­թյուն: Մեկ է, եր­բեք չեք հաս­կա­նա՝ ուր է գնում, ինչ է ա­նում, ում հետ է անց­կաց­նում իր ան­հան­գիստ, պռն­կեպ­ռունկ լե­ցուն գի­շե­րը… ում է փոր­ձում մո­լո­րեց­նել կամ գայ­թակ­ղել ու, վեր­ջա­պես, որ­տեղ է մո­գո­նում իր հեր­թա­կան սու­տը և ում է ա­նընդ­հատ փնտ­րում… Հա­մը հա­նեք, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու կա­րող է կանգ­նել երկ­րի ա­մե­նա­մեծ հրա­պա­րա­կում ու ան­տար­բեր ամ­բո­խի աչ­քի ա­ռաջ հան­գիստ ինք­նահր­կիզ­վել կամ ցած նետ­վել ա­մե­նա­բարձր շեն­քի փայ­լփ­լող տա­նի­քից… և օ­րեր, ա­միս­ներ, տա­րի­ներ շա­րու­նակ չհաս­նել ներքև… Ով ըն­կավ, գրող չէ… ջարդ­վեց, գրա­ծը հո­րի­նած է, սուտ­լիկ, ապ­րե­լու ու­նա­կու­թյու­նից զուրկ… Մեկն ա­կան­ջիս ա­նընդ­հատ մտմ­տում է, որ ոչ մի ոչ գրող տա­նիք չի բարձ­րա­ցել և խե­լա­գար, ինք­նա­մո­ռաց ծով չի փնտ­րել… ա­վե­լի ճիշտ, ոչ մի ծո­վի խո­րու­թյուն չի հա­մա­պա­տաս­խա­նել ծո­վը նետ­վե­լու բուռն ցան­կու­թյա­նը… Հե­տո էլ այդ բո­լոր ոչ գրող­ներն սկ­սել են աշ­խար­հին հա­մո­զել, որ ծով նետ­վե­լը, ինք­նահր­կիզ­վե­լը, նույ­նիսկ շեն­քից ցած նետ­վելն ուղ­ղա­կի տղա­յու­թյուն է, խո­խա­յու­թյուն, ցու­ցադ­րա­կան ե­լույթ, երկ­նա­յի­նի ցան­կու­թյուն­նե­րի ու պատ­վի­րան­նե­րի մեջ չտե­ղա­վոր­վող…Ես գի­տեմ ծո­վի տե­ղը… ա­մե­նա­մեծ հրա­պա­րա­կի տեղն էլ, շեն­քի տեղն էլ… Այդ ծովն իմն է, ինձ հա­մար եմ պա­հում, հրա­պա­րակն էլ է ի­մը, շենքն էլ… դրանք էլ եմ ինձ հա­մար պա­հում… Մարդ ես, մեկ էլ տե­սար… պար­տադր­ված չես լի­նե­լու ժա­մա­նակ վատ­նել, եր­կար­բա­րակ մտա­ծել, փնտ­րել, հե­տո էլ` զղ­ջալ, նե­րո­ղու­թյուն խնդ­րել… Ծաղ­րու­ծա­նա­կի ա­ռար­կա դառ­նալ…Ու­րիշ ծո­վում չխեղդ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը մեծ է, ու­րիշ հրա­պա­րա­կում մինչև վերջ չայր­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը՝ վա­խեց­նող…Ես վա­խե­նում եմ չվա­խե­նալ… Ես վա­խե­նում եմ կորց­նել ինք­նահր­կիզ­վե­լու պահն ու ցան­կու­թյունս…Ես վա­խե­նում եմ ընկ­նել բար­ձուն­քից ու կա­մուրջ­նե­րից, և փշուր-փշուր լի­նել…Ես վա­խե­նում եմ զրկ­վել գրիչ բա­նեց­նե­լու շնորհ­նե­րից…Իմ ըն­կեր­նե­րից մե­կը, յո­թա­նա­սուն տա­րե­կա­նում կնո­ջը կորց­նե­լուց հե­տո, հա­վա­քեց հա­րա­զատ­նե­րին ու ա­սաց՝ ե­թե մնա­ցի, մնա­լու եմ…Եվ… չմ­նաց… թե­պետ ո՜չ ծով փնտ­րեց, ո՜չ շենք, ո՜չ էլ հրա­պա­րակ…Ոչ մե­կը չփոր­ձեց նրան մե­ղադ­րել, նրան դա­տա­պար­տե­լու ի­րա­վուն­քը ոչ մե­կը չու­նե­ցավ…

Աշ­խարհն  ա­ռան­ձին էր,  մարդն ա­ռան­ձին…Հի­մա գրող  մար­դը…Որ­տե­ղից էլ նա­յես նույնն է… Ինչ­պի­սի  պատ­վան­դա­նի էլ տե­ղադ­րես, ան­փո­փոխ է… Ծո­վում, եր­կն­քում, երկ­րի վրա… նույնն է…Մեկն ա­նընդ­հատ փոր­ձում է ինձ հա­մո­զել (թվում է,  դա նրա կյան­քի միակ  նպա­տակն է), որ գրող մար­դը ե­սա­կենտ­րոն է,  բա­ցա­ռա­պես իր  ե­սի ու  գե­նի տա­րածք­նե­րում գոր­ծող ու ապ­րող։ Բո­լո­րից վեր, բարձր, լա­վը…ի­մաս­տու­նը… և, իբր, ա­րածն էլ միայն երկ­նա­յի­նի թուլտ­վու­թյամբ ու պա­հան­ջով է…Այ­սինքն՝ նրան ա­մեն ինչ ար­տոն­ված է… Չէ, սի­րե­լու բան չէ այդ գրող մար­դը։ Այդ­պես հա­զար տա­րի ա­ռաջ  էր, այդ­պես է հի­մա,  թե­պետ  հենց այդ տա­րօ­րի­նակ ա­րա­րածն էլ,  ժա­մա­նա­կի ձեռ­քը բռ­նած,  այդ նույն ժա­մա­նա­կից պար­տա­դիր մի քա­նի քայլ էլ ա­ռաջ ըն­կած, ու­զում եմ ա­սել` ժա­մա­նա­կը  ետևից քա­շե­լով՝  գնում է… ապ­րում է շա­տե­րին, գու­ցե  հենց նույն այդ ժա­մա­նա­կի  հա­մար ան­հաս­կա­նա­լի ու ա­ներևա­կա­յե­լի տա­րածք­նե­րում… հա­սա­րա­կու­թյու­նից օ­տար­ված… ժա­մա­նա­կից էլ… Սուտ բան է ա­սում,  ա­մեն ինչ հո­րի­նում է, մարդ­կանց հի­մա­րի տեղ է դնում… բո­լո­րին խա­բում է, ար­հա­մա­րում… և ե­թե կա մե­կը,  ում սի­րում է,  դա նո­րին