comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՃԱ­ՆԱՉ­ՄԱՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԱԳ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԸՆԴ­ԼԱՅ­ՆՈՒՄ՝ ՆԱԵՎ ՍՊՈՐ­ՏԻ ՄԻ­ՋՈ­ՑՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱ­ՆԱՉ­ՄԱՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԱԳ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԸՆԴ­ԼԱՅ­ՆՈՒՄ՝ ՆԱԵՎ ՍՊՈՐ­ՏԻ ՄԻ­ՋՈ­ՑՈՎ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ֆուտ­բո­լը և ադր­բե­ջա­նա­կան ռա­սիզ­մը

Ա­սում են՝ սպոր­տը և քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կապ­ված են ի­րար։ Ե­թե այդ­պես չլի­ներ, Բեռ­լի­նում Ադր­բե­ջա­նի դես­պա­նու­թյու­նը CONIFA-ի նա­խա­գա­հին և մաս­նա­կից թի­մե­րին չէր խնդ­րի չե­ղյալ հայ­տա­րա­րել Ան­կախ ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի Եվ­րո­պա­յի 3-րդ ա­ռաջ­նու­թյան մեկ­նար­կը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղա­քում։ Այս կարևոր մասշ­տա­բա­յին ի­րա­դար­ձու­թյա­նը խո­չըն­դո­տե­լու ադր­բե­ջա­նա­կան փոր­ձե­րը հա­ջո­ղու­թյուն չու­նե­ցան, քա­նի որ CONIFA-ն պա­տաս­խա­նա­տու է չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի ֆուտ­բո­լի աշ­խար­հի և Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի հա­մար, պա­տաս­խա­նա­տու է այն­քա­նով, որ մի­ջազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րում ֆուտ­բոլ խա­ղա­լու ի­րա­վուն­քից պետք է հա­վա­սա­րա­պես օգտ­վեն ինչ­պես ճա­նաչ­ված, այն­պես էլ չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի մար­զիկ­նե­րը։ Ե­թե ադր­բե­ջան­ցի­ներն այս ճշ­մար­տու­թյու­նը հեր­քե­լու հա­մար փաս­տարկ­ներ ու­նե­նա­յին, Բեռ­լի­նում կներ­կա­յա­նա­յին կա­ռույ­ցի պա­տաս­խա­նա­տու­նե­րի կող­մից հրա­վիր­ված բաց քն­նարկ­մա­նը։

Կա­ռույ­ցի գլ­խա­վոր քար­տու­ղար Սա­շա Դյուր­կո­պը Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած մամ­լո ա­սու­լի­սին հայ­տա­րա­րեց, որ չնա­յած ա­ռաջ­նու­թյու­նը եվ­րո­պա­կան է, այն դի­տե­լու են ամ­բողջ աշ­խար­հում, և ի­րենք ի­րենց հեր­թին ա­նե­լու են ա­մեն ինչ, որ­պես­զի Ար­ցա­խը ճա­նա­չե­լի դառ­նա։ Ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի Դյուր­կո­պի հետևյալ միտ­քը. ի­րենք հա­վա­տում են ազ­գե­րի ինք­նո­րոշ­մա­նը և, հա­կա­ռակ Ադր­բե­ջա­նի կող­մից հա­րուց­ված բո­լոր խո­չըն­դոտ­նե­րի, ա­նե­լու են ա­մեն ինչ, որ մար­զիկ­նե­րը ծա­ծա­նեն ի­րենց եր­կր­նե­րի դրոշ­նե­րը։
Մի՞­թե սա քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ. հու­նի­սի 1-ին՝ ա­ռաջ­նու­թյան հան­դի­սա­վոր բաց­մա­նը, CONIFA-ի նա­խա­գահ Պեր-Ան­դերս Բլին­դը Ստե­փա­նա­կեր­տը հայ­տա­րա­րեց Եվ­րո­պա­յի մայ­րա­քա­ղաք։
