comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՄ ԿՅԱՆ­ՔԻ ԳԼ­ԽԱ­ՎՈՐ ՆՊԱ­ՏԱ­ԿԸ ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅՈՒՆՆ Է...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ԿՅԱՆ­ՔԻ ԳԼ­ԽԱ­ՎՈՐ ՆՊԱ­ՏԱ­ԿԸ ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅՈՒՆՆ Է...՚

Մեր թղ­թակ­ցի զրու­ցա­կիցն է հա­մա­ռու­սա­կան ՙԿա­նա­ցի երկ­խո­սու­թյուն՚ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան 3-րդ կար­գի պետ­խոր­հր­դա­կան Ե­լե­նա ՍԵ­ՄԵ­ՐԻ­ԿՈ­ՎԱՆ։

 -Ե­լե­նա Գե­նադևնա, Դուք հան­դի­սա­նում եք հա­մա­ռու­սա­կան ՙԿա­նա­ցի երկ­խո­սու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան, ա­պա քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան հիմ­նա­դիր­նե­րից մե­կը, իսկ այ­սօր ար­դեն` նրա փաս­տա­ցի ղե­կա­վա­րը։ Տա­րի­ներ շա­րու­նակ ինչ­պե՞ս եք ՙերկ­խո­սում՚։

-Ա­յո, հա­մա­ռու­սա­կան ՙԿա­նա­ցի երկ­խո­սու­թյուն՚ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կու­թյունն է ՙԿա­նա­ցի երկ­խո­սու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան։ Այն հիմ­նադր­վել է 2003 թվա­կա­նին և միայն 10 տա­րի անց վե­րա­կազ­մա­վոր­վել է քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան։ Դեռևս կազ­մա­կեր­պու­թյան ստեղծ­ման նախ­նա­կան փու­լում էլ մեր հիմ­նա­կան խն­դի­րը խա­ղա­ղու­թյունն էր, ան­շուշտ հի­շում եք, թե այդ տա­րի­նե­րին ինչ­պի­սի բռն­կում­ներ էին Հյու­սի­սա­յին Կով­կա­սում։ Եվ կա­նանց, մայ­րե­րիս խոս­քը, մայ­րե­րիս ՙերկ­խո­սու­թյու­նը՚ ևս մի ազ­դակ էին կանգ­նեց­նե­լու այդ եղ­բայ­րաս­պան պա­տե­րազ­մը։
-Ո­րո՞նք են այն հիմ­նա­կան խն­դիր­նե­րը, ո­րոնց շուրջ ՙերկ­խո­սում՚ եք գրե­թե մե­կու­կես տաս­նա­մյակ։
-Ըստ էու­թյան, մենք քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն ենք և ու­նեինք լիի­րավ ի­րա­վունք մաս­նակ­ցե­լու ՌԴ Պետ­դու­մա­յի, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման ու ռե­գիո­նալ ընտ­րու­թյուն­նե­րին։ Հա­վա­նա­բար գի­տեք` ես ա­ռա­ջադր­վե­ցի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու 2018թ. ՌԴ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։ Այդ բարձր պաշ­տո­նին ինձ ա­ռա­ջադ­րեց կու­սակ­ցու­թյան հա­մա­գու­մա­րը։ Ինձ հա­մար ա­ռաջ­նա­հերթ ծրագ­րա­յին թե­զիս­ներ էին մայ­րե­րի, ե­րե­խա­նե­րի ու ծե­րե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը, իսկ մի­ջազ­գա­յին մասշ­տա­բով, դա, ի­հար­կե, խա­ղա­ղու­թյան խն­դիրն էր։ Հենց այս ու մի շարք այլ խն­դիր­ներ գրե­թե մե­կու­կես տաս­նա­մյակ հան­դի­սա­ցել ու ներ­կա­յումս էլ հան­դի­սա­նում են մեր գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ա­ռանցքն ու ՙերկ­խո­սե­լու՚ մեր գլ­խա­վոր նպա­տա­կը:
-Ինչ­պի՞­սի ծրագ­րեր ու­նեք տե­սա­նե­լի ա­պա­գա­յում:
-Տե­սա­նե­լի ա­պա­գա­յի մա­սին... Ե­թե խո­սում ենք մի­ջազ­գա­յին աս­պեկտ­նե­րից, տե­սեք, թե այ­սօր ինչ է կա­տար­վում եղ­բայ­րա­կան Ուկ­րաի­նա­յում։ Մենք կու­զե­նա­յինք վերջ դնել այդ ա­րյու­նա­լի առ­ճա­կատ­մա­նը, իսկ դա, ի­հար­կե, նաև այդ երկ­րի ներ­քին խն­դիր­նե­րի հետևան­քով է։ Այս­պես թե այն­պես` մենք փոր­ձում ենք սերտ երկ­խո­սու­թյուն ու­նե­նալ այդ երկ­րի հետ։ Փոր­ձում ենք լե­զու գտ­նել կա­նանց հա­մախմ­բող քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի հետ, ա­վե­լի վաղ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի հետ ենք փոր­ձել ընդ­հա­նուր լե­զու գտ­նել, Յու­լիա Տի­մո­շեն­կո­յի կու­սակ­ցու­թյան հետ ենք սերտ կա­պե­րի մեջ։ Իսկ Դաշ­նու­թյան ներ­սում էլ մենք փոր­ձում ենք ու գոր­ծում ենք հս­տակ ծրագ­րե­րով` ու­նե­նա­լով նույն­քան հս­տակ նպա­տակ­ներ։ Գա­լիք սեպ­տեմ­բե­րին մեզ մոտ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի և նա­հան­գա­յին ընտ­րու­թյուն­ներ են սպաս­վում, նաև Մոսկ­վա­յի քա­ղա­քա­յին դու­մա­յի ընտ­րու­թյուն­ներ կլի­նեն։ Մեզ մեծ, լայ­նա­ծա­վալ, անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­ներ են սպաս­վում։ Թո­շակ­նե­րի տրա­մադր­ման, վե­րա­նայ­ման, թո­շա­կա­ռու­նե­րի խն­դիր­նե­րի հետ կապ­ված նույն­պես փոր­ձում ենք քայլ ա­ռաջ ա­նել։ Եվ, ընդ­հան­րա­պես, փոր­ձում ենք մեզ վրա վերց­նել մեր քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դիր­նե­րի լուծ­ման գո­նե մի նվա­զա­գույն մա­սը, թե­կուզ գտ­նել խն­դիր­նե­րի լուծ­ման բա­նա­լին։
-Վեր­ջերս Դուք եր­կու հարևան ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու նպա­տա­կով այ­ցե­լել էիք տա­րա­ծաշր­ջան, ե­ղաք Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի դիր­քե­րում։ Ինչ­պի­սի՞ն են տպա­վո­րու­թյուն­նե­րը, և հա­ջող­վե՞ց այդ ճա­նա­պար­հին գո­նե քայլ ա­նել։

-Խոր­հր­դա­յին հզոր պե­տու­թյան փլու­զու­մից հե­տո ա­մեն ինչ շուռ ե­կավ, ա­ռաջ ե­կան ազ­գա­մի­ջյան մեծ կոնֆ­լիկտ­ներ ու բա­խում­ներ, և ես այդ ա­մե­նը նույն­պես զգա­ցի իմ մաշ­կի վրա։ Ես ստիպ­ված էի ինձ մոտ թաքց­նել հայ եր­կու ե­րե­խա­նե­րի, ո­րոնք ա­մեն օր խա­ղում էին իմ փոք­րիկ­նե­րի հետ. դա ադր­բե­ջա­նա­կան Խր­դա­լան բնա­կա­վայ­րում էր։ Ես կրծ­քիս տակ կրում էի ու պատ­րաստ­վում էի լույս աշ­խարհ բե­րել իմ եր­րորդ զա­վա­կին։ Այն, ինչ ես եմ ապ­րել ու զգա­ցել, անհ­նար է բա­ռե­րով ար­տա­հայ­տել։ Ադր­բե­ջան­ցի­նե­րը նախ ար­ժա­նա­պատ­վու­թյանս դիպ­չում էին խոս­քե­րով, ե­րե­սովս էին տա­լիս չգոր­ծած մեղքս, հե­տո ավ­տո­մա­տը դրե­ցին փո­րիս` ա­սե­լով. մեզ զին­վոր­ներ են պետք, և դու կմ­նաս այս­տեղ։ Ինձ հա­մար հեշտ չէր, սա­կայն, ես աչ­քիս տակ ու­նեի ծնող­նե­րիս օ­րի­նա­կը։ Իմ հայրն ու մայ­րը հե­տա­խույզ­ներ էին, թրծ­ված 2-րդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի բո­վում։ Նրանք միա­սին հաղ­թա­նա­կով Բեռ­լին են հա­սել։ Իսկ իմ կյանքն այն­պես է դա­սա­վոր­վել, որ քայ­լել եմ բո­լոր թեժ կե­տե­րով, իսկ ղա­րա­բա­ղյան առ­ճա­կա­տումն զգա­ցել եմ անձ­նա­պես, զգա­ցել եմ իմ մաշ­կի ու հո­գու վրա։ Նույ­նը և չե­չե­նա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, և մյուս փոք­րու­մեծ առ­ճա­կա­տում­ներն իմ կող­քով չեն ան­ցել։ Ա­հա թե ին­չու կյան­քիս գլ­խա­վոր նպա­տա­կը մնում է խա­ղա­ղու­թյու­նը։ Մայրս էլ միշտ կրկ­նում էր, որ ա­մե­նա­կարևո­րը խա­ղա­ղու­թյան պահ­պա­նումն է։ Դա մեր գե­նե­րի մեջ է, իսկ ես, հա­վա­նա­բար, մայ­րա­կան կա­թի հետ եմ դա ստա­ցել։ Բնա­կա­նա­բար, այդ կո­չով մենք դի­մում ենք ողջ աշ­խար­հին և աշ­խա­տում-հա­մա­գոր­ծակ­ցում ենք ոչ միայն ԱՊՀ եր­կր­նե­րի, այլև ամ­բողջ աշ­խար­հի հետ։ Եվ, ի­հար­կե, երբ ես Ան­նա Փա­շի­նյա­նից հրա­վեր ստա­ցա, և նա ինձ ան­ձամբ խնդ­րեց սա­տա­րել իր խա­ղա­ղա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ես դա ա­րե­ցի մե­ծա­գույն սի­րով, և մի կա­թիլ երկ­վու­թյուն ան­գամ մեջս չկար։ Ես ոչ միայն սա­տա­րել եմ վար­չա­պե­տի տիկ­նո­ջը, այլ նաև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին։ Ինձ հա­մար տա­րօ­րի­նակ է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րին չի մաս­նակ­ցում ղա­րա­բա­ղյան կող­մը, դա այն դեպ­քում, երբ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն ինքն այդ կոնֆ­լիկ­տի պա­տանդն է։ Այդ օ­րե­րին ես դի­մել եմ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևին։ Դի­մել եմ նաև դես­պան Փո­լադ Բյուլ¬Բյու­լօղ­լուին, մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հի հոգևոր ա­ռաջ­նոր­դին, որ­պես­զի սա­տա­րեն մեր մար­դա­սի­րա­կան¬խա­ղա­ղա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մից ստա­ցել եմ պա­տաս­խան, որ­տեղ աս­վում է, որ ես պետք է նե­րո­ղու­թյուն խնդ­րեմ Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դից և ճա­նա­չեմ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Ես չեմ խախ­տել