comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԼԻԵՎԻ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԻ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ուկ­րաի­նա­յում նա­խա­գահ է ըն­տր­վել Վլա­դի­միր Զե­լենս­կին։ Քվեար­կու­թյան ու­շագ­րավ պատ­կեր է ար­ձա­նագր­վել Բաք­վում Ուկ­րաի­նա­յի դես­պա­նա­տա­նը բաց­ված տե­ղա­մա­սում։ Ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցել է Ադր­բե­ջա­նում ապ­րող Ուկ­րաի­նա­յի 233 քա­ղա­քա­ցի։ Զե­լենս­կու օգ­տին քվեար­կել է 51,5 տո­կո­սը։ Դա այն դեպ­քում, երբ Զե­լենս­կին ընդ­հա­նուր առ­մամբ շա­հել է ընտ­րող­նե­րի 74 տո­կո­սի ձայ­նե­րը։

Հատ­կան­շա­կան է, որ քվեար­կու­թյան ա­ռա­ջին փու­լում Ադր­բե­ջա­նում բնակ­վող ուկ­րաի­նա­ցի­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյու­նը քվեար­կել էր Պո­րո­շեն­կո­յի օգ­տին։ Ան­կաս­կած է, որ Ադր­բե­ջա­նում բնակ­վող ուկ­րաի­նա­ցի­նե­րի ընտ­րու­թյան վրա մեծ է ե­ղել այդ երկ­րի ընդ­հա­նուր մթ­նո­լոր­տի ազ­դե­ցու­թյու­նը։ Կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ Ադր­բե­ջա­նում կցան­կա­նա­յին այ­սու­հետ եւս Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի պաշ­տո­նում տես­նել Պո­րո­շեն­կո­յին, թեեւ նրա եւ Ա­լիե­ւի հա­րա­բե­րու­թյուն­ներն էլ ա­ռանձ­նա­կի ջեր­մու­թյամբ աչ­քի չէին ընկ­նում։ Բա­վա­կան է ա­սել, որ ան­ցյալ գար­նա­նը Պո­րո­շեն­կո­յի Բա­քու կա­տա­րած այ­ցը հիմ­նա­վո­րա­պես ձա­խող­վել էր։ Այն­քան, որ տե­ղի չու­նե­ցավ Իլ­համ Ա­լիե­ւի փո­խա­դարձ այ­ցը Կիեւ։
Ուկ­րաի­նա­յի հետ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ջեր­մու­թյու­նը հա­մընկ­նում է ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րի հետ։ Ուկ­րաի­նան Ադր­բե­ջա­նին զեն­քի եւ սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի հիմ­նա­կան մա­տա­կա­րարն էր այդ տա­րի­նե­րին, երբ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գտն­վում էին շատ ցածր մա­կար­դա­կի վրա։ Բազ­մա­թիվ ուկ­րաի­նա­ցի վարձ­կան­ներ են ադր­բե­ջա­նա­կան կող­մից մաս­նակ­ցել 1992-94թթ. պա­տե­րազ­մին։ Նրանց շար­քում կա Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին հե­րոս։
Ուկ­րաի­նա­յի հետ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի աս­տի­ճա­նա­կան ան­կումն սկս­վել է ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կա­նո­նա­կարգ­մա­նը եւ զար­գաց­մա­նը զու­գըն­թաց, եւ ներ­կա­յում կող­մե­րը միայն շփ­վում են դի­վա­նա­գի­տա­կան պատ­շա­ճու­թյան սահ­ման­նե­րում։ Ադր­բե­ջա­նը պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով ա­ջակ­ցում է ուկ­րաի­նա­կան ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի ռու­սա­կան գնա­հա­տա­կա­նին եւ հա­մա­րում, որ Կիե­ւի ՙմայ­դա­նը՚ կազ­մա­կեր­պել են ա­րեւմ­տյան ու­ժե­րը։
Վլա­դի­միր Զե­լենս­կու հաղ­թա­նա­կը, որ­քա­նով կա­րե­լի է դա­տել ադր­բե­ջա­նա­կան կող­մի ա­ռա­ջին ար­ձա­գանք­նե­րից, Իլ­համ Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյան հա­մար ամպ­րոպ էր պարզ եր­կն­քում։ Բաք­վում հատ­կա­պես ցնց­ված են հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի եր­կր­նե­րին Զե­լենս­կու հղած կո­չից, որ­տեղ Ուկ­րաի­նա­յի փորձն ըն­դօ­րի­նա­կե­լու հոր­դոր կա։
Ադր­բե­ջա­նում բա­վա­կան ցա­վոտ են տա­րել իշ­խա­նու­թյու­նից Նուր­սուլ­թան Նա­զար­բաե­ւի կա­մա­վոր հե­ռա­նա­լը։ Ա­վե­լի վաղ Բա­քուն ան­հան­գս­տա­ցած էր Ուզ­բեկս­տա­նում տե­ղի ու­նե­ցող փո­փո­խու­թյուն­նե­րով։ Այ­սօր դրանց ա­վե­լա­նում է Ուկ­րաի­նան։ Հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում Ադր­բե­ջա­նի հա­մար միակ ցան­կա­լի իշ­խա­նու­թյուն է մնում Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի ստեղ­ծած ավ­տոկ­րա­տիան։
Չա­փա­զանց պար­զո­րոշ զգաց­վում է, որ Իլ­համ Ա­լիե­ւը տագ­նա­պած է եւ փոր­ձում է վե­րե­ւից ՙհե­ղա­փո­խու­թյուն՚ ի­րա­կա­նաց­նել։ Ադր­բե­ջա­նում ե­կող տա­րի տե­ղի կու­նե­նան խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Տե­ղի է ու­նե­նում քա­ղա­քա­կան ու­ժե­րի վե­րախմ­բա­վո­րում։ Ա­վան­դա­կան, հիմ­նա­կա­նում` իշ­խա­նու­թյու­նից սն­վող ընդ­դի­մու­թյու­նը կորց­նում է իր նշա­նա­կու­թյու­նը։ Քա­ղա­քա­կան աս­պա­րեզ են մտ­նում ե­րի­տա­սարդ բա­րե­փո­խիչ­ներ։
Այս ի­մաս­տով Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյան հա­մար լուրջ ա­հա­զանգ էին նաեւ Թուր­քիա­յի տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րը, երբ իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը պար­տու­թյուն կրեց Ան­կա­րա­յում եւ հատ­կա­պես Ստամ­բու­լում։ Real շար­ժու­մը տաս­նյակ-հա­զա­րա­վոր ստո­րագ­րու­թյուն­ներ է հա­վա­քել՝ Բաք­վի քա­ղա­քա­պե­տի ուղ­ղա­կի ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու պա­հան­ջով։
Ադր­բե­ջա­նում սկզբ­նա­վոր­վում է իշ­խա­նու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն նոր դի­մա­կա­յու­թյուն։ Այս ի­մաս­տով Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րում Զե­լենս­կու ջախ­ջա­խիչ հաղ­թա­նա­կը կա­րող է ազ­դան­շա­նա­յին լի­նել Ադր­բե­ջա­նի հան­րու­թյան հա­մար։ Ե­րի­տա­սարդ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն Ադր­բե­ջա­նում տրա­մա­բա­նա­կան հարց են հն­չեց­նում՝ ին­չու՞ Հա­յաս­տա­նում, Վրաս­տա­նում, Ուկ­րաի­նա­յում հնա­րա­վոր է ընտ­րու­թյուն­նե­րով հաս­նել իշ­խա­նա­փո­խու­թյան, իսկ Ադր­բե­ջա­նում՝ ոչ։ Եւ հան­րու­թյանն սկ­սել են ներ­շն­չել, որ դա հնա­րա­վոր է նաեւ ի­րենց մոտ։ Որ ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուր­դը նույն­պես ար­ժա­նի է փո­փո­խու­թյուն­նե­րի։
Ե­թե Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի պաշ­տո­նում վե­րըն­տր­վեր Պո­րո­շեն­կոն, Բաք­վում ան­կաս­կած կող­ջու­նեին դա։ Հաղ­թել է Զե­լենս­կին։ Ադր­բե­ջա­նից ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան ար­ձա­գանք չկա։ Այն հա­վա­նա­բար կու­շա­նա։ Եւ Ուկ­րաի­նա­յի հետ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եր­կար տե­ղապ­տույ­տի մեջ կլի­նեն։ Ադր­բե­ջա­նը պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րի։ Կա՜մ գնում է քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի, կա՜մ՝ դա­տա­պարտ­վում մե­կու­սաց­ման։
Ե­կող տար­վա խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներն, ըստ ե­րե­ւույ­թին, կտան այդ հար­ցի պա­տաս­խա­նը։