comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵ՞ՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵ՞ՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

NEWS.am-ը հրա­պա­րա­կում է նախ­կին դես­պան, 1992-96 թվա­կան­նե­րին Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան ղե­կա­վար, ՌԴ նա­խա­գա­հի՝ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հար­ցե­րով լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ան­դամ եւ հա­մա­նա­խա­գահ Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վի հոդ­վա­ծը։

 Վեր­ջերս այս հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը բարդ շր­ջան մտավ այն հար­ցի պատ­ճա­ռով, թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը պե՞տք է մաս­նակ­ցի բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Բա­քուն կտ­րա­կա­նա­պես դեմ է։ Այս­պես նրան ա­վե­լի հեշտ է խա­փա­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի մա­սին գլ­խա­վոր հար­ցը եւ պա­հան­ջել ա­զա­տել Ադր­բե­ջա­նի գրավ­ված շր­ջան­նե­րը, իսկ ԵԱՀԿ 10 հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րից ա­ռանձ­նաց­նել պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՝ ՙմո­ռա­նա­լով՚ մյուս­նե­րը (ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք, ու­ժի չկի­րա­ռում, ինչ­պես նաեւ վե­ճե­րի խա­ղաղ կար­գա­վո­րում)։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյու­նը թույլ չտալն ար­ժե­քա­վոր է նաեւ Բաք­վի քա­րոզ­չու­թյան հա­մար։ 1991-1994 թվա­կան­նե­րի պա­տե­րազ­մում կրած ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րից հե­տո նա ծա­րա­վի է հա­ջո­ղու­թյուն­նե­րի։ Այդ­պի­սին է ներ­կա­յաց­վում ցան­կա­ցած ա­մեն բան՝ մի­ջա­դե­պե­րը, պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից հրա­ժար­վե­լը, 2016 թվա­կա­նին ու­ժե­րի փոր­ձար­կու­մը, ան­գամ Բու­դա­պեշ­տում հայ սպա­յի սպա­նու­թյու­նը։ Իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին ին­չի հա­մար ա­սես ճն­շելն ար­դեն ի ցույց դնե­լու հա­ջո­ղու­թյուն է։ Ի. Ա­լիեւն այդ­պես էլ ներ­կա­յաց­րեց ս.թ. մար­տի 29-ին Վիեն­նա­յում Ն. Փա­շի­նյա­նի հետ զրույ­ցից հե­տո։

ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը բա­նակ­ցու­թյուն­նե­րում նոր դժ­վա­րու­թյուն­նե­րի կամ ի­րա­վի­ճա­կի սր­ման կա­րիք չու­նեն։ Ով էլ որ ա­ռա­ջար­կի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին բա­նակ­ցա­յին սե­ղան վե­րա­դարձ­նել եւ ին­չով էլ այն վա­խեց­նի, ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ է թա­փան­ցել այս հար­ցի էու­թյան մեջ։
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հիմ­նա­վո­րում է այն, որ եր­կու կող­մե­րի բա­նակ­ցու­թյուն­ներն ար­դեն վա­ղուց են ըն­թա­նում, իսկ ձե­ւա­չափն, իբր, չի կա­րող փոխ­վել։ Ան­հե­թե­թու­թյուն է բա­նակ­ցու­թյուն­նե­րի ՙվա­ղե­մու­թյամբ՚ ու­րա­խա­նա­լը՝ իսկ ո­րո՞նք են այդ ձե­ւա­չա­փի պտուղ­նե­րը։ Ի սկզ­բա­նե հա­ջող էին եւ վա­ղե­մի ե­րեք կող­մե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րը (1994-1997 թվա­կան­ներ), իսկ էլ ա­վե­լի վաղ Ադր­բե­ջա­նի երկ­խո­սու­թյունն ու բա­նակ­ցու­թյուն­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ (ա­ռանց Հա­յաս­տա­նի)։ Այդ ժա­մա­նակ Բա­քուն իր փաս­տաթղ­թե­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին մե­ծա­րում էր որ­պես ՙհա­կա­մար­տող կողմ՚։ Նշա­նա­կում է բա­նակ­ցու­թյուն­ներն ա­վե­լի ՙհին՚ են, իսկ դրանց ձե­ւա­չափն ար­դեն ե­րեք ան­գամ փոխ­վել է։ Միջ­նորդ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րից Ադր­բե­ջա­նի հա­ճա­խա­կի հրա­ժար­վելն է Հա­յաս­տա­նի հետ նրա բա­նակ­ցու­թյուն­նե­րը ՙվա­ղե­մի՚ դարձ­րել։
Ո՞րն է հա­կա­մար­տու­թյան պատ­ճա­ռը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը։ Ադր­բե­ջա­նի ԽՍՀ-ն ԽՍՀՄ-ից, ըստ նրա օ­րեն­քի, դուրս գա­լով՝ ընդ­դեմ նրա իսկ ցան­կու­թյան, ին­քը ԼՂԻՄ-ին թույլ չտ­վեց դուրս գալ։ Այս­տեղ կա­րիք չկա խո­րա­նա­լու պատ­մու­թյան մեջ, օ­րի­նակ՝ դա­տել Հա­մա­միու­թե­նա­կան ԿԿ Քաղ­բյու­րո­յի կամ Ստա­լի­նի ո­րո­շում­նե­րի մա­սին։
Հա­կա­մար­տու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րը միշտ վա­րում են դրա կող­մե­րը, եր­բեմն միջ­նորդ­նե­րի առ­կա­յու­թյամբ։ Ադր­բե­ջանն ան­մի­ջա­պես դար­ձավ հա­կա­մար­տու­թյան կողմ։ Ե­րե­ւանն այս հար­ցում եր­կար ձգձ­գում էր, բայց, միեւ­նույն է, դար­ձավ կողմ։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը որ­պես պե­տու­թյուն ճա­նաչ­ված չէ, սա­կայն հա­կա­մար­տու­թյան կող­մի բո­լոր չա­փո­րո­շիչ­ներն ու­նի՝ իր զին­ված ու­ժե­րը եւ դրա հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, իր վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածքը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայնքն այս ա­մե­նից ոչ մի բան չու­նի (ըստ հնա­ցած 2+2 Բեյ­քե­րի բա­նա­ձե­ւի՝ Բա­քուն այն հա­կադ­րում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին, բայց այն ոչ ա­վե­լին, քան շա­հագր­գիռ կողմ է)։
Ռու­սաս­տանն ա­ռա­ջի­նը հաս­կա­ցավ այս հա­կա­մար­տու­թյան ար­տա­սո­վոր փոխ­դա­սա­վո­րու­թյու­նը. այս­տեղ ե­րեք կողմ կա։ 1993 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին սա յու­րաց­րեց նաեւ Մինս­կի խում­բը։ ԵԱՀԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վը (1994 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 6-ին Բու­դա­պեշ­տում) չի նշում Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյուն եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն, այլ միայն այս հա­կա­մար­տու­թյան ՙկող­մեր՚ (Վրաս­տանն ու Մոլ­դո­վան նշ­ված են ան­մի­ջա­կա­նո­րեն)։ Մի՞­թե սա պա­տա­հա­կա­նու­թյուն է։ Գրա­գետ­նե­րի հա­մար հաս­կա­նա­լի է։ Սրա հի­ման վրա 1995 թվա­կա­նի մար­տի 31-ին Պրա­հա­յում Ղե­կա­վար խոր­հր­դի նիս­տի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ գո­ծող նա­խա­գա­հը հաս­տա­տեց ՙնախ­կի­նում ԵԱՀԿ-ի ըն­դու­նած ո­րո­շում­նե­րը կող­մե­րի կար­գա­վի­ճակ­նե­րի մա­սին, այ­սինքն՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րին