comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նորվեգական դեմարշ. Ադրբեջանը կորցնում է դիրքերը
[ARM]     [RUS]     [ENG]

Նորվեգական դեմարշ. Ադրբեջանը կորցնում է դիրքերը

Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարարությունն անոնսավորել է, որ եկող տարի կփակի Բաքվում դեսպանատունը եւ համարժեք կարգավիճակով դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Թբիլիսիում։ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններն այդուհետեւ կկարգավորվեն Թուրքիայում Նորվեգիայի դեսպանատան միջոցով, իսկ Բաքվում կգործի գլխավոր հյուպատոսություն։ 

 

Պաշտոնական Օսլոն այդ քայլը բացատրել է նրանով, որ տարածաշրջանում մերձավոր դաշնակիցը Վրաստանն է, որը զարգացնում է կապերն արեւմտյան աշխարհի հետ՝ ձգտելով մաս կազմել եվրաատլանտյան ընկերակցությանը։ Եթե այս ձեւակերպումը դիվանագիտականից փոխանցեք սովորական տեքստի, ապա կստացվի, որ Ադրբեջանը որպես պետություն չի արդարացրել Նորվեգիայի հույսերը, եւ այնտեղ դեսպանատան մակարդակի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալն Օսլաոյի համար կորցրել է ակտուալությունը։ Բանն այն է, որ Նորվեգիան Ադրբեջանում դեսպանատուն է բացել ուղիղ քսան տարի առաջ եւ այդ ընթացքում, ինչպես ցույց է տալիս այսօրվա դեմարշը, չի հաջողվել հասնել փոխըմբռնման անհրաժեշտ մակարդակի։ Խնդիրը հետաքրքրություն է ձեռք բերում, երբ նկատի է առնվում, որ Նորվեգիան Ադրբեջանում ունի գործարար հետաքրքրություններ։ Նորվեգական Standartoil ընկերությունը մասնակցել է Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը եւ, այսպես ասած, ՙդարի գործարքում՚ ունի իր որոշակի մասնաբաժինը։ Բայց նույնիսկ այդ հանգամանքը չի սահմանփակել Բաքվում դեսպանատունը փակելու մասին պաշտոնական Օսլոյի որոշում ընդունելու վճռականությունը։ Տվյալ դեպքում նավթային մի ընկերության գործարար շահերը չեն ազդել կառավարության արտաքին քաղաքականության վրա։ Հարավային Կովկասում իր շահերի ավելի արդյունավետ իրացման միջավայր դիտվել է Վրաստանը։ Նորվեգիայի որոշումը հետաքրքրական է նաեւ այն առումով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա կարգավորումը վերապահվել է Թուրքիայում գործող իր դեսպանատանը։ Սա բավական թափանցիկ ակնարկ է այն մասին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նույնական են։ Այսինքն՝ սպասարկելով Նորվեգիայի շահերը Թուրքիայում, նույն դեսպանատունը փաստացի աշխատում է նաեւ ադրբեջանական ուղղությամբ։ Իսկ եթե ավելի պարզ ասվի, ապա Նորվեգիայի կառավարությունը գործնականում անտեսել է Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ համարելով, որ Բաքվի հետ կապված հարցերը կարելի է կարգավորել Թուրքիայի միջոցով։ Պաշտոնական Օսլոյի նման որոշումը մեծ անակնկալ էր Ադրբեջանի համար։ Բաքվում նախ հայտարարեցին, թե կդիմեն համարժեք քայլի եւ կփակեն Շվեդիայում գործող դեսպանատունը, որը սպասարկում է նաեւ նորվեգական եւ ֆիննական ուղղությունները, ապա հրաժարվեցին այդ մտադրությունից եւ անցան դիվանագիտական էթիկետին լիովին անհարիր բամբասանքների՝ հիշեցնելով, որ ժամանակին Բաքվում Նորվեգիայի դեսպանատունը սերտ կապեր է ունեցել ընդդիմության եւ ոչ կառավարական կառույցների հետ։ Ասվածի ենթատեքստն այն է, թե Ադրբեջանում չեն ափսոսում Նորվեգիայի քայլի համար։ Ընդհակառակը, որոշ իմաստով նույնիսկ ուրախ են, քանի որ ազատվում են ՙերկրի ներքին գործերին միջամտող՚ դիվանագիտական ներկայացուցչությունից, բայց Ադրբեջանի միջազգային վարկին, իրոք, հասցվել է չափազանց զգայուն հարված։ Մանավանդ որ Բաքվի քարոզչությունը ջանք, եռանդ եւ միջոցներ չի խնայում, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ՙբոլոր առումներով Հարավային Կովկասի առաջատարն Ադրբեջանն է՚։ Նորվեգիայի կառավարության որոշումն ի դերեւ է հանում այդ պնդումները։ Աշխարհում Բաքուն հայտնի է կառավարման ավտորիտարզիմով, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու ազատությունների դեմ բռնություններով։ Եւ ահա ստանում է արժանի պատասխանը։ Ո՞ր երկիրը կհետեւի Նորվեգիայի օրինակին։

;