comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ի՞ՆՉ ՏՈՆ Է ՆՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ ՏՈՆ Է ՆՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Հու­նի­սի 26-ը պաշ­տո­նա­պես հռ­չակ­ված է Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի օր, ո­րը նշ­վում է պե­տա­կա­նո­րեն։ Հեր­թա­կան տա­րե­դար­ձին ըն­դա­ռաջ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րել եւ մի շարք սպա­նե­րի շնոր­հել գե­նե­րա­լի կո­չում։ Մա­մու­լում բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­ներ են ար­վել, ո­րոնց հիմ­նա­կան ա­սե­լիքն այն է, որ ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րը մտ­նում են աշ­խար­հի հի­սուն ա­ռա­վել հզոր բա­նակ­նե­րի շար­քը։ Թե ի՞նչ չա­փո­րո­շիչ­նե­րով է դա ո­րոշ­վում՝ այլ հարց է։

Բաք­վում խն­դի­րը զուտ քա­րոզ­չա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի։ Իշ­խա­նու­թյուն­նե­րին պետք է ներ­քին լսա­րա­նին ներ­շն­չել, որ կա­րո­ղա­ցել են լու­ծել զին­ված ու­ժե­րի ար­դիա­կա­նաց­ման հետ կապ­ված բո­լոր հար­ցե­րը, որ սո­ցիա­լա­կան եւ տն­տե­սա­կան բազ­մա­թիվ խն­դիր­նե­րը պետք է ստո­րա­դա­սել ՙտա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման սուրբ գոր­ծին՚։
Միա­ժա­մա­նակ բա­նա­վեճ է ծա­վալ­վում թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան թե­մա­յով։ Որ­պես օ­րի­նակ մատ­նանշ­վում են հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, ո­րոն­ցից վեր­ջինն անց­կաց­վեց Նա­խի­ջե­ւա­նում։ Աս­տի­ճա­նա­բար հրա­պա­րակ է բեր­վում Ադր­բե­ջա­նի տա­րած­քում թուր­քա­կան ռազ­մա­հե­նա­կա­յան ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյան խն­դի­րը։ Պաշ­տո­նա­կան Բա­քուն այդ­պի­սով խոս­տո­վա­նում է, որ ինք­նու­րույն չի կա­րող լու­ծել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ՙվե­րա­դարձ­նե­լու՚ հար­ցը։ Այս­պի­սով, Ադր­բե­ջա­նը վե­րա­դառ­նում է ե­լա­կե­տին։ 1918թ. հու­նի­սի 26-ին Գյան­ջա­յում տե­ղի է ու­նե­ցել թուր­քա­կան էքս­պե­դի­ցիոն կոր­պու­սի եւ ադր­բե­ջա­նա­կան զին­ված խմ­բա­վո­րում­նե­րի հա­մա­տեղ զո­րա­հան­դես, ո­րի ըն­թաց­քում էլ հռ­չակ­վել է Կով­կա­սի իս­լա­մա­կան բա­նա­կի ստեղ­ծու­մը՝ Նու­րի փա­շա­յի հրա­մա­նա­տա­րու­թյամբ։ Հենց դա էլ հա­մար­վում է Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի ստեղ­ծում։ Պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն է, որ, իբ­րեւ ան­կախ պե­տու­թյուն, Ադր­բե­ջա­նը հռ­չակ­վել է Թուր­քիա­յի հո­վա­նու ներ­քո եւ ինք­նու­րույն չէր կա­րող գո­յա­տե­ւել ու մա­նա­վանդ հա­րե­ւան եր­կր­նե­րին տա­րած­քա­յին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել։ Հռ­չակ­ված իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար հարկ էր ու­նե­նալ Թուր­քիա­յի ռազ­մա­կան օ­ժան­դա­կու­թյու­նը։ Այն, ինչ­պես աս­վեց, չի ու­շա­ցել։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան միա­ցյալ ու­ժե­րը 1918թ. սեպ­տեմ­բե­րի 15-ին ար­դեն Բաք­վում էին, որ­տեղ կազ­մա­կեր­պե­ցին հայ բնակ­չու­թյան զանգ­վա­ծա­յին կո­տո­րած­ներ եւ բռ­նա­տե­ղա­հա­նու­թյուն։ Պատ­մա­գի­տու­թյու­նը միան­շա­նակ չի պա­տաս­խա­նում հար­ցին, թե ին­չու՞ բոլ­շե­ւի­կյան իշ­խա­նու­թյու­նը չպաշտ­պա­նեց Բա­քուն, որ­տեղ Ստե­փան