comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 15 Սեպտեմբերի 2019 http://artsakhtert.com Fri, 22 Nov 2019 17:01:16 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՊՐԵԼ՝ ԱՊՐԻԼՈՒՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ ՀԻՇԵԼՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27443-2019-09-16-18-20-32 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27443-2019-09-16-18-20-32 ԱՊՐԵԼ՝ ԱՊՐԻԼՈՒՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ ՀԻՇԵԼՈՎ
Նորայր Հովսեփյան

 Սեպտեմբերի 15-ին Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարում մեծ մկրտություն է կազմակերպվել: Մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները, պատերազմից հետո ծնված եւ տղաների անունը կրող փոքրիկները:

Կնքահայրերն էլ ապրիլյան պատերազմի մասնակիցներն են՝ շարքայինից գնդապետ: Բոլորն էլ իրենց պարտքն են համարում զոհված մարտընկերների ընտանիքների կողքին լինելը: Վստահ են, նոր, հոգեւոր կապը, առավել քան նպատակին է ծառայելու՝ դառնալով նաեւ տասնամյակներ ձգվող բարեկամության հիմքը:
Ապրել՝ չմոռանալով նրանց, ովքեր մնացին ապրիլում: Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության հռչակած նպատակն է: Ում ճակատագիրը խնայել է մարտի դաշտում, իր պարտքն է համարում զոհված մարտընկերոջ ընտանիքի կողքին լինելը: ՙՈրեւէ բան չկա, որ կարող է նրանց հուշերից վերացնել այդ ցավը: Բայց մենք կարող ենք թեթեւացնել այդ ցավը՝ լինելով նրանց կողքին: Իրենց երեխաների թիկունքին կարող է լինել ապրիլյանի մասնակիցը՝ որպես քավոր, տղաների երեխաները, հարազատները՝ սանիկ՚,- ասում է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամ Շուլի Հակոբյանը: Հենց այդպես էլ միությունում հասունացավ գաղափարը, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցները դառնան նույն պատերազմում զոհված հերոսների հարազատների, պատերազմից հետո ծնված եւ տղաների անունը կրող փոքրիկների կնքահայրերը: Ռուբեն Մխիթարյանն ու ընկերներն էլ օգնեցին գաղափարը գործի վերածել: ՙԵս ու ընկերներս ուղղակի մեկ անգամ էլ ցույց տվեցինք, Հայոց բանակը, պաշտպանության բանակը, ընկած տղաներին պետք է հիշել ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր՚,- բազմաթիվ օրերի չարչարանքը կարճ է բանաձեւում նախաձեռնության կազմակերպիչ Ռուբեն Մխիթարյանը: Արդյունքը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մարդաշատ հրապարակն է: Ռոբերտ Աբաջյանի պապը կնքահայր չէ, բայց որոշել է անպայման ներկա լինել փոքրիկ Ռոբերտների մկրտությանը: Փոքրիկ Ռոբերտներից մեկը Քաշաթաղի շրջանից է: Երիտասարդ մայրը խոստովանում է՝ իր 7-րդ երեխայի անունը որոշել էր այն ժամանակ, երբ դեռ բժիշկները չէին ասել՝ տղա կծնվի՞, թե՞ աղջիկ: ՙԵրազիս եմ տեսել: Ինչը ճիշտ է՝ էդպես եմ որոշել: Ամուսինս ասաց՝ ինչ գիտես, թող ծնվի՝ հետո: Ասացի՝ ես արդեն գիտեմ՚,- պատմում է Արեւիկ Գրիգորյանը:
Իսկ գնդապետ Սահակյանի գրկին զոհված մարտական ընկերոջ՝ Դավիթ Գասպարյանի դուստրն է: ՙՄարիանան իմ գեղեցկուհին է, ու ես քավոր եմ կանգնելու իրեն ու մինչեւ մեր գեղեցկուհին ամուսնանա՝ բոլոր միջոցառումներին էլ պարտադիր մասնակցություն կունենամ՚,- վստահեցնում է պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը: Պատմությունները շատ են: Ղազանչեցոցի բակը լի է հյուրերով ու նրանց պատմություններով: Բայց արդեն տաճար մտնելու ժամն է: 40 կնքահայրերը, 90 սանիկների եւ նրանց ընտանիքների անդամների հետ Ղազանչեցոց են մտնում, որտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է պատասխանատու արարողության համար: Մեծ կնունքին նաեւ նախագահ Բակո Սահակյանն է մասնակցել՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Նրանցից շատերը նախկին ազատամարտիկներ են, 1990-ականների պատերազմի ու Ապրիլյան պատերազմի մասնակիցներ:
Տաճարը, որ որպես կանոն լուռ ու խորհրդավոր է լինում, լցվել է փոքրիկ Ռոբերտների, Արմենակների, Տիգրանների ճիչ ու ծիծաղով: Այսպես նոր պատմություններ են ծնվում, բարեկամական նոր կապեր ամրանում: Արցախի թեմակալ առաջնորդն օրվա տոնական տրամադրությունը բնական է համարում: Մարդկանց միավորողը պարզապես կորստի ցավը չէ, այլ այդ ցավը միասին հաղթահարելու ձգտումը: ՙՄկրտեցինք, խաչը կախեցինք հենց խաչվերացի տոնին, որ կրկնակի ուժեղ լինի եւ իրենք էլ դառնան հայրենիքի հզոր պաշտպան՚,- օրվա խորհուրդն է ամբողջացնում Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ավարտին բոլորին էր անակնկալ սպասում: Քավոր սանիկներին ու հյուրերին Ղազանչեցոցի բակում շուշեցի փոքրիկներն են դիմավորել՝ ամբողջական դարձնելով օրվա ուրախությունը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 16 Sep 2019 18:17:34 +0000
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27442-2019-09-16-17-40-38 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27442-2019-09-16-17-40-38 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 16 Sep 2019 17:39:36 +0000
Այցելություն Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27441-2019-09-16-17-02-36 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27441-2019-09-16-17-02-36 Այցելություն Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումն ու ընդլայնումը պետության կարեւոր առաջադրանքներից է եւ այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 16 Sep 2019 16:34:16 +0000
ԱՐ­ՑԱԽ. ԸՆՏ­ՐԱ­ԿԱՆ ՄՐ­ՑԱ­ՎԱԶ­ՔԸ ԿԱՐՃ ՏԱ­ՐԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ՉԻ ԵՆ­ԹԱԴ­ՐՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27440-2019-09-16-16-03-09 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27440-2019-09-16-16-03-09 ԱՐ­ՑԱԽ. ԸՆՏ­ՐԱ­ԿԱՆ ՄՐ­ՑԱ­ՎԱԶ­ՔԸ  ԿԱՐՃ ՏԱ­ՐԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ՉԻ ԵՆ­ԹԱԴ­ՐՈՒՄ
Ա­շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խում ա­վարտ­վել են տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րը, բայցևայն­պես, հայ­կա­կան մա­մու­լը և տար­բեր ին­տեր­նետ-ըն­կե­րակ­ցու­թյուն­ներ գործ­նա­կա­նում դրանց վրա ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում` շա­րու­նա­կե­լով հա­մա­ռո­րեն շր­ջա­նա­ռու­թյան մեջ դնել խոր­հր­դա­րա­նա­կան և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի թե­ման, ո­րոնց դեռ շատ ա­միս­ներ կան:

