comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻԱ­ԿԱՆ ՆԱ­ԽԱ­ՁԵՌ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ ՀԱՆ­ՐԱՔ­ՎԵՆ՝ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ՎԱ­ՐԱ­ԿԱՆ ՄԵԾ ՆՎԱ­ՃՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻԱ­ԿԱՆ ՆԱ­ԽԱ­ՁԵՌ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ ՀԱՆ­ՐԱՔ­ՎԵՆ՝ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ՎԱ­ՐԱ­ԿԱՆ ՄԵԾ ՆՎԱ­ՃՈՒՄ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նը կո­րո­շի Գե­րա­գույն դա­տա­րա­նը

ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հու­նի­սի 14-ի ար­տա­հերթ նիս­տի քն­նարկ­մանն էր ներ­կա­յաց­վել ՙՀան­րաք­վեի մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գի­ծը, որն ըն­դուն­վել է ա­ռա­ջին ըն­թերց­մամբ։ Նա­խագ­ծի ա­ռանց­քա­յին դրույթ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կար­գով հան­րաք­վեի ինս­տի­տու­տի էու­թյան և կարևո­րու­թյան վե­րա­բե­րյալ ի­րենց դի­տար­կում­ներն են ներ­կա­յաց­րել ԱՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ա­րա­րատ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԸ և ԱԺ պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Հո­վիկ ՋԻ­ՎԱ­ՆՅԱ­ՆԸ։

Ա. Դա­նիե­լյա­նը հի­շեց­րել է, որ մեզ մոտ 2005թ. ըն­դուն­վել է ՙՀան­րաք­վեի մա­սին՚ օ­րենք, ո­րից հե­տո՝ 2006-ին, ըն­դուն­վել է ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը, 2017-ին `երկ­րորդ Սահ­մա­նադ­րու­թյու­նը։ Նա­խա­րա­րի բնո­րոշ­մամբ՝ 2017-ին ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյամբ, հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կու­թյան ար­դյուն­քում, էա­պես փոխ­վեց հան­րաք­վեի ինս­տի­տու­տի էու­թյու­նը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյամբ հս­տակ ե­րաշ­խիք­ներ նա­խա­տես­վե­ցին ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ան­խա­փա­նու­թյան, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ակ­տիվ դե­րա­կա­տա­րու­թյան, իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ հա­մար­ժեք հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյան ի­րա­կա­նաց­ման հար­ցե­րում։
Ա.Դա­նիե­լյա­նի գլ­խա­վոր շեշ­տադ­րում­նե­րից մե­կը քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կար­գով հան­րաք­վեի ինս­տի­տու­տին էր վե­րա­բե­րում, ո­րը պետք է ըն­կալ­վի որ­պես հան­րաք­վեի ինս­տի­տու­տի զար­գաց­ման ար­դյունք։ Այդ­պի­սով, Սահ­մա­նադ­րու­թյամբ ամ­րագր­ված նոր ի­րա­վա­կար­գա­վո­րում­նե­րը կան­խո­րո­շում են ՙՀան­րաք­վեի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քի ըն­դու­նու­մը, ո­րով այս ինս­տի­տու­տի բա­րե­փոխ­ման ար­դյուն­քում հա­մա­պար­փակ կկար­գա­վոր­վեն հիմ­նա­կան օ­րեն­քով ամ­րագր­ված նոր հա­յե­ցա­կար­գա­յին մո­տե­ցում­նե­րը։ Օ­րեն­քի նա­խագ­ծով