comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚

altՕրերս Ստեփանակերտում անցկացված` ՙԼՂՀ անկախության 20-ամյակ, իրողություններ և հեռանկարներ՚ միջազգային գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջ բերեց շնորհիվ ոչ միայն մանրամասն ու բանավեճային զեկուցումների, այլև մի քանի գրքերի շնորհանդեսի:Այդ թվում են Մոսկվայի ՙԽվՌՋվօռ ՎՌՐ՚ հրատարակչությունում, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի հովանավորությամբ  տպագրված` հայտնի թուրքագետ, կովկասագետ և հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու, REGNUM տեղեկատվական գործակալության քաղաքական մեկնաբան, գիտաժողովի մասնակից Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎԻ  ՙԱռասպելներ ղարաբաղյան  հակամարտության մասին՚ գիրքը, որը բացում է ՙՌուս-հայկական համագործակցության գրադարան՚ շարքը:Գրքի նախաբանի հեղինակ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, ով նույնպես մասնակցում էր գիտաժողովի աշխատանքին, բարձր է գնահատել նրանում զետեղված վավերագրական հարուստ նյութը: 
Ուշագրավ և անկողմնակալ է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ինչպես նախաբանի հեղինակի, այնպես էլ գրքի   հեղինակի դիրքորոշումը: ՙՂարաբաղյան հակամարտությունն  առաջին հիմնախնդրային հանգույցն է խորհրդային երկրում, որը սրընթաց կերպով վերածվեց զինված հակամարտության,- կարդում ենք նախաբանում:¬ Պատերազմն Արցախի անկախության համար բացեց Խորհրդային Միության  ցավագին փլուզման արյունոտ էջը:Ղարաբաղյան հակամարտությունն ըստ էության դարձավ ԽՍՀՄ-ի մահախոսականի վերջին փաստարկներից մեկը՚: 
Ռուս փորձագետը բավական անաչառ է 20 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի գնահատման հարցում:ՙԱյն ժամանակ`  80-ականների վերջին և 90-ականների սկզբին, ղարաբաղահայության գոյատևման միակ տարբերակը դարձավ  Ադր. ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ու դրան հարակից Ադր. ԽՍՀ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը,- նկատում է քաղաքագետը:¬ Միութենական ու հանրապետական, հետո նաև ադրբեջանական իշխանությունների պատասխանը եղավ լայնամասշտաբ ռազմագործողությունների ծավալումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի` որպես պետության:Արյունահեղ պատերազմում ղարաբաղյան հայերը պաշտպանեցին պետականության իրենց իրավունքը՚: 
 Ա. Մարտինովի վերաբերմունքը մերօրյա իրողություններին նույնպես աչքի է ընկնում սթափությամբ ու անկողմնակալությամբ:ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ կարգավիճակը, նրա գոյության փաստն ինքը ամրագրված ու հաստատված են ԼՂՀ պետականության, նրա ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների  զարգացման տասնամյակներով:Ղարաբաղյան խնդրի միակ ճիշտ կարգավորումը մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության միջազգային լայն ճանաչման մեջ, ինչը հնարավոր չէ առանց Հայաստանի և Ադրբեջանի կողմից նրա ճանաչման:  Կյանքն ընթանում է իր հունով:Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր համընթաց զարգացող տարածաշրջան է:Ակտիվորեն կառուցվում են ձեռնարկություններ  ու բնակարաններ:Վերջին տարիներին Ղարաբաղում ակտիվացել է արտասահմանյան ներդրումների հոսքը:Աճում է ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թիվը:Ստանիսլավ Տարասովի գիրքը նվիրված է ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստին ու նախապատմությանը՚:
Հեղինակի հոդվածների ժողովածուն բացում է խարդավանքների,  առասպելների և կեղծարարությունների բարդ սարդոստայնը, որը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ձևավորվել է ոչ միայն վերջին 20 տարիներին, այլև 1920-ականներին, երբ Անդրկովկասի արտաքին խորհրդայնացումը հակամարտային հիմք է ստեղծել բազմաթիվ ժամանակակից ՙթեժ կետերի՚ համար:Տարածաշրջանային հիմնական խաղացողներ, ըստ ռուս փորձագետների, ինչպես հարյուր տարի առաջ, մնում են Թուրքիան, Իրանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:Ռուսաստանի ազդեցությունն Անդրկովկասում արագընթաց կերպով նվազում է, գտնում է նա:  Իսկ Ղարաբաղի միջազգային նշանակությունը վերջին ժամանակներում բազմակի անգամ աճում է` հաշվի առնելով Սիրիայում և Իրանում ՆԱՏՕ-ի զինված գործողությունների հավանականությունը:Բազմաթիվ թեժ գլուխներ ցանկանում են  հերթական պատերազմ սանձազերծել նաև Ղարաբաղում:Այդպիսի  պայմաններում կարևոր է պատկերացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ` առանց քարոզչական ՙթեփի՚  ու պատմական խեղաթյուրումների,- նախազգուշացնում է քաղաքագետը:-Հենց այդ բարի գործին է ծառայում Ստանիսլավ Տարասովի աշխատանքը՚: 
Իսկ հեղինակն ինքը Ստեփանակերտում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է. ՙԱռասպելներ ղարաբաղյան հակամարտության մասին՚ գիրքը հազվագյուտ է նրանով, որ արտացոլում է պատմական դեպքերը:Մենք քաղաքական գործիչներ չենք, մենք լրագրողներ ենք, հետազոտողներ, փորձագետներ, վերլուծաբաններ:Մենք ՙադրբեջանամետ՚ չենք և ՙհայամետ՚ չենք, մենք իրերի հանդեպ ռուսական տեսակետ ունենք, մենք պատմական և քաղաքական ախտորոշում ենք տալիս՚:Ստանիսլավ Տարասովը համոզված է, որ ժամանակն է իմանալ ճշմարտությունը, դրաման, ողբերգությունը, հերոսականությունը, որոնցով զուգակցվել են Ղարաբաղի հետ կապված մեծ իրադարձությունները:ՙՄենք նկարահանել ենք դարաշրջանի որոշակի պատկերը, ինչպես լուսանկար:Մենք տիրապետում ենք փաստաթղթերի բազայի, որն այսօր հանձնել ենք հասարակության դատին:Ամբողջ հակասականությունն այն է, որ դրանցից շատերը հայտնի են,  պարզապես անտեսվել են՚,¬ արձանագրել է ռուս քաղաքագետը: 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