comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ ՀԱՋԻ ՄՈՒՐԱԴԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ ՀԱՋԻ ՄՈՒՐԱԴԻՑ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Հու­նի­սի 2-ին Դաղս­տա­նի Խուն­զաղ ա­վա­նում տե­ղի է ու­նե­ցել նա­խան­ցյալ դա­րի կով­կա­սյան պա­տե­րազ­մի նշա­նա­վոր դեմ­քե­րից մե­կի՝ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նի հու­ղար­կա­վոր­ման ա­րա­րո­ղու­թյու­նը։ Հա­ջի Մու­րա­դը պատ­մա­կան բարդ եւ հա­կա­սա­կան կեր­պար է։ Նա ե­ղել է հայտ­նի Շա­մի­լի տե­ղա­պա­հը, ա­պա՝ հա­մա­գոր­ծակ­ցել ռու­սա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ Վերս­տին ան­ցել է ապս­տամբ ու­ժե­րի կող­մը եւ մի ճա­կա­տա­մար­տում գեր­վել ու են­թարկ­վել մա­հա­պատ­ժի։ Որ­պես ա­պա­ցույց, որ սպան­վա­ծը Հա­ջի Մու­րադն է, նրա դիա­կը գլ­խա­տել են, գլու­խը տե­ղա­փո­խել Սանկտ Պե­տեր­բուրգ, որ­տեղ էլ ա­ռայ­սօր պահ­վում է ապս­տամբ լեռ­նա­կա­նի գան­գը։ Իսկ մար­մի­նը թաղ­վել է մի տա­րած­քում, ո­րը հե­տա­գա­յում կազ­մել է Ադր­բե­ջա­նի մաս։

Մա­մու­լը գրում է, որ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյունն ար­տա­շիրմ­վել եւ Դաղս­տան է տե­ղա­փոխ­վել գաղտ­նի եւ այդ գոր­ծո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­վել է Բաշ­կոր­տոս­տա­նից ՌԴ պե­տա­կան դու­մա­յի պատ­գա­մա­վոր Հա­ջի­մու­րադ Օ­մա­րո­վի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Վեր­ջինս ազ­գու­թյամբ լեզ­գի է։ Ա­վե­լի վաղ տե­ղե­կու­թյուն­ներ էին տա­րած­վել, որ Դաղս­տա­նի մի շարք հան­րա­յին եւ կրո­նա­կան գոր­ծիչ­ներ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի առ­ջեւ բարձ­րաց­րել էին Հա­ջի Մու­րա­դի գան­գը վե­րա­դարձ­նե­լու եւ հայ­րե­նի ա­վա­նում հո­ղին հանձ­նե­լու հար­ցը։ Նա­խա­պես շա­տե­րը տպա­վո­րու­թյուն ու­նեին, որ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը կըն­դա­ռա­ջեն, այ­նու­հե­տեւ Ադր­բե­ջա­նից կտե­ղա­փոխ­վի լեռ­նա­կան հե­րո­սի ա­ճյու­նը, եւ տե­ղի կու­նե­նա հու­ղար­կա­վոր­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն։ Ե­րե­ւում է, սա­կայն, որ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար այդ ա­ռա­ջար­կու­թյունն ըն­դու­նե­լի չի ե­ղել։ Դաղս­տա­նում եւ Հյու­սի­սա­յին Կով­կա­սում առ­հա­սա­րակ ի­րա­վի­ճակն այն­քան կա­յուն չէ, որ­պես­զի Մոսկ­վան ի­րեն նման շռայ­լու­թյուն թույլ տա։ Բո­լո­րի հա­մար է պարզ, որ Հա­ջի Մու­րա­դի պատ­մա­կան կեր­պա­րի հրա­պա­րա­կա­յին պան­ծա­ցու­մը հղի է Դաղս­տա­նում ան­ջա­տո­ղա­կան շարժ­ման վտան­գով։ Իսկ Ադր­բե­ջա­նի հա­մար, ինչ­պես ցույց են տա­լիս դեպ­քե­րը, Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նի ար­տա­շիր­մու­մը եւ տե­ղա­փո­խու­մը Դաղս­տան քա­ղա­քա­կան ի­մաս­տով ցան­կա­լի էր։ Հա­կա­ռակ դեպ­քում անհ­նար է պատ­կե­րաց­նել, որ ա­ռանց Ադր­բե­ջա­նի պատ­կան մար­մին­նե­րի ի­մա­ցու­թյան ինչ-որ մար­դիկ կա­րող էին ա­զա­տո­րեն մուտք գոր­ծել երկ­րի տա­րածք, կա­տա­րել Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նի ար­տա­շիր­մումն ու լեզ­գի­նե­րի ազ­գա­յին հե­րո­սի մա­սունք­ներն ա­նար­գել անց­կաց­նել