comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱՔՎՈՒՄ ՏԱԳՆԱՊԱԾ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՔՎՈՒՄ ՏԱԳՆԱՊԱԾ ԵՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ի՞նչ է տե­ղի ու­նե­նում հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում. վեր­ջին օ­րե­րին այս հար­ցադ­րումն են ա­նում ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը։ Նրանք փաս­տում են, որ Թուր­քիան ար­տո­նել է հայ­կա­կան ՙԼույս՚ հե­ռուս­տաըն­կե­րու­թյան հե­ռար­ձա­կու­մը երկ­րի ամ­բողջ տա­րած­քում, մի ի­րո­ղու­թյուն, ո­րը նախ­կի­նում ան­պատ­կե­րաց­նե­լի էր։ Ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը լայ­նո­րեն անդ­րա­դառ­նում են Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան Թուր­քիա կա­տա­րած այ­ցին։ Ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյան է առն­վում փաս­տը, որ պատ­վի­րա­կու­թյու­նը Թուր­քիա է մեկ­նել պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ ի­րա­կա­նաց­ված՝ Ե­րե­ւան-Վան ու­ղիղ չվեր­թով։

Մի քա­նի տա­րի ա­ռաջ Ե­րե­ւա­նի եւ Վա­նի մի­ջեւ օ­դա­յին կա­մուրջ հաս­տա­տե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը վեր­ջին պա­հին Ադր­բե­ջա­նի պա­հան­ջով թուր­քա­կան կող­մից մերժ­վել էր։ Ներ­կա­յումս դա ար­դեն կա­տար­ված փաստ է, եւ հա­վա­նա­կա­նու­թյու­նը մեծ է, որ չվերթ­նե­րը կա­րող են դառ­նալ կա­նո­նա­վոր։ Բաք­վում ա­ռանձ­նա­կի սուր հե­տաք­րք­րու­թյամբ են ար­ձա­նագ­րում Մու­շում, Իգ­դի­րում եւ Կար­սում Իշ­խան Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյա­նը ցու­ցա­բե­րած ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նը։ Ճիշտ է, այդ քա­ղաք­նե­րում տե­ղա­կան իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նում են էթ­նիկ քր­դե­րը, բայց Ադր­բե­ջա­նում կար­ծում են, որ ե­թե Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը դեմ լի­ներ, ա­պա հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան քայ­լե­րին խո­չըն­դոտ­ներ կգտն­վեին։ Մաս­նա­վո­րա­պես, թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը չէին ար­տո­նի, որ Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ջա­հը վառ­վեր Մու­սա լե­ռան վրա։ Կամ՝ կար­գե­լեին բարձ­րաց­նել Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի պե­տա­կան դրոշ­նե­րը, այ­ցե­լել հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի նվի­րյալ Գե­ւորգ Չաու­շի գե­րեզ­մա­նին կամ հի­շա­տակ­ման խոր­հր­դան­շա­կան ակ­ցիա կազ­մա­կեր­պել Սու­լու­խի կամր­ջի վրա։
Պարզ­վում է, Իշ­խան Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան Թուր­քիա կա­տա­րած այ­ցը գտն­վել է Ադր­բե­ջա­նի հա­մակ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Այս առ­թիվ Բա­քու-Ան­կա­րա տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ա­ռա­ջա­ցե՞լ են։ Ըստ ե­րե­ւույ­թին՝ ա­յո, բայց կող­մե­րը գե­րա­դա­սում են այդ մա­սին լռել, չհ­րա­պա­րա­կայ­նաց­նել ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րը։ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյունն ա­վե­լի շատ շեշ­տադ­րում է Նա­խի­ջե­ւա­նում հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի անց­կաց­ման, ա­պա եւ Թուր­քիա-Ադր­բե­ջան-Վրաս­տան՝ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հան­դիպ­ման փաս­տե­րը։ Ձե­ւա­վոր­վում է հան­րա­յին տե­սա­կետ, որ ցան­կա­ցած պա­րա­գա­յում Թուր­քիան Ադր­բե­ջա­նի կող­քին է։
