comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՄԵՐ ՈՒ­ԺԸ ՄԵՐ ՄԻԱՍ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՄԵՋ Է...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՐ ՈՒ­ԺԸ ՄԵՐ ՄԻԱՍ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՄԵՋ Է...՚

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 ՚ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ և Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի ա­ջակ­ցու­թյամբ օ­րերս հրա­վիր­ված ՙԿլոր սե­ղան՚-ին մաս­նակ­ցում էին Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ու պա­տե­րազ­մի մաս­նա­կից­ներ, ԱրՊՀ և Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­ներ, հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ։

Հա­մա­կար­գե­լով քն­նար­կում­նե­րը` ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նը ներ­կա­նե­րին հոր­դո­րեց լի­նել ակ­տիվ, կա­ռու­ցո­ղա­կան ու հա­մար­ձակ։ Նրա տե­ղե­կատ­վու­թյամբ` բազ­մա­թիվ մեր հայ­րե­նա­կից­ներ այ­ցե­րով, նա­մակ­նե­րով ու դի­մում­նե­րով ի­րենց մտա­հո­գու­թյունն են հայտ­նում հա­սա­րա­կու­թյա­նը հու­զող մի շարք խն­դիր­նե­րի շուրջ: ՙՄեր նպա­տա­կը ոչ թե քն­նա­դա­տելն է, ի­րար մե­ղադ­րե­լը, այլև, բո­լոր կող­մե­րին լսե­լով, մտա­հո­գիչ խն­դիր­նե­րի լուծ­ման բա­նա­լին գտ­նե­լը։ Ա­մե­նա­թո­ղու­թյու­նը, ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, վի­րա­վո­րա­կան խոս­քը, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը և մի շարք այլ ան­ցան­կա­լի երևույթ­ներ սպառ­նում են մեր հա­սա­րա­կայ­նու­թյան հա­մե­րաշ­խու­թյա­նը, ստ­վեր ձգում մեր միաս­նա­կա­նու­թյան վրա։ Ար­ցա­խի մայ­րե­րը ոչ միայն ի­րենց ըն­տա­նիք­նե­րի, այլև հա­սա­րա­կու­թյան ո­գին են, և որ­դեգ­րե­լով ազ­գա­յին մտա­ծե­լա­կերպ ու կեն­սա­կերպ` պատ­վով են դուրս գա­լու բո­լոր փոք­րու­մեծ փոր­ձու­թյուն­նե­րից՚,-ա­սաց Հ. Մի­քա­յե­լյա­նը։ Ըստ բա­նա­խո­սի` մեր որ­դի­նե­րը զոհ­վել են մեծ գա­ղա­փա­րի հա­մար, իսկ մենք, երկ­պա­ռա­կու­թյուն սեր­մա­նե­լով, թու­լաց­նում ենք սահ­մա­նին կանգ­նած զին­վո­րի թի­կուն­քը, վաղ­վա օր­վա հան­դեպ սեր­մա­նում ան­վս­տա­հու­թյան մթ­նո­լորտ: Սոց­ցան­ցե­րում իշ­խա­նու­թյուն­նե­րին հայ­հո­յե­լը մի տե­սակ դար­ձել է կեն­սա­կերպ, ու մենք շա­րու­նա­կում ենք հան­դուր­ժել ան­հան­դուր­ժե­լին։ Հ. Մի­քա­յե­լյա­նի կար­ծի­քով` անհ­րա­ժեշտ է ՙՄեր ու­ժը մեր միաս­նու­թյան մեջ է՚ կար­գա­խո­սը դարձ­նել ապ­րե­լա­կերպ, ա­վե­լին՝ ազ­գա­յին մտա­ծե­լա­կերպ։
Քն­նարկ­ման մաս­նա­կից­նե­րը կիս­վե­ցին ի­րենց հու­զող հար­ցե­րով ու դրա­նից բխող թե­մա­նե­րի շուրջ հան­դես ե­կան կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թյան կո­չով։
Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ, բժշ­կու­հի-ա­զա­տա­մար­տիկ Լյուդ­մի­լա Գրի­գո­րյա­նը, Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Դո­նա­րա Գաբ­րիե­լյա­նը, կին-ա­զա­տա­մար­տիկ Ռի­տա Բա­դա­լյան-Տեր­տե­րյա­նը, ՙՍտե­փա­նա­կերտ՚ թեր­թի խմ­բա­գիր Սո­ֆյա Սարգ­սյա­նը, ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նաս­տեղ­ծու­հի Զի­նաի­դա Բա­լա­յա­նը և ու­րիշ­ներ հան­դես ե­կան կոնկ­րետ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով, հոր­դո­րե­ցին հա­մախ­մբ­վել ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի ու նպա­տակ­նե­րի շուրջ: Նրանց կար­ծի­քով` ի­րենք ոչ մե­կին չեն ու­զում դա­սեր տալ, սա­կայն անհ­րա­ժեշտ է դա­սեր քա­ղել պատ­մու­թյու­նից, պահ­պա­նել զսպ­վա­ծու­թյուն, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, չա­փակշ­ռել յու­րա­քան­չյուր քայլ ու խոսք, քան­զի ա­մեն ինչ չա­փի մեջ է գե­ղե­ցիկ և ըն­դու­նե­լի։ Նրանք մտա­հոգ­ված են նաև սոց­ցան­ցե­րում տի­րող ա­մե­նա­թո­ղու­թյու­նից, երկ­րի ներ­սում ու մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում բա­րի­կադ­ներ դնե­լու ան­թույ­լատ­րե­լի վար­քագ­ծից։ Ու­ժեղ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը մեր անվ­տան­գու­թյան գլ­խա­վոր ե­րաշ­խիքն են, հա­կա­ռակ պա­րա­գա­յում այ­լընտ­րան­քը ո­չինչ չխոս­տա­ցող, ան­հե­ռան­կա­րա­յին ա­նո­րո­շու­թյունն է։
Քն­նարկ­ման մաս­նա­կից­նե­րի կար­ծի­քով` անհ­րա­ժեշտ է բարձ­րաց­նել ազ­գա­յին դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը: Անհ­րա­ժեշտ է գա­ղա­փա­րա­կան ու գա­ղա­փա­րա­խո­սա­կան ճա­կատ կազ­մել, հա­մախմ­բել ա­ռողջ ու­ժերն այն վս­տա­հու­թյամբ, որ, ի վեր­ջո, հաղ­թե­լու է սթափ մո­տե­ցու­մը ցան­կա­ցած վի­ճե­լի հար­ցի նկատ­մամբ, հաղ­թե­լու է ա­ռողջ բա­նա­կա­նու­թյու­նը:


Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ­ԹՅԱՆ