comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆՀԱՎԱՏԱԼԻ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ. ԹՐԱՄՓՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀԱՎԱՏԱԼԻ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ. ԹՐԱՄՓՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ...

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Մինչ նա­խա­գահ Թրամփն այս շա­բաթ այ­ցով գտն­վում է Ճա­պո­նիա­յում, ճիշտ ժա­մա­նակն է մեկ­նա­բա­նել Ճա­պո­նիա­յի վար­չա­պետ Շին­ձո Ա­բեի կող­մից Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի հա­մար նրա ա­ռա­ջադ­րու­մը։ Այդ ա­ռա­ջադր­ման մա­սին հայ­տա­րա­րել է ոչ այլ ոք, քան ան­ձամբ նա­խա­գահ Թրամ­փը՝ պար­ծե­նա­լով, որ Ա­բեն ի­րեն տվել է ՙհին­գէ­ջա­նոց նա­մա­կի ա­մե­նա­գե­ղե­ցիկ օ­րի­նա­կը, ո­րը նա ու­ղար­կել է այն մարդ­կանց, ո­րոնք բա­ժա­նում են Նո­բե­լյան մր­ցա­նակ կոչ­վող պարգևը՚։

Ճա­պո­նա­կան ՙԱ­սա­հի՚ թեր­թը հա­ղոր­դել է, որ նա­խա­գահ Թրամփն է խնդ­րել Շին­ձո Ա­բեին՝ ա­ռա­ջադ­րել իր թեկ­նա­ծու­թյու­նը։ Ա­բեն հրա­ժար­վել է հաս­տա­տել թեկ­նա­ծու­թյան ա­ռա­ջադ­րու­մը, հղում ա­նե­լով Նո­բե­լյան հանձ­նա­ժո­ղո­վի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ չբա­ցա­հայ­տել թեկ­նա­ծուին մր­ցա­նա­կը ստա­նա­լուց 50 տա­րի հե­տո։ Երբ խոր­հր­դա­րա­նում Ա­բեին հարց­րին, թե ար­դյո՞ք հա­ղոր­դու­մը հա­վաս­տի է, նա պա­տաս­խա­նեց. ՙԵս չեմ ա­սում, թե դա ճիշտ չէ՚։
2018թ. հու­նի­սին եր­կու նոր­վե­գա­ցի օ­րենս­դիր­ներ ար­դեն ա­ռա­ջադ­րել էին Թրամ­փի թեկ­նա­ծու­թյու­նը Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի հա­մար։ Հե­տաքր­քիր է, որ 2018թ. փետր­վա­րին, Նոր­վե­գիա­յի Նո­բե­լյան հանձ­նա­ժո­ղո­վը հայ­տա­րա­րեց, որ նա­խա­գահ Թրամ­փի հա­մար Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի եր­կու ա­ռա­ջադ­րում­նե­րը կեղծ են։ Բա­ցի այդ, ան­ցյալ տա­րի Կոնգ­րե­սի 18 հան­րա­պե­տա­կան ան­դամ­ներ հա­մա­տեղ նա­մակ էին ու­ղար­կել Նոր­վե­գիա­յի Նո­բե­լյան հանձ­նա­ժո­ղո­վին՝ ա­ռա­ջադ­րե­լով Թրամ­փի թեկ­նա­ծու­թյու­նը 2019թ. Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի հա­մար։
Ճա­պո­նիա­յի վար­չա­պե­տի կող­մից Թրամ­փի ա­ռա­ջադ­րու­մը խո­շոր քա­ղա­քա­կան ի­րա­րան­ցում ա­ռա­ջաց­րեց ներ­քին ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րի շր­ջա­նա­կում, ո­րոնք բո­ղո­քում էին Շին­ձո Ա­բեի գոր­ծո­ղու­թյան դեմ։ Ճա­պո­նիա­յի Սահ­մա­նադ­րա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյու­նը ներ­կա­յաց­նող օ­րենս­դիր Ջու­նյա Օ­գա­վան քն­նա­դա­տեց նա­խա­գահ Թրամ­փի՝ Փա­րի­զի կլի­մա­յի պայ­մա­նագ­րից և Ի­րա­նի հետ մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րից հե­ռա­ցու­մը, նրա ո­րո­շու­մը դա­դա­րեց­նե­լու մի­ջին հե­ռա­վո­րու­թյան մի­ջու­կա­յին հր­թիռ­նե­րի պայ­մա­նա­գի­րը և Իս­րա­յե­լում նրա կող­մից ա­մե­րի­կյան դես­պա­նա­տան տե­ղա­փո­խու­մը Թել-Ա­վի­վից Ե­րու­սա­ղեմ։ Այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ա­սաց Օ­գա­վան, ՙանհ­նա­րին են դարձ­նում նրա ա­ռա­ջադ­րու­մը Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի, և դա ա­մո­թա­լի է Ճա­պո­նիա­յի հա­մար՚։
Ճա­պո­նիա­յի վար­չա­պե­տի կող­մից Թրամ­փի՝ Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի ա­ռա­ջադր­ման պատ­ճառն այն էր, որ Ճա­պո­նիա­յի ղե­կա­վա­րը հաս­կա­ցել էր՝ շո­ղո­քոր­թու­թյու­նը լա­վա­գույն մի­ջոցն է Թրամ­փի հետ լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նա­լու հա­մար։ Ըստ երևույ­թին, միա­սին անց­կաց­րած գոլ­ֆի ան­հա­մար խա­ղե­րը բա­վա­րար չէին ե­ղել։ Ճա­պո­նիան ե­րեք խնդ­րանք ու­նի նա­խա­գահ Թրամ­փից.
