comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում
[ARM]     [RUS]     [ENG]

Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Ազգային էքզիթ փոլի արդյունքները, որոնք հրապարակվել են անմիջապես ընտատեղամասերի փակվելուն պես:

 Տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3: Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող:

Հարցումն իրականացվել է Տնտեսական և քաղաքացիական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի, «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի և Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից:  

Բացի այդ, ТСН հեռուստաալիքի պատվերով անցկացված «Համաուկրաինական էքզիթ փոլի» տվյալներով՝ առաջատար Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 72.7 տոկոսը, Պորոշենկոն՝ 27.3:

112 Украина և NewsOne հեռուստաալիքների տվյալներով՝ Զելենսկին ստանում է 72.5 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 27.5:

Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներից աջակցության համար:  

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն: