comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐԱՑՄԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐԱՑՄԱՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ապ­րի­լի 30-ին Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը հրա­վի­րել է կա­ռա­վա­րու­թյան նիստ։ Պաշ­տո­նա­պես այն նվիր­ված էր երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կին՝ ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի ար­դյունք­նե­րով։ Կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ա­վար­տին, սա­կայն, Ա­լիե­ւը քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել ԼՂ կար­գա­վոր­ման հար­ցով։ Ըստ այդմ, Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շու­մը փո­փո­խու­թյան չի են­թարկ­վել, եւ ՙհար­ցը պետք է լուծ­վի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում՚։ Ա­լիեւն ա­սել է, որ Ադր­բե­ջա­նի մո­տե­ցու­մը ՙնույ­նա­կան է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի դիր­քո­րոշ­մա­նը՚։ Միա­ժա­մա­նակ նա ա­սել է, որ այդ դիր­քո­րո­շու­մը պաշտ­պա­նե­լու հա­մար ՙհարկ է հե­տայ­սու եւս ամ­րապն­դել տն­տե­սու­թյու­նը եւ հզո­րաց­նել բա­նա­կը՚։

Վեր­ջին շեշ­տադ­րու­մը կա­րե­ւոր է մա­յի­սի մե­կին մեկ­նար­կած թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում։ Ա­ռա­ջին ան­գամ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում տե­ղի են ու­նե­նում Թուր­քիա­յի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­ներ՝ զրա­հա­տեխ­նի­կա­յի, օ­դու­ժի եւ հրե­տա­նա­յին հա­մա­կար­գե­րի ներգ­րավ­մամբ։ ՙԱտ­լաս՚ քա­ղա­քա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Էլ­խան Շաի­նօղ­լուն խոս­տո­վա­նում է, որ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ՙնպա­տակն է հայ­կա­կան կող­մին եր­կյուղ ներ­շն­չել՚։ Նրա կար­ծի­քով՝ Հա­յաս­տա­նը պետք է ՙհա­մոզ­ված լի­նի, որ խնդ­րի չկար­գա­վոր­ման դեպ­քում բախ­վե­լու թուրք-ադր­բե­ջա­նա­կան միաս­նա­կան ու­ժին՚։ Ադր­բե­ջա­նում, ըստ ե­րե­ւույ­թին, հա­սու­նա­նում է թուր­քա­կան ռազ­մա­հե­նա­կա­յան ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյան գի­տակ­ցու­մը։ Խան­գա­րողն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Ռու­սաս­տա­նի հնա­րա­վոր ար­ձա­գան­քի հան­գա­մանքն է։
Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, թուրք-ադր­բե­ջա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյունն այս ուղ­ղու­թյամբ ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ ար­դեն իսկ տա­նում է՝ Ռու­սաս­տա­նին հա­մո­զե­լու, որ Ադր­բե­ջա­նում թուր­քա­կան ռազ­մա­հե­նա­կա­յա­նի առ­կա­յու­թյու­նը չի սպառ­նում տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան շա­հե­րին։ ՙԱտ­լա­սի՚ տնօ­րե­նի գնա­հատ­մամբ՝ ներ­կա­յումս ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բարձր մա­կար­դա­կի վրա են, եւ Ռու­սաս­տա­նը ՙպատ­ճառ չու­նի ան­հան­գս­տա­նա­լու Ադր­բե­ջա­նում թուր­քա­կան ռազ­մա­հե­նա­կա­յան ստեղ­ծե­լու հե­ռան­կա­րից՚։ Այս տե­սա­կե­տը հն­չում է այն ժա­մա­նակ, երբ Թուր­քիա­յում է գտն­վում Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը եւ բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում եր­կու եր­կր­նե­րի զին­ված ու­ժե­րի հե­տա­գա ին­տեգր­ման հար­ցի շուրջ։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է հայ­տն­վել, որ մոտ ժա­մա­նակ­ներս Ադր­բե­ջա­նը կփոր­ձար­կի ՙսե­փա­կան ար­տադ­րու­թյան՚ լա­զե­րա­յին ուղ­ղորդ­մամբ ա­ռա­ջին ա­վիա­ռում­բը։ Ըստ հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի, դա թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ նա­խա­գիծ է։ Լա­զե­րա­յին ուղ­ղորդ­ման սար­քա­վո­րում­նե­րը սո­վո­րա­կան, ընդ ո­րում՝ խոր­հր­դա­յին ար­տադ­րու­թյան, ա­վիա­ռում­բի վրա տե­ղադ­րում է թուր­քա­կան կող­մը եւ այ­նու­հե­տեւ մա­տա­կա­րա­րում Ադր­բե­ջա­նին։ Թուր­քիան Ադր­բե­ջա­նին է մա­տա­կա­րա­րել սե­փա­կան ար­տադ­րու­թյան հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ ՙՔա­սիր­գա՚ կոչ­վող կա­յանք­ներ, ո­րոնք ար­տադր­վել են խոր­հր­դա-ռու­սա­կան ՙՍմեր­չի՚ տեխ­նո­լո­գիա­կան չա­փո­րո­շիչ­նե­րով։