comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 01 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Sun, 20 Oct 2019 14:19:50 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Տիգրան Օհանջանյանի հրապարակային պնդումների հիմքով http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27030-2019-07-02-22-43-23 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27030-2019-07-02-22-43-23 2019 թվականի հունիսի…
Մասնավորապես, Տ.Օհանջանյանը պնդում է, որ 2014 թվականի հունիսին զենք-զինամթերք կրելու ու ապօրինի պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանություն, որտեղ իրեն ապօրինաբար պահել են 13 օր: Նախկին դատապարտյալը նշում է, որ այդ ընթացքում  ինքը հնարավորություն չի ունեցել իրացնելու ազատությունից զրկվելու դեպքում անձի՝ օրենքով նախատեսված իրավունքները՝ հեռախոսազանգի իրավունք, փաստաբանի իրավունք և այլն:  Բացի այդ, Տ.Օհանջանյանի պնդմամբ, ազատությունից փաստացի զրկման պահից մինչեւ պատժի կրման ավարտը ինքը բազմիցս ծեծի և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների է ենթարկվել ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից: 
Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 15–րդ հոդվածով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:
Քննարկման հետագա ընթացքի մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 02 Jul 2019 20:42:42 +0000
Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27029-2019-07-02-22-41-21 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27029-2019-07-02-22-41-21 Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ
Արցախի Հանրապետության Մարդու…

 Կալիֆորնիայի սենատի՝ Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախմբի նախագահ սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա. Բեգլարյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը և մարտահրավերները, ինչպես նաև դրանց խախտումների ու սահմանափակումների ներքին ու արտաքին հիմնական պատճառները: Սենատոր Փորթանթինոն պատրաստակամություն է հայտնել աջակցել առկա որոշ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:

Լոս Անջելեսում գործող երեք առաջատար համալսարանների՝ մարդու իրավունքներով և հայկական ուսումնասիրություններով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են շարունակական համագործակցության հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր տիպի կրթական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգրկելով նաև Արցախի գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 02 Jul 2019 18:39:38 +0000
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկակական համագումարին մասնակցում են նաև Արցախից http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27028-2019-07-02-17-23-22 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27028-2019-07-02-17-23-22 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկակական համագումարին մասնակցում են նաև Արցախից
Մեծի Տանն Կիլիկիո…

 «Արցախպրես»-ի   թղթակցի   հաղորդմամբ՝   համագումարին բացման խոսքով  հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ  Առաջինը։

 
Նա  նշել  է, որ   2019  թվականը   հռչակվել է  որպես Հայ մամուլի տարի։ Արամ Առաջինը  խոսել  է  առկա համահայկական քարոզչական դաշտի խնդիրների մասին, անդրադարձել   ներքին և արտաքին մարտահրավերներին:
 
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր  ելույթում   ընդգծել է նաև, որ   Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու  մեկնաբանություններով:
 
Այնուհետև  Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընթերցել է ՀՀ  վարչապետ  Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը՝  ուղղված  համագումարի  մասնակիցներին:
Համագումարին   Արցախից  մասնակցում  են   «Արցախպրես»  լրատվական  գործակալության  տնօրեն  Վահրամ  Պողոսյանը,   «Ազատ Արցախ» հանրապետական   թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը, ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը   և  Արցախի  հանրային  ռադիոյի խմբագիր Միքայել Հաջյանը։
 
Համագումարին   «Արցախպրես»  լրատվական գործակալության   տնօրեն  Վահրամ  Պողոսյանը   հանդես  է  եկել   «Արցախյան  մամուլը. մարտահրավերներ և  խնդիրներ»  թեմայով   ելույթով:
Նա  անդրադարձել  է  արցախյան մամուլի խնդիրներին, համահայկական մեդիադաշտում դրանց առանձնահատկություններին և լուծման գործում համահայկական ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Վ. Պողոսյանը     կարևորել  է  տեղեկատվական դաշտում տեխնոլոգիական առաջընթացին համահունչ  քայլելը  և  մասնագետների պարբերաբար  վերապատրաստումը, ինչպես  նաև  առաջնահերթությունների ճշգրտմամբ համահայկական մարտահրավերների  միասնական  օրակարգի  ձևավորումը:
 
Համագումարից  հետո Արցախպրես»  լրատվական գործակալության տնօրենին  ընդունել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
 
Արցախյան մամուլի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես կգան ելույթներով: Միքայել  Հաջյանն ու   Արա  Պուլուզյանը կհամակարգեն տարբեր նիստերի աշխատանքները:
Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով՝ համագումարին ներկա էր  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:  

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Tue, 02 Jul 2019 17:20:57 +0000
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27027-2019-07-02-14-36-22 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27027-2019-07-02-14-36-22 Նախագահ Բակո Սահակյանը…

 

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 02 Jul 2019 14:36:00 +0000