comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԵ­ՄՅՈՆ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՈՎ. ԱՐ­ՑԱԽՆ ԱՅ­ԼԵՎՍ ԵՐ­ԲԵՔ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԿԱԶՄ ՉԻ ՎԵ­ՐԱ­ԴԱՌ­ՆԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵ­ՄՅՈՆ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՈՎ. ԱՐ­ՑԱԽՆ ԱՅ­ԼԵՎՍ ԵՐ­ԲԵՔ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԿԱԶՄ ՉԻ ՎԵ­ՐԱ­ԴԱՌ­ՆԱ

Քա­ղա­քա­գետ Վի­տա­լի Տրե­տյա­կո­վի կար­ծի­քով, ե­թե ռուս և հայ քա­ղա­քա­գետ­նե­րի միջև յու­րօ­րի­նակ մր­ցույթ անց­կաց­վեր, հա­յերն ան­վե­րա­պահ հաղ­թա­նակ կտա­նեին:

Նախևա­ռաջ հար­ցի էու­թյանն ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ տի­րա­պե­տե­լու, տրա­մա­բա­նո­րեն և ստեղ­ծա­գոր­ծո­րեն մտա­ծե­լու, հար­ցը հա­սա­նե­լի ու հաս­կա­նա­լի կեր­պով ձևա­կեր­պե­լու հմ­տու­թյամբ: Մեր­ձա­վոր Արևել­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված` Ռու­սաս­տա­նում ա­ռանձ­նա­պես պա­հանջ­ված են փոր­ձա­գետ-արևե­լա­գետ­նե­րը: Եվ այս­տեղ բա­ցար­ձակ ա­ռա­ջա­տար է պաշ­տո­նա­թող գն­դա­պետ, Մեր­ձա­վոր Արևել­քի և Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի ու­սում­նա­սի­րու­թյան կենտ­րո­նի տնօ­րեն Սե­մյոն ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՈ­ՎԸ:

Մի փոքր իմ­պուլ­սիվ ու հու­զա­ռատ, նա լայն լսա­րա­նի ու­շադ­րու­թյունն է գրա­վում Մեր­ձա­վոր Արևել­քի ի­րո­ղու­թյուն­նե­րի մա­սին ու­նե­ցած հա­մա­կող­մա­նի գի­տե­լիք­նե­րով: Նրա կար­ծի­քին ա­կան­ջա­լուր են լի­նում ՌԴ ԱԳՆ-ում, դի­մում Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում վեր­լու­ծա­կան տե­ղե­կագ­րեր կազ­մե­լու խնդ­րան­քով, նա մի­ջազ­գա­յին հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով­նե­րի և խոր­հուրդ­նե­րի մշ­տա­կան հյուր է: Նա բարձր դա­սի մաս­նա­գետ է, ո­րի կար­ծի­քը ոչ միայն հաշ­վի են առ­նում, այլև հոր­դո­րում են հա­մա­պա­տաս­խան կան­խա­տե­սում կամ կար­ծիք տալ: Ան­կեղծ ա­սած, փոքր-ինչ շփոթ­ված էի, երբ նա Ռու­սաս­տա­նի հա­յե­րի միու­թյան գի­տա­ժո­ղո­վին հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տանն ա­նօ­րի­նա­կա­նո­րեն կոչ­վում է… Հա­յաս­տան: Ներ­կա­յիս Հա­յաս­տա­նը կազ­մում է այն տա­րածք­նե­րի ըն­դա­մե­նը 7 տո­կո­սը, ո­րոնց վրա յուր ժա­մա­նակ գտն­վել ու իր պատ­մա­կան հու­շար­ձան­ներն է թո­ղել: Բաղ­դա­սա­րո­վը Հա­յաս­տան է հա­մա­րում Կի­լի­կիան, Էրզ­րու­մը, Վա­նը, Կար­սը, Ար­ցա­խը, Նա­խիջևա­նը… Ա­վե­լի ճիշտ կլի­ներ ներ­կա­յիս Հա­յաս­տա­նը ՙԱրևե­լյան Հա­յաս­տան՚ կո­չել: Ոչ պա­կաս հե­տաքր­քիր է ի­մա­նալ նրա` որ­պես ռու­սաս­տա­նյան հայտ­նի քա­ղա­քա­գե­տի, կար­ծի­քը Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին վե­րա­բե­րող հար­ցե­րի մա­սին: Քա­նի որ Սե­մյոն Ար­կադևի­չի կեն­սագ­րու­թյա­նը կա­րե­լի է հա­մա­ցան­ցում ծա­նո­թա­նալ, ներ­կա­յաց­նում է նրա հետ մեր զրույ­ցը:
- Սի­րիա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կի Ձեր տես­լա­կա­նը…
-Ծանր ի­րադ­րու­թյուն է տի­րում: Ցա­վոք սր­տի, Ռու­սաս­տա­նի կեղծ դաշ­նա­կից Թուր­քիան զի­նում է ընդ­դի­մու­թյա­նը, ո­րը հա­մա­ռո­րեն դի­մադ­րում և հա­կա­հար­ձա­կում­նե­րի է անց­նում Իդ­լի­բում, Իլ­հա­մում, որ­տե­ղից ար­կա­կո­ծում է Խմեյ­միմ ռու­սա­կան ա­վիա­բա­զա­նե­րը: Սի­րիա­կան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման հա­մար շատ եր­կար ժա­մա­նակ կպա­հանջ­վի:
-Ինչ­պե՞ս են Ռու­սաս­տա­նում ըն­կա­լում Սի­րա­յում հայ ռազ­մա­կան սակ­րա­վոր­նե­րի հա­վա­քա­կազ­մի ներ­կա­յու­թյու­նը, ո­րը վեր­ջերս հա­մալ­րում է ստա­ցել:
-Խո­րա­պես դրա­կան: Հա­մե­նայն դեպս Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը ող­ջու­նում և Հա­յաս­տա­նի ո­րոշ­մա­նը ե­րախ­տա­գի­տու­թյամբ ու հար­գան­քով է վե­րա­բեր­վում: Չէ՞ որ ոչ մի ու­րիշ եր­կիր, ան­գամ ՀԱՊԿ ան­դամ­նե­րը, Սի­րիա­յում ռու­սա­կան զոր­քե­րի հետ միա­սին ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին չեն մաս­նակ­ցում: Իսկ Ռու­սաս­տա­նի հա­մար դաշ­նա­կից պե­տու­թյան կող­մից ցու­ցա­բեր­ված ան­գամ փոքր օգ­նու­թյու­նը ոչ միայն նյու­թա­կան, այլև բա­րո­յա­կան հզոր ա­ջակ­ցու­թյուն է: Սա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս խո­սել Սի­րիա­յում` Ի­րա­նից և Թուր­քիա­յից բա­ցի, մի­ջազ­գա­յին հա­վա­քա­կազ­մի ներ­կա­յու­թյան մա­սին, ինչ­պես ԱՄՆ-ն և Արևմուտքն են ա­նում: Պաշ­տո­նա­պես, թղ­թի վրա, ԱՄՆ-ին Սի­րիա­յում ա­ջակ­ցու՜մ են աշ­խար­հի 60 եր­կր­ներ: Եվ ստաց­վում է, որ թեև խո­սում են Ռու­սաս­տա­նի կող­մից Հա­յաս­տա­նի հան­դեպ ու­նե­ցած վս­տա­հու­թյան պա­կա­սի մա­սին, օ­բյեկ­տիվ ա­ռու­մով, ի­րա­պես Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի ա­մե­նա­հա­վա­տա­րիմ դաշ­նա­կիցն է: Հա­յաս­տա­նը նաև մար­դա­սի­րա­կան ակ­ցիա­ներ է անց­կաց­նում, բժշ­կա­կան օգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում տե­ղաբ­նակ­նե­րին: Հայ ռազ­մա­կան մաս­նա­գետ­նե­րը պետք է ա­վե­լի ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վեն սի­րիա­կան բա­նա­կի հա­մար կադ­րե­րի պատ­րաստ­ման և ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցին, բա­նակ, ո­րը կազմ­ված կլի­նի աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րից` հա­յե­րից, ա­սո­րի­նե­րից, հույ­նե­րից, ով­քեր ա­ռան­ձին ջո­կատ­նե­րի են ինք­նա­կազ­մա­կերպ­վել և պաշտ­պա­նում են ի­րենց շր­ջան­նե­րը: Նրանց միա­վո­րել, սո­վո­րեց­նել կար­գու­կա­նո­նին են­թարկ­վել: Ա­ռա­վել ևս, որ տա­րե­րա­յին աշ­խար­հա­զո­րից ու կա­մա­վո­րա­կան շար­ժու­մից կա­նո­նա­վոր բա­նա­կի ստեղծ­ման փայ­լուն փորձ Հա­յաս­տա­նը ձեռք է բե­րել Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում դեռևս 1990-ա­կան թվա­կան­նե­րի սկզ­բից: Պետք է աշ­խա­տել ոչ միայն Հա­լե­պում, որ­տեղ հայ­կա­կան հա­վա­քա­կազմն է կենտ­րո­նաց­ված, այլ նաև Քա­միշ­լի քա­ղա­քում, ո­րի տա­րած­քի կե­սը վե­րահս­կում են քր­դե­րը, մյուս կե­սը` սի­րա­կան կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րը: Այն­տեղ շատ հա­յեր և ա­սո­րի­ներ կան, նույն­քան հին ազգ, որ­քան որ հա­յե­րը, մեզ մեր­ձա­վոր ժո­ղո­վուրդ, ո­րը վս­տա­հում է հա­յե­րին, ցան­կա­նում հա­մա­գոր­ծակ­ցել ու օգ­նել: Նրանց մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վար­ման հմ­տու­թյուն­ներն ու­սու­ցա­նե­լը լավ ներդ­րում կլի­ներ սի­րիա­կան հո­ղում խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման գոր­ծում:
Ինչ­պես ցույց տվեց փոր­ձը, հայ սակ­րա­վոր­ներն ար­հես­տա­վար­ժու­թյան բարձր մա­կար­դակ են ցու­ցադ­րում: Որ­քա­նով ես տե­ղյակ եմ, այն­տեղ ա­կա­նի պայ­թյու­նից սակ­րա­վո­րի մահ­վան մեկ դեպք է ար­ձա­նագր­վել: Սակ­րա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ա­կա­նա­զեր­ծում ի­րա­կա­նաց­նե­լու պա­րա­գա­յում դա շատ բարձր ցու­ցա­նիշ է, ու­րիշ բա­նակ­նե­րում կո­րուստ­նե­րը մի քա­նի ան­գամ մեծ են լի­նում: Ռու­սա­կան բա­նա­կի հետ հայ զին­վո­րա­կան­նե­րի փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը դրսևոր­վում է ոչ միայն ա­կա­նա­զերծ­ման, այլև ա­կան­նե­րի, պայ­թու­ցիկ նյու­թե­րի, պայ­թու­ցիչ­նե­րի հա­մա­կար­գե­րի նոր տե­սակ­նե­րի հայտ­նա­բեր­ման և ու­սում­նա­սիր­ման գոր­ծըն­թա­ցում: Դա շատ կարևոր է, քա­նի որ Ադր­բե­ջա­նը մեծ քա­նա­կու­թյամբ զենք ու զի­նամ­թերք է գնում ար­տերկ­րում: Եվ նրանց տեխ­նի­կա­կան բնու­թագ­րերն ի­մա­նա­լը շատ մեծ օգ­նու­թյուն է հա­կա­մար­տու­թյան պա­րա­գա­յում: Սի­րիա­յում հայ սակ­րա­վոր­նե­րի ձեռք­բե­րած փոր­ձը շատ պա­հանջ­ված կլի­նի Ար­ցա­խում պա­տե­րազմ վերս­կս­վե­լու պա­րա­գա­յում: Այն­պես որ` Սի­րա­յում հայ զին­վո­րա­կան­նե­րի ներ­կա­յու­թյու­նը ոչ միայն այդ երկ­րում ապ­րող հայ­րե­նա­կից­նե­րին ցու­ցա­բեր­ված օգ­նու­թյուն է, այլ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում ձեռք­բեր­ված ի­րա­կան փոր­ձա­ռու­թյուն:

-Սի­րա­յում հայ զին­վո­րա­կան­նե­րի ներ­կա­յու­թյան շուրջ դժ­գո­հու­թյուն են հայտ­նում ԱՄՆ-ն, Թուր­քիան…
-Ի­հար­կե, դժ­գո­հու­թյուն կհայտ­նեն, որ հայ զին­վո­րա­կան­նե­րը Սի­րիա­յում են գտն­վում ոչ թե ԱՄՆ Պե­տա­կան դե­պար­տա­մեն­տի նա­խա­ձեռ­նու­թյամբ, այլ Սի­րիա­յի կա­ռա­վա­րու­թյան ան­մի­ջա­կան հրա­վե­րով:
Հայ­կա­կան ռազ­մա­կան հա­վա­քա­կազ­մը ծան­րակ­շիռ փաս­տարկ­ներ ու­նի` հայ­րե­նա­կից­նե­րի, հա­րա­զատ­նե­րի ու մեր­ձա­վոր­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը: Միայն Հա­լե­պում մինչև պա­տե­րազ­մը 150 հա­զար հայ էր ապ­րում: Սի­րիան մի եր­կիր է, որն օթևան է տվել թուր­քե­րի ի­րա­գոր­ծած ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­ված հայ փախս­տա­կան­նե­րին: Եվ Սի­րիա­յին օգ­նե­լը նաև Հա­յաս­տա­նի պատ­մա­կան պարտքն է: Ուս­տի հայ­կա­կան հա­վա­քա­կազ­մի դեմ ար­տա­հայտ­վող ցան­կա­ցած դժ­գո­հու­թյուն ըն­դա­մե­նը հույ­զեր են, ո­րոնց վրա չար­ժե ու­շադ­րու­թյուն դարձ­նել: Ինչն, ըստ էու­թյան, ա­նում է Հա­յաս­տա­նը: Ինչ­քան շատ է Էր­դո­ղա­նը զազ­րա­խո­սում Սի­րիա­յում հայ­կա­կան հա­վա­քա­կազ­մի առ­կա­յու­թյան առն­չու­թյամբ, այն­քան լավ: Նշա­նա­կում է` ա­մեն ինչ ճիշտ է ար­վում: Նրա հա­մար կո­կոր­դում խր­ված ոս­կոր է Ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման վտան­գը: Այդ պա­րա­գա­յում Թուր­քիան ստիպ­ված կլի­նի հա­յե­րին ռե­պա­րա­ցիա վճա­րել, փոխ­հա­տու­ցել թա­լան­ված ու­նեց­ված­քի դի­մաց: Ա­մե­նա­հա­մեստ հաշ­վարկ­նե­րով այն մոտ 200 մի­լիարդ դո­լար է կազ­մում:
-Այս­պես թե այն­պես` անդ­րա­դառ­նում ենք Ար­ցա­խի թե­մա­յին: Ի՞նչ կան­խա­տե­սում­ներ ու­նեք հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման շուրջ:
-Ար­ցա­խը, Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն այլևս եր­բեք Ադր­բե­ջա­նի կազմ չի վե­րա­դառ­նա: Ե­թե նրանք պա­տե­րազմ են ցան­կա­նում, ես բազ­միցս ա­սել եմ, դա ռազ­մա­վա­րա­կան սխալ կլի­նի` ռազ­մա­կան տե­սան­կյու­նից: Հար­ձակ­վող կող­մը միշտ մի քա­նի ան­գամ ա­վե­լի մեծ կո­րուստ­ներ է ու­նե­նում, քան պաշտ­պան­վո­ղը: Ա­յո, նրանք քա­նա­կով ա­վե­լի շատ են, ա­վե­լի շատ տեխ­նի­կա ու փող ու­նեն: Բայց նրանք չեն կա­րող հիմ­նախն­դի­րը լու­ծել, Ար­ցա­խին թե­քել այն բա­նին, որ նա Ադր­բե­ջա­նի կազմ վե­րա­դառ­նա: Բա­ցի դրա­նից, Հա­յաս­տանն ու Ար­ցախն ի­րենց ռազ­մա­կան դոկտ­րի­նում նա­խա­տե­սում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի անց­կա­ցում Ադր­բե­ջա­նի տա­րած­քում: Հա­յաս­տանն ու Ար­ցախն ու­նեն նման հնա­րա­վո­րու­թյուն­ներ: Իսկ դա կա­րող է փո­խա­դարձ ոչն­չաց­ման հան­գեց­նել: Ես քաջ ծա­նոթ եմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թա­տե­րա­բե­մին, քա­նի որ Կի­րո­վա­բա­դում եմ ծա­ռա­յել: Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի թու­լու­թյու­նը խու­ճա­պի մատն­վե­լու բարձր հակ­վա­ծու­թյունն է: Բա­վա­կան կլի­նի ա­հա­բեկ­ման մեկ-եր­կու գոր­ծո­ղու­թյուն անց­կաց­նել, խու­ճա­պով կա­րող է հա­մակ­վել ամ­բողջ բա­նա­կը: Տա­րածք­նե­րը` լեռ­ներն ու ան­տառ­նե­րը, նպաս­տում են դի­վեր­սիոն ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի անց­կաց­մա­նը: Դրանք կա­րող են բա­րո­յալ­քել հա­կա­ռա­կոր­դի թի­կուն­քա­յին զո­րա­մա­սերն ու հար­ձակ­ման հա­մար հնա­րա­վո­րու­թյուն տալ: Դրա­նից բա­ցի, նրանք եր­բեք դե­մառ­դեմ չեն կռ­վի: Միայն ի­րենց բազ­մա­կի գե­րա­զան­ցու­թյան մա­սին ի­մա­նա­լու պա­րա­գա­յում: Այ­սօր էլ ա­ռաջ­նա­գիծ որ­պես կա­նոն ծա­ռա­յե­լու են ու­ղար­կում ոչ տիտ­ղո­սա­կիր ազ­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին` թա­լիշ­նե­րին, լեզ­գի­նե­րին:

-Բայցևայն­պես, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման սպառ­նա­լի­քը չի նվա­զում…
-Դրա­նում շատ ա­ռում­նե­րով մե­ղա­վոր է հենց Հա­յաս­տա­նը: Հա­յաս­տա­նի նախ­կին ղե­կա­վա­րու­թյունն ան­վճ­ռա­կա­նու­թյուն էր ցու­ցա­բե­րում տե­ղա­յին մի­ջա­դե­պե­րի ժա­մա­նակ: Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկս­վե­լու պա­րա­գա­յում պետք է հար­ձակ­ման անց­նել: Բա­վա­կան կլի­նի Գյան­ջա տա­նող լեռ­նանց­քում ամ­րա­նալ: Ի դեպ, հայ­կա­կան տան­կե­րը յուր ժա­մա­նակ դիր­քա­վոր­ված էին լեռ­նանց­քում, բա­նա­կը պատ­րաստ էր Կի­րո­վա­բադ (Գյան­ջա)` մե­ծու­թյամբ Ադր­բե­ջա­նի երկ­րորդ քա­ղա­քը գրա­վել: Բայց Հա­յաս­տա­նի այդ ժա­մա­նակ­վա ղե­կա­վա­րու­թյունն ըն­դա­ռա­ջեց մի­ջազ­գա­յին հան­րակ­ցու­թյա­նը, ո­րը դրան դեմ էր: Ե­թե հար­մար ա­ռիթ ներ­կա­յա, պետք է այդ սխալն ուղ­ղել: Չպետք է մո­ռա­նալ, որ հենց այդ հան­գա­ման­քը 1994թ. Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը դր­դեց հրա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նա­գիր կն­քել:
-Այ­սօր Ար­ցա­խը կա­յա­ցած, հզոր պե­տու­թյու­նը է` ու­նակ ա­ռաջ անց­նե­լու ան­գամ ա­մե­նա­զար­գա­ցած­նե­րից…
-Սա ևս այն պատ­ճառ­նե­րից մեկն է, որ Ար­ցախն օ­բյեկ­տիվ ա­ռու­մով չի կա­րող Ադր­բե­ջա­նի կազմ մտ­նել: Ես վա­ղուց Ղա­րա­բա­ղում չեմ ե­ղել և ի­րա­վի­ճա­կին ման­րա­մաս­նո­րեն չեմ տի­րա­պե­տում: Բայց առ­կա տե­ղե­կատ­վու­թյու­նը բա­վա­րար է եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու հա­մար: Ինձ ան­հան­գս­տաց­նում է այն, որ դան­դաղ է ըն­թա­նում ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի բնա­կե­ցու­մը: Պետք է ա­վե­լի ին­տեն­սիվ աշ­խա­տել, մարդ­կանց գրա­վե­լու մի­ջոց­ներ փնտ­րել: Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման մշ­տա­կան վտան­գի պայ­ման­նե­րում պետք է շա­րու­նա­կա­բար տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նել, ներդ­րող­ներ գտ­նել, ար­տա­սահ­մա­նյան հա­րուստ հա­յե­րին հոր­դո­րել Ար­ցա­խի տն­տե­սու­թյան մեջ ներդ­րում­ներ ա­նել, շա­հա­վետ նա­խագ­ծե­րին մաս­նակ­ցե­լու ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նել: Պետք է հրա­տա­պու­թյուն հա­ղոր­դել միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Բո­լոր ցան­կա­ցող­նե­րը պետք է Ար­ցա­խում հաս­տատ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն ստա­նան:
-Ադր­բե­ջա­նում քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ են ի հայտ ե­կել, ով­քեր հա­մա­րում են, որ պետք է Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չել և նրա հետ տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան անց­նել…