Ա­յո, պար­բե­րա­կան մա­մու­լում և հա­մա­ցան­ցում կր­քե­րը բա­վա­կա­նին թե­ժա­ցել են. տար­բեր դի­տորդ­ներ, վեր­լու­ծա­բան­ներ, փոր­ձա­գետ­ներ, լրագ­րող­ներ և բլո­գեր­ներ, ա­սես խոսք­նե­րը մեկ ա­րած, կի­սում են չս­պա­նած ար­ջի մոր­թին. ի­րենք են թեկ­նա­ծու­ներ ա­ռա­ջադ­րում, հաշ­վար­կում նրանց շան­սե­րը, ինչ-որ մե­կին հաղ­թա­նակ շնոր­հում, իսկ ինչ-որ մե­կին ձա­խո­ղում կան­խա­գու­շա­կում: Գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում ա­սես շախ­մա­տա­յին խա­ղում, ո­րում, ինչ-որ մե­կի կամ­քով շարժ­վե­լով` (զին­վո­րը փո­խա­կերպ­վում է թա­գու­հու), թեթև խա­ղա­քա­րը մի ակն­թար­թում վե­րած­վում է ծան­րի, և հա­կա­ռա­կը:
Ընդ ո­րում, ար­վում են ա­մե­նա­տար­բեր են­թադ­րու­թյուն­ներ, ինչ­պես լուրջ` ար­ժա­նի ու­շադ­րու­թյան, այն­պես էլ պար­զա­պես ան­հա­վա­նա­կան ու ան­հե­թեթ, ո­րոնք ցն­ցում են ըն­թեր­ցո­ղի երևա­կա­յու­թյու­նը մտա­ցա­ծին կամ խիստ ուռ­ճաց­ված փաս­տե­րով: Ա­կա­մա­յից մտ­քովդ անց­նում է Մարկ Տվե­նի ՙԻնչ­պես ինձ նա­հան­գա­պետ ընտ­րե­ցին՚ եր­գի­ծա­կան պատմ­ված­քը: Թվում է` մեծ ա­մե­րի­կա­ցու նկա­րագ­րած ժա­մա­նակ­նե­րը վա­ղուց են պատ­մու­թյան գիրկն ան­ցել, այ­դու­հան­դերձ, ընտ­րա­կան քա­րոզ­չա­կան խա­ղի ա­նազ­նիվ, ստոր երևույթ­նե­րից և մե­թոդ­նե­րից շա­տե­րը, ա­վա՛ղ, պահ­պան­վել են:
Մեր բուն նյու­թից չշեղ­վե­լու հա­մար` չենք կենտ­րո­նա­նա կոնկ­րետ ա­նուն­նե­րի ու ազ­գա­նուն­նե­րի վրա (ցան­կու­թյան դեպ­քում` յու­րա­քան­չյուրն ինքն ի­րեն կճա­նա­չի): Նկա­տենք միայն, որ ո­րոշ կեղծ հո­րին­ված­նե­րի պատ­ճա­ռով խիստ ան­հար­մար ես զգում ըն­թեր­ցո­ղի ա­ռաջ, որն ան­կեղ­ծո­րեն ցան­կա­նում է ճշ­մար­տու­թյունն ի­մա­նալ:

Իսկ ար­դա­րա­միտ լի­նե­լու հա­մար, նախևա­ռաջ, անհ­րա­ժեշտ է ըն­դու­նել այն փաս­տը, որ ա­ռայժմ չի ան­վան­վել Ար­ցա­խում անց­կաց­վե­լիք խոր­հր­դա­րա­նա­կան և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հս­տակ ամ­սա­թի­վը, և ի­րա­րից ա­ռաջ անց­նե­լով կան­խա­տե­սում­նե­րի շուրջ մտա­վար­ժանք­ներ ա­նե­լը` ի­րենց ինչ-որ մար­գա­րե­նե­րի տեղ դնե­լով, հե­ռու գնա­ցող եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լը` ել­նե­լով նրա­նից` ամ­բիո­նում ով ում մեջ­քի հետևում է կանգ­նած կամ` ով ինչ­պես է զրու­ցակ­ցին նա­յել, ան­լուրջ և հա­կաար­դյու­նա­վետ է:
Կրկ­նա­կի ցա­վա­լի է, որ ո­րոշ ՙվեր­լու­ծա­բան­ներ՚, փա­ռա­վո­րե­լով ու մե­ծա­րե­լով ի­րենց ՙթեկ­նա­ծուին՚ կամ փոր­ձե­լով նսե­մաց­նել նրա հա­կա­ռա­կոր­դին, շա­հար­կում են ազ­գա­յին զգաց­մունք­նե­րը և շա­հե­րը: Օ­րի­նակ, հար­գար­ժան մար­դու, պրո­ֆե­սո­րի ին­չի՞ն էր պետք Բաք­վի քա­րոզ­չու­թյան ո­ճով ա­ղա­ղա­կող սուտ հն­չեց­նել: Ինչ­պե՞ս հաս­կա­նալ նրա ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյունն առ այն, որ 2016թ. Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո Ղա­րա­բա­ղը լքել է շուրջ 40 հա­զար քա­ղա­քա­ցի, ո­րոն­ցից 30 հա­զարն, իբր, ար­դեն Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիու­թյուն է ստա­ցել ¥ՙՆո­յեվ Կով­չեգ՚, N 8, 2019թ. օ­գոս­տոս, ՙՂա­րա­բա­ղը` փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­շե­մին՚ հոդ­ված): Որ­տե­ղի՞ց նա նման տե­ղե­կու­թյուն­ներ ու­նի: Ի՞նչ է սա` ա­կա­մա ար­ված խե­ղա­թյու­րու՞մ, թե՞ սադ­րանք: Այդ եր­բա­նի՞ց են գիտ­նա­կան­ներն սկ­սել ա­սե­կո­սե­նե­րի ու բամ­բա­սանք­նե­րի վրա հեն­վել…
Բա­րե­բախ­տա­բար, Բաք­վի ստոր ծրագ­րե­րին, հա­կա­ռակ ՙվեր­լու­ծա­բա­նի՚ պն­դում­նե­րին, վի­ճակ­ված չէր ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լու, նախևա­ռաջ ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած մեր զին­վոր­նե­րի և մար­տա­կան ու­ղի ան­ցած սպա­նե­րի հե­րո­սու­թյան շնոր­հիվ: Հա­կա­ռա­կը, մենք բո­լորս հի­շում ենք` ինչ­պես հա­զա­րա­վոր մար­դիկ, այդ թվում Ար­ցա­խում ծն­ված, վա­ղուց Ռու­սաս­տա­նում հաս­տատ­ված հա­յե­րը, միաս­նա­կան պոռ­թկ­ման մեջ շտա­պե­ցին հեր­թա­կան լուրջ փոր­ձու­թյան ա­ռաջ հայ­տն­ված պատ­մա­կան Հայ­րե­նիք, մար­դիկ, ո­րոնք պատ­րաստ էին նրա հա­մար ի­րենց կյան­քը տալ, այն դեպ­քում, երբ գործ­նա­կա­նում դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չկար, քա­նի որ զին­ծա­ռա­յող­նե­րը հիա­նա­լի կեր­պով կա­տա­րել են ի­րենց ա­ռա­ջադ­րան­քը` գլ­խո­վին ջախ­ջա­խե­լով հա­կա­ռա­կոր­դին և եր­կար ժա­մա­նա­կով զս­պե­լով Բաք­վի ռազ­մա­քա­ղա­քա­կան ռե­ժի­մի խան­դա­վա­ռու­թյու­նը: Քա­նի որ ար­դեն շո­շա­փել ենք այդ թե­ման, նշենք, որ հայ­կա­կան հա­սա­րա­կու­թյան հա­մար թշ­նա­մու ձեռ­նար­կած ապ­րի­լյան ագ­րե­սիան դար­ձավ ճշ­մար­տու­թյան բա­ցա­հայտ­ման յու­րօ­րի­նակ պահ: Այն ա­կա­մա­յից հա­մախմ­բեց աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում ապ­րող հայ­րե­նա­կից­նե­րին: Նման միաս­նա­կա­նու­թյուն ու հա­մախ­մբ­վա­ծու­թյուն Ար­ցա­խի թշ­նա­մի­ներն ակ­նա­հայ­տո­րեն չէին սպա­սում, և հի­մա նրանք յոթ ան­գամ կմ­տա­ծեն` նախ­քան ևս մեկ ան­գամ նման ար­կա­ծախ­նդ­րու­թյան դի­մե­լը: Ով թույլ նյար­դեր ու­նի, ով պատ­րաստ է ա­ռա­ջին իսկ կրա­կոց­նե­րից հե­տո կամ պար­զա­պես Բաք­վի ռե­ժի­մի պա­րագլ­խի հան­ցա­վոր շուր­թե­րից հն­չած սպառ­նա­լիք­նե­րի պատ­ճա­ռով խու­ճա­պա­հար իր հայ­րե­նի եր­կի­րը լքել, թող Աստ­ված նրանց դա­տա­վոր լի­նի, թող նրանք ի­րենց հա­մար ու­րիշ հայ­րե­նիք փնտ­րեն Ubi bene ibi patria հայտ­նի սկզ­բուն­քով (ՙՈր­տեղ լավ է, այն­տեղ է հայ­րե­նի­քը՚): Այ­սօր­վա Ար­ցա­խին, ո­րը պայ­քա­րում է ար­ժա­նա­պա­տիվ կյանք ու­նե­նա­լու հա­մար, վախ­կոտ­ներ և աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի­ներ (կոս­մո­պո­լիտ­ներ) պետք չեն: Գի­տակ­ցե­լով ի­րենց կյան­քին և անվ­տան­գու­թյա­նը մշ­տա­պես սպառ­նա­ցող վտան­գը` ար­ցախ­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն ար­դեն վա­ղուց հո­գե­բա­նո­րեն մար­տա­կան է տրա­մադր­ված, ին­չը են­թադ­րում է հա­կա­ռա­կոր­դի սադ­րանք­նե­րին և ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ցան­կա­ցած զար­գաց­մա­նը միշտ պատ­րաստ լի­նե­լը: Այ­սօր սա է ա­զա­տու­թյան, պատ­վի և ար­ժա­նա­պատ­վու­թյան գի­նը…
Բայց վե­րա­դառ­նանք մեր գլ­խա­վոր թե­մա­յին` Ար­ցա­խում կա­յա­նա­լիք խոր­հր­դա­րա­նա­կան և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին և տպա­գիր ու է­լեկտ­րո­նա­յին ԶԼՄ-նե­րում` բուն ընտ­րու­թյուն­նե­րից շատ ա­ռաջ սկս­ված տե­ղա­կատ­վա­կան-քա­րոզ­չա­կան այն­քան էլ ոչ ա­ռողջ մր­ցա­վազ­քին: Մաս­նա­վո­րա­պես, կցան­կա­նա­յինք կանգ առ­նել նա­խա­գա­հա­կան մր­ցա­վազ­քում մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նա­լիք հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի կեր­պար­նե­րի ու նրանց ա­ռան­ձին ո­րակ­նե­րի չա­փա­զանց­ման վրա: Մար­տա­կան ու­ղի ան­ցած գե­նե­րալ­նե­րի և ռազ­մա­կան գոր­ծում մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի նկատ­մամբ ա­մե­նայն հար­գան­քով հան­դերձ պետք է ըն­դու­նել, որ նրանք նույն­պես միս ու ա­րյու­նից մար­դիկ են` ի­րենց բո­լոր ար­ժա­նիք­նե­րով ու թե­րու­թյուն­նե­րով և չի կա­րե­լի փոր­ձել նրանց ա­ռաս­պե­լա­կան հե­րոս­ներ դարձ­նել, ա­ռա­վել ևս մի ոմն մե­սիա, ո­րից է մի­միայն կախ­ված մի ամ­բողջ ժո­ղովր­դի փր­կու­թյու­նը: Նաև ա­նըն­դու­նե­լի և ան­բա­րո է հա­վա­քա­կան ժո­ղովր­դա­կան հե­րո­սու­թյու­նը` ի­րեն պար­տադր­ված պա­տե­րազ­մում Ար­ցա­խի տա­րած հաղ­թա­նա­կի գլ­խա­վոր գոր­ծո­նը, մեկ մար­դու վե­րագ­րե­լը: Պետք է միշտ հի­շել, որ Հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լիս հե­րոս­նե­րից ո­մանք զոհ­վել են, իսկ մյուս­նե­րը գե­նե­րալ­ներ են դար­ձել շատ ա­ռում­նե­րով ա­ռա­ջին­նե­րի շնոր­հիվ: Ի դեպ, 45 տա­րե­կան ու դրա­նից բարձր գրե­թե բո­լոր ար­ցախ­ցի­նե­րին կա­րե­լի է պա­տե­րազ­մի հե­րոս­ներ կո­չել. նրանց թվում են մար­տի դաշ­տում բազ­միցս վի­րա­վո­րում ստա­ցած` հրաշ­քով փրկ­ված մար­դիկ (նե­րա­ռյալ տո­ղե­րիս հե­ղի­նա­կը), հաշ­ման­դամ­նե­րը: Ու նրանք ապ­րում են հան­գիստ ու խա­ղաղ`ա­ռանց կուրծք ծե­ծե­լու և պարգևներ պա­հան­ջե­լու: Այն­պես որ` լկ­տիու­թյուն է հա­րյու­րա­վոր ու հա­զա­րա­վոր ՙհա­սա­րակ՚ հե­րոս­նե­րի ընդ­հա­նուր հաղ­թա­նակն ինչ-որ մի ՙգեր­հե­րո­սի՚ վե­րագ­րե­լը: Դա ար­ջի ծա­ռա­յու­թյուն է, ո­րը ոչ մե­կին պետք չէ…

