comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ խա­ղին ըն­դա­ռաջ Բաք­վում թեժ կր­քեր են բոր­բոք­վել։ REAL շարժ­ման ա­ռաջ­նորդ Իլ­գար Մա­մե­դո­վը, որ բո­լո­րո­վին վեր­ջերս է ա­զատ­վել եր­կա­րա­ժամ­կետ բան­տար­կու­թյու­նից, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գրա­ռում է կա­տա­րել, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շում են ըն­դու­նել ե­րեք օր փա­կել Բաք­վի կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րից մե­կը՝ նախ­կին Տոր­գո­վա­յան։

Այդ ըն­թաց­քում, ըստ Մա­մե­դո­վի, տվյալ փո­ղոց մուտք կու­նե­նան միայն ՙՉել­սի՚-ՙ Ար­սե­նալ՚ մր­ցա­խա­ղը դի­տե­լու հա­մար Բա­քու ժա­մա­նած ար­տա­սահ­ման­ցի մար­զա­սեր­նե­րը եւ զբո­սաշր­ջիկ­նե­րը։ Մա­մե­դո­վը Բաք­վի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի այդ ո­րո­շու­մը բա­ցատ­րել է քա­ղա­քա­կան շար­ժա­ռիթ­նե­րով։ Բանն այն է, որ ՙՉել­սի՚- ՙԱր­սե­նալ՚ մր­ցա­խա­ղից մեկ օր ա­ռաջ լրա­նում է Ադր­բե­ջա­նի ան­կախ պե­տա­կա­նու­թյան հռ­չակ­ման 101-րդ տա­րե­դար­ձը։ Այդ կա­պակ­ցու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ո­րո­շել է տո­նա­կան երթ կազ­մա­կեր­պել։ Որ­պես­զի դա տե­ղի չու­նե­նա, իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շել են փա­կել Տոր­գո­վա­յա փո­ղո­ցը։ Ընդ ո­րում՝ ե­րեք օ­րով։ Այդ ըն­թաց­քում Բաք­վի բնա­կիչ­նե­րը զրկ­ված կլի­նեն քա­ղա­քի կենտ­րո­նա­կան հատ­վա­ծում լի­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, իսկ ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րո­ղա­նա ի­րաց­նել իր նպա­տա­կը։ Այն է՝ մարդ­կանց հի­շո­ղու­թյու­նը թար­մաց­նել եւ շեշ­տադ­րել, որ ադր­բե­ջա­նա­կան ան­կախ պե­տա­կա­նու­թյան հիմ­նա­դի­րը ոչ թե Հեյ­դար Ա­լիեւն է, ինչ­պես պն­դում է պաշ­տո­նա­կան պատ­մա­գի­տու­թյու­նը, այլ՝ Մա­մեդ Է­մին Ռա­սուլ­զա­դեն, ո­րի պատ­վին իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ հու­շար­ձան չեն կանգ­նեց­նում։ Ա­վե­լին, մի քա­նի ա­միս ա­ռաջ ան­հայտ չա­րա­գործ­նե­րը պղ­ծել էին Բաք­վի Նով­խա­նի ա­վա­նում, որ­տեղ Ռա­սուլ­զա­դեն է ծն­վել, կանգ­նեց­ված կի­սանդ­րին։ Ոս­տի­կա­նու­թյու­նը պար­զել էր, որ ոտ­նձ­գու­թյու­նը կա­տար­վել էր մի նպա­տա­կով՝ կի­սանդ­րին պղն­ձե է, եւ հան­ցա­գործ­նե­րին հե­տաք­րք­րել էր մե­տա­ղի ար­ժե­քը։ Տե­ւա­կան քն­նար­կում­նե­րից հե­տո իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շել էին չվե­րա­կանգ­նել կի­սանդ­րին, փո­խա­րե­նը տե­ղադ­րել քա­րե հար­թա­քան­դակ՝ հույս ու­նե­նա­լով, որ այն չեն գո­ղա­նա։ Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան հիմ­նադ­րի նկատ­մամբ այս վե­րա­բեր­մունքն է պատ­ճառ հան­դի­սա­ցել, որ­պես­զի ընդ­դի­մու­թյու­նը ո­րո­շի երթ կազ­մա­կեր­պել եւ հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը բե­ւե­ռել պատ­մու­թյան ա­լիե­ւյան խե­ղա­թյու­րում­նե­րի վրա։ Մի­ջո­ցա­ռու­մը, սա­կայն, հա­մըն­կել է ՙՉել­սի՚-ՙԱր­սե­նալ՚ մր­ցա­խա­ղին, ո­րին ըն­դա­ռաջ Բաք­վում ձեռ­նարկ­վել են անվ­տան­գու­թյան ան­նա­խա­դեպ մի­ջո­ցա­ռում­ներ։ Նե­րա­ռյալ քա­ղա­քի կենտ­րո­նի փա­կու­մը։ Դա, ան­կաս­կած, ար­ված է մի նպա­տա­կով՝ որ­պես­զի բաք­վե­ցի­նե­րը չկա­րո­ղա­նան շփ­վել ար­տա­սահ­ման­ցի մար­զա­սեր­նե­րի եւ զբո­սաշր­ջիկ­նե­րի հետ։ Ըստ ե­րե­ւույ­թին, նման ո­րո­շում կա­յաց­նե­լիս ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը մտա­հոգ­ված են ե­ղել սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի եւ հյու­րե­րի շփում­նե­րի անց­նա­կա­լի հե­տե­ւանք­նե­րով։ Բրի­տա­նա­կան ԱԳՆ-ն ար­դեն իսկ իր քա­ղա­քա­ցի­նե­րին զգու­շաց­րել է ե­րե­կո­յան ժա­մե­րին մնալ հյու­րա­նոց­նե­րում, որ­պես­զի չեն­թարկ­վեն կո­ղո­պու­տի։ Ադր­բե­ջա­նա­կան կողմն, ինչ խոսք, պաշ­տո­նա­պես ցրել է նման մտա­հո­գու­թյուն­նե­րը, բայց դա բրի­տա­նա­ցի­նե­րին չի բա­վա­րա­րել։ Լոն­դո­նում ո­րո­շել են Բա­քու գոր­ծու­ղել սե­փա­կան անվ­տան­գու­թյան գոր­ծա­կալ­նե­րի եւ ոս­տի­կա­նա­կան աշ­խա­տա­կից­նե­րի, որ­պես­զի տե­ղում ա­պա­հո­վեն ֆուտ­բո­լիստ­նե­րի եւ մար­զա­սեր­նե­րի անվ­տան­գու­թյու­նը։ Ի­րենց հեր­թին, ե­րե­ւում է, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն են ո­րո­շել են փա­կել Բաք­վի կենտ­րո­նը, որ­պես­զի տե­ղա­կան բնակ­չու­թյան եւ հյու­րե­րի մի­ջեւ ոչ մի շփում տե­ղի չու­նե­նա։ Ադր­բե­ջա­նա­կան կողմն, այս­պի­սով, ա­կա­մա խոս­տա­վա­նել է, որ չի կա­րող ե­րաշ­խա­վո­րել սե­փա­կան բնակ­չու­թյան նոր­մալ շփու­մը հյու­րե­րի հետ, այդ իսկ պատ­ճա­ռով գե­րա­դա­սել է ե­րեք օր Բաք­վի կենտ­րո­նը բաց պա­հել միայն ար­տա­սահ­ման­ցի­նե­րի հա­մար։ Ա­լիե­ւյան ռե­ժիմն այս­պի­սով հա­զա­րա­վոր ար­տա­սա­հա­ման­ցի մար­զա­սեր­նե­րից թաքց­րել է Բաք­վի ի­րա­կան դեմ­քը։ Դա կա­տար­վել է մի նպա­տա­կով՝ ա­պա­հո­վագր­վել հնա­րա­վոր էքս­ցես­նե­րից, կո­ղո­պուտ­նե­րից, ա­վա­զա­կա­յին հար­ձա­կում­նե­րից, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նից։ Թեեւ ար­դեն հայտ­նի է, որ ՙԱր­սե­նա­լի՚ կի­սա­պաշտ­պան Հեն­րիխ Մի­խի­թա­րյա­նը Բա­քու չի մեկ­նի, բայց ո­րե­ւէ ե­րաշ­խիք չկա, որ ադր­բե­ջան­ցի ծայ­րա­հե­ղա­կան­նե­րը կա­րող էին հար­ձակ­ման թի­րախ ընտ­րել ՙԱր­սե­նա­լի՚ ո­րե­ւէ խա­ղա­ցո­ղի կամ մար­զիչ­նե­րից մե­կին։ Դա կա­տա­րյալ խայ­տա­ռա­կու­թյուն կլի­ներ ա­լիե­ւյան ռե­ժի­մի հա­մար։ Եւ ա­հա նման պա­տա­հար­նե­րը բա­ցա­ռե­լու հա­մար կա­յաց­վել է ո­րո­շում՝ ե­րեք օ­րով Բաք­վի կենտ­րո­նը փա­կել, ստեղ­ծել այս­պես ա­սած ստե­րիլ մի­ջա­վայր, որ­տեղ ար­տա­սահ­ման­ցի հյու­րերն ի­րենց կզ­գան լիա­կա­տար անվ­տան­գու­թյան պայ­ման­նե­րում։ Դա, ան­կաս­կած, կար­ձա­նագ­րեն եւ կտա­րա­ծեն լրագ­րող­նե­րը։ Բայց ա­վե­լի լավ է ար­ժա­նա­նալ նման քն­նա­դա­տու­թյան, քան թույլ տալ, որ զոմ­բիա­ցած ամ­բո­խը հար­ձակ­վի բրի­տա­նա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րի վրա։ Ա­լիե­ւը փոր­ձել է թաքց­նել իր հան­րու­թյան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը։ Դա չա­րիք­նե­րից փոք­րա­գույնն է։ Մնա­ցա­ծի գնա­հա­տա­կա­նը կտան բրի­տա­նա­ցի մա­րա­սեր­նե­րը։