comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՓԱԿՎԵԼՈՒ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՓԱԿՎԵԼՈՒ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚
թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Թուր­քա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տը (ԹՈԻԻ) շա­հույթ չհե­տապն­դող կազ­մա­կեր­պու­թյուն է, ո­րը հիմ­նադր­վել է 1983թ. Վա­շինգ­տո­նում՝ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից 3 մի­լիոն դո­լա­րի նվի­րատ­վու­թյամբ։ 2019թ.մա­յի­սի 31-ին ԹՈՒԻ -ն հան­դես ե­կավ մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյամբ՝ հայ­տա­րա­րե­լով, որ կդա­դա­րեց­նի իր գոր­ծու­նեու­թյու­նը 2020թ. սեպ­տեմ­բե­րի 30-ին։

Այս հայ­տա­րա­րու­թյունն անս­պա­սե­լի էր եր­կու պատ­ճա­ռով.
1) Ե­րեք մի­լիոն դո­լա­րը հա­մե­մա­տա­բար մեծ գու­մար չէ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան հա­մար, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ է ծախ­սել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում հան­րա­յին կա­պե­րի (PR) և լոբ­բիս­տա­կան ??ըն­կե­րու­թյուն­նե­րի վարձ­ման հա­մար։ Ե­րեք մի­լիոն դո­լա­րի կամ մնա­ցոր­դի վե­րա­դար­ձը Թուր­քիա­յին չի կա­րող էա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ երկ­րի ֆի­նան­սա­կան դրու­թյան վրա։ Տն­տե­սա­կան ան­կու­մից ուշ­քի գա­լու հա­մար Թուր­քիա­յին անհ­րա­ժեշտ է մի քա­նի հա­րյուր մի­լիարդ դո­լար։
2) Չնա­յած իր հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին ինս­տի­տու­տի ղե­կա­վա­րու­թյան` մա­մու­լի պար­ծեն­կոտ հա­ղոր­դագ­րու­թյա­նը՝ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից դրա­մա­կան մի­ջոց­նե­րի դա­դա­րե­ցու­մը նշա­նա­կում է, որ ինս­տի­տու­տը չի կա­րո­ղա­ցել հաս­նել իր քա­րոզ­չա­կան նպա­տակ­նե­րին։ Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը դա­դա­րեց­րել է ԹՈՒԻ-ի ֆի­նա­սա­վո­րու­մը 2015-ին։ Բար­դաց­նե­լով խն­դի­րը, ինս­տի­տու­տի ղե­կա­վար­ներն ի­րենց մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ խոս­տո­վա­նել են, որ նրանց չի հա­ջող­վել ար­տա­քին աղ­բյուր­նե­րից բա­վա­րար մի­ջոց­ներ ստա­նալ ինս­տի­տու­տի գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կե­լու հա­մար։ Վեր­ջին տա­րի­նե­րին ԹՈՒԻ-ն մաս­նա­կի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է ստա­ցել Ջորջ­թաու­նի հա­մալ­սա­րա­նից, Koջ հոլ­դին­գից, FIBA հոլ­դին­գից և Մուխ­տար Քեն­թից (ՙԿո­կա-Կո­լա՚ ըն­կե­րու­թյան խոր­հր­դի նախ­կին նա­խա­գահ) ու նրա տիկ­նո­ջից և այլ ան­հատ նվի­րա­տու­նե­րից։