ռուս-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նով։ Որ­քա­նով կա­րե­լի է դա­տել ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րից, ա­մեն ինչ կա­տար­վել է Գա­խի շր­ջա­նի գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան եւ սահ­մա­նա­պահ­նե­րի հետ լուռ հա­մա­ձայ­նու­թյան պայ­ման­նե­րում։ Ադր­բե­ջա­նին խիստ ձեռն­տու էր, որ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նը տե­ղա­փոխ­վի Դաղս­տան, քա­նի որ ան­կա­խու­թյու­նից հե­տո լեզ­գիաբ­նակ այդ տե­ղաշր­ջա­նում լեռ­նա­կան ապս­տամ­բի գե­րեզ­մա­նը դար­ձել էր ուխ­տա­տե­ղի։ Հա­ջի Մու­րա­դի կեր­պա­րը խոր­հր­դան­շում էր ա­զա­տու­թյան եւ միաս­նա­կան Լեզ­գիս­տա­նի հա­մար պայ­քա­րը։ Այժմ այդ խոր­հր­դան­շանն ա­վեր­ված է։ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նը տե­ղա­փոխ­վել է Դաղս­տան։ Բա­ցառ­ված չէ, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ա­ջակ­ցել են գոր­ծո­ղու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րին՝ նպա­տակ ու­նե­նա­լով ի­րենց երկ­րի հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րի լեզ­գի բնակ­չու­թյա­նը զր­կել ազ­գա­յին հպար­տու­թյան եւ հա­մախ­մբ­վա­ծու­թյան շատ կա­րե­ւոր խոր­հր­դա­նի­շից։ Ըստ ե­րե­ւույ­թին, Հա­ջի Մու­րա­դի կեր­պա­րը տհա­ճու­թյուն էր պատ­ճա­ռում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոնք տաս­նա­մյակ­ներ ի վեր այդ տե­ղաշր­ջա­նում վա­րում են ու­ծաց­ման եւ լեզ­գիա­կան ազ­գա­յին շար­ժու­մը բռ­նաճն­շե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Ինչ­պես հայտ­նում են ո­րոշ աղ­բյուր­ներ, գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան տե­ղա­կան մար­մին­ներն այդ տե­ղաշր­ջա­նում կազ­մա­վոր­վում են բա­ցա­ռա­պես էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րից, լեզ­գի­նե­րը պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նում չեն ըն­դուն­վում։ Վեր­ջին մե­կու­կես տաս­նա­մյա­կում Ադր­բե­ջա­նի լեզ­գիաբ­նակ շր­ջան­նե­րում նկատ­վում է ար­մա­տա­կան բնակ­չու­թյան հե­տե­ւո­ղա­կան ար­տա­հոսք դե­պի Դաղս­տան, որ­տեղ մար­դիկ գտ­նում են աշ­խա­տանք եւ ապ­րուս­տի մի­ջոց­ներ։ Փո­խա­րենն Ադր­բե­ջա­նի այլ շր­ջան­նե­րից էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րաբ­նա­կե­ցում է ի­րա­կա­նաց­վում։ Լեզ­գիաբ­նակ շր­ջան­նե­րում Ադր­բե­ջա­նի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ու­նի հա­զա­րա­վոր հա­տուկ ջո­կա­տա­յին­ներ, պար­բե­րա­բար անց­կաց­վում են այս­պես կոչ­ված անձ­նագ­րա­յին ռե­ժի­մի ստու­գում­ներ։ Այս ի­րա­վի­ճուկ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նի ար­տա­շիր­մու­մը եւ տե­ղա­փո­խու­մը Դաղս­տան լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է Ադր­բե­ջա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Ադր­բե­ջանն ա­զատ­վել է Հա­ջի Մու­րա­դի ուր­վա­կա­նից, որ կա­րող էր հան­դի­սա­նալ լեզ­գի­նե­րի ազ­գա­յին շարժ­ման ազ­դակ։ Լեռ­նա­կան­նե­րին միա­վո­րող գե­րեզ­մանն այ­լեւս ա­վեր­ված է։ Հնա­րա­վո՞ր է, որ լեզ­գի­նե­րի շր­ջա­նում հա­սու­նա­նա բո­ղոք։ Այդ մա­սին ա­ռայժմ ո­րե­ւէ տե­ղե­կու­թյուն չկա։ Բայց ո­չինչ բա­ցա­ռե­լի չէ։

;