comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱԿՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՈՒՂԵՎՈՐՎԵԼ ԲԱՔՈՒ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱԿՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՈՒՂԵՎՈՐՎԵԼ ԲԱՔՈՒ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Նա­խորդ շա­բաթ Ֆրան­սիա էր մեկ­նել Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վը։ Այդ առ­թիվ տա­րած­ված պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ նշ­ված էր, որ նա հան­դի­պել է ֆրան­սիա­ցի իր պաշ­տո­նակ­ցի հետ եւ քն­նար­կել ԼՂ կար­գա­վոր­ման ներ­կա­յիս փու­լը։ Ո­րոշ փոր­ձա­գետ­ներ եզ­րա­կաց­րել էին, թե, հնա­րա­վոր է, արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հայ-ադր­բե­ջա­նա­կան հեր­թա­կան հան­դիպ­ման կազ­մա­կեր­պիչ կա­րող է հան­դես գալ ֆրան­սիա­կան կող­մը։ Հար­ցի նր­բու­թյուն­նե­րին ծա­նոթ վեր­լու­ծա­բան­նե­րի մի մա­սը գտ­նում է, որ Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու ԱՄՆ նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ո­րի մա­սին հայտ­նել էր Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րա­րը, իսկ հայ­կա­կան կող­մը խոր­հուրդ էր տվել ժա­մա­նա­կից ա­ռաջ չընկ­նել եւ սպա­սել պաշ­տո­նա­կան հրա­վե­րի, ո­րո­շա­կի դժ­գո­հու­թյուն­նե­րի տե­ղիք է տվել Մոսկ­վա­յում։

Ռու­սա­կան մա­մու­լում տեղ են գտել հրա­պա­րա­կում­ներ այն կտր­ված­քով, որ, նա­խա­ձեռ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լով ԼՂ կար­գա­վոր­ման միջ­նոր­դու­թյամբ, ԱՄՆ-ը ձգ­տում է մե­ծաց­նել ներ­կա­յու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում եւ հե­տապն­դում է եր­կու նպա­տակ՝ թու­լաց­նել Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը եւ, այս­պես ա­սած, հյու­սի­սից ՙփա­կել Ի­րա­նը՚։ Ըստ ե­րե­ւույ­թին, այդ հար­ցում ԱՄՆ-ի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ կա ո­րոշ փո­խըմ­բռ­նում։ Հա­մե­նայն դեպս, ադր­բե­ջա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան մեծ մա­սը զգա­լի հույ­սեր է կա­պում ա­մե­րի­կյան նա­խա­ձեռ­նու­թյան հետ եւ խո­սում, որ գո­յու­թյուն ու­նի ԼՂ կար­գա­վոր­ման Բոլ­թո­նի ծրա­գիր, ո­րը հիմ­նա­կա­նում հա­մա­պա­տաս­խա­նում է Ադր­բե­ջա­նի պատ­կե­րա­ցում­նե­րին։ Այս հա­մա­տեքս­տում չա­փա­զանց ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն է տա­րա­ծել Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան կայ­քէ­ջը՝ տե­ղադ­րե­լով ան­կա­խու­թյան օր­վա առ­թիվ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը։ Ադր­բե­ջան-Ֆրան­սիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սառ­նու­թյան շր­ջան է։ Դա պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ երբ ֆրան­կո­ֆոն եր­կր­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղո­վին Հա­յաս­տա­նում էր Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը, Բա­քուն դի­վա­նա­գի­տա­կան մեծ ջան­քեր էր գոր­ծադ­րել, որ­պես­զի նա այ­ցե­լի նաեւ Ադր­բե­ջան՝ պահ­պա­նե­լով կող­մե­րի մի­ջեւ իր երկ­րի վե­րա­բեր­մուն­քի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը։ Այդ ժա­մա­նակ, սա­կայն, Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը չըն­դա­ռա­ջեց ադր­բե­ջա­նա­կան կող­մի խնդ­րանք­նե­րին եւ Ե­րե­ւա­նից վե­րա­դար­ձավ Փա­րիզ։ Ադր­բե­ջա­նում Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի այդ ո­րո­շումն ըն­դուն­վեց չա­փա­զանց ցա­վա­գին։ Մա­մու­լը հե­ղեղ­վեց հա­կաֆ­րան­սիա­կան հրա­պա­րա­կում­նե­րով։ Դրանց հիմ­նա­կան ուղղ­վա­ծու­թյունն էր, որ Ֆրան­սիան Հա­յաս­տա­նի ՙքույր պե­տու­թյուն է, վա­րում է հա­կա­թուր­քա­կան եւ հա­կաադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, չի կա­րող ա­նա­չառ միջ­նորդ լի­նել ԼՂ կար­գա­վոր­ման հար­ցում՚։ Ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ նույ­նիսկ հա­մա­րում էին, որ Ադր­բե­ջա­նը պետք է բարձ­րաց­նի ԵԱՀԿ Մինս­կի խմ­բում ֆրան­սիա­կան հա­մա­նա­խա­գա­հու­թյան անն­պա­տա­կա­հար­մա­րու­թյան հար­ցը։ Բայց դա ե­րե­ւույ­թի միայն ար­տա­քին, գե­րա­զան­ցա­պես ներ­քին լսա­րա­նին ուղղ­ված դր­սե­ւո­րում էր։ Ի­րա­կան ռե­ժի­մում Ադր­բե­ջա­նը ձեռ­նար­կեց դի­վա­նա­գի­տա­կան մեծ ջան­քեր՝ շտ­կե­լու ի­րա­վի­ճա­կը։ Շտապ կար­գով Փա­րիզ գոր­ծուղ­վեց ա­ռա­ջին տի­կին Մեհ­րի­բան Ա­լիե­ւան, ո­րը ժա­մա­նա­կին Ֆրան­սիա-Ադր­բե­ջան պատ­գա­մա­վո­րա­կան բա­րե­կա­մու­թյան խմ­բի ադր­բե­ջա­նա­կան կող­մից հա­մա­նա­խա­գահն է ե­ղել եւ ո­րո­շա­կի կա­պեր ու­նի ֆրան­սիա­ցի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի շր­ջա­նում։ Եւ ա­հա ան­կա­խու­թյան տո­նի առ­թիվ Իլ­համ Ա­լիե­ւին հղած ու­ղեր­ձում Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Մակ­րո­նը հույս է հայտ­նել, որ մոտ ա­պա­գա­յում հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա Բաք­վում քն­նար­կե­լու երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող հար­ցե­րի լայն շր­ջա­նակ։ Նույն տե­ղում Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը վս­տա­հեց­նում է, որ իր եր­կի­րը շա­րու­նա­կում է հա­վա­տա­րիմ մնալ ԼՂ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ա­նա­չառ միջ­նոր­դի հանձ­նա­ռու­թյա­նը եւ ա­մեն ինչ կա­նի՝ հաս­նե­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով տե­ւա­կան խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու հա­մար։ Ադր­բե­ջա­նա­կան կող­մից ա­ռայժմ չի ա­նոն­սա­վոր­վել, թե երբ են սպա­սում Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հին։ Բայց Մակ­րո­նի ու­ղեր­ձից հաս­կաց­վում է, որ նրա այցն Ադր­բե­ջան տե­ղի կու­նե­նա ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում։ Թե­րեւս՝ ամ­ռա­նը։ Եւ ե­թե ու­ղեր­ձի հիմ­նա­կան շեշ­տադ­րու­մը վե­րա­բե­րում է ԼՂ կար­գա­վոր­մա­նը, ա­պա, թե­րեւս, Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը պատ­րաստ­վում է Ադր­բե­ջան այ­ցե­լել՝ ինչ-որ գա­ղա­փա­ներ ներ­կա­յաց­նե­լու Իլ­համ Ա­լիե­ւին։ Ֆրան­սիան այդ գա­ղա­փար­նե­րը հայ­կա­կան կող­մի հետ ար­դեն իսկ քն­նար­կե՞լ է։ Կա­րե­լի՞ է են­թադ­րել, որ Մակ­րո­նը փոր­ձում է միջ­նորդ հան­դի­սա­նալ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի մի­ջեւ։ Ֆրան­սիա­յի հա­վա­նա­կան դե­րա­կա­տա­րու­թյու­նը հա­մա­ձայ­նեց­վա՞ծ է Ռու­սաս­տա­նի հետ։ ԱՄՆ-ը Ֆրան­սիա­յի միջ­նոր­դու­թյունն ըն­դու­նու՞մ է։ Մակ­րո­նի Ադր­բե­ջան այ­ցը, հա­վա­նա­բար, պար­զու­թյուն կմտց­նի այդ եւ այլ հար­ցադ­րում­նե­րի շուրջ։