ԹՈՒԻ-ի մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ նշ­վում է, որ սկ­սած 1983թ. իր դրա­մաշ­նորհ­նե­րը նպաս­տել են Թուր­քիա­յի և թուր­քե­րե­նի ու­սում­նա­սի­րու­թյա­նը ՙԱՄՆ 45 նա­հանգ­նե­րում և Կո­լում­բիա­յի շր­ջա­նում։ Ա­վե­լի քան 130 դրա­մաշ­նոր­հա­յին ա­տե­նա­խո­սու­թյուն­ներ վե­րած­վել են 70-ից ա­վել պրո­ֆե­սո­րա­կան պաշ­տոն­նե­րի բարձ­րա­գույն կր­թու­թյան ա­մե­րի­կյան հաս­տա­տու­թյուն­նե­րում, իսկ լեզ­վա­կան և հե­տա­զո­տա­կան պարգևներն օգ­նել են առն­վազն 235 հո­գու, ո­րոնք զբա­ղեց­րել են դա­սա­խո­սա­կան և հե­տա­զո­տա­կան պաշ­տոն­ներ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում և այ­լուր։ Վեր­ջին հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում մի քա­նի տաս­նյակ ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի տր­ված պարգևնե­րը լրա­ցու­ցիչ օ­գուտ կբե­րեն ա­պա­գա­յում։ Գրե­թե 80 ա­մե­րի­կյան հաս­տա­տու­թյուն­նե­րում ստեղծ­վել են Թուր­քիա­յի վե­րա­բե­րյալ գրա­դա­րա­նա­յին և հե­տա­զո­տա­կան հա­վա­քա­ծու­ներ, կամ բա­վա­կա­նա­չափ ա­վե­լաց­վել են առ­կա ռե­սուրս­նե­րը ԹՈՒԻ-ի ֆի­նան­սա­վոր­ման շնոր­հիվ, իսկ 19 ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րան­ներ ստա­ցել են մեկ­նար­կա­յին գու­մար­ներ՝ Թուր­քիա­յին վե­րա­բե­րյալ դա­սա­վանդ­ման նոր պաշ­տոն­նե­րի հաս­տատ­մանն ա­ջակ­ցե­լու հա­մար՚։
Վեր­ջին տա­րի­նե­րին ԹՈՒԻ-ն տե­ղա­կայ­ված էր Վա­շինգ­տո­նում, Ջորջ­թաու­նի հա­մալ­սա­րա­նի Էդ­մունդ Ա. Ուոլ­շի ար­տա­քին ծա­ռա­յու­թյան դպ­րո­ցի տա­րած­քում։ Ինս­տի­տու­տի պատ­վա­վոր նա­խա­գահն ԱՄՆ-ում Թուր­քիա­յի դես­պանն էր, որն ան­մի­ջա­կան վե­րահս­կո­ղու­թյուն էր հաս­տա­տել Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից տրա­մադր­ված ԹՈՒԻ-ի դրա­մաշ­նորհ­նե­րի վրա։
Թուր­քա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տը հայ­տն­վել է մի շարք սկան­դալ­նե­րում` սկ­սած Հիթ Լոու­րիից, որն ինս­տի­տու­տի հիմ­նա­դիր և գոր­ծա­դիր տնօ­րենն էր 1983-1993 թվա­կան­նե­րին։ Լոու­րին կարևոր դեր է խա­ղա­ցել մի ամ­բող­ջա­կան էջ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի պատ­րաստ­ման եւ հրա­տա­րակ­ման գոր­ծում ՙՎա­շինգ­տոն փոստ՚, ՙՆյու Յորք թայմս՚ և ՙՎա­շինգ­տոն թայմս՚ թեր­թե­րում 1985թ. մա­յի­սի 19-ին ստո­րագր­ված 69 ՙմտա­վո­րա­կան­նե­րի՚ կող­մից, ո­րոնք ժխ­տում էին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ե­ղե­լու­թյու­նը։ Լոու­րին հե­տա­գա­յում դար­ձավ օս­մա­նյան և ժա­մա­նա­կա­կից թուր­քա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի Ա­թա­թուր­քի պրո­ֆե­սոր Փրինս­թո­նի հա­մալ­սա­րա­նում` շնոր­հիվ 750 հա­զար դո­լա­րի ֆի­նան­սա­վոր­ման Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նից։
