comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ի­ՐԱ­ՎԱ­ՊԱՅ­ՄԱ­ՆԱԳ­ՐԱ­ՅԻՆ ՀԱ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՆՈՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿԻ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՆԵ­ԼՈՒ Օ­ՐԱ­ԿԱՐ­ԳՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

Ի­ՐԱ­ՎԱ­ՊԱՅ­ՄԱ­ՆԱԳ­ՐԱ­ՅԻՆ ՀԱ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՆՈՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿԻ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՆԵ­ԼՈՒ Օ­ՐԱ­ԿԱՐ­ԳՈՎ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

ՙՀա­յաս­տան-Ար­ցախ ռազ­մա­վա­րա­կան դա­շինք՚ խո­րագ­րով ֆո­րումն իր աշ­խա­տանք­ներն սկ­սեց մա­յի­սի 7-ին, ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նիս­տե­րի դահ­լի­ճում, Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Սփյուռ­քի քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան, փոր­ձա­գի­տա­կան և հան­րա­յին շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Ֆո­րու­մի հա­մա­նա­խա­գահ­ներն էին՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին խոր­հր­դի նա­խա­գահ Վազ­գեն Մա­նու­կյա­նը և ՀՅԴ Բյու­րո­յի նա­խա­գահ Ար­մեն Ռուս­տա­մյա­նը։
Բաց­ման խոս­քում Վազ­գեն Մա­նու­կյանն ա­սաց, որ Ար­ցա­խի խն­դի­րը հա­մախմ­բում է ողջ հա­յու­թյա­նը, Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ ըն­դուն­վել են ո­րո­շում­ներ եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րի մա­կար­դա­կով, հան­րաք­վե­նե­րով։ Միա­սին պե­տու­թյուն ենք կա­ռու­ցում և միաս­նա­բար հաղ­թում մեզ պար­տադր­ված պա­տե­րազ­մում։ Նոր սե­րունդն էլ իր ո­րո­շու­մը վե­րա­հաս­տա­տեց՝ հե­րո­սա­բար մաս­նակ­ցե­լով ապ­րի­լյան պա­տե­րազ­մին։ Մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր են բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ժո­ղովր­դի կամ­քը դարձ­նել ի­րա­կա­նու­թյուն՝ ա­սել է թե՝ հաս­նել Ար­ցա­խի ան­կա­խու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը։ Բայց դրա հա­մար հարկ է եր­կար ճա­նա­պարհ անց­նել։ ՙԻսկ մինչ այդ,-շա­րու­նա­կեց Մա­նու­կյա­նը,-մենք պետք է ու­ժե­ղաց­նենք մեր պե­տու­թյու­նը, տն­տե­սա­կան վե­րելք ա­պա­հո­վենք, դաշ­նա­կից­ներ ձեռք բե­րենք, որ­պես­զի կան­խենք պա­տե­րազ­մը։ Ե­թե մեզ պա­տե­րազմ պար­տադր­վի, մենք պար­տա­վոր ենք այդ պա­տե­րազ­մում նո­րից հաղ­թել։ Այդ ա­մե­նից բա­ցի՝ ՀՀ-ի և ԱՀ-ի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պետք է դր­վեն ի­րա­վա­կան հիմ­քե­րի վրա։ Ֆո­րու­մը հրա­վիր­վել է հենց այդ խն­դի­րը քն­նար­կե­լու նպա­տա­կով՚։
Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րին ու կազ­մա­կեր­պիչ­նե­րին ող­ջու­նեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը։ Նրա ե­լույ­թում մաս­նա­վո­րա­պես նշ­վեց, որ ե­ղել են ժա­մա­նա­կա­հատ­ված­ներ, երբ Հա­յաս­տան-Ար­ցախ ռազ­մա­վա­րա­կան դա­շինքն ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լուն շատ մոտ էր։ Սա­կայն օ­բյեկ­տիվ ի­րո­ղու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ մո­տե­ցու­մը միշտ հան­գել է նրան, որ դա­շին­քի կա­յա­ցու­մը պետք է լի­նի խո­րը քն­նար­կում­նե­րի ար­դյունք՝ հնա­րա­վոր ռիս­կե­րի ճիշտ գնա­հատ­մամբ և տար­բեր տե­սա­կետ­նե­րի ու դիր­քո­րո­շում­նե­րի հաշ­վառ­մամբ։ Ֆո­րու­մը կդառ­նա այն հար­թա­կը, որ­տեղ հա­մա­կող­մա­նիո­րեն քն­նու­թյան կառն­վեն եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի միջև ի­րա­վա­պայ­մա­նագ­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նոր մա­կար­դա­կի բարձ­րաց­նե­լու պա­հանջն ու դրա ի­րա­գործ­ման ժամ­կետ­նե­րը։
­կու­ցո­ղը ՀՅԴ բյու­րո­յի նա­խա­գահ Ար­մեն Ռուս­տա­մյանն էր։ Հար­ցը վա­ղուց է հա­սու­նա­ցել և ա­ռա­ջին ան­գամ չէ օ­րա­կարգ բեր­վում։ Անհ­րա­ժեշտ է ըն­թացք տալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին և մշա­կել գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիր։ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հա­մար ի­րա­վա­պայ­մա­նագ­րա­յին հիմ­քե­րի ա­պա­հո­վումն ար­դեն հրա­մա­յա­կան է դար­ձել։ Ռուս­տա­մյա­նի խոս­քով՝ այդ նպա­տա­կը լիո­վին հա­մա­հունչ է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րին և բխում է ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ներ­կա գոր­ծըն­թա­ցով պայ­մա­նա­վոր­ված մար­տահ­րա­վեր­նե­րից ու խն­դիր­նե­րից։ Մար­դու տար­րա­կան ի­րա­վունք­նե­րը չեն կա­րող շա­րու­նա­կա­բար ոտ­նա­հար­վել կամ ան­տես­վել, իսկ հու­մա­նի­տար ծրագ­րե­րը՝ ար­գե­լա­փակ­վել կամ կա­սեց­վել միայն այն պատ­ճա­ռով, որ շուրջ 30 տա­րի չի հա­ջող­վում կար­գա­վո­րել հա­կա­մար­տու­թյու­նը։ Այս ա­նար­դա­րու­թյա­նը վերջ դնե­լը ոչ միայն հայ ժո­ղովր­դի ան­քակ­տե­լի ի­րա­վունքն է, այլև մի­ջազ­գա­յին հան­րու­թյան և հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ստանձ­նած պե­տու­թյուն­նե­րի հիմ­նա­կան պար­տա­վո­րու­թյու­նը։ Ակն­հայտ է նաև, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի կող­մից ձեռ­նարկ­ված ցան­կա­ցած ռազ­մա­կան ագ­րե­սիա կամ սպառ­նա­լիք միևնույն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դեմ է ուղղ­ված։ Հետևա­բար, եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­մար միաս­նա­կան անվ­տան­գու­թյան ու պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը բնա­կան և կեն­սա­կան պա­հանջ է։ Դե ֆակ­տո ի­րո­ղու­թյուն­նե­րը դե յու­րե չամ­րագ­րե­լը կաշ­կան­դում է մեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և ստեղ­ծում ի­րա­րա­մերժ ի­րա­վի­ճակ­ներ։
Ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի կն­քու­մը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում հս­տա­կու­թյուն մտց­նել հիմ­նախ­նդ­րի լուծ­ման հա­յե­ցա­կար­գի մեջ՝ մի կող­մից ամ­րագ­րե­լով միա­ցու­մը որ­պես ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ, ան­կա­խու­թյու­նը որ­պես մար­տա­վա­րա­կան մի­ջոց, մյուս կող­մից, անհ­րա­ժեշտ նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն հա­ղոր­դե­լով մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը՝ բա­ցա­հայտ և վճ­ռա­կա­նո­րեն ներ­կա­յաց­նե­լու ու պաշտ­պա­նե­լու մեր հա­մազ­գա­յին շա­հե­րը։
Անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը՝ բա­նա­խոսն ըն­դգ­ծեց, որ նրա նպա­տակն ան­փո­փոխ է՝ խն­դի­րը կար­գա­վո­րել սե­փա­կան՝ ադր­բե­ջա­նա­կան մո­դու­սին հա­մա­պա­տաս­խան, այ­սինքն՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազմ մտց­նել ա­մեն գնով, թե­կուզ՝ ու­ժի մի­ջո­ցով։ Բա­նակ­ցա­յին որևէ այլ ար­դյունք Ադր­բե­ջա­նի հա­մար, ըստ էու­թյան, մեր­ժե­լի է։ Ըստ Ադր­բե­ջա­նի՝ խա­ղաղ կա­րող է լի­նել միայն այն­պի­սի կար­գա­վո­րու­մը, որն ամ­րագ­րում է իր հա­մար ցան­կա­լի ար­դյունք­նե­րը։ Այս պայ­ման­նե­րում լիո­վին ար­դա­րաց­ված են այն բո­լոր մի­ջոց­նե­րը, ո­րոնք կոչ­ված են ամ­րապն­դե­լու Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ինք­նիշ­խա­նու­թյու­նից և կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյու­նից բխող միաս­նա­կան անվ­տան­գու­թյունն ու լե­գի­տիմ ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը։
Շա­րու­նա­կե­լով միտ­քը՝ Ռուս­տա­մյանն ա­սաց, որ այս­պի­սի դա­շին­քի կն­քու­մը հիմք չի կա­րող ծա­ռա­յել հայ­կա­կան կող­մե­րին մե­ղադ­րե­լու բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը խա­փա­նե­լու մեջ, նախևա­ռաջ այն պարզ պատ­ճա­ռով, որ ա­ռանց մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված լիար­ժեք ե­ռա­կողմ ձևա­չա­փը վե­րա­կանգ­նե­լու, ըն­թա­ցող հան­դի­պում­նե­րը չեն կա­րող հա­մար­վել ամ­բող­ջա­կան և ի­րա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ։
2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մը ևս մեկ ան­գամ փաս­տեց, որ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան կան­խե­լու ու հետ մղե­լու միակ գոր­ծուն մի­ջո­ցը ե­ղել և մնում է հայ­կա­կան բա­նա­կը։ Միջ­նորդ­նե­րը չկա­րո­ղա­ցան կան­խել այդ ագ­րե­սիան և չորս օր ու­շա­ցան։
Այս­պի­սի դա­շին­քի կն­քու­մը հա­մա­հունչ է 1994թ. ստո­րագր­ված հրա­դա­դա­րի մա­սին պայ­մա­նագ­րին։ Հա­մա­պա­տաս­խա­նում է այն ստո­րագ­րած ե­րեք կող­մե­րի, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նի, ստանձ­նած հանձ­նա­ռու­թյա­նը՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով հաս­նել հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­մանն ու վերջ­նա­կան հաշ­տու­թյա­նը։ Ֆոր­մալ ա­ռու­մով նման հա­մա­ձայ­նա­գի­րը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է նաև մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րի մա­սին ՀՀ օ­րեն­քին։ Դա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ՀՀ-ին խա­ղա­ղու­թյան, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մար­դա­սի­րա­կան, տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյան և այլ հար­ցե­րով պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել ան­գամ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սու­բյեկտ չհան­դի­սա­ցող կող­մի հետ։
