comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՎ­ՐՈ­ՊԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆՈՒՄ Է ՄԱՐ­ԴՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎ­ՐՈ­ՊԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆՈՒՄ Է ՄԱՐ­ԴՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Հա­յաս­տա­նի և Եվ­րա­միու­թյան միջև Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագր­վեց 2017թ. նո­յեմ­բե­րի 24-ին, Բրյու­սե­լում՝ Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում։ Փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րել էին ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բան­դյա­նը և Եվ­րա­միու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆե­դե­րի­կա Մո­գե­րի­նին։ Վեր­ջինս իր ե­լույ­թում նշել էր, որ սա իր տե­սա­կի մեջ ա­ռա­ջին հա­մա­ձայ­նա­գիրն է, ո­րը Եվ­րա­միու­թյու­նը կն­քում է Եվ­րա­սիա­կան միու­թյան ան­դամ պե­տու­թյան հետ։ ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան պա­տաս­խա­նա­տուն ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը դի­տար­կել է եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­տեքս­տում՝ ըն­դգ­ծե­լով, որ այդ հա­մա­ձայ­նա­գի­րը նաև ա­ջակ­ցում է ղա­րա­բա­ղյան խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը՝ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի և նոր­մե­րի հի­ման վրա։ 

Փաս­տաթղ­թի տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ եր­կու կող­մե­րը, ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի նկատ­մամբ ընդ­հա­նուր հանձ­նա­ռու­թյունն ըն­դգ­ծե­լով, ի­րենց հար­գանքն են ար­տա­հայ­տել մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ։
Ե­թե Եվ­րո­պան Հա­յաս­տա­նի հետ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման հա­մար ժո­ղովր­դա­վա­րու­թյան հետ կապ­ված խն­դիր չէր տես­նում, ա­պա նույ­նը չի կա­րե­լի ա­սել Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։ Նրանց միջև ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման ժամ­կե­տի մա­սին առ այ­սօր հս­տակ ո­չինչ չի հա­ղորդ­վում։ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը վեր­ջերս հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց առ այն, որ մա­յի­սի 13-ին հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րում չի ակն­կալ­վում։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րը կշա­րու­նակ­վեն։
Հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման հար­ցում ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կա­նին սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շում է որ­դեգ­րել, ին­չի մա­սին են վկա­յում այդ երկ­րից ոչ պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րով ստաց­ված տե­ղե­կու­թյուն­նե­րը։ Իսկ ա­վե­լի վաղ Իս­լա­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նում Ադր­բե­ջա­նի նախ­կին դես­պան Ա­րիֆ Մա­մե­դովն ի­րա­զե­կել էր, որ Ադր­բե­ջա­նի և Եվ­րա­միու­թյան միջև ստո­րագր­վե­լիք ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նագ­րի բո­վան­դա­կու­թյու­նը շա­րու­նա­կում են գաղտ­նի պա­հել, քա­նի որ փաս­տաթղ­թում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը չի նշ­վում որ­պես Ադր­բե­ջա­նի ան­բա­ժա­նե­լի մաս։
Նախ­կին դես­պա­նը վկա­յա­կո­չել է Վրաս­տա­նի, Ուկ­րաի­նա­յի և Մոլ­դո­վա­յի հետ ԵՄ-ի ստո­րագ­րած հա­մա­ձայ­նագ­րե­րը, ո­րոն­ցում այդ եր­կր­նե­րից ան­ջատ­ված տա­րածք­նե­րը ճա­նաչ­վել են նրանց ան­բա­ժա­նե­լի մա­սեր։
Հա­մա­ձայ­նագ­րի շուրջ Բաք­վում ծա­վալ­ված հան­րա­յին քն­նար­կում­նե­րի մա­սին պար­բե­րա­բար տե­ղե­կու­թյուն­ներ է հրա­պա­րա­կել ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյու­նը՝ ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լով ընդ­դի­մու­թյան դիր­քո­րոշ­ման վրա. փաս­տա­թուղ­թը պետք է ստո­րագր­վի քաղ­բան­տար­կյալ­նե­րին ա­զատ ար­ձա­կե­լուց հե­տո, երբ ա­պա­հով­ված կլի­նեն մա­մու­լի և հան­րա­հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյու­նը, դա­տա­րան­նե­րի ան­կա­խու­թյու­նը, չի ար­գե­լա­փակ­վի քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ինս­տի­տուտ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։
REAL-ի ա­ռաջ­նորդ Իլ­գար Մա­մե­դո­վը հա­մոզ­մունք էր հայտ­նել, որ Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյունն ի վի­ճա­կի չէ ԵՄ-ի հետ ստո­րագ­րել հա­մա­ձայ­նա­գիր, ո­րում ար­տա­հայտ­ված կլի­նեն ժո­ղովր­դի շա­հե­րը։ Այն կա­րող է ստո­րագ­րել նոր իշ­խա­նու­թյու­նը։
Հան­րա­յին քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում ըն­դուն­վել է բա­նաձև, ո­րում աս­վում է, որ Ադր­բե­ջա­նի և ԵՄ-ի միջև ստո­րագր­վե­լիք հա­մա­ձայ­նագ­րում պետք է ար­տա­ցոլ­ված լի­նեն եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րը, մար­դու հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­ներն ու ի­րա­վունք­նե­րը։
