comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐ­ԲԵ­ՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐ­ՔԻԱՆ Ի­ՐԵՆՑ ԱՌ­ՋԵՎ ԴՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԽՆ­ԴԻՐ, Ո­ՐԸ ՉԵՆ ԿԱ­ՐՈՂ ԼՈՒ­ԾԵԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐ­ԲԵ­ՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐ­ՔԻԱՆ Ի­ՐԵՆՑ ԱՌ­ՋԵՎ ԴՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԽՆ­ԴԻՐ, Ո­ՐԸ ՉԵՆ ԿԱ­ՐՈՂ ԼՈՒ­ԾԵԼ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Թրամ­փի ակ­նար­կը՝ Բաք­վին 

Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի ռազ­մա­վա­րու­թյունն այ­սօր ակն­հայ­տո­րեն ձևա­վոր­վում է Նա­խիջևա­նի շուրջ։ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը, ռազ­մա­կան հե­նա­կե­տի վե­րա­ծե­լով Նա­խիջևա­նը, դի­տար­կում են այն որ­պես մի տա­րածք, ո­րը կա­րող է միաց­նել եր­կու եղ­բայ­րա­կան պե­տու­թյուն­նե­րը։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան այս հատ­վա­ծում ծա­վալ­վող գոր­ծըն­թաց­նե­րը ներ­կա­յաց­նում է թուր­քա­կան էքս­պան­սիա­յի և Ադր­բե­ջա­նի ռազ­մատն­տե­սա­կան նե­րու­ժի բազ­մա­պատկ­ման հա­մա­տեքս­տում։

Նման ի­ռա­ցիո­նալ մտայ­նու­թյա­նը հարկ է հա­կա­դար­ձել՝ փաս­տե­լով, որ մինչ այ­սօր տան­դե­մի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազմ­նե­րը հի­շյալ խն­դի­րը չեն լու­ծել։ Չէին կա­րող լու­ծել, քա­նի որ նեոօս­մա­նա­կան ծրագ­րի ի­րա­գործ­ման ճա­նա­պար­հին լուրջ խո­չըն­դոտ է հայ­կա­կան հա­կազ­դե­ցու­թյու­նը։ Թուր­քա­կան ծա­վա­լա­պաշ­տու­թյա­նը խան­գա­րում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին լուրջ ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծոն հա­մար­վող Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը։
Այ­դուա­մե­նայ­նիվ, նեոօս­մա­նիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան թե­լադ­րան­քով Ադր­բե­ջանն ու Թուր­քիան նա­խա­պատ­րաստ­վում են նոր ար­կա­ծախ­նդ­րու­թյան։ Նա­խիջևա­նի ուղ­ղու­թյու­նում թուր­քա­կան զի­նու­ժի զգա­լի կու­տա­կում­ներն ու տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը դրա վկա­յու­թյունն են։
Ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­ներն ար­դեն տե­ղե­կաց­րել են Նա­խիջևա­նում Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րի կող­մից հու­նի­սի 7-11-ը ևս մեկ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն անց­կաց­նե­լու մա­սին։ Հու­նի­սի 1-ին հրա­պա­րակ­վեց Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուի հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի՝ ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը ՙկա­րող է կար­գա­վոր­վել միայն Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում՚։ Նույն օ­րը հա­կա­ռա­կոր­դի կրա­կո­ցից զոհ­վեց Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հա­րավարևե­լյան ուղ­ղու­թյան զո­րա­մա­սե­րից մե­կի ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող Սի­փան Մել­քո­նյա­նը։ Ար­ձա­նագ­րենք նաև, որ Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը հն­չեց ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցից հե­տո։
Նա­խորդ տար­վա հու­նի­սին թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյունն անց­կաց­վեց Կարս քա­ղա­քում։ Հայ­կա­կան աղ­բյուր­նե­րի վկա­յու­թյամբ՝ դրան մաս­նակ­ցել է նաև Նա­խիջևա­նից ու­ղարկ­ված զին­տեխ­նի­կան։ Փաստն իր մեջ, ան­շուշտ, կոնկ­րետ ազ­դակ էր պա­րու­նա­կում։ Ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հան­դեպ Բաք­վի վե­րա­բեր­մուն­քը չի փոխ­վել. հա­կա­ռակ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հոր­դոր­նե­րին՝ խնդ­րի հան­գու­ցա­լու­ծու­մը պատ­կե­րաց­նում է միայն ռազ­մա­կան ճա­նա­պար­հով։ Ծան­րու­թյան կենտ­րո­նը Նա­խիջևանն է, ո­րը Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հա­մա­տեղ ջան­քե­րով ռազ­մա­կան հե­նա­կե­տի է վե­րած­վում։ Այդ նպա­տա­կով այս­տեղ կենտ­րո­նաց­վել են հար­ձա­կո­ղա­կան զի­նա­տե­սակ­ներ, հրե­տա­նի, հր­թիռ­ներ, կոր­ծա­նիչ­ներ, հար­վա­ծա­յին ուղ­ղա­թիռ­ներ։