մե­ծու­թյուն Ես է, միայն ու միայն նա… ու­րիշ ոչ մեկն աշ­խար­հիս ե­րե­սին… ոչ մի վայր­կյան նրա­նից բա­ժան… հե­ռա­ցու­մը կոր­ծա­նում է… վերջ… ա­վարտ… Կեց­ցե՛ միակ, ե­զա­կի  փր­կի­չը… պաշ­տե­լի Ե­սը։ Դա է նրա գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը, նրա ան­փո­խա­րի­նե­լի գե­նե­րա­լը… ոչ մե­կին չեն­թարկ­վող, ոչ մե­կի հրա­մա­նի տակ  չմտ­նող,  ոչ մե­կի ա­ռաջ չե­րե­րա­ցող… պարտ­վե­լուց  հե­տո պար­տա­դիր  սե­փա­կան ճա­կա­տին  կրա­կող…Բո­լորն  այս­պես են մտա­ծում այդ գրող մար­դու մա­սին, բա­ցի ինձ­նից։ Թե­պետ չգի­տեմ՝ ո՞վ է մեզ­նից ճիշ­տը, որ­տե՞ղ  է բնա­կու­թյուն հաս­տա­տել ճշ­մար­տու­թյու­նը… Լավն այն է, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ ինձ նման մե­կը ե­ղել է…ով  դի­մա­կա­զեր­ծել է ՙբա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն՚ կոչ­վող  ա­ռեղծ­վա­ծը և իր ծառն ու ծա­ղի­կը ա­ճեց­րել  բա­րո­յա­կա­նու­թյան  ան­փո­փոխ,  քար­քա­րոտ ու  ան­ջր­դի տա­րած­քում…Բայց ես շատ, ա­նա­սե­լի միա­միտ մարդ եմ, ցան­կա­ցած մեկն ինձ կա­րող է խա­բել, կա­րող է հասց­նել եր­կինք ու այն­տե­ղից` թը­րըխկ, ցած գցել, ի վի­ճա­կի է ա­ռանց  ջանք թա­փե­լու,  ա­ռանց ծն­կի գա­լու հա­մո­զել, որ ինձ հա­մար ուղ­ղա­կի գժ­վում է… որ ես ու­նեմ բո­լոր  շնորհ­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բո­լոր պա­տե­րազմ­նե­րը հաղ­թե­լու և աշ­խար­հին տի­րե­լու… որ հենց ես եմ Աստ­ծո որ­դին,  ա­վե­լի ճիշտ՝ փր­կի­չը… Ով էլ ա­սի,  ես  հա­վա­տում եմ… գի­տե՞ ք ին­չու… Ի­հար­կե, չգի­տեք։ Դրա հա­մար էլ ա­սում եմ, ո­րով­հետև տե­ղյակ չեմ՝ ինչ է խա­բե­լը…Հի­մա էլ տեղս չգի­տեմ, ծա­նոթ, մտե­րիմ քիչ բան կա,  հաս­տատ, մեկն է­լի խա­բե­լով ինձ բե­րել, հասց­րել է չգի­տեմ ուր…Ոչ կար­գին եր­կինք կա, ոչ կար­գին դաշտ, ոչ կար­գին ճա­նա­պարհ… Մար­դիկ էլ, չգի­տես ին­չու,  ա­նընդ­հատ  մա­հա­նում են… Թվում է` ա­ռատ լույս է,  բայց ո­չինչ չի երևում,  ամ­բող­ջա­կան պատ­կեր­ներ չկան… ծա­ռը կի­սատ է, մար­դը կի­սատ է, այդ­պես հս­կա­յա­կան շեն­քե­րը, փո­ղոց­նե­րը,  նույ­նիսկ լույ­սը… և ա­մեն օր հու­ղար­կա­վո­րու­թյուն է… Մեկն ինչ-որ ա­ճա­պա­րան­քով  դա­տար­կում է հա­րա­զատ բնա­կա­վայ­րը… Շիր­մա­քա­րե­րը մտ­նում են քա­ղաք… տնե­րը  շն­չա­հեղձ են լի­նում շիր­մա­քա­րե­րի  ան­տար­բե­րու­թյան ա­րան­քում…Գրի­չը գործ ա­րեց, ես այդ ան­ծա­նոթ, ան­հաս­կա­նա­լի,  այդ շփոթ տա­րածք­նե­րից դուրս ե­կողն եմ… Ու­զում եմ ա­սել՝ իմ փր­կու­թյունն է­լի գրիչն է, ա­նընդ­հատ նա, միշտ նա… Ու­րիշն  իմ աչ­քե­րը բա­ցե­լու մտադ­րու­թյուն  ու տրա­մադ­րու­թյուն չի ու­նե­ցել, ու­րի­շի հա­մար իմ մտ­քի վա­րա­գույր­նե­րը բա­ցելն աշ­խար­հի  կոր­ծա­նում է…

Բայց մի շատ տա­րօ­րի­նակ դի­տար­կում. մինչև հի­մա ես այդ­պես էլ չհաս­կա­ցա գրի՞չն է իմ գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը, թե՞ ես եմ նրան ա­նընդ­հատ մղում խի­զա­խու­մի, հաղ­թա­հա­րու­մի, նոր տա­րածք­ներ զավ­թե­լու, հող մշա­կե­լու, փր­կե­լու. մխի­թա­րե­լու և սփո­փե­լու… մեկ-մեկ էլ, թվում է, նա ինձ չի ճա­նա­չում, իմ են­թա­կա­յու­թյու­նից դուրս է, ան­կախ, միայ­նակ գայլ տա­փաս­տա­նում… Ես ուղ­ղա­կի հիա­ցած, զար­մա­ցած, վա­խե­ցած, դժ­գոհ, ու­շունց տա­լով հետևում եմ նրան… Միայն այդ­քա­նը… և, ե­թե փոր­ձեմ մի­ջամ­տել նրա ներ­քին ու անձ­նա­կան գոր­ծե­րին, տա­նուլ եմ տա­լու, դառ­նա­լու եմ ծի­ծա­ղի ա­ռար­կա, ա­մե­նա­փոք­րիկ կղ­զում ան­գամ մնա­լու եմ ան­ծա­նոթ, օ­տար… չճա­նաչ­ված…Լավ չէ…եղ­բա՜յր, ա­մենևին էլ լավ չէ… Խո­սում ես` ծի­ծա­ղում են, գրում ես` ծի­ծա­ղում են, լռում ես` ծի­ծա­ղում են…Է­լի, միշտ էլ հա­մայն­քը զո­րեղ է… հա­մայնքն է թե­լադ­րո­ղը, ո­րո­շում կա­յաց­նո­ղը, պա­հան­ջո­ղը, ժխ­տո­ղը և