հս­տակ կար­գա­վո­րում են ստա­ցել ՙհան­րաք­վե՚ հաս­կա­ցու­թյու­նը, հան­րաք­վեի դր­վող հար­ցե­րը, ինչ­պես նաև այն հար­ցե­րը, ո­րոնք չեն կա­րող հան­րաք­վեի դր­վել, հան­րաք­վեի նշա­նակ­ման, կազ­մա­կերպ­ման, քա­րոզ­չու­թյան ի­րա­կա­նաց­ման և ֆի­նան­սա­վոր­ման նպա­տա­կով քա­րոզ­չու­թյան հիմ­նադ­րամ ստեղ­ծե­լու և մու­ծում­ներ կա­տա­րե­լու, դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու, հան­րաք­վեի ամ­փոփ­ման ման­րա­մաս­նե­րը։
Մաս­նա­վո­րա­պես, Սահ­մա­նադ­րու­թյան նա­խագ­ծի, Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի և օ­րեն­քի նա­խագ­ծի ըն­դուն­ման նա­խա­ձեռ­նու­թյա­նը քա­ղա­քա­ցի­նե­րի միա­նա­լու հա­մար կազ­մա­վոր­վում է առն­վազն 10 քա­ղա­քա­ցի­նե­րից բաղ­կա­ցած նա­խա­ձեռ­նող խումբ, ո­րը գրանց­ման հա­մար դի­մում է Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով։

Նա­խա­ձեռ­նող խումբն ի­րա­վունք է ստա­նում ձեռ­նար­կել Սահ­մա­նադ­րու­թյան նա­խագ­ծի, Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի և օ­րեն­քի ըն­դուն­ման նա­խա­ձեռ­նու­թյա­նը քա­ղա­քա­ցի­նե­րի միա­ցու­մը՝ ստո­րագ­րու­թյուն­նե­րի հա­վաք­ման մի­ջո­ցով։ Ստո­րագ­րու­թյուն­նե­րի հա­վա­քումն ի­րա­կա­նաց­նե­լով՝ նա­խա­ձեռ­նող խմ­բի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցի­չը դի­մում է ԿԸՀ։ Վեր­ջինս մե­կամ­սյա ժամ­կե­տում ի­րա­կա­նաց­նում է ստո­րագ­րու­թյուն­նե­րի վա­վե­րա­կա­նու­թյան ստու­գում։ Ար­դյուն­քում ԿԸՀ-ն ստո­րագ­րու­թյուն­նե­րի վա­վե­րա­կա­նու­թյու­նը հաս­տա­տե­լու մա­սին ո­րո­շում է կա­յաց­նում, ե­թե առ­կա են պա­հանջ­վող քա­նա­կի վա­վեր ստո­րագ­րու­թյուն­ներ։
Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գիծն այ­նու­հետև ներ­կա­յաց­վում է Ազ­գա­յին ժո­ղով, ո­րը, սահ­ման­ված կար­գով քն­նարկ­ման են­թարկ­վե­լուց հե­տո, ու­ղարկ­վում է ԱՀ Գե­րա­գույն դա­տա­րան՝ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նը ո­րո­շե­լու հար­ցով։ Գե­րա­գույն դա­տա­րա­նի կող­մից օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով և ժամ­կետ­նե­րում Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի՝ Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նող ճա­նա­չե­լու մա­սին ո­րո­շում ըն­դու­նե­լու դեպ­քում ԱԺ-ն ա­ռա­ջի­կա հեր­թա­կան նիս­տում ո­րո­շում է ըն­դու­նում նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին՝ պատ­գա­մա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի ձայ­նե­րի առն­վազն 2/3-ով։ Գե­րա­գույն դա­տա­րա­նի կող­մից Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի՝ Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­կա­սող ճա­նա­չե­լու մա­սին ո­րո­շում ըն­դու­նե­լու դեպ­քում նա­խա­գի­ծը հան­վում է շր­ջա­նա­ռու­թյու­նից։