Ադր­բե­ջա­նի ձե­ռա­գիրն է՝ հետ կանգ­նել մի­ջազ­գայ­նո­րեն ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րից, ճն­շում գոր­ծադ­րել Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի վրա և խախ­տել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը։ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­բե­րա­բար այս մա­սին տե­ղե­կաց­նում են մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, բարձ­րա­ձայ­նում տար­բեր ա­տյան­նե­րում։ Մա­յի­սի 22-ին Երևա­նում, ըն­դու­նե­լով հա­մա­նա­խա­գահ­ներ Ի­գոր Պո­պո­վին, Էնդ­րյու Շո­ֆե­րին, Ստե­ֆան Վիս­կոն­տիին և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ Ան­ջեյ Կասպ­շի­կին, ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը նրանց ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել են Ադր­բե­ջա­նի կող­մից, ա­ռանց մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը վա­ղօ­րոք տե­ղե­կաց­նե­լու, մա­յիս ամ­սին անց­կաց­ված լայ­նա­ծա­վալ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախտ­ման դեպ­քե­րի վրա, ո­րոնք տե­ղի են ու­նե­ցել դի­պու­կա­հար­նե­րի ներգ­րավ­մամբ։ Պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կերտն ու Երևա­նը շա­րու­նա­կում են կողմ­նա­կից լի­նել շփ­ման գծում զի­նա­դա­դա­րի ռե­ժի­մի ան­վե­րա­պահ պահ­պան­մա­նը՝ բո­լոր տե­սա­կի սադ­րանք­նե­րը կան­խե­լու նպա­տա­կով գոր­ծադ­րե­լով անհ­րա­ժեշտ ջան­քե­րը։
Հա­մա­նա­խա­գահ­նե­րի Երևան այ­ցից հե­տո Հա­յաս­տա­նի հան­րա­յին ռա­դիոն դի­մել է արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նին՝ մեկ­նա­բա­նե­լու Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րով խոս­քերն այն մա­սին, թե ՙի­րենք Հա­յաս­տա­նին ժա­մա­նակ էին տվել, բայց այդ ժա­մա­նակն ար­դեն սպառ­վել է՚։ ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վարն այդ առն­չու­թյամբ հայ­տա­րա­րեց, որ նման լե­զուն բա­նակ­ցա­յին լե­զու չէ, ա­ռա­վել ևս՝ բա­նակ­ցո­ղին վա­յել չէ։ Սպառ­նա­լիք­նե­րի լե­զուն չի աշ­խա­տել և չի աշ­խա­տե­լու։
Իլ­համ Ա­լիևին փոր­ձում են սթա­փեց­նել հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րո­նից։ ՙԿաս­պյան նավթ և գազ՚ 26-րդ մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սի կա­պակ­ցու­թյամբ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը նա­մակ էր հղել Իլ­համ Ա­լիևին։ Նրա­նում Թրամփն իր ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նել տն­տե­սա­կան բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նաց­ման նպա­տա­կով գոր­ծադր­վող ջան­քե­րին՝ ուղղ­ված օ­տա­րերկ­րյա ներդ­րում­նե­րի ներգ­րավ­մա­նը։ Սպի­տակ տու­նը հույս է հայտ­նել, որ Ադր­բե­ջա­նի տն­տե­սա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը կն­պաս­տեն տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյան ամ­րապ­նդ­մա­նը։ Նա­մա­կի եզ­րա­փա­կիչ մա­սում ընդ­գծ­վել է ի շահ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ժո­ղովր­դա­վա­րաց­ման Իլ­համ Ա­լիևի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը զար­գաց­նե­լու ցան­կու­թյու­նը։
ԱՄՆ նա­խա­գա­հի շեշ­տադ­րում­նե­րում, ինչ­պես տես­նում ենք, մի­ջազ­գա­յին է­ներ­գե­տիկ շու­կա­յում և նավ­թա­գա­զա­յին նա­խագ­ծե­րում Ադր­բե­ջա­նի ո­րո­շա­կի դե­րա­կա­տա­րու­թյան մա­սին ակ­նարկն է։ Բայց նկա­տենք, որ ակ­նարկն ար­վել է մեկ նպա­տա­կով՝ հաս­կա­նալ տա­լու, որ այդ դե­րա­կա­տա­րու­թյունն ար­ժեք կու­նե­նա, ե­թե Իլ­համ Ա­լիևը ռազ­մա­կան նոր ագ­րե­սիա­յով տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը հար­ցա­կա­նի տակ չդ­նի։
Կա մեկ այլ հան­գա­մանք. հի­շյալ ցու­ցա­հան­դեսն ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված էր Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման տա­րե­դար­ձի հետ, բայց նա­մա­կում այդ մա­սին ոչ մի ար­տա­հայ­տու­թյուն չկա։ Արևմուտ­քը շա­րու­նա­կում է մատ­նա­ցույց ա­նել ադր­բե­ջա­նա­կան ավ­տո­րի­տար վար­չա­կար­գի՝ ժո­ղովր­դա­վար աշ­խար­հի հա­մար ա­նըն­դու­նե­լի գոր­ծե­լաո­ճը։
Վե­րա­դառ­նանք Նա­խիջևա­նում անց­կաց­վե­լիք թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյա­նը և Մա­մե­դյա­րո­վի հայ­տա­րա­րու­թյա­նը։ Ե­թե նրանք խո­սում են օ­կու­պա­ցիա­յից, ա­պա հարկ ենք հա­մա­րում թար­մաց­նել նրանց հի­շո­ղու­թյու­նը և մեկ ան­գամ ևս շեշ­տել, որ Նա­խիջևանն օ­կու­պա­ցիա­յի են­թարկ­ված հայ­կա­կան տա­րածք է։ Եվ ե­թե Ադր­բե­ջանն ու Թուր­քիան փոր­ձում են Նա­խիջևա­նը ռազ­մա­կան հե­նա­կետ դարձ­նե­լով՝ խո­ցել Հա­յաս­տա­նին և Ար­ցա­խին՝ ոչն­չաց­նե­լու հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյու­նը, ա­պա խո­րա­պես սխալ­վում են։ Նրանք ի­րենց առջև դնում են մի խն­դիր, ո­րի լուծ­մա­նը չեն կա­րող հաս­նել. ան­տե­սել հայ ռազ­մա­քա­ղա­քա­կան մտ­քի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, մեղմ ա­սած, խել­քին մոտ բան չէ։