comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
...ԻՍԿ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆՈՒՄ ԽՈՒ­ՃԱՊ Է
[ARM]     [RUS]     [ENG]

...ԻՍԿ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆՈՒՄ ԽՈՒ­ՃԱՊ Է

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ար­դեն մեկ շա­բաթ է՝ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում գնան­կում է ար­ձա­նագր­վում։ Թե ո­րոնք են պատ­ճառ­նե­րը՝ փոր­ձա­գետ­նե­րը տար­բեր բա­ցատ­րու­թյուն են տա­լիս։

Ա­ռա­վել հիմ­նա­վոր է թվում վար­կա­ծը, որ ԱՄՆ-ն կտ­րուկ ա­վե­լաց­րել է սե­փա­կան նավ­թի ար­դյու­նա­հան­ման ծա­վալ­նե­րը, ին­չը մի նպա­տակ է հե­տապն­դում՝ հնա­րա­վո­րինս ի­ջեց­նել նավ­թի գնե­րը եւ դրա­նով հար­վա­ծի տակ դնել Ի­րա­նի տն­տե­սու­թյու­նը։ Տու­ժում է նաեւ Ռու­սաս­տա­նը, իսկ ա­հա ա­րա­բա­կան եր­կր­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րի վրա նավ­թի գնան­կումն էա­կան ազ­դե­ցու­թյուն չի թող­նում։ Բո­լո­րո­վին այլ է դրու­թյունն Ադր­բե­ջա­նում։ Ան­ցած չորս ա­միս­նե­րի տվյալ­նե­րով՝ այդ երկ­րի ար­տա­հան­ման ընդ­հա­նուր հաշ­վեկշ­ռում տն­տե­սու­թյան ոչ նավ­թա­յին հատ­վա­ծի բա­ժի­նը կազ­մում է ըն­դա­մե­նը ութ տո­կոս։ Դա վկա­յում է, որ տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կա­ցիա­յի մա­սին Իլ­համ Ա­լիե­ւի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ մի կապ չու­նեն ի­րա­կա­նու­թյան հետ։ Ինչ­պես եր­կու տաս­նա­մյակ ա­ռաջ, այն­պես էլ այ­սօր Ադր­բե­ջա­նը ՙնս­տած է նավ­թա­յին ա­սե­ղի վրա՚։ Ըն­թա­ցիկ տար­վա պե­տա­կան բյու­ջեն կազմ­ված է նավ­թի բա­րե­լի դի­մաց 60 դո­լա­րի հաշ­վար­կով։ Ան­ցած շա­բա­թա­վեր­ջին ադր­բե­ջա­նա­կան նավ­թի գի­նը հա­սել է այդ եզ­րագ­ծին։ Մինչ­դեռ, մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րը կան­խա­տե­սում են, որ ամ­ռա­նը նավ­թի բա­րե­լը կար­ժե­նա 40, բա­ցառ­ված չէ՝ նույ­նիսկ 30 դո­լար։ Ե­թե այդ կան­խա­տե­սում­ներն ի­րա­կա­նու­թյուն դառ­նան (իսկ դրա հա­վա­նա­կա­նու­թյու­նը չա­փա­զանց մեծ է), ա­պա Ադր­բե­ջա­նի բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րը գրե­թե կի­սով չափ կկր­ճատ­վեն։ Ի­րա­վի­ճակն այն­քան տագ­նա­պա­հա­րույց է, որ թե­ման ար­տոն­վել է քն­նար­կել մա­մու­լում։ Ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը վի­ճա­կագ­րա­կան բարդ տե­ղե­կու­թյուն­ներ են հրա­պա­րա­կում, բայց նույ­նիսկ այդ դեպ­քում չեն կա­րո­ղա­նում թաքց­նել ի­րենց երկ­րին պա­շա­րած տագ­նա­պը։ ՙԻ՞նչ է սպաս­վում մեզ, ե­թե նավ­թի բա­րե­լի գինն իջ­նի 40 դո­լա­րի՚- հար­ցում է ա­նում ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցը եւ կան­խա­տե­սում, որ այդ դեպ­քում անհ­նար կլի­նի խու­սա­փել ցն­ցում­նե­րից։ Ա­վե­լի վաղ մա­մու­լում տե­ղե­կու­թյուն էր տա­րած­վել, որ Ադր­բե­ջա­նի կենտ­րո­նա­կան բան­կը հրա­ժար­վել է ա­զատ փո­խար­ժե­քի քա­ղա­քա­կա­նու­թյու­նից եւ վերս­տին հս­կո­ղու­թյան տակ է վերց­րել ֆի­նան­սա­կան շու­կան։ Նպա­տակն ազ­գա­յին մա­նա­թի ար­ժեզ­րկ­ման զս­պումն է։ Ներ­կա­յումս դո­լար-մա­նաթ փո­խար­ժե­քը