1) Ձգ­տել Թրա­փի ա­ջակ­ցու­թյա­նը Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի ա­ռաջ­նորդ Կիմ Չեն Ը­նի հետ Ճա­պո­նիա­յի վար­չա­պե­տի հան­դիպ­ման կազ­մա­կերպ­ման հար­ցում՝ ՙան­վե­րա­պահ՚ ա­պա­մի­ջու­կայ­նաց­ման քն­նարկ­ման հա­մար։ Սա կարևոր խնդ­րանք է Ճա­պո­նիա­յի հա­մար, քա­նի որ վեր­ջերս Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի հր­թիռ­ներն ըն­կել էին Ճա­պո­նիա­յի տա­րած­քա­յին ջրե­րում կամ մեր­ձա­կա շր­ջան­նե­րում կամ ան­ցել էին Ճա­պո­նիա­յի տա­րած­քի վրա­յից՝ խու­ճա­պի մատ­նե­լով բնակ­չու­թյա­նը։
2) Հա­մո­զել Թրամ­փին հրա­ժար­վե­լու իր հա­ճա­խա­կի սպառ­նա­լիք­նե­րից՝ կի­րար­կե­լու ա­մե­րի­կյան մաք­սավ­ճար­ներ ճա­պո­նա­կան ներ­մուծ­վող ապ­րանք­նե­րի, հիմ­նա­կա­նում՝ ավ­տո­մե­քե­նա­նե­րի վրա, ո­րը կա­րող է ազ­դո­ցու­թյուն ու­նե­նալ ճա­պո­նիա­յի տն­տե­սու­թյան վրա և խո­չըն­դո­տել Շին­ձո Ա­բեի վե­րընտ­րու­թյա­նը։
3) Ստա­նալ Թրամ­փի ա­ջակ­ցու­թյու­նը 1977-1982թթ. Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի կող­մից առևանգ­ված Ճա­պո­նիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի վե­րա­դար­ձի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։
Այ­նուա­մե­նայ­նիվ, Շին­ձո Ա­բեի կող­մից Թրամ­փի թեկ­նա­ծու­թյան ա­ռա­ջադ­րումն ՙանս­պա­սե­լի էր, հաշ­վի առ­նե­լով Թրամ­փի հար­ձա­կո­ղա­կան՝ ՙԱ­մե­նից ա­ռաջ Ա­մե­րի­կան՚ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մուն­քը բազ­մա­կողմ մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հան­դեպ։ Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի հետ ԱՄՆ բա­նակ­ցու­թյուն­նե­րի տա­պա­լու­մից հե­տո... Նո­բե­լյան hո­ժա­րու­մը թվում էր ամ­բող­ջո­վին ան­տե­ղի՚, գրում է ՙՎա­շինգ­տոն փոս­տը՚։
Մինչ Ճա­պո­նիա­յի վար­չա­պե­տը կա­րող է ծան­րակ­շիռ պատ­ճառ­ներ ու­նե­նալ նա­խա­գահ Թրամ­փին Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի ա­ռա­ջադ­րե­լու հա­մար, Նո­բե­լյան հանձ­նա­ժո­ղովն ա­վե­լի լավ պատ­ճառ­ներ ու­նի հրա­ժար­վել դի­մու­մից՝ իր հե­ղի­նա­կա­վոր մր­ցա­նա­կը չա­նար­գե­լու հա­մար, այն հանձ­նե­լով նման շառ­լա­տա­նի, ստա­խո­սի և խա­բե­բա­յի՝ թե՜ ֆի­նան­սա­պես, թե՜ բա­րո­յա­պես։ Նա վի­րա­վո­րել է այլ ռա­սա­նե­րի և կրոն­նե­րի, վատ վե­րա­բեր­վել փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և ներ­գաղ­թյալ­նե­րի հետ և հրա­ժար­վել է պահ­պա­նել ԱՄՆ օ­րենք­ներն ու մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րը։