հա­լա­ծո­ղը, ա­նի­ծո­ղը…հա­մայն­քից դուրս աշ­խահն ա­վարտ­վում է…Եվ, գու­ցե տա­րօ­րի­նակ ու ան­հա­վա­տա­լի բան եմ ա­սում, այդ գրող մար­դը պար­տա­դիր հա­մայն­քից դուրս է, այ­սինքն՝ այն­տեղ, որ­տեղ աշ­խարհն այդ­պես անս­պա­սե­լի ա­վարտ­վում է…Ինչ մնում է ինձ, ես էլ վա­ղուց այդ հա­մայնք կոչ­վող կա­ղա­պար­նե­րից հոգ­նել եմ, ա­նընդ­հատ կրկն­վող պատ­կեր­նե­րը, ի­րար նման մար­դիկ, նույն խոս­քը, նույն շարժն ու ձևը ինձ չեն ոգևո­րում… Այն­տեղ տխուր են ապ­րում, մեղ­քը թանձր է, ա­մեն քայ­լա­փո­խի, կու­տակ-կու­տակ… կյան­քի և մահ­վան հեր­թա­փո­խը մե­կը խառ­նել է… Ոչ մե­կը մինչև հի­մա չի հաս­կա­ցել քայ­լե­լու, շարժ­վե­լու, ճախ­րե­լու ի­մաս­տը, նույ­նիսկ մեռ­նե­լու փա­ռա­հեղ ի­րա­վուն­քը… Եվ երբ մա­հը իր սո­վո­րու­թյանն հա­մա­ձայն, ի­րեն հա­տուկ շու­քով մո­տե­նում է այդ բնա­կա­վայ­րի ար­դեն քա­րու­քանդ և ի­մաս­տազ­րկ­ված տա­րածք­նե­րին, բո­լո­րը սար­սա­փում են… Եվ չկա մե­կը, ով խի­զա­խո­րեն գնա նրա դեմ, ով ցան­կու­թյուն ու­նե­նա դի­մա­վո­րել նրան…Ինչ-որ բան փո­խե­լու հա­ճույքն ի­րա­կան չէ… Իսկ Հու­դան մե­կը չէ… ե­րե­սուն ար­ծաթն էլ ար­դեն շատ է հու­դա դառ­նա­լու հա­մար… Մեկն էլ է հե­րիք… Միակ ցուլն էլ, չգի­տես ին­չու, մե­կը ու­րա­խու­թյու­նից բռ­նել, մոր­թել է… ա­մենևին էլ չմ­տա­ծե­լով, որ նա­խի­րը թող­նում է ա­նօգ­նա­կան, թույլ, ան­տեր… ա­մուլ… հա­մոզ­ված, որ նա­խի­րը դժ­գո­հե­լու, ըն­դվ­զե­լու, իր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու սո­վո­րու­թյուն եր­բեք չի ու­նե­ցել… Գրող մար­դը միշտ էլ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ, հոր կող­քին, այդ միակ ցու­լը մոր­թո­ղի կող­քին ապ­րող խո­նարհ որ­դին է… հոր հետ տա­ռա­պո­ղը, ծե­րը ծե­րին հասց­նո­ղը, հող մշա­կողն ու օ­ջա­խը պա­հո­ղը… Գնար, հայ­րը վախ­ճան­վե­լու էր… Մնաց, թե­պետ մինչև հի­մա ոչ մե­կին չի հա­ջող­վել նրան հա­մո­զել, որ մնա­լը ճիշտ էր… եղ­բոր մա­տին շող­շո­ղա­ցող հոր մա­տա­նին խան­գա­րում է, շե­ղում է, մո­տեց­նում է մեղ­քին… եր­կիրն էլ ա­նընդ­հատ պտտ­վում է……Մե­կը միշտ մե­ղա­վոր է……Մեկն էլ ա­ռա­ջինն է զոհ­վում……Մե­կին ա­մե­նուր փա­ռա­բա­նում են……Մեկն էլ ապ­րում է ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծե­լու հա­մար…Մի օր էլ պար­տա­դիր գտ­նում են մե­կին ու բա­ցա­կան­չում են՝ կեց­ցե՜ թա­գա­վո­րը…Եվ սկս­վում են պա­տե­րազմ­նե­րը…Տես­նո­ղը գրող մարդն է… միայն նա, դեռ մինչև կոր­ծա­նում… դեռ մինչև ՙԿեց­ցե թա­գա­վո­րը՚… և պատ­մում է տե­սա­ծի մա­սին, չմ­տա­ծե­լով, որ չեն հա­վա­տա, ու քրք­ջա­լու են, ա­սե­լու են սուտ է, ա­սե­լու են ցն­դել է մար­դը… ու հա­լա­ծե­լու են, քար­կո­ծե­լու են… փա­կե­լու են դռ­նե­րը նրա ա­ռաջ, հայ­տա­րա­րե­լու են հա­մայն­քից դուրս… ան­դարձ մո­լո­րյալ…Մեկն ա­սել է` թռ­չուն­նե­րը եր­կն­քում էլ մեռ­նում են, բայց ցած չեն ընկ­նում… ինձ թվում է` ես եր­կն­քում էլ մնա­լու եմ… ո­րով­հետև, իս­կա­պես, ե­րա­նու­թյուն է գրող լի­նե­լը…

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 12 Jul 2019 11:48:44 +0000
ԵՐ­ԿՈՒ ԽՈՍՔ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27104-2019-07-12-11-45-46 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27104-2019-07-12-11-45-46 ԵՐ­ԿՈՒ ԽՈՍՔ
Վար­դան ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

 Գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Նո­րեկ Գաս­պա­րյա­նի պատմ­վածք­նե­րում զար­գա­նում են դր­վագ­նե­րով՝ ամ­բող­ջաց­նե­լով սյու­ժեն, որն, ի դեպ, դուրս է ա­վան­դա­կա­նի ըն­դուն­ված սահ­ման­նե­րից։ Հե­ղի­նա­կը միան­գա­մայն նո­րո­վի է փոր­ձում ներ­կա­յաց­նել իր աշ­խար­հը, ուր գե­րիշ­խո­ղը մար­դու դրա­ման է, ո­րը ՙտեղ չի թող­նում՚ մտա­ծե­լու ստեղ­ծա­գոր­ծու­թյան ժան­րա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին, քա­նի որ գրո­ղի գրի­չը շարժ­վում է միան­գա­մայն ա­զատ՝ հե­ռու մնա­լով ար­դեն ՙկա­նո­նա­կարգ­ված՚ հնա­րանք­նե­րից ու մո­տե­ցում­նե­րից։ 

