comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ՎՏԱՐՎՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ՎՏԱՐՎՈՒՄ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Մա­յի­սի 16-ին Մոսկ­վա­յում ի­րա­վա­պահ­նե­րը ձեր­բա­կա­լել են ծա­գու­մով ադր­բե­ջան­ցի լրագ­րող Ֆուադ Ա­բա­սո­վին։ Դա­տա­րա­նը նրա նկատ­մամբ կա­յաց­րել է կա­լան­քի ո­րո­շում։ Ներ­կա­յումս քն­նարկ­վում է Ա­բա­սո­վին Ադր­բե­ջան վտա­րե­լու հար­ցը։

Այս տե­ղե­կատ­վու­թյու­նը տա­րած­վել է մոտ ա­պա­գա­յում Մոսկ­վա­յում էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մա­գու­մար անց­կաց­նե­լու եւ ՙՌու­սաս­տա­նի ադր­բե­ջա­նա­կան հա­մայնք՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն ստեղ­ծե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի հե­ռա­պատ­կե­րին։ Ռու­սաս­տան­ցի լրագ­րող Մաք­սիմ Շեւ­չեն­կոն տե­սա­կետ է հայտ­նել, որ Ա­բա­սո­վը ՙհե­տապ­նդ­ման է են­թարկ­վել քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի հա­մար, նրան Ռու­սաս­տա­նից վտա­րում են հա­կա­թուր­քա­կան եւ հա­կաադր­բե­ջա­նա­կան լոբ­բիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րի պա­հան­ջով՚։ Ֆուադ Ա­բա­սո­վը Մոսկ­վա­յում բնակ­վում է ար­դեն շուրջ մեկ տաս­նա­մյակ։ Նա­խա­պես նա Ռու­սաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում հա­վա­տար­մագր­վել է որ­պես թուր­քա­կան հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րից մե­կի մեկ­նա­բան, այ­նու­հե­տեւ ան­ցել ինք­նու­րույն գոր­ծու­նեու­թյան՝ որ­պես բլո­գեր եւ քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան։ Ինչ­պես տե­ղե­կաց­նում են ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րը, Ա­բա­սո­վը տե­ւա­կան ժա­մա­նակ ռու­սա­կան հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րում մաս­նակ­ցել է քա­ղա­քա­կան թոք-շոու­նե­րի՝ որ­պես ՙթուրք վեր­լու­ծա­բան՚։ Ներ­կա­յումս նա մե­ղադր­վում է Ռու­սաս­տա­նի միգ­րա­ցիոն օ­րեն­սդ­րու­թյու­նը խախ­տե­լու, ՌԴ-ում ա­պօ­րի­նի բնակ­վե­լու, ինչ­պես նաեւ երկ­րի սահ­մա­նը խախ­տե­լու մեջ։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Ա­բա­սո­վի դեմ քրեա­կան գործ չի հա­րուց­վի, նրան պար­զա­պես կար­տաք­սեն Ադր­բե­ջան, եր­կիր, ո­րի քա­ղա­քա­ցին է հան­դի­սա­նում։ Թվում է՝ գործ ու­նենք ստան­դարտ ի­րա­վի­ճա­կի հետ։ Ցան­կա­ցած երկ­րում էլ օ­տա­րերկ­րա­ցու նկատ­մամբ նման ո­րո­շում կա­րող է ըն­դուն­վել, ե­թե վեր­ջի­նիս կե­ցու­թյան հետ կապ­ված խն­դիր­ներ են ծա­գում։ Ադր­բե­ջա­նում, սա­կայն, հա­մոզ­ված են, որ Ա­բա­սո­վի ար­տաք­սու­մը բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան է եւ տե­ղի է ու­նե­նում հայ­կա­կան լոբ­բիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րի պա­հան­ջով։ Չի բարձ­րա­ձայն­վում, թե շար­քա­յին բլո­գեր լի­նե­լով՝ Ա­բա­սովն ի”նչ վնաս կա­րող էր հասց­նել Ռու­սաս­տա­նում Հա­յաս­տա­նի շա­հե­րին, որ­պես­զի հայ­կա­կան լոբ­բիս­տա­կան շր­ջա­նակ­ներն ստիպ­ված լի­նեին հե­տաքր­քր­վել նրան աս­պա­րե­զից հե­ռաց­նե­լու հար­ցով։ Ադր­բե­ջա­նը նման դեպ­քե­րում բա­ցա­ռա­պես ի­ռա­ցիո­նալ վարք է դր­սե­ւո­րում՝ ա­մեն ին­չում եւ ա­մե­նուր տես­նե­լով միայն հայ­կա­կան հետք։ Դա հատ­կա­պես ցայ­տուն է ար­տա­հայտ­վել Բաք­վում Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տան դի­մաց մա­յի­սի 23-ին կազ­մա­կերպ­ված բո­ղո­քի