comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱ­ՔՈՒՆ ԻՆՔՆ Ի­ՐԵՆ ՔՇԵԼ Է ԱՆ­ԿՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՔՈՒՆ ԻՆՔՆ Ի­ՐԵՆ ՔՇԵԼ Է ԱՆ­ԿՅՈՒՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի վա­շինգ­տո­նյան հան­դի­պու­մը քա­ղա­քա­կան-վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում ա­մե­նաքն­նարկ­վող թե­ման է։ Ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում է հատ­կա­պես եր­կու կող­մե­րի միջև գոր­ծող ու­ղիղ հա­ղոր­դակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ամ­բողջ ծա­վա­լով օգ­տա­գոր­ծու­մը՝ լար­վա­ծու­թյան ռիս­կի դեպ­քում ա­րագ ար­ձա­գան­քե­լու հա­մար։ Քա­նի որ միջ­նորդ­ներն ա­ռա­ջին հեր­թին կարևո­րում են տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան պահ­պա­նու­մը, ուս­տիև, կող­մե­րին կոչ են ա­նում վե­րա­հաս­տա­տել ի­րենց հանձ­նա­ռու­թյու­նը՝ խս­տո­րեն պահ­պա­նել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, զերծ մնալ ցան­կա­ցած սադ­րիչ գոր­ծո­ղու­թյու­նից, շփ­ման գծում և մի­ջազ­գա­յին սահ­մա­նին տար­վող ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տան­քից։

Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րովն իր հայ գոր­ծըն­կե­րոջ հետ հան­դի­պու­մից հե­տո հայ­տա­րա­րեց, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րը կար­գա­վոր­մա­նը վե­րա­բե­րող նոր փաս­տաթղ­թեր են ներ­կա­յաց­րել, և Երևանն ու Բա­քուն դրանց վրա դեռ 2-3 ա­միս աշ­խա­տե­լու են։ Միայն դրա­նից հե­տո կո­րոշ­վի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հեր­թա­կան հան­դիպ­ման ժամ­կե­տը։ Սա­կայն կող­մե­րի միջև բա­վա­կա­նին լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ կան, հա­վե­լել է Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը։
Փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում կար­ծիք կա, որ հնա­րա­վոր է՝ միջ­նորդ­ներն ա­ռա­ջար­կում են ՙկա­զա­նյան փաս­տաթղ­թե­րի՚ մո­դի­ֆի­կաց­ված տար­բե­րա­կը և, ըստ այդմ էլ, կող­մե­րին ժա­մա­նակ են տրա­մադ­րել՝ աշ­խա­տե­լու նոր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի վրա։
Մա­մե­դյա­րո­վը նաև ակն­հայտ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծեց՝ հայ­տա­րա­րե­լով հա­կա­մար­տու­թյան գո­տում խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին։ ՀՀ ԱԳՆ մա­մու­լի խոս­նա­կը նման մո­տե­ցումն ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան ո­րա­կեց, քա­նի որ այն ար­ժեզր­կում է խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի լր­ջու­թյու­նը։
Միջ­նորդ­նե­րի կող­մից կազ­մա­կերպ­ված նման հան­դի­պում­նե­րից ա­ռաջ և հե­տո պաշ­տո­նա­կան Բա­քուն, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, գոր­ծի է դնում իր քա­ղա­քա­կան կամ ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը։ Ար­ձա­նագ­րենք, որ Ադր­բե­ջա­նի ի­րա­կան դիր­քո­րո­շումն ար­տա­հայտ­վել է ոչ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով: Քա­ղա­քա­կան նո­րա­րա­րու­թյուն­նե­րի և տեխ­նո­լո­գիա­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վար Մու­բա­րիզ Ահ­մե­դօղ­լուն արտ­գործ­նա­խա­րա­րի տե­սա­կետն այս­պես է սր­բագ­րել՝ ՙՄինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ինք­նա­լու­ծա­րու­մը լա­վա­գույն օգ­նու­թյու­նը կլի­նի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին՚։
Ահ­մե­դօղ­լուի կար­ծի­քով՝ վա­շինգ­տո­նյան հան­դիպ­ման նա­խօ­րեին Բրյու­սե­լում Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Եվ­րա­միու­թյան անվ­տան­գու­թյան և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆե­դե­րի­կա Մո­գե­րի­նիի երկ­խո­սու­թյու­նը հայ­կա­կան կող­մի հա­մար բա­րեն­պաստ մի­ջա­վայր ստեղ­ծեց։ Կենտ­րո­նի ղե­կա­վա­րը միա­ժա­մա­նակ այդ հան­դի­պու­մը դի­տար­կում է ԱՄՆ-Ի­րան հա­կա­սու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում՝ են­թադ­րե­լով, որ Հա­յաս­տա­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի վրա ազ­դե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ձեռք բե­րում։ Նա հա­մա­նա­խա­գահ­նե­րին մե­ղադ­րում է ան­կա­րո­ղու­թյան մեջ՝ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու լա­վա­գույն ել­քը հա­մա­րե­լով հա­մա­նա­խա­գա­հու­թյան ինս­տի­տու­տի ինք­նա­լու­ծա­րու­մը։ Դրա­նից հե­տո, ըստ Ահ­մե­դօղ­լուի, հնա­րա­վոր կլի­նի քն­նար­կել ե­րեք տար­բե­րակ. Ադր­բե­ջանն ու Հա­յաս­տա­նը կա՜մ բա­նակ­ցում են, կա՜մ էլ հրա­տապ է դառ­նում ռազ­մա­կան ճա­նա­պար­հով խնդ­րի լու­ծու­մը, երկ­րորդ տար­բե­րակ՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը նոր միջ­նոր­դի մա­սին ո­րո­շում է կա­յաց­նում, եր­րորդ՝ Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը Մինս­կի խմ­բի կար­գա­վի­ճա­կը բարձ­րաց­նում է՝ միջ­նոր­դից դարձ­նե­լով ար­բիտր, և այդ դեպ­քում հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից պատ­րաստ­ված փաս­տա­թուղ­թը կող­մե­րին կներ­կա­յաց­վի որ­պես վերջ­նա­կան տար­բե­րակ։

Ինչ­պես տես­նում ենք, բա­նակ­ցա­յին ձևա­չա­փի փո­փո­խու­թյան հար­ցը նո­րից շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վում։ Բա­ցի այդ, Բաք­վից հն­չում են նաև ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ, որ այդ բա­նա­կը պատ­րաստ է ՙօ­կու­պաց­ված հո­ղե­րի վե­րա­դար­ձի՚ խն­դի­րը վերջ­նա­կա­նա­պես լու­ծել։
Քիչ է ա­սել, թե շա­րու­նակ­վում է ադր­բե­ջա­նա­կան կող­մի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Փոր­ձում են խա­ղալ եր­կու հա­կա­դիր ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի՝ Ռու­սաս­տա­նի և ԱՄՆ-ի հա­կա­սու­թյուն­նե­րի վրա։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված Վա­շինգ­տո­նի ակ­տի­վու­թյու­նը, և ար­դյո՞ք ՙԼավ­րո­վի պլա­նը՚ փո­խա­րին­վե­լու է ՙԲոլ­թո­նի պլա­նով՚, հարց­նում է ադր­բե­ջա­նա­կան պաշ­տո­նա­կան կայ­քը և մեջ­բե­րում Մինս­կի խմ­բի ա­մե­րի­կա­ցի նախ­կին հա­մա­նա­խա­գահ Ռի­չարդ Հոգ­լան­դի խոս­քե­րը՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը նոր իմ­պուլս են հա­ղոր­դում բա­նակ­ցու­թյուն­նե­րին և շտա­պում են խն­դիրն ա­վե­լի ա­րագ լու­ծել։ Հոգ­լան­դը հի­շյալ եր­կու ծրագ­րե­րի միջև միակ տար­բե­րու­թյու­նը տես­նում է ժա­մա­նա­կի մեջ. ՙԼավ­րո­վի պլա­նով՚ հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վո­րումն ա­վե­լի եր­կար ժա­մա­նակ կպա­հան­ջի։
Ադր­բե­ջա­նում ըն­թա­ցող քն­նար­կում­ներն այն տպա­վո­րու­թյունն են ստեղ­ծում, որ Բա­քուն ինքն ի­րեն ան­կյուն է քշել և չի կողմ­նո­րոշ­վում, թե ինչ ազ­դակ­ներ տվեց Վա­շինգ­տո­նը և ինչ ուղ­ղու­թյամբ պետք է աշ­խա­տել։ Եվ այս ան­ճա­րա­կու­թյու­նից էլ Երևա­նին մատ­նա­ցույց է ա­նում՝ որ­պես շփ­ման գծում ի­րա­վի­ճա­կը սրող կող­մի՝ սպառ­նա­լով, որ այլևս ՙապ­րիլ՚ չի լի­նե­լու, լի­նե­լու է վերջ­նա­կան ջախ­ջա­խում։
