comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴՈՒ­ՇԱՆ­ԲԵԻՑ ՎԻԵՆ­ՆԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴՈՒ­ՇԱՆ­ԲԵԻՑ ՎԻԵՆ­ՆԱ

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ան­ցյալ տար­վա սեպ­տեմ­բե­րի 28-ին Տա­ջի­կիս­տա­նի մայ­րա­քա­ղաք Դու­շան­բեում Փա­շի­նյան-Ա­լիև կար­ճատև հան­դիպ­մա­նը ձեռք­բեր­ված՝ հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­նե­րը կան­խե­լու և այդ նպա­տա­կով օ­պե­րա­տիվ կա­պի ո­րո­շա­կի կո­մու­նի­կա­ցիա ստեղ­ծե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը դրա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ, քա­նի որ մի ո­րոշ ժա­մա­նակ հնա­րա­վոր ե­ղավ շփ­ման գծում խու­սա­փել զո­հե­րից։ Դժ­բախ­տա­բար, այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր բնույթ կրեց. Ադր­բե­ջա­նի նման հա­կա­ռա­կորդ ու­նե­նա­լու պա­րա­գա­յում ա­վե­լին ակն­կա­լելն ի­րա­կան չէր լի­նի։

Ըն­թա­ցիկ տար­վա մար­տի 29-ին Վիեն­նա­յի ՙԲրիս­տոլ՚ հյու­րա­նո­ցում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի, եր­կու եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի և Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցած խո­սակ­ցու­թյու­նը ֆրան­սիա­ցի հա­մա­նա­խա­գահ Ստե­ֆան Վիս­կոն­տիի կող­մից հա­գեց­ված և հե­տաքր­քիր ո­րակ­վեց։ Պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ շեշտ­ված էր, որ կող­մե­րը կարևո­րել են Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը և հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ամ­րապ­նդ­ման ուղ­ղու­թյամբ շո­շա­փե­լի քայ­լե­րի ի­րա­կա­նա­ցու­մը։
Նշ­ված եր­կու հան­դի­պում­նե­րին, սա­կայն, ոչ մի կերպ չի հա­մադր­վում մա­յի­սի երկ­րորդ տաս­նօ­րյա­կում՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցի օ­րե­րին, Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի զա­վեշ­տա­լի հայ­տա­րա­րու­թյու­նը. ՙՀա­յաս­տա­նին ժա­մա­նակ էին տվել՝ ու­սում­նա­սի­րե­լու կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի պատ­մու­թյու­նը, բայց այդ ժա­մա­նակն ար­դեն սպառ­վել է՚։ Դրան զու­գա­հեռ՝ Բաք­վից, տար­բեր մա­կար­դակ­նե­րով, հն­չե­ցին ռազ­մա­շունչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք ա­նար­ձա­գանք չմ­նա­ցին։ Պաշ­տո­նա­կան Երևա­նը հաս­կա­նալ տվեց, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը շա­րու­նա­կում է աշ­խա­տեց­նել սպառ­նա­լիք­նե­րի լե­զուն, բայց դա չի աշ­խա­տի, քա­նի որ ո՜չ բա­նակ­ցա­յին լե­զու է։
Ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյան ա­պա­հով­ման հա­մա­տեքս­տում պետք է դի­տար­կել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­ներ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի հու­նի­սի 20-ին Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած հան­դի­պու­մը, ո­րին ներ­կա էին հա­մա­նա­խա­գահ­նե­րը և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը։ Դրան նա­խոր­դել է Բոլ­թոն-Մնա­ցա­կա­նյան հան­դի­պու­մը, ո­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել են ար­ցա­խյան կար­գա­վոր­ման, տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյանն առ­նչ­վող հար­ցեր, ինչ­պես նաև հայ-ա­մե­րի­կյան երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Նշենք, որ վա­շինգ­տո­նյան հան­դիպ­ման նա­խօ­րեին ե­ղան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ինչ­պես հա­կա­մար­տող եր­կր­նե­րից, այն­պես էլ հյու­րըն­կա­լող կող­մից։ Նախ՝ ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյունն իր հայ­տա­րա­րու­թյան մեջ մատ­նա­ցույց ա­րեց Ադր­բե­ջա­նի կող­մից հրա­դա­դա­րի շա­րու­նա­կա­կան դա­տա­պար­տե­լի խախ­տում­ներն ու սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին պատ­ճառ են դար­ձել մարդ­կա­յին ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րի և հան­գեց­րել շփ­ման գծում ի­րա­վի­ճա­կի լուրջ լար­մա­նը։ Նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը խա­ղա­ղու­թյան հա­մար բա­րեն­պաստ մի­ջա­վայ­րի ստեղծ­մա­նը միայն խո­չըն­դո­տում են։
Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մից մեկ օր ա­ռաջ պաշ­տո­նա­կան Երևա­նը վե­րա­հաս­տա­տեց իր դիր­քո­րո­շու­մը. հու­նի­սի 19-ին ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի հետ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սաց, որ չկա մի հան­դի­պում, ո­րի ըն­թաց­քում չքն­նարկ­վի Ար­ցա­խը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ վե­րա­դարձ­նե­լու թե­ման։ Վար­չա­պե­տը հա­վաս­տիաց­րեց, որ հայ­կա­կան կող­մը բա­նակ­ցու­թյուն­նե­րը վա­րում է Ստե­փա­նա­կեր­տում մար­տի 12-ին Անվ­տան­գու­թյան խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նիս­տում հռ­չա­կած սկզ­բունք­նե­րի շր­ջա­նա­կում։ Այ­սինքն՝ չի կա­րող լի­նել բա­նակ­ցա­յին որևէ խո­սակ­ցու­թյուն, որն այդ շր­ջա­նա­կից դուրս լի­նի։

Հարկ է ար­ձա­նագ­րել նաև հան­դիպ­ման նա­խա­շե­մին Ար­ցա­խի շա­հե­րի ա­ռաջ­մղ­ման հա­մար բա­րեն­պաստ ֆո­նի ստեղ­ծու­մը հենց Վա­շինգ­տո­նից։ ԱՄՆ կոնգ­րե­սա­կան Ֆրենկ Փա­լոու­նը հու­նի­սի 13-ին Կոնգ­րե­սում հայ­տա­րա­րեց, որ անհ­րա­ժեշտ է վե­րաց­նել ԱՄՆ պաշ­տո­նա­տար ան­ձանց հա­մար Ար­ցախ այ­ցե­լե­լու ար­գել­քը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թու­նը բարձր գնա­հա­տեց կոնգ­րե­սա­կա­նի հետևո­ղա­կան գոր­ծու­նեու­թյու­նը՝ ուղղ­ված Ար­ցա­խի և ԱՄՆ-ի միջև ու­ղիղ կա­պե­րի հաս­տատ­մա­նը։
Նման զար­գա­ցումն ադր­բե­ջա­նա­կան հիս­տե­րիա­յի պատ­ճառ պի­տի դառ­նար, քա­նի որ կոնգ­րե­սա­կա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը զրո­յաց­նում է Ադր­բե­ջա­նի կող­մից շա­րու­նակ­վող ու­ժի և ու­ժի սպառ­նա­լի­քի կի­րառ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րո­նից ազ­դակ են ու­ղար­կում, որ չճա­նաչ­ված պե­տու­թյան մե­կու­սաց­մանն ուղղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյունն ան­հե­ռան­կա­րա­յին է։ Փաստ է, որ ԱՄՆ-ի 9 նա­հանգ­ներ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյունն ար­դեն ճա­նա­չել են՝ նույն­պի­սի դիր­քո­րո­շում ցու­ցա­բե­րե­լու կոչ ա­նե­լով դաշ­նա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րին, այդ­կերպ նաև նպաս­տե­լով մի­ջազ­գա­յին ին­տեգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց­նե­րում Ար­ցա­խի ներգ­րավ­մա­նը։
ԱՄՆ Կոնգ­րե­սի հայ­կա­կան հար­ցե­րով կո­մի­տեի հա­մա­նա­խա­գահ Փա­լոու­նը դեռևս ըն­թա­ցիկ տար­վա մարտ ամ­սին է իր հե­ղի­նա­կած բա­նաձևի մա­սին բարձ­րա­ձայ­նել՝ ա­սե­լով, որ նպա­տա­կը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և Ար­ցա­խի միջև ան­սահ­մա­նա­փակ ուղևո­րու­թյուն­նե­րի և բաց հա­ղոր­դակ­ցու­թյան ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­նե­րի վե­րա­ցումն է։ Այն ժա­մա­նակ Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խումբն էր (ANCA) տե­ղե­կաց­րել այս մա­սին՝ հայ­տա­րա­րե­լով, որ բա­նաձևն ստա­ցել է 12 կոնգ­րե­սա­կան­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը։ Հանձ­նախմ­բի գոր­ծա­դիր տնօ­րեն Ա­րամ Համ­բա­րյա­նը կոնգ­րե­սա­կան­նե­րին շնոր­հա­կա­լու­թյուն էր հայտ­նել։
Բա­նաձևում մատ­նա­ցույց էին ար­ված Պետ­քար­տու­ղա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից բխող սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ո­րոնք խո­չըն­դո­տում են հրա­պա­րա­կա­յին երկ­խո­սու­թյանն ու բա­նա­վե­ճին։ Վեր­ջին­ներս, մինչ­դեռ, կա­րող են նպաս­տել խն­դիր­նե­րի, Ար­ցա­խի հետ կապ­ված կար­գա­վի­ճա­կի և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը։
Բա­նաձևը, փաս­տո­րեն, կոչ է ԱՄՆ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող պաշ­տո­նյա­նե­րին՝ թույլ տալ ա­զա­տո­րեն Ար­ցախ մեկ­նել և շփ­վել ար­ցախ­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Փա­լոու­նը և նրա հա­մա­խոհ­նե­րը փաս­տաթղ­թում ըն­դգ­ծել են ԱՀ ժո­ղովր­դա­վա­րա­կան ճա­նա­պար­հով ըն­տր­ված կա­ռա­վա­րու­թյան լիա­կա­տար և ու­ղիղ մաս­նակ­ցու­թյունն իր ա­պա­գա­յին վե­րա­բե­րող բո­լոր, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի շր­ջա­նակ­նե­րում ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րին։
Դի­տար­կե­լով ըն­թա­ցիկ շա­բաթ­վա նե­րադր­բե­ջա­նա­կան զար­գա­ցում­նե­րը, հարկ է ա­ռա­ջին հեր­թին ար­ձա­նագ­րել վա­շինգ­տո­նյան հան­դիպ­ման նա­խա­շե­մին իշ­խող քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի ան­հան­գս­տու­թյու­նը։ Հա­կա­ռակ ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի ջան­քե­րին, ի­րեն զգաց­նել է տա­լիս իշ­խող վար­չա­կազ­մի՝ ա­մե­րի­կյան ազ­դակ­նե­րին հա­կազ­դե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը։ 1news.az-ի մեկ­նա­բա­նու­թյունն այդ հիս­տե­րիա­յի վկա­յու­թյունն է. ՙԵր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղու­թյան բա­րի ցան­կու­թյուն­նե­րով շղարշ­ված այդ հայ­տա­րա­րու­թյուն­ներն ի­րա­կա­նում կա­յուն ստա­տուս քվո­յի պահ­պան­ման նկր­տում­ներ են։ Դա հե­տապն­դում է ադր­բե­ջա­նա­կան օ­կու­պաց­ված տա­րածք­ներ ոչ մա­քուր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի այ­ցե­րին օ­րի­նա­կան բնույթ հա­ղոր­դե­լու և ան­ջա­տո­ղա­կան ռե­ժի­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը լե­գա­լաց­նե­լու նպա­տակ՚։ Սա Բաք­վի խն­դիրն է։
Վա­շինգ­տո­նի այս նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյու­նը մեզ ստի­պում է հե­տա­դարձ հա­յացք ձգել 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո՝ մա­յի­սի 16-ին Ավ­ստ­րիա­յի մայ­րա­քա­ղաք Վիեն­նա­յում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­մա­նը, ո­րը նույն­պես ԱՄՆ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ էր։ Եվ հան­դիպ­ման նպա­տա­կը ոչ թե կար­գա­վոր­ման բուն բա­նակ­ցու­թյուն­ներն էին, այլ շփում­նե­րը վեր­սկ­սե­լու փոր­ձը, վե­րա­հաս­տա­տե­լու, որ հա­կա­մար­տու­թյու­նը ռազ­մա­կան լու­ծում չու­նի։ Վիեն­նան ա­ռանձ­նա­ցավ նրա­նով, որ հա­կա­մար­տող կող­մե­րի միջև վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վոր­ման նպա­տա­կով ա­ռաջ քաշ­վե­ցին շփ­ման գծում մի­ջա­դե­պե­րի հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզ­մի ստեղծ­ման, ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­ման խն­դիր­նե­րը, ո­րոնք Ադր­բե­ջա­նի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով առ այ­սօր մնա­ցել են թղ­թի վրա։
Վա­շինգ­տո­նի հան­դի­պու­մը հա­ջո­ղու­թյուն կու­նե­նա, ե­թե միջ­նորդ­ներն ադր­բե­ջա­նա­կան կող­մին ստի­պեն հար­գել Վիեն­նա­յի, Սանկտ Պե­տեր­բուր­գի և Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը՝ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյուն և կա­յու­նու­թյուն պահ­պա­նե­լու հա­մար։