ակ­ցիա­յի ըն­թաց­քում։ Մաս­նա­կից­նե­րը հիմ­նա­կա­նում հա­կա­հայ­կա­կան կար­գա­խոս­ներ են հն­չեց­րել։ Նրանք նաեւ խո­սել են այն մա­սին, որ ռուս ի­րա­վա­պահ­ներն Ա­բա­սո­վի նկատ­մամբ բռ­նու­թյուն­ներ են գոր­ծադ­րել եւ պա­հան­ջել են պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել մե­ղա­վոր­նե­րին։ Ակ­ցիա­յի ժա­մա­նակ վի­ճա­բա­նու­թյուն է ծա­գել մաս­նա­կից­նե­րի եւ Բաք­վում ՌԴ դես­պա­նա­տան աշ­խա­տա­կից­նե­րի մի­ջեւ։ Դի­տար­ժան է, որ ոս­տի­կա­նու­թյու­նը մի­ջա­դե­պին չի մի­ջամ­տել։ Ըստ ե­րե­ւույ­թին, դա Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի վե­րա­բեր­մուն­քի դր­սե­ւո­րում է։ Ա­բա­սո­վի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կին ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան ար­ձա­գանք Բաք­վից դե­ռեւս չի հն­չել։ Կա­տար­վա­ծին գնա­հա­տա­կան չի տվել նաեւ Մոսկ­վա­յում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը։ Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Ա­բա­սո­վի ար­տաքս­ման հար­ցում շա­հագր­գիռ կողմ է Մոսկ­վա­յի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի թե­ւե­րից մե­կը։ Վեր­ջին շր­ջա­նում տե­ղե­կու­թյուն­ներ են տա­րած­վում, որ Մոսկ­վա­յի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քը բա­ժան­ված է մի քա­նի թե­ւե­րի, ո­րոնք մի­մյանց հետ կա­տա­ղի մր­ցակ­ցու­թյան մեջ են ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հա­մայն­քը ներ­կա­յաց­նե­լու հար­ցում։ Ա­վե­լի վաղ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում այդ խն­դի­րը բա­վա­կան լայն քն­նարկ­վել է այն կտր­ված­քով, որ հա­մայն­քի մի քա­նի ազ­դե­ցիկ դեմ­քեր նույ­նիսկ մր­ցակ­ցու­թյան մեջ են Մոսկ­վա­յում Ադր­բե­ջա­նի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Փո­լադ Բյուլ-բյու­լօղ­լուի հետ։ Վեր­ջինս Մոսկ­վա­յում ո­րո­շա­կի ՙփոխ­հա­տուց­ման՚ դի­մաց կար­գա­վո­րում է Ադր­բե­ջա­նից ար­տա­գաղ­թած­նե­րին աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լու, նրանց հա­մար կե­ցու­թյան ի­րա­վունք ձեռք բե­րե­լու հար­ցե­րը։ Դա բա­վա­կան եկմ­տա­բեր բիզ­նես է, ո­րը նրա հետ ձգ­տում են կի­սել Մոսկ­վա­յի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի մի քա­նի ազ­դե­ցիկ դեմ­քեր։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, որ­պես լրագ­րող հան­դես ե­կող Ֆուադ Ա­բա­սո­վը նույն­պես ներգ­րավ­ված է ե­ղել այդ մր­ցա­պայ­քա­րին։ Եւ ա­հա նրա մր­ցա­կից­նե­րին հա­ջող­վել է հաս­նել Ա­բա­սո­վի չե­զո­քաց­մա­նը։ Դա է, թե­րեւս, պատ­ճա­ռը, որ Ադր­բե­ջա­նը Ռու­սաս­տա­նին ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան պա­հանջ չի ներ­կա­յաց­նում Ա­բա­սո­վի հար­ցով։ Իսկ բո­ղո­քի ակ­ցիան, որ կազ­մա­կերպ­վել է ՌԴ դես­պա­նա­տան դի­մաց, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ մի նպա­տակ է հե­տապն­դել՝ եւս մեկ ան­գամ հա­կա­հայ­կա­կան կո­չեր հն­չեց­նել, բարձ­րա­ձայ­նել Ռու­սաս­տա­նի կող­մից Հա­յաս­տա­նին ՙցու­ցա­բեր­վող ա­ջակ­ցու­թյան՚ մա­սին։ Ո­րե­ւէ հետք ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա Ֆուադ Ա­բա­սո­վի ար­տաք­սու­մը չի թող­նի։ Խն­դի­րը բա­ցա­ռա­պես ի­րա­վա­կան է։ Բայց դրա­նից հա­կա­հայ­կա­կան աղ­մուկ, ինչ­պես տես­նում ենք, Բաք­վում կա­րո­ղա­ցել են ստեղ­ծել։ Ի­րոք, Ադր­բե­ջա­նի պա­րա­գա­յում գործ ու­նենք ի­ռա­ցիո­նալ երկ­րի հետ:
;