Ու­շագ­րա­վը, թերևս, այն է, որ ադր­բե­ջա­նա­կան ոչ պաշ­տո­նա­կան կայ­քերն ի­րենց մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում Ադր­բե­ջան-Եվ­րա­միու­թյուն ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նագ­րի շուրջ տար­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման պատ­ճառ են հա­մա­րում ադր­բե­ջա­նա­կան կող­մի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րո­շու­մը։ Չհա­մա­ձայ­նեց­ված հար­ցե­րից մե­կը ղա­րա­բա­ղյան խն­դիրն է։ Պաշ­տո­նա­կան Բա­քուն գտ­նում է, որ հա­մա­ձայ­նագ­րում պար­տա­դիր կեր­պով տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին կետ պետք է մտց­վի։ Վկա­յա­կո­չե­լով Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի և Մոլ­դո­վա­յի հետ Եվ­րա­միու­թյան ստո­րագ­րած հա­մա­ձայ­նագ­րե­րը՝ Ադր­բե­ջա­նը ԵՄ-ին մե­ղադ­րում է եր­կա­կի ստան­դարտ­ներ կի­րա­ռե­լու մեջ։
Ի՞նչ է ստաց­վում։ Փաս­տո­րեն, Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում Եվ­րա­միու­թյու­նը, որ­պես ու­ժա­յին կենտ­րոն, ա­ռաջ է տա­նում իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ հիմք ըն­դու­նե­լով Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հետ իր ու­նե­ցած հա­կա­սու­թյուն­նե­րը։ Ըստ ԵՄ-ի՝ Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի և Մոլ­դո­վա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը խախտ­վել է Ռու­սաս­տա­նի մեղ­քով, որն Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան ծրագ­րում նե­րառ­ված չէ և չի մաս­նակ­ցում եվ­րո­պա­կան ին­տեգր­մա­նը։ Իսկ Ադր­բե­ջանն ու Հա­յաս­տա­նը ծրագ­րում նե­րառ­ված պե­տու­թյուն­ներ են, և այս դեպ­քում հա­կա­դիր ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի պայ­քա­րի խն­դիր չկա։ Կա մի փաստ. եվ­րաին­տեգր­ման ա­ռու­մով Բա­քուն զգա­լիո­րեն հետ է մնում Երևա­նից, և այդ պատ­ճա­ռով էլ Հա­յաս­տա­նը ԵՄ-ի հետ հա­մա­ձայ­նա­գիրն ստո­րագ­րել է եր­կու տա­րի ա­ռաջ։
Հայ­կա­կան կող­մի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, երբ խոս­քը վե­րա­բե­րում է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյա­նը և Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րին, Եվ­րո­պան իր քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­ռաջ է տա­նում՝ ան­տե­սե­լով հենց այդ ի­րա­վունք­նե­րը։ Աս­վա­ծը հիմ­նա­վո­րե­լու հա­մար մատ­նան­շենք ապ­րի­լի 11-ին Ստ­րաս­բուր­գում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղար Թոր­բյորն Յագ­լան­դի հա­մա­տեղ մամ­լո ա­սու­լի­սը։ Գլ­խա­վոր քար­տու­ղա­րին հարց է ուղղ­վել ԵԽ մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տա­րի հայ­տա­րա­րու­թյան վե­րա­բե­րյալ, հա­մա­ձայն ո­րի՝ հանձ­նա­կա­տա­րը հնա­րա­վո­րու­թյուն չու­նի այ­ցե­լել ՙգորշ գո­տի­ներ՚։ Ի պա­տաս­խան` Յագ­լանդն ա­սել էր, որ ի­րենք չեն կա­րող մշ­տա­դի­տար­կում ի­րա­կա­նաց­նել այդ գո­տի­նե­րում, քա­նի որ դրանք եվ­րո­պա­կան տա­րածք չեն։ Նրա խոս­քով՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն այդ­պի­սի գորշ գո­տի է հան­դի­սա­նում, և իր ա­ռա­ջարկն է՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տա­րին նման գո­տի­ներ այ­ցե­լե­լու ման­դատ և ի­րա­վունք տալ։ Դրա հա­մար էլ, Թոր­բյոր­նի կար­ծի­քով, եվ­րո­պա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը պետք է հան­դես գան քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյամբ։
Պարզ հետևու­թյուն ա­նենք. Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը, լի­նե­լով մար­դու ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նող մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց, ի­րա­կա­նում քա­ղա­քա­կա­նաց­նում է այդ ի­րա­վունք­նե­րը։ Նրա հա­մար ըն­դու­նե­լի են բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գի դեմ պայ­քա­րող ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դա­վար­նե­րի պա­հանջ­նե­րը, բայց ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ղիով զար­գա­ցող Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հետ ուղ­ղա­կի շփում­ներն անհ­նար են։ Մա­նա­վանդ որ՝ խոս­քը մար­դա­սի­րա­կան և ոչ թե քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում կա­տար­վե­լիք աշ­խա­տան­քի մա­սին է։
Ար­ցա­խը գորշ գո­տի հայ­տա­րա­րե­լով՝ Յագ­լան­դը քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց, բայց խն­դի­րը բար­դեց եվ­րո­պա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի վրա՝ նրանց կող­մից հայ­տա­րա­րու­թյուն­ներ հն­չեց­նե­լու ակ­նարկ ա­նե­լով։ Հս­տակ ի­մա­նա­լով, որ այդ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը չեն պատ­րաստ­վում հան­դես գալ նման բո­վան­դա­կու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։