ՙԱնձրևոտ օր՚ պատմ­ված­քում նկա­տե­լի են հո­գե­բա­նա­կան դի­տար­կում­նե­րը փի­լի­սո­փա­յա­կան հար­թու­թյան վրա, թեև գրողն ա­սես հե­տա­մուտ չէ դրան, ա­վե­լին՝ միա­նում է գրա­կան հե­րո­սին, որ նա թեթև տա­նի հո­գե­կան ծանր տվայ­տանք­նե­րը, մա­նա­վանդ երբ նա ա­մեն քայ­լի բախ­վում է ոչ թե ա­նըն­դու­նե­լի վի­ճակ­նե­րի, այլ այն ա­մե­նի հետ, ինչն իր սկզ­բունք­նե­րին հա­կա­ցուց­ված է, ինքն ի­րեն է բախ­վում՝ ա­կա­մա­յից իր ես-ը բա­ժա­նե­լով եր­կու ինք­նու­րույն հա­կաբևեռ­նե­րի։ Պե­ղում է հե­րոսն ինքն ի­րեն՝ ան­վերջ, ա­նընդ­հատ, ա­մեն մի ա­ռի­թով, և պարզ­վում է, որ նրա­նում կողք կող­քի ապ­րում են և՜ ա­վան­դա­պահ նախ­նի­նե­րը՝ ի­րենց ան­խա­թա­րե­լի ար­ժե­հա­մա­կար­գով, և՜ զա­վակ­նե­րը, կի­նը, շր­ջա­պա­տը՝ բո­լո­րո­վին այլ սկզ­բունք­նե­րով։ Եվ հենց այս հա­կա­սա­կան, ա­ռա­ջին հա­յաց­քից ի­րա­րա­մերժ, բայց ի­րա­կա­նում մե­կը մյու­սի գո­յու­թյու­նը պայ­մա­նա­վո­րող տրա­մադ­րու­թյուն­նե­րի և ի­րադ­րու­թյուն­նե­րի բա­խում­նե­րի հա­մա­պատ­կե­րում է խո­րա­նում ներ­քին դրա­ման՝ ել­քի փնտր­տուք­նե­րով։
Ա­ռա­ջին իսկ տո­ղե­րից սկ­սած ի­րեն զգաց­նել է տա­լիս ցա­վը, այն­քան, որ պատմ­ված­քի հե­րո­սը կանգ­նում է ինքն իր չհաղ­թա­հար­ված ապ­րում­նե­րի ա­ռաջ. ՙՌո­բեր­տը վա­խե­նում էր տուն մտ­նել և դա ա­ռա­ջին ան­գամ էր՚։ Ա­ռա­ջին ան­գա­մը՝ միշտ է։ Անձրևը իշ­խող է դառ­նում ա­մե­նու­րեք, ան­գամ՝ հե­րոս­նե­րի մեջ, այն ոչ միայն սպաս­ված է ծա­ղիկ­նե­րի հա­մար, այլ եր­բեմն նաև կա­նաչ շյու­ղեր ու ծա­ռե­րի ճյու­ղեր է ջար­դում։ ՙԱնձրևոտ օր՚-ը թե­մա­տիկ ա­ղերս­ներ ու­նի ՙՄեծ տղան՚ պատմ­ված­քի հետ։ Եվ, ընդ­հան­րա­պես, կա­րե­լի է ա­սել, գր­քի բո­լոր պատմ­վածք­ներն էլ օր­գա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն են կազ­մում մե­կը մյու­սի։
Նա­խորդ ժո­ղո­վա­ծուից հե­տո, ես նկա­տի ու­նեմ Նո­րե­կի ար­ձա­կը, ՙԵ­ղա­ծը մի բան չէ՚ գիր­քը հս­կա­յա­կան ա­ռա­ջըն­թաց է ար­ձա­նագ­րում գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում։ Էլ չեմ խո­սում այն մա­սին, որ նրա ար­ձա­կը զգա­լիո­րեն հարս­տաց­նում է պոե­զիան, իսկ վեր­ջինս նոր շեր­տեր ու ռիթ­մեր է ձեռք բե­րում ար­ձա­կով։ Գր­քի պատ­վածք­նե­րից յու­րա­քան­չյու­րը հն­չում է որ­պես մի ինք­նա­տիպ հա­ման­վագ։
Գիրքն ա­ռանց հուզ­մուն­քի հնա­րա­վոր չէ կար­դալ։ Ըն­թերց­վող գիրք է ստեղ­ծել Նո­րե­կը։ Բայց խոս­տո­վա­նեմ, որ ինձ վրա ա­ռանձ­նա­կի տպա­վո­րու­թյուն է թո­ղել ՙՉբեր Մա­նու­շա­կը՚։ Այս գոր­ծում ա­ռա­վել հս­տակ է դրսևոր­վում հե­ղի­նա­կի հո­գե­գե­ղան­կար­չա­կան, ե­թե կա­րե­լի է այս­պես ա­սել, տա­ղան­դը։ Հե­րո­սու­հին Մա­նու­շակն է։ Ա­սենք, որ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը սի­րում է մի­ջամ­տել իր հե­րոս­նե­րի ա­րարք­նե­րին, այս գոր­ծում՝ ա­ռա­վել ևս։ Ի­հար­կե, դա գրա­կան նա­խա­սի­րու­թյան խն­դիր է։ Եր­բեմն ու­զում ես հե­րոս­նե­րին տես­նել ՙի­րենք ի­րենց հետ՚, ան­մի­ջամ­տու­թյան մեջ, բայց Նո­րեկն այն­քան տե­ղին է ներ­քաշ­վում իր կեր­տած կեր­պար­նե­րում, որ ուղ­ղա­կի մտա­ծում ես, թե այդ­պես էլ պետք է լի­նի։
