comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐ­ՑԵՐ ԳՈՐ­ԾԱ­ԴԻՐ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐ­ՑԵՐ ԳՈՐ­ԾԱ­ԴԻՐ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱ­ՆԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հու­նի­սի 27-ի լիա­գու­մար նիս­տի օ­րա­կար­գում, հա­մա­ձայն ՙԱԺ կա­նո­նա­կարգ՚ օ­րեն­քի, նա­խա­տես­վել էր նաև օ­րենս­դիր-գոր­ծա­դիր հար­ցու­պա­տաս­խա­նի ըն­թա­ցա­կարգ։ Ա­վան­դա­կան ժա­մին խոր­հր­դա­րա­նում էին կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը՝ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

Պատ­գա­մա­վոր Գա­գիկ Բա­ղուն­ցի կող­մից ար­ծարծ­վեց բջ­ջա­յին կա­պի, այս­պես կոչ­ված` բա­զա­յին կա­յան­նե­րի ճա­ռա­գայթ­ման և դրա հետ կա­պած բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան խն­դի­րը։ Ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` Կրկ­ժան թա­ղա­մա­սի և Սա­սուն­ցի Դավ­թի փո­ղոց­նե­րի բնա­կիչ­նե­րի բո­ղոք­նե­րին նա տե­ղյակ էր։ Պատ­գա­մա­վո­րի հար­ցում­նե­րի ար­դյուն­քում պարզ­վել է, որ այս ո­լոր­տում մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րը մեր երկ­րում չեն գոր­ծում։
ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Լևոն Գրի­գո­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ նշ­ված կա­յան­նե­րի ճա­ռա­գայթ­ման և անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման վե­րա­բե­րյալ չա­փո­րո­շիչ­ներ կամ սա­նի­տա­րա­կան նոր­մեր մեզ մոտ չեն ըն­դուն­վել։ Բայց կա մեկ այլ ի­րո­ղու­թյուն. բո­լոր այդ սար­քա­վո­րում­նե­րը՝ լի­նեն բջ­ջա­յին, թե այլ կա­յան­նե­րում, ար­տադր­վում են մի­ջազ­գա­յին կա­նոն­նե­րի հա­մա­ձայն և դրանք սեր­տի­ֆի­կաց­վում են միայն ա­ռող­ջու­թյա­նը վնաս չպատ­ճա­ռե­լու պայ­մա­նը պահ­պա­նե­լու դեպ­քում։ Նա­խա­րա­րը պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց պատ­գա­մա­վո­րի և մաս­նա­գետ­նե­րի ձեռ­քի տակ ե­ղած ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն ի մի բե­րել՝ ո­րո­շե­լու նշ­ված փո­ղոց­նե­րում բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյա­նը սպառ­նա­ցող վտան­գի առ­կա­յու­թյու­նը և ա­պա առ­կա գոր­ծի­քա­կազ­մի օգ­տա­գործ­մամբ լու­ծել խն­դի­րը։
Պատ­գա­մա­վոր Վարդ­գես Բաղ­րյա­նին հե­տաք­րք­րում էր, թե ինչ փու­լում է գտն­վում մայ­րա­քա­ղա­քի մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի շի­նա­րա­րու­թյու­նը, կոնկ­րետ ժամ­կետ նա­խանշ­վա՞ծ է, թե՞ ոչ։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը հի­շեց­րեց, որ ծրա­գի­րը ՙՏա­շիր՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամն է ֆի­նան­սա­վո­րում ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի խո­ղո­վակ­նե­րով։ Ա­վար­տին են հասց­վում հիմ­նա­կան դահ­լի­ճի եր­կաթ­բե­տո­նե պա­տե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը, այ­նու­հետև կանց­նեն դահ­լի­ճի ծած­կի աշ­խա­տանք­նե­րին։ Հա­մա­լի­րը նա­խա­տես­ված է մար­զամ­շա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար և, ըստ նա­խագ­ծի, աշ­խա­տանք­նե­րը պետք է ա­վարտ­վեն 2020 թվա­կա­նին։ Նա­խա­րա­րի խոս­քով՝ հնա­րա­վոր կլի­նի շի­նա­րա­րու­թյունն ա­վար­տել նա­խանշ­ված ժամ­կե­տում, աշ­խա­տու­ժի և շի­նա­նյու­թե­րի մա­տա­կա­րար­ման խն­դիր չկա։
Ըն­թա­ցիկ տա­րում Ստե­փա­նա­կեր­տում մեկ­նար­կեց մեր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար մատ­չե­լի բնա­կա­րան­նե­րի ձեռք­բեր­ման ծրա­գի­րը։ Խոս­քը 500 բնա­կա­րա­նի կա­ռուց­ման մա­սին է։ Պատ­գա­մա­վոր Ա­րամ Սարգ­սյա­նին հե­տաք­րք­րում էին ներ­կա փու­լում աշ­խա­տանք­նե­րի ըն­թացքն ու շի­նա­րա­րու­թյան ա­վար­տի ժամ­կե­տը։ Հար­ցի առն­չու­թյամբ ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րարն ա­սաց, որ ծրագ­րով նա­խա­տես­վել է եր­կու բնա­կե­լի թա­ղա­մա­սի կա­ռու­ցում՝ ա­ռա­ջի­նը՝ Թու­մա­նյան, երկ­րոր­դը՝ Տիգ­րան Մե­ծի փո­ղոց­նե­րի վրա։ Թու­մա­նյան փո­ղո­ցի նոր թա­ղա­մա­սի նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րի ա­ռա­ջին փուլն ա­վարտ­ված է։ Երկ­րորդ թա­ղա­մա­սում ևս նման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։ Կկա­ռուց­վեն յոթ և ի­նը հար­կա­նի շեն­քեր։
Պատ­գա­մա­վոր Դա­վիթ Իշ­խա­նյա­նը փա­ռա­տո­նի գա­ղա­փա­րի վե­րա­բե­րյալ սպա­ռիչ պա­տաս­խան էր ակն­կա­լում. ի՞նչ սկզ­բունք­նե­րով ու կար­գով են դրանք մեր երկ­րում անց­կաց­վում, ինչ­պի­սի՞ ար­դյու­նա­վե­տու­թյուն ենք ար­ձա­նագ­րում։ Հար­ցի առն­չու­թյամբ ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը նշեց, որ փա­ռա­տո­նի վե­րա­բե­րյալ որևէ ի­րա­վա­կան նորմ և չա­փո­րո­շիչ չկա ո՜չ ԱՀ-ում և ո՜չ էլ ՀՀ-ում։ Փա­ռա­տո­նե­րը կազ­մա­կերպ­վում են տար­բեր պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, հիմ­նադ­րամ­նե­րի և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի կող­մից։ Այ­սինքն՝ հս­տակ կա­նո­նա­կար­գում չկա։
Իշ­խա­նյա­նի կար­ծի­քով՝ գոր­ծա­դիրն այս հար­թու­թյու­նում ա­նե­լիք ու­նի. փա­ռա­տո­նի գա­ղա­փա­րը չպետք է ար­ժեզ­րկ­վի, ժո­ղովր­դի հա­մար այն պետք է դառ­նա տո­նախմ­բու­թյուն, ան­շուշտ, տն­տե­սա­կան ու նյու­թա­կան ո­րո­շա­կի շար­ժով։ Պատ­գա­մա­վո­րի հա­մոզ­մամբ՝ պե­տու­թյան մի­ջամ­տու­թյու­նը, նրա կող­մից կար­գա­վո­րիչ դե­րի ստանձ­նումն այս հար­ցում կարևոր են։
Պատ­գա­մա­վոր Վարդ­գես Ու­լու­բա­բյա­նին մտա­հո­գում էր Հին Ար­մե­նա­վա­նի ճա­նա­պարհ­նե­րի և մար­զա­դաշ­տի ան­բա­րե­կարգ վի­ճա­կը։ Այդ ուղ­ղու­թյամբ մի­ջոց­ներ կհատ­կաց­վե՞ն։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը տե­ղյակ էր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նի բյու­ջեում անհ­րա­ժեշտ գու­մար­նե­րը կան, այ­սինքն՝ մոտ ժա­մա­նակ­ներս Հին Ար­մե­նա­վա­նի փո­ղոց­նե­րի խճա­պա­տու­մը միան­գա­մայն հնա­րա­վոր է։ Ինչ վե­րա­բե­րում է մար­զա­դաշ­տին, նա­խա­րարն իր մտա­հո­գու­թյու­նը հայտ­նեց հան­րա­յին սե­փա­կա­նու­թյան նկատ­մամբ բնա­կիչ­նե­րի վե­րա­բեր­մուն­քի առն­չու­թյամբ։ Նա խոս­տա­ցավ անդ­րա­դառ­նալ այդ հար­ցին։

Պատ­գա­մա­վոր Գե­ղամ Ստե­փա­նյա­նի հար­ցը վե­րա­բե­րում էր 2015թ. հու­նի­սի 8-ին կա­ռա­վա­րու­թյան կող­մից ըն­դուն­ված ո­րոշ­մա­նը, ո­րի հա­մա­ձայն` ԱՀ գյու­ղա­կան կամ քա­ղա­քա­յին բնա­կա­վայ­րե­րում, բա­ցա­ռու­թյամբ Ստե­փա­նա­կերտ և Շու­շի քա­ղաք­նե­րի, մշ­տա­պես բնակ­վող ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին բնա­կե­լի տներ կա­ռու­ցե­լու նպա­տա­կով մինչև 3 մլն դրամ ան­հա­տույց պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է տրա­մադր­վում։ Ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով տան առ­կա­յու­թյունն է, ո­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն առն­վազն 50%-ով պետք է ա­վարտ­ված լի­նեն։ Վեր­ջերս Շա­հու­մյա­նի շր­ջա­նից մի խումբ քա­ղա­քա­ցի­ներ Ստե­փա­նյա­նին դի­մել են այն հար­ցով, որ ծրագ­րից օգտ­վե­լու հա­մար ի­րենք խո­չըն­դո­տի են հան­դի­պում. սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով բնա­կե­լի հո­ղա­մասն ի­րենք ձեռք են բե­րել տան շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը մոտ 15-20%-ի չա­փով ի­րա­կա­նաց­ված լի­նե­լու պայ­մա­նով։ Ծրագ­րի շա­հա­ռու դառ­նա­լու մեր­ժու­մը պայ­մա­նա­վոր­ված է լի­նում նշ­ված 50% -ի չա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը ոչ զրո­յա­կան կե­տից սկ­սե­լու հան­գա­ման­քով։ Որ­քա­նո՞վ է այդ հիմ­նա­վո­րու­մը ճիշտ և ար­դյո՞ք նման խն­դիր­ներ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րին ծրագ­րից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն տա­լը նպա­տա­կա­յին չէ։
ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյանն ի պա­տաս­խան հար­ցի` նշեց ծրագ­րի դրա­կան ազ­դե­ցու­թյու­նը և խթա­նիչ բնույ­թը գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րի կող­մից նոր բնակ­ֆոնդ ձևա­վո­րե­լու գոր­ծըն­թա­ցում։ Վե­րաբ­նա­կեց­վող բնա­կա­վայ­րե­րի մա­սով նա­խա­րարն ա­սաց, որ պետք է հաս­կա­նալ վե­րաբ­նա­կեց­վող ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի լուծ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը։ Ե­թե նոր հո­ղա­մա­սի ձեռք­բեր­ման և այդ հո­ղա­մա­սի վրա նախ­կի­նում գո­յու­թյուն ու­նե­ցող բնա­կե­լի կի­սա­կա­ռույց շի­նու­թյան մա­սին է խոս­քը, ա­պա այդ ծրա­գի­րը հս­տակ սահ­մա­նում­ներ է տա­լիս, թե որ դեպ­քում կա­րող է քա­ղա­քա­ցին ծրագ­րի շա­հա­ռու հան­դի­սա­նալ։ Ե­թե վե­րաբ­նա­կեց­վող բնա­կա­վայ­րե­րում նման դեպ­քեր շատ լի­նեն, ա­պա դրանք կա­րե­լի է ա­ռան­ձին քն­նար­կել և ինչ-որ լու­ծում գտ­նել։ Ծրագ­րի շա­հա­ռու­նե­րի թվի ա­վե­լա­ցու­մը նոր խն­դիր կս­տեղ­ծի և այդ ա­ռու­մով կարևոր է ի­մա­նալ, թե ինչ ծա­վալ­նե­րի մա­սին է խոս­քը։ Բո­լոր դեպ­քե­րում էլ այդ քա­ղա­քա­ցի­նե­րը պե­տու­թյան կող­մից ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նեն։
Պատ­գա­մա­վոր Ա­լյո­շա Գաբ­րիե­լյա­նը ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րին ուղղ­ված հար­ցով նպա­տակ ու­ներ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նալ հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քի մա­սին. նա­խորդ տար­վա հա­մե­մատ ինչ­պի­սի՞ն են ար­դյունք­նե­րը։

Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վաքն ըն­թաց­քի մեջ է. 67 հա­զար 700 հա տա­րածք են­թա­կա է հնձ­ման, ո­րի զգա­լի մա­սը ցո­րեն ու գա­րի է, առ­կա է 2200 հա հա­ճար։ Բարձր լեռ­նա­յին գո­տուց բա­ցի, մնա­ցած տա­րածք­նե­րում բեր­քա­հա­վաք է ըն­թա­նում, իսկ հար­թա­վայ­րա­յին գո­տում այն գրե­թե ա­վարտ­ված է։ Ցո­րե­նի և գա­րու մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը միա­սին հեկ­տա­րից կազ­մում է 17,5ց, ին­չը նա­խորդ տար­վա այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ 1,5ց-ով պա­կաս է։ Հա­վաք­ված է 85 հա­զար տոն­նա ցո­րե­նի և գա­րու հա­մա­խառն բերք։ Օր­վա կտր­ված­քով նա­խա­րա­րու­թյու­նը շրջ­վար­չա­կազ­մե­րից ստա­նում է օ­պե­րա­տիվ տվյալ­ներ։ Բեր­քա­հա­վաքն ա­վար­տե­լուց հե­տո նա­խա­րարն ամ­փոփ տես­քով կներ­կա­յաց­նի ար­դյունք­նե­րը։ Հիմ­նա­կան խն­դիր­նե­րը, ո­րոնք ի­րենց ազ­դե­ցու­թյունն են թո­ղել գյու­ղատն­տե­սու­թյան վրա, պայ­մա­նա­վոր­ված են տե­ղում­նե­րի ան­նա­խա­դեպ ցածր քա­նա­կով։
Պատ­գա­մա­վոր Է­րիկ Հա­րու­թյու­նյա­նի հար­ցը նույն­պես բնա­կա­րա­նա­յին խնդ­րին էր առ­նչ­վում։ Ս. թ. մարտ ամ­սին Շու­շիում անց­կաց­ված աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ 45-բնա­կա­րա­նոց շեն­քի շա­հա­գործ­ման մա­սին է նաև խոս­վել։ Դրանք նա­խա­տես­վել են բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի և այլ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար։ Ե՞րբ կսկս­վեն վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։ Երկ­րորդ հար­ցը փախս­տա­կան­նե­րին շի­նա­նյու­թե­րով ա­պա­հո­վե­լուն էր վե­րա­բե­րում։ Նա­խա­տես­ված ձևով դրանք կտ­րա­մադր­վե՞ն։
Ա­ռա­ջին հար­ցի հետ կապ­ված` Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ նշ­ված շեն­քի վե­րա­կա­ռուց­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ կծա­վալ­վեն։ Նա­խագ­ծի պատ­վի­րա­տուն Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րամն է։ Նա­խա­գի­ծը մշակ­վել է մի քա­նի տա­րի ա­ռաջ, իսկ այժմ վե­րամ­շակ­ման փու­լում է։ Ա­վար­տե­լուց հե­տո հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով կսկս­վեն վե­րա­կա­ռու­ցու­ման աշ­խա­տանք­նե­րը։
Երկ­րորդ հար­ցին պա­տաս­խա­նեց Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րը։ Ծրա­գի­րը կազ­մե­լիս ա­ռաջ­նորդ­վել են ո­րո­շա­կի սկզ­բունք­նե­րով, ո­րոն­ցից ա­մե­նա­կարևորն այն է, որ նա­խա­րա­րու­թյու­նը նպա­տա­կադր­վել է գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կեր­պել շրջ­վար­չա­կազ­մե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րի մի­ջո­ցով։ Շու­շիի շր­ջա­նում տեխ­նի­կա­կան խն­դիր ծա­գեց՝ շի­նա­նյու­թե­րի ըն­դուն­ման, պա­հես­տա­վոր­ման և քա­ղա­քա­ցի­նե­րին տրա­մադ­րե­լու հետ կապ­ված։ Հետևան­քը ե­ղավ այն, որ այդ նպա­տա­կով 2018-ին ձեռք­բեր­ված շի­նա­նյու­թը վե­րա­բաշխ­վեց մյուս շր­ջան­նե­րի բնա­կիչ­նե­րին։ Սամ­վել Ա­վա­նե­սյա­նի խոս­քով՝ այս տա­րի նա­խա­րա­րու­թյու­նը շի­նա­նյու­թե­րի պա­հան­ջար­կով ցու­ցակ­ներ է ստա­ցել։ Դրանք տրա­մադր­վե­լու են գլ­խա­վո­րա­պես փախս­տա­կան­նե­րին։ Ե­թե Շու­շիում նո­րից այդ կար­գի խն­դիր­ներ լի­նեն, բնա­կիչ­նե­րի հա­մար շի­նա­նյութն այն­տեղ կհասց­վի Ստե­փա­նա­կեր­տից, հա­վաս­տիաց­րեց նա­խա­րա­րը։