Նա­խա­գա­հի ընտ­րու­թյան կար­գի և ժամ­կետ­նե­րի մա­սին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան 89-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, ՙՀան­րա­պե­տու­թյան նա­խա­գահն ըն­տր­վում է Սահ­մա­նադ­րու­թյամբ և օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով: Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հեր­թա­կան ընտ­րու­թյունն անց­կաց­վում է Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րի ա­վար­տից 50 օր ա­ռաջ՚: Ազ­գա­յին ժո­ղո­վի ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վում են Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րի հետ միա­ժա­մա­նակ (Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան 109-րդ հոդ­ված): Իսկ մինչև այդ վճ­ռո­րոշ 50 օ­րե­րը, կրկ­նում եմ, դեռ շատ ա­միս­ներ կան:
Մինչ­դեռ լրատ­վա­կան դաշ­տում տե­ղի ու­նե­ցող երևույթ­նե­րը հի­շեց­նում են հետևյալ տա­րօ­րի­նակ պատ­կե­րը. հան­դի­սա­տե­սը, ա­կա­նա­տես լի­նե­լով նրան, որ վա­զորդ­նե­րը ֆալս­տարտ են վերց­րել ¥կեղծ մեկ­նարկ) և վա­զել սկ­սել մր­ցա­վա­րի սու­լո­ցից ա­ռաջ, ձևաց­նում է, որ ոչ մի բան տե­ղի չի ու­նե­ցել, դեռ ա­վե­լին, իր բղա­վոց­նե­րով ու սու­լոց­նե­րով քա­ջա­լե­րում, ա­ռաջ է մղում նրանց, թե­պետ քաջ գի­տակ­ցում է, որ մր­ցա­վազ­քի ար­դյունք­նե­րը չեն հաշ­վարկ­վի: Սա ծի­ծա­ղե­լի չէ, այլ հի­մա­րու­թյուն է, ինչ-որ ի­մաս­տով նաև` վտան­գա­վոր: Պաշ­տո­նա­կան մեկ­նար­կին չս­պա­սած ան­ձինք, ար­դյոք, ու­ժաս­պառ չեն լի­նի՞ նախ­քան իս­կա­կան մեկ­նար­կի ազ­դա­րար­վա­րե­լը` ժա­մա­նա­կից շուտ ծախ­սե­լով ռե­սուրս­նե­րը և ու­ժե­րը: Նրանք օ­րի­նա­պահ թեկ­նա­ծու­նե­րին ար­դյո՞ք չեն խան­գա­րի սահ­ման­ված կար­գով ա­ռա­ջադր­վել և ընտ­րա­կան մր­ցա­վազ­քին նա­խա­պատ­րաստ­վել: Չէ՞ որ այն­պի­սի լուրջ ընտ­րու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են խոր­հր­դա­րա­նա­կա­նը և նա­խա­գա­հա­կա­նը, խո­սե­լով այդ նույն մար­զա­կան լեզ­վով, ոչ թե կարճ տա­րա­ծու­թյան, այլ մա­րա­թո­նյան մր­ցա­վազք է, ո­րը պա­հան­ջում է սե­փա­կան ու­ժե­րի հան­գա­մա­նա­լից հաշ­վար­կում:
Ու­շադ­րու­թյուն հրա­վի­րենք ևս մեկ, ըստ իս, ոչ պա­կաս կարևոր աս­պեկ­տի վրա: Ո­րոշ ՙվեր­լու­ծա­բան­ներ՚, ի­րենց հե­ղա­փո­խու­թյան ա­կա­նա­վոր գա­ղա­փա­րա­խոս­նե­րի և ռազ­մա­վար­նե­րի տեղ դնե­լով, չգի­տես ին­չու, Ար­ցա­խին սպառ­նում են իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի փո­փո­խու­թյամբ, ա­սես դրան կհա­ջոր­դի աշ­խար­հի վեր­ջը: Այ­սինքն` նրանք սպառ­նում են բնա­կա­նոն գոր­ծըն­թա­ցով, ո­րը մեկ ան­գամ չէ, որ տե­ղի է ու­նե­ցել ա­զատ ու ան­կախ Ար­ցա­խի պատ­մու­թյան ըն­թաց­քում: Այդ ՙբա­ցատ­րու­թյուն­ներ տվող պա­րո­նայք՚ փոր­ձում են դա­սեր տալ այն մարդ­կանց, ո­րոնք ա­ռա­ջի­նը այդ պա­հին փլուզ­ման եզ­րին գտն­վող խոր­հր­դա­յին տա­րա­ծու­թյու­նում ի­րա­կա­նաց­րին ա­զա­տու­թյան և ան­կա­խու­թյան հե­ղա­փո­խու­թյուն… Ե­կեք, պա­րո­նայք ան­համ­բե­րա­տար­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­ցախ­ցի­նե­րին ի­րա­վունք վե­րա­պա­հենք` ինք­նու­րույն ո­րո­շե­լու, լի­նի ՙհե­ղա­փո­խու­թյուն՚, թե ոչ, իսկ ժո­ղովր­դին սադ­րիչ­ներ պետք չեն:
Շախ­մա­տի սի­րա­հար­նե­րը քաջ ծա­նոթ են ՙպա­տա­յին ի­րա­վի­ճակ՚ տեր­մի­նին: Դա շախ­մա­տա­յին պար­տիա­յում մի ի­րա­վի­ճակ է, երբ ար­քան շա­խի տակ չէ, բայց ընդ ո­րում խա­ղա­քա­րե­րը շարժ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն: Ինչ­պե՞ս է շախ­մա­տում պա­տա­յին ի­րա­վի­ճակ ստեղծ­վում: Խա­ղի մաս­նա­կից­նե­րի նա­խորդ քայ­լե­րի ար­դյուն­քում քայլ ա­նե­լու ի­րա­վունք ու­նե­ցող խա­ղա­ցո­ղը չի կա­րո­ղա­նում այդ հնա­րա­վո­րու­թյու­նից օգտ­վել, քա­նի որ չկան ա­ռանց խա­ղի կա­նո­նե­րը խախ­տե­լու խա­ղա­քա­րե­րը տե­ղա­շար­ժե­լու տար­բե­րակ­ներ: Միևնույն ժա­մա­նակ ար­քա­յին շախ չի հայ­տա­րար­ված, այլ նշա­նա­կում է, որ ոչ ոք չի հաղ­թում:

Ար­դյուն­քում էլ ա­ռա­ջա­նում է ա­նե­լա­նե­լի դրու­թյուն` չկան պարտ­ված­ներ և հաղ­թած­ներ, բայց քայ­լեր ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ էլ չկան:
Օ­րի­նակ­ներ, երբ խա­ղի մեջ կամ կյան­քում փա­կու­ղի է ա­ռա­ջա­նում, բազ­մա­թիվ են: Եվ ե­թե շախ­մա­տում դա նշա­նա­կում է ըն­դա­մե­նը ոչ-ո­քի, ա­պա կյան­քում պա­տա­յին ի­րա­վի­ճա­կը կա­րող է բո­լո­րի հա­մար շատ ա­վե­լի տխուր հան­գու­ցա­լու­ծում ստա­նալ: Բնա­կա­նա­բար, մենք բո­լորս դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ ենք ցան­կա­նում, բայց չպետք է գոր­ծըն­թացն ար­հես­տա­կա­նո­րեն պա­տա­յին ի­րա­վի­ճա­կի հասց­նել, երբ ար­դեն խնդ­րա­հա­րույց կլի­նի ընդ­հա­նուր շա­հե­րից բխող և ըն­դա­նուր առ­մամբ` հա­սա­րա­կու­թյան բա­րօ­րու­թյա­նը միտ­ված քայ­լեր ա­նե­լը…
Ի­հար­կե, ո­րո­շա­կի ի­մաս­տով կա­րե­լի է ող­ջու­նել ո­րոշ պո­տեն­ցիալ թեկ­նա­ծու­նե­րի հան­դի­պում­նե­րը մարդ­կանց, հատ­կա­պես գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի հետ, նրանց խն­դիր­նե­րին և ակն­կա­լիք­նե­րին ծա­նո­թա­նա­լը: Սա­կայն պետք է վեր­լու­ծել յու­րա­քան­չյուր նա­խընտ­րա­կան խոսք և խոս­տում, այլ ոչ թե ի­ռա­ցիո­նալ ար­ձա­գան­քել ար­տա­քին ազ­դակ­նե­րին: Այ­լա­պես ծիա­ծա­նա­գույն ակն­կա­լիք­նե­րին կա­րող են հեր­թա­փո­խել գորշ ա­ռօ­րյան և դա­ռը հիաս­թա­փու­թյու­նը: Իսկ ինք­նա­խա­բեու­թյու­նը մեզ հա­մար ան­շուշտ հետ­քայլ կն­շա­նա­կի:
Բաց և ար­դար ընտ­րու­թյուն­նե­րը ցույց կտան` ով ինչ է ի­րա­կա­նում ի­րե­նից ներ­կա­յաց­նում: Պարզ է մի բան` Ար­ցա­խը պետք է ա­ռա­ջա­դի­մա­կան մտա­ծե­լա­կեր­պով ա­ռաջ­նորդ ու­նե­նա, ով ու­նակ կլի­նի ոչ միայն սա­տար կանգ­նել և պաշտ­պա­նել ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձեռք­բե­րա­ծը, այլև ի­րա­տե­սո­րեն պատ­կե­րաց­նել հե­տա­գա հետևո­ղա­կան զար­գաց­ման ու­ղի­ներն առն­վազն մո­տա­կա 10 տա­րի­նե­րի հա­մար: Եվ նման ա­ռաջ­նորդ­ներ, ան­շուշտ, կան Ար­ցա­խի հո­ղում: Իսկ որ­պես­զի նրանք կա­րո­ղա­նան ի­րենց լիո­վին դրսևո­րել, ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը պետք է զար­գա­նան բնա­կա­նոն հու­նով: Եվ, հետևա­պես, ան­թույ­լատ­րե­լի են այդ գոր­ծըն­թաց­նե­րից մարդ­կանց ար­հես­տա­կա­նո­րեն դուրս թող­նե­լը, թեկ­նա­ծու­նե­րի շար­քից որևէ մե­կին հե­ռաց­նե­լու, կամ` ընդ­հա­կա­ռա­կը, ան­հիմն և ա­նար­ժան կեր­պով ինչ-որ մե­կին ա­ռաջ մղե­լու փոր­ձե­րը: Այդ հար­ցում հա­տուկ պա­տաս­խա­նատ­վու­թյուն են կրում լրագ­րող­նե­րը, ԶԼՄ-նե­րի ղե­կա­վար­նե­րը, ո­րոնք պետք է ձգ­տեն ար­հես­տա­վար­ժո­րեն ճշ­մար­տու­թյու­նը մարդ­կանց հասց­նել, այլ ոչ թե լրատ­վա­կան դաշ­տում կր­քեր բոր­բո­քեն: Ընտ­րու­թյուն­նե­րը պետք է միա­վո­րեն, այլ ոչ թե պա­ռակ­տեն հա­սա­րա­կու­թյու­նը, ա­ռա­վել ևս այն հա­սա­րա­կու­թյու­նը, որն ապ­րում է ի­րեն պար­տադր­ված շա­րու­նա­կա­կան պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում:
Ինչ վե­րա­բե­րում է կոնկ­րետ ա­նուն­նե­րին ու ազ­գա­նուն­նե­րին, կեն­սագ­րու­թյուն­նե­րին և ի­րա­կան գոր­ծե­րին, ա­պա նրանց մա­սին ան­պայ­մա­նո­րեն կաս­վի դրա հա­մար սահ­ման­ված ժա­մին, երբ, ի վեր­ջո, ընտ­րու­թյուն­նե­րը պաշ­տո­նա­պես կհայ­տա­րար­վեն, և կսկս­վեն օ­րեն­քով նա­խա­տես­ված ընտ­րա­կան ըն­թա­ցա­կար­գե­րը և գոր­ծըն­թաց­նե­րը: Իսկ ընտ­րու­թյուն­նե­րը, կրկ­նենք, կարճ տա­րա­ծու­թյան մր­ցա­վազք չէ, այլ մա­րա­թոն, և հաղ­թում է ոչ թե նա, ով ա­ռա­ջինն է վա­զել սկ­սել, այլ նա, ով ա­ռա­ջինն է վերջ­նա­գի­ծը հա­տում:
Զին­վենք համ­բե­րու­թյամբ, պա­րո­նա՜յք, քան­զի, հայտ­նի է. շտա­պե­լով` մարդ­կանց ծաղ­րի ա­ռար­կան կդառ­նանք: Դեռ ա­վե­լին, կո­պիտ մի­ջամ­տու­թյան և հե­ղա­փո­խա­կան կր­քեր բոր­բո­քե­լու փոր­ձե­րը կա­րող են ընդ­հան­րա­պես վտան­գի տակ դնել ա­զատ ու ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման հնա­րա­վո­րու­թյունն իսկ: Մենք կա­րող են պար­զա­պես ընդ­հա­նուր աղ­մու­կի մեջ չլ­սել մր­ցա­վա­րի` մեկ­նարկ ազ­դա­րա­րող սու­լո­ցը..
Մի՞­թե մենք դրան ենք ձգ­տում….