Նրա Մա­նու­շակն օժտ­ված է այն­պի­սի բա­րե­մաս­նու­թյուն­նե­րով՝ ներ­քին և ար­տա­քին, ո­րոնք հե­րո­սու­հուն դարձ­նում են բա­ցա­ռիկ ոչ միայն բնա­վո­րու­թյամբ, այլ նաև ճա­կա­տագ­րով։ Հե­ղի­նա­կը Մա­նու­շա­կին ներ­կա­յաց­նում է հո­գե­կան նկա­րագ­րով, վշ­տի ու ցա­վի դեմ մար­տն­չե­լու բնա­կան նե­րու­ժով՝ դարձ­նե­լով նրան, ի վեր­ջո, գրե­թե ան­թե­րի։ Նո­րեկ Գաս­պա­րյանն իր գե­ղա­գի­տու­թյու­նը հո­գու չցու­ցադր­վող ո­րա­կա­կան նի­շե­րի վրա է կա­ռու­ցում և դրա­նից զգա­լիո­րեն շա­հում է նրա ար­ձա­կը։ Ար­վես­տի ա­մեն մի իս­կա­կան գործ են­թադ­րում է ո­րո­շա­կի թար­մու­թյուն ու նո­րա­րա­րա­կան շունչ։ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը թե՜ բա­նաս­տեղ­ծա­կան, թե՜ ար­ձակ ժո­ղո­վա­ծու­նե­րի մեջ մշ­տա­պես ձգ­տում է հաղ­թա­հա­րել՜­կարծ­րա­տի­պե­րը։՜Նա գրում է իր բա­ռով, խո­սում է իր ձայ­նով, ընդ­գծ­ված բնա­վո­րու­թյամբ, ո­րոնք և ձևա­վո­րում են նրա գե­ղար­վես­տա­կան ինք­նա­տիպ մտա­ծո­ղու­թյու­նը։ ՙԵ­ղա­ծը մի բան չէ՚ ժո­ղո­վա­ծուն դրա առ­հա­վատ­չյան է։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 12 Jul 2019 11:39:14 +0000
ՎԵ­ՐԱՀՍ­ԿՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ Ա­ՌԱ­ՎԵԼ ԱԿ­ՏԻՎ ՇՐ­ՋԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27113-2019-07-12-15-33-36 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27113-2019-07-12-15-33-36 ՎԵ­ՐԱՀՍ­ԿՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ  Ա­ՌԱ­ՎԵԼ ԱԿ­ՏԻՎ ՇՐ­ՋԱՆ
Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ա­մա­ռա­յին տա­րեշր­ջա­նը Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տան­քա­յին ժա­մա­նա­կա­ցույ­ցում լրա­ցու­ցիչ հա­վե­լում­ներ է կա­տա­րում։ Չոր ե­ղա­նա­կա­յին պայ­ման­ներն ու օ­դի բարձր ջեր­մաս­տի­ճա­նը պա­րարտ մի­ջա­վայր է տա­րա­տե­սակ վնա­սա­կար ման­րէ­նե­րի զար­գաց­ման հա­մար, ին­չը, բնա­կա­նա­բար, չի շր­ջան­ցում սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան ո­լոր­տը, ո­րի աշ­խա­տա­կից-տե­սուչ­նե­րին, տար­վա այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ա­ռա­վել քան երբևէ, աշ­խա­տան­քը բա­վա­կա­նաց­նում է: 

ԳՆ Սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան պետ Ար­թուր ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ հետ մեր զրույ­ցը լայն սպա­ռում ու­նե­ցող սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան ռիս­կե­րի պահ­պան­ման և օգ­տա­գործ­ման կա­նոն­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի շուրջ է։

- Պրն Ներ­սի­սյան, ի՞նչ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ և ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ ու­նի ծա­ռա­յու­թյան աշ­խա­տան­քը տար­վա այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։
-Ընդ­հան­րա­պես մեր գոր­ծա­ռույթ­նե­րը՝ շր­ջայ­ցեր , վե­րահս­կո­ղու­թյուն և այլն, ի­րա­կա­նաց­նում ենք տա­րես­կզ­բին հաս­տատ­ված աշ­խա­տան­քա­յին պլա­նի հա­մա­ձայն:Այ­դու­հան­դերձ, լի­նում են ժա­մա­նա­կա­հատ­ված­ներ, երբ ա­ռաջ­նորդ­վում ենք օր­վա հրա­մա­յա­կա­նով։ Ա­մա­ռա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ ի­րաց­ման շու­կա­յում լայն սպա­ռում են ստա­նում ձմե­րուկն ու սե­խը, միա­ժա­մա­նակ հա­սու­նա­նում է դրանց նիտ­րատ­նե­րի չա­փա­քա­նա­կի ստուգ­ման և թույ­լատ­րե­լի պայ­ման­նե­րում վա­ճա­ռե­լու ու­ժե­ղաց­ված վե­րահս­կո­ղու­թյան պա­հան­ջը։ Բա­ցի այդ, ամ­ռան ժա­մա­նա­կաշր­ջա­նում մեր աշ­խա­տան­քում լրա­ցու­ցիչ կարևո­րու­թյուն է ստա­նում վա­ճա­ռա­կե­տե­րում կեն­դա­նա­կան ծագ­ման սնն­դամ­թեր­քի, օ­րի­նակ՝ կաթ­նամ­թեր­քի պահ­ման և պի­տա­նիու­թյան ժամ­կետ­նե­րի նկատ­մաբ վե­րահս­կո­ղու­թյու­նը։
-Որ­քա­նո՞վ է հա­ջող­վում ար­դյու­նա­վետ ի­րա­գոր­ծել այդ վե­րահս­կո­ղու­թյու­նը և ինչ­պե՞ս։