Այն դեպ­քում, ե­թե ո­մանք կար­ծում են, թե իմ հա­կա­ռա­կու­թյու­նը Թրամ­փի ա­ռա­ջադր­մա­նը կողմ­նա­կա­լու­թյուն է, պետք է հի­շեց­նեմ, որ երբ նա­խա­գահ Բա­րաք Օ­բա­ման 2009թ. Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նակն ստա­ցավ ՙար­տա­սահ­մա­նյան դի­վա­նա­գի­տու­թյան և մարդ­կանց միջև փոխ­գոր­ծակ­ցու­թյան ամ­րապ­նդ­ման ար­տա­սո­վոր ջան­քե­րի հա­մար՚, ես խմ­բագ­րա­կան գրե­ցի, ար­տա­հայ­տե­լով իմ ընդ­դի­մու­թյու­նը նրա պարգևին։ Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կը Օ­բա­մա­յին շնորհ­վել էր նրա նա­խա­գա­հու­թյան ա­ռա­ջին տար­վա ըն­թաց­քում, ին­չը շատ շուտ էր նրա նվա­ճում­նե­րի մա­սին դա­տե­լու հա­մար։ Թրամ­փը քն­նա­դա­տել էր Օ­բա­մա­յին Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նակ ստա­նա­լու հա­մար, և ո­մանք ա­սում էին, որ նա ցան­կա­նում է նույն պարգևը, ինչ ստա­ցել է Օ­բա­ման, քա­նի որ խան­դում էր նրան։ Թրամփն ա­սել էր. ՙՆրանք այն հանձ­նե­ցին Օ­բա­մա­յին, իսկ նա նույ­նիսկ չգի­տեր, թե ին­չի հա­մար է այն ստա­ցել՚։ Բա­ցի Օ­բա­մա­յից, ԱՄՆ ե­րեք այլ նա­խա­գահ­ներ՝ Թեո­դոր Ռուզ­վել­տը, Վուդ­րո Վիլ­սո­նը և Ջի­մի Քար­թերն ար­ժա­նա­ցել են Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի։
Թրամ­փի դեպ­քում, նա ար­դեն եր­կու տա­րի ծա­ռա­յել է որ­պես նա­խա­գահ, և պարզ է, որ ար­ժա­նի չէ որևէ մր­ցա­նա­կի, էլ չա­սած Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի մա­սին։ Ի­րա­կա­նում նա նույ­նիսկ ար­ժա­նի չէ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գահ լի­նե­լուն։ Յու­րա­քան­չյուր անց­նող օր­վա հետ, ինք­նահռ­չակ ՙչա­փա­զանց կա­յուն հան­ճա­րի՚ գոր­ծո­ղու­թյուն­ներն ու հայ­տա­րա­րու­թյուն­ներն ա­վե­լի են թշ­նա­մաց­նում բազ­մա­թիվ մարդ­կանց ինչ­պես Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում, այն­պես էլ ամ­բողջ աշ­խար­հում։ Ինչ­պես լորդ Աք­թոնն է խո­րի­մաստ գրել. ՙԻշ­խա­նու­թյու­նը փչաց­նում է, իսկ բա­ցար­ձակ իշ­խա­նու­թյու­նը փչաց­նում է բա­ցար­ձա­կա­պես՚։
Զար­մա­նա­լի չէ, որ նա­խա­գա­հը շա­րու­նա­կել է իր հա­կա­սա­կան վար­քա­գի­ծը՝ մի շարք թվիթ­ներ ու­ղար­կե­լով Ճա­պո­նիա­յում գտն­վե­լու ա­ռա­ջին իսկ օր­վա ա­ռա­վո­տյան։ Իր թվիթ­նե­րից մե­կում նա ե­րեք սխալ կամ ան­ճշ­տու­թյուն է թույլ տվել.
1) Նա հա­մա­ձայ­նել է Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի բռ­նա­պետ Կիմ Չեն Ը­նի հետ, որ Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ռա­ջա­տար թեկ­նա­ծու Ջո Բայ­դե­նը ՙցածր IQ ու­նե­ցող անձ­նա­վո­րու­թյուն՚ է՝ խախ­տե­լով ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի մա­սին ար­տերկ­րում չխո­սե­լու հին սկզ­բուն­քը.
2) Նա Բայ­դե­նի ա­նու­նը սխալ­մամբ գրել էր ՙԲի­դան՚.
3) Նա հա­կա­սել է իր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նի և Ճա­պո­նիա­յի վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյա­նը, որ Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի վեր­ջին հր­թիռ­նե­րի ար­ձա­կու­մը ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի բա­նաձևե­րի խախ­տում են։
Վեր­ջա­պես, նա­խա­գահ Թրամ­փը խոս­տո­վա­նել է, որ հա­վա­նա­բար եր­բեք չի ստա­նա Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նակ։ Ա­ռա­ջին ան­գամ ես հա­մա­ձայն եմ նրա հետ...
;