www.noev-kovcheg.ru

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 16 Sep 2019 15:57:13 +0000
ՙՀԱ­ՅՈՑ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՑՅԱ­ԼԸ, ՆԵՐ­ԿԱՆ ՈՒ Ա­ՊԱ­ԳԱՆ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ 4-ՐԴ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27439-4 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27439-4 ՙՀԱ­ՅՈՑ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՑՅԱ­ԼԸ, ՆԵՐ­ԿԱՆ ՈՒ Ա­ՊԱ­ԳԱՆ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ 4-ՐԴ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ
Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րու­մը (ԱԵԳՄՄ) սեպ­տեմ­բե­րի 13-15-ը Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կեր­պել էր ՙՀա­յոց պե­տա­կա­նու­թյան ան­ցյա­լը, ներ­կան ու ա­պա­գան՚ մի­ջազ­գա­յին ե­րի­տա­սար­դա­կան 4-րդ գի­տա­ժո­ղո­վը, ո­րը նվիր­ված էր ԵՊՀ հիմ­նադր­ման 100-ա­մյա­կին: Գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցել են 111 գիտ­նա­կան­ներ ու մաս­նա­գետ­ներ, այդ թվում` պրո­ֆե­սոր­ներ Գեր­մա­նիա­յից, Ֆրան­սիա­յից, Լե­հաս­տա­նից, Ռու­սաս­տա­նից, Ուկ­րաի­նա­յից, Հա­րա­վա­յին Օ­սիա­յից, ՀՀ-ից և Ար­ցա­խից: Մի­ջո­ցառ­ման մեկ­նար­կը հան­դի­սա­վոր պայ­ման­նե­րում տր­վել է Ստե­փա­նա­կեր­տի ՙՎալ­լեքս Գար­դեն՚ հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րի կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում: Բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել գի­տա­ժո­ղո­վի կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ, ԱԵԳՄՄ հիմ­նա­դիր Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը: Նա ըն­դգ­ծել է, որ պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վող այդ մի­ջո­ցառ­ման շնոր­հիվ Ար­ցախ են այ­ցե­լում ոչ միայն տար­բեր պե­տու­թյուն­ներ ներ­կա­յաց­նող ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­ներ, այլև ան­վա­նի հա­յա­գետ­ներ և գի­տու­թյան ե­րախ­տա­վոր­ներ: Նա­խոր­դող ե­րեք տա­րի­նե­րին գի­տա­ժո­ղով­նե­րին մաս­նակ­ցել են ա­վե­լի քան 250 գիտ­նա­կան­ներ, և այդ թի­վը տա­րեց­տա­րի ա­ճում է: Ա. Հա­րու­թյու­նյա­նը նաև նշել է, որ գի­տա­ժո­ղո­վի նպա­տակն է գի­տա­տե­սա­կան քն­նար­կում­նե­րի բազ­մա­կողմ հար­թակ բե­րել հա­յոց պե­տա­կա­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ վեր­ջին հա­րյու­րա­մյա­կի հիմ­նախն­դիր­նե­րը, ինչ­պես նաև բա­ցա­հայ­տել ե­րի­տա­սարդ­նե­րի գի­տա­կան նե­րու­ժը և գի­տու­թյան ե­րի­տա­սար­դա­ցու­մը:

Գի­տա­ժո­ղո­վին օրհ­նան­քի խոս­քով հան­դես է ե­կել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը: ՙԱյս մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վել է մի շատ կարևոր տա­րե­դար­ձի նա­խօ­րեին. շու­տով Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին նշե­լու է Ար­ցա­խի թե­մի վե­րա­բաց­ման 30-ա­մյա­կը: Ցան­կա­ցած ազ­գի հա­մար մե­ծա­գույն ձեռք­բե­րու­մը պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նալն է: Շուրջ 600 տա­րի զրկ­ված լի­նե­լով պե­տա­կա­նու­թյու­նից` հա­յե­րը դա շատ լավ են գի­տակ­ցում՚,-ա­սել է Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը: Նրա հա­մոզ­մամբ՝ մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա գիտ­նա­կան­նե­րի վեր­լու­ծու­թյուն­նե­րով հնա­րա­վոր կլի­նի լուրջ հետևու­թյուն­ներ ա­նել երկ­րի պե­տա­կա­նու­թյունն ա­մուր պա­հե­լու հար­ցե­րի շուրջ, որ­պես­զի տա­րա­ծաշր­ջա­նում հա­րատև խա­ղա­ղու­թյուն իշ­խի: Վե­հա­փա­ռը նաև վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ գի­տա­ժո­ղո­վի ար­դյունք­նե­րը կհարս­տաց­նեն մաս­նա­կից­նե­րի միտքն ու ի­մա­ցու­թյու­նը:
Ող­ջույ­նի խոս­քով հան­դես է ե­կել նաև ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը: Նա ըն­դգ­ծել է, որ ա­մեն տա­րի մի­ջո­ցա­ռումն Ար­ցա­խում հա­մախմ­բում է ար­տերկ­րի այն գիտ­նա­կան­նե­րին և հե­տա­զո­տող­նե­րին, ով­քեր ան­տար­բեր չեն մեր երկ­րի ճա­կա­տագ­րի հան­դեպ և սե­փա­կան մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով նպաս­տում են պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյանն ու մեր հան­րա­պե­տու­թյան մա­սին օ­բյեկ­տիվ տե­ղե­կատ­վու­թյան տա­րած­մա­նը: Նա նաև նշել է, որ ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղի են ու­նե­ցել ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնք ևս մեկ ան­գամ փաս­տել են Ար­ցա­խում ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թա­ցի ան­շր­ջե­լիու­թյու­նը և երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի ու ժո­ղովր­դի հա­վա­տար­մու­թյու­նը մար­դու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյանն ու ի­րա­վա­կան պե­տու­թյան սկզ­բունք­նե­րին: ՙԳի­տա­ժո­ղո­վը նվիր­ված էր ԵՊՀ 100-ա­մյա հո­բե­լյա­նին, և այս փաստն ինք­նին խո­սում է այն մա­սին, որ Ար­ցա­խում արժևո­րում և գնա­հա­տում են ար­դեն մեկ դար ձգ­վող Հա­յաս­տա­նի մայր բու­հի ճա­նա­պարհն ու դե­րա­կա­տա­րու­թյու­նը: Ու­րա­խա­լի է, որ ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րը և մաս­նա­գետ­նե­րը հանձ­նա­ռու են պահ­պա­նե­լու և շա­րու­նա­կե­լու ձևա­վոր­ված ա­վան­դույթ­նե­րը: Հու­սով եմ, որ հեր­թա­կան գի­տա­ժո­ղո­վը նոր մա­կար­դա­կի է հասց­նե­լու ար­դեն ձևա­վոր­ված փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը, նպաս­տե­լու հե­տա­զո­տա­կան նոր նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՚,- ա­վե­լաց­րել է ԿԳՍ նա­խա­րա­րը: Բա­նա­խո­սը նաև տե­ղե­կաց­րել է, որ գե­րա­տես­չու­թյան կող­մից փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­մամբ ի­րա­կա­նաց­վող գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի նա­խագ­ծե­րի մր­ցույ­թի կար­գում և վե­րաց­վել են ո­րոշ սահ­մա­նա­փա­կում­ներ. այ­սու­հետ մր­ցույ­թին կա­րող են մաս­նակ­ցել ոչ միայն Ար­ցա­խը, այլև ար­տեր­կի­րը ներ­կա­յաց­նող գիտ­նա­կան­ներ, ո­րոնց թե­մա­ներն առ­նչ­վում են մեր հան­րա­պե­տու­թյա­նը: Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս, ֆիզ­մաթ գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գե­ղամ Գևոր­գյա­նի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը գի­տա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին է ներ­կա­յաց­րել ԵՊՀ պրո­ռեկ­տոր Ռա­ֆա­յել Բար­խու­դա­րյա­նը: Նա մաս­նա­կից­նե­րին մաղ­թել է ար­դյու­նա­վետ աշ­խա­տանք և նշել, որ բազ­մա­թիվ ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյունն այս մի­ջո­ցառ­մա­նը կարևոր ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա նրանց հե­տա­գա մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար: Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րի և հա­րա­վօ­սա­կան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի ղե­կա­վա­րի ա­նու­նից մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նել է ք.գ.թ Սոս­լան Պլիևը:

Նա նշել է, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան ա­ռու­մով ներ­կա ան­հան­գիստ ժա­մա­նակ­նե­րում գի­տա­ժո­ղո­վի թե­ման խիստ ար­դիա­կան է և կա­րող է նպաս­տել հան­րու­թյան մեջ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­մանն ու չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի ինք­նո­րոշ­ման, կա­յաց­ման ու զար­գաց­ման շուրջ շատ խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը:
Գի­տա­ժո­ղո­վի լիա­գու­մար նիս­տին զե­կու­ցում­նե­րով հան­դես են ե­կել հայ և օ­տա­րազ­գի հայտ­նի գիտ­նա­կան­ներ: ՀՀ նախ­կին գլ­խա­վոր դա­տա­խազ, ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Աղ­վան Վար­դա­նյանն անդ­րա­դար­ձել է հայ ի­րա­վուն­քի նոր­մե­րում հայ­րե­նա­սի­րու­թյան և հա­յոց պե­տա­կա­նու­թյան թե­մա­նե­րին: Լե­հաս­տա­նը ներ­կա­յաց­նող պրո­ֆե­սոր Մա­րեկ Ժեյ­մոն հան­դես է ե­կել ՙԼե­հաս­տա­նի հա­յե­րը միջ­նա­դա­րից մինչև մեր օ­րե­րը՚ զե­կու­ցու­մով: Համ­բուր­գի հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս Օտ­տո Լուխ­տեր­հարդն իր ե­լույ­թում հա­մե­մա­տա­կան հետևու­թյուն­ներ է ներ­կա­յաց­րել ՀՀ և ԱՀ սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում: Հա­ջորդ օ­րը գի­տա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վել են ի­րա­վա­գի­տու­թյան, քա­ղա­քա­գի­տու­թյան, պատ­մու­թյան, տն­տե­սա­գի­տու­թյան, ար­վես­տա­գի­տու­թյան, լրագ­րու­թյան, գրա­կա­նա­գի­տու­թյան և ման­կա­վար­ժու­թյան բա­ժան­մունք­նե­րում: Այդ աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել են պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման տե­սա­կան և գործ­նա­կան հիմ­նա­հար­ցե­րը, Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ՀՀ և ԱՀ սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ար­դի մար­տահ­րա­վեր­նե­րը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նո­րոշ­ման, կազ­մա­վոր­ման և մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հիմ­նա­հար­ցե­րը, ինչ­պես նաև հայ մե­ծե­րի ժա­ռան­գու­թյան մե­րօ­րյա ըն­կա­լումն ու ի­մաս­տա­վո­րու­մը: Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը տե­ղե­կաց­րել է, որ գի­տա­ժո­ղո­վի լա­վա­գույն աշ­խա­տանք­նե­րը տպագր­վե­լու են ՙԳի­տա­կան Ար­ցախ՚ պար­բե­րա­կա­նում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 16 Sep 2019 15:32:34 +0000
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27438-2019-09-16-15-23-34 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27438-2019-09-16-15-23-34 ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ
ՙԻր ողջ կր­քո­տու­թյամբ…

 Կոմ­պո­զի­տոր, ազ­գագ­րա­գետ, գիտ­նա­կան, խմ­բա­վար, ման­կա­վարժ, բա­նաս­տեղծ, հայ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան, ազ­գա­յին կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րո­ցի հիմ­նա­դիր, ում ան­ձը հայ ժո­ղո­վուր­դը նույ­նաց­նում է Մես­րոպ Մաշ­տո­ցի հետ ե­րաժշ­տու­թյան աս­պա­րե­զում։ Աշ­խար­հը հիա­ցավ Կո­մի­տա­սով։ Եվ տիե­զե­րա­ծա­վալ հո­լո­վույթ­նե­րում ան­ջն­ջե­լի կնի­քով հաս­տատ­վեց նրա ինք­նա­տի­պու­թյու­նը, որ հա­վեր­ժե­լու է հայ ժո­ղովր­դի հետ` ա­նընդ­հատ քն­նարկ­ման նյութ դարձ­նե­լով իր կեն­սագ­րու­թյու­նը, իր ան­ձը, ապ­րում­ներն ու հո­գե­վի­ճա­կը, ինչ­պես նաև թո­ղած ահ­ռե­լի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը: Ժա­մա­նա­կը հաս­տա­տեց Մեծն Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։ Իր բազ­մաբ­նույթ գոր­ծու­նեու­թյամբ դառ­նա­լով ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան մաս­նա­գի­տա­կան լեզ­վի հիմ­նա­դի­րը՝ Կո­մի­տա­սը ե­ղավ նաև իր ժո­ղովր­դի, իր ազ­գի ինք­նա­ճա­նաչ­ման մաս­նա­կից­նե­րից պա­նիս­լա­միզ­մի, պան­թուր­քիզ­մի ա­ղե­տա­բեր գա­ղա­փա­րա­խո­սու­թյան զար­գաց­ման ժա­մա­նակ­նե­րում: Հայ ազ­գա­յին մաս­նա­գի­տաց­ված ե­րաժշ­տու­թյունն այ­սօր աշ­խար­հին ներ­կա­յա­նում է իր ինք­նու­րույն, ինք­նա­տիպ բո­վան­դա­կու­թյամբ։ Աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր հե­ղի­նա­կա­վոր բե­մա­հար­թակ­նե­րում և այ­լուր հն­չում են հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի ազ­գա­յին ցայ­տու­նու­թյամբ օժտ­ված բազ­մա­զան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջին հեր­թին ա­ռանձ­նա­նում են ե­րաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թյան յու­րա­կեր­պու­թյամբ։ Կո­մի­տա­սի ժա­մա­նա­կա­կից­նե­րից շա­տերն ըն­կա­լե­ցին ու գնա­հա­տե­ցին նրա գոր­ծի նշա­նա­կու­թյու­նը, կարևո­րու­թյու­նը և մաս­նա­գի­տա­կան բարձր մա­կար­դա­կը։ Կո­մի­տաս¬կոմ­պո­զի­տո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան հան­ճա­րը բա­ցա­հայտ­վեց ժո­ղովր­դա­կան եր­գի մշակ­ման հիմ­քով, ո­րը ժա­մա­նա­կի պա­հանջն ու թե­լադ­րանքն էր։ Ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյու­նը պետք է ծն­վեր ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­կունք­նե­րից և ժո­ղովր­դա­կան եր­գի ստեղ­ծա­գոր­ծա­կան մշա­կու­մը Վար­դա­պե­տին պի­տի հասց­ներ հա­մա­մարդ­կա­յին ար­վես­տի բար­ձունք­նե­րը։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյունն ա­ռանձ­նա­ցող երևույթ էր հա­մաշ­խար­հա­յին ե­րաժշ­տամ­տա­ծո­ղու­թյան հա­մա­կար­գում։ Սե­փա­կան եր­կե­րում ևս (ՙԿա­քա­վիկ՚, ՙԱզ­գա­յին օրհ­ներ­գը՚, ՙԱ­նուշ՚ օ­պե­րա­յի հատ­ված­ներ) Կո­մի­տա­սը հիմն­վում էր ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան ֆոլկ­լո­րի տի­պա­կան գծե­րի վրա։ Ձայ­նագ­րե­լու, մշա­կե­լու գոր­ծըն­թա­ցում եր­գը հղկ­վում, բյու­րե­ղաց­վում էր՝ ստա­նա­լով գե­ղար­վես­տա­կան նոր ո­րակ և ար­տա­հայտ­չա­կա­նու­թյուն։ Կո­մի­տա­սյան եր­գի յու­րա­քան­չյուր մշա­կում, ա­մեն մի տար­բե­րակ հայտ­նա­բե­րում էր մաս­նա­գի­տա­կան մտա­ծո­ղու­թյան նոր հնար­ներ՝ ներ­կա­յաց­նե­լով կո­մի­տա­սյան յու­րա­տիպ ո­ճի ձևա­վոր­ման ըն­թաց­քը։ Լիո­վին տի­րա­պե­տե­լով եվ­րո­պա­կան ե­րաժշ­տա­կա­ռու­ցո­ղա­կան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րին՝ Կո­մի­տա­սը մշա­կեց ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյու­նից բխող սե­փա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան ոճ՝ հմ­տո­րեն զու­գակ­ցե­լով եվ­րո­պա­կան հա­մա­կարգն ազ­գա­յին¬ժո­ղովր­դա­կան նո­րա­րա­րա­կան սկզ­բունք­նե­րի հետ։