ներգ­րավ­ված եր­կու պե­տու­թյուն­նե­րի, ինչ­պես նաեւ եր­րորդ կող­մի (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի) բա­նակ­ցա­յին ամ­բողջ գոր­ծըն­թա­ցին մաս­նակ­ցու­թյան մա­սին, նե­րա­ռյալ Մինս­կյան հա­մա­ժո­ղո­վը։ Բու­դա­պեշ­տի եւ Լի­սա­բո­նի գա­գաթ­նա­ժո­ղով­ներն ՙա­մեն ինչ՚ ա­սում են այս հա­կա­մար­տու­թյան կող­մե­րի մա­սին (բայց ոչ թե եր­կու եւ ոչ եր­կու­սի)։ Ման­դա­տը ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րին ստի­պում է ա­ռաջ­նորդ­վել ԵԱՀԿ Բու­դա­պեշ­տի գա­գաթ­նա­ժո­ղո­վի հա­տուկ ո­րո­շում­նե­րով. չէ՞ որ այն անց­կաց­վել է Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մից հե­տո ար­դեն եւ պե­տու­թյուն­նե­րի ու կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի բարձր մա­կար­դա­կով (1992 թվա­կա­նի մար­տի 24-ին Հել­սին­կիում նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը ե­ղել է մին­չեւ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թե­ժա­ցու­մը)։

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը բնակ­չու­թյամբ եւ տա­րած­քով ՄԱԿ-ի մի շարք ան­դամ­նե­րից ա­վե­լի խո­շոր է՝ Ան­դոր­րա­յից, Լիխ­տենշ­տեյ­նից, Սան Մա­րի­նո­յից, կա­րի­բյան եր­կր­նե­րից։ Կա­րե­լի՞ է ար­դյոք 21-րդ դա­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը դարձ­նել վե­ճի օ­բյեկտ, ա­ռանց նրա քն­նար­կել եւ ո­րո­շել նրա ճա­կա­տա­գի­րը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին մոտ չթող­նե­լու հա­մար Բա­քուն սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­ներ է պա­հան­ջում, բայց մի՞­թե ձե­ւա­չա­փի հարցն այս են­թա­տեքս­տում այդ­քան էլ էա­կան չէ։
Այս պատ­ճա­ռով Ռու­սա­սանն ու ՄԽ-ն մին­չեւ 1997 թվա­կա­նի ապ­րիլ բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րել ե­րեք կող­մե­րի մի­ջեւ։ Այ­նու­հե­տեւ ա­վե­լի հա­ճա­խա­կի դար­ձան Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում­նե­րը։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը (Ռու­սաս­տան, ԱՄՆ, Ֆրան­սիա) լիա­ձե­ւա­չա­փա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րը փո­խա­րի­նե­ցին ՙմա­քո­քա­յին դի­վա­նա­գի­տու­թյամբ՚։ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ու նա­խա­րար­նե­րի հան­դի­պում­նե­րին ոչ միշտ մաս­նակ­ցե­լով՝ դրանք գնա­հա­տում էին, հար­մար­վել էին դրանց։ ԵԱՀԿ 1999 թվա­կա­նի Ստամ­բու­լի գա­գաթ­նա­ժո­ղո­վը, ող­ջու­նե­լով նա­խա­գահ­նե­րի երկ­խո­սու­թյու­նը, հույս ու­ներ շա­րու­նա­կել նաեւ ՄԽ բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Բայց դրանց փո­խա­րեն հա­ճա­խա­կիա­ցան ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի այ­ցե­լու­թյուն­նե­րը եւ խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րը։ Ե­րե­ւա­նում վի­ճում են, թե Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րից ով էր կա­րող եւ ար­դյո՞ք կա­րող էր ա­ռա­ջար­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րը վա­րել ա­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան։ Այս­պի­սով, Ղա­րա­բա­ղը կար­ծես թե դուրս մնաց այս գոր­ծըն­թա­ցից։
Ո՜չ բո­լոր կող­մե­րի փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կար, ո՜չ ԵԱՀԿ ո­րո­շում ձե­ւա­չա­փը մին­չեւ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան նե­ղաց­նե­լու մա­սին։ Այն ա­ռա­ջա­ցավ դե ֆակ­տո՝ ինչ­պես ո­րոշ ի­րո­ղու­թյուն։ Ըստ էու­թյան, սա Բաք­վի խո­րա­ման­կու­թյուն­նե­րի, Ե­րե­ւա­նի ա­նու­շա­դիր վե­րահս­կո­ղու­թյան, միջ­նորդ­նե­րի բաց­թո­ղում­նե­րի ար­գա­սիքն էր։ Այն­պես որ, խոս­քը ոչ թե ինչ-որ նոր ձե­ւա­չա­փի մա­սին է, այլ ա­ռա­վել լիար­ժեք եւ միակ ձե­ւա­չա­փին վե­րա­դառ­նա­լու մա­սին, ո­րին հա­վա­նու­թյուն էին տվել ԵԱՀԿ ան­դամ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նեը, այդ թվում՝ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րը, ինչ­պես նաեւ Ադր­բե­ջա­նը, ին­չը պա­կաս կա­րե­ւոր չէ։
Ե­րեք կող­մե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րը շատ ա­վե­լին են տվել, քան եր­կու կող­մե­րի­նը. 4 տա­րում կնք­վել է եր­կու հա­մա­ձայ­նա­գիր (1994 թվա­կա­նին հրա­դա­դա­րի մա­սին, 1995 թվա­կա­նին՝ հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ամ­րապ­նդ­ման), 1994 թվա­կա­նի հու­լի­սին ստո­րագր­վել է եւս մեկ փաս­տա­թուղթ։ Բո­լոր ե­րեք փաս­տաթղ­թե­րը ստո­րագր­վել են ե­րեք կող­մե­րի մի­ջեւ, ո­րոն­ցից եր­կուսն ան­ժամ­կետ էին։ Իսկ եր­կու կող­մե­րի ձե­ւա­չա­փը 22 տա­րում ոչ մի հա­մա­ձայ­նա­գիր կամ ի­րա­վա­կա­նո­րեն պար­տա­վո­րեց­նող փաս­տա­թուղթ չի տվել։

Ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը ճիշտ է նաեւ ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից։ 1997 թվա­կա­նից հե­տո բա­նակ­ցու­թյուն­նե­րի կազ­մում եւ մա­կար­դա­կում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րը ոչ ա­վե­լին են, քան մար­տա­վա­րա­կան, կո­նյունկ­տու­րա­յին։ Ու­ժե­րի ռազ­մա­վա­րա­կան դա­սա­վո­րու­թյու­նը նույնն է (նոր պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լիո­րեն կընդ­գր­կեր բո­լոր ե­րեք կող­մե­րին)։ Հի­շենք, թե ով է սկ­սել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Ան­գամ կորց­նե­լով իր շր­ջան­նե­րը՝ այն եր­կար ժա­մա­նակ ա­պա­վի­նում էր ու­ժին (ե­թե հար­գեր 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ բա­նա­ձե­ւե­րը, հա­յերն այդ­քան հող չէին գրա­վի, ա­վե­լի հեշտ կլի­ներ բա­նակ­ցու­թյուն­նե­րը վա­րե­լը)։ Իսկ կա­րո՞ղ էր զի­նա­դա­դար լի­նել ա­ռանց ԼՂ-ի՝ միայն Հա­յաս­տան-Ադր­բե­ջա՞ն։ Ան­հե­թե­թու­թյուն։ Իսկ ո՞վ է, չճա­նա­չե­լով Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րը, ե­րա­զում նո­րից սկ­սել այն։ Միան­շա­նակ՝ Ադր­բե­ջա­նը։
Հա­կա­մար­տու­թյուն­նե­րում պա­տե­րազ­մից ա­վե­լի սուր ժա­մա­նա­կաշր­ջան չկա։ Դրա­նով էլ պետք է դա­տել, թե ով ով է եւ պե՞տք է, ար­դյոք, մաս­նակ­ցի բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Ա­ռա­վել եւս, որ ՌԴ գլ­խա­վոր նպա­տակն է (ԵԱՀԿ ՄԽ-ինն էլ) հու­սա­լիո­րեն վերջ դնել այս զին­ված հա­կա­մար­տու­թյա­նը եւ թույլ չտալ տա­րա­ծաշր­ջա­նում նոր պա­տե­րազմ։