այդ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, դա իմ ի­րա­վա­սու­թյուն­նե­րից դուրս է։ Ես ըն­դա­մենն ու­զում եմ, որ չզոհ­վեն ան­մեղ ե­րե­խա­նե­րը՝ եր­կու կող­մից էլ։ Նրանք մեր ե­րե­խա­ներն են, ես էլ ե­րեք որ­դի­նե­րի մայր եմ, և միան­շա­նակ է, որ մայ­րը չու­նի ոչ սի­րե­լի ե­րե­խա­ներ։ Մենք պի­տի պաշտ­պա­նենք ա­մեն մի ե­րե­խա­յի, և ես այդ ա­ռա­քե­լու­թյամբ մեծ սի­րով պի­տի այ­ցե­լեմ Ադր­բե­ջան, ինչ­պի­սի խո­չըն­դոտ­ներ անհ­րա­ժեշտ լի­նի հաղ­թա­հա­րել։
-Դուք ծա­ռա­յել եք տար­բեր եր­կր­նե­րի զին­վո­րա­կան կա­յա­զոր­նե­րում, լավ գի­տեք ծա­ռա­յու­թյան ար­ժեքն ու գի­նը... Ինչ­պե՞ս է դա ազ­դել Ձեր հե­տա­գա հա­սա­րա­կա­կան¬քա­ղա­քա­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյան վրա։
-18 տա­րե­կա­նից ես ար­դեն ծա­ռա­յում էի, զո­րա­կո­չա­յին տա­րի­քից եմ բա­նա­կում... Ես տե­սել եմ ա­մեն ինչ` պա­տե­րազմ, զին­վոր­նե­րի ու սպա­յա­կան կազ­մի կո­րուստ­ներ, և այդ ոչ սո­վո­րա­կան պայ­ման­նե­րում լույս աշ­խարհ եմ բե­րել որ­դի­նե­րիս, մե­ծաց­րել ու դաս­տիա­րա­կել եմ նրանց շատ սուղ պայ­ման­նե­րում։ Կյան­քիս լա­վա­գույն տա­րի­ներն անց եմ կաց­րել դաշ­տա­յին պայ­ման­նե­րում և կա­յա­զոր­նե­րում, որ­տեղ որ ծա­ռա­յել եմ` կին­խոր­հր­դի նա­խա­գահ եմ ե­ղել, և ինձ հա­մար շատ սար­սա­փե­լի էր, երբ զո­րա­մա­սի հրա­մա­նա­տարն ա­սում էր, որ լուր պի­տի ու­ղար­կեմ այս կամ այն զոհ­ված զին­վո­րի ու սպա­յի հա­րա­զատ­նե­րին: Ընդ­հան­րա­պես խո­սել մահ­վան մա­սին` ա­մե­նա­սար­սա­փե­լին է։ Ա­վե­լի լավ է ե­կեք խո­սենք կյան­քի մա­սին։
-Ե­կեք խո­սենք ստե­փա­նա­կեր­տյան ձեր տպա­վո­րու­թյուն­նե­րից, այն տա­րի­նե­րից, երբ Ձեր ա­մուս­նու հետ ծա­ռա­յում էիք Ստե­փա­նա­կեր­տում: Ո­րո՞նք են Ձեր հի­շո­ղու­թյան մեջ մնա­ցած ա­մե­նա­վառ տպա­վո­րու­թյուն­նե­րը։
-Դե­պի ի­րեն ձգող ա­ռատ շու­կա, լի­քը վա­ճա­ռա­սե­ղան­ներ, մարդ­կանց բա­րյա­ցա­կա­մու­թյու­նը... Ծաղ­կուն երկ­րա­մաս, վառ, ջեր­մաց­նող արև, բա­րե­համ­բույր մար­դիկ, գե­ղե­ցիկ, ան­կեղծ հիշ­վող ժպիտ­ներ։ Եր­բեք մտ­քովս չէր անց­նում, որ այս ա­մե­նը մի օր պի­տի վեր­ջա­նար, և պի­տի ա­վեր­վեր քա­ղաքն ու մարդ­կանց դեմ­քից չքա­նար նրանց այն­քա՛ն շատ սա­զող ժպի­տը։ Ա­ղու­հա­ցով մար­դիկ, ոչ միայն բաց սր­տեր, այլև բաց դռ­ներ, շե­մին գց­ված փոք­րիկ գոր­գի տակ կամ պա­տու­հա­նա­գո­գին թողն­ված բա­նա­լի­ներ, մարդ­կանց սր­տե­րից հոր­դա­ցող բա­րու­թյուն ու ջեր­մու­թյուն, այդ­պի­սին է մնա­ցել 80-ա­կան­նե­րի Ստե­փա­նա­կերտն իմ հո­գում, սր­տում, իմ հի­շո­ղու­թյուն­նե­րում։

Ստեփանակերտ-Մոսկվա-Ստեփանակերտ