comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՅԱԶ­ԳԻ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԲՌ­ՆԻ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՄԱ­ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆՈՒՄ ԵՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ Ո­ՐԱԿ­ՄԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅԱԶ­ԳԻ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԲՌ­ՆԻ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՄԱ­ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆՈՒՄ ԵՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ Ո­ՐԱԿ­ՄԱ­ՆԸ

 Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Հարցազրույց Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների
Արցախի միության նախագահ Սարասար ՍԱՐՅԱՆԻ հետ

-Պա­րոն Սա­րյան, տա­րի­ներ ի վեր մեր թեր­թը հա­մա­գոր­ծակ­ցում է ձեր կազ­մա­կեր­պու­թյան հետ։ Մենք պար­բե­րա­բար լու­սա­բա­նում ենք կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը, բարձ­րաց­նում օ­րախն­դիր հար­ցեր։ Ե­կեք մեր ըն­թեր­ցո­ղին հի­շեց­նենք` որ­քա՞ն ժա­մա­նակ եք ղե­կա­վա­րում փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, որն այժմ կոչ­վում է Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղթ­ված հայ փախս­տա­կան­նե­րի Ար­ցա­խի միու­թյուն, և ին­չո՞ւ ա­վե­լի քան 30 տա­րի ա­ռաջ բարձ­րաց­ված հար­ցե­րը մինչ օրս չեն կորց­րել ի­րենց հրա­տա­պու­թյու­նը։
-Սկ­սենք նրա­նից, որ ճա­կա­տա­գիրն այն­պես տնօ­րի­նեց, որ այ­սօր­վա փախս­տա­կան­ներս ծն­վե­ցինք տար­բեր վայ­րե­րում։ Ա­մեն ինչ սկս­վեց 1988թ. փետր­վա­րին, երբ ԼՂԻՄ-ի հայ­կա­կան բնակ­չու­թյան` ինք­նու­րույ­նու­թյան և ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք տրա­մադ­րե­լու խա­ղաղ պա­հանջ­նե­րին Ադր­բե­ջա­նը հա­կադ­րեց կո­պիտ ուժ և ան­գամ խն­դի­րը քն­նար­կե­լու ցան­կու­թյան բա­ցա­կա­յու­թյուն։ Ա­վե­լին՝ 1988թ. փետր­վա­րի 26-29-ը, Սում­գա­յի­թում կազ­մա­կերպ­վե­ցին հա­յազ­գի բնակ­չու­թյան ա­րյու­նա­լի ջարդն ու հա­զա­րա­վոր մարդ­կանց բռ­նա­գաղ­թը, մար­դիկ, ով­քեր ոչ միայն ապ­րում էին այդ քա­ղա­քում, այլև ա­մե­նաուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել նրա շի­նա­րա­րու­թյա­նը։ Այս հան­ցա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րից Ադր­բե­ջա­նում սկիզբ ա­ռավ այն քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման նոր փու­լը, ո­րը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից ո­րակ­վում է որ­պես էթ­նիկ մաքր­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Ադր­բե­ջա­նի ողջ տա­րած­քով մեկ ա­վե­լի քան 500-հա­զա­րա­նոց հայ­կա­կան բնակ­չու­թյան դեմ սկս­վե­ցին հի­րա­վի բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ։ 1990թ. հուն­վա­րի 13-ից Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­ղա­քում սկս­վեց հա­յե­րի զանգ­վա­ծա­յին ջար­դը, ին­չի ար­դյուն­քում նրանք ամ­բող­ջո­վին վտար­վե­ցին Բաք­վից։
Այդ օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տի, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շրջ­կենտ­րոն­նե­րի փո­ղոց­նե­րը հե­ղեղ­ված էին ան­տուն փախս­տա­կան­նե­րով։ Մար­դիկ գի­շե­րում էին փո­ղոց­նե­րում, ան­ծա­նոթ ըն­տա­նիք­նե­րում։ Այն ժա­մա­նակ դեռ խոր­հր­դա­յին մար­մին­նե­րը շատ ա­րագ ար­ձա­գան­քե­ցին այս ի­րա­վի­ճա­կին ու սկ­սե­ցին հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում փախս­տա­կան­նե­րին բնա­կեց­նել հան­րա­կա­ցա­րան­նե­րում, ձեռ­նար­կու­թյուն­նե­րում, տար­բեր հիմ­նարկ­նե­րում, իսկ Շու­շիից ու Բեր­ձո­րից փախս­տա­կան­նե­րի մի հոծ խմ­բի բնա­կեց­րին Ստե­փա­նա­կեր­տի ՙՂա­րա­բաղ՚ հյու­րա­նո­ցում։ Այդ շր­ջա­նում փախս­տա­կան­նե­րին հո­ղա­տա­րածք­ներ էին բա­ժա­նում, նրան­ցից ո­մանք վար­կեր ստա­ցան բնա­կե­լի տան շի­նա­րա­րու­թյան հա­մար։ Շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ ՙԽար­կով­ստ­րո­յը՚, սկ­սե­ցին բնա­կա­րան­ներ կա­ռու­ցել Ար­մե­նա­վան թա­ղա­մա­սում, կո­շի­կի ֆաբ­րի­կա­յի շր­ջա­նում, Հա­սա­նա­բա­դում, Մար­տա­կեր­տում, այլ վայ­րե­րում։ Դա իս­կա­պես մար­դա­սի­րա­կան մո­տե­ցում էր, ո­րը հե­տա­գա­յում ու­նե­ցավ և իր բա­ցա­սա­կան անդ­րա­դար­ձը։ Բայց` այդ մա­սին հե­տո։
Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում փախս­տա­կան­նե­րի թվից ստեղծ­վեց ա­վե­լի քան 10 հո­գուց բաղ­կա­ցած նա­խա­ձեռ­նող խումբ, որն ստանձ­նեց փախս­տա­կան­նե­րին տե­ղա­վո­րե­լու, նրանց ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­նե­րով մա­տա­կա­րա­րե­լու և նման հար­ցե­րով զբաղ­վող ա­ռա­քե­լու­թյուն։ Այլ խոս­քով, կա­րե­լի է ա­սել, փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը ձևա­վոր­վել է 1988-89թթ., այ­սինքն` Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ար­շա­լույ­սին: Այն ստեղծ­վեց հան­պատ­րաս­տից՝ ել­նե­լով ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րից։ Բա­րեն­պաստ հան­գա­մանք էր նաև այն, որ բռ­նա­գաղ­թած և Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ ե­կած­նե­րի մեծ մասն ու­նեին ղա­րա­բա­ղյան ար­մատ­ներ, նշա­նա­կում է և բա­րե­կամ­ներ ու­նեին այս­տեղ։ 1989թ. քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քում բաց­վեց Փախս­տա­կան­նե­րի կո­մի­տեն, ո­րի ղե­կա­վար ըն­տր­վեց Կի­րո­վա­բա­դից փախս­տա­կան Լևոն Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը։
Ֆի­նան­սա­կան և նյու­թա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հետ կապ­ված բո­լոր ո­րո­շում­ներն ըն­դուն­վում էին կո­լե­գիալ ձևով` աշ­խա­տա­կից­նե­րի և նա­խա­ձեռ­նող խմ­բի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի քվեար­կու­թյան ճա­նա­պար­հով։ Այդ կո­մի­տեում աշ­խա­տում էի որ­պես գոր­ծա­վար և շա­րու­նա­կում էի մնալ նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ։
Մեծ աշ­խա­տանք ենք տա­րել քա­րոզ­չա­կան-քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյամբ. շփ­վում էինք օ­տա­րերկ­րա­ցի լրագ­րող­նե­րի հետ, նրանց հետ շր­ջում փախս­տա­կան­նե­րով ա­ռա­վել խիտ բնա­կեց­ված վայ­րե­րով, գրում էինք հոդ­ված­ներ, մի­ջազ­գա­յին այլևայլ ա­տյան­ներ էինք ու­ղար­կում տար­բեր փաս­տաթղ­թեր, նյու­թեր, այդ թվում` լու­սան­կար­ներ և փախս­տա­կան­նե­րի հետ հար­ցազ­րույց­ներ։ Փոր­ձում էինք կազ­մա­կեր­պել նախ­կին բնա­կու­թյան վայ­րից մեր ու­նեց­ված­քի տե­ղա­փո­խու­մը։ Բազ­միցս օգ­նու­թյան հա­մար դի­մել ենք մեր կա­ռա­վա­րող մար­մին­նե­րին և Ար­կա­դի Վոլս­կու գլ­խա­վո­րած Հա­տուկ կո­մի­տեի ղե­կա­վա­րու­թյա­նը։
Այդ շր­ջա­նը կա­րե­լի է ան­վա­նել մեր գոր­ծու­նեու­թյան սկիզ­բը, երբ, հա­կա­ռակ ծանր ի­րա­վի­ճա­կին, կա­րո­ղա­ցանք գո­նե ինչ-որ բա­նով օգ­նել փախս­տա­կան­նե­րին։
Իմ ա­ջակ­ցու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տում բաց­վեց Փախս­տա­կան­նե­րի կո­մի­տեն, ո­րը ղե­կա­վա­րում էր Յու­րի Դա­նիե­լյա­նը, իսկ մեր խում­բը կոչ­վում էր քաղ­գործ­կո­մին կից վե­րաբ­նա­կիչ­նե­րի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րի բա­ժին։ Նշ­ված կա­ռույց­նե­րը ևս ո­րո­շա­կի աշ­խա­տանք կա­տա­րե­ցին այս ուղ­ղու­թյամբ։ Այս ա­մե­նը տևեց մինչև ակ­տիվ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկիզ­բը։
1991թ. վեր­ջին վե­րաբ­նա­կիչ­նե­րի հար­ցե­րով մեր բա­ժի­նը փակ­վեց և, ինչ­պես ա­սում են՝ ՙբո­լո­րը մեկ­նե­ցին ճա­կատ՚։
Պա­տե­րազ­մից հե­տո նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ­նե­րը, ով­քեր որ մնա­ցել էին, շա­րու­նա­կե­ցին աշ­խա­տան­քը։ Իսկ Թե­րի Դևի­սի՝ հան­րա­պե­տու­թյուն այ­ցե­լե­լուց և փախս­տա­կան­նե­րի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն ցու­ցա­բե­րե­լուց հե­տո մենք ակ­տի­վաց­րինք մեր գոր­ծու­նեու­թյու­նը։ 2004թ. օ­գոս­տո­սին պաշ­տո­նա­պես գրանց­վեց ԼՂՀ փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը։ ԼՂՀ բո­լոր շր­ջան­նե­րից փախս­տա­կան­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ընդ­հա­նուր ժո­ղո­վում միա­ձայն ինձ ընտ­րե­ցին կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ։
-Ե­թե չեմ սխալ­վում, հենց այդ տա­րում ըն­դուն­վեց ՙՓախս­տա­կան­նե­րի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քը։ Ա­սա­ցեք, խնդ­րեմ, այդ օ­րեն­քի ըն­դու­նումն ի՞նչ տվեց փախս­տա­կան­նե­րին։
-Ա­յո, այն ժա­մա­նակ մեզ հա­ջող­վեց նա­խա­ձեռ­նել փախս­տա­կան­նե­րի մա­սին օ­րեն­քի ըն­դու­նու­մը։ Օ­րեն­քը, ըստ էու­թյան, պաշտ­պա­նում է Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած փախս­տա­կան­նե­րի ի­րա­վունք­նե­րը։ Այն ըն­դու­նե­լուց հե­տո պե­տու­թյու­նը կա­րո­ղա­ցավ փախս­տա­կան­նե­րին ոչ մեծ փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րել` ու­նեց­ված­քի տե­ղա­փոխ­ման, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վնա­սի դի­մաց։ Խոս­տո­վա­նենք, գու­մա­րը չն­չին էր, բայց դա էլ մի բան էր։ Միա­ժա­մա­նակ նշ­ված օգ­նու­թյու­նը, դժ­բախ­տա­բար, ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րի վրա չէր տա­րած­վում։

-Ձեր կազ­մա­կեր­պու­թյու­նը կա­պեր ո՞ւ­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­ման­ման կա­ռույց­նե­րի հետ։ Ե­թե ա­յո, ին­չո՞վ է դա ար­տա­հայտ­վում։
-Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք հա­յաս­տա­նյան բազ­մա­թիվ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, Է­լեո­նո­րա Ա­սատ­րյա­նի ղե­կա­վա­րած` Փախս­տա­կան­նե­րի ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ցան­ցի հետ։ Կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը մեր նա­խա­ձեռ­նող խմ­բի հետ հա­մա­տեղ հա­վա­քել են փաս­տա­բա­նա­կան ծա­վա­լուն նյութ Ադր­բե­ջա­նի կող­մից մեզ հասց­ված վնա­սի վե­րա­բե­րյալ։ Այդ նյութն ընդ­հան­րաց­վել և ու­ղարկ­վել է մի­ջազ­գա­յին շատ ա­տյան­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` Փախս­տա­կան­նե­րի հար­ցե­րով ՄԱԿ-ի Գե­րա­գույն հանձ­նա­կա­տա­րի վար­չու­թյուն։ Մենք բազ­միցս հան­դի­պում­ներ ենք ու­նե­ցել ինչ­պես Հա­յաս­տա­նի ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, այն­պես էլ ար­տա­սահ­մա­նյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, օ­տա­րերկ­րյա լրագ­րող­նե­րի հետ։ Հիմ­նա­կա­նում բարձ­րաց­վել են մեզ մոտ, ի տար­բե­րու­թյուն ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի, մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կի, հու­մա­նի­տար օգ­նու­թյան բա­ցա­կա­յու­թյա­նը, մեր նախ­կին բնա­կու­թյան վայ­րե­րում թո­ղած ու­նեց­ված­քին և նմա­նա­տիպ այլ խն­դիր­նե­րին առ­նչ­վող հար­ցեր։
-Ան­ցած ամ­սին Դուք հան­դի­պե­ցիք ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Սլո­վա­կիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մի­րոս­լավ Լայ­չա­կի հետ։ Ին­չի՞ մա­սին էր զրույ­ցը, և, ի՞նչ եք կար­ծում՝ Ձեր, իսկ Ձեզ հետ մեկ­տեղ և Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի ձայ­նը լս­վե՞լ է։
-Ա­յո, ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Սլո­վա­կիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մի­րոս­լավ Լայ­չա­կին ներ­կա­յաց­րե­ցի Ար­ցա­խում հայ փախս­տա­կան­նե­րի դրու­թյու­նը՝ ըն­դգ­ծե­լով, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րում են մինչև 30 հա­զար հայ փախս­տա­կան­ներ, ով­քեր զրկ­ված են մի­ջազ­գա­յին ա­ջակ­ցու­թյու­նից և օգ­նու­թյու­նից, այդ թվում և ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով, ո­րոնք խո­չըն­դո­տում են մի­ջազ­գա­յին մաս­նա­գի­տաց­ված կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից Ար­ցախ կա­տար­վե­լիք այ­ցե­րին։ Նշե­ցի, որ դա խտ­րա­կա­նու­թյուն է և փախս­տա­կան­նե­րի հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի բա­ցա­հայտ խախ­տում։ Պատ­մե­ցի փախս­տա­կան­նե­րի սո­ցիա­լա­կան վի­ճա­կի մա­սին, նրանց ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­լով այն հան­գա­ման­քին, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն փախս­տա­կան­նե­րի հար­ցը դի­տար­կում է բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ շա­հե­լու հա­մա­տեքս­տում, և վեր­ջում ԵԱՀԿ գրո­ծող նա­խա­գա­հին ա­ռա­ջար­կե­ցի տե­ղում ծա­նո­թա­նալ Ար­ցա­խում հայ փախս­տա­կան­նե­րի կյան­քի պայ­ման­նե­րին։
-Որ­քա­նով հայտ­նի է մեզ, վեր­ջերս ե­ղել եք Ֆրան­սիա­յում...
-Ա­յո, Ֆրան­կո­ֆո­նիա­յի շր­ջա­նակ­նե­րում ինձ հրա­վի­րել էին մաս­նակ­ցե­լու 20-րդ դա­րի ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րին նվիր­ված մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վին, որ­տեղ պատ­մե­ցի 1991թ. Բաք­վի ջար­դե­րի մա­սին, ներ­կա­յաց­րե­ցի ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյուն­նե­րը և փոր­ձե­ցի ներ­կա­նե­րին փաս­տե­րով հա­մո­զել, որ հա­յազ­գի բնակ­չու­թյան դեմ Ադր­բե­ջա­նի բո­լոր բռ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ցե­ղաս­պա­նու­թյուն ո­րակ­մա­նը։
Հան­դի­պում­ներ էին կազ­մա­կերպ­վել սփյուռ­քաբ­նակ հա­յե­րի, ինչ­պես նաև Ար­ցախ այ­ցե­լած ֆրան­սիա­ցի­նե­րի հետ։
-Այ­սօր­վա դրու­թյամբ ո­րո՞նք են փախս­տա­կան­նե­րի հիմ­նա­կան խն­դիր­նե­րը։
-Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած­նե­րի գլ­խա­վոր խն­դի­րը մնում է նրանց մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Այլ խոս­քով, ար­ցախ­ցի փախս­տա­կան­նե­րը զրկ­ված են կար­գա­վի­ճա­կից, ո­րից օգտ­վում են այլ փախս­տա­կան­ներ, մաս­նա­վո­րա­պես, Ադր­բե­ջա­նում, և ո­րը նրանց մեծ ար­տո­նու­թյուն­ներ է տա­լիս։

Մեզ հա­մար ոչ պա­կաս կարևոր երկ­րորդ խն­դի­րը բնա­կա­րա­նա­յին հարցն է։ Հա­կա­ռակ նրան, որ սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ ու­նեն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի գրե­թե բո­լոր բնա­կիչ­նե­րը, փախս­տա­կան­ներն ա­ռա­վել վատ­թար դրու­թյան մեջ են...