Բաք­վի դիր­քո­րո­շում­նե­րի վերլ­ծու­թյան ժա­մա­նակ ապ­շեց­նում է եր­կու կոնտ­րաստ՝ խոս­քի եւ գոր­ծի մի­ջեւ, նախ­կի­նի եւ ներ­կա­յի մի­ջեւ։ Ար­դեն 1992-ին Ադր­բե­ջա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ ոչ հրա­պա­րա­կա­յին հան­դի­պում էր ու­նե­ցել։ 1993-ից ռազ­մա­ճա­կա­տում ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը ստի­պե­ցին նրան ԼՂ-ի հետ զան­գե­րի, նա­մակ­նե­րի եւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի դի­մել (Հա­յաս­տա­նին ա­վե­լի հազ­վա­դեպ էր դի­մում)։
Բա­քուն հա­ճախ էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին բարձր մա­կար­դա­կի հան­դի­պում խոս­տա­նում՝ չկա­տա­րե­լով խոս­տու­մը, 10 ան­գամ խոս­տա­ցել էր սահ­մա­նա­փա­կել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, դա­դա­րեց­նել կրա­կոց­նե­րը կամ եր­կա­րաձ­գել հրա­դա­դա­րը (ա­ռանց Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյան)։ ԼՂ-ն շփում­ներ չէր նա­խա­ձեռ­նում, բայց օգտ­վում էր դրան­ցից։ Ի՞նչ էր սա Բաք­վի կող­մից, ե­թե ոչ ԼՂ-ին դե ֆակ­տո հա­կա­մար­տու­թյան եւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի կողմ ճա­նա­չում (թեեւ չէր խոս­տո­վա­նում դա)։
Զի­նա­դա­դարն էլ ա­ռա­ջի­նը ստո­րագ­րել է Ադր­բե­ջա­նը (այ­լեւս նախ­նա­կան պայ­ման­ներ չպա­հան­ջե­լով) եւ սկզ­բում նո­րից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ (չի­մա­նա­լով՝ ար­դյոք դրան կմիա­նա՞ Հա­յաս­տա­նը)։ Իսկ 1994 թվա­կա­նի հու­լի­սի 26-27-ը բո­լոր ե­րեք կող­մե­րը մեկ թղ­թի վրա պար­տա­վո­րու­թյուն ստո­րագ­րե­ցին՝ պահ­պա­նել զի­նա­դա­դա­րը մին­չեւ զին­ված հա­կա­մար­տու­թյան դա­դա­րեց­ման մա­սին հա­մա­ձայ­նագ­րի կն­քու­մը։
Բա­նակ­ցու­թյուն­նե­րի եւ զի­նա­դա­դա­րի 25 տա­րի­նե­րը ցույց տվե­ցին, որ փա­կու­ղի­նե­րի գլ­խա­վոր ա­ռաջ­նա­յին պատ­ճա­ռը Բաք­վի ոչ ի­րա­տե­սա­կան, իսկ եր­բեմն` ան­սանձ քա­ղա­քա­կա­նու­թյունն է։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը հի­շում են դի­պու­կա­հար­նե­րին հե­ռաց­նե­լուց, մի­ջա­դե­պե­րը կան­խե­լուց եւ հե­տաքն­նե­լուց հրա­ժար­վե­լը, Վիեն­նա­յի եւ Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի տա­պա­լու­մը։ Ե­րե­ւա­նի եւ Ստե­փա­նա­կեր­տի ու­ժա­յին հռե­տո­րա­բա­նու­թյու­նը նույն­պես չի օգ­նում փոխ­զի­ջում­նե­րի ո­րո­նում­նե­րում, բայց, միեւ­նույն է, ի տար­բե­րու­թյուն Բաք­վի՝ նրանց դիր­քո­րո­շում­նե­րում ռեա­լիզմն ա­վե­լի շատ է։
Նրանց ինչ-որ բա­նում մե­ղադ­րե­լիս չի կա­րե­լի լռել եր­րորդ կող­մի ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի, ստա­խո­սու­թյան, վտան­գի եւ մո­լա­գա­րու­թյան մա­սին։
Պետք է հս­տակ հաս­կա­նալ, թե ինչն է ո­րո­շում հա­կա­մար­տու­թյան կար­գա­վի­ճակն ու բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձե­ւա­չա­փը։ ԵԱ՞ՀԿ-ն։ Նրա գոր­ծող նա­խա­գա՞­հը։ Մշ­տա­կան խոր­հո՞ւր­դը։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե՞­րը։ Թե՞ հա­կա­մար­տու­թյան ա­մեն մի կողմն ինքն ի­րեն։ Ար­դյո՞ք ճիշտ է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձե­ւա­չա­փը հի­մա փո­խում ենք լոկ կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ։ Իսկ որ­տե՞ղ եւ ինչ­պե՞ս է ԼՂ-ն հա­մա­ձայ­նել լի­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րից դուրս։ Նրա հա­մա­ձայ­նու­թյու­նը հարց­րե՞լ են։ Ինչ­պի­սի՞ն է ԵԱՀԿ դե­րը հա­կա­մար­տու­թյու­նում կող­մե­րի կար­գա­վի­ճա­կի ամ­րագր­ման գոր­ծում։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը ել­նում են խա­ղաղ հա­մա­ձայ­նագ­րի մշակ­ման մա­սին բա­նակ­ցու­թյուն­նե­րում ԼՂ մաս­նակ­ցու­թյու­նից։
Այլ կերպ (ա­ռանց ԼՂ-ի) ինչ­պե՞ս հա­մա­ձայ­նեց­նել հայ­կա­կան զոր­քե­րի դուրս­բե­րու­մը ԱՀ շր­ջան­նե­րից, ին­չը Բա­քուն ներ­կա­յաց­նում է որ­պես ա­մե­նաան­հա­պա­ղը։ Ինչ­պե՞ս ԼՂ-ն դուրս բե­րի զոր­քե­րը։ ՄԱԿ-ի ԱԽ բա­նա­ձե­ւե­րի հի­ման վրա՞։ Բայց ո՞վ է 1993-ից սո­վո­րեց­նում հա­յե­րին չկա­տա­րել դրանք։ Բայց ԼՂ-ն ՄԱԿ-ի ան­դամ էլ չէ։ Թե՞ հաշ­վարկն այս­տեղ ՀՀ զոր­քե­րի դուրս­բե­րումն է, իսկ ղա­րա­բաղ­ցի­նե­րին հե­տո ու­ժով դուրս քշե­լը։ Իսկ ինչ­պե՞ս հաս­տա­տել սա խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Որ­տե՞ղ են այս­տեղ տրա­մա­բա­նու­թյունն ու ռեա­լիզ­մը։
Սուբս­տան­տիվ գոր­ծե­րի մեջ ժա­մա­նակն է Բաք­վին բա­ցատ­րել, թե ին­չու այժմ Ադր­բե­ջա­նը չի ցան­կա­նում ԼՂ մաս­նակ­ցու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Չէ՞ որ ա­ռաջ դրանք վա­րում էր միայն ԼՂ-ի ու ան­գամ միայն ու միայն ԼՂ-ի հետ։ Գու­ցե ղա­րա­բաղ­ցի­ներն ա­վե­լի կո՞շտ են մյուս հա­յե­րից։ Բայց ախր նրանց ճա­կա­տա­գիրն է վճռ­վում, այլ ոչ թե Ադր­բե­ջա­նի կամ Հա­յաս­տա­նի։ Պետք է ա­սել, թե ինչ եւ ինչ­պես է ե­ղել ա­ռաջ, հաս­կաց­նել, որ միջ­նորդ­ներն ու հա­սա­րա­կու­թյու­նը սպա­սում են ա­վե­լի հա­մո­զիչ փաս­տարկ­նե­րի։
Ա­յո, միջ­նորդ­նե­րի դե­րը նուրբ է, բայց այս կամ այն կող­մի՝ ձե­ւա­կա­նու­թյուն­ներ չթա­փե­լու պայ­ման­նե­րում վա­յել չէ վա­խե­նալ դուր չգալ նրան։ Ա­ռանց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­տար­ման պա­տաս­խա­նատ­վու­թյան հրա­վե­րի ու հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ձգ­տե­լու։ Փո­խա­դարձ պար­տա­վո­րու­թյուն­նե­րից բա­ցի կող­մե­րը նաեւ մի ինչ-որ բա­րո­յա­կան պարտք ու­նեն Ռու­սաս­տա­նի առ­ջեւ՝ որ­պես միջ­նորդ ու հաս­ցեա­տեր հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ նրանց խնդ­րանք­նե­րի։ Պա­տա­հա­կան չէ, որ մար­տե­րը 2016-ի ապ­րի­լին նո­րից դա­դա­րեց­րին Մոսկ­վա­յում։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հա­վա­սա­րու­թյան պա­րա­գա­յում, աշ­խար­հագ­րա­կան մո­տի­կու­թյան եւ հա­կա­մար­տու­թյան սանձ­ման փոր­ձի բե­րու­մով, Ռու­սաս­տա­նը նրանց մեջ հա­տուկ դեր է խա­ղում Ան­դր­կով­կա­սի այս հատ­վա­ծում ի­րադ­րու­թյան կար­գա­վոր­ման ջան­քե­րում։ Եվ հաս­կա­նա­լի է, որ կող­մե­րի հա­մար հատ­կա­պես կա­րե­ւոր է նրա դիր­քո­րո­շու­մը կար­գա­վոր­ման հրա­տապ խն­դիր­նե­րի հար­ցում։