Շա­հու­մյա­նի կա­ռա­վա­րու­թյունն ստիպ­ված էր հրա­ժա­րա­կան տալ։ Տե­սա­կետ կա, որ Բաք­վի թուր­քա­կան օ­կու­պա­ցիան հա­մա­ձայ­նեց­ված էր բոլ­շե­ւի­կյան կենտ­րո­նա­կան կա­ռա­վա­րու­թյան հետ։ Այդ թե­մա­յով, ի­հար­կե, կա­րե­լի է բա­նա­վի­ճել եր­կար, ի­րա­կա­նու­թյու­նը դրա­նից չի փոխ­վում։ Եւ փաստ է, որ այ­սօր Բաք­վում բարձ­րա­նում է ՙթուրք ա­զա­տա­րար զին­վո­րի՚ հու­շար­ձա­նը։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ Էր­դո­ղա­նը, որ դե­ռեւս Թուր­քիա­յի վար­չա­պետն էր, Բա­քու այ­ցի ըն­թաց­քում ա­րել էր կա­րե­ւո­րա­գույն հայ­տա­րա­րու­թյուն՝ ա­սե­լով, թե հա­մոզ­ված է, որ ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուր­դը չի մո­ռա­նա, թե ում ա­րյան գնով է հա­սել ան­կա­խու­թյան։ Դա շատ թա­փան­ցիկ ակ­նարկ էր առ այն, որ ներ­կա­յիս Ադր­բե­ջանն ա­մեն ին­չով պար­տա­կան է Թուր­քիա­յին։ Հու­նի­սի 26-ի օր­վա հիմ­նա­կան խոր­հուրդն էլ հենց դա է՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, ո­րը 1918թ. փաս­տա­ցի չգո­յու­թյու­նից ստեղ­ծել է Ադր­բե­ջա­նի դե­մակ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյուն։ Թուր­քիան ե­ռան­դուն մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել այ­սօր­վա Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կազ­մա­վոր­մա­նը։ Հա­զա­րա­վոր թուրք սպա­ներ ծա­ռա­յու­թյուն են ան­ցել Ադր­բե­ջա­նում, մաս­նակ­ցել Ար­ցա­խի դեմ պա­տե­րազ­մին։ Այ­սօր ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի սպա­յա­կան կազ­մի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյու­նը Թուր­քիա­յում է կր­թու­թյուն ստա­ցել, թուր­քա­կան բա­նա­կում ան­ցել անհ­րա­ժեշտ գործ­նա­կան պատ­րաս­տու­թյան դա­սըն­թաց­ներ։ Եւ ե­թե նախ­կի­նում ադր­բե­ջա­նա­կան կող­մը ձգ­տում էր շր­ջան­ցել թե­ման, հա­մա­րում էր, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը պե­տա­կան գաղտ­նիք է, ա­պա այ­սօր թե­ման ար­ծարծ­վում է բաց, հրա­պա­րա­կա­յին։ Ար­դեն իսկ տե­ղե­կու­թյուն կա, որ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յան­նե­րից մե­կում թուր­քա­կան օ­դու­ժի մշ­տա­կան հե­նա­կետ է ստեղծ­վել։ Խն­դիր է դր­ված ռազ­մա­կան ո­լոր­տում հաս­նե­լու ա­ռա­վե­լա­գույն ին­տեգր­ման։ Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի հա­վա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլա­նա­վո­րում է տե­ղի ու­նե­նում։ Ա­ռանձ­նա­պես կա­րե­ւոր­վում է Նա­խի­ջե­ւա­նի ուղ­ղու­թյու­նը։ Այս ֆո­նին հու­նի­սի 26-ը ոչ այն­քան ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի ստեղծ­ման, որ­քան թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ին­տեգ­րա­ցիա­յի օրն է։ Այն պաշ­տո­նա­պես նշ­վում է միայն Բաք­վում, բայց դրա­նից չի հե­տե­ւում, թե այդ օ­րը Թուր­քիա­յի հա­մար խոր­հր­դան­շա­կան չէ։ Թուր­քիան, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, սպա­սում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մար պա­հի, որ­պես­զի հռ­չա­կի Ադր­բե­ջա­նի հետ ռազ­մա­կան միա­վոր­ման մա­սին։ Ե՞րբ եւ ի՞նչ զար­գա­ցում­նե­րի ար­դյուն­քում դա տե­ղի կու­նե­նա՝ ժա­մա­նա­կից եւ հան­գա­մանք­նե­րից է կախ­ված։ Փաստ է, որ թուր­քա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րը ձգ­տում են միա­վոր­ման։
;