- Հարկ է նշել , որ ձմե­րու­կի և սե­խի նիտ­րատ­նե­րի քա­նա­կի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյունն սկս­վում է դեռևս մշակ­ման փու­լում։ Մեր աշ­խա­տա­կից­նե­րը հան­դի­պում են այդ պտ­ղա­տե­սակ­նե­րի մշակ­մամբ զբաղ­վող հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի հետ՝ նիտ­րատ­նե­րի քա­նա­կի կար­գա­վոր­ման և նվա­զեց­ման ագ­րո­կա­նոն­նե­րի վե­րա­բե­րյալ խոր­հր­դատ­վու­թյուն­ներ և ու­ղե­ցույ­ցեր տրա­մադ­րում: Ձմե­րու­կի և սե­խի ի­րաց­ման շու­կա­յում սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տե­սուչ­նե­րի վեր­ջին շր­ջայ­ցե­րի ար­դյունք­նե­րը վկա­յում են, որ մեր կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը դրա­կան ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել։ Տե­ղա­կան ար­տադ­րան­քում նիտ­րատ­նե­րի քա­նա­կը չի գե­րա­զան­ցել թույ­լատ­րե­լի շե­մը: Նույ­նը չի կա­րե­լի ա­սել ներ­կր­ված ձմե­րու­կի և սե­խի դեպ­քում։ Ինչ վե­րա­բե­րում է կեն­դա­նա­կան ծագ­ման սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մաբ վե­րահս­կո­ղու­թյա­նը , ա­պա այն ևս մի քա­նի փու­լե­րով է անց­նում ՝ սկ­սած ար­տադ­րա­կան գոր­ծըն­թա­ցից։ Մեր պար­բե­րա­կան շր­ջայ­ցե­րից բա­ցի այդ ար­տադ­րա­մա­սե­րում գոր­ծում է նաև ներ­քին վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ՝ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի փոր­ձաքն­նու­թյան ձևա­չա­փով հա­մա­պա­տաս­խան լա­բո­րա­տո­րիա­նե­րի հետ կնք­ված պայ­մա­նագ­րե­րի շր­ջա­նա­կում։ Այս­պես, օ­րի­նակ, կաթ­նամ­թերքն այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ի­րաց­ման շու­կա է ու­ղարկ­վում կար­ճա­ժամ­կետ (ըստ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի` 3-5 օ­րը մեկ) կտր­ված­քով փոր­ձաքն­նու­թյան են­թարկ­վե­լուց հե­տո միայն։ Ընդ­հա­նուր առ­մամբ, վեր­ջին շր­ջա­նում մեր շր­ջայ­ցե­րի ար­դյունք­նե­րը վկա­յում են , որ կեն­դա­նա­կան ծագ­ման սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պա­հանջ­նե­րի խախ­տում­ներն էա­պես նվա­զել են նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ։
- Ա­մա­ռը սնն­դամ­թե­քի անվ­տան­գու­թյան պահ­պան­ման ո­լոր­տում ա­ռանձ­նա­հա­տուկ է նաև նրա­նով , որ ման­կա­պար­տեզ­նե­րին գու­մար­վում են նաև ճամ­բար­նե­րը.
-Ա­յո, այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մեր վե­րահս­կո­ղու­թյան թի­րախ ենք հա­մա­րում ոչ միայն նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, այլ նաև դպ­րո­ցա­կան ճամ­բար­նե­րը։ Ար­դեն բաց­վել են մի շարք ճամ­բար­ներ: Ա­ռա­ջին իսկ օր­վա­նից կազ­մա­կեր­պել ենք այ­ցե­լու­թյուն ճամ­բար­ներ՝ մե­թո­դա­կան ցու­ցում­ներ ներ­կա­յաց­նե­լով և’ կազ­մա­կեր­պիչ­նե­րին, և’ ճամ­բա­րի մաս­նա­կից­նե­րին սնն­դամ­թեր­քի պատ­րաստ­ման, պահ­ման, անվ­տան­գու­թյան փաս­տաթղ­թե­րի առ­կա­յու­թյան և սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ պայ­ման­նե­րի ա­պա­հով­ման վե­րա­բե­րյալ։ Ի դեպ, ճամ­բա­րա­յին կազ­մա­կեր­պիչ­նե­րի հետ ա­ռա­ջին տա­րին չէ , որ աշ­խա­տում ենք։ Ար­դյուն­քում մեր վեր­ջին ստու­գու­մը վկա­յում է , որ սնն­դի շղ­թա­յում ընդգրկված անձ­նա­կազ­մը հա­մա­պա­տաս­խան բուժ­զն­նում է ան­ցել, իսկ սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ պայ­ման­նե­րը հա­մա­հունչ են սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պա­հանջ­նե­րին։ Բա­ցի այդ, կազ­մա­կերպ­ված դա­սըն­թա­ցի մաս­նա­կից­նե­րին բա­ժա­նել ենք սպա­ռո­ղի ու­ղե­ցույց­ներ, որ­տեղ ման­րա­մասն տե­ղե­կատ­վու­թյուն է տրա­մադր­վում այս կամ այն սնն­դամ­թեր­քը գնե­լու դեպ­քում ի­րենց ի­րա­վունք­նե­րի մա­սին։

-Այս օ­րե­րին լայն սպառ­ման սնն­դամ­թեր­քի շար­քը կա­րե­լի է դա­սել նաև պաղ­պա­ղա­կը։ Ինչ­պի­սի՞ հա­վա­նա­կան վտանգ­ներ է պա­րու­նա­կում քաղց­րա­համ ու զո­վա­ցու­ցիչ այս սնն­դա­տե­սա­կը։
