comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՐԱԲԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՐԱԲԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Վեր­ջին տա­րի­նե­րին և ա­միս­նե­րին ա­րա­բա­կան եր­կր­ներն ա­զա­տագր­վում են թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան լկ­տի քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյու­նից և սկ­սում են ազ­նիվ դիր­քո­րո­շում ըն­դու­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցի վե­րա­բե­րյալ։

Ա­րա­բա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը, չնա­յած ի­րենց վա­ղուց­վա հա­մակ­րան­քին և ա­ջակ­ցու­թյա­նը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան փրկ­ված­նե­րի նկատ­մամբ, ո­րոնք ա­պաս­տան էին փնտ­րել Մեր­ձա­վոր Արևել­քի տար­բեր եր­կր­նե­րում, դժ­կա­մու­թյամբ էին ճա­նա­չում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը՝ Թուր­քիա­յի հետ միևնույն իս­լա­մա­կան հա­վատ­քի պատ­ճա­ռով։
Ա­ռա­ջին ա­րա­բա­կան եր­կի­րը, ո­րը կոտ­րեց ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյան ճա­նաչ­ման թուր­քա­կան շր­ջա­փակ­ման կա­պանք­նե­րը՝ Լի­բա­նանն էր։ 1997թ. ապ­րի­լի 3-ին Լի­բա­նա­նի պատ­գա­մա­վոր­նե­րի պա­լա­տը (Խոր­հր­դա­րա­նը) ըն­դու­նեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձև։ Լի­բա­նա­նի խոր­հր­դա­րա­նը երկ­րորդ բա­նաձևն ըն­դու­նեց 2000թ. մա­յի­սի 11-ին, հայ­տա­րա­րե­լով, որ ՙճա­նա­չում և դա­տա­պար­տում է հայ ժո­ղովր­դի դեմ ի­րա­կա­նաց­ված ցե­ղաս­պա­նու­թյու­նը և իր լիա­կա­տար հա­մե­րաշ­խու­թյունն է ար­տա­հայ­տում իր քա­ղա­քա­ցի­նե­րի պա­հանջ­նե­րին՚։
Այդ ժա­մա­նա­կից ի վեր, Սի­րիա­յի նա­խա­գահն ու խոր­հր­դա­րա­նի տար­բեր ան­դամ­ներ մի քա­նի ան­գամ խո­սել են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին, սա­կայն դեռևս պաշ­տո­նա­կան խոր­հր­դա­րա­նա­կան բա­նաձև չեն ըն­դու­նել՝ դա ճա­նա­չե­լով որ­պես ցե­ղաս­պա­նու­թյուն։
Հա­ման­ման քայ­լեր ար­վել են Ե­գիպ­տո­սում, որ­տեղ դա­տա­կան հայց է ներ­կա­յաց­վել Թուր­քիա­յի դեմ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ։ Սա­կայն Ե­գիպ­տո­սի խոր­հր­դա­րա­նը պաշ­տո­նա­կան բա­նաձև չի ըն­դու­նել։
Մարտ ամս­վա ըն­թաց­քում Լի­բիա­յի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րը փոր­ձում է տա­պա­լել Լի­բիա­յի կենտ­րո­նա­կան վար­չա­կար­գը, հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել՝ ճա­նա­չե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Սա լրիվ ա­նակն­կալ քայլ էր, քա­նի որ Լի­բիա­յում հայ­կա­կան հա­մայնք գո­յու­թյուն չու­նի։
Լու­րեր կան, որ մեկ այլ ա­րա­բա­կան եր­կիր ցան­կա­նում է ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, սա­կայն ես նա­խընտ­րում եմ չհ­րա­պա­րա­կել այդ երկ­րի ա­նու­նը՝ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը չտե­ղե­կաց­նե­լու և նրա կող­մից լոբ­բին­գի ի­րա­կա­նա­ցում թույլ չտա­լու հա­մար?
