comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱԿ-Ը ԶԳԱՅԱՑՈՒՆՑ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱԿ-Ը ԶԳԱՅԱՑՈՒՆՑ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

 

 

 

 

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Ե­րե­սուն­չորս տա­րի ա­ռաջ Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան Խտ­րա­կա­նու­թյան կան­խար­գել­ման և փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան են­թա­հանձ­նա­ժո­ղո­վը մի զե­կույց ըն­դու­նեց, ո­րով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չեց որ­պես ցե­ղաս­պա­նու­թյան դեպք։ Մինչև վեր­ջերս ՄԱԿ-ում այլ գոր­ծու­նեու­թյուն չի ե­ղել այս հար­ցի վե­րա­բե­րյալ։ Անս­պա­սե­լիո­րեն, 2019թ. մար­տի 25-ին մի զար­մա­նա­լի նա­մակ հղ­վեց Շվեյ­ցա­րիա­յի Ժնև քա­ղա­քում ՄԱԿ-ում Թուր­քիա­յի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ դես­պան Սա­դիկ Արս­լա­նին՝ ՄԱԿ-ի ե­րեք կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից. Բեռ­նար Դու­հայմ՝ Բռ­նի կամ հար­կադ­րա­բար ան­հե­տա­ցած ան­ձանց հար­ցե­րով աշ­խա­տան­քա­յին խմ­բի զե­կու­ցող նա­խա­գահ, Դեյ­վիդ Կեյ՝ Կար­ծի­քի և ար­տա­հայ­տու­թյան ա­զա­տու­թյան ա­ջակ­ցու­թյան և պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րով հա­տուկ զե­կու­ցող և Ֆա­բիան Սալ­վիո­լի՝ Ճշ­մար­տու­թյան, ար­դա­րա­դա­տու­թյան, փոխ­հա­տուց­ման խրա­խուս­ման և չկրկն­վե­լու ե­րաշ­խիք­նե­րի հար­ցե­րով հա­տուկ զե­կու­ցող։

ՄԱԿ-ի հա­մա­տեղ նա­մա­կում խնդր­վում էր թուրք դես­պա­նին 60 օր­վա ըն­թաց­քում պա­տաս­խա­նել հետևյալ 7 հար­ցե­րին.
ՙ1. Խնդ­րում ենք տրա­մադ­րել ցան­կա­ցած տե­ղե­կու­թյուն և/կամ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ(ներ), ո­րոնք դուք կա­րող եք ու­նե­նալ մե­ղադ­րանք­նե­րի վե­րա­բե­րյալ. ... Թուր­քիա­յին վե­րագր­վող խախ­տում­նե­րը կապ­ված 1915-1923թթ. ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ, ո­րից տու­ժել է հայ փոք­րա­մաս­նու­թյու­նը, և դրանց հետևանք­նե­րը այդ բնակ­չու­թյան հա­մար։
2. Ձերդ Գե­րա­զան­ցու­թյան կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի։նչ քա­ղա­քա­կա­նու­թյուն է վար­վել այս մե­ղադ­րանք­նե­րին ար­ձա­գան­քե­լու հա­մար։
3. Թուր­քիա­յի կող­մից ի՞նչ մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վել ի­րո­ղու­թյու­նը պար­զե­լու հա­մար, նե­րա­ռյալ 1915-1923թթ. ըն­թաց­քում բռ­նի ներ­քին տե­ղա­հա­նու­թյան, կա­լա­նա­վոր­ման, ար­տա­դա­տա­կան սպա­նու­թյուն­նե­րի և հար­կադ­րա­բար ան­հե­տաց­ման են­թարկ­ված հա­յե­րի ճա­կա­տա­գի­րը կամ գտն­վե­լու վայ­րը պար­զե­լու հա­մար։
4. Ի՞նչ մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վել ա­պա­հո­վե­լու հա­մար այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին ճշ­մար­տու­թյունն ի­մա­նա­լու տու­ժած­նե­րի և, ընդ­հա­նուր առ­մամբ, հա­սա­րա­կու­թյան ի­րա­վուն­քը, ինչ­պես նաև ա­պա­հո­վե­լու հա­մար ար­դա­րու­թյան և կրած վնա­սի հա­տուց­ման տու­ժած­նե­րի ի­րա­վուն­քը։
5. Ի՞նչ մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վել այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետևան­քով զոհ­ված հա­յե­րի մար­մին­նե­րը, հնա­րա­վո­րինս, հայտ­նա­բե­րե­լու հա­մար։
6. Խնդ­րում ենք տե­ղե­կատ­վու­թյուն տրա­մադ­րել 2017 թ. օ­րեն­սդ­րու­թյան ըն­դուն­ման պատ­ճառ­նե­րի մա­սին, որն օ­րենս­դիր­նե­րին ար­գե­լում է ո­րո­շա­կի ար­տա­հայ­տու­թյուն­ներ ա­նել։ Պար­զա­բա­նել, թե ինչ­պես է դա հա­մա­տե­ղե­լի մար­դու ի­րա­վունք­նե­րի մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հետ, մաս­նա­վո­րա­պես` Քա­ղա­քա­ցիա­կան և քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին դաշ­նագ­րի 19-րդ հոդ­վա­ծի հետ։
7. Խնդ­րում ենք ման­րա­մասն տե­ղե­կատ­վու­թյուն տրա­մադ­րել հա­յե­րի դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­մար ան­ձանց պատ­ժե­լու նպա­տա­կով Քրեա­կան օ­րենս­գր­քի 301-րդ հոդ­վա­ծի կի­րառ­ման դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ։
ՄԱԿ-ի հա­մա­տեղ նա­մա­կում ման­րա­մաս­նո­րեն նկա­րագր­վել են հա­յե­րի դեմ ի­րա­կա­նաց­ված վայ­րա­գու­թյուն­նե­րը ՙ1915-1923թթ. Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը և նրան հա­ջոր­դած Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը, [ո­րոնք] ի­րա­կա­նաց­րել են երկ­րի արևե­լյան մա­սում ապ­րող հայ փոք­րա­մաս­նու­թյան զանգ­վա­ծա­յին տե­ղա­հա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Այդ փոք­րա­մաս­նու­թյա­նը պատ­կա­նող հա­րյուր հա­զա­րա­վոր ան­ձինք (մո­տա­վո­րա­պես 600000-ից մինչև 1500000-ը) են­թարկ­վել են այդ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ին­չը հան­գեց­րել է հա­մա­տա­րած բռ­նու­թյան այդ բնակ­չու­թյան դեմ։ Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, նրանց բռ­նի ար­տաք­սու­մը սկս­վել է 1915թ. մար­տին, հիմ­նա­կա­նում Ա­նա­տո­լիա­յում, բայց նաև երկ­րի այլ հատ­ված­նե­րում։ Հա­յե­րին վտա­րել են ի­րենց նախ­նի­նե­րի հո­ղե­րից։ 1915թ. ապ­րի­լի 24-ի գի­շե­րը Կոս­տանդ­նու­պոլ­սում ձեր­բա­կա­լե­ցին հա­րյու­րա­վոր քա­ղա­քա­կան և մտա­վո­րա­կան ղե­կա­վար­նե­րի, իսկ հե­տա­գա­յում նրանց տե­ղա­փո­խե­ցին այլ վայ­րեր։ Դրա հետևան­քով, հայ­կա­կան վեր­նա­խա­վը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ վե­րա­ցավ։ Սրան հետևեց ամ­բողջ հայ բնակ­չու­թյան դեմ ուղղ­ված հա­մա­կարգ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն յու­րա­քան­չյուր նա­հան­գում և յու­րա­քան­չյուր վի­լա­յե­թում, ո­րի պաշ­տո­նա­կան նպա­տակն էր հայ բնակ­չու­թյան բռ­նի տե­ղա­հա­նու­մը Ա­նա­տո­լիա­յի արևե­լյան նա­հանգ­նե­րից դե­պի Հա­լեպ և սի­րիա­կան ա­նա­պատ­նե­րում գտն­վող ճամ­բար­ներ։ Հա­յե­րը են­թարկ­վե­ցին պար­տադր­ված եր­թե­րի։ Նրանց մեծ մա­սը, են­թադ­րա­բար, աս­տի­ճա­նա­բար մա­հա­ցավ ու­ժաս­պա­ռու­թյու­նից, սո­վից, հի­վան­դու­թյուն­նե­րից կամ կո­տո­րա­ծից, իսկ նրանց ա­ճյուն­նե­րը հիմ­նա­կա­նում մնա­ցին լք­ված։ Տեղ հաս­նե­լով, մի քա­նի կեն­դա­նի մնա­ցած­նե­րին պա­հում էին ճամ­բար­նե­րում, որ­տեղ նրանք կա­րող էին խոշ­տանգ­վել կամ ար­ժա­նա­նալ դա­ժան, ան­մարդ­կա­յին կամ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը նվաս­տաց­նող վե­րա­բեր­մուն­քի. հե­տա­գա­յում նրանց մեծ մա­սին սպա­նե­ցին։ Գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վեց մինչև 1923 թվա­կա­նը։ Են­թադր­վում է, որ այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­րող էին սահ­ման­վել որ­պես բռ­նի ան­հե­տա­ցում­ներ, այն աս­տի­ճա­նի, որ. 

I. Հա­յե­րը Թուր­քիա­յում են­թարկ­վել են ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի, բան­տար­կու­թյուն­նե­րի կամ առևան­գում­նե­րի կամ այլ կերպ զրկ­վել ի­րենց ա­զա­տու­թյու­նից.
II. Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վե­րագր­վել են պաշ­տո­նա­տար ան­ձանց կամ կա­ռա­վա­րու­թյան տար­բեր ճյու­ղե­րի կամ մա­կար­դակ­նե­րի.
III. Մինչ օրս Կա­ռա­վա­րու­թյու­նը չի բա­ցա­հայ­տել այդ ան­ձանց ճա­կա­տա­գի­րը կամ գտն­վե­լու վայ­րը՚։
ՄԱԿ-ի նա­մա­կում քն­նա­դատ­վել է նաև Թուր­քիա­յի ժխ­տո­ղա­կա­նու­թյու­նը. ՙՏե­ղե­կաց­վում է նաև, որ Թուր­քիան ոչ միայն հրա­ժար­վում է ճա­նա­չել այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, այլ նաև դի­տա­վո­րու­թյամբ ներգ­րավ­ված է զո­հե­րի ճա­կա­տագ­րի կամ գտն­վե­լու վայ­րի մա­սին ճշ­մար­տու­թյան ժխտ­ման ու խո­չըն­դոտ­ման մեջ.... Թեև մենք չենք ցան­կա­նում կան­խո­րո­շել այդ մե­ղադ­րանք­նե­րի ճշգր­տու­թյու­նը, մենք ցան­կա­նում ենք ար­տա­հայ­տել մեր ան­հան­գս­տու­թյու­նը նշ­ված ժխ­տո­ղա­կա­նու­թյան և 1915-1923թթ. հա­յե­րի բռ­նի տե­ղա­հան­ման հա­մար ճշ­մար­տու­թյան հաս­տատ­ման և ար­դա­րու­թյան ա­պա­հով­ման հա­մար ա­ռա­ջըն­թա­ցի բա­ցա­կա­յու­թյան նկատ­մամբ, ո­րը հան­գեց­րեց վիթ­խա­րի տա­ռա­պան­քի և դա­ժան վե­րա­բեր­մուն­քի ու մահ­վան։ Հա­մա­պա­տաս­խան փաս­տե­րի հաս­տատ­ման և ճա­նաչ­ման ա­ռա­ջըն­թա­ցի բա­ցա­կա­յու­թյու­նը ոչ միայն վնաս է հասց­նում զո­հե­րի և նրանց սե­րունդ­նե­րի ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը, այլև կա­րող է խո­չըն­դո­տել հի­շո­ղու­թյան պահ­պան­ման և ճշ­մար­տու­թյան հաս­տատ­ման մի­ջո­ցա­ռում­ներ նա­խա­ձեռ­նե­լու հնա­րա­վո­րու­թյա­նը՚։
2019թ. մա­յի­սի 17-ին, ՄԱԿ-ի հար­ցապ­նդ­ման 60 օր­վա ըն­թաց­քում, Թուր­քիա­յի դես­պա­նը ար­ձա­գան­քեց ե­րեք է­ջա­նոց նա­մա­կով, նշե­լով, որ ՄԱԿ-ի նա­մա­կը ՙան­պա­տաս­խան կմ­նա Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից՚... Դես­պան Արս­լա­նը նաև հայ­տա­րա­րեց, որ ՙիմ իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին շփոթ­ված էին այդ հա­ղոր­դակ­ցու­թյու­նից՚, ո­րը նա նկա­րագ­րեց որ­պես ՙչա­րա­միտ և քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րով թե­լադր­ված՚։
ՄԱԿ-ի նա­մա­կում առ­կա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ժխ­տե­լուց բա­ցի, դես­պան Արս­լա­նը նաև վկա­յա­կո­չեց ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Բան Կի Մու­նին և նրա մա­մու­լի խոս­նակ Ֆար­հան Հա­քին, պն­դե­լով, որ ՄԱԿ-ը եր­բեք դիր­քո­րո­շում չի ու­նե­ցել այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք տե­ղի են ու­նե­ցել ՄԱԿ-ի ստեղ­ծու­մից ա­ռաջ։ Թե։ գլ­խա­վոր քար­տու­ղա­րը, թե։ նրա խոս­նա­կը սխալ են, քա­նի որ ՄԱԿ-ը հա­տուկ օր է սահ­մա­նել հրեա­կան Հո­լո­քոս­տը հի­շա­տա­կե­լու հա­մար, ո­րը տե­ղի էր ու­նե­ցել 1945թ. ՄԱԿ-ի հիմ­նադ­րու­մից ա­ռաջ։ Բա­ցի այդ, ես հար­ցազ­րույց եմ ու­նե­ցել Բան Կի Մու­նի խոս­նակ Ֆար­հան Հա­քի հետ և նրան հարց­րել 1985թ. ՄԱԿ-ի են­թա­հանձ­նա­ժո­ղո­վի Ցե­ղաս­պա­նու­թյան զե­կույ­ցի մա­սին, ո­րը ճա­նա­չել է մի քա­նի ցե­ղաս­պա­նու­թյուն­ներ, նե­րա­ռյալ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ընդ ո­րում բո­լորն էլ տե­ղի են ու­նե­ցել մինչև ՄԱԿ-ի հիմ­նադ­րու­մը։ Հաքն ինձ ա­սաց, որ տե­ղյակ է ՄԱԿ-ի են­թա­հանձ­նա­ժո­ղո­վի Ցե­ղաս­պա­նու­թյան զե­կույ­ցի մա­սին, սա­կայն նա ակ­նար­կեց ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի կող­մից ճա­նաչ­ման բա­ցա­կա­յու­թյու­նը։
Բա­ցի այդ, հե­ղի­նակ­նե­րը ՄԱԿ-ի նա­մա­կին կից ներ­կա­յաց­րել են Մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան օ­րեն­քից հղում, որ­տեղ աս­վում է. ՙԱն­պատ­ժե­լիու­թյան դեմ պայ­քա­րե­լու մի­ջո­ցով մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և ա­ջակ­ցու­թյան հա­մար թար­մաց­ված Սկզ­բունք­նե­րի ամ­բող­ջու­թյան 2-րդ սկզ­բուն­քը սահ­մա­նում է բո­լոր ան­ձանց ան­քակ­տե­լի ի­րա­վուն­քը՝ ի­մա­նա­լու ճշ­մար­տու­թյունն ան­ցյա­լի դեպ­քե­րի մա­սին, կապ­ված նող­կա­լի ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի հետ, ինչ­պես նաև այն հան­գա­մանք­նե­րի և պատ­ճառ­նե­րի մա­սին, ո­րոնք հան­գեց­րին դրանց։ Ճշ­մար­տու­թյան ի­րա­վուն­քի լիար­ժեք և ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նա­ցումն ա­պա­հո­վում է կեն­սա­կան կարևոր ե­րաշ­խիք ընդ­դեմ խախ­տում­նե­րի կրկ­նու­թյան։ Չոր­րորդ սկզ­բուն­քը սահ­մա­նում է, որ զո­հե­րը և նրանց ըն­տա­նիք­ներն ու­նեն ան­ժա­ման­ցե­լի ի­րա­վունք ի­մա­նա­լու ճշ­մար­տու­թյու­նը այն հան­գա­մանք­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոն­ցում տե­ղի են ու­նե­ցել խախ­տում­նե­րը, ինչ­պես նաև զո­հե­րի ճա­կա­տագ­րի մա­սին՚։
Վեր­ջա­պես, դես­պան Արս­լա­նը կրկ­նել է նույն կեղ­ծի­քը այն մա­սին, որ Հա­յաս­տա­նը չի պա­տաս­խա­նել Թուր­քիա­յի 2005թ.նա­մա­կին, ո­րում ա­ռա­ջարկ­վում էր ՙստեղ­ծել պատ­մա­բան­նե­րից և փոր­ձա­գետ­նե­րից կազմ­ված հա­մա­տեղ հանձ­նա­ժո­ղով 1915 թվա­կա­նի ի­րա­դար­ձու­թյուն­ներն ու­սում­նա­սի­րե­լու հա­մար՚։ Սա սուտ է։ Հա­յաս­տանն ար­ձա­գան­քել է, ա­ռա­ջար­կե­լով, որ նա­խա­տես­վող հանձ­նա­ժո­ղո­վը քն­նար­կի եր­կու եր­կր­նե­րի միջև առ­կա բո­լոր չլուծ­ված հար­ցե­րը, այլ ոչ թե միայն Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Թուր­քիան է, որ եր­բեք չի պա­տաս­խա­նել։
Այժմ, երբ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը կր­կին բարձ­րաց­վել է ՄԱԿ-ում, որ­պես հա­ջորդ քայլ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պետք է պաշ­տո­նա­պես նե­րա­ռի ՄԱԿ-ի նա­մա­կը և թուր­քա­կան ժխ­տո­ղա­կան պա­տաս­խա­նը ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի օ­րա­կար­գում և հե­տա­մուտ լի­նի փոխ­հա­տուց­ման և ար­դա­րու­թյան Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մե­կու­կես մի­լիոն զո­հե­րի հա­մար։