Ստեղ­ծա­գոր­ծո­ղի ցայ­տուն ան­հա­տա­կա­նու­թյու­նը դրսևոր­վեց ոչ միայն ժո­ղովր­դա­կան մշա­կում­նե­րով, այլև հոգևոր եր­կե­րում։ Նրա հան­ճա­րեղ ան­հա­տա­կա­նու­թյու­նը նո­րո­վի բա­ցա­հայ­տեց հայ գեղ­ջուկ և հոգևոր եր­գի թե­մա­տիկ¬ժան­րա­յին, հու­զա­կան¬կեր­պա­րա­յին հարս­տու­թյուն­նե­րը։ Նա հայտ­նա­բե­րեց գեղ­ջուկ և հոգևոր եր­գե­րի փո­խա­դարձ կա­պը. Կո­մի­տա­սի ՙՊա­տա­րա­գը՚ հայ հոգևոր ե­րաժշ­տու­թյան բազ­մա­ձայն մեկ­նու­թյան նոր և ար­ժե­քա­վոր երևույթ է։ Նո­տագ­րե­լով և կորս­տից փր­կե­լով հայ եր­գի հա­զա­րա­վոր նմուշ­ներ՝ Կո­մի­տա­սը որ­պես ազ­գագ­րա­գետ խո­րա­մուխ ե­ղավ ազ­գա­յին եր­գի ու­սում­նա­սի­րու­թյան մեջ։ Նա հայ ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տու­թյան հա­վաք­ման գոր­ծը դրեց միան­գա­մայն նոր, տրա­մա­բա­նո­րեն կան­խամ­տած­ված, գի­տա­կան հիմ­քե­րի վրա։ Հայ ժո­ղովր­դա­կան եր­գե­րի ա­նա­ղարտ նմուշ­ներ հայտ­նա­բե­րե­լու նպա­տա­կով ազ­գագ­րա­գետ Կո­մի­տա­սը շր­ջում էր Հա­յաս­տա­նի գա­վառ­նե­րով՝ ու­սում­նա­սի­րե­լով նաև հարևան ժո­ղո­վուրդ­նե­րի ժո­ղովր­դա­կան եր­գեր (քր­դա­կան, պարս­կա­կան, տաճ­կա­կան)։

Կո­մի­տաս¬գիտ­նա­կա­նը հիմ­նա­վո­րեց ազ­գա­յին ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյան գո­յու­թյան փաս­տը։ Իր եր­կա­րատև հե­տա­զո­տու­թյուն­նե­րով նա ա­պա­ցու­ցեց հայ ե­րաժշ­տար­վես­տի կարևո­րա­գույն ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, հնա­դա­րյան ծա­գումն ու զար­գաց­ման ինք­նա­տիպ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ ՙՀայն ու­նի ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյուն՚,¬այս ա­ռանց­քա­յին միտ­քը դար­ձավ Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի հա­վա­տամ­քը։ Նա ցույց էր տա­լիս հայ եր­գի մեջ ամ­փոփ­ված գե­ղար­վես­տա­կան բարձր հատ­կա­նիշ­նե­րը։ ՙԱզ­գի մը լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը կա­րող են ձևա­փոխ­վիլ ու զար­գա­նալ՝ օ­րի­նակ առ­նե­լով ու­րիշ ազ­գե­րեն, բայց երբ այն ինք­նա­հա­տուկ լե­զու և գրա­կա­նու­թյուն ու­նի, ու­նի և ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյուն։ Ամ­բողջ արևմտյան ազ­գե­րը զար­գա­ցան՝ սնունդ առ­նե­լով հին հու­նա­կան քա­ղա­քակր­թու­թյան բե­կոր­նե­րեն՝ լա­տի­նա­կա­նի մի­ջո­ցով, բայց և այն­պես, յու­րա­քան­չյուր արևե­լյան ազգ ու­նի ու­րույն ե­րաժշ­տու­թյուն, որ ոչ հույն է և ոչ լա­տին։ Ռու­սաց ար­դի լե­զուն ու­նի մոտ 60 հա­զար օ­տա­րազ­գի բառ, որ ազ­գայ­նաց­վել է, և ռու­սը զար­գա­ցել է օ­տար քա­ղա­քակր­թու­թյամբ, նույ­նիսկ իր տա­ռե­րը հու­նա­կա­նի վրա են կա­ղա­պար­ված, սա­կայն և այն­պես ու­նի ինք­նու­րույն լե­զու և ինք­նա­տիպ ե­րաժշ­տու­թյուն։ Ճիշտ նույն ճա­նա­պարհն են ան­ցել մեր Ե դա­րու սր­բա­զան վե­րա­նո­րո­գիչ­նե­րը։ Ա­նոնք կրթ­վե­ցան Ա­թենք և Ա­ղեք­սանդ­րիա՝ այդ ժա­մա­նակ­նե­րի լու­սա­վո­րու­թյանց կենտ­րոն­նե­րում, որ­պես մենք այժմ Եվ­րո­պա­յում, ա­պա հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լով՝ կեր­տե­ցին ու վե­րա­կազ­մե­ցին, ըստ օ­րի­նա­կի հույն և ա­սո­րի լե­զու­նե­րու, մեր գրա­բա­րը և մեզ ա­վան­դե­ցին ոս­կե­դա­րու մա­տե­նագ­րու­թյու­նը։ Ե­թե ճշ­մար­տու­թյուն են այս բո­լո­րը, ա­պա ու­րեմն, ճշ­մար­տու­թյուն է և այն, որ մեզ տվին նույն­պես և ե­րաժշ­տու­թյուն, որ այն­քան հա­րա­զատ է ու ազ­գա­յին և այն­քան ինք­նու­րույն է ու ինք­նա­տիպ, որ­քան իր լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը, ո­րով­հետև յու­րա­քան­չյուր ազ­գի ե­րաժշ­տու­թյունն իր ազ­գի հն­չա­կան ելևէջ­նե­րեն կծ­նի ու կծա­վա­լի։ Հայ լե­զուն ու­նի իր հա­տուկ հն­չա­վո­րու­թյու­նը, ու­րեմն և հա­մա­պա­տաս­խան ե­րաժշ­տու­թյուն՚ (Կո­մի­տաս)։ Մեկ այլ՝ ՙՀա­յը ու­նի ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյուն՚ հոդ­վա­ծում գրում է. ՙԽեղճ հայ ժո­ղո­վուրդ, ազգ ես և ինք­նու­րույն այն­քան, որ­քան մյուս­նե­րը, այդ ոչ ոք կա­րող է հեր­քել։ Ու­նիս հա­տուկ լե­զու, կխո­սիս։ Ու­նիս հա­տուկ ու­ղեղ, կդա­տիս։ Ու­նիս հա­տուկ մար­դա­բա­նա­կան կազմ, ո­րով կզատ­վիս այլ ազ­գե­րեն ու ա­նոնց կազ­մեն։ Սա­կայն սիրտդ, որ զգաց­մանդ աղ­բյուրն է, քուկդ չէ ե­ղել...՚։ Ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան ինչ­պի­սի բարձր գի­տակ­ցու­թյամբ է գրել Մեծն Կո­մի­տասն այս տո­ղե­րը։
Տի­րա­պե­տե­լով երգ­չախմ­բի հա­րուստ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին՝ խմ­բա­վա­րի բարձր վար­պե­տու­թյամբ Կո­մի­տա­սը եր­գե­ցիկ խմ­բեր էր կազ­մում՝ զար­մաց­նե­լով և հիաց­նե­լով հայ և օ­տա­րազ­գի ե­րաժշ­տա­սեր հա­սա­րա­կու­թյա­նը։ Թիֆ­լի­սում, Փա­րի­զում (1905-1906) տված հա­մերգ­նե­րը հայ ե­րաժշ­տու­թյան հաղ­թա­նա­կի տո­նա­հան­դես­ներն էին։ Կո­մի­տա­սը հն­չեց­նում էր քա­ռա­ձայն եր­գեր (ին­քը կա­տա­րում էր ա­րա­բե­րեն, պարս­կե­րեն եր­գեր՝ ցույց տա­լով հայ և օ­տար եր­գե­րի տար­բե­րու­թյու­նը)։ 1893-ից ղե­կա­վա­րում էր Էջ­միած­նի Գևոր­գյան ճե­մա­րա­նի երգ­չա­խում­բը, 1910 թվա­կա­նից՝ Պոլ­սում 300 հո­գուց կազմ­ված ՙԳու­սան՚ երկ­սեռ երգ­չա­խում­բը։ Կո­մի­տա­սի խմ­բա­վա­րա­կան ար­վես­տը, ժա­մա­նա­կա­կից­նե­րի վկա­յու­թյամբ, օժտ­ված է մո­գա­կան ու­ժով։
Կո­մի­տաս¬ման­կա­վար­ժի ա­ռաջ քա­շած ե­րաժշ­տա­գի­տա­կան հա­մա­կար­գի դրույթ­ներն այ­սօր էլ ար­դիա­կան են։ Նա կարևո­րում էր ժո­ղովր­դա­կան, հոգևոր ե­րաժշ­տու­թյան, պա­րի ու­սուց­ման դերն ա­ճող սերն­դի գե­ղար­վես­տա­կան, գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում։
Կո­մի­տա­սը գրել է նաև բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, ո­րոնք քաջ ծա­նոթ չեն ըն­թեր­ցո­ղա­կան լայն զանգ­ված­նե­րին։ Ստորև ներ­կա­յաց­նում ենք մի փունջ։