Վեր­ջերս, անս­պա­սե­լի ճա­նա­չում ար­վեց 2019թ. ապ­րի­լի 25-ին, երբ Ա­րա­բա-ա­մե­րի­կյան խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի հանձ­նա­ժո­ղո­վը (ADC) իր ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյունն ա­րեց՝ ճա­նա­չե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։
Հա­մա­ձայն իր կայ­քէ­ջի՝ ՙADC-ն քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն է, ո­րը կոչ­ված է պաշտ­պա­նե­լու ա­րա­բա­կան ծա­գում ու­նե­ցող մարդ­կանց ի­րա­վունք­նե­րը և խրա­խու­սե­լու նրանց հա­րուստ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյա­նը։ ADC-ը հիմ­նադր­վել է 1980թ. ԱՄՆ նախ­կին սե­նա­տոր Ջեյմս Ա­բու­րեզ­կի կող­մից։ Ներ­կա­յումս ADC-ն ա­մե­նա­մեծ ա­րա­բա-ա­մե­րի­կյան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն է ԱՄՆ-ում։ ADC-ն պաշտ­պա­նում է բո­լոր մարդ­կանց, մար­դու և քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վունք­նե­րը և հան­դես է գա­լիս ռա­սա­յա­կա­նու­թյան ու մո­լե­ռան­դու­թյան ցան­կա­ցած ձևի դեմ՚։
Ա­հա ADC-ի հա­մակ­րա­կան հայ­տա­րա­րու­թյան ամ­բող­ջա­կան տեքս­տը. ՙԱ­վե­լի քան 100 տա­րի ա­ռաջ Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը հա­մա­կարգ­ված կո­տո­րել է 1,5 մի­լիոն հա­յե­րի և հայ ժո­ղովր­դին բռ­նի տե­ղա­հա­նել իր պատ­մա­կան հայ­րե­նի­քից։ Այ­սօր մենք հի­շում ենք Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը և ո­գե­կո­չում բո­լոր նրանց, ո­րոնք կորց­րին ի­րենց կյանքն ու տնե­րը։ ADC-ն իր զո­րակ­ցու­թյունն է հայտ­նում հայ ժո­ղովր­դին։ 1915-1918թթ. տե­ղի ու­նե­ցած հա­մա­կարգ­ված կո­տո­րած­նե­րից հե­տո, բազ­մա­թիվ հայ փրկ­ված­ներ փա­խան մո­տա­կա ա­րա­բա­կան եր­կր­ներ՝ ա­պաս­տան փնտ­րե­լու, իսկ հե­տո նոր տներ կա­ռու­ցե­լու հա­մար։ Դա­րեր շա­րու­նակ հայ ժո­ղո­վուր­դը ա­րա­բա­կան եր­կր­նե­րում ստեղ­ծել է ծաղ­կուն հա­մայ­նք­ներ, հատ­կա­պես Բա­րե­բեր մա­հի­կում։ Հայ­կա­կան հա­մայն­քը ե­ղել է ա­րա­բա­կան հա­սա­րա­կու­թյան ան­բա­ժա­նե­լի մաս­նի­կը, դա­րեր շա­րու­նակ գո­յու­թյուն ու­նե­նա­լով Պա­ղես­տի­նում, ինչ­պես նաև Լի­բա­նա­նում և Սի­րիա­յում։ ADC-ն ուս ու­սի կանգ­նած է մեր հայ քույ­րե­րի և եղ­բայր­նե­րի կող­քին։ Մեր հա­մայ­նք­նե­րը շատ լավ գի­տեն հա­մա­կարգ­ված թա­լա­նի և ճն­շում­նե­րի գի­նը, և մենք միա­սին կշա­րու­նա­կենք պաշտ­պա­նել ա­նար­դա­րու­թյան և հա­լա­ծանք­նե­րի առջև կանգ­նած­նե­րին՚։
Հա­մոզ­ված եմ, որ ամ­բողջ աշ­խար­հի հա­յու­թյու­նը շնոր­հա­կալ է ADC-ին իր կա­րեկ­ցա­կան դիր­քո­րոշ­ման հա­մար։ Ի պա­տաս­խան ADC-ին ու­ղար­կած իմ նա­մա­կի՝ ADC-ի ի­րա­վա­կան և քա­ղա­քա­կան հար­ցե­րով տնօ­րեն Ա­բեդ Ա­յու­բը գրեց, որ ա­ռա­ջին ան­գամ է, որ ADC- ն պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ։