1985թ. ՙԿա­լի­ֆոռ­նիա կու­րիեր՚ թեր­թում ա­մե­րի­կա­ցի մտա­վո­րա­կան­նե­րի ա­նուն­նե­րը թվար­կե­լուց և թուր­քա­կան ինս­տի­տու­տից յու­րա­քան­չյու­րի ստա­ցած գու­մար­նե­րի մա­սին հոդ­ված գրե­լուց հե­տո, ես դար­ձա թուր­քա­կան ինս­տի­տու­տի հետ ի­րա­վա­կան առ­ճա­կատ­ման ա­ռա­ջին թի­րա­խը։ Հե­տաքր­քիր է, որ այդ մաս­նա­գետ­նե­րից շա­տե­րին թուր­քա­կան ինս­տի­տու­տը դրա­մաշ­նորհ­ներ էր տվել։ Ես նա­մակ ստա­ցա ԹՈՒԻ-ի փաս­տա­բան­նե­րից, որ­տեղ աս­վում էր, որ նրանք դա­տի են տա­լու ինձ զր­պար­տու­թյան հա­մար, ե­թե ես չհ­րա­պա­րա­կեմ ծա­վա­լուն հեր­քում, ին­չը ես հրա­ժար­վե­ցի ա­նել։ Իմ փաս­տա­բան­նե­րը տե­ղե­կաց­րին թուր­քա­կան ինս­տի­տու­տի ի­րա­վա­բան­նե­րին, որ ի­րենց զր­պար­տու­թյան մա­սին պն­դումն ան­հիմն է, և հայտ­նե­ցին նրանց, որ մենք հա­կընդ­դեմ հայց ենք ներ­կա­յաց­նե­լու։ Ի պա­տաս­խան՝ ԹՈՒԻ -ն հրա­ժար­վեց իր սպառ­նա­լից դա­տա­կան հայ­ցից…
Այ­նու­հետև, 1995թ.Հո­լո­քոս­տի և Ցե­ղաս­պա­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան ամ­սագ­րում հրա­պա­րակ­վեց ՙՊրո­ֆե­սիո­նալ բա­րո­յա­կա­նու­թյուն և Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տու­մը՚ վեր­նագ­րով հոդ­ված, ո­րը բա­ցա­հայ­տեց ԹՈՒԻ-ի գոր­ծա­դիր տնօ­րեն Հիթ Լոու­րիի կազ­մած նա­մա­կը, ո­րը 1990թ. թուրք դես­պան Նու­զեթ Կան­դե­մի­րի ա­նու­նից ու­ղարկ­վել էր պրո­ֆե­սոր Ռո­բերտ Ջեյ Լիֆ­թո­նին՝ ժխ­տե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ի­րո­ղու­թյու­նը։ Լոու­րիի սևա­գիր նա­մա­կը դես­պա­նի ա­նու­նով անզ­գու­շա­բար ու­ղարկ­վել էր պրոֆ. Լիֆ­թո­նին, ո­րը մեծ ա­կա­դե­միա­կան սկան­դա­լի պատ­ճառ դար­ձավ։
2006թ. ա­մե­րի­կա­ցի պրո­ֆե­սոր Դո­նալդ Քվա­թեր­թը հրա­ժա­րա­կան տվեց ԹՈՒԻ-ի խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյու­նից, հրա­ժար­վե­լով են­թարկ­վել Թուր­քիա­յի դես­պա­նի հրա­մա­նին, որ Թուր­քիան կջն­ջի ԹՈՒԻ -ի ֆի­նան­սա­վո­րու­մը, քա­նի դեռ պրո­ֆե­սոր Քվա­թեր­թը չի հեր­քել գի­տա­կան մի գր­քի մա­սին իր գրու­թյու­նը, որ­տեղ նա գրել էր՝ ՙայն ինչ տե­ղի է ու­նե­ցել հա­յե­րի հետ, լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է ՄԱԿ-ի ցե­ղաս­պա­նու­թյան սահ­ման­մա­նը՚։ Ի նշան բո­ղո­քի՝ ԹՈՒԻ-ի խոր­հր­դի մի քա­նի այլ ան­դամ­ներ շու­տով հրա­ժա­րա­կան տվե­ցին։
Թուր­քա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի փակ­ման հայ­տա­րա­րու­թյամբ ԱՄՆ-ում ա­վե­լի քիչ հնա­րա­վո­րու­թյուն կլի­նի թուր­քա­կան քա­րոզ­չու­թյան հա­մար՝ խե­ղա­թյու­րե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ող­բեր­գա­կան ճշ­մար­տու­թյուն­նե­րը։

;