comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԱՌԱՆ ՄՈՐԹՈՎ ԳԻՇԱՏԻՉԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱՌԱՆ ՄՈՐԹՈՎ ԳԻՇԱՏԻՉԸ

Երբ չեն կատարվում միջազգային կազմակերպությունների որոշումները, երբ ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կատարվում են նույնպես ընտրողական հիմքի վրա, որոշ դեպքերում օրերի ընթացքում, իսկ որոշ դեպքերում` ավելի քան 20 տարիների ընթացքում, այդ ամենը բերում է միջազգային աշխարհակարգի արժեզրկման՚,¬ օրերս հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՙՌոսիա 1՚ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 Միանգամայն ակնհայտ է` ինչ է ակնարկում Ալիևը. հերթական անգամ փորձելով Ադրբեջանին որպես ագրեսիայի զոհ ներկայացնել` նա կրկնում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված ՙՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի՚ մասին ձանձրալի դարձած արտահայտությունները։ Սակայն ղարաբաղյան կարգավորման պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար հեշտ է հասկանալ նման հայտարարությունների կեղծավոր բնույթը, քանի որ ՄԱԿ¬ի ԱԽ¬ի բանաձևերը (822, 853, 874 և 884), որոնք ընդունվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող մարտական գործողությունների ամենաթեժ պահին (1993թ. նոյեմբերի 12-ից մինչև ապրիլի 30-ը), ամենից առաջ ուղղված էին Ադրբեջանին։ Այն պարզ պատճառով, որ Բաքվի իշխանությունները, չնայած միջազգային հանրակցության բոլոր կոչերին և միջնորդների ջանքերին, ոչ մի կերպ չէին հրաժարվում իրենց ագրեսիվ մտադրություններից և շարունակ նոր հարձակողական գործողություններ էին ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված Հանրապետության դեմ՝ արգելափակելով միջնորդական ջանքերը և զինադադարի մասին ձեռքբերված համաձայնություններն օգտագործելով ուժերի վերախմբավորման համար՝ ՙվճռական հարված՚ հասցնելու նպատակով, որը, ինչպես հայտնի է, շրջվեց նրանց իսկ դեմ։

Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի սկզբնական փուլում (1991-1992թթ.) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց ողջ Շահումյանի շրջանը (մինչ օրս այն օկուպացման մեջ է գտնվում), Մարտակերտի շրջանի մեծ մասը, ուրիշ մի քանի շրջանների մասեր։ Օկուպացումը և էթնիկ զտումը սպառնում էին ողջ հանրապետությանը, սակայն ղարաբաղցիներին հաջողվեց դիմակայել՝ մոբիլիզացնելով բոլոր ունեցած ռեսուրսները և հուժկու հակահարված հասցնել։
Բազմիցս ձեռնարկված ռևանշի անհաջող փորձերից ու ջախջախիչ պարտություններից հետո այն ժամանակվա ադրբեջանական ղեկավարությունը՝ ի դեմս Հեյդար Ալիևի, հասկացավ հիմնախնդրի լուծման ուժային ճանապարհի աղետալիությունը։ Գիտակցելով, որ մարտական գործողությունների շարունակումն Ադրբեջանին սպառնում է նոր տարածքների, ջրային, էներգետիկ, գազային կենսականորեն կարևոր մայրուղիների կորստով և ադրբեջանական պետականության կործանմամբ՝ ընդհանուր առմամբ, այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը համաձայնեց 1994թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել։
Դեռևս թարմ հիշողությունը, կարծես թե, պետք է խելքի բերի պաշտոնական Բաքվին, բայց ոչ։
Չափազանց մեծ քաղաքական հավակնությունները և ռևանշիստական թմբիրը ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ թույլ չեն տալիս համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և նրանք շարունակում են սպառնալիքներով, շանտաժով և կոպիտ ուժով ղարաբաղյան ժողովրդի կամքը ճնշելու ապարդյուն փորձերը՝ ընդ որում զոհաբերելով հասարակ ադրբեջանցիների կյանքեր, որոնց, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը հարկավոր չէ՝ նրանք չեն ցանկանում ուրիշի հողի համար զոհվել։
Վերոնշյալի համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու են ադրբեջանական իշխանությունները երկար տարիներ շարունակ խոչընդոտում սահմանամերձ գոտում միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։ Բաքվում հասկանում են, որ զորքերի շփման գծում նման մեխանիզմների ներդրումը թույլ կտա շատ արագ բացահայտել իրական ագրեսորին և սադրիչին։ Այդ ժամանակ Բաքվի ռեժիմի համար արդեն դժվար կլինի միջազգային հասարակայնության աչքերին թոզ փչել՝ հագնելով անմեղ զոհի պատմուճանը...

www.russia-artsakh.ru


Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ստեփանակերտ