-Պաղ­պա­ղա­կը նույն­պես հան­դի­սա­նում է կեն­դա­նա­կան ծագ­ման սնն­դամ­թերք, բնա­կա­նա­բար, պա­րու­նա­կում է նույն ռիս­կե­րը, ինչ­պես այս շար­քին դաս­վող մյուս ապ­րան­քա­տե­սակ­նե­րը։ Օ­դի բարձր ջեր­մաս­տի­ճա­նով պայ­մա­նա­վոր­ված, պաղ­պա­ղա­կի դեպ­քում նույն­պես պետք է խս­տա­գույնս ու­շադ­րու­թյուն դարձ­վի պի­տա­նիու­թյան ժամ­կետ­նե­րին, պահ­պան­ման, տե­ղա­փոխ­ման պայ­ման­նե­րին և, ընդ­հան­րա­պես, սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան բո­լոր պա­հանջ­նե­րին, ո­րոնք չպահ­պա­նե­լու դեպ­քում ա­մա­ռա­յին շր­ջա­նում այս սնն­դա­տե­սա­կը կա­րող է վտան­գել ա­ռող­ջու­թյա­նը։
Անվ­տան­գու­թյան պահ­պան­ման կա­նոն­նե­րի խախտ­մամբ սնն­դամ­թեր­քի հա­վա­նա­կան, մեղմ ա­սած, տհաճ հետևանք­նե­րից զերծ մնա­լու հա­մար սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պե­տը սպա­ռող­նե­րին հոր­դո­րում է խու­սա­փել փո­ղո­ցում, ան­մի­ջա­պես արևի ճա­ռա­գայթ­նե­րի ներ­քո վա­ճառ­վող սնն­դամ­թեր­քից, ու­շա­դիր լի­նել ապ­րան­քա­տե­սա­կի պի­տա­նե­լիու­թյան ժամ­կե­տին, ինչ­պես նաև հետևել սնն­դամ­թեր­քի պատ­րաստ­ման և պահ­ման անվ­տան­գու­թյան պա­հանջ­նե­րին նաև տա­նը , օ­րի­նակ, տա­րա­տե­սակ ա­մա­ռա­յին աղ­ցան­նե­րի դեպ­քում։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 12 Jul 2019 11:25:28 +0000
ՈՐ­ՔԱ­ՆՈՎ Է ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ԻՆՔ­ՆԱԳ­ՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱ­ՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27103-2019-07-12-11-30-44 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27103-2019-07-12-11-30-44 ՈՐ­ՔԱ­ՆՈՎ Է ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ԻՆՔ­ՆԱԳ­ՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱ­ՆԸ
Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Հո­գե­բան

Հա­ջո­ղակ լի­նել և հաս­նել ո­րո­շա­կի ձեռք­բե­րում­նե­րի ցան­կա­նում են շատ-շա­տե­րը, ին­չը բնա­կան է: Մինչ­դեռ ցա­վով պետք է ար­ձա­նագ­րել, որ քիչ չեն թույլ ու կա­մա­զուրկ մար­դիկ, ով­քեր ոչ միայն չեն հաս­նում ի­րենց նպա­տակ­նե­րին, այլև ի­րենց ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի մեջ մե­ղադ­րում են ու­րիշ­նե­րին, ար­տա­քին հան­գա­մանք­նե­րը, նույ­նիսկ ճա­կա­տագ­րին:

Այս մար­դիկ հա­մոզ­ված են, որ ի­րենց մշ­տա­կան ըն­կճ­վա­ծու­թյունն ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հետևանք է, մինչ­դեռ ի­րա­կա­նում հա­կա­ռակն է: Ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար պատ­ճառ են հան­դի­սա­նում տվյալ անձ­նա­վո­րու­թյան մշ­տա­կան բա­ցա­սա­կան հույ­զե­րը, ու­րիշ­նե­րին քն­նա­դա­տելն ու դա­տե­լը, հա­կա­սա­կան մտ­քե­րը: Այ­սօ­րի­նակ տրա­մադր­վա­ծու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու կամ դրան­ցից ա­զատ­վե­լու հա­մար նախևա­ռաջ մարդ պետք է սի­րի ու հար­գի և՜ ինքն ի­րեն, և՜ մեր­ձա­վո­րին: Նա, ով չի սի­րում մարդ­կանց, այլ միայն ինքն ի­րեն, ի­րա­կա­նում զուրկ է ճշ­մա­րիտ սի­րուց: Ամ­բողջ կյան­քում ինքն ի­րեն մե­ղադ­րել ան­ցյա­լի վրի­պում­նե­րի հա­մար առն­վազն անմ­տու­թյուն է: Պետք է ուղ­ղա­կի դա­սեր քա­ղել ան­ցյա­լից, հնա­րա­վո­րինս ճիշտ գնա­հա­տել ներ­կան, նույ­նիսկ ա­մե­նա­վատ­թար ի­րա­վի­ճա­կում փոր­ձել տես­նել դրա­կանն ու կենտ­րո­նա­նալ դրա վրա: Քան­զի հաս­նել հա­ջո­ղու­թյուն­նե­րի հնա­րա­վոր չէ` ու­սե­րին կրե­լով մեղ­քի զգա­ցումն ու ան­հա­ջո­ղակ մար­դու պատ­րան­քը:
Մար­դու ինք­նագ­նա­հա­տա­կա­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փո­փո­խու­թյան է են­թարկ­վում, ին­չի ուղ­ղու­թյամբ պետք է ա­նընդ­մեջ աշ­խա­տել, փոր­ձել վեր կանգ­նել ոչ ցան­կա­լի ի­րա­վի­ճակ­նե­րից ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից: Նկա­տե­լի է, որ ո­րոշ ան­ձինք, ու­նե­նա­լով և՜ տա­ղանդ, և՜ գի­տե­լիք­ներ, և՜ այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ, եր­բեմն հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նե­լու հա­մար զգա­լի ջան­քեր են գոր­ծադ­րում: Ո­րոշ­ներն էլ, չու­նե­նա­լով ա­ռա­ջին­նե­րի պո­տեն­ցիալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, շատ ա­րագ մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի են հաս­նում: Բա­նն այն է, որ վեր­ջին­ներս ինք­նավս­տահ են, կա­րո­ղա­նում են ճիշտ ներ­կա­յաց­նել ի­րենց: Պարզ­վում է` գոր­ծա­տու­ներն այդ­պի­սի­նե­րին վս­տա­հում են: Ինք­նավս­տահ մար­դիկ, ըստ իս, ա­վե­լի հա­վա­սա­րակ­շռ­ված են, նրանց հետ հե­տաքր­քիր է հա­ղոր­դակց­վե­լը, ու­նեն հու­մո­րի զգա­ցում ու սուր միտք, ա­մեն ման­րու­քի հա­մար չեն վի­րա­վոր­վում, ձգ­տում են ի­րա­վի­ճա­կից դուրս գալ ա­ռանց վեր­բալ (խոս­քի մի­ջո­ցով) ընդ­հա­րում­նե­րի: Եվ հա­կա­ռա­կը, նա, ով ա­նընդ­հատ պատ­ճառ է փնտ­րում վե­ճի մեջ մտ­նե­լու, ցան­կա­ցած ա­ռի­թով ձայ­նը բարձ­րաց­նում է, այդ­պի­սին թե­րար­ժեք է, եր­բեմն նաև վախ­կոտ: Նման­նե­րը վա­նում են մարդ­կանց, հետևա­բար նաև զրկ­վում են ցան­կա­լի կա­րիե­րա­յի հաս­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից:
Ինք­նագ­նա­հա­տա­կա­նի հա­մար շատ կարևոր է ոչ միայն հա­մա­պա­տաս­խան հո­գե­բա­նա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը, այլև ֆի­զի­կա­կա­նի հան­դեպ ու­շադ­րու­թյու­նը: Անհ­րա­ժեշտ է կո­փել մար­մի­նը, զբաղ­վել մարմ­նա­մար­զու­թյամբ, վա­զել, պա­րել, կա­րո­ղա­նալ տի­րա­պե­տել ու­ղիղ քայլ­ված­քին: Նրանք, ով­քեր կո­րա­ցած են քայ­լում, վախ­վո­րած դեմք ու­նեն, չեն կա­րող ու­շադ­րու­թյուն գրա­վել, հետևա­բար նաև չեն հա­մար­վի հա­ջո­ղակ: Հո­գե­բան­ներն ա­պա­ցու­ցել են, որ ու­ղիղ պա­հե­լով ի­րա­նը` զգա­լիո­րեն մե­ծա­նում է ինք­նագ­նա­հա­տա­կա­նը: Նրանք, ով­քեր ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ճնշ­ված են զգում ի­րենց, կամ` ան­վս­տահ, կա­րող են փոր­ձել ուղղ­վել և միան­գա­մից կզ­գան տար­բե­րու­թյու­նը: Այս­տեղ գոր­ծում է հո­գե­սո­մա­տիկ (հո­գե­ֆի­զի­կա­կան) յու­րա­հա­տուկ մի ֆե­նո­մեն. մարմ­նի ճիշտ դիրքն ան­մի­ջա­կա­նո­րեն դրա­կան ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­նում հո­գե­կա­նի վրա. ու­ղիղ ի­րան ու­նե­ցող մար­դիկ շատ ա­վե­լի ինք­նավս­տահ ու գրա­վիչ են զգում ի­րենց: Իսկ նման դրա­կան հո­գե­վի­ճակ­ներ ու­նե­նա­լով, մարդ չի կա­րող ի­րեն թույլ ու տկար զգալ:
Կարևոր է նաև հի­շել, որ պետք է դի­մա­կա­յել չար տրա­մադր­վա­ծու­թյուն ու­նե­ցող­նե­րի ճն­շում­նե­րին: Գաղտ­նիք չէ, որ կան մար­դիկ, ով­քեր հակ­ված են քն­նա­դա­տե­լու, տե­ղի-ան­տե­ղի դի­տո­ղու­թյուն­ներ ա­նե­լու: Նրանց ՙզո­հը՚ չդառ­նա­լու հա­մար, չպետք է տր­վել սադ­րանք­նե­րին: Այ­սինքն, ան­հիմն քն­նա­դա­տո­ղը, ինքն էլ չու­նե­նա­լով բարձր ինք­նագ­նա­հա­տա­կան, իր հո­գե­կա­նի դա­տար­կու­թյու­նը փոր­ձում է լրաց­նել մութ ու կաս­կա­ծե­լի մի­ջոց­նե­րով. խա­ղում է իր զո­հի հետ, փոր­ձում ա­մեն կերպ ստո­րաց­նել նրան (խոսքն ա­ռողջ դի­տո­ղու­թյան մա­սին չէ), ուս­տի պետք չէ ստեղծ­ված ՙսար­դոս­տայ­նի՚ մեջ ընկ­նել: Այս­տեղ անհ­րա­ժեշտ է սո­վո­րել տի­րա­պե­տել սե­փա­կան հույ­զե­րին, ին­չը նույն­պես մար­դու հատ­կան­շա­կան գծե­րից է: Նման քն­նա­դա­տու­թյուն­նե­րից պաշտ­պան­վե­լու հա­մար կա­րե­լի է ուղ­ղա­կի լսել, ժպ­տալ, ոչ մի պա­րա­գա­յում հա­կա­հար­ված չտալ, հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում փո­խել խո­սակ­ցու­թյան թե­ման;

Ա­վե­լին, շատ ազ­դե­ցիկ, ար­դյու­նա­վետ ու ՙզի­նա­թա­փող՚ մար­տա­վա­րու­թյուն է նաև բա­րի վե­րա­բեր­մունքն այդ­պի­սի­նե­րի նկատ­մամբ:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 12 Jul 2019 11:09:26 +0000