comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2019 http://artsakhtert.com Fri, 06 Dec 2019 06:41:02 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27511-2019-09-27-15-25-09 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27511-2019-09-27-15-25-09 Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին
Սեպտեմբերի 25-ին Արցախի…

 ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝  Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն  ուղղված  գործունեության և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար: Աշոտ Ղուլյանը, խոսելով Ավստրալիայի և Արցախի համագործակցության հեռանկարների մասին, անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը:

«Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձևավորելով «Արցախի Ավստրալիացի բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը խոսել է հայ-ավսրալիական վաղեմի բարեկամության մասին հատկապես հայոց ցեղասպանության տարիներին: Խորհրդարանականը կարևորել է ավստրալահայերի դերակատարությունը՝ այն համարելով մարդկային կամուրջ՝ երկու երկրների միջև:

Հյու Մաք-Դերմոթը ևս իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցելու Արցախին:

«Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրիև աշխարհը պետք է ճանաչի այն»,-նշել է խորհրդարանականը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը հյուրերին  է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  Ջոն   Ալեքսանդրին շնորհված «Վաչագան Բարեպաշտ» և Հյու Մաք-Դերմոթին շնորհված «Երախտագիտություն» պետական պարգևները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը:

Ավստրալիայի խորհրդարանականներն այնուհետև հանդիպել են «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել այս տարիներին խորհրդարանականների կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս կքայլեն միասին՝ կիսելով համատեղ հաջողությունները:  

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության ուղղությունների ամրագրումը և պարբերական շփումների անհրաժեշտությունը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 26 Sep 2019 15:23:45 +0000