Հան­րաք­վեի կազ­մա­կերպ­ման գոր­ծա­ռույ­թը, Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի հա­մա­ձայն, վե­րա­պահ­վել է կազ­մա­վոր­ված ԿԸՀ-ին, իսկ անց­կաց­ման գոր­ծա­ռույ­թը՝ տա­րած­քա­յին և տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րին։ Հան­րաք­վեի դր­ված հար­ցի վե­րա­բե­րյալ, օ­րեն­քով չար­գել­ված ձևե­րով և մի­ջոց­նե­րով, քա­րոզ­չու­թյուն կա­տա­րե­լու ի­րա­վունք է վե­րա­պահ­վել ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րին, հան­րաք­վե անց­կաց­նե­լու նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նա­կին, կու­սակ­ցու­թյուն­նե­րին և կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քին, ինչ­պես նաև հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին։
ԱԺ պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Հ. Ջի­վա­նյա­նը մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ 2017-ին՝ երկ­րորդ Սհ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մից հե­տո, սպաս­վե­լիք ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վե­րա­բե­րյալ հս­տակ պատ­կե­րա­ցում կար. մոտ ութ տաս­նյա­կի հաս­նող օ­րենք­ներ պետք է հա­մա­պա­տաս­խա­նեց­վեին Հիմ­նա­կան օ­րեն­քին։ Այն ժա­մա­նակ, սա­կայն, հաշ­վի չի առն­վել ՙՀան­րաք­վեի մա­սին՚ օ­րեն­քի ա­ռաջ­նա­հերթ հա­մա­պա­տաս­խա­նեց­ման հան­գա­ման­քը։ Այ­սօր մեր հան­րա­պե­տու­թյու­նում ծա­վալ­վում են գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք աս­վա­ծի հիմ­նա­վո­րումն են։ Բայց դա ող­բեր­գու­թյուն չէ, խն­դիրն այլ է. ե­թե գոր­ծա­դի­րը Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վին վե­րա­բե­րող ո­րո­շում­ներ է նա­խա­պատ­րաս­տել, ո­րոնք, ըստ էու­թյան, ՙՀան­րաք­վեի մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գիծն են, ա­պա ին­չո՞ւ ա­ռա­ջին հեր­թին հենց այդ նա­խա­գի­ծը չի բեր­վել Ազ­գա­յին ժո­ղով, ո­րից հե­տո՝ ԿԸՀ-ի ո­րո­շում­նե­րը։ Վեր­ջին­ներս ի­րա­վա­կան տե­սան­կյու­նից վի­ճե­լի են։ ԿԸՀ-ն, ի վեր­ջո, ստիպ­ված կլի­նի դրանք չե­ղյալ հայ­տա­րա­րել և ձեռ­նա­մուխ լի­նել նոր ո­րո­շում­նե­րի կա­յաց­մա­նը։
Սահ­մա­նադ­րու­թյունն ու­նի բարձ­րա­գույն ի­րա­վա­բա­նա­կան ուժ, և նրա նոր­մե­րը գոր­ծում են ան­մի­ջա­կա­նո­րեն, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս բնակ­չու­թյան 10%-ին ստո­րագ­րու­թյուն­ներ հա­վա­քել, այ­սինքն՝ ի­րա­վա­կան հիմք է ստեղ­ծում նա­խա­ձեռ­նող խմ­բի գոր­ծու­նեու­թյան հա­մար։
ՙՀան­րաք­վեի մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գիծն ա­ռա­ջին ըն­թերց­ման էր ներ­կա­յաց­վել, բայց դրա­նից ա­ռաջ ե­ղել են քն­նար­կում­ներ և նախ­նա­կան մո­տե­ցում­ներ։ Այդ գոր­ծըն­թա­ցը միայն հա­մայն­քա­պե­տա­րան­նե­րում անց­կաց­նե­լու ո­րո­շու­մը Ջի­վա­նյա­նը սահ­մա­նա­փա­կում բնո­րո­շեց։ Հա­մայն­քա­պե­տա­րան­նե­րից բա­ցի, կա­րե­լի է փոխ­հա­մա­ձայ­նեց­ված ձևով ներ­կա­յաց­նել տա­րածք­նե­րի ցանկ և թույլ տալ մարդ­կանց հա­վաք­վել այն տե­ղե­րում, որ­տեղ ու­զում են։ Կամ` ի՞նչ ա­սել է հան­րա­յին ծա­ռա­յո­ղի մաս­նակ­ցու­թյուն ստո­րագ­րա­հա­վա­քին։ Այդ պար­տադ­րան­քի մեջ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը, որ­պես ի­րա­վա­բան, ի­մաստ չի տես­նում, քա­նի որ ստո­րագ­րա­հա­վա­քի վա­վե­րա­կա­նու­թյունն ստու­գե­լու հա­մար օ­րեն­քը կոնկ­րետ ժամ­կետ է նա­խա­տե­սել, որն ի­րա­կա­նաց­վում է պե­տա­կան հա­մա­կար­գի մի­ջո­ցով։
Հ. Ջի­վա­նյա­նը կարևո­րեց հա­մե­մա­տա­բար մեծ թվով բնակ­չու­թյուն ու­նե­ցող հա­մայ­նք­նե­րում հա­մայն­քա­պե­տա­րա­նից բա­ցի նաև այլ տե­ղե­րում ստո­րագ­րա­հա­վաք անց­կաց­նե­լու հար­ցում իշ­խա­նու­թյան կող­մից ցու­ցա­բեր­ված ա­ջակ­ցու­թյու­նը։ Նրա կար­ծի­քով՝ այդ­պես հնա­րա­վոր է վե­րաց­նել բո­լոր ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­նե­րը։ Չնա­յած ստո­րագ­րա­հա­վաքն ար­դեն ա­վարտ­վել է, և ի­րա­դար­ձու­թյուն­ներն ա­վե­լի ա­րագ են զար­գա­ցել, այ­դու­հան­դերձ, իշ­խա­նու­թյան այս մո­տե­ցու­մը հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը դրա­կան գնա­հա­տեց։
Մեր զրու­ցա­կիցն այ­նու­հետև մատ­նա­ցույց ա­րեց ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան ա­ռա­վե­լու­թյու­նը. ա­ռա­ջին ան­գամ ներ­դր­վեց ու­ղիղ և ան­մի­ջա­կա­նո­րեն գոր­ծող ժո­ղովր­դա­վա­րա­կան մե­խա­նիզմ. քա­ղա­քա­ցի­նե­րին ի­րա­վունք է տր­վում սահ­ման­ված կար­գով օ­րեն­քի նա­խա­գիծ ներ­կա­յաց­նել խոր­հր­դա­րա­նին։ Սա ժո­ղովր­դա­վա­րա­կան մեծ նվա­ճում է։
Ինչ վե­րա­բե­րում է ստո­րագ­րա­հա­վա­քի բուն էու­թյա­նը, Ջի­վա­նյանն ըն­դգ­ծեց, որ օ­րեն­քը նոր­մալ կար­գա­վո­րում­ներ է տա­լիս։ Նպա­տա­կը՝ Սահ­մա­նադ­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն կա­տա­րել և ԱՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու ի­րա­վունք տալ նրան, ով վեր­ջին 10 տա­րում նաև ՀՀ քա­ղա­քա­ցի է հան­դի­սա­ցել։ Գոր­ծըն­թա­ցի ամ­բողջ բո­վան­դա­կու­թյու­նը հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի միջև առ­կա սահ­մա­նա­զա­տու­մը վե­րաց­նելն է։ Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի խոս­քով՝ այս­տեղ, ի­հար­կե, վի­ճե­լու բան կա։
Բո­լոր գոր­ծըն­թաց­ներն, ան­շուշտ, պետք է տե­ղի ու­նե­նան օ­րեն­քի և ի­րա­վուն­քի դաշ­տում։ Այս տե­սան­կյու­նից ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյուն է ներ­կա­յաց­նում ա­ռա­ջարկ­վող Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նը ո­րո­շե­լու հար­ցը։ Սա, թերևս, գոր­ծըն­թա­ցի ա­մե­նավճ­ռո­րոշ փուլն է, և վերջ­նա­կան ո­րո­շու­մը վե­րա­պահ­ված է ԱՀ Գե­րա­գույն դա­տա­րա­նին։ Հ. Ջի­վա­նյա­նը դժ­վա­րա­ցավ պա­տաս­խա­նել հար­ցին՝ ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան 48-րդ հոդ­վա­ծին վե­րա­բե­րող փո­փո­խու­թյու­նը հա­կա­սո՞ւմ է մեր Հիմ­նա­կան օ­րեն­քին, թե՞ ոչ։