-Ե­թե կան այդ­պի­սիք, ա­պա կեց­ցեն նրանք: Նշա­նա­կում է, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­մեն ինչ կո­րած չէ: Միայն վա­խե­նում եմ, որ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք նրանք հե­տապն­դում­նե­րի կեն­թարկ­վեն ու կմե­ղադր­վեն դա­վա­ճա­նու­թյան մեջ: Իսկ այն, որ սթափ գլուխ­ներ ու ու­ղեղ­ներ կան, հույս է ներ­շն­չում, որ Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի միջև փոխ­զի­ջում կգտն­վի:
-Վեր­ջին ժա­մա­նակ­ներս Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյունն Ար­ցա­խի ա­ջակ­ցու­թյամբ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րում հն­չեց­նում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյան գա­ղա­փա­րը: Ար­դյո՞ք սա ճիշտ մո­տե­ցում է:
-Դուք կհա­մա­ձայ­նեի՞ք, որ հար­ցերն առ այն` ինչ­պես ապ­րել, ինչ ա­նել և ում են­թա­կա­յու­թյան տակ գտն­վել, լուծ­վեն ա­ռանց ձեր մաս­նակ­ցու­թյան: Ուս­տի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյան հար­ցը ճիշտ ու տրա­մա­բա­նա­կան է: Ա­ռանց նրա մաս­նակ­ցու­թյան ցան­կա­ցած լու­ծում, որն Ար­ցա­խին չի գո­հաց­նում, նրա կող­մից կան­տես­վի, ինչն էլ կա­րող է նոր կոնֆ­լիկտ­նե­րի հան­գեց­նել: Դժ­բախ­տու­թյու­նը նրա­նում է, որ, ա­ռաս­պել­ներ ստեղ­ծե­լով, Ադր­բե­ջա­նում նա­խան­ձախ­նդ­րո­րեն հա­վա­տում են դրանց: Նրանք հա­մոզ­ված են, որ Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մը վա­րել է Հա­յաս­տա­նը, որ ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը, ո­րոն­ցից ար­կա­կոծ­վում էին Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րը, օ­կու­պաց­ված հո­ղեր են, որ Ադր­բե­ջան տե­ղա­փոխ­ված ղա­րա­բա­ղաբ­նակ ադր­բե­ջան­ցի­նե­րը փախս­տա­կան­ներ են: Ու շա­տու­շատ նման բա­ներ: Որ Ար­ցա­խում անց­կաց­ված հան­րաք­վեն հե­րյու­րանք ու նեն­գա­փո­խու­թյուն է: Եվ նրանց հա­կա­ռա­կում հա­մո­զե­լու փորձն ա­պար­դյուն կլի­նի:
Բայց նրանք հար­գում են ու­ժը և պատ­րաստ են դրան են­թարկ­վել: Ուս­տի Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը պետք է ու­ժեղ և տն­տե­սա­պես զար­գա­ցած լի­նեն: Այդ պա­րա­գա­յում հար­ցե­րից շա­տերն ինք­նա­բե­րա­բար լու­ծում կս­տա­նան: Տն­տե­սա­կան կտ­րուկ ա­ռա­ջըն­թա­ցի ու­ղի­նե­րից մե­կը սփյուռ­քի մաս­նակ­ցու­թյունն է հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի ա­ռա­ջա­տար տեխ­նո­լո­գիա­նե­րի փո­խանց­մա­նը և ներ­դր­մա­նը Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում: Մի 30 տա­րի հե­տո Ադր­բե­ջա­նում նավ­թը և aգա­զը կս­պառ­վեն: Ու այդ ժա­մա­նակ կգա Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի գոր­ծի անց­նե­լու ժա­մը: Դրան պետք է պատ­րաստ­վել: Ա­մե­նա­կարևո­րը` ու­նենք զար­գա­նա­լու ցան­կու­թյուն, ին­տե­լեկտ, ո­րը շու­տով կդառ­նա աշ­խար­հի ա­մե­նա­պա­հանջ­վա­ծը ապ­րան­քը: