comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՖՐԱՆՍԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ֆրանսիայի հետ բարեկամության հերթական հռչակագիրը ստորագրվեց հոկտեմբերի 22-ին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի և  ֆրանսիական Առնովիլ քաղաքի միջև:

 Հռչակագրի ստորագրման համար խորհրդանշական վայր էր ընտրվել. 2002-ին Շեխերում շահագործման հանձնված դպրոցի շենքը կառուցվել է Առնովիլի հայկական համայնքը ներկայացնող Կարպիս Նիկողոսյանի նվիրատվության շնորհիվ: Դպրոցն այսօր կոչվում է Կարպիսի ծնողների՝ Նիկողոս և Հերմինե Նիկողոսյանների անունով: 
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին, շրջանակի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր  Ֆրանսուա Ռոշբլուանը, Առնովիլի  հայկական համայնքի ներկայացուցիչներ՝  քաղաքապետ Պասկալ Դոլլի գլխավորությամբ:  Արցախյան կողմից միջոցառմանը ներկա էին  ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԱՆ-ի պատասխանատուներ, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա ալստյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, Շեխերի համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը, դպրոցի ուսուցիչներն ու գյուղի բնակիչները:              
Համագործակցությունը կոչված է նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում հարաբերությունների խորացմանը:          
Առնովիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը ներկաներին ողջունեց հայերենով: Հայոց ցեղասպանությունից փրկված շատ ու շատ հայեր բնակություն են հաստատել ֆրանսիական այս քաղաքում, և նրանք, ինչպես մեծ երգիչ Շառլ Ազնավուրը, և° հայ են, և° ֆրանսիացի: Արցախցիների՝ անկախության համար  մղվող պայքարը, Առնովիլի քաղաքապետի խոսքով, նաև ֆրանսիացիների պայքարն է, և այդ պայքարի արդյունքում, ի վերջո, Արցախի Հանրապետությունը կարժանանա միջազգային ճանաչման: Նա իր բարեմաղթանքներն ուղղեց Շեխերի բնակիչներին և երկարակեցություն  մաղթեց Ֆրանսիա-Արցախ բարեկամական կապերին: 
Բարեկամության հռչակագրի ստորագրումն, իրոք, մեծ իրադարձություն էր շեխերցիների համար: Համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանն այդ առթիվ հայտնեց իր երախտագիտությունը նշելով, որ բարեկամությունը հիմնվում է մարդկային արժեքների և ժողովրդավարության վրա: Ապա շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդի կողմից տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար: յուղապետի համոզմամբ՝ ամենատարբեր ոլորտներում հնարավոր կլինի համագործակցել ու մշակել զարգացման ծրագրեր, իրականացնել փորձի փոխանակում:
Բարեկամության հռչակագրի ստորագրումից հետո ելույթ ունեցավ Արցախի մեծ բարեկամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Ներկաներին ողջունելուց հետո շրջվեց դեպի դպրոցականները՝ ասելով, որ նրանք են  երկրի ապագան կերտողները, նրանց ուսերին է այսօրվա ձեռքբերումները պահելու և բազմապատկելու առաքելությունը: Խոսեց Արցախի նկատմամբ ունեցած խորը մարդկային ու բարեկամական զգացմունքների մասին: Փաստորեն Առնովիլը դարձավ Արցախի հետ բարեկամության հռչակագիր ստորագրած  13-րդ համայնքը: Բարեկամական կապեր են  հաստատվել նաև Շուշի և  Սենտ Էտիեն քաղաքների միջև: Այդ կապերը կարևոր են ոչ միայն արցախյան համայնքների, այլև Ֆրանսիայի համար: Առանձնահատուկ կարևորություն տրվեց Կարպիս Նիկողոսյանի կողմից կատարվող հայրենանվեր աշխատանքին£ ՙԱյսօր ես Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր չեմ,- շարունակեց Ռոշբլուանը,- բայց ես շարունակելու եմ պայքարը պարոն Պուպպոնիի հետ միասին, որպեսզի Ֆրանսիայի Հանրապետությունը մի օր ճանաչի Արցախի Հանրապետությունը՚: 
Կարպիս Նիկողոսյանին չհաջողվեց զսպել արցունքները, և նրա մտքերը ներկաներին փոխանցեց Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես ևորգյանը: 
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆ. Պուպպոնին իր հիացմունքն արտահայտեց արցախցիների հանդեպ. այստեղ ապրող ու արարող ժողովուրդն արժանի է հիացմունքի, որովհետև պաշտպանում է համամարդկային արժեքների վրա խարսխված սկզբունքներ, պաշտպանում է այն, ինչն իրեն է պատկանում: Արտահայտեց իր մեծ ցանկությունն առ այն, որ պատերազմող երկրի երեխաները կարողանան ապրել կայուն խաղաղության մեջ: Նա վստահ է, որ Ֆրանսիան, որպես ժողովրդավարության և մարդասիրության օրրան, կշարունակի պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների համար: 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