Դա­շին­քի անհ­րա­ժեշ­տու­թյունն ու նշա­նա­կու­թյու­նը զե­կու­ցո­ղը հիմ­նա­վո­րեց ե­րեք տե­սան­կյուն­նե­րից։ Ա­ռա­ջին հեր­թին՝ Ադր­բե­ջա­նին հա­կազ­դե­լու տե­սան­կյու­նից։ Երկ­րորդ՝ մի­ջազ­գա­յին նոր­մե­րին և ըն­դուն­ված պրակ­տի­կա­յին հա­մա­պա­տաս­խան կար­գա­վո­րում­ներ ա­պա­հո­վե­լու տե­սան­կյու­նից. ՀՀ-ն ստանձ­նել է այն, ին­չը պար­տա­վոր էին ա­նել մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներն ու միջ­նորդ­նե­րը՝ ա­պա­հո­վել տվյալ տա­րած­քում ապ­րող մարդ­կանց տար­րա­կան ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի ի­րա­ցու­մը՝ ան­կախ հա­կա­մար­տու­թյան չկար­գա­վոր­ված լի­նե­լու հան­գա­ման­քից։ Եր­րորդ՝ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի միաս­նա­կան անվ­տան­գու­թյունն ու պաշտ­պա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու, տար­բեր բնա­գա­վառ­նե­րում եր­կու կող­մե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու և մեր հա­մազ­գա­յին կեն­սա­կան շա­հերն ու նպա­տակ­ներն ար­դյու­նա­վետ պաշտ­պա­նե­լու և հե­տապն­դե­լու տե­սան­կյու­նից։
Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի գո­յու­թյու­նը և նրա թշ­նա­մա­կան էու­թյու­նը լիար­ժեք հիմ­քեր են ստեղ­ծում Հա­յաս­տան-Ար­ցախ տան­դե­մի ձևա­վոր­ման, ի­րա­վա­կան ամ­րապ­նդ­ման և Հա­յաս­տա­նի՝ Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը լի­նե­լու փաս­տի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­մար։
Ընդ­հան­րաց­նե­լով խոս­քը՝ ՀՅԴ բյու­րո­յի նա­խա­գա­հը շեշ­տեց, որ պա­տե­րազմն ա­մեն պա­հի կա­րող է վերս­կս­վել, հետևա­բար, չի կա­րող մի կող­մը պատ­րաստ­վել պա­տե­րազ­մի, մյուս կող­մը՝ խա­ղա­ղու­թյան։ Ուս­տի, հայ­կա­կան կող­մե­րը պար­տա­վոր են ամ­րապն­դել ի­րենց պաշտ­պա­նու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը ոչ թե քո­ղարկ­ված ձևով, այլ բա­ցա­հայտ՝ անհ­րա­ժեշտ ի­րա­վա­պայ­մա­նագ­րա­յին կար­գա­վո­րում­նե­րի մի­ջո­ցով։ Անհ­րա­ժեշտ է հաս­նել մի­ջազ­գա­յին ին­տեգ­րա­ցիոն և անվ­տան­գա­յին գոր­ծըն­թաց­նե­րում Ար­ցա­խի ներգ­րավ­մա­նը, միջ­նորդ­նե­րին և մի­ջազ­գա­յին դե­րա­կա­տար­նե­րին մղել նրան, որ բա­ցառ­վի հա­կա­մար­տու­թյան գո­տու բնա­կիչ­նե­րի մե­կու­սա­ցումն ու ի­րա­վունք­նե­րի ան­տե­սու­մը։
Հետևե­ցին ե­լույթ­ներն ու քն­նար­կում­նե­րը։ Ներ­կա­նե­րը լսե­ցին Կի­րո Մա­նո­յա­նի, Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նի, Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նի, Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Ա­րամ Սարգ­սյա­նի, փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­ներ ներ­կա­յաց­նող այլ մաս­նա­կից­նե­րի տե­սա­կետ­նե­րը։
Ընդ­մի­ջու­մից հե­տո Ֆո­րու­մի աշ­խա­տանքն ըն­թա­ցավ գլ­խա­վո­րա­պես կազ­մա­կեր­պա­կան հար­ցե­րի շուրջ։