Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԸ ԽՆԴ­ՐՈՒՄ Է ՄԽԻ­ԹԱ­ՐՅԱ­ՆԻՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Մա­յի­սի 29-ին Բաք­վում ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ՝ ՙՉել­սի՚- ՙԱր­սե­նալ՚ մր­ցա­խա­ղին ըն­դա­ռաջ չեն դա­դա­րում խո­սակ­ցու­թյուն­ներն այն մա­սին, թե կմաս­նակ­ցի՞ այդ մար­զա­կան մի­ջո­ցառ­մանն ՙԱր­սե­նա­լի՚ կի­սա­պաշտ­պան Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը։

Բրի­տա­նա­կան ֆուտ­բո­լա­յին ա­կում­բին մոտ կանգ­նած աղ­բյուր­նե­րը տե­ղե­կաց­րել են, որ Մխի­թա­րյա­նը, անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, կմ­նա Լոն­դո­նում։ Հնա­րա­վոր է, նման ո­րո­շում կա­յաց­վել է՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Մխի­թա­րյա­նի ներ­կա­յու­թյու­նը կա­րող է բա­ցա­սա­կան մթ­նո­լորտ ստեղ­ծել ՙԱր­սե­նա­լի՚ նկատ­մամբ առ­հա­սա­րակ՝ այդ­կերպ դժ­վա­րաց­նե­լով ա­կում­բի խա­ղը։ Խն­դի­րը, ե­րե­ւում է, Ադր­բե­ջա­նի հա­մար ձեռք է բե­րել խիստ սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն։ ՙՉել­սի՚- ՙԱր­սե­նալ՚ եզ­րա­փա­կիչ խա­ղի կա­պակ­ցու­թյամբ Բա­քու են մեկ­նե­լու ոչ միայն մեծ թվով բրի­տա­նա­ցի մար­զա­սեր­ներ, այ­լեւ լրագ­րող­ներ եւ մեկ­նա­բան­ներ։ Եւ ե­թե Մխի­թա­րյա­նը չմաս­նակ­ցի խա­ղին, ա­պա տե­ղե­կատ­վա­կան բո­լոր հոս­քե­րում այդ փաստն, ան­կաս­կած, ընդ­գծ­վե­լու է, դրա շուրջ ար­վե­լու են տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ։ Եվ­րո­պա­կան մար­զա­կան աշ­խար­հում, այդ­պի­սով, ձե­ւա­վոր­վե­լու է Ադր­բե­ջա­նի՝ որ­պես ան­հան­դուր­ժո­ղա­կան եւ այ­լա­տյա­ցու­թյամբ վա­րակ­ված երկ­րի կա­յուն վար­կա­նիշ։
Մինչ­դեռ Բա­քուն ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ խա­ղը հյու­րըն­կա­լե­լու հա­մար ահ­ռե­լի ջան­քեր եւ մի­ջոց­ներ է ծախ­սել հենց հա­կա­ռակն ա­պա­ցու­ցե­լու հա­մար։ Մխի­թա­րյա­նի Բա­քու մեկ­նել-չմեկ­նե­լու խն­դիրն այս ի­մաս­տով Ադր­բե­ջա­նի հա­մար ստա­նում է քա­ղա­քա­կան մեծ նշա­նա­կու­թյուն։ Ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար Ա­լիե­ւի ռե­ժի­մը գոր­ծի է դրել բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Ադր­բե­ջան­ցի դի­վա­նա­գետ­նե­րը հե­տե­ւո­ղա­կան աշ­խա­տանք են տա­նում ՙԱր­սե­նա­լի՚ պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ։ Ե­րե­ւում է, հար­ցի կար­գա­վոր­ման հանձ­նա­րա­րու­թյուն է ստա­ցել Մեծ Բրի­տա­նիա­յում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը։ Օ­րերս բրի­տա­նա­կան մա­մու­լին հար­ցազ­րույց է տվել Մեծ Բրի­տա­նիա­յում Ադր­բե­ջա­նի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Թաիր Թա­ղի­զա­դեն։ Նա Հեն­րիխ Մխի­թա­րյա­նին բաց տեքս­տով խնդ­րել է կապ հաս­տա­տել իր հետ եւ ՙպաշ­տո­նա­կան ե­րաշ­խիք­ներ ստա­նալ, որ Բաք­վում նրա անվ­տան­գու­թյու­նը կա­պա­հով­վի ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով՚։
