comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԼԻԵՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻԻՆ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ան­ցած շա­բա­թաս­կզ­բին Վրաս­տա­նի նա­խա­գահ Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին այ­ցե­լել է վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման, հան­դի­պել սահ­մա­նա­պահ զո­րա­մա­սի ծա­ռա­յող­նե­րի հետ եւ ա­րել կա­րե­ւոր հայ­տա­րա­րու­թյուն, որ կող­մե­րը պետք է ա­մենա­մոտ ա­պա­գա­յում կար­գա­վո­րեն սահ­մա­նա­զատ­ման եւ ճշ­տո­րոշ­ման հետ կապ­ված բո­լոր հար­ցե­րը։

Վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նագ­ծի ա­վե­լի քան մեկ եր­րորդ հատ­վա­ծը շա­րու­նա­կում է մնալ վե­ճի ա­ռար­կա, թեեւ բա­նակ­ցու­թյուն­ներ ըն­թա­նում են ար­դեն քա­ռորդ դար։ Վրաս­տա­նում, ե­րե­ւում է, դժ­գոհ են ի­րա­վի­ճա­կից եւ փոր­ձում են հնա­րա­վո­րինս ա­րագ կար­գա­վո­րել խն­դիր­նե­րը։ Ադր­բե­ջա­նը, մինչ­դեռ, ա­մեն ան­գամ խու­սա­փո­ղա­կան կեց­վածք է ցու­ցա­բե­րում։ Բա­ցա­ռու­թյուն չէր նաև Զու­րա­բիշ­վի­լիի ա­ռա­ջար­կին այդ երկ­րի ԱԳՆ պա­տաս­խա­նը, որ­տեղ կոնկ­րետ քայ­լե­րի մա­սին ոչ մի խոսք չկա, փո­խա­րե­նը գե­րակշ­ռում են ընդ­հա­նուր, ո­չինչ չա­սող ձե­ւա­կեր­պում­նե­րը։ Բայց Ադր­բե­ջա­նը դրա­նով չի բա­վա­րար­վել։ Վրա­ցա­կան մա­մուլն ա­հա­զան­գում է, որ սահ­մա­նա­յին այդ տե­ղա­մաս նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լիի այ­ցից հե­տո ադր­բե­ջա­նա­կան կող­մը Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լիր տա­նող ճա­նա­պարհ­ներն ար­գե­լա­փա­կել է վրա­ցի հա­վա­տա­ցյալ­նե­րի, ուխ­տագ­նաց­նե­րի եւ զբո­սաշր­ջիկ­նե­րի առ­ջեւ։ Խոս­քը վաղ միջ­նա­դա­րյան քա­րան­ձա­վա­յին վա­նա­կան հա­մա­լի­րի մա­սին է, որն Ադր­բե­ջա­նում հա­մա­րում են ՙաղ­վա­նա­կան մշա­կույ­թի կո­թող՚։
Մի քա­նի տա­րի ա­ռաջ այդ հո­ղի վրա վրաց-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սուր լար­վա­ծու­թյուն էր ա­ռա­ջա­ցել։ Տե­ւա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայ­նել էր, որ­պես­զի Վրաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րում նշա­նա­կի հո­գե­ւոր ներ­կա­յա­ցու­ցիչ։ Խն­դի­րը կար­ծես թե կար­գա­վոր­ված էր, վրա­ցի հա­վա­տա­ցյալ­նե­րը եւ զբո­սաշր­ջիկ­նե­րը կա­րո­ղա­նում էին մուտք գոր­ծել վա­նա­կան հա­մա­լի­րի տա­րածք։ Բայց վեր­ջին օ­րե­րին ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­նե­րը կր­կին խո­չըն­դոտ­ներ են ստեղ­ծում։ Ինչ­պես ա­սել է Դա­վիթ Գա­րե­ջիի հա­մա­լի­րի վա­նա­հայր Կի­րիո­նը, ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­նե­րը փա­կել են ճա­նա­պարհ­նե­րը։ Հա­վա­տա­ցյալ­նե­րի շր­ջա­նում ար­ձա­նագր­վել են բո­ղո­քի ակ­ցիա­ներ։
Վրաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին խն­դի­րը բարձ­րաց­րել է Վրաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի առ­ջեւ։ Հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել Վրաս­տա­նի ԱԳՆ-ն, ին­չին ադր­բե­ջա­նա­կան կող­մը տվել է ստան­դարտ պա­տաս­խան. Բա­քուն շա­հագր­գռ­ված է միջ­պե­տա­կան սահ­մա­նա­զատ­ման եւ ճշ­տո­րոշ­ման հար­ցը բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով լու­ծե­լու հար­ցում եւ պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նում նպաս­տե­լու ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մա­նը։ Խն­դիրն այն է, որ խոր­հր­դա­յին վար­չա­կան բա­ժան­ման հի­ման վրա Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րը մի մա­սով գտն­վում էր Վրաս­տա­նի, մյու­սով՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում։
Ներ­կա­յումս Վրաս­տա­նը պն­դում է, որ վա­նա­կան հա­մա­լիրն ամ­բող­ջու­թյամբ պետք է գտն­վի իր տա­րած­քում։ Ադր­բե­ջա­նը գտ­նում է, որ ՙաղ­վա­նա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը պատ­կա­նում է՚ ի­րեն։ Հա­մա­ձայ­նու­թյան հնա­րա­վո­րու­թյունն, այս­պի­սով, խիստ կաս­կա­ծե­լի է։ Ադր­բե­ջա­նի հետ Վրաս­տանն ու­նի նաեւ սահ­մա­նա­յին այլ վեճ։ Բանն այն է, որ 1992թ. ադր­բե­ջա­նա­կան կող­մը Մառ­նեու­լիի շր­ջա­նում ա­կա­նա­պա­տել է շուրջ 25 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րածք՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե կա ՙՀա­յաս­տա­նից հար­ձակ­ման վտանգ՚։ Ի­րա­կա­նում դա վրա­ցա­կան տա­րածք է, որ­տեղ, սա­կայն, ա­ռայ­սօր տնօ­րի­նու­թյուն են ա­նում ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րը։ Խն­դի­րը ոչ մի կերպ չի կար­գա­վոր­վում։ Դա վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի այն հատ­վա­ծում է, ո­րը մոտ է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին։
Ադր­բե­ջա­նը պատ­ճա­ռա­բա­նում է, որ այդ հատ­վա­ծը կա­րող են օգ­տա­գոր­ծել հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը եւ անս­պա­սե­լի հայ­տն­վել ի­րենց թի­կուն­քում։ Փաս­տա­ցի Ադր­բե­ջա­նը Վրաս­տա­նի տա­րած­քի մի մա­սը պա­հում է օ­կու­պա­ցիա­յի տակ եւ ոչ մի կերպ չի հա­մա­ձայ­նում այն վե­րա­դարձ­նել օ­րի­նա­կան տի­րո­ջը։ Իսկ Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը վկա­յում է, որ վրաց-ադր­բե­ջա­նա­կան միջ­պե­տա­կան սահ­մա­նա­զատ­ման հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րը դեռ եր­կար են շա­րու­նակ­վե­լու։
Տպա­վո­րու­թյուն կա, որ Ադր­բե­ջանն այդ վա­նա­կան հա­մա­լի­րը փոր­ձում է նե­րա­ռել իր սահ­ման­նե­րում՝ հե­տապն­դե­լով տն­տե­սա­կան շահ։ Թբի­լի­սիից 60 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող այդ հա­մա­լի­րը վրա­ցա­կան ինք­նու­թյան հնա­գույն նմուշ­նե­րից մեկն է, հա­մար­վում է սր­բա­վայր եւ այ­ցե­լու­նե­րի պա­կաս չի ու­նե­նում։ Ե­թե այն նե­րառ­վի Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, ա­պա զբո­սաշր­ջու­թյու­նից այդ եր­կի­րը կա­րող է շո­շա­փե­լի ե­կա­մուտ­ներ ստա­նալ։ Ի­հար­կե, Վրաս­տա­նը փոր­ձե­լու է մին­չեւ վերջ պաշտ­պա­նել իր ի­րա­վունք­նե­րը։ Նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լիի այ­ցը վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի այդ հատ­ված բա­վա­կան խոր­հր­դան­շա­կան էր։ Ա­ռար­կա­յա­կան էր Ա­լիե­ւի պա­տաս­խա­նը՝ Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րի ար­գե­լա­փակ­ման տես­քով։ Հարցն, այս­պի­սով, հաս­նում է իր բարձ­րա­կե­տին։ Ի՞նչ հան­գու­ցա­լու­ծում կլի­նի։

;