Իմ հար­ցին, թե ի՞ն­չը դր­դեց ADC- ին այս տա­րի հան­դես գա­լու նման հայ­տա­րա­րու­թյամբ, Ա­յու­բը պա­տաս­խա­նեց. ՙՎեր­ջին եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք ե­րի­տա­սարդ հայ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ աշ­խա­տե­լու պա­տիվ ու­նե­ցանք այն հար­ցե­րի շուրջ, ո­րոնք ազ­դում են մեզ բո­լո­րիս վրա, և այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում մենք սկ­սե­ցինք ու­սում­նա­սի­րել հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գա­լու գա­ղա­փա­րը՝ ի նշան զո­րակ­ցու­թյան։ Բա­ցի այդ, մեր ան­դամ­նե­րից շա­տե­րը ար­մատ­նե­րով կապ­ված են հա­մայն­քին։ Վեր­ջա­պես, ամ­բողջ աշ­խար­հում ա­տե­լու­թյան և մո­լե­ռան­դու­թյան ա­ճին զու­գըն­թաց, զգում ենք, որ այժմ կարևոր է հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գա­լը՚։
Իմ հար­ցին, թե ար­դյո՞ք ADC- ն նա­խա­տե­սում է նման հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գալ հա­ջորդ ապ­րի­լի 24-ին, Ա­յու­բը դրա­կան պա­տաս­խան տվեց։
Ես նաև հարց­րե­ցի Ա­յու­բին, թե ար­դյո՞ք ADC-ն որևէ քն­նա­դա­տու­թյուն ստա­ցել է թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան և ԱՄՆ-ի թուր­քա­կան կամ իս­լա­մա­կան խմ­բե­րի կող­մից իր հայ­տա­րա­րու­թյան հա­մար, նա հայ­տա­րա­րեց, որ ADC-ն որևէ նման քն­նա­դա­տու­թյուն չի ստա­ցել։ Սա­կայն ՙմեր ան­դամ­նե­րը լիո­վին ա­ջակ­ցել են այս հայ­տա­րա­րու­թյա­նը՚։
Ի վեր­ջո, երբ ես հարց­րի, թե ADC-ն ի՞նչ է մտա­ծում Թրամ­փի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն եզրն օգ­տա­գոր­ծե­լուց հրա­ժար­վե­լու մա­սին, Ա­յու­բը պա­տաս­խա­նեց. ՙՆա­խա­գահ Թրամ­փի ա­րած­նե­րի մեծ մա­սը մտա­հո­գու­թյան տե­ղիք է տա­լիս, սա­կայն Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան եզ­րի օգ­տա­գործ­ման մեր­ժու­մը հա­մա­հունչ է նա­խորդ վար­չա­կազ­մե­րին։ Այս եզրն օգ­տա­գոր­ծե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը՝ ան­կա­րո­ղու­թյուն է ճա­նա­չե­լու մի­լիո­նա­վոր ան­մեղ մարդ­կանց հասց­ված ցավն ու տա­ռա­պան­քը՚։
Բնա­կա­նա­բար, ես ող­ջու­նում եմ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ ADC-ի հայ­տա­րա­րու­թյու­նը և Ա­յու­բի պա­տաս­խան­ներն իմ հար­ցե­րին։ Ա­ռա­ջար­կում եմ հայ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ADC-ի հայ­տա­րա­րու­թյունն ու­ղար­կել Վա­շինգ­տո­նում ա­րա­բա­կան բո­լոր եր­կր­նե­րի դես­պա­նատ­նե­րին՝ խնդ­րե­լով նրանց կոչ ա­նել ի­րենց կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։