Ադր­բե­ջան­ցի դի­վա­նա­գե­տը ստիպ­ված է ե­ղել խոս­տո­վա­նել, որ Մխի­թա­րյա­նին մուտ­քի ար­տո­նա­գիր տա­լու ո­րո­շու­մը բա­վա­կան ծանր է ե­ղել։ Խն­դիրն այն է, որ Մխի­թա­րյա­նը ժա­մա­նակ ա­ռաջ այ­ցե­լել է Ար­ցախ։ Ադր­բե­ջա­նում հաս­տատ­ված ա­վան­դույ­թի հա­մա­ձայն՝ նրա ա­նունն ընդգրկվել է ԱԳՆ ՙսեւ ցու­ցա­կում՚։ Դա նշա­նա­կում է, որ նրա հա­մար սկզ­բուն­քայ­նո­րեն փակ է Ադր­բե­ջան մուտ­քի հնա­րա­վո­րու­թյու­նը։ Բայց ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ խաղն այն­քան կա­րե­ւոր մար­զա­կան ի­րա­դար­ձու­թյուն է, որ Ադր­բե­ջա­նը հար­կադր­ված է ե­ղել մի կողմ թող­նել քա­ղա­քա­կան ո­րո­շու­մը եւ ար­տո­նել Մխի­թա­րյա­նի մուտ­քը։
Մեծ Բրի­տա­նիա­յում Ադր­բե­ջա­նի դես­պա­նը, դի­մե­լով Մխի­թա­րյա­նին, ա­սել է, որ նրան վար­ձատ­րում են որ­պես ֆուտ­բո­լիս­տի, այլ ոչ թե քա­ղա­քա­կան գործ­չի, հե­տե­ւա­բար, նա պետք է ներ­կա գտն­վի ՙՉել­սի՚-ՙԱր­սե­նալ՚ խա­ղին։ Ստաց­վում է, որ Ադր­բե­ջա­նը Մխի­թա­րյա­նին ար­դեն խնդ­րում է, որ­պես­զի նա մեկ­նի Բա­քու եւ ՙԱր­սե­նա­լի՚ կազ­մում մաս­նակ­ցի այդ խա­ղին։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում Ադր­բե­ջա­նի ակն­կա­լած տո­նը չի ստաց­վի՝ ան­կախ եզ­րա­փա­կիչ խա­ղի կազ­մա­կերպ­ման մա­կար­դա­կից եւ վերջ­նար­դյուն­քից։ Մխի­թա­րյա­նի բա­ցա­կա­յու­թյու­նը կդառ­նա ա­ռիթ, որ­պես­զի եվ­րո­պա­կան մար­զաշ­խար­հում Ադր­բե­ջա­նը վար­կա­նի­շա­յին կո­րուստ­ներ ու­նե­նա։ Մա­նա­վանդ որ խա­ղին ըն­դա­ռաջ՝ բրի­տա­նա­կան ԱԳՆ-ն ար­դեն իսկ ո­րո­շա­կի բա­ցա­սա­կան ե­րանգ­նե­րով հայ­տա­րա­րու­թյուն­ներ է տա­րա­ծել։ Խն­դի­րը ստա­ցել է քա­ղա­քա­կան ե­րան­գա­վո­րում։
Մեծ Բրի­տա­նիա­յում Ադր­բե­ջա­նի դես­պան Թա­ղի­զա­դեն տա­րա­կու­սում է` ա­սե­լով, թե նման հիմ­քեր չկան։ Նրան զար­մաց­րել է տե­ղե­կու­թյու­նը, որ ՙԱր­սե­նա­լը՚ պա­հան­ջել է Բաք­վում մե­ծաց­նել անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի թի­վը եւ շուր­ջօ­րյա վե­րահս­կո­ղու­թյուն հաս­տա­տել հյու­րա­նո­ցի նկատ­մամբ։ Ա­վե­լի վաղ հայտ­նի էր դար­ձել, որ բրի­տա­նա­կան կող­մը պատ­րաստ­վում է Բա­քու գոր­ծու­ղել անվ­տան­գու­թյան եւ ոս­տի­կա­նա­կան ու­ժեր, որ­պես­զի ա­վե­լի ե­րաշ­խա­վոր­ված լի­նի բրի­տա­նա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րի եւ մար­զա­սեր­նե­րի անվ­տան­գու­թյու­նը։ Այս ի­րա­վի­ճա­կից միակ եզ­րա­կա­ցու­թյունն այն է, որ ՙՉել­սի՚-ՙԱր­սե­նալ՚ մր­ցա­խա­ղը Բաք­վում անց­կաց­նե­լու ո­րո­շու­մը հիմ­նա­վոր­ված չէ։
Եւ եվ­րո­պա­կան մար­զա­կան կա­ռույց­նե­րը դրա­նից պետք է լր­ջա­գույն հե­տե­ւու­թյուն­ներ ա­նեն։ Ադր­բե­ջա­նը դե­ռեւս չա­փա­զանց հե­ռու է հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նից։ Այդ երկ­րում կա­րող են այ­լա­տյա­ցու­թյան հո­ղի վրա ա­նակն­կալ­ներ մա­տու­ցել։ Եւ միան­գա­մայն ար­դա­րաց­ված կլի­նի ՙԱր­սե­նա­լի՚ վերջ­նա­կան ո­րո­շու­մը՝ Հեն­րիկ Մխի­թա­րյա­նին Բա­քու չտա­նե­լու մա­սին։ Ոչ ոք չի կա­րող ե­րաշ­խա­վո­րել, որ Մխի­թա­րյա­նի ներ­կա­յու­թյու­նը չի վե­րած­վի ՙԱր­սե­նա­լի՚ դեմ տո­տալ թշ­նա­մա­կան վե­րա­բեր­մուն­քի՝ կան­խո­րո­շե­լով մր­ցա­խա­ղի ար­դյուն­քը։ Թեեւ բա­ցառ­ված չէ, որ ա­ռանց Մխի­թա­րյա­նի էլ ՙԱր­սե­նա­լի՚ հա­մար Բաք­վում հան­դես գա­լը ծանր կլի­նի։
;