պաշ­տո­նա­պես 1։1,7 է։ Լա­վա­տե­ղյակ աղ­բյուր­նե­րը, սա­կայն, պն­դում են, որ մեկ ա­մե­րի­կյան դո­լարն ի­րա­կա­նում ար­ժե ադր­բե­ջա­նա­կան ե­րեք մա­նաթ։ Հա­մե­նայն դեպս, ինչ­պես գոր­ծա­րար շր­ջա­նակ­ներն են ա­սում, այդ փո­խար­ժե­քով են կա­տար­վում ի­րա­կան գոր­ծարք­նե­րը։ Դո­լար-մա­նաթ փո­խար­ժե­քա­յին ի­րա­կան հա­րա­բե­րակ­ցու­թյունն է նաեւ պայ­մա­նա­վո­րում սպա­ռո­ղա­կան շու­կա­յի գնե­րը։ Տա­րես­կզ­բից դրանք ար­ձա­նագ­րել են կա­յուն ա­ճի մի­տում­ներ։ Ան­կախ փոր­ձա­գետ­նե­րը գտ­նում են, որ մա­նա­թի ար­ժեզ­րկ­ման եւ, դրա­նով պայ­մա­նա­վոր­ված, գնա­ճի հա­մա­պատ­կե­րին չն­չին են կա­ռա­վա­րու­թյան կող­մից տրա­մադր­ված սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես, աշ­խա­տա­վար­ձե­րի, թո­շակ­նե­րի եւ սո­ցիա­լա­կան նպաստ­նե­րի տաս տո­կո­սով բարձ­րա­ցու­մը մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կի վրա դրա­կան ո­րե­ւէ ազ­դե­ցու­թյուն չի գոր­ծել։ ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյան մեկ­նա­բա­նու­թյան մեջ հս­տակ ար­ձա­նագր­վում է, որ այդ ա­ռու­մով Ադր­բե­ջա­նում ի­րա­վի­ճակն ա­վե­լի վատ է, քան ՙհա­րե­ւան Վրաս­տա­նում եւ ան­գամ Հա­յաս­տա­նում՚։ Այս եզ­րա­կա­ցու­թյու­նը, կա­րե­լի է ա­սել, դա­տավ­ճիռ է Իլ­համ Ա­լիե­ւի հա­մար, ո­րը ներ­քին լսա­րա­նին ա­վե­լի քան մե­կու­կես տաս­նա­մյակ է՝ փոր­ձում է ներ­շն­չել, որ Ադր­բե­ջա­նը ՙտա­րա­ծաշր­ջա­նի ա­ռա­ջա­տարն է, սո­ցիա­լա­կան հա­մե­րաշ­խու­թյան եւ ան­հա­տա­կան բա­րե­կե­ցու­թյան օա­զիս՚։ Ի­րա­կա­նու­թյունն, ինչ­պես տես­նում ենք, վերց­նում է ի­րե­նը։ Հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան վե­րա­փո­խում­ներն Ադր­բե­ջա­նում խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ են ա­ռա­ջաց­րել։ Իր հեր­թին` դա վկա­յում է ա­լիե­ւյան քա­րոզ­չու­թյան եւս մի թե­զի պսա­կա­զեր­ծու­մը, թե Ադր­բե­ջա­նի ՙհա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան լիար­ժեք դե­րա­կա­տար է՚։ Պարզ­վում է, Ադր­բե­ջա­նը միայն է­ներ­գա­կիր­նե­րի հում­քա­յին աղ­բյուր է։ Եւ երբ մի­ջազ­գա­յին ազ­դե­ցիկ դե­րա­կա­տար­նե­րը հա­մա­ձայ­նու­թյան են գա­լիս նավ­թի գնե­րի ի­ջեց­ման հար­ցում, ադր­բե­ջա­նա­կան տն­տե­սու­թյու­նը մատն­վում է տագ­նա­պի։ Ի՞նչ է սպաս­վում նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յին՝ զուտ մաս­նա­գի­տա­կան հար­ցադ­րում է։ Քա­ղա­քա­կան ա­ռու­մով, այ­դու­հան­դերձ, կա­րե­լի է են­թադ­րել, որ ԱՄՆ-ն շա­րու­նա­կե­լու է Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը թու­լաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Իսկ դրա հա­մար հարկ է լի­նե­լու հաս­նել նավ­թի գնե­րի գրե­թե կրկ­նա­կի կր­ճատ­ման։ ԱՄՆ-ն չի կա­րող Ադր­բե­ջա­նի հա­մար բա­ցա­ռու­թյուն ա­նել։ Իլ­համ Ա­լիե­ւը մս­խել է տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման նյու­թա­կան եւ քա­ղա­քա­կան ռե­սուրս­նե­րը եւ հայ­տն­վել ցեյտ­նո­տում։ Տն­տե­սա­կան տագ­նա­պը կա­րող է ար­ձա­գանք­վել սո­ցիա­լա­կան խռո­վու­թյամբ։ Ադր­բե­ջա­նին շատ դժ­վար ժա­մա­նակ­ներ են սպա­սում։
;