-Կնե­րեք, որ ընդ­հա­տում եմ, այդ կա­պակ­ցու­թյամբ ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեիք բնա­կա­րան ձեռք բե­րե­լու նպա­տա­կով փախս­տա­կան­նե­րին 10 տո­կոս կան­խավ­ճա­րով հի­պո­թե­քա­յին վարկ տրա­մադ­րե­լու մա­սին կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը։ Նշեմ, որ մեզ մոտ՝ խմ­բագ­րու­թյուն, գա­լիս էին փախս­տա­կան­ներ, ով­քեր ի­րենց դժ­գո­հու­թյունն էին հայտ­նում այդ կա­պակ­ցու­թյամբ, նրան­ցից շա­տե­րը վճա­րու­նակ չեն։
Բա­ցի այդ, մինչ այդ փախս­տա­կան­նե­րին բնա­կա­րան ձեռք բե­րե­լու հա­մար հի­պո­թե­քա­յին վարկ էին տրա­մադ­րում ա­ռանց կան­խավ­ճա­րի: Ստաց­վում է` փախս­տա­կան­նե­րի մի մա­սը (ով հասց­րել է) կա­րո­ղա­ցել է օգտ­վել քիչ թե շատ մատ­չե­լի հի­պո­թե­քից (ե­թե հի­պո­թեքն ընդ­հան­րա­պես կա­րող է մատ­չե­լի լի­նել), իսկ մյուս մա­սը (ով չի հասց­րել) պետք է կան­խի­կով վճա­րի 10 տո­կոս կան­խավ­ճա­րը: Չե՞ք կար­ծում, որ սա ար­դա­րա­ցի չէ:
-Ա­յո, տե­ղյակ եմ։ Փախս­տա­կա­նի հա­մար այդ 10 տո­կոսն էլ էա­կան գու­մար է, ան­գամ 2-3 մի­լիոն դրամ կան­խիկ վճա­րելն այս խմ­բի մարդ­կանց հա­մար ի­րա­տե­սա­կան չէ: Բայց, ե­թե ան­կեղծ լի­նենք, նույ­նիսկ ա­ռանց 10 տո­կոս կան­խավ­ճա­րի էլ խն­դի­րը չի լուծ­վում։ Հի­պո­թե­քը տրա­մադ­րում են բան­կե­րը, իսկ նրանք չեն աշ­խա­տում անվ­ճա­րու­նակ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ։ Փախս­տա­կան­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն էլ հենց այդ­պի­սին է։ Փախս­տա­կան­ներն ա­պա­հով­ված չեն աշ­խա­տան­քով, նրան­ցից շա­տերն ար­դեն թո­շա­կա­յին տա­րի­քում են։ Ստեղծ­ված պայ­ման­նե­րում կա­րող է օգ­նել նպա­տա­կաուղղ­ված բա­րե­գոր­ծու­թյու­նը կամ մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ստա­նա­լը։ Մե­ծա­պես կօգ­ներ մեզ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը։ Յուր ժա­մա­նակ ՄԱԿ-ի գծով Հա­յաս­տա­նում շատ փախս­տա­կան­ներ, ան­գամ Գո­րի­սում, բնա­կա­րան­ներ են ստա­ցել։
Շատ կցան­կա­նա­յինք, որ պե­տու­թյան կող­մից նա­խանշ­ված ծրագ­րերն ու­նե­նան ի­րենց շա­րու­նա­կու­թյու­նը։