ՙԱԱ՚

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 16 Sep 2019 15:09:27 +0000
Ցավակցական հեռագիր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27437-2019-09-16-14-56-02 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27437-2019-09-16-14-56-02 Ցավակցական հեռագիր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին
Արցախի Հանրապետության նախագահ…

''Վեհափա՛ռ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր սիրելի մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ:
Նա մեր հիշողության մեջ կմնա որպես հայ կնոջ վառ կերպար, ով իր ողջ կյանքը նվիրել էր ընտանիքին, հարազատ ժողովրդին ու հայրենիքին եւ խոր հարգանք էր վայելում հասարակության շրջանում:
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին։
Թող ամենազոր Աստված լուսավորի նրա հոգին'':

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 16 Sep 2019 14:52:22 +0000
ՄԵՂՐԻ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27444-2019-09-17-09-54-46 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27444-2019-09-17-09-54-46 ՄԵՂՐԻ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Սեպ­տեմ­բե­րի 14-ին Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ, ա­ջակ­ցու­թյամբ և ֆի­նան­սա­վոր­մամբ Քար­վա­ճա­ռում կա­յա­ցավ Մեղ­րի ա­ռա­ջին փա­ռա­տո­նը, ո­րին ներ­կա էին հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քե­րը` Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, նա­խա­րար­ներ, պատ­գա­մա­վոր­ներ, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք:

Հայտ­նի է, որ Քար­վա­ճա­ռը բարձ­րո­րակ մեղ­րի ար­տադր­ման համ­բավ ու­նի: Եվ ինչ­պես նշում է շրջ­վար­չա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ Վար­սիկ Կա­ֆյա­նը, պա­տա­հա­կան չէ, որ հենց Քար­վա­ճա­ռը դար­ձավ Մեղ­րի փա­ռա­տո­նի անց­կաց­ման ա­ռա­ջին և մշ­տա­կան վայ­րը:
Ի տար­բե­րու­թյուն նա­խորդ օ­րե­րի անձրևոտ ե­ղա­նա­կի, շա­բաթ օրն արևոտ ու պայ­ծառ էր: Կազ­մա­կեր­պիչ­ներն էլ ջա­նա­ցել են, որ փա­ռա­տո­նին ներ­կա­յա­նան հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րը, յու­րա­քան­չյուրն իր ար­տադ­րան­քով: Քար­վա­ճա­ռի հան­րակր­թա­կան դպ­րո­ցի ըն­դար­ձակ տա­րած­քում գե­ղե­ցիկ զար­դար­ված տա­ղա­վար­նե­րում տե­ղա­վոր­վել էին մեղր ար­տադ­րող­նե­րը` այ­ցե­լու­նե­րին ա­ռա­ջար­կե­լով ոչ միայն մեղ­րի զա­նա­զան տե­սակ­ներ, այլ դրա հետ մեկ­տեղ նաև այլ գյուղմ­թերք` միս, կաթ­նամ­թերք, մր­գե­ղեն: Եվ ինչ փա­ռա­տոն` ա­ռանց ազ­գա­յին խո­հա­րա­րու­թյան ա­մե­նա­տա­րած­ված ու­տեստ­նե­րի` խո­րո­վա­ծի, ժեն­գյա­լով հա­ցի և կուր­կու­տի: Համ­տե­սել ցան­կա­ցող­նե­րի պա­կաս չկար: Իսկ Մար­տու­նու շր­ջա­նը ներ­կա­յաց­նող մեղ­վա­բույ­ծը այ­ցե­լու­նե­րին հյու­րա­սի­րում էր ոչ միայն մեղ­րով, այլև մեղ­րից թո­րած օ­ղիով:
Արևի շո­ղե­րից շող­շո­ղա­ցող քաղց­րա­համ ու գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­ված մեղրն ուղ­ղա­կի աչք էր շո­յում: Կա­րե­լի էր համ­տե­սել ու գնել, կամ պար­զա­պես հիա­նալ մթեր­քի ա­ռա­տու­թյամբ: Տար­բեր շր­ջան­նե­րի մեղ­վա­բույծ­նե­րը միա­կար­ծիք էին` տա­րին մեղ­րի ար­տադ­րան­քի ա­ռու­մով հա­ջող էր:
Իսկ այ­ցե­լու­նե­րին ու­ղեկ­ցում էին մեղ­վին խոր­հր­դան­շող զգես­տով ե­րե­խա­նե­րը` օգ­նե­լով այ­ցե­լու­նե­րին գտ­նել ու­զած մթեր­քը:
Այս ա­մե­նին միա­ցան մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը: Յու­րա­քան­չյուր շր­ջան ներ­կա­յաց­նում էր իր մշա­կույ­թը: Հա­մույթ­նե­րը, եր­գիչ­նե­րը, ե­րա­ժիշտ­նե­րը, պա­րախմ­բե­րը` ազ­գա­յին եր­գե­րով, պա­րե­րով էլ ա­վե­լի էին բարձ­րաց­նում մարդ­կանց տրա­մադ­րու­թյու­նը, աշ­խու­ժաց­նում փա­ռա­տո­նին տի­րող տո­նա­կան մթ­նո­լոր­տը:
Կազ­մա­կեր­պիչ­ներն ա­ռան­ձին տա­ղա­վար­ներ էին տրա­մադ­րել նաև ար­վես­տա­գետ­նե­րին` ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դես-վա­ճառք կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Յու­րա­քան­չյուր շր­ջա­նում գոր­ծող ար­վես­տի դպ­րոց­նե­րի, ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րոն­նե­րի ա­շա­կերտ­նե­րի, ան­հատ­նե­րի աշ­խա­տանք­ներն ու­շադ­րու­թյուն էին գրա­վում ի­րենց գու­նա­յին ներ­կապ­նա­կով, վար­պե­տո­րեն և սի­րով կա­տա­րած գոր­ծե­րով:
Մի խոս­քով, փա­ռա­տո­նի մի քա­նի ժա­մերն ան­ցան անն­կատ ու հա­գե­ցած: Մեղ­րի ա­ռա­ջին փա­ռա­տո­նը կա­րե­լի է հա­մա­րել հա­ջող­ված` միա­կար­ծիք են թե՜ այ­ցե­լու­նե­րը և թե՜ կազ­մա­կեր­պիչ­նե­րը: Փա­ռա­տո­նի նպա­տակն էր ա­ջակ­ցել ար­տադ­րան­քի ի­րաց­մա­նը, դրա­նով իսկ խթա­նել մեղ­վա­բու­ծու­թյան զար­գա­ցումն Ար­ցա­խում: Ըստ մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ Վար­սիկ Կա­ֆյա­նի, կազ­մա­կեր­պիչ­նե­րը փա­ռա­տո­նի անց­կա­ցու­մը գնա­հա­տել են բա­վա­րար: Մեղ­րի փա­ռա­տո­նը ներ­կա­յաց­նում էր շր­ջա­նի դեմ­քը և այն էլ` բա­վա­կա­նին բարձր մա­կար­դա­կով: Այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում կա­րե­լի է ար­ձա­նագ­րել. շր­ջանն ու­նի այն նե­րու­ժը, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա փա­ռա­տոնն անց­կաց­նել ա­մեն տա­րի, ինչն էլ կխ­թա­նի շր­ջա­նի ընդ­հա­նուր զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 16 Sep 2019 09:47:23 +0000