Մեր հարևա­նի ագ­րե­սի­վու­թյան պատ­ճառ­նե­րից մեկն էլ այն է, որ միջ­նորդ­ներն ըն­դու­նում են հայ­կա­կան կող­մի գլ­խա­վոր փաս­տար­կը՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան ա­ռաջ­նայ­նու­թյու­նը։ Իսկ թե ին­չու են դրա հետ հաշ­վի նս­տում, Բաք­վում պար­տա­վոր են հաս­կա­նալ։ 2016-ի Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո ի­րա­վի­ճակ է փոխ­վել. ադր­բե­ջա­նա­կան վայ­րա­գու­թյուն­նե­րի բո­լոր ման­րա­մաս­նե­րին քա­ջա­տե­ղյակ հա­մա­նա­խա­գահ­նե­րը չեն կա­րող ան­տե­սել մար­դու տար­րա­կան ի­րա­վունք­նե­րից մե­կը՝ կյան­քի ի­րա­վուն­քը։
Այդ մա­սին խո­սեց ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը՝ հու­նի­սի 24-ին աշ­խա­տան­քա­յին այ­ցով գտն­վե­լով Ժնևում։ Նա ե­լույթ ու­նե­ցավ Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի 41-րդ նս­տաշր­ջա­նում և մի քա­նի կարևոր շեշ­տադ­րում­ներ ա­րեց։ Նա­խա­րա­րը նախևա­ռաջ հա­կա­դար­ձեց ՙլեռ­նա­յին­ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյուն՚ ար­տա­հայ­տու­թյան սի­րա­հար­նե­րին՝ շեշ­տե­լով, որ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մար­դիկ են, 150 հա­զար ան­հատ մար­դիկ՝ ար­ժա­նա­պատ­վու­թյամբ, պա­տաս­խա­նատ­վու­թյամբ և ի­րա­վունք­նե­րով։ Ինչ­պես ցան­կա­ցած այլ ժո­ղո­վուրդ, նրանք ի­րա­վունք ու­նեն ա­զատ օգտ­վել ի­րենց ան­քակ­տե­լի ի­րա­վունք­նե­րից, նե­րա­ռյալ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը՝ ա­զա­տո­րեն ո­րո­շե­լու ի­րենց քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կը և ա­զա­տո­րեն ի­րա­կա­նաց­նե­լու ի­րենց տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան և մշա­կու­թա­յին զար­գա­ցու­մը՚։ Մնա­ցա­կա­նյա­նի խոս­քով՝ հատ­կա­պես վտանգ­ված է ար­ցախ­ցի­նե­րի կյան­քի ի­րա­վուն­քը, ո­րը, թերևս, ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն է։
ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի ե­լույ­թը, կար­ծում ենք, ու­շագ­րավ է մեկ այլ տե­սան­կյու­նից։ Նրա­նում մատ­նա­ցույց են ար­վել 1990-ա­կան­նե­րի սկզ­բին ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան հան­դեպ ի­րա­կա­նաց­ված ա­րա­տա­վոր հար­ձա­կում­նե­րը, և ա­պա 2016-ի ապ­րի­լի ոճ­րա­գոր­ծու­թյուն­ներն ու մար­դաս­պան­նե­րի փա­ռա­բա­նու­մը՝ հա­մակց­ված հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թյամբ և հա­յա­տյա­ցու­թյամբ։
Վկա­յա­կո­չե­լով 90-ա­կան թվա­կան­նե­րը՝ Մնա­ցա­կա­նյանն ի ցույց է դրել ար­ցախ­ցի­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված ադր­բե­ջա­նա­կան բռ­նու­թյուն­նե­րի այն ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ո­րին հետևել է ան­կա­խու­թյան հռ­չա­կու­մը։ Այ­սինքն՝ ե­թե չհռ­չակ­վեր Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րը նաև առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մագ­րա­վե­լու ժո­ղովր­դի պատ­րաս­տա­կա­մու­թյան ար­տա­հայ­տու­թյունն էր, ա­պա ար­ցա­խա­հա­յու­թյու­նը ֆի­զի­կա­կան բնաջ­նջ­ման ա­ռաջ կկանգ­ներ։ Այդ նույն քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն են 2016-ի ապ­րի­լյան ագ­րե­սիան, մար­դա­տյա­ցու­թյան չընդ­հատ­վող քա­րոզ­չու­թյունն ու ա­մե­նօ­րյա ադր­բե­ջա­նա­կան սպառ­նա­լիք­նե­րը։
Բաք­վին դո՞ւր չի գա­լիս մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան ա­ռաջ­նայ­նու­թյան ըն­կա­լու­մը։ Բա­քուն ի­րա­տե­սա­կան կլի­նի, ե­թե Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ներ­կա­յա­ցուց­չի հետ նս­տի բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ։ Վաղ թե ուշ ստիպ­ված կլի­նի դա ա­նել։