Այս ի­մաս­տով ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը մեծ տեղ է հատ­կաց­նում Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րով նա Հա­յաս­տա­նին հեր­թա­կան ան­գամ կոչ է ա­րել բա­ցել ար­խիվ­նե­րը եւ ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը հանձ­նել աշ­խա­տան­քա­յին խմ­բի քն­նարկ­մա­նը։ Բայց թուրք դի­վա­նա­գե­տի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյան մեջ առ­կա էր մի կա­րե­ւոր նր­բե­րանգ։ Ե­թե ա­վե­լի վաղ Թուր­քիան խո­սում էր հայ-թուր­քա­կան պատ­մա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լու մա­սին, ա­պա ներ­կա­յում Չա­վու­շօղ­լուն հա­մա­ձայն է, որ­պես­զի աշ­խա­տան­քա­յին խմ­բում ներգ­րավ­վեն ֆրան­սիա­կան, ռու­սա­կան կող­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Այս հան­գա­ման­քը դուրս չի մնա­ցել ադր­բե­ջա­նա­կան կող­մի ու­շադ­րու­թյու­նից։ Բաք­վի մա­մու­լը գրում է, որ Ֆրան­սիան եւ Ռու­սաս­տա­նը ճա­նա­չել են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, եւ աշ­խա­տան­քա­յին խումբ ստեղծ­վե­լու դեպ­քում այդ եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, բնա­կա­նա­բար, պետք է պաշտ­պա­նեն այդ մո­տե­ցու­մը։ ՙԹեեւ պաշ­տո­նա­պես հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չկան, բայց վեր­ջին շր­ջա­նում Ան­կա­րան դրանք կար­գա­վո­րե­լու մտադ­րու­թյան հս­տակ ազ­դակ­ներ է հղում Ե­րե­ւա­նին՚- տագ­նա­պով ար­ձա­նագ­րում է ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը։
Հարկ է ըն­դգ­ծել, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման հար­ցում Ադր­բե­ջա­նի միակ սպա­սում­նե­րը կապ­վում են Թուր­քիա­յի հետ։ Վեր­լու­ծա­բա­նա­կան հան­րու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ բաց տեքս­տով դժ­գո­հում են, որ Թուր­քիան կա­րող է բաց ռազ­մա­կան օ­ժան­դա­կու­թյուն ցու­ցա­բե­րել, սա­կայն ձեռն­պահ է մնում Հա­յաս­տա­նի դեմ կտ­րուկ քայ­լե­րից։ Իշ­խան Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան Թուր­քիա այ­ցի շուրջ ստեղծ­ված մթ­նո­լորտն ա­վե­լի է ան­հան­գս­տաց­նում Ադր­բե­ջա­նին։ Բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­նե­րում շեշտ­վում է, որ Վան, Իգ­դիր, Մուշ եւ Կարս քա­ղաք­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րին ներ­կա գտն­վե­լու հրա­վեր են ստա­ցել։
Գտն­վե­լով Թուր­քիա­յում, Իշ­խան Զա­քա­րյա­նը հայ­տա­րա­րել է, թե նպա­տա­կա­հար­մար կլի­ներ Հա­մա­հայ­կա­կան հա­ջորդ խա­ղե­րի մեկ­նար­կը տալ Վա­նում։ Ադր­բե­ջա­նում գտ­նում են, որ դա պա­տա­հա­կան հայ­տա­րա­րու­թյուն չէ, եւ թուր­քա­կան կող­մը կա­րող է ըն­դա­ռա­ջել այդ մտադ­րու­թյա­նը։ Թուր­քիա­յի հա­մար, ինչ խոսք, նման ա­րա­րո­ղու­թյուն­նե­րը կու­նե­նան խոր­հր­դան­շա­կան ի­մաստ այն ա­ռու­մով, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գան­քը միան­շա­նակ դրա­կան կլի­նի։ Դա կբե­րի հայ­կա­կան հար­ցում Թուր­քիա­յի նկատ­մամբ տե­ղե­կատ­վա­կան ճն­շում­նե­րի ո­րո­շա­կի թու­լաց­ման։ Ըստ ե­րե­ւույ­թին, Ադր­բե­ջա­նում լավ տե­ղե­կաց­ված են Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցում թուր­քա­կան կող­մի պատ­կե­րա­ցում­նե­րին եւ տագ­նապ են հն­չեց­նում։
Միան­շա­նա­կո­րեն կա­րե­լի է եզ­րա­կանց­նել, որ Բա­քուն ար­դեն իսկ սկ­սել է տար­բեր խո­ղո­վակ­նե­րով ազ­դել թուր­քա­կան հան­րա­յին կար­ծի­քի վրա՝ տե­ղե­րում սադ­րե­լու հա­կա­հայ­կա­կան ակ­ցիա­ներ, որ­պես նա­խազ­գու­շա­ցում Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը։ Նման փորձ Ադր­բե­ջա­նում կա։ Խն­դիրն այն է, թե դրան ինչ­պե՞ս կար­ձա­գան­քի Թուր­քիան։