CONIFA-2019 Եվ­րո­պա­յի 3-րդ ա­ռաջ­նու­թյու­նը նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման աշ­խար­հագ­րու­թյան ընդ­լայ­նում է նշա­նա­կում։ Մենք էլ ճա­նա­չե­ցինք մեր այն հյու­րե­րին, ո­րոնք ա­ռա­ջին ան­գամ են մեր եր­կիր այ­ցե­լում։ Աշ­խար­հի քար­տե­զի վրա փնտ­րե­ցինք նրանց մո­տա­վոր տե­ղը։ CONIFA-ն ներ­կա­յաց­նում է աշ­խար­հի 6 մայր­ցա­մաք­ներ, 54 պե­տու­թյուն, 370 մլն մարդ­կանց։ Ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցող 8 թի­մե­րից եր­կու­սը հայ­կա­կան են՝ ՙԱր­ցախ՚ և ՙԱրևմտյան Հա­յաս­տան՚, այ­նու­հետև՝ Աբ­խա­զիա, Հա­րա­վա­յին Օ­սիա, ՙՉա­մե­րիա՚ թի­մը ներ­կա­յաց­նում է ժա­մա­նա­կա­կից Ալ­բա­նիա­յի հա­րա­վա­յին և Հու­նաս­տա­նի հյու­սիս-արևմտյան շր­ջա­նը, ՙՍապ­մի՚-ն՝ Հյու­սի­սա­յին Եվ­րո­պան, ՙՊա­դա­նիա՚-ն՝ Ի­տա­լիա­յի հյու­սի­սը, ՙՍե­կեյ Լանդ՚-ը՝ Ռու­մի­նիան։
Արևմտյան Հա­յաս­տա­նի թի­մի ներ­կա գտն­վե­լը, ո­րում ընդգրկվել են Սփյուռ­քի ճա­նաչ­ված հայ ֆուտ­բո­լիստ­ներ, ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն ու­նի։ Սա կարևոր ազ­դակ է՝ մեկ ան­գամ ևս մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ի­րա­զե­կե­լու հայ ժո­ղովր­դի այս հատ­վա­ծի մա­սին, ո­րը մեկ դար ա­ռաջ ցե­ղաս­պա­նու­թյան է են­թարկ­վել, իսկ մի կերպ փրկ­ված­նե­րը տա­րած­վել են աշ­խար­հով մեկ։ Այ­սօր էլ Թուր­քիա­յում ապ­րող հա­յե­րը, իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ազ­գա­յին խտ­րա­կա­նու­թյան են­թարկ­վե­լով, պայ­քա­րում են ի­րենց ի­րա­վունք­նե­րի և ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման հա­մար։
Կար­ծում ենք, պա­տա­հա­կա­նու­թյուն չէր ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փակ­չի անց­կա­ցու­մը Բաք­վում և ա­պա` Ար­ցա­խում CONIFA-ի Եվ­րո­պա­յի 3-րդ ա­ռաջ­նու­թյան մեկ­նար­կը։ Եր­կա­կի ստան­դարտ­նե­րի կի­րառ­ման եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ սա լիո­վին տե­ղա­վոր­վում է։

Եվ­րո­պան, բնա­կա­նա­բար, իր քա­ղա­քա­կա­նու­թյունն է ի­րա­կա­նաց­նում, իսկ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­մար ա­ռաջ­նու­թյան կազ­մա­կեր­պու­մը, հի­րա­վի, մեծ ի­րա­դար­ձու­թյուն է երկ­րի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման, Ար­ցա­խի ժո­ղովր­դի՝ սե­փա­կան հայ­րե­նի­քում խա­ղաղ ապ­րե­լու ձգ­տում­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լու տե­սան­կյու­նից։ Մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով յու­րա­քան­չյուր սպոր­տա­յին մի­ջո­ցա­ռում իր մեջ նե­րա­ռում է խա­ղա­ղու­թյան, հա­մե­րաշ­խու­թյան և ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան գա­ղա­փար­ներ։
Բաք­վի հա­մար այդ գա­ղա­փար­ներն ան­հաս­կա­նա­լի են. հու­նի­սի 1-ին՝ ա­ռաջ­նու­թյան բաց­ման օ­րը, Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զին­ծա­ռա­յո­ղը դար­ձավ Ադր­բե­ջա­նի ա­հա­բեկ­չա­կան, ռա­սիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան զո­հը։
Քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում դի­տար­կե­լով Բաք­վում Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ խա­ղի անց­կա­ցու­մը և CONIFA-ի Եվ­րո­պա­յի 3-րդ ա­ռաջ­նու­թյու­նը, պետք է ըն­դգ­ծել գլ­խա­վո­րը՝ Ադր­բե­ջա­նի հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյան հեր­թա­կան դրսևոր­ման փաս­տը։ Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ՝ ՙԱր­սե­նալ՚-ՙՉել­սի՚ խա­ղին չմաս­նակ­ցեց հայ հան­րա­ճա­նաչ ֆուտ­բո­լիստ, Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի ա­վագ և ՙԱր­սե­նալ՚-ի կի­սա­պաշտ­պան Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը։ Աշ­խար­հի մի շարք հե­ղի­նա­կա­վոր պար­բե­րա­կան­ներ ի­րենց հրա­պա­րա­կում­նե­րում նշե­ցին, որ հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև առ­կա հա­կա­մար­տու­թյան պատ­ճա­ռով Մխի­թա­րյա­նը չի մաս­նակ­ցի Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ խա­ղին, ո­րը կա­յա­նա­լու է Բաք­վում։ Ֆուտ­բո­լիս­տը և ա­կում­բը նման ո­րո­շում են կա­յաց­րել՝ ել­նե­լով անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից։ Ըստ ՙԱր­սե­նալ՚-ի հայ­տա­րա­րու­թյան՝ ա­կումբն ՈՒԵ­ՖԱ-ից ըն­դու­նե­լի ե­րաշ­խիք­ներ չի ստա­ցել այն մա­սին, որ Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի հա­մար Բաք­վում գտն­վելն անվ­տանգ կլի­նի։ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղաքական գե­րա­տես­չու­թյունն իր հայ­տա­րա­րու­թյան մեջ շեշ­տեց, որ Մխի­թա­րյա­նին Եվ­րո­պա­յի լի­գա­յի եզ­րա­փակ­չին մաս­նակ­ցե­լու հա­մար անվ­տան­գու­թյան բա­վա­րար ե­րաշ­խիք­ներ չտալն ու են­թադ­րյալ հայ­կա­կան ծա­գում ու­նե­ցող եր­կր­պա­գու­նե­րի մուտքն Ադր­բե­ջան ար­գե­լե­լը ռա­սիզ­մի նոր դրսևո­րում է։
Մենք հա­կա­ռակ բևե­ռում ենք։ Մեր եր­կիր ժա­մա­նած մար­զիկ­նե­րի և հյու­րե­րի հի­շո­ղու­թյու­նից չի ջնջ­վի ֆուտ­բո­լի այս ա­ռաջ­նու­թյան կար­գա­խո­սը՝ ՙԲաց դռ­ներ, ա­մուր դար­պաս՚։ Ար­ցա­խի դռ­նե­րը բաց են, ա­սել է թե՝ բաց է ար­ցախ­ցու սիր­տը, հյու­րա­սեր է նա և հյու­րին պատ­վող։ Հյու­րըն­կալ­վե­լու ա­ռա­ջին իսկ րո­պե­նե­րին օ­տարն ի­րեն զգում է ինչ­պես իր տա­նը, հա­ղոր­դա­կից լի­նում այս­տեղ ապ­րող ժո­ղովր­դի ա­վան­դույթ­նե­րին ու ազ­գա­յին ար­ժեք­նե­րին։ Հա­ղոր­դա­կից լի­նում Ար­ցա­խի ազ­գա­յին ինք­նու­թյա­նը։
Բայց և ա­մուր է նրա դար­պա­սը, ե­թե բա­րի չէ ե­կո­ղի մտադ­րու­թյու­նը։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ եվ­րո­պա­ցի մի խոր­հր­դա­րա­նա­կան Ստե­փա­նա­կեր­տում մամ­լո ա­սու­լի­սի ժա­մա­նակ, ա­ռանց ա­վե­լորդ զգաց­մուն­քայ­նու­թյան, հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խը եվ­րո­պա­կան ամ­րոց է։
Այդ­պես մտա­ծում են մեր բա­րե­կամ­նե­րը։ Մենք էլ ա­սենք, որ Ար­ցա­խը ոչ միայն հայ­կա­կան ա­նա­ռիկ ամ­րոց է, այլև մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ճա­նաչ­ման ար­ժա­նի եր­կիր՝ հայտ­նի իր հնա­գույն պատ­մու­թյամբ ու մշա­կույ­թով, օ­րի­նա­կե­լի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գով, իր հյու­րըն­կա­լու­թյամբ ու խա­ղա­ղա­սի­րա­կան ձգ­տում­նե­րով։ Նաև պատ­րաստ՝ պաշտ­պա­նե­լու նյու­թա­կան ու հոգևոր այն ամ­բողջ ժա­ռան­գու­թյու­նը, ո­րը փո­խանց­վել է այս հո­ղի վրա հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ սե­փա­կան ինք­նու­թյու­նը հաս­տա­տած նախ­նի­նե­րի կող­մից։